Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
💸 Վիրտուալ օգնական
Upwork-ում շատ գործատուներ փնտրում են մեկին, ով կօգնի կատարել ադմինիստրատիվ հանձնարարությունները, ինչպիսիք են` էլ. նամակ ուղարկելը, հանդիպումների պլանավորումը, տվյալների մուտքագրումը և այլն: 💻 Այսպիսի աշխատանքները հատուկ մասնագիտություն չեն պահանջում, փոխարենը պետք է լինել կազմակերպված և ունենալ հաղորդակցման հմտություններ:

💸 Հաճախորդների սպասարկում
Այսպիսի աշխատանքները ևս շատ են: Գործատուները փնտրում են մեկին, ով կօգնի սպասարկել հաճախորդներին, պատասխանել նրանց նամակներին: 📬

💸 Տվյալների մուտքագրում
Շատ են նաև այնպիսի աշխատանքները, որոնք պահանջում են տվյալների մուտքագրում ֆայլերում: Այսպիսի աշխատանքը կատարելու համար պետք է լինել ուշադիր մանրուքների նկատմամբ: 🔍

💸 Օնլայն հետազոտություն
Upwork-ում կգտնեք նաև այնպիսի աշխատանքներ, որոնց շրջանակում պետք է կատարել օնլայն հետազոտություններ տարբեր նախագծերի համար: Դա կարող է լինել մրցակիցների, ընդհանուր շուկայի ուսումնասիրություն և այլն:

💸 Պրեզենտացիաների պատրաստում👨‍🏫
Գործատուները քեզ տալիս են համապատասխան տեղեկատվությունը: Դու պարզապես պետք է գտնես պրեզետացիայի գրավիչ կաղապար և նյութը տեղափոխես այնտեղ:

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Եթե փնտրես, գուցե այլ տարբերակներ էլ գտնես:😊
Այս բոլոր աշխատանքները կատարելու համար պետք է պարզապես ցանկություն, ժամանակ և, ինչպես հայերս ենք սիրում ասել, քթածակ: 🤗
👍57🥰5
Ինչպե՞ս կազմել ճամփորդական բյուջե ✈️

Մի հուշանվեր մամային, մի զգեստ` քեզ, շոկոլադ` գործընկերներին, հյուրանոցի ամրագրում, ինքնաթիռի տոմս, վիզայի գումար... 🫣Շարքը չի վերջանում, բայց հուսահատվել պետք չէ:🤩

Մեկնե՞լ, թե՞ չմեկնել կամ ինչպե՞ս կազմել ճամփորդության բյուջեն: 🤔
Ճամփորդության բյուջեի պլանավորում անելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել ու համեմատել, գտնել արդեն բացահայտված ճանապարհները ու լսել ընկերներին, բարեկամներին կամ բլոգերներին, որոնք արդեն անցել են այդ երթուղիով: 👌🏻
👍10
Յուրաքանչյուր 🛤️ ճամփորդության բյուջեի 90%-ը ծախսվում է վիզայի, տրոնսպորտի, հյուրանոցի և ուտելիքի վրա, 10%-ը կազմում են այլ ծախսերը:

1. Առաջին հերթին արիˊ պարզենք, թե որքան գումար ես պատրաստ տրամադրել առաջիկա ✈️ճամփորդության համար։
Օրական միջինում քեզ որքա՞ն գումար պետք կգա։ 🤔Այս հարցում քեզ կօգնի https://www.numbeo.com/-ը։ Կայքի միջոցով կարող ես տեսնել տարբեր երկրների ապրանքների, ռեստորանների, տաքսիների միջին գները։

2. Օգտվի՛ր ճամփորդական հավելվածներից, որ հեշտ ու արագ գտնես բյուջետային ռեստորաններ, ժամանցի վայրեր և այլն։ Այս հարցում քեզ կօգնեն TripIt, TripAdvisor, Yelp հավելվածները։📲

3. Տարադրամի փոխանակումը կատարիˊր MyAmeria հավելվածով: 💚Փոխանցիˊր գումարը նախընտրելի արժույթով բացված քո թվային քարտին և վճարումները կատարիր օնլայն դրամապանակներով:
Ավելին իմանալու համար անցիր հղումով:

4. Օգտվի՛ր հասարակական 🚌🚊տրանսպորտից` ավտոբուսներից, մետրոյից, գնացքներից: Եվրոպական շատ քաղաքներում կան տրանսպորտային մեկօրյա քարտեր, որոնցով կարող ես անսահմանափակ օգտվել բոլոր միջոցներից: Քարտերը վաճառվում են ինչպես օնլայն, այնպես էլ քաղաքների տարբեր կրպակներում:

5. Հասանելի և օնլայն լինելու համար AirAlo հավելվածով պատվիրի՛ր eSIM։😉

6. Իմացիˊր, թե հյուրանոցը, որը դու ամրագրել ես, ունի արդյոք քաղաքային հարկ: 💸Այդ հարկատեսակը դու վճարելու ես հյուրանոց մուտք գործելիս: Քաղաքային իշխանությունները հավաքագրված հարկը ծախսում են քաղաքում տուրիստական ենթակառուցվածքները պահպանելու և զարգացնելու համար:

7. Հուշանվերներ միˊ գնիր տուրիստական կենտրոններից: Այդտեղ գներն անհամեմատ բարձր են:😣

8. Միշտ մի քիչ գումար պահիˊր քեզ մոտ անկանխատեսելի դեպքերի համար: Հմուտ զբոսաշրջիկներն ասում են, որ իրենց դրամապանակի ծածուկ գրպանում միշտ ունեն 4 ընթրիքի համար նախատեսված գումար:🤭

9. Ի դեպ, դու կարող ես մասնակցել Ամերիաբանկի ✈️ «Դարձիˊր հաճախորդ օնլայն» գովազդային վիճակախաղին և հաղթել 1,500,000 դրամ արժողությամբ տուրիստական փաթեթ: Մենք կկազմակերպենք քո ճամփորդությունը, իսկ դու կմտածես մտերիմներիդ հուշանվերներ բերելու մասին:😍
Արշավին կարող են մասնակցել ոչ հաշվետեր բոլոր հաճախորդները։ Մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ:
👍13🥰7
🛍️ 5 օնլայն խանութ մատչելի գնումների համար

Դու կարող ես ունենալ ոճային և գրավիչ տեսք` առանց մեծ գումար ծախսելու։ 🤩
Արիˊ տեսնենք, թե որ օնլայն խանութներից է հնարավոր է գտնել նախընտրածդ ոճի հագուստն ու աքսեսուարները` համեմատաբար մատչելի գներով:
👍3
🔗Shein: Այս օնլայն խանութն առաջարկում է ինչպես հագուստի, այնպես էլ աքսեսուրաների ու տան պարագաների թրենդային տեսականի։👗🧢 Բացի այդ, հարթակը պարբերաբար ներկայանում է զեղչերով ու նվիրում է հաճախորդներին պրոմո կոդեր: Shein-ում գործում է նաև պարգևատրման համակարգ: Դու պարգևատրվում ես միավորներով և դրանք օգտագործում հավելյալ զեղչ ստանալու համար։

🔗ASOS: Այստեղ միշտ կգտնես թրենդային տեսականի։ 💗 Այս հարթակը ևս իր հաճախորդներին առաջարկում է զեղչեր, հատուկ առաջարկներ` այդպիսով հնարավորություն տալով վայելել օնլայն շոփինգը։

🔗6PM: Եթե ցանկանում ես մատչելի օնլայն գնումներ կատարել, միևնույն ժամանակ ձեռք բերել ոճային և որակյալ հագուստ, աքսեսուարներ և այլ պարագաներ, ապա այցելի՛ր այս հարթակ։ Այստեղ կգտնես մի շարք հայտնի բրենդներ` հատուկ զեղչված արժեքներով։

🔗Taobao: 🇨🇳 Չինական այս հարթակում ներկայացված է ավելի քան 800 մլն ապրանք։ Այստեղից կարող ես ձեռք բերել հագուստ, աքսեսուրաներ, տեխնիկա, սպորտային պարագաներ, խաղալիքներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է շա՜տ մատչելի տարբերակով։ Երբ մուտք գործես կայք և տեսնես չինարեն տառերը, չփակես էջն ու դուրս գաս։) Այս նյութը կօգնի քեզ կողմնորոշվել հարթակում և գնումներդ դարձնել ավելի մատչելի։

🔗Romwe: Այն առաջարկում է մատչելի հագուստ, աքսեսուարներ և կոշիկներ կանանց համար: Կայքը հաճախ է թարմացնում իր տեսականին, իսկ հաճախորդներին պարբերաբար զեղչեր և կուպոններ է առաջարկում։
Եթե հավանեցի՛ր նյութը, ապա սրտիկիˊր ու սպասի՛ր մեր մյուս նյութերին։
👍24🥰17
Ուոլ Սթրիթի Գայլը, կամ ի՞նչ է բաժնետոմսը 📄

Երբևէ մտածե՞լ ես, որ կարող ես դառնալ Apple, Google, Meta, Amazօn, Tesla, Team Telecom Armenia կամ այլ ընկերության բաժնետեր: 🤩
Ինչպե՞ս: Արիˊ հասկանանք։
😉
👍18🥰4
❗️Նախ պարզենք, թե ինչ է բաժնետոմսը։ Պատկերացնենք՝ դու ցանկանում ես բացել ռեստորան, որի համար քեզ անհրաժեշտ է 100,000 ԱՄՆ դոլար, սակայն դու չունես այդ գումարը և որոշում ես ընկերներիդ առաջարկել միասին հիմնել ռեստորանը՝ ներդնելով 10,000-ական ԱՄՆ դոլար։ 💵Այսպիսով` դուք հավաքում ենք անհրաժեշտ գումարը և հիմնում բաժնետիրական ընկերություն՝ ռեստորան, և դառնում այդ ընկերության բաժնետերեր: 🤝
Որոշ ժամանակ անց, երբ Ձեր ռեստորանը հաջող գործունեություն ծավալի, և դուք ունենաք եկամուտ, կարող եք համամասնորեն բաժանել եկամուտը ձեր միջև։ Այս երևույթը կոչվում է շահաբաժինների (դիվիդենտների) ստացում։
Իսկ եթե ցանկանաք «դուրս գալ բիզնեսից», կարող եք Ձեր բաժնեմասը վաճառել մեկ այլ ներդրողի։↩️
Միջազգային գրեթե բոլոր հանրահայտ ընկերությունների բաժնետոմսերի մի մասը ազատ շրջանառվում է շուկայում, և բոլորը, այդ թվում դու, կարող են գնել այդ բաժնետոմսերը` այդպիսով դառնալով բիզնեսի սեփականատերերից մեկը, ստանալով ընկերության բաժնետերերի ժողովներին մասնակցելու իրավունք, իսկ երբ ընկերությունը զարգանա, և բաժնետոմսի գինն աճի, նաև եկամուտ։

‼️Բայց հիշիր, ներդրումը ռիսկեր է պարունակում, և այս կամ այն ընկերության բաժնետոմսը գնելիս պետք է լավ ծանոթանալ այդ ընկերության գործունեությանը, ֆինանսական ցուցանիշներին, մրցակիցներին, արտադրանքի նկատմամբ պահանջարկին, քանի որ հենց այս գործոններն են, որոնք որոշում են՝ կաճի արդյոք բաժնետոմսերի գինը, թե հակառակը։

Բաժնետոմսերի գնի վրա մեծ ազդեցություն է ունենում նաև ընդհանուր տնտեսական դրությունը։ 📊Այսպես, Covid-19 համավարակի ընթացքում կտրուկ աճեցին պատվաստանյութի պատրաստմամբ զբաղվող ընկերությունների բաժնետոմսերի գները։

Օրինակ` Moderna ընկերության բաժնետոմսի գինը կարճ ժամանակում 19 դոլարից դարձավ 104 դոլար։ Անմասն չմնացին նաև օնլայն հաղորդակցության հարթակները: Բոլորիս քաջ հայտնի Zoom Video Communications ընկերությունը գրանցեց բաժնետոմսերի գնի մոտ 6 անգամ աճ։ 😲

Ինչի՞ց կարող ես սկսել դու👊

Կարող ես սկսել Team Telecom Armenia-ի բաժնետոմսերից։ Հունիսի 7-ից կարող ես դառնալ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի բաժնետեր մեկ հպումով՝ պարզապես մուտք գործելով MyAmeria հավելվածի MyInvest բաժին։ Մանրամասները: 😎
Իսկ մինչ այդ առաջարկենք մի քանի ֆիլմեր, որոնք թույլ կտան զգալ բաժնետոմսերով գործարքների տարերքն իր ողջ հմայքով՝

🎬The Wolf of Wall Street (2013)
🎬The Big Short (2015)
🎬Too Big to Fail (2011)
🎬Margin call (2011)
👍49🥰8😱3😁2
🛫 7 հավելված քո առաջիկա ճամփորդության համար

Ահա մի քանի հավելված, որոնք կօգնեն քեզ հաջորդ ճամփորդության ժամանակ։
✈️TripIt: Այս հավելվածը կօգնի կազմակերպել և պլանավորել ամբողջ ճամփորդությունդ՝ թռիչքներից և հյուրանոցների ամրագրումներից մինչև մեքենաների վարձույթ, ռեստորաններում սեղանների ամրագրում: 🥰 Հավելվածը կկազմի նաև քո ճամփորդական օրվա երթուղին։ Այն սինխրոնանում է հեռախոսիդ օրացույցի հետ և համաժամանակյա թարմացնում տվյալները։

✈️Duolingo: Հավելվածն ունի 40 լեզու սովորելու հնարավորություն: Ընտրիˊր լեզուն, ապա «Travel» կատեգորիան և սերտիˊր այն բառերը, որոնք քեզ պետք ճամփորդության ժամանակ։

✈️AirAlo: Այս հավելվածի միջոցով դու միշտ կլինես հասանելի։ 🤳 Ծրագիրը թույլ է տալիս գնել eSIM քարտեր, միանալ տեղական օպերատորներին և ունենալ որակյալ կապ ամբողջ ճամփորդության ընթացքում: Ի դեպ, ստուգիˊր, թե արդյոք քո սմարթֆոնն ունի eSIM տեխնոլոգիան:

✈️Trail Wallet: Այս հավելվածը նախատեսված է հատուկ ճամփորդական ծախսերը վերահսկելու համար 💸։

✈️Airbnb Experiences: Այս ծրագրի միջոցով կգտնես ժամանցի մի շարք հետաքրքիր վայրեր, տուրեր, տեղացիների կողմից կազմակերպվող այլ հետաքրքիր միջոցառումներ։

✈️MyAmeria: Ճամփորդությունների ժամանակ քո բանկը միշտ քեզ հետ կլինի։ Հավելվածի միջոցով պատվիրիˊր թվային քարտ` քո նախընտրելի արժույթով, և կատարիˊր քո բանկային գործարքներն օնլայն, աշխարհի որ անկյունում էլ լինես:

✈️Google Maps: Հավելվածի միջոցով դու կարող ես տեսնել տվյալ բնակավայրի թարմացված քարտեզը, իրական ժամանակում իմանալ խցանումների մասին, գտնել նպատակակետին հասնելու ամենակարճ ճանապահը։

Իսկ եթե ճամփորդությունդ դեռ չես պլանավորել, ապա լավ նորություն ունենք քեզ համար։ 🤩 Դու կարող ես շահել 1 500 000 դրամ արժողությամբ տուրիստական փաթեթ, եթե Ամերիաբանկի հաճախորդ չես։ 🫢 Պարզապես բացի՛ր օնլայն հաշիվ, ակտիվացրո՛ւ քարտդ և մոˊւտք գործիր MyAmeria հավելված։ Մանրամասներն այստեղ են: https://ameria.me/3osIDgK
👍14🥰12
🧐 Ինչպե՞ս փոխել մասնագիտությունը 30, 40 կամ 50 տարեկանում

Երբ Իվան Վասիլևիչը փոխում էր մասնագիտությունը, դա իրավիճակով թելադրված որոշում էր։ Դա ֆիլմում, բայց կյանքում էլ է այդպես: 🤭

Պատճառները բազմաթիվ են՝ սկսած սխալ մասնագիտություն ընտրելուց մինչև իրավիճակի այնպիսի փոփոխություն, որ մասնագիտություն փոխելն այլընտրանք չի ունենում։ 🫥
👍7
Արժե՞ փոխել մասնագիտությունը, թե՞ ոչ։ Դա շատ անհատական է, ու այդ հարցին միանշանակ պատասխան լինել չի կարող։ Յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է տա այդ հարցի պատասխանը։

Նախ, արի ֆիքսենք մեկ պարզ փաստ: Մասնագիտություն փոխել հնարավոր է ցանկացած տարիքում։ 😉 Սովորելու ունակությունը տարիքի հետ կապ չունի, և դա շատ անհատական է։ Տարբերությունը միայն այն է, որ ավելի մեծ տարիքում մարդիկ ավելի շատ պարտականություններ ունեն ու ավելի մեծ ռիսկեր պետք է հաշվի անեն։

Ի՞նչ անել, եթե ուզում ես փոխել մասնագիտությունդ։

🗝️ Համոզվիր, որ դա իրոք սխալ է
Երբեմն անհաջողության դեպքում մարդիկ մտածում են, որ սխալ մասնագիտություն են ընտրել։ Սակայն խնդիրները կարող են լուծվել պարզապես աշխատավայրը փոխելով։ 🤷‍♂️
Մասնագիտություն փոխելու համար այլ հիմքեր են պետք։ Եթե այն քեզ հետաքրքիր չէ, չկա կարիերայի աճ, որևէ նոր բան սովորելու կամ բացահայտելու հնարավորություն:

🗝️ Ընտրիր ոլորտը, որը հետաքրքրում է քեզ
Հաճախ նոր մասնագիտություն ընտրելիս կարիք չկա զրոյից այն սովորելու։ Այդ պատճառով սովորիր հստակ հմտություններ, ոչ թե կոնկրետ ու մասնագիտություն։ Այդ դեպքում նոր մասնագիտություն յուրացնելը դառնում է տեխնիկական գործ։ Օրինակ, եթե դու լեզվաբան ես, շատ հանգիստ կարող ես աշխատել որպես խմբագիր կամ քոփիրայթեր, ✍️ եթե նկարիչ ես, շատ հեշտ ձեռք կբերես գրաֆիկ դիզայների մասնագիտություն։

🗝️ Շրջապատի կարծիքը

Հատկապես այս հարցում չարժե որևէ մեկի խորհուրդը լսել: Քեզնից լավ որևէ մեկը չգիտի քո ունակությունների մասին։

🗝️ Ժամանակ մի կորցրու
Պարզապես սկսիր ուսումնասիրել նոր մասնագիտությունը, մասնակցիր վերապատրաստումների ու կարճ ժամանակ անց կկարողանաս լիարժեք աշխատել նոր մասնագիտությամբ:
👍43🤔2
Էլ ի՞նչ ամառ՝ առանց Ամերիայի անկանխիկի արշավի ու շատ- շաաաա՜տ նվերների 😍

💳 Այս ամռանը՝ հունիսի 5-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, Ամերիաբանկի քո #Visa քարտով կատարի՛ր 3000 դրամ և ավելի գումարի 10 անկանխիկ գործարք ու ստացի՛ր հնարավորություն մասնակցելու 33 նվեր քարտերի խաղարկությանը:

😎 Մինչև 1.000.000 դրամ արժողությամբ նվեր քարտերը կարող ես օգտագործել տեխնիկայի ու կահույքի մեր գործընկեր խանութ-սրահներում:

🔗 Պայմաններին ծանոթանալու համար անցիր հղումով՝ https://ameria.me/3ppK1kC
👍5🥰2😁2
Տերմինալներ, կամ ով ում բարեկամն է😅

Այսօր որոշել ենք քեզ պատմել, թե տերմինալներից յուրաքանչյուրն ինչի համար է նախատեսված: Դու ամեն օր տերմինալներով գործարքներ ես անում, բայց արդյոք գիտե՞ս, թե ինչ անուն ունի դրանցից յուրաքանչյուրը:🤔
▪️POS (Point of Sale) տերմինալ
Սարքը կիրառվում է խանութներում, սրճարաններում և սպասարկման կետերում վճարային քարտերից վճարում ստանալու համար: 💵Այն կարող է ընդունել չիպային, մագնիսական շերտով և անհպում քարտեր, ինչպես նաև վճարումներ էլեկտրոնային դրամապանակներին կցված քարտերով, օրինակ` Apple Pay, Google Pay և Garmin Pay:
POS տերմինալները հիմնականում ունեն ստեղնաշար, որի միջոցով գումարը մուտքագրվում է համակարգ, և էկրան, որի միջոցով հնարավոր է տեսնել վճարման մանրամասները:

▪️Ameria PhonePOS
Սա անկանխիկ վճարումների նոր գործիք է, որը թույլ է տալիս բիզնեսին 📱սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ և ստանալ անկանխիկ վճարումներ ցանկացած վայրում` մթերային կամ բանջարեղենի խանութում, սրճարանում կամ հաճախորդին առաքանին փոխանցելիս: Եթե հետաքրքրեց, մանրամասներին ծանոթացիˊր այստեղ:

▪️VPos
Վիրտուալ POS տերմինալները կայքերում ինտեգրված վճարային 💳համակարգերն են: Երբ, օրինակ, գնում ես կատարում http://liooli.am հարթակից, ապա վերջում վճարումդ կատարում ես կայքին ինտեգրված վճարային տերմինալի միջոցով:

▪️ATM (Automated Teller Machine)/ԱԳՄ
Սրանք ինքնասպասարկմամբ աշխատող տերմինալներ են, որի միջոցով դու կարողանում ես ինչպես գումար մուտքագրել քո քարտին, այնպես էլ կանխիկացում կատարել: 💸Ամերիաբանկի բանկոմատների հասցեներին ծանոթանալու համար անցիր հղումով:

Վճարային տերմինալ
Այս համակարգերի միջոցով հնարավոր է կատարել մի շարք գործարքներ` համալրել բանկային հաշիվդ, կատարել կոմունալ վճարումներ և շատ ավելին:💚
👍28
📣 Սիրելի՛ հաճախորդներ,
Զեղծարարները մեր անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկում 𝐖𝐡𝐚𝐭𝐬𝐀𝐩𝐩, 𝐕𝐢𝐛𝐞𝐫, 𝐓𝐞𝐥𝐞𝐠𝐫𝐚𝐦, 𝐌𝐞𝐬𝐬𝐞𝐧𝐠𝐞𝐫 հարթակների օգտատերերին 📩

Նրանց կանգնեցնելու լավագույն եղանակը բոլորիս զգոնությունն ու գրագիտությունն են:

Մի՛ բացեք WhatsApp, Viber, Telegram, Messenger հավելվածների միջոցով ուղարկված կասկածելի հղումները, անգամ եթե դրանք ստացել եք ձեր ընկերներից, և ինքներդ էլ մի ուղարկեք դրանք ձեր ընկերներին:

Հավաստիացնում ենք, որ այդ առաջարկներին Ամերիաբանկը որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք զերծ մնալ նման կայքերում ու հարթակներում գրանցվելուց, այնտեղ տարաբնույթ հարցաշարեր լրացնելուց, ինչպես նաև անձնական ու բանկային տվյալներ, այլ գաղտնի տեղեկատվություն տրամադրելուց:
👍16🥰2
‼️ Հիշեցնում ենք, որ Ամերիաբանկի գործունեությանն առնչվող հավաստի տեղեկատվությունը հրապարակվում է http://ameriabank.am կայքում և սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերում`
👉 https://www.facebook.com/Ameriabank
👉 https://www.instagram.com/ameriabank/
👉 https://www.linkedin.com/company/ameriabank-cjsc/
👉 https://t.me/ameriabank_cjsc

🔗 Ֆինանսական անվտանգության մասին ավելին` https://ameriabank.am/financial-security
👍12
👀 Անցյալ շաբաթվանից ամբողջ համացանցում շեփորահարում են նոր սոցցանցի ծննդյան մասին։ Արդեն կա ևս մեկ հարթակ, որտեղ կարող ենք անցկացնել մեր թանկարժեք ժամանակը։ Խոսքը Meta ընկերությանը պատկանող Threads սոցհարթակի մասին է։

Արի հասկանանք՝ ինչ սոցցանց է, ինչպես է աշխատում, ինչի հետ են դա ուտում 🤔
👍3
Մենք ինքներս անձամբ փորձարկել ենք այն, ուսումնասիրել ենք կառուցվածքը, հավաքել ենք արդեն աչքի ընկնող ալգորիթմները, դրանց տրամաբանությունը և օրինաչափությունները։

Ի՞նչ է Threads-ը
Սկսենք հիմունքներից: Threads-ն առանձին հավելված է, որը նախատեսված է կարճ գրառումների, լուսանկարների ու տեսանյութերի տարածման համար։ Իր կառուցվածքով և ֆունկցիոնալությամբ շատ նման է Twitter-ին, բայց այս մասին մի փոքր ուշ։

Այս հավելվածն ուղիղ կապված է, նույնիսկ կցված է Instagram-ին։ Եթե չունես Instagram-ի օգտահաշիվ, չես կարող օգտվել նոր սոցհարթակից։

Հիմնական գաղափարը հետևյալն է. դու կարող ես կիսվել քո կյանքի ամենավառ պահերով, բայց կարող ես տեսնել նաև այն մարդկանց գրառումները, որոնք քո բաժանորդները չեն։ Ու ամենակարևորը՝ ոչ մի ցենզուրա։ Դե գոնե այդպես են ասում։ Ամեն դեպքում հակառակի մասին խոսելու նախադեպ դեռևս չկա։ Հենց սա է նոր սոցցանցի հիմնական տարբերությունն ու առավելությունը ոչ միայն իր գլխավոր մրցակցից՝ Twitter-ից, այլև հենց իր քույր ընկերություններից։ Խոսքը մեզ բոլորիս լավ հայտնի Facebook-ի ու Instagram-ի մասին է։

Ինչպե՞ս է այն աշխատում

Աշխատում է մեր նորածինը երկու սկզբունքով։ Դու կարող ես ստեղծել փակ խմբեր և քո մտերիմների հետ կիսվել լուսանկարներով, գրառումներով, սթիքերներով և այլն։ Սակայն կարող ես ստեղծել նաև բաց պրոֆիլ և քո գրառումները կտեսնեն միայն․․. բոլորը 😉

Հիմնական տարբերությունն այն է, որ Threads-ը կենտրոնանում է ընկերների ու մտերիմների հետ հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման վրա։ Եթե գրառումը կատարել ես փակ խմբում, ապա այն պահպանվում է միայն այնտեղ 🤫
Բայց կարևոր է հիշել մեկ փաստ։ Երբ խոսում ենք Meta-ի ու դրան փոխկապակցված որևէ ընկերության մասին, գաղտնիություն տերմինին պիտի շատ կասկածամտորեն վերաբերվել։

Ինչպե՞ս օգտվել

Ներբեռնում ես Threads-ը AppStore-ից ու PlayMarket-ից, բացում հավելվածը, սինխրոնացնում այն Instagram-ի հետ։ Կարող ես քո մասին տեղեկությունները ներբեռնել Instagram-ից կամ փոփոխել, ավելացնել, պակասեցնել 📱

Տեքստային գրառումներ 💬

Սահմանափակվում է 500 սիմվոլի սահմաններում։ Թեմայի, ձևակերպումների ու բառերի սահմանափակում, ինչպես ասում են, չկա, սակայն ցանկացած ծայրահեղականություն շատ խիստ կպատժվի։

Լուսանկարներ 📸

Կարող ես տեղադրել ցանկացած ֆորմատի ու բովանդակության լուսանկար։ Ընդ որում, այստեղ կարող ես նաև մեմերի ամբողջական հավաքածու հրապարակել։

Տեսանյութեր 🎥

Կարող ես տեղադրել մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։

Հղումներ 🔗

Օգտագործել ցանկացած հղում։ Ավելին, ասում են, որ այստեղ հղումները որևէ ազդեցություն չեն ունենում դիտելիության վրա, ինչը մենք նկատում էինք մյուս սոցցանցերում. ցանկացած արտաքին հղում անգամներով կրճատում էր դիտելիությունը։

Անցնենք ալգորիթմներին 📈
Ինչքան որ հասցրել ենք ուսումնասիրել ու թեստավորել, նոր սոցցանցը կարող ենք ասել հետևյալը:

Հետևորդներ 📊

Դեռևս քո ծանոթներից բացի որևէ կողմնակի անձ չի բաժանորդագրվում քո էջին։ Ավելին, բաժանորդագրվելու ժամանակ քո ինստագրամյան հետևորդներն ավտոմատ կերպով գնում են Threads: Ու այն պահին, երբ նրանք դառնում են Threads օգտատեր, ավտոմատ կերպով դառնում են նաև քո հետևորդը։
Օրգանիկ աճ, համենայն դեպս, հայկական լսարանի դեպքում դեռևս չկա, ինչը շատ նման է Telegram-ին 🤔
Այստեղ կարիք չկա հանճարեղ հրապարակումների կամ լուսանկարների համար։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։

📰 Նորությունների ժապավենը կառուցված է երեք հիմնական ճյուղերից:

1️⃣ Քո հետևորդները
Նրանք առաջինն են տեսնում քո գրառումները կամ լուսանկարները։

2️⃣ Հետևորդների հետևորդները
Եթե քո հետևորդներն արձագանքել են քո հրապարակումներին՝ լայք, մեկնաբանություն, ապա այն կտեսնեն նաև նրանց հետևորդները։

3️⃣ Գլոբալ ժապավեն
Եթե քո գրառմանն արձագանքել են քո հետևորդները, դրանից հետո դրա կողքով անտարբեր չեն անցել նաև նրանց հետևորդները, այդ ժամանակ սոցցանցը քո հրապարակումը ցույց կտա գլոբալ ժապավենում, և այն կտեսնեն օգտատերեր ամբողջ աշխարհից։
Խոշոր հաշվով այստեղ ոչ մի նոր բան չկա։ Առաջարկությունների ստանդարտ մեխանիզմ։

🤩 Հիմա ամենահետաքրքիրն ու քիչ հաճելին:
👍6😁2🥰1😱1
Նոր սոցիալական ցանցում կարելի է գրանցվել բացառապես Instagram-ի առկայության դեպքում ու դրա միջոցով։ Եթե դու գրանցվել ես Threads-ում, ապա դա ամբողջ կյանքի համար է։ Որևէ կերպ ու պարագայում դու չես կարող ջնջել քո օգտահաշիվը։ Այն կջնջվի միայն այն դեպքում, եթե ջնջես քո ինստագրամյան պրոֆիլը։ Այնպես որ շատ մի ուրախացիր նոր սոցցանցի պրիվատության հեքիաթներով ու մի քիչ ավելի զգույշ եղիր: Եթե քեզ արգելափակեն Threads-ում, ապա սահմանափակումները կտարածվեն նաև քո ինստագրամյան օգտահաշվի վրա։ Ինչպես վերևում ասացինք, արգելափակում են ծայրահեղականության համար։

Ամփոփենք 💚
Պե՞տք է այն մեզ։ Կարելի է ասել՝ այո։ Նոր գործիքը, համենայն դեպս դեռևս, բավականին ազատ ու թեթև շփման հարթակ է և աշխատում է չափազանց արագ։ Արդեն ավելի քան 100 միլիոն բաժանորդ կա, բայց ընդամենը մեկ շաբաթ է անցել։ Թեև Մասկը հայտարարեց, որ դատի է տալու Threads-ին պլագիատի համար, սակայն դժվար թե կարողանա հասնել դրա փակմանը։ Իսկ թե ազատ շփման հարթակից ինչի՞ կվերածվի ժամանակի ընթացքում, կախված է նաև մեզնից 😉
👍19
Անկանխիկ VS Կանխիկ
💳Քարտային ու օնլայն վճարումներն իրենց արդյունավետությունն ու կենսունակությունն ապացուցեցին հատկապես վերջին տարիներին:
Միջազգային օնլայն դրամապանակների մուտքը Հայաստան և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն էլ նպաստեցին, որ մեկ հպումով վճարումները դառնան ամենապահանջվածը: 🔝
👍3😢2