Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Մեր A Space-ի 2-րդ օրվա պտույտը Digitec-ում

💚 Մեր տաղավարն այսօր այնքան այցելու ուներ, որ, թվում է, դուք բոլորդ մեզ հյուր էիք եկել՝ լսելու մեր խոսնակներին ու Գարիկ Պապոյանին, հեծանիվ վարելու ու միանալու մեր ԿՍՊ ծրագրերին և հիացական հայացքով դուրս գալու մեր A Space տիեզերական գոտուց: 😍

Եթե ամեն դեպքում դուք մեր այցելուների թվում չէիք, ամփոփենք Digitec-ի երկրորդ օրը։

Գայանեն պատմեց, թե ինչպես է իր ամենօրյա աշխատանքում բացահայտում հաճախորդների կարիքները, օգնում գտնել ծառայություններ, որոնք բարելավելու են նրանց կյանքի որակը։

Ինչպես պաշտպանել տվյալներն ու ինֆորմացիան. այս մասին պարզ բառերով ու շատ նկարագրական պրեզենտացիայով ներկայացավ մեր թիմակից Արմենը։
👍4🥰1
Գևորգի հետ անցանք տուն գնելու առաջին օնլայն ճանապարհով՝ estate.ameriabank.am հարթակով, իսկ հետո իմացանք, որ Ամերիաբանկի automarket.ameriabank.am հարթակի միջոցով հնարավոր է մեկ օրում մեքենա գնել ու ավտովարկ ստանալ՝ առանց բանկ գալու։

Շավարշը խոսեց տվյալների անվտանգության կարևորության մասին, իսկ Արտուշը ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների դերը ներդրումներ կատարելիս։
🤝 Մեր A Talks-ում այսօր հարթակ էինք տրամադրել նաև մեր գործընկերներին, որովհետև համոզված ենք, որ միայն համախմբման շնորհիվ կարող ենք փոփոխություն բերել։

🚴 Շնորհակալոււթյուն, որ միացել էիք մեզ նաև A Motion-ի գոտում։ Հեծանիվները վարելով՝ դուք լուսավորում էիք համաստեղությունները ու կուտակում միավորներ, որոնք մենք կվերածենք գումարի ու ձեր անունից կփոխանցենք «ռեԱրմենիա» հարթակում ներկայացված Zleenk նախագծին։

👋 Կհանդիպենք վաղը նույն վայրում՝ մեր A Space-ում։
Մենք ուզում ենք, որ դուք էլ մասնակցեք մեր խաղարկություններին։

📱 Մինչ վաղը, իսկ հիմա դիտեք մեր տաղավարի բազմաթիվ այցելուների սթորիները, որոնցով մենք կիսվել ենք մեր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում։
👍6🥰2
🚀 Digitec. Օր 3-րդ
💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփեյսից՝ /\ կետից 😊
Տեխնոլոգիական այս տոնը իրականություն դարձավ առաջին հերթին ձեր շնորհիվ։

💚 Շնորհակալություն մեր բոլոր խոսնակներին, որ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով։

💚 Շնորհակալություն ձեզ, որ միացաք Zleenk նախագծին աջակցելու մեր նախաձեռնությանը։ 🚴

💚 Շնորհակալություն, որ մեր 🚀 𝑨 𝑺𝒑𝒂𝒄𝒆 սենյակը օրվա բոլոր ժամերին այդքան մարդաշատ էր, ու այն ոգեշնչեց ձեզ նույնքան, ինչքան մեզ՝ այն ստեղծելիս։

💚 Շնորհակալություն մեր աստղային հաղորդավարներին՝ Անիին, Գարիկին ու Սոսին։

📸 Իսկ հիմա վայելեք օրվա տրամադրությունն ու լավ պահերը մեր լուսանկարիչների աչքերով։
🥰8👍7
💰 Փողը մեր նպատակներին և երազանքներին հասնելու միջոց է:
Իսկ որո՞նք են այն սխալները, որոնք ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում են մեզ մեր նպատակներից 🤔
👍6
1️⃣ Չմտածել խնայողություններ կատարելու մասին։
Ցանկալի է, որ ընտանիքում յուրաքանչյուրն  իր խնայողական միջոցներն ունենա: Փորձագետներն ասում են, որ ցանկացած անկանխատեսելի իրավիճակի պատրաստ լինելու համար անհրաժեշտ է ունենալ դրամական բարձիկ։ Դրա հիմնական մասը ավելի լավ է պահել բանկում՝ խնայողական հաշիվների ու ավանդների տեսքով: Պահանջվող գումարը կուտակելու համար պետք է ամեն ամիս մի կողմ դնել ստացված եկամուտի առնվազն 10%-ը։

2️⃣ Ապրել հնարավորություններից վեր։
Սա այն մարդկանց խնդիրն է, որոնք չեն կարողանում խնայողություններ կատարել: Նման մարդիկ հիմնականում ծախսում են ավելի շատ, քան աշխատում են: Ծախսերի և եկամուտների համակարգումը ամեն ինչի բանալին է, ու կարևոր չէ, թե դու ինչքան ես վաստակում։ Անհրաժեշտ է կազմել բյուջե, հակառակ դեպքում դու երբեք դուրս չես գա այդ փակ շրջանից։

3️⃣ «Все яйца в одной корзине» - Բոլոր խնայողությունները մի պահոցում։
Պետք չէ բոլոր խնայողական միջոցները պահել մեկ վայրում. ցանկալի է մի մասը պահել հաշվեհամարին, մի մասով ներդրումներ կատարել, մյուս մասն էլ պահել խնայողական հաշվի կամ ավանդի տեսքով:

4️⃣ Տրվել համընդհանուր խուճապի։
Պետք չէ տրվել հոսանքին և գնել դոլար, երբ գնում են բոլորը և հակառակը: Ֆինանսական հաջողությունը խիստ անհատական է:

5️⃣ Ներդրումներ կատարել կասկածելի բիզնես նախագծերում։
Խոսքը այն նախագծերի մասին է, որոնցից ընդհանրապես գաղափար չունես: Որպեսզի այս հարցում չսխալվես, կարող ես ծանոթանալ մեր կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններին՝ ստանալով նաև մեր պրոֆեսիոնալների խորհրդատվությունը: Մանրամասներին կարող ես ծանոթանալ մեր կայքում՝
🔗 https://ameriabank.am/investment

6️⃣ Օգտվել զեղչերից կամ հատուկ առաջարկներից։
Բիզնեսները պարբերաբար զեղչեր են կազմակերպում և ակցիաներ առաջարկում իրենց հաճախորդներին: Պետք է օգտվել դրանցից: Օրինակ, ձմռանը ամառային հագուստ գնելը ավելի ձեռնտու է: Մեր հատուկ առաջարկներին կարող ես ծանոթանալ այստեղ`
🔗 https://ameria.me/40dITxm

7️⃣ Գրի չառնել ծախսերը։
Ծախսերի հանդեպ հսկողությունը կօգնի կառավարել բյուջեն և հասկանալ, թե ուր են գնում գումարները: Այսպես հատկապես հեշտ է կառավարել առօրյա ծախսերը:
👍11🥰7
👍2
🟩 Ծախսի՛ր ավելի քիչ, քան աշխատում ես
1960թ. Սթենֆորդի համալսարանում անցկացրին «Զեֆիրային փորձ»: Գիտնականները մի խումբ երեխաների առաջարկեցին զեֆիրներ և նշեցին, որ մի քանի րոպեով կբացակայեն սենյակից: Երբ վերադառնան, նոր զեֆիրներ կտան նրանց, ովքեր կզսպեն և իրենց մոտ եղածները չեն ուտի: Երեխաների միայն մեկ երրորդը կարողացավ զսպել իրեն և ստանալ նաև երկրորդ կտորը: Տարիներ անց այս երեխաները ավելի բարձր ցուցանիշ գրանցեցին նաև կյանքի մյուս ոլորտներում 📈
Սեփական ցանկությունները զսպելն ու գումար խնայելը ֆինանսական անկախության անցնելու հիմնական բանալիներից մեկն է:

🟩 Սկզբում բավարարի՛ր բազային կարիքները
Երբ գումար խնայելիս պետք է ընտրություն կատարես կացարան ունենալու և մեքենա գնելու միջև, բնականաբար պետք է առաջնային ընտություն տալ կեցության հարցին:

🟩 Խուսափի՛ր սպոնտան գնումներից
Գովազդի համաշխարհային շուկայի բյուջեն գերազանցում է 700 մլրդ դոլարը: Այդ գումարի զգալի մասն օգտագործվում է քեզ  սպոնտան գնումների դրդելու համար 🛒 Դրանից խուսափելու համար պետք է պլանավորել ծախսերը՝ առանձնացնելով պարտադիր վճարները, սննդի, զվարճանքների և մյուս կատեգորիաների համար հատկացվող գումարները:

🟩 Հաշվի՛ առ ոչ միայն ապրանքի գումարը, այլև դրա հետագա ծախսերը
✈️ Եթե գումար ես խնայում ճամփորդության համար, հիշի՛ր, որ  ճամփորդության մեկնելու համար բավարար չէ միայն հյուրանոցի և ինքնաթիռի տոմսի գումարը, պետք է  նկատի ունենալ մի շարք այլ ծախսեր ևս, ինչպիսիք են՝ էքսկուրսիաները, հուշանվերները, ժամանցային միջոցառումները և այլն:  

🟩 Հսկի՛ր ծախսերդ
Կա երկու հանելուկ. որտեղի՞ց է հայտնվում փոշին և ո՞ւր է անհետանում գումարը 🤔 Վերջինը կառավարելու համար գրի՛ առ ծախսերդ: Այս կերպ կբացահայտես խնայելու մի շարք նոր հնարավորություններ:

🟩 Գտի՛ր եկամուտի պասիվ աղբյուրներ
Խելացի մարդը ինքն է աշխատում գումար, իսկ իմաստուն մարդու համար գումարն է աշխատում 💰 Եթե արդեն կարողացել ես որոշակի խնայողություններ կատարել, ապա գտի՛ր միջոցներ դրանք ներդնելու համար: Իսկ թե որտեղ կարող ես ներդնել, կարդա՛ այստեղ:

🟩 Ապահովի՛ր ֆինանսներիդ անվտանգությունը
Ֆինանսներդ ապահով են, երբ զեղծարարների ձեռքը չի կարող հասնել դրանց: Պահի՛ր միջոցներդ անկանխիկ տարբերակով, իսկ Մոբայլ բանկինգի համար մտածի՛ր ուժեղ գաղտնաբառ 🔐
MyAmeria հավելվածը ներբեռնի՛ր այստեղ:
👍25🤔2
🔐 Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները
Մերօրյա թվային աշխարհում անձնական տվյալների պաշտպանությունը չափազանց կարևոր նշանակություն ունի: Նման խնդրի կարող է բախվել յուրաքանչյուրը, սակայն որոշակի քայլեր կիրառելով` ռիսկը կարելի է հասցնել նվազագույնի: 👌

Ահա դրանցից մի քանիսը.
📌 Օգտագործի՛ր ուժեղ գաղտնաբառ. այն պետք է պարունակի տառեր, թվեր, նշաններ: Խուսափի՛ր նույն գաղտնաբառը տարբեր հարթակներում կիրառելուց:
📌 Պաշտպանի՛ր տեխնիկական սարքերը. հեռախոսների, համակարգիչների ապաբլոկավորման համար օգտագործի՛ր կամ գաղտնաբառ, կամ բիոմետրիկական նույնականացում: Զգուշացի՛ր հասարակական 🌐 WiFi-ներից: Դրանցից օգտվելիս վստահ եղիˊր, որ չես աշխատում խիստ կարևոր և գաղտնի նյութերի հետ:
📌 Զգուշացի՛ր զեղծարարներից: 🌐 Մի՛ անցիր կասկածելի՛ հղումներով և մի՛ ներբեռնիր նյութեր կասկածելի աղբյուրներից: Զգուշացի՛ր այն նամակներից, որոնք պահանջում են անձնական տվյալներ և դրդում շտապ գործողություններ կատարել:
📌 Պարբերաբար ստուգի՛ր հաշիվներդ. տես` արդյոք քաղվածքներում չկան գանձումներ կասկածելի կայքերից:
📌 Քիչ հանրայնացրոˊւ անձնական տեղեկատվությունը: 🤫Քո մասին տեղեկություն տոˊւր միայն վստահելի աղբյուրներին, խուսափի՛ր հեռախոսով, նամակով որևէ տվյալ փոխանցելուց:
📌 Օգտագործի՛ր երկակի նույնականացման համակարգ. սա օգտագործի՛ր այն հարթակներում, որտեղ հնարավոր է:
📌 Կարևոր տվյալներ պարունակող նյութերը դեն նետելուց առաջ շրեդ արաˊ, մանրացրոˊւ: Խոսքը բանկային քաղվածքների, առողջական որևէ խնդրի վերաբերող կամ նմանատիպ այլ կարևոր փաստաթղթերի մասին է:

Հետևելով այս քայլերին` դու կարող ես պաշտպանել քո անձնական տվյալները: 👌💪
👍16