Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
💰 Որո՞նք են խնայողության բարձր ցուցանիշ ունեցող թոփ երկրները

Երբևէ մտածե՞լ ես, թե որ երկիրն է համարվում առաջատարը` ըստ խնայողությունների ցուցանշի: Ի դեպ, խոսքը ամենևին էլ բարձր եկամուտ ունեցող երկրների մասին չէ: Օրինակ` մի երկիր, որտեղ մարդը տարեկան միջինում վաստակում է $10,000 և խնայում $2,000, կունենա 20% խնայողության ցուցանիշ: Մեկ այլ երկիր, որտեղ մարդիկ տարեկան $100,000 եկամուտից խնայում են $20,000-ը, նույնպես կունենա 20% խնայողության ցուցանիշ:
👍3
🌏 Մակաո (64.3%) 🇲🇴
Մակաոն պորտուգալական նախկին գաղութներից մեկն է և գտնվում է Հոնկոնգի մոտակայքում: Չինաստանի հարավ-արևելքում գտնվող հատուկ կարգավիճակով կառավարվող այս քաղաքում տարեկան միջին եկամուտը կազմում է մոտ 💵 129 000$ և մարդիկ միջինում խնայում են այդ եկամուտի մոտ 64.3%-ը:
🌏 Կոնգոյի Հանրապետություն (61.4%)🇨🇬
Այս պետությունը պետք չէ շփոթել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ: Կոնգոյի Հանրապետությունում մեկ շնչին բաժին ընկնող միջին ՀՆԱ-ն կազմում է մոտ 3400$ ՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության 1100$-ի համեմատությամբ: Կոնգոյի Հանրապետությունը նավթի 🛢️ զգալի արտահանում ունի, ինչն օգնում է բացատրել թե՛ նրա` մեկ շնչին բաժին ընկնող բարձր եկամուտը, թե՛ խնայողությունների ավելի բարձր մակարդակը, քան ԿԺԴՀ-ում:
🌏 Կատար (58.1%)🇶🇦
Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է ինչպես բարձր միջին եկամուտով` 96,000$, այնպես էլ նավթի արտահանմամբ:
🌏 Իռլանդիա (57.6%) 🇮🇪
Իռլանդիայի համախառն ներքին խնայողությունները, որոնք կազմում են ՀՆԱ-ի 57,6%-ը, տպավորիչ են` նույնիսկ հաշվի առնելով երկրի մեկ շնչին բաժին ընկնող բարձր ՀՆԱ-ն՝ մոտ 88,000 ԱՄՆ դոլար:
🌏 Բրունեյ (54.5%)🇧🇳
Բրունեյը Ինդոնեզիայի և Մալազիայի մերձակայքում գտնվող նավթով հարուստ փոքր երկիր է: Բրունեյն ունի մոտ 65,000 ԱՄՆ դոլար միջին եկամուտ գնողունակության հավասարության պայմաններում, ինչն էլ ապահովում է խնայողությունների բարձր մակարդակը՝ 54,5%: Այս խնայողությունների մի մասն իրականացվում է Բրունեյի ներդրումային գործակալության կողմից, որը պատասխանատու է երկրի ինքնիշխան հարստության հիմնադրամի (SWF) կառավարման համար:
Այս շարքում հաջորդ պետություններն են Սինգապուրը (53.8%), Լյուքսեմբուրգը (53.4%), Գաբոնը (52.2%), ԱՄԷ-ը (47.8%), Չինաստանը (44.9%):

Եթե ամփոփենք, կարող ենք նշել, որ. 👇
✔️ Կապ կա տնտեսական աճի, եկամուտների և խնայողությունների տեմպերի միջև։
✔️ Նավթային հարստությունը ևս պայմանավորում է խնայողությունների ավելի բարձր ցուցանիշներ:
✔️ Համեմատաբար ցածր հարկերը ևս իրենց ազդեցությունն են թողնում համախառն ներքին խնայողությունների բարձր ցուցանիշի վրա:
👍12
Թվային քարտի առավելությունները
Բլոգի հեղինակ` ChatGPT 🤖
AI-ին հարցուփորձ անողն ու թարգմանողը` Ամերիա թիմ 💚

💳 Թվային կամ #digital քարտերը վերջին շրջանում մեծ տարածում են ստացել բազմաթիվ առավելությունների շնորհիվ:
👍7🥰2
Հարմարավետություն. թվային քարտերը կարող ես պահել հեռախոսում կամ համակարգչում: Սա հատկապես հարմար է ճանապարհորդելիս կամ միջազգային վճարումներ կատարելիս, երբ մի քանի արժույթով քարտեր պահելու անհրաժեշտություն կա։ Իսկ անհպում վճարման տեխնոլոգիաները ընդհանրապես նվազեցնում են ֆիզիկական քարտի անհրաժեշտությունը։

Անվտանգություն. ի տարբերություն ֆիզիկական քարտերի՝ թվային քարտը կորցնելու ռիսկը ցածր է։ Թվային քարտերն օգտագործում են գաղտնագրման առաջադեմ տեխնոլոգիաներ՝ տեղեկատվությունը պաշտպանելու համար։ Նույնիսկ սմարթֆոնի կորստի դեպքում երկքայլ անվտանգության և թոքենիզացիայի տեխնոլոգիաները գրեթե անհնար է շրջանցել:

Էկոլոգիապես մաքուր. թվային քարտերը էկոլոգիապես մաքուր են, քանի որ չեն պահանջում ֆիզիկական կրիչներ, տպագրություն և առաքում:

Հիգիենա․ անհպում վճարումները թույլ են տալիս նվազեցնել ֆիզիկական կոնտակտն ու վարակների տարածման հավանականությունը։

Հեշտ տրամադրում. նոր թվային քարտի տրամադրումը տևում է առավելագույնը 1 օր՝ ի տարբերություն պլաստիկ քարտերի՝ 3-5 աշխատանքային օր։

Խնայող. թվային քարտերը չեն պահանջում քարտերի տպագրության և փոստային առաքման ծախսեր: Ի դեպ, MyAmeria հավելվածով թվային քարտ պատվիրելն անվճար է և չունի սպասարկման վճար։

Շտապի՛ր պատվիրել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով քո թվային քարտը MyAmeria հավելվածով:

🔗 MyAmeria հավելվածը կարող ես ներբեռնել այստեղ՝ https://ameria.me/3KMHPMo

👩‍💻 Քանի որ ավելի ու ավելի շատ բիզնեսներ ու ծառայություններ են տեղափոխվում առցանց միջավայր, հավանական է, որ մոտ ապագայում թվային քարտերը կշարունակեն մեծ տարածում ստանալ:
👍11🥰3
☺️ Ասա՛, որ վերնագիրը կարդալիս ուրախացար, քանի որ հիմա վերջապես կկարողանաս տարբերակել անվանականը փաստացիից ու վարկ վերցնելիս մանրամասն կուսումնասիրես առաջարկը:
Վարկերի առաջարկի մեջ հրապարակվում է երկու տոկոսադրույք՝ անվանական տոկոսադրույք և փաստացի տոկոսադրույք:
👍9
🤷🏻‍♀️ Ո՞րն է անվանական տոկոսադրույքը
Վարկ վերցնելիս մենք գումարը վերադարձնում ենք ֆինանսական կառույցին՝ վճարելով նաև կուտակված տոկոսները: Տարեկան անվանական տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում է տոկոսային վճարումների չափը: Վարկի անվանական տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է կազմում վարկի տարեկան տոկոսագումարը, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ:
🤷🏻‍♂️ Ո՞րն է փաստացի տոկոսադրույքը
Բացի գումարի վրա հաշվարկվող տոկոսներից, բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները վարկ տրամադրելիս սահմանում են նաև տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ, որոշ վարկերի դեպքում նաև կատարում են գրավադրվող գույքի գնահատում, ապահովագրություն և այլն, որոնք լրացուցիչ ծառայություններ են և ենթական են պարտադիր վճարման: Ահա տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: 

Մնա՛ մեր ալիքում, քանի որ մեր հաջորդ նյութերում ներկայացնելու ենք տոկոսագումարների վճարման կարգը 🤩
👍19🥰19
📆 Մարտի 10-12-ն արի Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր:
Նե՛րս մտիր:
Նայի՛ր շուրջդ:
Տեսնո՞ւմ ես A Space-ը 🌌
Արի՛, դա մեր տաղավարն է, մեր ֆինտեխ միջավայրը:
Արի՛ պատմենք, թե ինչ է կատարվելու մեր A Space-ում:
👍2🥰2
📱 𝑴𝒚𝑨𝒎𝒆𝒓𝒊𝒂
Մեր առաջին անակնկալը MyAmeria-ի օգտատերերի համար է։
Թո՛ղ քո տվյալները Ամերաբանկի տաղավարում, մարտի 3-ից 25-ը ներառյալ MyAmeria-ով կատարի՛ր առնվազն 1 գործարք ու մասնակցի՛ր iPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը։
Սպասի՛ր վիճակախաղի մասնակցության քո անհատական կոդին և արդյունքների ամփոփման մանրամասներին:

🚀 𝑨 𝒔𝒑𝒂𝒄𝒆
Մենք ենք մեր A կետը:
Մեր տաղավարի այս հատվածի մասին բառերով պատմել չենք կարող: Սա պետք է տեսնել ու զգալ:

🎤 𝑨 𝒕𝒂𝒍𝒌𝒔
Մեր սփեյսի այս հատվածը քննարկումների ու զրույցների համար է: Օրվա բոլոր ժամերին կարող ես միանալ մեզ ու լսել ոլորտի էքսպերտներին` մեր խոսնակներին:

🚴 𝑨 𝑴𝒐𝒕𝒊𝒐𝒏
Այստեղ երկու էլեկտրական հեծանիվ կտեսնես: Նստի՛ր ղեկին, միացի՛ր մեր սփեյսի պտույտին: Հեծանիվները վարելով՝ դու կկարողանաս լուսավորել համաստեղությունները ու միանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող մեր ծրագրերին:
Բա որ մեր սփեյսի դեսպաններին տեսնես 😍
Փոքրիկ հուշում, դու նրանց շատ ես սիրում 😉

Հիմա ի՞նչ, գալի՞ս ես #DigiTec
Անպայման արի՛ ու գտի՛ր մեր տաղավարը:
Թեքը լեռներում, ֆինթեքը` A space-ում 💚
👍20🥰5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գարիկը՝ A Space-ում 💚
Մանրամասները՝ Գարիկի ուղերձում 👆
👍6🥰5
🍏 A Space-ում կընկնի երկու խնձոր: Մեկը` MyAmeria-ից օգտվողներին, մյուսը` A Space-ում նկարվողներին 🎁

🔗 Պայմաններին ծանոթանալու համար անցի՛ր հղումով` https://ameria.me/3IXHfsq
🥰4👍2
A Space-ը Digitec-ում 💚
Եկեք ամփոփենք թեք տոնի 1-ին օրը
Բոլոր նրանց համար, ովքեր այսօր չէին եկել A Space

Ի՞նչ էր այսօր կատարվում Digitec-ի մեր ֆինտեք միջավայրում:
Նախ ասենք, որ սփեյսը բաղկացած է 4 գոտուց` MyAmeria, A Talks, A Space ու A Motion:
Այսօր A Talks-ում ելույթներով հանդես էին գալիս Ամերիացիներն ու մեր գործընկերները:

🎤 Գևորգ Պողոսյանը, ով ներկայացնում է «ռեԱրմենիա» հարթակը, պատմեց, հարթակի ու Ամերիաբանկի հետ համագործակցության մասին:
Եթե ավելին եք ուզում իմանալ հարթակի մասին, այստեղ թողնում ենք հղումը, մտեք, կարդացեք և ոգեշնչվեք այն նախագծերով, որոնք իրականություն են դառնում Հայաստանում մեր բոլորի համախմբման շնորհիվ` https://rearmenia.com/hy/

🎤 Մեր գործընկերուհի Ռուզաննան ներկայացրեց, թե ինչպես է հնարավոր ստեղծել պրոդուկտ, որ իրապես քոնն է, Նարեկը պատմեց թվային փոխակերպման մարտահրավերների մասին, Կարենն անդրադարձավ թվային ծառայություններին` որպես ՓՄՁ արդյունավետ կառավարման գործիք, իսկ այսօրվա A Talks-ի մեր վերջին խոսնակը` Կարեն Մխիթարյանը կոտրեց բանկի IT–ի մասին ստեղծված բոլոր կարծրատիպերն ու միֆերը:
👍6