Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Ովքե՞ր են X-ում կամ նույն ինքը՝ Twitter-ում իրենց ֆինանսական փորձառությամբ կիսվող ամենահայտնի ինֆլուենսերները, և ո՞ւմ արժե հետևել ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար 🤔

💚 Կարդա՛ Ամերիա Բլոգում՝
https://ameria.me/3V5GIwg

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այնքա՜ն հզոր այսօր ու միշտ 💚

Հայոց պատմության ընթացքում բազմաթիվ կանայք ազդեցիկ դերակատարում են ունեցել հայկական պետականության կայացման գործում։
Այսօր պատմությունը կերտողներից մեկը Դուք եք
Դուք օր օրի ավելի գեղեցիկ եք դարձնում մեզ շրջապատող աշխարհը, հզորացնում եք ընտանիքներն ու մեր հայրենիքը:
Շնորհավոր #Մարտի8 🌸

Հ.Գ. Մենք փոքրիկ անակնկալ ունենք ձեզ համար: Առաջարկում ենք անցնել մեր պատրաստած թեստն ու բացահայտել Ձեր հզորության բանաձևը 😉
🔗 https://ameria.me/4bXYJ5I

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
🥰34👍7
💡 Ներդրումային բառարան, կամ
ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները


Ներդրումների աշխարհը երբեմն կարող է անհասկանալի կամ բարդ թվալ․ «դիվերսիֆիկացում», «արժեկտրոն», «ֆինանսական ինդեքս» և նման այլ տերմիններ ոլորտ մուտք գործողներին հաճախ շփոթեցնում են: 😵‍💫
Սակայն խելամիտ ներդրումներ կատարելու համար այս հասկացությունների իմացությունը կարևոր է։
Այս բլոգում կներկայացնենք ներդրումային մի քանի տարածված տերմին և դրանց բացատրությունը, ինչը հնարավորություն կտա տեղեկացված լինելու և բացահայտելու ոլորտը:
👍7
🖋️ Շահաբաժին (Dividend) - Բաժնետիրական ընկերության շահույթի բաշխումն է բաժնետերերի միջև գումարի կամ բաժնետոմսերի տեսքով: 🪙 Շահաբաժին վճարելը ընկերության պարտավորությունը չէ, և կախված ֆինանսական արդյունքներից` վերջինս որոշում է կայացնում շահաբաժինները վճարելու կամ չվճարելու մասին:

🖋️Արտոնյալ բաժնետոմս (Preferred share) - Բաժնետոմսի տեսակ, որի սեփականատերերը, ի տարբերություն սովորական բաժնետոմսերի, չունեն ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք, սակայն այս բաժնետոմսերի դիմաց ընկերությունը պարտավոր է միշտ շահաբաժին վճարել:

🖋️Անվանական արժեք (Nominal value) – Արժեթղթի (պարտատոմսի) արժեքն է թողարկման պահին, և այն գումարը, որը պարտատոմսի սեփականատերը ստանալու է պարտատոմսի մարման ժամանակ: 📜 Բորսայում պարտատոմսի գինը կարող է տարբերվել իր անվանական արժեքից:

🖋️Արժեկտրոն (Coupon) - Նախապես սահմանված տոկոսագումար, որը հաշվարկվում է պարտատոմսի անվանական արժեքի վրա և վճարվում պարտատոմսի տիրոջը որոշակի, նախապես սահմանված պարբերականությամբ:
Մինչև մարում եկամտաբերութուն (YTM, Yield to Maturity) - ներդրողի փաստացի եկամտաբերությունն է, եթե նա ձեռք բերի պարտատոմսը տվյալ պահին ձևավորված շուկայական գնով, պահի մինչև մարումը և վերաներդնի ստացված արժեկտրոնները։

🖋️Ներդրումային պորտֆել (Investment Portfolio) - Տարբեր արժեթղթերից` բաժնետոմսերից, պարտատոմսերից և ֆինանսական այլ գործիքներից կազմված պորտֆել, որը հնարավորություն կտա տրված ռիսկի պայմաններում ապահովելու ավելի բարձր եկամուտ, քան առանձին արժեթղթերը:

🖋️Դիվերսիֆիկացիա (Diversification) - ռիսկերը նվազեցնելու միջոց, երբ գումարը ոչ թե ամբողջությամբ ներդրվում է մեկ արժեթղթի մեջ, այլ բաշվում է տարբեր արժեթղթերի մեջ՝ դրանով իսկ խուսափելով միայն մեկ ընկերության ռիսկը կրելուց:

Շուկայական պատվեր (Market order)- Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ գործարքը կատարվում է պատվերը տալու պահին բորսայում ձևավորված գնով:

🖋️Լիմիտային պատվեր (Limit order) - Արժեթղթերով գործարք կատարելու պատվերի տեսակ, երբ սահմանվում է լիմիտային գին. գնման պատվերի դեպքում արժեթուղթն ավելի բարձր գնով չի գնվում, իսկ վաճառքի պատվերի դեպքում` ավելի ցածր գնով չի վաճառվում։

🖋️Ֆինանսական ինդեքս (Financial index) - թվային ցուցանիշ է, որն արտացոլում է ակտիվների խմբի գները մեկ թվով: Ավելի պարզ ասած՝ հիմնվելով տարբեր չափորոշիչների և մեթոդաբանության վրա ինդեքսը մեկ թվային արժեքով ներկայացնում է մեծ թվով ակտիվների արժեքը և թույլ տալիս հետևել ակտիվների գնի շարժին։ Ֆինանսական ինդեքսներ են, օրինակ, բոլորիս հայտնի S&P500, Nasdaq, Dow Jones, Russel և այլ ինդեքսներ:
Հիմա արդեն մենք նույն լեզվով ենք խոսում ու հասկանալու ենք իրար կես բառից:

Եթե սկսնակ ներդրող ես, ներդրումային գործիքներին կարող ես ծանոթանալ մեր YouTube-յան հայալեզու վլոգում:
Telegram-ի մեր ներդրումային բլոգը ներդրումային ոլորտի նորությունների, գործիքների, ներդրումային հնարավորությունների մասին է:

Իսկ այստեղ մեր հաճախորդները բացում են բրոքերային հաշիվ օնլայն` առանց բանկ գալու, ընդամենը հինգ րոպեում` ameria.me/myinvest

Կարծես թե ոչինչ չմոռացանք: Հարցերի դեպքում առաջարկում ենք գրել կամ զանգահարել մեզ՝ +37410513169, +37410513170 brokerage@ameriabank.am
👍18🥰4
Տնտեսության թվային փոխակերպումը կյանքի որակի բարելավման գործիք է, սոցիալական փոփոխությունների և տնտեսական աճի շարժիչ ուժ: Առաջնորդվելով այս սկզբունքով` այս տարի ևս մենք Doing Digital Forum-ի կողքին ենք, այս անգամ որպես ֆինթեք գործընկեր 🤝

SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (#DDF) այս տարի կանցկացվի «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին միտումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները

🔝 Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է: Ֆորումին ներկա կլինեն նաև համաշխարհային թոփ խոսնակներ և առաջատար փորձագետներ:
👍3
🇦🇲 Ոլորտի լավագույն մասնագետների հետ թվային փոխակերպման օրակարգը Հայաստան բերելով` մենք նպատակ ունենք միասին նախանշելու ֆինթեքի ապագան մեր երկրում և կիսվելու ոլորտի համակարգային զարգացմանն ուղղված մեր փորձով:

🔗 Մանրամասները` https://doingdigital.am

#DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank
👍6
🔖 10 ոգեշնչող մեջբերում ֆինանսական անկախության մասին

Օգտագործել գումարը, ինչպես ցանկանում ես՝ առանց ինչ-որ մեկին հաշվետու լինելու ․․․ Գրավիչ է, չէ՞։
Արիˊ վերլուծենք մի քանի հայտնի արտահայտություններ, որոնք կօգնեն և կոգեշնչեն քեզ դեպի ֆինանսական նոր նպատակներ քայլելու ճանապարհին։
👍2
👉 «Հարուստ մարդիկ մտածում են` «Ես եմ ստեղծում իմ կյանքը»։ Աղքատ մարդիկ մտածում են՝ «Կյանքն ուղղակի անցնում է»

Հարվ Էքերի «Միլիոնատիրոջ մտքի գաղտնիքները․ հարստության ներքին խաղի յուրացումը» գիրքը նվիրված է մտքի 🧠 «հարուստ» կառուցվածքին: Հեղինակը հանգում է այն եզրակացության, որ ֆինանսական անկախությունը սկսվում է ճիշտ մտածելակերպ ունենալուց։ Հեղինակն ասում է, որ հարուստ մարդիկ պարզապես ձեռքերը ծալած չեն նստում, այլ իրենք են մոդելավորում իրենց կյանքը։

👉
«Քո ակտիվները քո աշխատակիցներն են։ Ավելի շատ մոտիվացրոˊւ նրանց, որոնք լավ են աշխատում, բա՛ց թող նրանց, որոնք իրենց չեն արդարացնում»

Մ․ Արորայի «Առնետների մրցավազքից՝ ֆինանսական անկախություն» գրքում խոսվում է փողի հետ հարաբերությունների մասին։ 🪙 Հեղինակը կոչ է անում ստիպել փողին աշխատել այնքան քրտնաջան, ինչքան վաստակողը։ Գիրքն ուղղորդում է խնայողական հաշվին գումար կուտակելու փոխարեն ներդրումներ կատարել բարձր եկամուտ ապահովող ոլորտներում և տնօրինել փողերը, ինչպես ղեկավար։

👉
«Գումարը երևույթ է, որի համար մենք նախընտրում ենք վաճառել մեր կյանքի էներգիան»

Այսպես է բնութագրում գումարը Վիքի Ռոբինն իր «Քո կյանքը կամ քո գումարը» գրքում։
Պատահում է, չէ՞, որ, աշխատավայրում նստած, երազում ես լինել ընտանիքիդ հետ։ Գումար վաստակելու համար մենք վատնում ենք մեր կյանքի ռեսուրսը, որը կցանկանայինք այլ բանի համար օգտագործել։ Խնայելով և հասնելով ֆինանսական անկախության՝ կարելի է ապրել այնպես, ինչպես ուզում ես, այլ ոչ այնպես, ինչպես կարող ես։

👉
«Հարստության գաղտնիքը պարզ է։ Գտի՛ր մյուսների համար ավելին անելու ճանապարհ։ Դարձի՛ր ավելի արժեքավոր։ Արա՛ ավելին։ Տո՛ւր ավելին։ Եղի՛ր ավելին։ Մատուցի՛ր ավելին»


Ֆինանսապես անկախ լինել նշանակում է շարունակ ընդարձակվել՝ չսահմանափակվելով ունեցածով։ Թոնի Ռոբբինսի «7 պարզ քայլ դեպի ֆինանսական անկախություն» գրքից մեջբերումը հուշում է. ֆինանսապես անկախ դառնալու համար պետք է անել ավելին և՛ քեզ, և՛ շրջապատի համար։

👉 «Հարուստ լինելը շատ գումար ու շատ ժամանակ ունենալն է»

Ըստ Մարգարետ Բոնաննոյի՝ գումարը ֆինանսական անկախության անբաժանելի մասն է, բայց այն պարզապես միջոց է կյանքն ապրելու համար։ Միշտ կարելի է ավելի շատ գումար վաստակել, սակայն ժամանակ վաստակելն անհնար է։ Ֆինանսական անկախության հասնելու ճանապարհին այս 2 կարևորագույն երևույթների ճիշտ տարբերակումը անհրաժեշտ քայլերից մեկն է։

👉 «Հարուստ լինելու համար պետք է քնած ժամանակ էլ վաստակել»

Դեյվիդ Բեյլին կարծում է, որ ֆինանսական անկախության հասնելու համար օրական 8 ժամ աշխատելով չի կարելի սահմանափակվել։ Սա ենթադրում է ներդրումներ ու խնայողություններ կատարել, գտնել եկամուտի պասիվ ճանապարհներ։

👉 «Ռիսկն առաջանում է, երբ չգիտես՝ ինչ ես անում»

Մեր արած գրեթե ամեն բան ռիսկ է պարունակում։ Ուորեն Բաֆեթի խոսքերը ազդակ են այն մասին, որ ներդրումներ կատարելը կարող է ռիսկային թվալ, սակայն երբ գիտես՝ ինչպես է շուկան աշխատում, ավելի վստահ կարող ես հասնել ֆինանսական անկախության։

👉 «Իսկ եթե»-ներից ազատ լինելը ֆինանսական անկախության մեծ մաս է»

Սուզե Օրմանը հավատացած է, որ ֆինանսական անկախության հասնելու համար պետք է մտքի խաղաղություն։ Նա կոչ է անում ազատվել կյանքի «իսկ եթե»-ներից։

👉 «Ֆինանսական անկախությունը վախից անկախ լինելն է»

Վախը մեզ կարող է սպառել և հետ պահել առաջխաղացումից։ Ռոբերտ Կիյոսակին խորհուրդ է տալիս ֆինանսական անկախություն ունենալու համար հաղթահարել վախերը։

👉 «
Աղքատ
չէ
այն
մարդը
,
ում
ունեցվածքը
քիչ
է
,
այլ
այն
մարդը
,
ով
ուզում
է
ավելին

Սենեկան նկատում է, որ հարուստ մարդիկ հիմնականում ասոցացվում են լավ տների և մեքենաների հետ, սակայն դա պարտադիր պայման չէ հարուստ համարվելու համար։ Իրականում, երբ անընդհատ ուզում ենք ավելին, մնում ենք աղքատության անվերջ շրջանի մեջ։ Բավարարվելով և երախտապարտ լինելով ունեցածի համար՝ կարելի է կյանքը ստեղծել առավել կարևոր արժեքների շուրջ։
👍25😁41😢1
📚 Ֆինանսների մասին լավագույն գրքերը երեխաների համար

Մեր բլոգում բազմիցս խոսել ենք ֆինանսական գրագիտության մասին և եկել այն եզրակացության, որ երեխաների հետ ֆինանսների ու փողի մասին խոսելը դժվար է, բայց շատ անհրաժեշտ:
Այս անգամ ընտրել ենք ֆինանսների մասին երեխաների համար նախատեսված մի քանի գիրք, որոնք կօգնեն ձեզ երեխաներին ֆինանսապես գրագետ դարձնելու հարցում:
👍1🥰1
📗 Տատյանա Պոպովա «Կախարդական բանկոմատը․ տնտեսագիտության մասին՝ երեխաներին»
Սա հետաքրքիր և ուրախ պատմություն է կախարդական բանկոմատով 🏧 կղզում հայտնված երեխաների մասին։ Գրքում ներկայացված են բանկային տերմինների բացատրությունները, իսկ ամեն գլխի վերջում կան փոքրիկ վարժություններ, հանելուկներ և խաղեր՝ ստացած գիտելիքը ամրապնդելու համար։
Գիրքը նախատեսված է 5 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

📗Սերգեյ Ֆեդին «Ֆինանսական գրագիտություն»
Սա ֆինանսական գրագիտության «այբուբեն» է` նախատեսված տարրական դասարաններում սովորող երեխաների համար։ Գրքի առաջին մասում հեղինակը պատմում է, թե ինչ է 🪙 գումարը և դրա առաջացման պատմությունը, իսկ երկրորդ մասի հիմնական թեման ընտանեկան բյուջեն է։ Գրքում կան զվարճալի վարժություններ, նկարներ և կատակներ։ Գրքի ամեն մասի հետ հատկացվում է աշխատանքային տետր, որով կարելի է զբաղվել թե՛ տանը, թե՛ դպրոցում։

📗Բոդո Շեֆեր «Մանի անունով շունը կամ ֆինանսների այբուբեն»
Արկածային այս գիրքը վերլուծում է մարդու և ֆինանսների փոխհարաբերությունները։ Հերոսների օրինակով հեղինակը սովորեցնում է խնայել և քայլ առ քայլ վերլուծում է երազանքին հասնելու բանաձևը։ Գրքում քննարկվում է մեկ կարևոր թեմա ևս. ինչպե՞ս թույլ չտալ, որ փողը փչացնի մարդուն։
Գիրքը հիմնականում նախատեսված է տարրական և միջին դասարաններում սովորող երեխաների համար, սակայն մեծերի համար ևս գիտելիքների լավ աղբյուր է։

📗Ջերի Բեյլի, Ֆելիցիա Լո «Քո փողերը»
Այս գրքից դեռահասները կարող են սովորել՝ ինչպես լինել ֆինանսապես անկախ, ինչու են վտանգավոր մոլախաղերը և նման կասկածելի աղբյուր ունեցող եկամուտները, ինչպես հասնել նպատակին և ինչպես հետագայում սեփական բիզնես սկսել։ Գիրքը կօգնի խուսափել պարտքերից և պաշտպանվել զեղծարարներից, իսկ գրքի վերջում ֆինանսական բառարան կա, որը կօգնի ցանկացած պահի թարմացնել գիտելիքները։
Խորհուրդ է տրվում միջին դասարաններում սովորող երեխաներին։

📗Եվգենիա Բլիսկավկա «Երեխաները և փողը․ ընտանեկան ինքնուսույց երեխաների համար»
Եթե չգիտես՝ ինչպես սկսել երեխաների 👦 հետ զրույց ֆինանսական թեմայով, ապա այս գիրքը քեզ համար է։ Այն սկսվում է պարզագույն հարցադրումներով և սովորեցնում հաշվարկել բյուջեն, համեմատել տարբեր ապրանքների գները՝ առաջնահերթությունները տարբերակելու համար։ Գրքի օրինակներով երեխան կհասկանա, թե արդյոք արդարացված է այս կամ այն ծախսը։ Ամեն թեմա ունի համապատասխան վարժություն:
Այս գիրքը նախատեսված է 5 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

📗Իգոր Լիպսից «Զարմանալի արկածներ Տնտեսագիտություն երկրում»
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր Իգոր Լիպսիցն իր այս գրքում պատմում է Տնտեսագիտություն անունով երկրի և դրա օրենքների մասին։ Հեղինակը երբեմն խոսում է ոչ այնքան մանկական թեմաներից, օրինակ՝ ինչպես է տնտեսագիտությունն ազդում համաշխարհային իրադարձությունների վրա։ Գիրքը ոչ միայն երեխաների, այլև մեծերի համար է։

📗Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» դեռահասների համար
Ի սկզբանե գիրքը մեծերի համար էր, բայց բեսթսելլեր դառնալուց հետո հեղինակը որոշեց այն հասանելի դարձնել ավելի լայն լսարանի։ Գիրքը մոտիվացնում է դեռահասներին հնարավորինս շուտ սկսել ֆինանսական որոշումներ կայացնել, սահմանել հստակ նպատակներ և մտածել ապագայի մասին։ Գիրքը դեռահասներին օգնում է ընդարձակել ֆինանսական աշխարհայացքը և մտածել ստանդարտներից դուրս։

Հույս ունենք, որ հավանեցիր նյութն, իսկ մեր առաջարկած գրքերն օգտակար կլինեն քո երեխաներին:😇
👍23🥰2
Բացահայտում ենք SPRING-PR-Company-ի կազմակերպած Doing Digital Forum-ի մեր խոսնակներին:
Ծանոթացեք․ Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյան

Դավիթը միջազգային ֆինանսական և խորհրդատվական մի շարք ընկերություններում /AXA, Erste Group, Accenture և այլն/ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ և ֆինանսական ծառայությունների ոլորտում առաջնորդել է թվային փոխակերպման և զարգացման գործընթացները:

😉 Դուք անպայման պետք է լսեք մեր խոսնակի ելույթը՝ Հայաստանում բանկային տեխնոլոգիաների զարգացման և ֆինթեքի ապագայի մասին նոր բացահայտումներ անելու համար:

Մանրամասները` https://doingdigital.am

#DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍7
Ընտանիքի ֆինանսական պլան
Ինչո՞ւ և ինչպե՞ս


Ընտանիքի ֆինանսական պլանը թույլ կտա հստակ իմանալ, թե ինչի համար որքան գումար ես ծախսում, կօգնի պլանավորել ծախսերը և խնայել գումար նոր նպատակների իրագործման համար 💁‍♀️
Ընտանիքի ֆինանսական պլանը, կարճ ասած, ընտանեկան եկամուտների և ծախսերի մասին երկարաժամկետ տեսություն է։

Ի՞նչ հաշվի առնել այն կազմելիս 🤔

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի շահը
Նոր հագուստ, արձակուրդ, կրթություն, ժամանց. ընտանիքի ֆինանսական պլանը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել քո ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարիքները:

Գնաճ
Պլանը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել գնաճը։ Եթե տարեսկզբին քո աշխատավարձով կարող էիր գնել պայմանական թվով ապրանքներ, ապա տարեվերջին թիվը կարող է փոխվել։

Ակտիվներն ու պասիվները
Փորձիˊր ազատվել պասիվներից և համալրել ակտիվները։ Օրինակ՝ մեքենան, որն օգնում է գումար վաստակել, համարվում է ակտիվ, իսկ մեքենան, որը գնված է պարզապես սոցիալական կարգավիճակն ընդգծելու համար, համարվում է պասիվ։
👍3🥰2
Ինչի՞ց սկսել 🤔
👉 Սկսիˊր վարել եկամուտների և ծախսերի աղյուսակ
Սա կարող է ձանձրալի թվալ, բայց երկու-երեք ամիս հետո կտեսնես, թե ինչքան այն կօգնի քեզ ֆինանսները կառավարելու հարցում։ Հաշվետվությունը պետք է վարել մանրամասնորեն՝ ներառելով բոլոր եկամուտներն և ծախսերը։

👉 Ուսումնասիրիˊր եկամուտներն ու ծախսերը
Առանձնացրոˊւ ամեն ամիս կրկնվող ծախսերը, հաշվիˊր դեղերի, տրանսպորտի, հագուստի, ուտելիքի և կոմունալ վճարների համար միջինում ծախսվող գումարի չափը։

👉 Սահմանիˊր նպատակներ
Սահմանիˊր նպատակ ու այն իրագործելու Ժամանակահատվածը` երկարաժամկետ (5-20 տարի) կամ կարճաժամկետ (մի քանի ամիս)։

👉 Կազմիˊր պլանը
Պլանի մեջ ներառիˊր ամսական բոլոր ծախսերը, սահմանված նպատակին հասնելու մի քանի տարբերակ` չմոռանալով խնայողությունների մասին։
Հետևիˊր պլանին և ժամանակին խմբագրիˊր այն
Պլանն օգնում է հետևել նպատակին հասնելու գործընթացին, ժամանակին նկատել սխալները, իրադրության փոփոխության դեպքում խմբագրել ծախսերը և չկորցնել մոտիվացիան։

Ինչպե՞ս հեշտացնել հաշվարկը 🤔
Ֆինանսական շատ հարմար հավելվածներ կան, որոնք օգնում են բյուջե վարել և գրագետ կառավարել ֆինանսները։ Կան հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս մի քանի հոգու հասանելիություն ունենալ տվյալներին, ինչը հեշտացնում է ընտանեկան ֆինանսական պլանի կազմումը։ Ահա մի քանիսը.

YNAB հավելվածը բյուջեն լրջորեն կառավարողների համար է։
Goodbudget-ը հիանալի հավելված է սկսնակների համար, նաև հնարավորություն է տալիս հետևել պարտավորությունների վճարումներին։
PocketGuard-ը տեսակավորում է ծախսերը, հաշվում և կանխատեսումներ է անում:
Simplifi-ը թույլ է տալիս մանրամասնորեն հետևել ֆինանսներին և պլանավորել ծախսերը։
Mint-ն առաջարկում է ֆինանսների կառավարման լայն շրջանակ։

Կարող ես ընտրել ամենահարմար տարբերակը և սկսել ֆինանսներիդ պլանավորման ուղին, ինչը, վստահաբար, կապահովի քո ընտանիքի բարեկեցիկ ապագան 💚
👍16🥰3
Թող տոնի ավետիսը հնչի մեր երկրում և բոլոր ընտանիքներում՝ ավետելով նոր սկիզբ, խաղաղություն և համերաշխություն

Շնորհավոր Սուրբ Զատիկ 💚
🥰38👍18
Արիˊ ծանոթանանք Doing Digital ֆորումի գլխավոր խոսնակների հետ 👇
Բրեթ Քինգ
Հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերների՝ Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism հեղինակ:
Քինգը CNN, CNBC, BBC, ABC, Fox, Bloomberg և այլ առաջատար ԶԼՄ-ների ֆինթեք մեկնաբան է, բանկերի, կարգավորող և պետական կառույցների թվային փոխակերպման խորհրդատու:

Հենրի Արսլանյան
Կրիպտոյի առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր։
Հենրին ղեկավարում է ինստիտուցիոնալ մակարդակի կրիպտո հեջ ֆոնդ, որը կենտրոնացած է բացառապես թվային ակտիվների վրա և խորհրդատվություն է տրամադրում առաջատար կրիպտո բորսաներին, ներդրողներին, ֆինանսական հաստատություններին և տեխնոլոգիական ընկերություններին։
👍7
Մոհամեդ Բարդաստանի
Visa-ի CEMEA-ի ավագ տնտեսագետ և Business and Economics Insights-ի տնօրեն։
Visa-ի համար CEMEA տարածաշրջանում ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ հաղորդակցություններում Մոհամեդի դերն առանձնահատուկ կարևոր է։
Նա փորձառու կերպով ներկայացնում է թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային ամենաթարմ տնտեսական զարգացումները, ինչպես նաև վճարումների, ճամփորդությունների ու տուրիզմի ոլորտների միտումները։

Դիրք Օլմայեր
«Just Better» կազմակերպության գործադիր տնօրեն և փորձառու ձեռնարկատեր։
Դիրքը մարդկային ռեսուրսների կառավարման իր անգնահատելի փորձով օգնում է կազմակերպություններին ստեղծել մեկ գաղափարի ու տեսլականի շուրջ միավորված թիմ։ Նա այս ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ։

Շտապիˊր ծանոթանալ Doing Digital ֆորումի օրակարգին և ձեռք բերել քո տոմսը` https://doingdigital.am

#DoingDigitalForum2024 #DDF24 #embracing_opportunities #DigitalTransformation #Ameriabank

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
👍5🥰3