Ինչպե՞ս ենք արտադրում, ինչպե՞ս ենք օգտագործում և ինչպե՞ս ենք ընկալում «սեփականությունը»
2026-ի Circularity Gap Report-ի գնահատմամբ՝ աշխարհում տարեկան մոտ €25.4 տրիլիոն տնտեսական արժեք է կորչում նյութերի ու ապրանքների ոչ արդյունավետ օգտագործման պատճառով🔄
Բայց այս թվի հետևում միայն մեծ արդյունաբերություններն ու արտադրական գործընթացները չեն։ Երբեմն մենք շատ շուտ ենք հրաժարվում այն ապրանքից, որը դեռ կարող էր պահպանել իր արժեքը՝ վերանորոգվելով, վերաօգտագործվելով կամ վերավաճառվելով🤷♀️
Գուցե ապրանքի կյանքը չպետք է ավարտվի այն պահին, երբ մենք դադարում ենք օգտագործել այն։ Եվ գուցե մեզ միշտ չէ, որ պետք է այն ունենալ, եթե կարող ենք պարզապես օգտվել դրանից։
Այս գաղափարն աստիճանաբար փոխում է նաև մեր պատկերացումը սեփականության մասին։ Դրա հիմքում շրջանաձև տնտեսության մոտեցումն է՝ հնարավորինս երկար պահել ապրանքներն ու ռեսուրսները շրջանառության մեջ՝ պահպանելով դրանց արժեքը✔️
Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը և ինչո՞վ է տարբերվում ավանդականից
Ավանդական կամ գծային տնտեսական մոդելի հիմքում բավական պարզ տրամաբանական շղթա է՝ արտադրել → օգտագործել → դեն նետել։
Շրջանաձև տնտեսությունը փորձում է այդ շղթան դարձնել շրջան․ արտադրանքը և դրա մեջ օգտագործված ռեսուրսները հնարավորինս երկար պահել օգտագործման մեջ՝ վերանորոգելով, վերաօգտագործելով, վերավաճառելով կամ վերամշակելով։
🗑 Այսինքն՝ գաղափարը պարզապես ավելի քիչ աղբ «առաջացնելը» չէ։ Խոսքը ապրանքի «ամբողջ կյանքի» մասին մտածելու մասին է՝ սկսած արտադրությունից մինչև այն պահը, երբ այն այլևս չի օգտագործվում իր սկզբնական նպատակով։
Սեփականության ընկալման փոփոխությունը
Շրջանաձև տնտեսության հետ փոխվում է նաև մի կարևոր հարց՝ արդյոք մեզ իսկապես անհրաժեշտ է ունենալ այն ամենը, ինչից ուզում ենք օգտվել🤔
Ավելի ու ավելի շատ մոդելներ առաջարկում են ոչ թե ապրանքը գնել և սեփականացնել, այլ վճարել դրա օգտագործման, հասանելիության կամ ծառայության համար։
Այս մոտեցումը կարող է փոխել թե՛ սպառողի ծախսերը, թե՛ բիզնեսների՝ հաճախորդների հետ աշխատելու ձևը և հատկապես տեսանելի է երեք ուղղությամբ։
Բաժանորդագրային տնտեսություն
Բաժանորդագրությունը վաղուց արդեն միայն ֆիլմերի, երաժշտության կամ ծրագրերի մասին չէ։ Նույն տրամաբանությունը տարածվում է նաև ֆիզիկական ապրանքների՝ մեքենաների, տեխնիկայի, կահույքի և այլ իրերի վրա։ Կարելի է վճարել օգտագործման հնարավորության համար՝ առանց դառնալու տվյալ ապրանքի սեփականատերը🤝
Երկրորդային շուկա և resale մշակույթ
Նույն փոփոխության մեկ այլ դրսևորում է արդեն օգտագործված կամ վերանորոգված ապրանքների ձեռքբերումը։ Օգտագործված հագուստը, վերանորոգված էլեկտրոնիկան և վերավաճառքի հարթակներն ապահովում են ապրանքի շրջանառության շարունակականությունը՝ թափոն դառնալու փոխարեն։ Սա ոչ միայն բնապահպանական, այլև խելամիտ ֆինանսական ընտրություն կարող է լինել, քանի որ նույն ապրանքը երկրորդային շուկայում հաճախ ավելի մատչելի է💗
Ինչո՞ւ է շրջանաձև տնտեսությունը ձեռնտու թե՛ սպառողին, թե՛ բիզնեսին
Սպառողի համար շրջանաձև մոդելը նշանակում է ավելի ճկուն ծախսեր․ պարտադիր չէ գնել թանկարժեք ապրանք, եթե այն հնարավոր է վարձակալել կամ վճարել և օգտագործել անհրաժեշտ չափով։
Բիզնեսի համար էլ սա եկամտային մոդելների նոր հնարավորություն է՝ մեկ ապրանքը մեկ անգամ վաճառելու փոխարեն երկարաժամկետ ծառայություն առաջարկելով։
Իսկ ընդհանուր առմամբ ապրանքի կյանքի երկարացումը նշանակում է նաև ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում և թափոնների նվազեցում💚
Այսպիսով՝ շրջանաձև տնտեսության գաղափարը փորձում է միաժամանակ փոխել երեք բան՝ ինչպե՞ս ենք արտադրում, ինչպե՞ս ենք օգտագործում և ինչպե՞ս ենք ընկալում «սեփականությունը»։
Ի՞նչ մարտահրավերներ ունի շրջանաձև մոդելի ներդրումը
Շրջանաձև տնտեսության համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ՝ վերանորոգման, վերօգտագործման, հավաքագրման և վերամշակման համակարգեր։ Կարևոր են նաև բիզնեսների պատրաստակամությունը, սպառողների սովորությունների փոփոխությունը և համապատասխան իրավական կարգավորումները։
Մյուս մարտահրավերը վստահությունն է։ Օգտագործված կամ վերանորոգված ապրանք գնելը, մեքենա վարձակալելը կամ տեխնիկայի համար բաժանորդագրվելը պահանջում է վստահություն ապրանքի որակի, սպասարկման և ծառայություն մատուցող ընկերության նկատմամբ։
Հետևաբար, շրջանաձև տնտեսությունը ենթադրում է սպառման մշակույթի փոփոխություն, ինչը պահանջում է ժամանակ⏰
2026-ի Circularity Gap Report-ի գնահատմամբ՝ աշխարհում տարեկան մոտ €25.4 տրիլիոն տնտեսական արժեք է կորչում նյութերի ու ապրանքների ոչ արդյունավետ օգտագործման պատճառով
Բայց այս թվի հետևում միայն մեծ արդյունաբերություններն ու արտադրական գործընթացները չեն։ Երբեմն մենք շատ շուտ ենք հրաժարվում այն ապրանքից, որը դեռ կարող էր պահպանել իր արժեքը՝ վերանորոգվելով, վերաօգտագործվելով կամ վերավաճառվելով
Գուցե ապրանքի կյանքը չպետք է ավարտվի այն պահին, երբ մենք դադարում ենք օգտագործել այն։ Եվ գուցե մեզ միշտ չէ, որ պետք է այն ունենալ, եթե կարող ենք պարզապես օգտվել դրանից։
Այս գաղափարն աստիճանաբար փոխում է նաև մեր պատկերացումը սեփականության մասին։ Դրա հիմքում շրջանաձև տնտեսության մոտեցումն է՝ հնարավորինս երկար պահել ապրանքներն ու ռեսուրսները շրջանառության մեջ՝ պահպանելով դրանց արժեքը
Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը և ինչո՞վ է տարբերվում ավանդականից
Ավանդական կամ գծային տնտեսական մոդելի հիմքում բավական պարզ տրամաբանական շղթա է՝ արտադրել → օգտագործել → դեն նետել։
Շրջանաձև տնտեսությունը փորձում է այդ շղթան դարձնել շրջան․ արտադրանքը և դրա մեջ օգտագործված ռեսուրսները հնարավորինս երկար պահել օգտագործման մեջ՝ վերանորոգելով, վերաօգտագործելով, վերավաճառելով կամ վերամշակելով։
Սեփականության ընկալման փոփոխությունը
Շրջանաձև տնտեսության հետ փոխվում է նաև մի կարևոր հարց՝ արդյոք մեզ իսկապես անհրաժեշտ է ունենալ այն ամենը, ինչից ուզում ենք օգտվել
Ավելի ու ավելի շատ մոդելներ առաջարկում են ոչ թե ապրանքը գնել և սեփականացնել, այլ վճարել դրա օգտագործման, հասանելիության կամ ծառայության համար։
Այս մոտեցումը կարող է փոխել թե՛ սպառողի ծախսերը, թե՛ բիզնեսների՝ հաճախորդների հետ աշխատելու ձևը և հատկապես տեսանելի է երեք ուղղությամբ։
Բաժանորդագրային տնտեսություն
Բաժանորդագրությունը վաղուց արդեն միայն ֆիլմերի, երաժշտության կամ ծրագրերի մասին չէ։ Նույն տրամաբանությունը տարածվում է նաև ֆիզիկական ապրանքների՝ մեքենաների, տեխնիկայի, կահույքի և այլ իրերի վրա։ Կարելի է վճարել օգտագործման հնարավորության համար՝ առանց դառնալու տվյալ ապրանքի սեփականատերը
Երկրորդային շուկա և resale մշակույթ
Նույն փոփոխության մեկ այլ դրսևորում է արդեն օգտագործված կամ վերանորոգված ապրանքների ձեռքբերումը։ Օգտագործված հագուստը, վերանորոգված էլեկտրոնիկան և վերավաճառքի հարթակներն ապահովում են ապրանքի շրջանառության շարունակականությունը՝ թափոն դառնալու փոխարեն։ Սա ոչ միայն բնապահպանական, այլև խելամիտ ֆինանսական ընտրություն կարող է լինել, քանի որ նույն ապրանքը երկրորդային շուկայում հաճախ ավելի մատչելի է
Ինչո՞ւ է շրջանաձև տնտեսությունը ձեռնտու թե՛ սպառողին, թե՛ բիզնեսին
Սպառողի համար շրջանաձև մոդելը նշանակում է ավելի ճկուն ծախսեր․ պարտադիր չէ գնել թանկարժեք ապրանք, եթե այն հնարավոր է վարձակալել կամ վճարել և օգտագործել անհրաժեշտ չափով։
Բիզնեսի համար էլ սա եկամտային մոդելների նոր հնարավորություն է՝ մեկ ապրանքը մեկ անգամ վաճառելու փոխարեն երկարաժամկետ ծառայություն առաջարկելով։
Իսկ ընդհանուր առմամբ ապրանքի կյանքի երկարացումը նշանակում է նաև ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում և թափոնների նվազեցում
Այսպիսով՝ շրջանաձև տնտեսության գաղափարը փորձում է միաժամանակ փոխել երեք բան՝ ինչպե՞ս ենք արտադրում, ինչպե՞ս ենք օգտագործում և ինչպե՞ս ենք ընկալում «սեփականությունը»։
Ի՞նչ մարտահրավերներ ունի շրջանաձև մոդելի ներդրումը
Շրջանաձև տնտեսության համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ՝ վերանորոգման, վերօգտագործման, հավաքագրման և վերամշակման համակարգեր։ Կարևոր են նաև բիզնեսների պատրաստակամությունը, սպառողների սովորությունների փոփոխությունը և համապատասխան իրավական կարգավորումները։
Մյուս մարտահրավերը վստահությունն է։ Օգտագործված կամ վերանորոգված ապրանք գնելը, մեքենա վարձակալելը կամ տեխնիկայի համար բաժանորդագրվելը պահանջում է վստահություն ապրանքի որակի, սպասարկման և ծառայություն մատուցող ընկերության նկատմամբ։
Հետևաբար, շրջանաձև տնտեսությունը ենթադրում է սպառման մշակույթի փոփոխություն, ինչը պահանջում է ժամանակ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤10
Forwarded from MyInvest | Investment Blog
Այսօրվանից կարող եք ձեռք բերել Հայաստանում քաղաքաշինական ներդրումային ոլորտի առաջատարներից մեկի՝ «Ռենշին» ՍՊԸ նոր դրամային պարտատոմսերը։
Արժույթ - ՀՀ դրամ
Արժեկտրոն - 12%
Շրջանառության ժամկետ - 48 ամիս
Անվանական արժեք - 100,000 ՀՀ դրամ
Արժեկտրոնի վճարում - 6 ամիսը մեկ
Թողարկման ծավալ - 5մլրդ ՀՀ դրամ
Գնեք հիմա MyInvest-ում
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤7👍3
Prompt Engineering. Սովորիր ճիշտ հրահանգներ տալ AI-ին 🤖
AI-ը կարող է անել գրեթե ամեն բան, ինչ խնդրում ես։ Բայց մի փոքրիկ «բայց» կա․ շատ բան կախված է նրանից, թե ինչպես ես ձևակերպում պահանջդ։ Ցանկալի արդյունք ստանալու համար պետք է տիրապետել Prompt Engineering-ի «արվեստին»։
Ի՞նչ է Prompt Engineering-ը, և ինչո՞ւ է այն պետք բոլորին👀
Prompt Engineering-ն AI-ի համար արդյունավետ հարցումներ և հրահանգներ կազմելու գործընթացն է։ Այն հարցը հստակ ձևակերպելու հմտություն է, որն AI-ին օգնում է հասկանալ՝ ինչ ես ուզում, ինչ կոնտեքստում, ինչ սահմանափակումներով և ինչ ձևաչափով։
Prompt Engineering-ը ոչ թե AI-ին «խելացի հարցեր» տալու, այլ քո հարցը հնարավորինս հստակ ձևակերպելու մասին է։
Ինչպե՞ս է լավ prompt-ը խնայում ժամանակ ու գումար🤔
AI-ի հետ աշխատելիս ժամանակի մեծ մասը երբեմն ծախսվում է ոչ թե աշխատանքը կատարելու, այլ նույն հանձնարարությունը մի քանի անգամ վերաձևակերպելու վրա։
Լավ prompt-ը կարող է օգնել առաջին իսկ փորձից ստանալ ավելի կիրառելի արդյունք։ Սա նշանակում է՝ ճիշտ prompt-ը կարող է ոչ միայն ժամանակ խնայել, այլև նվազեցնել կրկնվող աշխատանքի ծավալը։
AI-ի հետ արդյունավետ աշխատելու հմտությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ նաև մասնագիտական առավելություն։
Արդյունավետ prompt կազմելու 4 հիմնական կանոն
1⃣ Սահմանիր դեր և կոնտեքստ
Սկզբում AI-ին ասա՝ ինչ տեսանկյունից պետք է մոտենա խնդրին, և ինչ իրավիճակի մասին է խոսքը։
Օրինակ՝
Օրինակ՝ AI-ին ասում ես. «Գրիր բիզնես պլան»։ Պատասխանը կարող է լինել ընդհանուր և բավականին անորոշ։
Իսկ եթե ասես. «Գործիր որպես բիզնես խորհրդատու։ Կազմիր փոքր սրճարանի բիզնես պլան Երևանի համար՝ ներառելով թիրախային լսարանը, հիմնական ծախսերը, եկամուտի աղբյուրներն ու հնարավոր ռիսկերը։ Ներկայացրու աղյուսակի տեսքով»։
Այսպես AI-ն ավելի լավ է հասկանում ոչ միայն ինչ անել, այլև ինչ կոնտեքստում մտածել։ Վստահ եղիր, որ արդյունքն անհամեմատ ավելի մոտ կլինի քեզ անհրաժեշտ պատասխանին։
2⃣ Հստակ ձևակերպիր առաջադրանքն ու սահմանափակումները
«Գրիր հոդված» և «գրիր 500 բառանոց հոդված երիտասարդների համար, պարզ ու ընկերական լեզվով» 2 տարբեր prompt-եր են։
Նշիր՝
✅ ինչ պետք է անել,
✅ ում համար է,
✅ ինչ ծավալով,
✅ ինչ տոնով,
✅ ինչ ներառել,
✅ ինչ չներառել
3️⃣ Ասա՝ ինչ ձևաչափով ես ուզում պատասխանը
Նույն տեղեկատվությունը կարելի է ներկայացնել տարբեր ձևաչափերով, և երբեմն հենց դա է որոշում՝ որքան հարմար կլինի պատասխանը քեզ համար։ Եթե պատրաստվում ես համեմատել տարբերակները, խնդրիր աղյուսակ, եթե ուզում ես արագ կողմնորոշվել՝ ցանկ կամ կետերով պատասխան, իսկ եթե պետք է որևէ գործընթաց հասկանալ՝ քայլ առ քայլ ներկայացում։
Օրինակ՝ «Ներկայացրու 5 քայլով», կամ «Ստեղծիր 3 սյունակից բաղկացած աղյուսակ՝ խնդիր, լուծում, օրինակ ձևաչափով»։
4️⃣ Տուր օրինակ
Եթե ունես կոնկրետ պատկերացում, թե ինչ արդյունք ես ուզում, ցույց տուր այն։
Օրինակ՝
«Պատասխանը կառուցիր այս օրինակի նման՝ կարճ վերնագիր, 2 նախադասությամբ բացատրություն և մեկ օրինակ»։
Մեկ կամ երկու լավ օրինակն անգամ երբեմն ավելի օգտակար է, քան երկար բացատրությունը։
Տարածված սխալներ
❌ Չափազանց ընդհանուր հարցումներ
«Ի՞նչ է մարքեթինգը» հարցի փոխարեն կարող ես նշել՝ ինչ մակարդակի գիտելիք ունես այդ մասին, ինչ նպատակով է պետք տեղեկատվությունը և ինչ ձևաչափով ես ուզում այն ստանալ։
❌ Միանգամից մի քանի խնդրանք
Եթե մեկ prompt-ում խնդրում ես միաժամանակ ուսումնասիրել թեման, գրել հոդված, ստեղծել սոցիալական մեդիայի տեքստ, կազմել աղյուսակ և թարգմանել այն երեք լեզվով, արդյունքը կարող է քաոսային լինել։
Ավելի արդյունավետ է մեծ առաջադրանքը բաժանել փոքր քայլերի։
❌ Հակասող հրահանգներ
Եթե միաժամանակ ասում ես «գրիր հնարավորինս սեղմ» և «մանրամասն բացատրիր բոլոր կետերը», AI-ին դժվար է հասկանալ, թե որն է առաջնահերթ։
❌ AI-ի պատասխանն ընդունելը` որպես վերջնական ճշմարտություն
Նույնիսկ լավ prompt-ը չի երաշխավորում, որ AI-ի պատասխանն անսխալ է։
Հատկապես ֆինանսական, իրավական, բժշկական կամ այլ կարևոր տեղեկատվության դեպքում անհրաժեշտ է ստուգել փաստերը և անհրաժեշտության դեպքում օգտվել վստահելի աղբյուրներից։
AI-ը կարող է անել գրեթե ամեն բան, ինչ խնդրում ես։ Բայց մի փոքրիկ «բայց» կա․ շատ բան կախված է նրանից, թե ինչպես ես ձևակերպում պահանջդ։ Ցանկալի արդյունք ստանալու համար պետք է տիրապետել Prompt Engineering-ի «արվեստին»։
Ի՞նչ է Prompt Engineering-ը, և ինչո՞ւ է այն պետք բոլորին
Prompt Engineering-ն AI-ի համար արդյունավետ հարցումներ և հրահանգներ կազմելու գործընթացն է։ Այն հարցը հստակ ձևակերպելու հմտություն է, որն AI-ին օգնում է հասկանալ՝ ինչ ես ուզում, ինչ կոնտեքստում, ինչ սահմանափակումներով և ինչ ձևաչափով։
Prompt Engineering-ը ոչ թե AI-ին «խելացի հարցեր» տալու, այլ քո հարցը հնարավորինս հստակ ձևակերպելու մասին է։
Ինչպե՞ս է լավ prompt-ը խնայում ժամանակ ու գումար
AI-ի հետ աշխատելիս ժամանակի մեծ մասը երբեմն ծախսվում է ոչ թե աշխատանքը կատարելու, այլ նույն հանձնարարությունը մի քանի անգամ վերաձևակերպելու վրա։
Լավ prompt-ը կարող է օգնել առաջին իսկ փորձից ստանալ ավելի կիրառելի արդյունք։ Սա նշանակում է՝ ճիշտ prompt-ը կարող է ոչ միայն ժամանակ խնայել, այլև նվազեցնել կրկնվող աշխատանքի ծավալը։
AI-ի հետ արդյունավետ աշխատելու հմտությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ նաև մասնագիտական առավելություն։
Արդյունավետ prompt կազմելու 4 հիմնական կանոն
Սկզբում AI-ին ասա՝ ինչ տեսանկյունից պետք է մոտենա խնդրին, և ինչ իրավիճակի մասին է խոսքը։
Օրինակ՝
Օրինակ՝ AI-ին ասում ես. «Գրիր բիզնես պլան»։ Պատասխանը կարող է լինել ընդհանուր և բավականին անորոշ։
Իսկ եթե ասես. «Գործիր որպես բիզնես խորհրդատու։ Կազմիր փոքր սրճարանի բիզնես պլան Երևանի համար՝ ներառելով թիրախային լսարանը, հիմնական ծախսերը, եկամուտի աղբյուրներն ու հնարավոր ռիսկերը։ Ներկայացրու աղյուսակի տեսքով»։
Այսպես AI-ն ավելի լավ է հասկանում ոչ միայն ինչ անել, այլև ինչ կոնտեքստում մտածել։ Վստահ եղիր, որ արդյունքն անհամեմատ ավելի մոտ կլինի քեզ անհրաժեշտ պատասխանին։
«Գրիր հոդված» և «գրիր 500 բառանոց հոդված երիտասարդների համար, պարզ ու ընկերական լեզվով» 2 տարբեր prompt-եր են։
Նշիր՝
Նույն տեղեկատվությունը կարելի է ներկայացնել տարբեր ձևաչափերով, և երբեմն հենց դա է որոշում՝ որքան հարմար կլինի պատասխանը քեզ համար։ Եթե պատրաստվում ես համեմատել տարբերակները, խնդրիր աղյուսակ, եթե ուզում ես արագ կողմնորոշվել՝ ցանկ կամ կետերով պատասխան, իսկ եթե պետք է որևէ գործընթաց հասկանալ՝ քայլ առ քայլ ներկայացում։
Օրինակ՝ «Ներկայացրու 5 քայլով», կամ «Ստեղծիր 3 սյունակից բաղկացած աղյուսակ՝ խնդիր, լուծում, օրինակ ձևաչափով»։
Եթե ունես կոնկրետ պատկերացում, թե ինչ արդյունք ես ուզում, ցույց տուր այն։
Օրինակ՝
«Պատասխանը կառուցիր այս օրինակի նման՝ կարճ վերնագիր, 2 նախադասությամբ բացատրություն և մեկ օրինակ»։
Մեկ կամ երկու լավ օրինակն անգամ երբեմն ավելի օգտակար է, քան երկար բացատրությունը։
Տարածված սխալներ
«Ի՞նչ է մարքեթինգը» հարցի փոխարեն կարող ես նշել՝ ինչ մակարդակի գիտելիք ունես այդ մասին, ինչ նպատակով է պետք տեղեկատվությունը և ինչ ձևաչափով ես ուզում այն ստանալ։
Եթե մեկ prompt-ում խնդրում ես միաժամանակ ուսումնասիրել թեման, գրել հոդված, ստեղծել սոցիալական մեդիայի տեքստ, կազմել աղյուսակ և թարգմանել այն երեք լեզվով, արդյունքը կարող է քաոսային լինել։
Ավելի արդյունավետ է մեծ առաջադրանքը բաժանել փոքր քայլերի։
Եթե միաժամանակ ասում ես «գրիր հնարավորինս սեղմ» և «մանրամասն բացատրիր բոլոր կետերը», AI-ին դժվար է հասկանալ, թե որն է առաջնահերթ։
Նույնիսկ լավ prompt-ը չի երաշխավորում, որ AI-ի պատասխանն անսխալ է։
Հատկապես ֆինանսական, իրավական, բժշկական կամ այլ կարևոր տեղեկատվության դեպքում անհրաժեշտ է ստուգել փաստերը և անհրաժեշտության դեպքում օգտվել վստահելի աղբյուրներից։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤5
Լավ prompt-ի պարզ բանաձևը
Եթե չգիտես՝ որտեղից սկսել ձևակերպումը, հիշիր այս պարզ կառուցվածքը․
👉 Դեր + կոնտեքստ + առաջադրանք + սահմանափակումներ + օրինակ + ձևաչափ 👈
Պարտադիր չէ ամեն անգամ օգտագործել բոլոր բաղադրիչները, բայց որքան բարդ է առաջադրանքը, այնքան ավելի կարևոր է դրանցից հնարավորինս շատ նշել։
Որքան լավ ես հասկանում՝ ինչ պատասխան ես ուզում ստանալ, այնքան ավելի հեշտ է դա բացատրել AI-ին։ Ու հենց այդ պատճառով Prompt Engineering-ը կարող է դառնալ առօրյա աշխատանքի, սովորելու և ժամանակ խնայելու օգտակար հմտություն😍
Եթե չգիտես՝ որտեղից սկսել ձևակերպումը, հիշիր այս պարզ կառուցվածքը․
Պարտադիր չէ ամեն անգամ օգտագործել բոլոր բաղադրիչները, բայց որքան բարդ է առաջադրանքը, այնքան ավելի կարևոր է դրանցից հնարավորինս շատ նշել։
Որքան լավ ես հասկանում՝ ինչ պատասխան ես ուզում ստանալ, այնքան ավելի հեշտ է դա բացատրել AI-ին։ Ու հենց այդ պատճառով Prompt Engineering-ը կարող է դառնալ առօրյա աշխատանքի, սովորելու և ժամանակ խնայելու օգտակար հմտություն
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤6
Ռենշին ընկերությունը նախորդ պարտատոմսերի արագ սպառումից հետո կրկին ընձեռում է հնարավորություն՝ համատեղելու ֆինանսական եկամտաբերությունն ու մասնակցությունը ընկերության երկարաժամկետ զարգացման ծրագրերին 🤝
Այժմ դուք էլ կարող եք դառնալ քաղաքի հեռանկարային վերափոխման մի մասը․
✔️ Թողարկման ընդհանուր ծավալ՝ 5 մլրդ ՀՀ դրամ,
✔️ Արժեկտրոնային տոկոսադրույքը՝ 12%,
✔️ Թողարկման արժույթ՝ ՀՀ դրամ,
✔️ Մեկ ներդրողի կողմից ձեռքբերման նվազագույն ծավալ՝ 100,000 ՀՀ դրամ,
✔️ Շրջանառության ժամկետ՝ 48 ամիս։
📱 Պարտատոմսերը ձեռք բերելու համար պարզապես մուտք գործեք MyAmeria հավելված, ընտրեք MyInvest հարթակը և կատարեք Ձեր ներդրումը մեկ հպումով։
Այժմ դուք էլ կարող եք դառնալ քաղաքի հեռանկարային վերափոխման մի մասը․
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤5👍3
Հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 7-ը գնիր MyGift, թող կարծիքդ և ստացիր Eventhub-ի մինչև 20% պրոմո կոդ՝ ընտրված միջոցառումների համար 💚
Մենք սիրով կծանոթանանք Ձեր դիտարկումներին և, որպես շնորհակալություն, 5 աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլ․ փոստին📩 կուղարկենք Eventhub-ի զեղչի պրոմո կոդը։
🔗 MyGift
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Մենք սիրով կծանոթանանք Ձեր դիտարկումներին և, որպես շնորհակալություն, 5 աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլ․ փոստին
🔗 MyGift
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤3👍2
Գիտե՞ք, պատմությունը միշտ կրկնվում է, հատկապես երբ խոսքը վերաբերում է ֆինանսական շուկաներին 📈
Յուրաքանչյուր անկում, աճ կամ փուչիկ իրականում արդեն ունի իր նախորդները, ու ներդրողների համար ամենալավ դասերը թաքնված են հենց անցյալի փորձի մեջ։
Այս ամենը ուզում ենք պատմել Investor’s Day-ին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին։
💬 Ի՞նչ ենք քննարկելու.
✅ Ինչպե՞ս են իրականում աշխատում շուկայի ցիկլերը, և որոնք են դրանց հիմնական նշանները:
✅ Ինչպե՞ս կարդալ պատմության ազդանշանները և խուսափել սխալներից:
✅ Ի՞նչ ռազմավարություն ընտրել՝ անկախ շուկայական փուլից:
🔗 Ինչպես գիտեք, տեղերը սահմանափակ են, այնպես որ հասցրեք գրանցվել նախապես՝
https://ameria.me/4r8fLF7
Յուրաքանչյուր անկում, աճ կամ փուչիկ իրականում արդեն ունի իր նախորդները, ու ներդրողների համար ամենալավ դասերը թաքնված են հենց անցյալի փորձի մեջ։
Այս ամենը ուզում ենք պատմել Investor’s Day-ին, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին։
https://ameria.me/4r8fLF7
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤9
Քո աշնանային երեկոներից մեկի համար մի լավ lifehack ունենք🎬
Նոյեմբերի 23-ին Երևանում կարող ես ոչ միայն լսել աշխարհահռչակ ռեժիսոր և վիզիոներ Ջեյմս Քեմերոնի պատմությունները կինոյի, մեծ գաղափարների ու նորարարությունների մասին, այլև հնարավորություն ստանալ հանդիպելու նրան Meet & Greet-ի ընթացքում։
Քայլերը շատ պարզ են. մինչև նոյեմբերի 8-ը MyAmeria-ում՝ MyEventhub-ից գնիր «Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպման» տոմս և վճարիր MyAmeria-ով։ Այդպես ավտոմատ կմասնակցես գովազդային վիճակախաղին😍
🎟 Յուրաքանչյուր տոմսի համար կստանաս մասնակցության մեկ կոդ։
💚 Մինչ արշավի մեկնարկը գնված տոմսերը նույնպես մասնակցում են վիճակախաղին։
🎁 Երկու հաղթողներից յուրաքանչյուրը կստանա Meet & Greet-ի մեկ տոմս։
Շահած տոմսը կուղարկվի գնման ժամանակ նշված էլ. հասցեին։
Կյանքում հազվադեպ հանդիպող փորձառությունները երբեմն սկսվում են ընդամենը մեկ տոմսից🤫
🔗 Տոմսդ գնիր MyEventhub-ից:
Գովազդային վիճակախաղի պայմանները՝👉 այստեղ:
Նոյեմբերի 23-ին Երևանում կարող ես ոչ միայն լսել աշխարհահռչակ ռեժիսոր և վիզիոներ Ջեյմս Քեմերոնի պատմությունները կինոյի, մեծ գաղափարների ու նորարարությունների մասին, այլև հնարավորություն ստանալ հանդիպելու նրան Meet & Greet-ի ընթացքում։
Քայլերը շատ պարզ են. մինչև նոյեմբերի 8-ը MyAmeria-ում՝ MyEventhub-ից գնիր «Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպման» տոմս և վճարիր MyAmeria-ով։ Այդպես ավտոմատ կմասնակցես գովազդային վիճակախաղին
Շահած տոմսը կուղարկվի գնման ժամանակ նշված էլ. հասցեին։
Կյանքում հազվադեպ հանդիպող փորձառությունները երբեմն սկսվում են ընդամենը մեկ տոմսից
Գովազդային վիճակախաղի պայմանները՝
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤6
Ֆրանշիզա՞, թե՞ ստարտափ
Եթե բիզնես սկսելը խաղ լիներ, մեկնարկային էկրանին կտեսնեիր ընտրության երկու կոճակ. «Ֆրանշիզա» և «Ստարտափ»✅
Եթե ընտրեիր առաջինը, կսկսեիր արդեն ձևավորված բիզնես մոդելով՝ պատրաստի գործընթացներով և փորձարկված կանոններով։ Իսկ եթե ընտրեիր երկրորդը, ամեն ինչ կսկսվեր քո սեփական գաղափարից՝ բիզնեսը լիովին ազատ ստեղծելու, փորձարկելու և զարգացնելու հնարավորությամբ։
Առաջին հայացքից տարբերակներից մեկն ավելի ապահով է, բայց սահմանափակ է թվում, իսկ մյուսը` ռիսկային, բայց լի ստեղծարարությամբ: Բայց այստեղ չկա «ճիշտ» կոճակ. սա պարզապես սկիզբն է, որտեղ պետք է ընտրես քո նպատակներին, փորձին, բյուջեին և ռիսկի ախորժակին առավել համապատասխան տարբերակը։
Ուրեմն ո՞րն ընտրել👇
Ֆրանշիզա (Franchise)
Ֆրանշիզան կամ ֆրանչայզինգը բիզնես մոդել է, որտեղ հայտնի ընկերությունը (franchisor) մեկ այլ անձի կամ ընկերության (franchisee) տալիս է իր բրենդից, պատրաստի բիզնես մոդելից և անունից օգտվելու իրավունք:
📈 . Ի՞նչ է տալիս ֆրանշիզան
Ֆրանշիզայի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ միանում ես արդեն գործող համակարգի և սովորաբար դրա հետ ստանում ես.
✅ պատրաստի բրենդ,
✅ փորձարկված համակարգ,
✅ ճանաչելիություն,
✅ գործող բիզնես մոդել,
✅ մարքեթինգային աջակցություն,
✅ անձնակազմի վերապատրաստման համակարգ,
✅ մատակարարների ցանց,
✅ պատրաստի բիզնես գործընթացներ և ընթացակարգեր:
Սա հատկապես կարևոր է առաջին ամիսներին։ Մինչ մյուսները դեռ փորձում են հասկանալ, թե ինչն է աշխատում, դու սկսում ես արդեն փորձարկված մոդելով։
⚠️ Բայց պատրաստի լուծումները նույնպես գին ունեն
Իհարկե, ֆրանշիզան միայն առավելությունների մասին չէ: Բացի մեկնարկային ներդրումից (Lump-sum fee), շատ դեպքերում անհրաժեշտ է նաև պարբերաբար վճարել ռոյալթի (Royalty)՝ ֆրանշիզայի օգտագործման իրավունքի դիմաց։ Որոշ դեպքերում կարող են առաջանալ նաև մարքեթինգային վճարներ, ինտերիերի պարտադիր ստանդարտներ կամ ընտրության սահմանափակումներ։
Երբեմն նույնիսկ փոքր փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է ստանալ գլխավոր գրասենյակի համաձայնությունը։
Ստարտափ (Startup). գաղափարից իրականացում
Եթե ֆրանշիզան պատրաստի սցենար է, ապա ստարտափը դատարկ էջ է։ Դու ես որոշում, թե ինչ բիզնես սկսել, ինչպես այն զարգացնել և ինչ ուղղությամբ շարժվել։
Սա, միանշանակ, ավելի մեծ ազատություն է, բայց նաև շատ ավելի մեծ պատասխանատվություն։
📈 Ի՞նչ է տալիս ստարտափը
Մեկ բառով` ազատություն:
Սեփական բիզնեսի ամենամեծ առավելություններից մեկը ճկունությունն է։
Փոքր և արագ փոփոխվող շուկայում սա կարող է դառնալ լուրջ մրցակցային առավելություն, քանի որ կարող ես արագ փոխել գինը, ապրանքատեսականին, ծառայությունները, թիրախային լսարանը՝ առանց որևէ մեկի հաստատմանը սպասելու։
⚠️ Բայց ամբողջ պատասխանատվությունը քոնն է
Ստարտափում դու ոչ միայն բիզնեսի ղեկավարն ես, այլև վաճառողը, մարքեթոլոգը, հաճախորդների սպասարկման մասնագետն ու հաշվապահը։
Դու պետք է զրոյից կառուցես բրենդը, ձևավորես հաճախորդների բազա, շահես և պահես նրանց վստահությունը, ստեղծես վաճառքի համակարգ, մշակես մարքեթինգային ռազմավարություն և սովորես սեփական սխալներից։
Սա բարդ ճանապարհ է, բայց նաև հնարավորություն՝ ստեղծելու այնպիսի բիզնես, որն ամբողջությամբ արտացոլում է քո գաղափարն ու տեսլականը։
Ի՞նչն է կարևոր ֆինանսավորման դիմելիս
Շատերը կարծում են, թե բանկի համար առաջանային է բիզնեսի տեսակը։ Իրականում որոշման հիմքում սովորաբար բիզնեսի անվանումը չէ, այլ դրա կենսունակությունը։
Ֆինանսավորման հայտը գնահատելիս ուշադրություն է դարձվում մի շարք գործոնների, այդ թվում՝
✅ բիզնես պլանին,
✅ կանխատեսվող դրամական հոսքերին (Cash Flow),
✅ սեփական ներդրման չափին,
✅ վարկի կամ ֆինանսավորման վերադարձի հնարավորությանը։
Ֆրանշիզայի դեպքում առավելություն կարող է լինել արդեն ապացուցված բիզնես մոդելը և գործող բրենդի փորձը։ Ստարտափի դեպքում ավելի մեծ նշանակություն են ստանում գաղափարի հիմնավորվածությունը, շուկայի վերլուծությունը և իրատեսական ֆինանսական պլանը։
🤝 Անկախ բիզնեսի մոդելից՝ բանկը վաղուց արդեն ոչ թե «ֆինանսավորող» կառույց է, այլ գործընկեր։ Մրցունակ բանկը մշտապես զարգացնում է առաջարկվող բիզնես լուծումները, պրոդուկտները և քայլում ժամանակին համընթաց՝ հաշվի առնելով նորամուծությունները և բիզնես թրենդները։
Եթե բիզնես սկսելը խաղ լիներ, մեկնարկային էկրանին կտեսնեիր ընտրության երկու կոճակ. «Ֆրանշիզա» և «Ստարտափ»
Եթե ընտրեիր առաջինը, կսկսեիր արդեն ձևավորված բիզնես մոդելով՝ պատրաստի գործընթացներով և փորձարկված կանոններով։ Իսկ եթե ընտրեիր երկրորդը, ամեն ինչ կսկսվեր քո սեփական գաղափարից՝ բիզնեսը լիովին ազատ ստեղծելու, փորձարկելու և զարգացնելու հնարավորությամբ։
Առաջին հայացքից տարբերակներից մեկն ավելի ապահով է, բայց սահմանափակ է թվում, իսկ մյուսը` ռիսկային, բայց լի ստեղծարարությամբ: Բայց այստեղ չկա «ճիշտ» կոճակ. սա պարզապես սկիզբն է, որտեղ պետք է ընտրես քո նպատակներին, փորձին, բյուջեին և ռիսկի ախորժակին առավել համապատասխան տարբերակը։
Ուրեմն ո՞րն ընտրել
Ֆրանշիզա (Franchise)
Ֆրանշիզան կամ ֆրանչայզինգը բիզնես մոդել է, որտեղ հայտնի ընկերությունը (franchisor) մեկ այլ անձի կամ ընկերության (franchisee) տալիս է իր բրենդից, պատրաստի բիզնես մոդելից և անունից օգտվելու իրավունք:
Ֆրանշիզայի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ միանում ես արդեն գործող համակարգի և սովորաբար դրա հետ ստանում ես.
Սա հատկապես կարևոր է առաջին ամիսներին։ Մինչ մյուսները դեռ փորձում են հասկանալ, թե ինչն է աշխատում, դու սկսում ես արդեն փորձարկված մոդելով։
Իհարկե, ֆրանշիզան միայն առավելությունների մասին չէ: Բացի մեկնարկային ներդրումից (Lump-sum fee), շատ դեպքերում անհրաժեշտ է նաև պարբերաբար վճարել ռոյալթի (Royalty)՝ ֆրանշիզայի օգտագործման իրավունքի դիմաց։ Որոշ դեպքերում կարող են առաջանալ նաև մարքեթինգային վճարներ, ինտերիերի պարտադիր ստանդարտներ կամ ընտրության սահմանափակումներ։
Երբեմն նույնիսկ փոքր փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է ստանալ գլխավոր գրասենյակի համաձայնությունը։
Ստարտափ (Startup). գաղափարից իրականացում
Եթե ֆրանշիզան պատրաստի սցենար է, ապա ստարտափը դատարկ էջ է։ Դու ես որոշում, թե ինչ բիզնես սկսել, ինչպես այն զարգացնել և ինչ ուղղությամբ շարժվել։
Սա, միանշանակ, ավելի մեծ ազատություն է, բայց նաև շատ ավելի մեծ պատասխանատվություն։
Մեկ բառով` ազատություն:
Սեփական բիզնեսի ամենամեծ առավելություններից մեկը ճկունությունն է։
Փոքր և արագ փոփոխվող շուկայում սա կարող է դառնալ լուրջ մրցակցային առավելություն, քանի որ կարող ես արագ փոխել գինը, ապրանքատեսականին, ծառայությունները, թիրախային լսարանը՝ առանց որևէ մեկի հաստատմանը սպասելու։
Ստարտափում դու ոչ միայն բիզնեսի ղեկավարն ես, այլև վաճառողը, մարքեթոլոգը, հաճախորդների սպասարկման մասնագետն ու հաշվապահը։
Դու պետք է զրոյից կառուցես բրենդը, ձևավորես հաճախորդների բազա, շահես և պահես նրանց վստահությունը, ստեղծես վաճառքի համակարգ, մշակես մարքեթինգային ռազմավարություն և սովորես սեփական սխալներից։
Սա բարդ ճանապարհ է, բայց նաև հնարավորություն՝ ստեղծելու այնպիսի բիզնես, որն ամբողջությամբ արտացոլում է քո գաղափարն ու տեսլականը։
Ի՞նչն է կարևոր ֆինանսավորման դիմելիս
Շատերը կարծում են, թե բանկի համար առաջանային է բիզնեսի տեսակը։ Իրականում որոշման հիմքում սովորաբար բիզնեսի անվանումը չէ, այլ դրա կենսունակությունը։
Ֆինանսավորման հայտը գնահատելիս ուշադրություն է դարձվում մի շարք գործոնների, այդ թվում՝
Ֆրանշիզայի դեպքում առավելություն կարող է լինել արդեն ապացուցված բիզնես մոդելը և գործող բրենդի փորձը։ Ստարտափի դեպքում ավելի մեծ նշանակություն են ստանում գաղափարի հիմնավորվածությունը, շուկայի վերլուծությունը և իրատեսական ֆինանսական պլանը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤5
Ի վերջո, ո՞րն ընտրել
Ֆրանշիզան և ստարտափը բիզնես սկսելու երկու տարբեր ճանապարհներ են։ Մեկը տալիս է ավելի շատ կառուցվածք, կանխատեսելիություն և արագ մեկնարկ, մյուսը՝ ավելի մեծ ազատություն և սեփական գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն📊
Բայց ինչպես ցանկացած խաղում, հաղթանակը կախված է ոչ միայն մեկնարկից: Պատկերը կարող է փոխվել ամեն պահի` կախված նրանից, թե որքան լավ ես հասկանում կանոնները, կառավարում ռեսուրսներդ և մշակում հաջորդ քայլդ📊
Ուրեմն ընտրիր ոչ թե ամենահեշտ ճանապարհը, այլ այն, որը քեզ ավելի է մոտեցնում քո բիզնես նպատակներին💚
Ֆրանշիզան և ստարտափը բիզնես սկսելու երկու տարբեր ճանապարհներ են։ Մեկը տալիս է ավելի շատ կառուցվածք, կանխատեսելիություն և արագ մեկնարկ, մյուսը՝ ավելի մեծ ազատություն և սեփական գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն
Բայց ինչպես ցանկացած խաղում, հաղթանակը կախված է ոչ միայն մեկնարկից: Պատկերը կարող է փոխվել ամեն պահի` կախված նրանից, թե որքան լավ ես հասկանում կանոնները, կառավարում ռեսուրսներդ և մշակում հաջորդ քայլդ
Ուրեմն ընտրիր ոչ թե ամենահեշտ ճանապարհը, այլ այն, որը քեզ ավելի է մոտեցնում քո բիզնես նպատակներին
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤4
Պարտատոմսերի մասին հաստատ լսել ես։ Բայց գիտե՞ս արդյոք՝ ինչպես են դրանք աշխատում և եկամուտ բերում 📈
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, մեր անվճար վեբինարի ընթացքում Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվական ծառայության ղեկավար Գայանե Գևորգյանը կպատմի՝
👉 Ի՞նչ են պարտատոմսերը և ինչպե՞ս են աշխատում։
👉 Ինչո՞վ են տարբերվում ավանդներից։
👉 Ինչի՞ց է կախված դրանց եկամտաբերությունը։
👉 Ինչպե՞ս են պարտատոմսերը գնվում և վաճառվում։
👉 ինչպե՞ս ստանալ եկամուտ պարտատոմսերից։
Վեբինարը նախատեսված է նաև սկսնակների համար, այնպես որ ֆինանսական գիտելիքների մեծ պաշար ունենալու կարիք չկա😉
Մասնակցությունն անվճար է, պարզապես պետք է նախապես գրանցվել💚
Գրանցվիր այստեղ👈
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, մեր անվճար վեբինարի ընթացքում Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվական ծառայության ղեկավար Գայանե Գևորգյանը կպատմի՝
Վեբինարը նախատեսված է նաև սկսնակների համար, այնպես որ ֆինանսական գիտելիքների մեծ պաշար ունենալու կարիք չկա
Մասնակցությունն անվճար է, պարզապես պետք է նախապես գրանցվել
Գրանցվիր այստեղ
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤8