Բիզնեսի սեզոնայնություն. Պասիվ սեզոնը կարող է դառնալ աճի սկիզբ
Գրեթե յուրաքանչյուր ոլորտ ունի ակտիվ և պասիվ շրջաններ։ Ամռանը նվազում է կրթական ծառայությունների պահանջարկը, ձմռանը՝ բացօթյա սրճարանների հաճախորդների թիվը, իսկ տոներից հետո շատ ոլորտներում վաճառքները դանդաղում են։ Սա բնական երևույթ է, որը կոչվում է բիզնեսի սեզոնայնություն📈
Սեզոնայնությունը կանխել հնարավոր չէ, բայց հնարավոր է պատրաստվել դրան։ Հաջողակ բիզնես ունենալու համար պետք է ոչ թե փորձել ամբողջ տարին նույն ծավալի վաճառքներ ունենալ, այլ սովորել կանխատեսել պահանջարկի տատանումները, ճիշտ կառավարել ֆինանսները և օգտագործել պասիվ ամիսները՝ հաջորդ ակտիվ շրջանին պատրաստվելու համար։
👉 Ինչպե՞ս է բիզնեսի սեզոնայնությունը ազդում եկամուտների վրա
Սեզոնայնությունը պահանջարկի կանխատեսելի փոփոխությունն է տարվա տարբեր ժամանակահատվածներում։ Շատ հաճախ պասիվ շրջանում վաճառքների պակասին զուգահեռ կրճատվում են նաև ընկերության դրամական հոսքերը, հիմնական ծախսերը շարունակում են մնալ նույնը, իսկ եկամուտը՝ ոչ։
Խուճապի չմատնվելու և վերահսկողությունը չկորցնելու համար սեզոնայնությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անսպասելի դժվարություն, այլ որպես բիզնես ցիկլի բնական մաս։
👉 Ինչպե՞ս կանխատեսել պասիվ ամիսները. բիզնեսի վերլուծություն և պլանավորում
Սեզոնայնության դեմ լավագույն գործիքը տվյալներն են։
Սկսիր նախորդ տարիների վաճառքների պատմությունից։
Փորձիր հասկանալ՝
✔️ ո՞ր ամիսներին են վաճառքները նվազում,
✔️ ո՞ր ապրանքներն ու ծառայություններն են առավել զգայուն սեզոնայնության նկատմամբ,
✔️ ի՞նչ գործոններ են ազդել պահանջարկի վրա,
✔️ ինչպե՞ս են փոխվել ծախսերն ու շահույթը։
Այս վերլուծության հիման վրա կազմիր ֆինանսական օրացույց, որտեղ նախապես նշված կլինեն.
🖱️ բարձր և ցածր ակտիվության սեզոնները,
🖱️ սպասվող խոշոր ծախսերը,
🖱️ մարքեթինգային արշավների ժամկետները,
🖱️ դրամական հոսքերի պլանը։
Որքան շուտ սկսես պատրաստվել պասիվ շրջանին, այնքան ավելի քիչ հրատապ որոշումներ կկայացնես։
👉 Ինչպե՞ս պասիվ շրջանը վերածել ապագա աճի հիմքի
Պասիվ ամիսները հաճախ լավագույն պահն են հաճախորդների հետ հարաբերություններն ամրապնդելու, ծառայությունները և բիզնեսի ներքին գործընթացները բարելավելու համար։
🎚️ Ապրանքատեսականու դիվերսիֆիկացում և նոր ծառայությունների ներդրում
Եթե պահանջարկը նվազում է մեկ ծառայության նկատմամբ, մտածիր՝ ինչ կարող ես առաջարկել դրա փոխարեն։ Հաճախ հենց լրացուցիչ ծառայություններն են օգնում պահպանել կայուն եկամուտ ամբողջ տարվա ընթացքում։
🎚️ Մարքեթինգային արշավներ և հատուկ առաջարկներ
Պասիվ ամիսները ոչ միայն նոր լսարան փնտրելու, այլև գործող հաճախորդների հետ կապն ամրապնդելու համար լավ շրջան են։
Այս շրջանում արժե ակտիվ աշխատել հաճախորդների հետ՝ առաջարկելով.
- անհատական զեղչեր,
- բոնուսային առաջարկներ,
- փակ վաճառքներ,
- վաղ ամրագրման հատուկ պայմաններ,
- հավատարմության ծրագրեր։
🎚️ Կանխավճարային համակարգեր և բաժանորդագրություններ
Եթե բիզնեսիդ մոդելը թույլ է տալիս, մտածիր կանխավճարների կամ բաժանորդագրությունների մասին, օրինակ` նախնական պատվերներ (Pre-orders), նվեր քարտեր, ամսական բաժանորդագրություններ, ծառայությունների փաթեթներ։
🎚️ Թիմի վերապատրաստում և ներքին գործընթացների օպտիմալացում
Օգտագործիր պասիվ շրջանը՝
✔️ թիմին վերապատրաստելու,
✔️ CRM կամ այլ թվային համակարգեր ներդնելու,
✔️ կրկնվող գործընթացները ավտոմատացնելու,
✔️ վաճառքի սցենարներն ու սպասարկման ստանդարտները թարմացնելու համար։
Արդյունքը տեսանելի կլինի հատկապես հենց հաջորդող ակտիվ սեզոնին։
Սեզոնայնությունը պետք չէ ընկալել որպես խոչընդոտ։ Ի վերջո, առավելություն ունեն այն բիզնեսները, որոնք պասիվ ամիսները վերածում են հնարավորության` մի պահ դանդաղելու, ամբողջ պատկերը տեսնելու և կատարելու այն փոփոխությունները, որոնց համար ակտիվ սեզոնին պարզապես ժամանակ չէր լինի։
Գրեթե յուրաքանչյուր ոլորտ ունի ակտիվ և պասիվ շրջաններ։ Ամռանը նվազում է կրթական ծառայությունների պահանջարկը, ձմռանը՝ բացօթյա սրճարանների հաճախորդների թիվը, իսկ տոներից հետո շատ ոլորտներում վաճառքները դանդաղում են։ Սա բնական երևույթ է, որը կոչվում է բիզնեսի սեզոնայնություն
Սեզոնայնությունը կանխել հնարավոր չէ, բայց հնարավոր է պատրաստվել դրան։ Հաջողակ բիզնես ունենալու համար պետք է ոչ թե փորձել ամբողջ տարին նույն ծավալի վաճառքներ ունենալ, այլ սովորել կանխատեսել պահանջարկի տատանումները, ճիշտ կառավարել ֆինանսները և օգտագործել պասիվ ամիսները՝ հաջորդ ակտիվ շրջանին պատրաստվելու համար։
👉 Ինչպե՞ս է բիզնեսի սեզոնայնությունը ազդում եկամուտների վրա
Սեզոնայնությունը պահանջարկի կանխատեսելի փոփոխությունն է տարվա տարբեր ժամանակահատվածներում։ Շատ հաճախ պասիվ շրջանում վաճառքների պակասին զուգահեռ կրճատվում են նաև ընկերության դրամական հոսքերը, հիմնական ծախսերը շարունակում են մնալ նույնը, իսկ եկամուտը՝ ոչ։
Խուճապի չմատնվելու և վերահսկողությունը չկորցնելու համար սեզոնայնությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անսպասելի դժվարություն, այլ որպես բիզնես ցիկլի բնական մաս։
👉 Ինչպե՞ս կանխատեսել պասիվ ամիսները. բիզնեսի վերլուծություն և պլանավորում
Սեզոնայնության դեմ լավագույն գործիքը տվյալներն են։
Սկսիր նախորդ տարիների վաճառքների պատմությունից։
Փորձիր հասկանալ՝
Այս վերլուծության հիման վրա կազմիր ֆինանսական օրացույց, որտեղ նախապես նշված կլինեն.
Որքան շուտ սկսես պատրաստվել պասիվ շրջանին, այնքան ավելի քիչ հրատապ որոշումներ կկայացնես։
👉 Ինչպե՞ս պասիվ շրջանը վերածել ապագա աճի հիմքի
Պասիվ ամիսները հաճախ լավագույն պահն են հաճախորդների հետ հարաբերություններն ամրապնդելու, ծառայությունները և բիզնեսի ներքին գործընթացները բարելավելու համար։
Եթե պահանջարկը նվազում է մեկ ծառայության նկատմամբ, մտածիր՝ ինչ կարող ես առաջարկել դրա փոխարեն։ Հաճախ հենց լրացուցիչ ծառայություններն են օգնում պահպանել կայուն եկամուտ ամբողջ տարվա ընթացքում։
Պասիվ ամիսները ոչ միայն նոր լսարան փնտրելու, այլև գործող հաճախորդների հետ կապն ամրապնդելու համար լավ շրջան են։
Այս շրջանում արժե ակտիվ աշխատել հաճախորդների հետ՝ առաջարկելով.
- անհատական զեղչեր,
- բոնուսային առաջարկներ,
- փակ վաճառքներ,
- վաղ ամրագրման հատուկ պայմաններ,
- հավատարմության ծրագրեր։
Եթե բիզնեսիդ մոդելը թույլ է տալիս, մտածիր կանխավճարների կամ բաժանորդագրությունների մասին, օրինակ` նախնական պատվերներ (Pre-orders), նվեր քարտեր, ամսական բաժանորդագրություններ, ծառայությունների փաթեթներ։
Օգտագործիր պասիվ շրջանը՝
Արդյունքը տեսանելի կլինի հատկապես հենց հաջորդող ակտիվ սեզոնին։
Սեզոնայնությունը պետք չէ ընկալել որպես խոչընդոտ։ Ի վերջո, առավելություն ունեն այն բիզնեսները, որոնք պասիվ ամիսները վերածում են հնարավորության` մի պահ դանդաղելու, ամբողջ պատկերը տեսնելու և կատարելու այն փոփոխությունները, որոնց համար ակտիվ սեզոնին պարզապես ժամանակ չէր լինի։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤18
Կա 3 հիմնական տարբերակ․
այս դեպքում դու նաև կարող ես ընտրել՝ վճարել քո հաշվից, թե MyPay սահմանաչափից՝ մաս-մաս։
Դե, իսկ կուտակած AMP-երով էլ կարող ես վճարել հետագա գնումներիդ համար։
1 AMP-ը համարժեք է 1 դրամին
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤18
Media is too big
VIEW IN TELEGRAM
🏯 Persona-ն գնում է Ճապոնիա, իսկ դու՞ 🌸
Դիտիր վիդեոն ու իմացիր՝ ինչպես մասնակցել խաղարկությանը✈️ ✨
Ավելին՝ https://ameria.me/4qjxzxY
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Դիտիր վիդեոն ու իմացիր՝ ինչպես մասնակցել խաղարկությանը
Ավելին՝ https://ameria.me/4qjxzxY
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤10🥰1😱1
Մի եկամուտը լավ է, մի քանիսը՝ ավելի լավ
Երբ խոսում ենք ֆինանսական կայունության մասին, հաճախ առաջին միտքը լավ աշխատանք և կայուն աշխատավարձ ունենալն է։ Բայց ժամանակակից աշխարհում անձնական ֆինանսները միայն մեկ աղբյուրի վրա կառուցելը նման է մեկ ոտք ունեցող աթոռի վրա նստելուն․ հնարավոր է, բայց այնքան էլ ապահով չէ։
Ներդրումների մասին խոսելիս հաճախ լսում ենք հայտնի խորհուրդը․ «բոլոր ձվերը մի՛ դիր նույն զամբյուղի մեջ»։ Նույն սկզբունքը կարելի է կիրառել նաև անձնական ֆինանսների դեպքում։
Եկամուտի դիվերսիֆիկացիան հենց դրա մասին է․ ստեղծել մի համակարգ, որտեղ ֆինանսական կայունությունը կախված չէ եկամուտի միայն մեկ աղբյուրից։
🤔 Ինչո՞ւ է եկամուտի մեկ աղբյուրից կախված լինելը ռիսկային
Աշխատավարձը կամ հիմնական եկամուտը շատերի ֆինանսական կյանքի հիմքն է։ Բայց երբ եկամուտդ կախված է միայն մեկ աղբյուրից, կյանքի ցանկացած փոփոխություն կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ ֆինանսների վրա։ Անսպասելի ծախսերը, նոր նպատակները կամ ժամանակավոր փոփոխությունները հաղթահարելը շատ ավելի հեշտ է, երբ ունես ֆինանսական ճկունություն և եկամուտի մեկից ավելի աղբյուր։
👨💻 Տեխնոլոգիաները փոխում են աշխարհը
Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և նոր տեխնոլոգիաները արագ փոխում են բազմաթիվ ոլորտներ։ Որոշ գործընթացներ դառնում են ավելի արդյունավետ, որոշ հմտություններ՝ ավելի պահանջված, իսկ որոշ գործառույթներ կորցնում են իրենց ակտուալությունը։
Սա չի նշանակում, որ ապագայում աշխատանք չի լինելու։ Բայց ցույց է տալիս, որ փոփոխություններին պատրաստ լինելը և եկամուտի տարբեր աղբյուրներ ունենալը կարող են դառնալ կարևոր առավելություն։
📉 Տնտեսական փոփոխությունները կարող են ազդել ցանկացած ոլորտի վրա
Տնտեսական անկումները, շուկայի տատանումները կամ կոնկրետ ոլորտում պահանջարկի նվազումը կարող են ազդել եկամուտի վրա: Երբ ամբողջ բյուջեի հիմքում մեկ աղբյուր է, նման փոփոխությունները կարող են ավելի մեծ ճնշում ստեղծել։
Եկամուտի մի քանի աղբյուր ունենալը թույլ է տալիս ռիսկերը բաշխել և ավելի ճկուն արձագանքել փոփոխություններին։
📋 Կյանքը միշտ չէ, որ ընթանում է ըստ պլանի
Անսպասելի իրավիճակները կյանքի բնական մաս են․ նոր նպատակներ, ժամանակավոր դադարներ, փոփոխություններ կամ պարզապես նոր ուղղություն փորձելու ցանկություն։
Ֆինանսական դիվերսիֆիկացիան այս դեպքում դառնում է ոչ միայն ապահովության միջոց, այլև ավելի հանգիստ պայմաններում որոշումներ կայացնելու ազատություն։
📊 Ֆինանսական դիվերսիֆիկացիա. ի՞նչ է դա իրականում
Եկամուտի դիվերսիֆիկացիան չի նշանակում, որ պետք է միաժամանակ մի քանի աշխատանք ունենալ և ամբողջ օրը զբաղված լինել։
Դրա գաղափարը հավասարակշռված համակարգ ստեղծելն է, որտեղ տարբեր աղբյուրներ լրացնում են միմյանց։
Դա կարող է լինել՝
✅ լրացուցիչ աշխատանք,
✅ ներդրումներից ստացվող եկամուտ,
✅ փոքր բիզնես,
✅ գիտելիքի և փորձի միջոցով ստեղծված նոր արժեք։
Կարևորը եկամուտի աղբյուրների քանակը չէ, այլ այն, թե որքան կայուն և մտածված է քո եկամուտների համակարգը։
Ինչպե՞ս ստեղծել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ👇
📚 Քո գիտելիքը կարող է դառնալ նոր հնարավորություն
Տարիների ընթացքում կուտակած փորձն ու հմտությունները կարող են արժեք ստեղծել նաև հիմնական աշխատանքից դուրս։ Օրինակ`
➡️ խորհրդատվություն,
➡️ դասընթացներ,
➡️ վերապատրաստումներ,
➡️ մասնագիտական աջակցություն,
➡️ մենթորություն։
Այն, ինչ քեզ համար դարձել է ամենօրյա աշխատանք, ուրիշի համար կարող է լինել արժեքավոր գիտելիք։
📁 Ստեղծիր մի բան, որը կարող է աշխատել նաև առանց քո ներգրավվածության
Որոշ գաղափարներ կարող են շարունակել արժեք ստեղծել նաև այն պահին, երբ դու ակտիվորեն չես աշխատում դրանց վրա։ Օրինակ՝
- օնլայն դասընթաց,
- էլեկտրոնային կամ աուդիո գիրք,
- մասնագիտական ուղեցույց,
- թվային շաբլոններ,
- ավտոմատացված ծառայություններ
Ստեղծման փուլում դրանք պահանջում են ժամանակ և ջանք, բայց հետագայում կարող են դառնալ եկամուտի լրացուցիչ աղբյուր:
Երբ խոսում ենք ֆինանսական կայունության մասին, հաճախ առաջին միտքը լավ աշխատանք և կայուն աշխատավարձ ունենալն է։ Բայց ժամանակակից աշխարհում անձնական ֆինանսները միայն մեկ աղբյուրի վրա կառուցելը նման է մեկ ոտք ունեցող աթոռի վրա նստելուն․ հնարավոր է, բայց այնքան էլ ապահով չէ։
Ներդրումների մասին խոսելիս հաճախ լսում ենք հայտնի խորհուրդը․ «բոլոր ձվերը մի՛ դիր նույն զամբյուղի մեջ»։ Նույն սկզբունքը կարելի է կիրառել նաև անձնական ֆինանսների դեպքում։
Եկամուտի դիվերսիֆիկացիան հենց դրա մասին է․ ստեղծել մի համակարգ, որտեղ ֆինանսական կայունությունը կախված չէ եկամուտի միայն մեկ աղբյուրից։
Աշխատավարձը կամ հիմնական եկամուտը շատերի ֆինանսական կյանքի հիմքն է։ Բայց երբ եկամուտդ կախված է միայն մեկ աղբյուրից, կյանքի ցանկացած փոփոխություն կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ ֆինանսների վրա։ Անսպասելի ծախսերը, նոր նպատակները կամ ժամանակավոր փոփոխությունները հաղթահարելը շատ ավելի հեշտ է, երբ ունես ֆինանսական ճկունություն և եկամուտի մեկից ավելի աղբյուր։
Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և նոր տեխնոլոգիաները արագ փոխում են բազմաթիվ ոլորտներ։ Որոշ գործընթացներ դառնում են ավելի արդյունավետ, որոշ հմտություններ՝ ավելի պահանջված, իսկ որոշ գործառույթներ կորցնում են իրենց ակտուալությունը։
Սա չի նշանակում, որ ապագայում աշխատանք չի լինելու։ Բայց ցույց է տալիս, որ փոփոխություններին պատրաստ լինելը և եկամուտի տարբեր աղբյուրներ ունենալը կարող են դառնալ կարևոր առավելություն։
Տնտեսական անկումները, շուկայի տատանումները կամ կոնկրետ ոլորտում պահանջարկի նվազումը կարող են ազդել եկամուտի վրա: Երբ ամբողջ բյուջեի հիմքում մեկ աղբյուր է, նման փոփոխությունները կարող են ավելի մեծ ճնշում ստեղծել։
Եկամուտի մի քանի աղբյուր ունենալը թույլ է տալիս ռիսկերը բաշխել և ավելի ճկուն արձագանքել փոփոխություններին։
Անսպասելի իրավիճակները կյանքի բնական մաս են․ նոր նպատակներ, ժամանակավոր դադարներ, փոփոխություններ կամ պարզապես նոր ուղղություն փորձելու ցանկություն։
Ֆինանսական դիվերսիֆիկացիան այս դեպքում դառնում է ոչ միայն ապահովության միջոց, այլև ավելի հանգիստ պայմաններում որոշումներ կայացնելու ազատություն։
Եկամուտի դիվերսիֆիկացիան չի նշանակում, որ պետք է միաժամանակ մի քանի աշխատանք ունենալ և ամբողջ օրը զբաղված լինել։
Դրա գաղափարը հավասարակշռված համակարգ ստեղծելն է, որտեղ տարբեր աղբյուրներ լրացնում են միմյանց։
Դա կարող է լինել՝
Կարևորը եկամուտի աղբյուրների քանակը չէ, այլ այն, թե որքան կայուն և մտածված է քո եկամուտների համակարգը։
Ինչպե՞ս ստեղծել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ
Տարիների ընթացքում կուտակած փորձն ու հմտությունները կարող են արժեք ստեղծել նաև հիմնական աշխատանքից դուրս։ Օրինակ`
Այն, ինչ քեզ համար դարձել է ամենօրյա աշխատանք, ուրիշի համար կարող է լինել արժեքավոր գիտելիք։
Որոշ գաղափարներ կարող են շարունակել արժեք ստեղծել նաև այն պահին, երբ դու ակտիվորեն չես աշխատում դրանց վրա։ Օրինակ՝
- օնլայն դասընթաց,
- էլեկտրոնային կամ աուդիո գիրք,
- մասնագիտական ուղեցույց,
- թվային շաբլոններ,
- ավտոմատացված ծառայություններ
Ստեղծման փուլում դրանք պահանջում են ժամանակ և ջանք, բայց հետագայում կարող են դառնալ եկամուտի լրացուցիչ աղբյուր:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤8👍1
Եկամուտի դիվերսիֆիկացիան միայն լրացուցիչ աշխատանքի մասին չէ։
Եթե ունես խնայողություններ, կարող ես մտածել նաև գումարի մի մասը տարբեր ֆինանսական գործիքներում ներդնելու մասին․ օրինակ՝ պարտատոմսերում կամ ներդրումային այլ գործիքներում՝ հաշվի առնելով քո նպատակները, ռիսկի ախորժակն ու ժամանակային հորիզոնը։
Եթե հնարավոր է, նախապես ամրագրիր թռիչքը, հյուրանոցն ու մյուս հիմնական ծախսեր ենթադրող ծառայությունները։ Շատ դեպքերում այսպես ավելի մատչելի է ստացվում։
Եկամուտի դիվերսիֆիկացիան մեկ օրվա որոշում չէ։ Պետք չէ միանգամից սկսել մեծ նախագիծ կամ ամբողջությամբ փոխել առօրյադ։
Իրականում դիվերսիֆիկացիան կառուցվում է փոքր, բայց հետևողական քայլերով։ Այն չի վերացնում ռիսկերը, բայց օգնում է բաշխել դրանք։ Իսկ երբ ֆինանսական «հենարաններդ» մեկից ավելի են, նույնիսկ անսպասելի փոփոխությունները շատ ավելի հեշտ կառավարելի են դառնում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤12👍3
Արդեն փորձե՞լ ես MyGift-ի նորությունը 💚
Այժմ քո թվային անակնկալը կարող է լինել շատ անհատական ու ջերմ։
🎂 Ընտրիր 7 առիթներից մեկը՝ ծննդյան օր, հարսանիք, շնորհակալություն կամ առանց հատուկ առիթի՝ «Հենց այնպես»
🎨 Ընտրիր բացիկի գույնը, որը լավագույնս է արտահայտում քո տրամադրությունը
📝 Օգտվիր շնորհավորանքի տեքստերից, խմբագրիր կամ գրիր նորը
📸 Կցիր լուսանկար կամ տեսանյութ
Ստանալով MyGift-ի հղումը՝ քո մտերիմները կտեսնեն անհատականացված բացիկը և կկարողանան QR վճարման միջոցով օգտագործել նվիրված գումարն ընտրված վաճառակետերում։
Անակնկալն ակտիվ է մեկ տարի։ Անակնկալի հղումը կարող ես ուղարկել ցանկացած մեսենջերով կամ էլ. փոստով։
MyGift-ի նոր տարբերակը տեսնելու համար պետք է թարմացնել MyAmeria հավելվածը😊
Թարմացրու MyAmeria-ն, գնա
👉 MyGift ու պատրաստիր հաճելի անակնկալ:
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Այժմ քո թվային անակնկալը կարող է լինել շատ անհատական ու ջերմ։
Ստանալով MyGift-ի հղումը՝ քո մտերիմները կտեսնեն անհատականացված բացիկը և կկարողանան QR վճարման միջոցով օգտագործել նվիրված գումարն ընտրված վաճառակետերում։
Անակնկալն ակտիվ է մեկ տարի։ Անակնկալի հղումը կարող ես ուղարկել ցանկացած մեսենջերով կամ էլ. փոստով։
MyGift-ի նոր տարբերակը տեսնելու համար պետք է թարմացնել MyAmeria հավելվածը
Թարմացրու MyAmeria-ն, գնա
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤13👍1
Sunk Cost Fallacy. Ինչպե՞ս դադարել վատնել փողն ու ժամանակը
Թվում է՝ եթե արդեն շատ գումար ու ժամանակ ես ներդրել մի գործում, պետք է հասցնես մինչև վերջ, չէ՞։ Իրականում, ոչ միշտ🤔
Այս երևույթն ունի անուն՝ Sunk Cost Fallacy (անվերադարձ ծախսերի խաբկանք)։ Այն ստիպում է մեզ կառչել արդեն արված ընտրությունից նույնիսկ այն դեպքում, երբ շարունակելը ավելի շատ է արժենում, քան կանգ առնելը։
Հենց այս տրամաբանությունն է երբեմն ստիպում մեզ ավելի շատ գումար, ժամանակ ու էներգիա ծախսել մի բանի վրա, որն այլևս մեզ ոչինչ չի տալիս։
🖥 Ի՞նչ է Sunk Cost Fallacy-ն, և ինչպե՞ս է այն աշխատում
Sunk Cost Fallacy-ն կամ անվերադարձ ծախսերի խաբկանքը հոգեբանական երևույթ է, երբ մարդը շարունակում է ներդրում կատարել, ժամանակ կամ գումար ծախսել, քանի որ արդեն արել է նախնական ծախսեր, նույնիսկ երբ ակնհայտ է, որ շարունակելն անօգուտ է։
Պատկերացրու՝ կինոթատրոնի տոմսի համար վճարել ես 5,000 դրամ, բայց ֆիլմի առաջին 20 րոպեից արդեն պարզ է, որ այն քեզ ընդհանրապես դուր չի գալիս։ Բայց այդ 5,000 դրամը դու արդեն վճարել ես, անկախ նրանից՝ կմնաս դահլիճում, թե դուրս կգաս։
Նույնը կարող է տեղի ունենալ շատ ավելի մեծ որոշումների դեպքում։
Ինչպե՞ս է այն արտահայտվում առօրյա կյանքում
Sunk Cost-ը միայն փողի մասին չէ։ Երբեմն մենք կառչում ենք նաև արդեն ծախսած ժամանակից, ջանքից կամ հնարավորություններից։
❌ Մասնագիտություն կամ աշխատանք, որն այնքան էլ չես սիրում
«Այսքան տարի սովորել եմ, հիմա թողնե՞մ»։ Արդյունքում կարող ես տարիներ շարունակ լինել ոչ սիրելի ոլորտում միայն այն պատճառով, որ մի քանի տարի նվիրել ես և խորացել այդ ուղղության մեջ։
❌ Գնումներ, որոնք այդպես էլ չես օգտագործում
Գնել ես թանկ սարք, հագուստ կամ որևէ իր, որը իրականում քեզ պետք չէ, բայց շարունակում ես պահել՝ մտածելով, որ գումար ես ծախսել։ Գումարը, սակայն, արդեն ծախսված է։ Իրն օգտագործել միայն այն պատճառով, որ արդեն վճարել ես դրա համար, չի վերադարձնում այդ գումարը։
❌ Բաժանորդագրություններ, որոնք չես օգտագործում
Վճարել ես մարզասրահի, դասընթացի կամ որևէ ծառայության համար և չես օգտագործում, բայց ստիպված հաճախում ես:
❌ Բիզնես նախագծեր, որոնք եկամուտ չեն բերում
Ներդրել ես ժամանակ ու գումար մի գաղափարի մեջ, որը չի արդարացնում իրեն, բայց շարունակում ես ֆինանսավորել այն՝ հույս ունենալով, որ նախկին ներդրումները վերջապես կարդարացվեն։
Այսպես անվերադարձ ծախսերի թակարդը կարող է մեզ ստիպել ավելի շատ ռեսուրս կորցնել՝ արդեն իսկ ունեցած կորուստը արդարացնելու համար։
☹️ Ինչո՞ւ է մեր ուղեղը հրաժարվում կանգ առնել
Եթե կանգ առնելը տրամաբանական է, ինչո՞ւ ենք մենք հրաժարվում կանգ առնել։
Պատճառներից մեկը կորուստների նկատմամբ մեր զգայունությունն է։ Մարդիկ սովորաբար ավելի ուժեղ են արձագանքում կորցնելուն, քան նույն չափի շահույթ ստանալուն։ Այդ պատճառով դժվար է ընդունել, որ արդեն ծախսված գումարը կամ ժամանակը այլևս չեն վերադարձվելու։
Մյուս պատճառը սեփական սխալը ընդունելու դժկամությունն է։ «Ես սխալ ընտրություն եմ կատարել» ասելը հեշտ չէ, հատկապես երբ այդ ընտրությունը ժամանակ, ջանք կամ գումար է պահանջել։
Երբեմն գործում է նաև սոցիալական ճնշումը։ Եթե բոլորին պատմել ես քո նոր բիզնեսի, մասնագիտության կամ ծրագրի մասին, ավելի դժվար է ասել՝ «փոխեցի որոշումս»։
✍️ Ինչպե՞ս ազատվել Sunk Cost Fallacy-ից և խնայել ապագա ռեսուրսները
Այս թակարդից դուրս գալու համար պետք չէ դառնալ անսխալական որոշումներ կայացնող։ Պետք է պարզապես սովորել որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով այսօրվա իրականությունը, ոչ թե ափսոսալով երեկվա ծախսերը։
Անցյալի ծախսերն ընդդեմ ապագա հնարավորությունների
Երբ կանգնում ես դժվար որոշման առջև, փորձիր մի կողմ դնել այն ամենը, ինչ արդեն արել ես։ Փոխարենը հարցրու քեզ.
✅ Եթե այսօր առաջին անգամ հանդիպեի այս հնարավորությանը, կընտրեի՞ այն։
✅ Եթե հիմա ունենայի գումար կամ ժամանակ, որտե՞ղ կարող էի օգտագործել դրանք։
✅ Ի՞նչ կարժենա ևս վեց ամիս շարունակելը։
✅ Ի՞նչ կարող եմ ստանալ, եթե հենց հիմա փոխեմ ուղղությունս։
Թվում է՝ եթե արդեն շատ գումար ու ժամանակ ես ներդրել մի գործում, պետք է հասցնես մինչև վերջ, չէ՞։ Իրականում, ոչ միշտ
Այս երևույթն ունի անուն՝ Sunk Cost Fallacy (անվերադարձ ծախսերի խաբկանք)։ Այն ստիպում է մեզ կառչել արդեն արված ընտրությունից նույնիսկ այն դեպքում, երբ շարունակելը ավելի շատ է արժենում, քան կանգ առնելը։
Հենց այս տրամաբանությունն է երբեմն ստիպում մեզ ավելի շատ գումար, ժամանակ ու էներգիա ծախսել մի բանի վրա, որն այլևս մեզ ոչինչ չի տալիս։
Sunk Cost Fallacy-ն կամ անվերադարձ ծախսերի խաբկանքը հոգեբանական երևույթ է, երբ մարդը շարունակում է ներդրում կատարել, ժամանակ կամ գումար ծախսել, քանի որ արդեն արել է նախնական ծախսեր, նույնիսկ երբ ակնհայտ է, որ շարունակելն անօգուտ է։
Պատկերացրու՝ կինոթատրոնի տոմսի համար վճարել ես 5,000 դրամ, բայց ֆիլմի առաջին 20 րոպեից արդեն պարզ է, որ այն քեզ ընդհանրապես դուր չի գալիս։ Բայց այդ 5,000 դրամը դու արդեն վճարել ես, անկախ նրանից՝ կմնաս դահլիճում, թե դուրս կգաս։
Նույնը կարող է տեղի ունենալ շատ ավելի մեծ որոշումների դեպքում։
Ինչպե՞ս է այն արտահայտվում առօրյա կյանքում
Sunk Cost-ը միայն փողի մասին չէ։ Երբեմն մենք կառչում ենք նաև արդեն ծախսած ժամանակից, ջանքից կամ հնարավորություններից։
«Այսքան տարի սովորել եմ, հիմա թողնե՞մ»։ Արդյունքում կարող ես տարիներ շարունակ լինել ոչ սիրելի ոլորտում միայն այն պատճառով, որ մի քանի տարի նվիրել ես և խորացել այդ ուղղության մեջ։
Գնել ես թանկ սարք, հագուստ կամ որևէ իր, որը իրականում քեզ պետք չէ, բայց շարունակում ես պահել՝ մտածելով, որ գումար ես ծախսել։ Գումարը, սակայն, արդեն ծախսված է։ Իրն օգտագործել միայն այն պատճառով, որ արդեն վճարել ես դրա համար, չի վերադարձնում այդ գումարը։
Վճարել ես մարզասրահի, դասընթացի կամ որևէ ծառայության համար և չես օգտագործում, բայց ստիպված հաճախում ես:
Ներդրել ես ժամանակ ու գումար մի գաղափարի մեջ, որը չի արդարացնում իրեն, բայց շարունակում ես ֆինանսավորել այն՝ հույս ունենալով, որ նախկին ներդրումները վերջապես կարդարացվեն։
Այսպես անվերադարձ ծախսերի թակարդը կարող է մեզ ստիպել ավելի շատ ռեսուրս կորցնել՝ արդեն իսկ ունեցած կորուստը արդարացնելու համար։
Եթե կանգ առնելը տրամաբանական է, ինչո՞ւ ենք մենք հրաժարվում կանգ առնել։
Պատճառներից մեկը կորուստների նկատմամբ մեր զգայունությունն է։ Մարդիկ սովորաբար ավելի ուժեղ են արձագանքում կորցնելուն, քան նույն չափի շահույթ ստանալուն։ Այդ պատճառով դժվար է ընդունել, որ արդեն ծախսված գումարը կամ ժամանակը այլևս չեն վերադարձվելու։
Մյուս պատճառը սեփական սխալը ընդունելու դժկամությունն է։ «Ես սխալ ընտրություն եմ կատարել» ասելը հեշտ չէ, հատկապես երբ այդ ընտրությունը ժամանակ, ջանք կամ գումար է պահանջել։
Երբեմն գործում է նաև սոցիալական ճնշումը։ Եթե բոլորին պատմել ես քո նոր բիզնեսի, մասնագիտության կամ ծրագրի մասին, ավելի դժվար է ասել՝ «փոխեցի որոշումս»։
Այս թակարդից դուրս գալու համար պետք չէ դառնալ անսխալական որոշումներ կայացնող։ Պետք է պարզապես սովորել որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով այսօրվա իրականությունը, ոչ թե ափսոսալով երեկվա ծախսերը։
Անցյալի ծախսերն ընդդեմ ապագա հնարավորությունների
Երբ կանգնում ես դժվար որոշման առջև, փորձիր մի կողմ դնել այն ամենը, ինչ արդեն արել ես։ Փոխարենը հարցրու քեզ.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤7
Այստեղ կարող է օգնել նաև Zero-Based Thinking-ը՝ զրոյական կետի մտածողությունը։
Դրա գաղափարը պարզ է․ որոշում կայացնելիս մի կողմ դիր այն, ինչ արդեն ծախսել ես, և նայիր իրավիճակին այնպես, կարծես այսօր առաջին անգամ ես որոշում կայացնում։
Այսինքն՝ զրոյական կետին վերադառնալը նշանակում է ոչ թե մոռանալ անցյալը, այլ որոշում կայացնել՝ հաշվի առնելով այսօրվա իրականությունը: Այն չի պարտադրում անտեսել անցյալի փորձը։ Ընդհակառակը՝ օգնում է օգտագործել այդ փորձը որպես դաս, այլ ոչ թե որպես պատճառ՝ նույն ուղղությամբ շարունակելու և ավելին կորցնելու համար։
Ժամանակին կանգ առնելը հաճախ ոչ թե պարտություն է, այլ շահույթ: «Կորսված» ծախսերը վերադարձնել հնարավոր չէ, բայց դրանց արդյունքում հավելյալ գումար, ժամանակ ու էներգիա ծախսելն արդեն ընտրություն է։
Երբեմն առաջ շարժվելու համար պետք է ոչ թե ամուր կառչել անցյալից, այլ համարձակվել փոխել ուղղությունը։ Իսկ ազատված ռեսուրսները կարող են դառնալ նոր գաղափարի, նոր որոշման կամ պարզապես ավելի լավ հնարավորության մեկնարկ։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤14👍1😱1
Forwarded from AmeriaStudent
Այս պաստառները նվիրված են գրքին, մտքին, խելքին, գիտելիքին ու քեզ 💚
Նախ դրանք կարդա, հետո ոգեշնչվիր ու ավելի կարևոր բաներ կարդա😉 Շնորհավոր տարվա գլխավոր տոնը: Քանի կյանք ունես, այնքան սովորիր 🤟
Հ.Գ. Մի երկու տեղ տառ ենք բաց թողել, գիտենք🫤
Նախ դրանք կարդա, հետո ոգեշնչվիր ու ավելի կարևոր բաներ կարդա
Հ.Գ. Մի երկու տեղ տառ ենք բաց թողել, գիտենք
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤38
Դու քեզ համար ապրում ես` սուրճ խմում, գնումներ անում, տաքսի նստում, ընկերներիդ հանդիպում, ու այդ ընթացքում չես էլ նկատում, թե ինչպես ես AMP-եր կուտակում 😍
Պետք է միայն վճարումներն անել Ամերիայի քարտով կամ MyAmeria QR-ով: Ամեն անգամ, երբ Ամերիայի քարտդ հանդիպի Ամերիայի POS-ին, դու AMP-եր կկուտակես: Իսկ QR-ով վճարելու դեպքում ավելի շատ AMP-եր կկուտակես:
Մի օր էլ կստուգես MyPoint բաժինն ու կզարմանաս, որ այդքան AMP ունես💚
☁️ 1 AMP = 1 ֏
Հիմա տես, թե ինչքան AMP ունես, MyAmeria-ի MyPoint բաժնում:
Պետք է միայն վճարումներն անել Ամերիայի քարտով կամ MyAmeria QR-ով: Ամեն անգամ, երբ Ամերիայի քարտդ հանդիպի Ամերիայի POS-ին, դու AMP-եր կկուտակես: Իսկ QR-ով վճարելու դեպքում ավելի շատ AMP-եր կկուտակես:
Մի օր էլ կստուգես MyPoint բաժինն ու կզարմանաս, որ այդքան AMP ունես
Հիմա տես, թե ինչքան AMP ունես, MyAmeria-ի MyPoint բաժնում:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤20
Դու սիրում ես ուրախացնել քո մտերիմներին, իսկ մենք՝ քեզ։
MyAmeria-ով ստեղծիր MyGift, իսկ մենք քեզ կնվիրենք 1000 AMP💚
MyGift -ը պետք է լինի 10,000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ🎁
Շտապիր, քանի որ այս առաջարկը մենք պատրաստել ենք առաջին 50 հաճախորդների համար։
Եթե դեռ չես բացահայտել MyGift-ը, մուտք գործիր MyAmeria ու Apps բաժնում բացահայտիր մեր թվային անակնկալի հնարավորությունները😉
👉 MyGift
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
MyAmeria-ով ստեղծիր MyGift, իսկ մենք քեզ կնվիրենք 1000 AMP
MyGift -ը պետք է լինի 10,000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ
Շտապիր, քանի որ այս առաջարկը մենք պատրաստել ենք առաջին 50 հաճախորդների համար։
Եթե դեռ չես բացահայտել MyGift-ը, մուտք գործիր MyAmeria ու Apps բաժնում բացահայտիր մեր թվային անակնկալի հնարավորությունները
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤11
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ո՞վ է նա, ո՞վ է նա ․․․
Մեր նոր ամբասադորն է նա💚
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Մեր նոր ամբասադորն է նա
ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤41👍2
Քարտո՞վ, թե՞ կանխիկ ❓ AMP-երով 😎
Այդպես է. նախ կուտակում ես AMP-եր, հետո վայելում այն պահը, երբ AMP-երով գնումներ ես անում:
Հիմա բացիր MyAmeria-ն ու տես, թե ինչքան AMP ունես MyPoint բաժնում: Մեր գործընկեր 14 000+ վաճառակետերում սքանավորիր MyAmeria QR-ը քո MyAmeria-ով և որպես վճարման միջոց ընտրիր AMP-երը☁️
Եթե AMP-երդ բավարար չեն գնման համար, կարող ես մի մասն AMP-երով վճարել, մյուս մասը` քո հաշվից😌
AMP-երի մասին ամեն ինչ պատմել ենք այստեղ` https://ameria.me/4yPW48N💚
Այդպես է. նախ կուտակում ես AMP-եր, հետո վայելում այն պահը, երբ AMP-երով գնումներ ես անում:
Հիմա բացիր MyAmeria-ն ու տես, թե ինչքան AMP ունես MyPoint բաժնում: Մեր գործընկեր 14 000+ վաճառակետերում սքանավորիր MyAmeria QR-ը քո MyAmeria-ով և որպես վճարման միջոց ընտրիր AMP-երը
Եթե AMP-երդ բավարար չեն գնման համար, կարող ես մի մասն AMP-երով վճարել, մյուս մասը` քո հաշվից
AMP-երի մասին ամեն ինչ պատմել ենք այստեղ` https://ameria.me/4yPW48N
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤9