Ameriabank CJSC
7.71K subscribers
335 photos
33 videos
3 files
183 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Անակնկալ անելու համար հատուկ առիթ պետք չէ 🎁

Եթե դու պարզապես․
🤍 Ուզում ես բարձրացնել ընկերոջդ տրամադրությունը
🤍 Ուզում ես շնորհակալություն հայտնել քույրիկիդ՝ առանց ավելորդ բառերի
🤍 Կամ պարզապես կարոտել ես մայրիկիդ և ուզում ես նրան ժպիտ պարգևել

MyGift-ով դա կարող ես անել հաշված րոպեների ընթացքում։
Բացիր MyAmeria-ն, գտիր MyGift բաժինն ու ուղարկիր նրանց քո ջերմությունը։

🔗 Մանրամասները՝ այստեղ
https://ameria.me/3RTWCdw
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
11🤔3
Ինչպե՞ս ճիշտ օգտվել վարկային գծից

Վարկային գիծը կարող է դառնալ թե՛ ֆինանսական ազատության գործիք, թե՛ ավելորդ ծախսերի պատճառ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես այն օգտագործում։ Եթե ճիշտ կառավարես այն, կունենաս ֆինանսական ճկունություն, կկարողանաս հաղթահարել ժամանակավոր ֆինանսական բացերը և նույնիսկ խնայել։

Ի՞նչ է վարկային գիծը, և ինչո՞վ է այն տարբերվում սովորական վարկից

Ի տարբերություն սպառողական վարկի, երբ ամբողջ գումարը միանգամից փոխանցվում է քո հաշվին, իսկ վճարումը կատարվում է ամսական հստակ գումարի չափով, վարկային գիծը պտտվող (revolving) վարկային հնարավորություն է։ Վարկային գծի հիմնական առավելությունն այն է, որ գումարի օգտագործված մասը արտոնյալ ժամանակահատվածում վերադարձնելու դեպքում տոկոս չես վճարում, իսկ տոկոսներն էլ հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա, ոչ թե ամբողջ սահմանաչափի: Այս մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ մեր այս բլոգում:

Վարկային գծից օգտվելու 5 ոսկե կանոն 💚

Վարկային գծի ամենամեծ գայթակղությունը դրա հասանելիությունն է։ Երբ գումարը միշտ «ձեռքի տակ» է, հեշտ է ծախսել ավելին, քան իրականում պետք էր:

Առաջարկում ենք 5 սկզբունք, որոնք կօգնեն քեզ խուսափել տիպիկ սխալներից։

1⃣ Օգտագործիր միայն այնքան, որքան անհրաժեշտ է հենց այդ պահին

Մի ընկիր վարկային գծի ամենամեծ «թակարդը» և մի ծախսիր զուտ այն պատճառով, որ «կարող» ես։ Ավելորդ ծախսը մեծացնում է տոկոսային բեռը, որը ժամանակի ընթացքում կարող է զգալիորեն մեծանալ։ Նախօրոք պլանավորիր ծախսերդ և ֆիքսիր կոնկրետ նպատակ ու գումարը վերադարձնելու ժամկետ ամեն անգամ, երբ որոշում ես օգտվել վարկային գծից։

2⃣ Հետևիր արտոնյալ ժամանակահատվածին կամ grace period-ին

Grace Period-ը կամ արտոնյալ ժամանակահատվածը քո ամենաարժեքավոր արտոնությունն է։ Եթե այդ ընթացքում ամբողջությամբ մարես օգտագործած գումարը, տոկոսներ չես վճարի։
Փաստացի դա նշանակում է, որ կարող ես ժամանակավորապես օգտվել բանկի միջոցներից՝ առանց տոկոսի։

3️⃣ Մի դիտարկիր վարկային գիծը որպես հավելյալ եկամուտ

Վարկային գիծը լրացուցիչ եկամուտ կամ աշխատավարձ չէ։ Դա ժամանակավոր ֆինանսական ռեսուրս է, որը հետագայում պետք է վերադարձվի։
Եթե սկսում ես այն ընկալել որպես «ազատ գումար», ծախսերը շատ արագ դուրս են գալիս վերահսկողությունից։

Լավագույն մոտեցումը սա է․ օգտագործիր վարկային գիծը ոչ թե իմպուլսիվ գնումների, այլ պլանավորված և հիմնավորված ծախսերի համար։

4️⃣ Ժամանակին կատարիր նվազագույն վճարումները

Նույնիսկ եթե չես կարող ամբողջությամբ մարել օգտագործված գումարը, կարևոր է ժամանակին կատարել նվազագույն վճարումները։ Ուշացրած կամ բաց թողած վճարումները վատ են ազդում քո վարկային պատմության վրա։ Ապագայում դա կարող է բարդացնել նոր վարկ ստանալու պրոցեսը կամ նվազեցնել վարկային գծի սահմանաչափը։

Ֆինանսական կարգապահությունը հաճախ ավելի կարևոր է, քան բարձր եկամուտը։

Եթե զգում ես, որ սահմանաչափը մեծ է քո ծախսային սովորությունների համար, կարող ես դիմել դրա նվազեցման համար։ Սա կօգնի ավելի վերահսկելի դարձնել ծախսերը և փուլերով մարել ամբողջական վարկը։

5️⃣ Խուսափիր կանխիկացումից և փոխանցումներից

Վարկային գիծը սովորաբար նախատեսված է անկանխիկ վճարումների համար. կանխիկացումը և փոխանցումները, որպես կանոն, ենթադրում են լրացուցիչ միջնորդավճար։ Միշտ նախապատվությունը տուր անկանխիկ վճարումներին. դրանք ֆինանսական տեսանկյունից շատ ավելի ձեռնտու են։

📈 Ե՞րբ է վարկային գիծը դառնում լավագույն լուծումը

Կան իրավիճակներ, երբ վարկային գիծը կարող է շատ օգտակար լինել։

Օրինակ՝

երբ առաջացել են չնախատեսված ծախսեր,
երբ աշխատավարձին կամ մուտքերին մի քանի օր է մնացել,
երբ եկամուտդ անկայում է (եթե օրինակ աշխատում ես ֆրիլանս),
կամ երբ տնտեսական անկայունության պայմաններում ուզում ես ունենալ ֆինանսական պահուստ։

Փոքր բիզնեսների դեպքում էլ վարկային գիծը հաճախ օգնում է պահպանել շրջանառությունը՝ առանց մեծ վարկ վերցնելու։

Այսինքն՝ դա ոչ թե «վերջին փրկօղակ» է, այլ ճիշտ օգտագործելու դեպքում՝ ֆինանսական ճկունություն ապահովելու գործիք։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6👍3
👉 Հաճախ տրվող հարցեր (FAQ)

✍️ Ինչպե՞ս է հաշվարկվում վարկային գծի տոկոսադրույքը

Տոկոսները հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա և միայն այն օրվանից սկսած, երբ օգտվել ես այդ գումարից։

Այսինքն՝ որքան արագ մարես պարտքը, այնքան քիչ տոկոս կվճարես։

✍️ Կարո՞ղ եմ վարկային գիծը ժամկետից շուտ փակել

Այո՛։ Սովորաբար կարող ես ցանկացած պահի ամբողջությամբ մարել և փակել վարկային գիծը։ Բայց մինչև դա անելը, պետք է ծանոթանալպայմանագրի բոլոր կետերին։

✍️ Ինչպե՞ս բարձրացնել վարկային գծի սահմանաչափը


Բանկերը սովորաբար գնահատում են քո եկամուտները, վարկային պատմությունը և վճարումների կարգապահությունը։ Եթե ժամանակին կատարում ես վճարումները և ունես կայուն ֆինանսական վարքագիծ, սահմանաչափի բարձրացման հավանականությունն ավելի մեծ է։

Վարկային գիծը կարող է լինել թե՛ լավ ֆինանսական աջակցություն, թե՛ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ։ Տարբերությունը միայն մեկ բանում է՝ ինչպես ես այն կառավարում։

Եթե այն օգտագործես գիտակցված, նպատակային և ժամանակին կատարես վճարումները, վարկային գիծը քեզ կտա այն, ինչ ամենակարևորն է` ճկունություն ու վերահսկողություն անկանխատեսելի իրավիճակներում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9👍3
Նոր հնարավորություն քո ներդրումային պորտֆելի համար:

🚀 Մեկնարկում ենք Amber Capital Armenia-ի արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերության՝ Solis-ի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:

8% տարեկան եկամտաբերություն (ԱՄՆ դոլարով)
Արժեկտրոնի վճարում՝ 3 ամիսը մեկ
Շրջանառության ժամկետ՝ 48 ամիս
Անվանական արժեք՝ $100
Նվազագույն քանակ՝ 5 պարտատոմս

🗓 Տեղաբաշխման մեկնարկը՝ հունիսի 4

🔗 Ծանոթացիր պայմաններին և ձեռք բեր պարտատոմսերը MyInvest-ով:
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
10👍5
📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով:

Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները

❗️ Եթե արդեն ստացել եք նմանատիպ ծանուցում, անցել եք հղումներով և տրամադրել քարտային տվյալներ կամ հավելվածին հասանելիություն ապահովող այլ տեղեկատվություն, խնդրում ենք հրատապ կերպով բլոկավորել քարտերը և հավելվածը, կապ հաստատել բանկի հետ:

Քարտերը հնարավոր է բլոկավորել՝

MyAmeria հավելվածից
Հավաքելով *116#

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
20👍9🤔2😱1😢1
Փողի անատոմիան. Ի՞նչ է Cash Flow-ն

Պատկերացրու իրավիճակ․ քո բիզնեսը, համաձայն բոլոր հաշվարկների, շահութաբեր է, հաճախորդները գոհ են, վաճառքները՝ տպավորիչ, բայց երբ գալիս է աշխատավարձ տալու կամ վարձերը վճարելու պահը, պարզվում է, որ բիզնես հաշվիդ փող չկա։ Սա ֆինանսական պարադո՞քս է։ Ո՛չ, սա ընդամենը Cash Flow-ի (դրամական հոսքերի) անտեսված կանոնների արդյունքն է...

📈 Համաձայն հետազոտությունների՝ փոքր բիզնեսների ձախողումների 82%-ի հետևում հենց Cash Flow-ի սխալ կառավարումն է։

Այսօր պատմում ենք, թե ինչպես ճիշտ կառավարել դրամական հոսքերը, որ բիզնեսդ երբեք չհայտնվի ֆինանսական ճեղքվածքի մեջ 👇

Դրամական հոսքերի (Cash Flow) էությունը և տեսակները

Եթե պատկերավոր ասենք, Cash Flow-ն քո բիզնեսի «շնչառությունն» է՝ գումարի մուտքն ու ելքը: Ու շատ կարևոր է այն չշփոթել շահույթի հետ։ Դրանք բոլորովին տարբեր ցուցանիշներ են։ «Թղթի վրայի» շահույթը երբեք չի վճարի քո աշխատակիցների աշխատավարձը, եթե կանխիկի հոսքը կանգնած է։

Շահույթը քո ընդհանուր եկամուտների և բոլոր ծախսերի տարբերությունն է, որն օգտագործվում է ընկերության ընդհանուր շահութաբերությունը չափելու համար։

Մինչդեռ Cash Flow-ն պատմում է բացառապես փաստացի գումարի շարժի ու ժամկետների մասին՝ հստակ ֆիքսելով յուրաքանչյուր մուտքն ու ելքը։

Դրամական հոսքերը բաժանվում են երեք հիմնական խմբի.

👉 Գործառնական (Operating): Այն ամենը, ինչ կապված է բիզնեսի հիմնական գործունեության հետ (վաճառքից ստացված փող, աշխատավարձեր, վարձակալություն)։
👉 Ներդրումային (Investing): Սարքավորումների, գույքի գնում կամ վաճառք։
👉 Ֆինանսական (Financing): Վարկերի ստացում կամ մարում, ներդրողներից ստացված միջոցներ։

Ինչո՞ւ է Cash Flow-ի կառավարումը կենսական բիզնեսի համար

Պատկերացրու քո բիզնեսը որպես ավտոմեքենա, իսկ գումարը՝ որպես վառելիք։ Որքան էլ շքեղ լինի մեքենադ, առանց վառելիքի դու տեղից չես շարժվի։

Լավ կառավարումը քեզ տալիս է.

Վճարունակություն. դու միշտ պատրաստ ես վճարել մատակարարներին և աշխատողներին։
Ճկունություն. հավելյալ գումարի առկայությունը քեզ թույլ է տալիս արագ օգտվել շուկայական հնարավորություններից (օրինակ՝ զեղչված ապրանքի չպլանավորված գնումը)։

«Կանխիկի ճեղքվածք» (Cash Gap). ինչպե՞ս խուսափել դրանից

Սա այն իրավիճակն է, երբ դու արդեն ծախսել ես գումարը ապրանքի կամ ծառայության վրա, բայց հաճախորդը քեզ դեռ չի վճարել։ Որպեսզի չընկնես այս «թակարդը», կիրառիր մի քանի պարզ քայլ.

✔️ Ճանաչիր բիզնեսիդ իրական վիճակը. քո առաջին քայլը պետք է լինի պարզ դրամական հոսքերի կանխատեսումը (forecast) ու մատակարարների պայմանների աուդիտը։ Դու պետք է հստակ հաշվարկես սպասվող մուտքերի ու պարտադիր ելքերի (աշխատավարձ, վարձ, հարկեր) տարբերությունը։

✔️ Կանխատեսում (Forecasting). Կազմիր ճգնաժամային պլան առնվազն առաջիկա 6 ամսվա համար։ Դու պետք է կանխատեսնես «փոթորիկը» նախքան դրա սկսվելը։ Կարող ես «սև օրվա» համար նախապես ձեռք բերել վարկային գիծ կամ օվերդրաֆտ։

✔️ Արագացրու փողի մուտքը (Cash In). ֆինանսական ճեղքվածքը նվազեցնելու ամենապարզ ձևը գումարն արագ հավաքագրելն է։ Խորհուրդ է տրվում կիրառել փուլային վճարումներ (կանխավճարով) կամ փոքր զեղչեր առաջարկել հաճախորդներին։

✔️ Դանդաղեցրու փողի ելքը (Cash Out). ի տարբերություն առօրյա կյանքի, որտեղ ընդունված է հաշիվները միանգամից փակել, բիզնեսում պետք է փորձել մատակարարների հետ բանակցել ավելի երկար ժամկետների շուրջ, որպեսզի գումարը հնարավորինս երկար մնա բիզնեսիդ հաշվին։

✔️ Ծախսերի օպտիմալացում. պարբերաբար վերանայիր քո ծախսերը։ Արդյոք բոլո՞ր բաժանորդագրություններն ու ծառայություններն են անհրաժեշտ։ Երբեմն մանր ծախսերի կրճատումը կարող է զգալիորեն մեծացնել հաշվիդ մնացորդը։

✔️ Ավտոմատացում. օգտագործիր ավտոմատացման ծրագրեր, որոնք կօգնեն նվազեցնել մարդկային գործոնով պայմանավորված սխալները և կխնայեն քո թանկարժեք ժամանակը։

Cash Flow-ի խելացի կառավարումը քո բիզնեսի անվտանգության երաշխիքն է, որի միջոցով բիզնեսդ կպահես վճարունակ և կխուսափես անսպասելի ֆինանսական ճեղքվածքներից։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
17👍4
Երբեմն ամենաճիշտ որոշումը ժամանակին Stop 🔒ասելն է։
Հենց դրա համար էլ MyAmeria-ում արդեն հասանելի է Stop գործիքը։

Stop-ի միջոցով դու կարող ես սահմանափակել քո ընտրած ծառայությունների օնլայն օգտագործումը։
Արգելափակելուց հետո որևէ մեկը, անգամ դու, չեք կարող օնլայն օգտվել արգելափակված ծառայություններից, մինչև դու չապաարգելափակես այն։

🔗 Stop գործիքը և օգտագործման պայմանները ներկայացրել ենք այստեղ՝ https://ameria.me/4oZrVAp

📲Իսկ եթե քո MyAmeria-ում դեռ չես տեսնում Stop գործիքը, պարզապես թարմացրու MyAmeria-ն։

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
11👍2
😌 Գիտեի՞ր, որ քո առօրյա գնումներից գումար է վերադառնում․․․ AMP-երի տեսքով։

☁️ AMP-երը (Ameria MyPoint) միավորներ են, որոնք կուտակվում են քո MyAmeria-ում, և որոնցով դու կարող ես վճարել քո գնումների համար։

1 AMP = 1 AMD

Միավորները կուտակվում են, երբ.
👉 Օֆլայն գնումներ կատարելիս վճարում ես MyAmeria QR-ով, օնլայն գնումների դեպքում՝ MyAmeria-ով (0,5%)

👉 Օնլայն/օֆլայն գնումներ կատարելիս վճարում ես Ամերիայի քարտով, իսկ խանութը կամ հարթակը վճարումդ ընդունում է Ամերիայի POS տերմինալով (0,3%)

Կարծում ենք՝ արդեն հասցրած կլինես AMP-եր կուտակել։
📱 Ստուգիր դրանք քո MyAmeria-ի MyPoint բաժնում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
14
🌱 Հանգստյան օրերին զեղծարարները չեն հանգստանում:

Իսկ մենք անհանգստանում ենք Ձեր անվտանգության համար:

🚨Այսօր Ճանապարհային ոստիկանության և Հայփոստի անունից դարձյալ կեղծ SMS-ներ են տարածվում:

Սիրելի՛ հաճախորդներ, խնդրում ենք չանցնել ստացված հղումներով և ոչ մի հարթակում չտրամադրել Ձեր քարտային կամ անձնական տվյալները:

Անցկացրեք հանգստյան օրը Ձեր ընտանիքի ու մտերիմների հետ և թույլ մի՛ տվեք, որ որևէ բան խաթարի Ձեր անդորրը🛡️
21👍4
Բիզնեսի սեզոնայնություն. Պասիվ սեզոնը կարող է դառնալ աճի սկիզբ

Գրեթե յուրաքանչյուր ոլորտ ունի ակտիվ և պասիվ շրջաններ։ Ամռանը նվազում է կրթական ծառայությունների պահանջարկը, ձմռանը՝ բացօթյա սրճարանների հաճախորդների թիվը, իսկ տոներից հետո շատ ոլորտներում վաճառքները դանդաղում են։ Սա բնական երևույթ է, որը կոչվում է բիզնեսի սեզոնայնություն 📈

Սեզոնայնությունը կանխել հնարավոր չէ, բայց հնարավոր է պատրաստվել դրան։ Հաջողակ բիզնես ունենալու համար պետք է ոչ թե փորձել ամբողջ տարին նույն ծավալի վաճառքներ ունենալ, այլ սովորել կանխատեսել պահանջարկի տատանումները, ճիշտ կառավարել ֆինանսները և օգտագործել պասիվ ամիսները՝ հաջորդ ակտիվ շրջանին պատրաստվելու համար։
 
👉 Ինչպե՞ս է բիզնեսի սեզոնայնությունը ազդում եկամուտների վրա
Սեզոնայնությունը պահանջարկի կանխատեսելի փոփոխությունն է տարվա տարբեր ժամանակահատվածներում։  Շատ հաճախ պասիվ շրջանում վաճառքների պակասին զուգահեռ կրճատվում են նաև ընկերության դրամական հոսքերը, հիմնական ծախսերը շարունակում են մնալ նույնը, իսկ եկամուտը՝ ոչ։

Խուճապի չմատնվելու և վերահսկողությունը չկորցնելու համար սեզոնայնությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անսպասելի դժվարություն, այլ որպես բիզնես ցիկլի բնական մաս։
 
👉 Ինչպե՞ս կանխատեսել պասիվ ամիսները. բիզնեսի վերլուծություն և պլանավորում
Սեզոնայնության դեմ լավագույն գործիքը տվյալներն են։
Սկսիր նախորդ տարիների վաճառքների պատմությունից։

Փորձիր հասկանալ՝
✔️ ո՞ր ամիսներին են վաճառքները նվազում,
✔️ ո՞ր ապրանքներն ու ծառայություններն են առավել զգայուն սեզոնայնության նկատմամբ,
✔️ ի՞նչ գործոններ են ազդել պահանջարկի վրա,
✔️ ինչպե՞ս են փոխվել ծախսերն ու շահույթը։

Այս վերլուծության հիման վրա կազմիր ֆինանսական օրացույց, որտեղ նախապես նշված կլինեն.
🖱️ բարձր և ցածր ակտիվության սեզոնները,
🖱️ սպասվող խոշոր ծախսերը,
🖱️ մարքեթինգային արշավների ժամկետները,
🖱️ դրամական հոսքերի պլանը։

Որքան շուտ սկսես պատրաստվել պասիվ շրջանին, այնքան ավելի քիչ հրատապ որոշումներ կկայացնես։
 
👉 Ինչպե՞ս պասիվ շրջանը վերածել ապագա աճի հիմքի
Պասիվ ամիսները հաճախ լավագույն պահն են հաճախորդների հետ հարաբերություններն ամրապնդելու, ծառայությունները և բիզնեսի ներքին գործընթացները բարելավելու համար։

🎚️ Ապրանքատեսականու դիվերսիֆիկացում և նոր ծառայությունների ներդրում
Եթե պահանջարկը նվազում է մեկ ծառայության նկատմամբ, մտածիր՝ ինչ կարող ես առաջարկել դրա փոխարեն։ Հաճախ հենց լրացուցիչ ծառայություններն են օգնում պահպանել կայուն եկամուտ ամբողջ տարվա ընթացքում։

🎚️ Մարքեթինգային արշավներ և հատուկ առաջարկներ
Պասիվ ամիսները ոչ միայն նոր լսարան փնտրելու, այլև գործող հաճախորդների հետ կապն ամրապնդելու համար լավ շրջան են։
Այս շրջանում արժե ակտիվ աշխատել հաճախորդների հետ՝ առաջարկելով.
- անհատական զեղչեր,
- բոնուսային առաջարկներ,
- փակ վաճառքներ,
- վաղ ամրագրման հատուկ պայմաններ,
- հավատարմության ծրագրեր։
 
🎚️ Կանխավճարային համակարգեր և բաժանորդագրություններ
Եթե բիզնեսիդ մոդելը թույլ է տալիս, մտածիր կանխավճարների կամ բաժանորդագրությունների մասին, օրինակ` նախնական պատվերներ (Pre-orders), նվեր քարտեր, ամսական բաժանորդագրություններ, ծառայությունների փաթեթներ։

🎚️ Թիմի վերապատրաստում և ներքին գործընթացների օպտիմալացում
Օգտագործիր պասիվ շրջանը՝
✔️ թիմին վերապատրաստելու,
✔️ CRM կամ այլ թվային համակարգեր ներդնելու,
✔️ կրկնվող գործընթացները ավտոմատացնելու,
✔️ վաճառքի սցենարներն ու սպասարկման ստանդարտները թարմացնելու համար։

Արդյունքը տեսանելի կլինի հատկապես հենց հաջորդող ակտիվ սեզոնին։
 
Սեզոնայնությունը պետք չէ ընկալել որպես խոչընդոտ։ Ի վերջո, առավելություն ունեն այն բիզնեսները, որոնք պասիվ ամիսները վերածում են հնարավորության` մի պահ դանդաղելու, ամբողջ պատկերը տեսնելու և կատարելու այն փոփոխությունները, որոնց համար ակտիվ սեզոնին պարզապես ժամանակ չէր լինի։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
17
☁️😌Այո, AMP-երը կուտակվում են քո գնումներից։ Բայց ո՞ր գնումներից։

Կա 3 հիմնական տարբերակ․
❤️ Օֆլայն գնումներիդ համար վճարում ես MyAmeria QR-ով (0,5%)
❤️ Օնլայն կամ օֆլայն գնումներիդ համար վճարում ես Ամերիայի քարտով, իսկ խանութը կամ հարթակը վճարումդ ընդունում է Ամերիայի POS տերմինալով (0,3%)
❤️ Օնլայն գնումներիդ համար վճարում ես MyAmeria-ով (0,5%)․
այս դեպքում դու նաև կարող ես ընտրել՝ վճարել քո հաշվից, թե MyPay սահմանաչափից՝ մաս-մաս։

☝️Ի դեպ՝ մեր որոշ գործընկերների մոտ կարող ես կուտակել ավելի շատ AMP-եր։

Դե, իսկ կուտակած AMP-երով էլ կարող ես վճարել հետագա գնումներիդ համար։
1 AMP-ը համարժեք է 1 դրամին 💚

👉 AMP-երդ ստուգիր քո MyAmeria-ի MyPoint բաժնում
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
17
Media is too big
VIEW IN TELEGRAM
🏯 Persona-ն գնում է Ճապոնիա, իսկ դու՞ 🌸
Դիտիր վիդեոն ու իմացիր՝ ինչպես մասնակցել խաղարկությանը ✈️

Ավելին՝ https://ameria.me/4qjxzxY

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9🥰1😱1