Ameriabank CJSC
7.55K subscribers
327 photos
32 videos
3 files
177 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կանխիկացրու հեշտ, կանխիկացրու առանց քարտի 😎
Խնայիր ժամանակդ. այլևս կարիք չկա հաշվից քարտին փոխանցում անելու կամ քարտդ քեզ մոտ պահելու։ Ընդամենը մի քանի հպում MyAmeria-ում, և կանխիկը քոնն է:

Ինքդ փորձիր՝ https://ameria.me/myameria

📍Բանկոմատների հասցեները նույնպես կգտնես քո MyAmeria-ում։

📱 Իսկ նրանց համար, ովքեր դեռ չունեն MyAmeria, թողնում ենք հղումը, որ ծանոթանան MyAmeria համակարգի բոլոր հնարավորություններին՝
👉 https://ameria.me/4cwUGQ9

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
13👍3🤔3
Biohacking. 6 բիո հնարք, որոնք կօգնեն խնայել

Երբ լսում ես Biohacking տերմինը, գուցե մտածում ես սառցե լոգանքների, խելացի սարքերի ու տարօրինակ սննդային հավելումների մասին 👀

Բայց իրականում biohacking-ը շատ ավելի պարզ բան է։ Այն մոտեցում է, երբ դու գիտակցաբար փոխում ես քո կենսակերպը՝ բարելավելու էներգիան, կենտրոնացումը և ընդհանուր առողջությունը. քնել լավ, սնվել առողջ, ավելի շատ շարժվել, վերականգնվել, նվազեցնել սթրեսը։

Պարզ ասած՝ այսօրվա փոքր ներդրումը քո առողջության մեջ կարող է վաղը քեզ խնայել ոչ միայն նյարդեր, այլ նաև շատ գումար 💚

Ի՞նչ է Biohacking-ը
Biohacking-ը մարմնիդ ու մտքիդ համար ավելի գիտակցված որոշումների կայացումն ու կենսակերպում փոքր փոփոխություններն են, որոնք օգնում են քեզ երկարաժամկետում ավելի առողջ լինել։ Ամենաարդյունավետ biohack-երը սովորաբար ամենապարզ բաներն են՝ քուն, սնունդ, շարժում, կանխարգելում։ Եվ ամենակարևորը՝ պարտադիր չէ, որ այն լինի թանկ կամ տեխնոլոգիական լուծումներով հագեցած։ Շատ դեպքերում դա պարզապես խելացի ապրելակերպ է 🧠

Սկսելու համար քեզ պետք չեն բարդ մեթոդներ․ բավական է ուշադրություն դարձնել մի քանի պարզ, բայց ազդեցիկ սովորության։
Դրանցից մի քանիսը կարդա այստեղ՝
👉 https://ameria.me/42mTrgo
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մենք հիշում ենք ու վերածնվում ․․․

Մանվել
Ջրհորում թաքնված փոքրիկը փրկվեց՝ դառնալով մի մեծ տոհմի սկիզբ։
Նրա ու հորեղբոր որդիների սերունդները մեծ ներդրում ունեցան բիզնեսում ու քաղաքականության մեջ Հայաստանից մինչև ԱՄՆ։

Լուսիե
Գաղթի քարավանից որբանոց ընկած աղջնակը տուն ու ընտանիք ստեղծեց՝ լույս աշխարհ բերելով վեց զավակ։
Նրա շարունակվող կյանքի ամենախոսուն վկայությունը դստեր որդին էր՝ Հրանտ Դինքը։

Վիկտորյա
Կեսարիայից մինչև Ռումինիա գաղթած օրիորդը իր զավակների հետ հայրենիք վերադարձավ։
Այսօր նրա տոհմի ուժն ու տաղանդը հնչում են օպերային մեծ բեմերում՝ թոռնուհու ձայնով։

Աղասի
Մուշից մազապուրծ Իսպիրյանները ոչ միայն փրկվեցին, այլև արմատ ձգեցին հայրենի հողում։
Պապի անունն ու երգն այսօր ապրում են հայկական մշակույթի մեջ։
46👍6
Media is too big
VIEW IN TELEGRAM
Յուրաքանչյուրիս մոտիվացիան տարբեր է՝ սիրելի մարդիկ, երազանքի ճամփորդություն, մասնագիտական նոր հնարավորություն …

… Իսկ նպատակը նույն է. առաջ շարժվել և ստեղծել արժեք

Շնորհավոր Աշխատավորի օրը 💚
17👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Ի՞նչ կտա Հայաստանին, մեր տնտեսությանն ու տարածաշրջանին FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի` որպես LFG-ի մաս ներառվելը։

Մանրամասները՝ տեսանյութում 📹
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5😁1
Սերունդները փոխվում են, ապրելու կամքն ու ոգին՝ ոչ։
Շնորհավոր Մայիսի 9 🤍
50
📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով:

Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները

⚠️ Եթե արդեն ստացել եք նմանատիպ ծանուցում, անցել եք հղումներով և տրամադրել քարտային տվյալներ կամ հավելվածին հասանելիություն ապահովող այլ տեղեկատվություն, խնդրում ենք հրատապ կերպով բլոկավորել քարտերը և հավելվածը, կապ հաստատել բանկի հետ:

Քարտերը հնարավոր է բլոկավորել՝
MyAmeria հավելվածից
Հավաքելով *116#

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
24👍3
Ընտանիքն այն վայրն է, որտեղ սկսվում է մեր կյանքը, և երբեք չի ավարտվում սերը 💚
Այսօր Ընտանիքի միջազգային օրն է, և մենք որոշեցինք պաշտոնական շնորհավորանքների փոխարեն լինել անկեղծ ու գունավոր 🎨

Շնորհավո՜ր Ընտանիքի օրը 👨‍👩‍👧‍👦
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
27
🔔 Սկսում ենք «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ընկերության՝ Վարդանանց ՆԲԿ-ի և ԷՖԵՍ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։

📊 Թողարկման հիմնական պայմանները.

Եկամտաբերություն: 11.7%
Արժույթ: ՀՀ դրամ
Ժամկետ: 3 տարի
Նվազագույն քանակ: 1 հատ (100,000 դրամ)
Վճարումներ:Կիսամյակային
Տեղաբաշխվող ծավալ: 3 մլրդ ՀՀ դրամ

Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել MyInvest-ով։
14👍2🥰1
Անակնկալ անելու համար հատուկ առիթ պետք չէ 🎁

Եթե դու պարզապես․
🤍 Ուզում ես բարձրացնել ընկերոջդ տրամադրությունը
🤍 Ուզում ես շնորհակալություն հայտնել քույրիկիդ՝ առանց ավելորդ բառերի
🤍 Կամ պարզապես կարոտել ես մայրիկիդ և ուզում ես նրան ժպիտ պարգևել

MyGift-ով դա կարող ես անել հաշված րոպեների ընթացքում։
Բացիր MyAmeria-ն, գտիր MyGift բաժինն ու ուղարկիր նրանց քո ջերմությունը։

🔗 Մանրամասները՝ այստեղ
https://ameria.me/3RTWCdw
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
11🤔2
Ինչպե՞ս ճիշտ օգտվել վարկային գծից

Վարկային գիծը կարող է դառնալ թե՛ ֆինանսական ազատության գործիք, թե՛ ավելորդ ծախսերի պատճառ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես այն օգտագործում։ Եթե ճիշտ կառավարես այն, կունենաս ֆինանսական ճկունություն, կկարողանաս հաղթահարել ժամանակավոր ֆինանսական բացերը և նույնիսկ խնայել։

Ի՞նչ է վարկային գիծը, և ինչո՞վ է այն տարբերվում սովորական վարկից

Ի տարբերություն սպառողական վարկի, երբ ամբողջ գումարը միանգամից փոխանցվում է քո հաշվին, իսկ վճարումը կատարվում է ամսական հստակ գումարի չափով, վարկային գիծը պտտվող (revolving) վարկային հնարավորություն է։ Վարկային գծի հիմնական առավելությունն այն է, որ գումարի օգտագործված մասը արտոնյալ ժամանակահատվածում վերադարձնելու դեպքում տոկոս չես վճարում, իսկ տոկոսներն էլ հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա, ոչ թե ամբողջ սահմանաչափի: Այս մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ մեր այս բլոգում:

Վարկային գծից օգտվելու 5 ոսկե կանոն 💚

Վարկային գծի ամենամեծ գայթակղությունը դրա հասանելիությունն է։ Երբ գումարը միշտ «ձեռքի տակ» է, հեշտ է ծախսել ավելին, քան իրականում պետք էր:

Առաջարկում ենք 5 սկզբունք, որոնք կօգնեն քեզ խուսափել տիպիկ սխալներից։

1⃣ Օգտագործիր միայն այնքան, որքան անհրաժեշտ է հենց այդ պահին

Մի ընկիր վարկային գծի ամենամեծ «թակարդը» և մի ծախսիր զուտ այն պատճառով, որ «կարող» ես։ Ավելորդ ծախսը մեծացնում է տոկոսային բեռը, որը ժամանակի ընթացքում կարող է զգալիորեն մեծանալ։ Նախօրոք պլանավորիր ծախսերդ և ֆիքսիր կոնկրետ նպատակ ու գումարը վերադարձնելու ժամկետ ամեն անգամ, երբ որոշում ես օգտվել վարկային գծից։

2⃣ Հետևիր արտոնյալ ժամանակահատվածին կամ grace period-ին

Grace Period-ը կամ արտոնյալ ժամանակահատվածը քո ամենաարժեքավոր արտոնությունն է։ Եթե այդ ընթացքում ամբողջությամբ մարես օգտագործած գումարը, տոկոսներ չես վճարի։
Փաստացի դա նշանակում է, որ կարող ես ժամանակավորապես օգտվել բանկի միջոցներից՝ առանց տոկոսի։

3️⃣ Մի դիտարկիր վարկային գիծը որպես հավելյալ եկամուտ

Վարկային գիծը լրացուցիչ եկամուտ կամ աշխատավարձ չէ։ Դա ժամանակավոր ֆինանսական ռեսուրս է, որը հետագայում պետք է վերադարձվի։
Եթե սկսում ես այն ընկալել որպես «ազատ գումար», ծախսերը շատ արագ դուրս են գալիս վերահսկողությունից։

Լավագույն մոտեցումը սա է․ օգտագործիր վարկային գիծը ոչ թե իմպուլսիվ գնումների, այլ պլանավորված և հիմնավորված ծախսերի համար։

4️⃣ Ժամանակին կատարիր նվազագույն վճարումները

Նույնիսկ եթե չես կարող ամբողջությամբ մարել օգտագործված գումարը, կարևոր է ժամանակին կատարել նվազագույն վճարումները։ Ուշացրած կամ բաց թողած վճարումները վատ են ազդում քո վարկային պատմության վրա։ Ապագայում դա կարող է բարդացնել նոր վարկ ստանալու պրոցեսը կամ նվազեցնել վարկային գծի սահմանաչափը։

Ֆինանսական կարգապահությունը հաճախ ավելի կարևոր է, քան բարձր եկամուտը։

Եթե զգում ես, որ սահմանաչափը մեծ է քո ծախսային սովորությունների համար, կարող ես դիմել դրա նվազեցման համար։ Սա կօգնի ավելի վերահսկելի դարձնել ծախսերը և փուլերով մարել ամբողջական վարկը։

5️⃣ Խուսափիր կանխիկացումից և փոխանցումներից

Վարկային գիծը սովորաբար նախատեսված է անկանխիկ վճարումների համար. կանխիկացումը և փոխանցումները, որպես կանոն, ենթադրում են լրացուցիչ միջնորդավճար։ Միշտ նախապատվությունը տուր անկանխիկ վճարումներին. դրանք ֆինանսական տեսանկյունից շատ ավելի ձեռնտու են։

📈 Ե՞րբ է վարկային գիծը դառնում լավագույն լուծումը

Կան իրավիճակներ, երբ վարկային գիծը կարող է շատ օգտակար լինել։

Օրինակ՝

երբ առաջացել են չնախատեսված ծախսեր,
երբ աշխատավարձին կամ մուտքերին մի քանի օր է մնացել,
երբ եկամուտդ անկայում է (եթե օրինակ աշխատում ես ֆրիլանս),
կամ երբ տնտեսական անկայունության պայմաններում ուզում ես ունենալ ֆինանսական պահուստ։

Փոքր բիզնեսների դեպքում էլ վարկային գիծը հաճախ օգնում է պահպանել շրջանառությունը՝ առանց մեծ վարկ վերցնելու։

Այսինքն՝ դա ոչ թե «վերջին փրկօղակ» է, այլ ճիշտ օգտագործելու դեպքում՝ ֆինանսական ճկունություն ապահովելու գործիք։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5👍2
👉 Հաճախ տրվող հարցեր (FAQ)

✍️ Ինչպե՞ս է հաշվարկվում վարկային գծի տոկոսադրույքը

Տոկոսները հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա և միայն այն օրվանից սկսած, երբ օգտվել ես այդ գումարից։

Այսինքն՝ որքան արագ մարես պարտքը, այնքան քիչ տոկոս կվճարես։

✍️ Կարո՞ղ եմ վարկային գիծը ժամկետից շուտ փակել

Այո՛։ Սովորաբար կարող ես ցանկացած պահի ամբողջությամբ մարել և փակել վարկային գիծը։ Բայց մինչև դա անելը, պետք է ծանոթանալպայմանագրի բոլոր կետերին։

✍️ Ինչպե՞ս բարձրացնել վարկային գծի սահմանաչափը


Բանկերը սովորաբար գնահատում են քո եկամուտները, վարկային պատմությունը և վճարումների կարգապահությունը։ Եթե ժամանակին կատարում ես վճարումները և ունես կայուն ֆինանսական վարքագիծ, սահմանաչափի բարձրացման հավանականությունն ավելի մեծ է։

Վարկային գիծը կարող է լինել թե՛ լավ ֆինանսական աջակցություն, թե՛ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ։ Տարբերությունը միայն մեկ բանում է՝ ինչպես ես այն կառավարում։

Եթե այն օգտագործես գիտակցված, նպատակային և ժամանակին կատարես վճարումները, վարկային գիծը քեզ կտա այն, ինչ ամենակարևորն է` ճկունություն ու վերահսկողություն անկանխատեսելի իրավիճակներում։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
8👍2