Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում 🏛️

🇦🇲 Այսպիսով, մենք առաջին հայկական հաստատությունն ենք, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական արժեքի մեծության շնորհիվ:

👉 Իրադարձության կարևորությունն ընդգծել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները»,- նշել է նա։

🤝 FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ, ինչպիսիք են HSBC-ն, Barclays-ը, Lloyds Banking Group-ը, Rolls-Royce Holdings-ը, Coca-Cola-ն, AstraZeneca-ն և այլն:

🚀 Ի դեպ, իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն և EasyJet-ը:

🔗 Ավելին կարող եք կարդալ այստեղ` https://ameria.me/4d1zEtB
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
34👍5
Ծաղիկը կթառամի, շորը կմաշվի, թանկարժեք զարդից էլ մի օր կհոգնի… 😌

Իսկ դու նրան ազատություն նվիրիր` ուղղությունն ընտրելու ու սիրելի երաժշտության տակ վարելու 😊

Գրանցվիր mycar.am-ում մինչև ապրիլի 20-ը և օգտվիր հատուկ առաջարկից 👇
0% կանխավճար օնլայն ավտովարկի համար
Հատուկ զեղչ 50+ մեքենաների համար

Կարճ ասած` վարկը ձևակերպելու պահին ոչ մի գումար չես վճարելու, միայն հաջորդ ամսից 🤫

🔗 Դե ինչ, գրանցվիր հիմա, որ տեսնես զեղչված մեքենաների գները՝ https://ameria.me/4b4RIAn

📌 Փաստացի տոկոսադրույք` 15.38 - 15.41%
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
16
Media is too big
VIEW IN TELEGRAM
Առանց ձեզ արևն այնքան էլ պայծառ չէ, իսկ քաղաքն այնքան էլ գունեղ չէ

Շնորհավո՜ր Մարտի 8
Գարունը դուք եք բերում 🌸
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
50🤔1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ֆիքսվա՞ծ, թե՞ ճկուն ավանդ․ ո՞րն ընտրել 🤔

🎙Սերգեյն ու Լուսինեն պարզ լեզվով պատմում են տարբերությունների ու առավելությունների մասին։

Եթե հավանում ես A Vlog-ի այս ֆորմատը, թող որևէ ռեակցիա 😌
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
15👍5
YouTube մոնետիզացիա. Ի՞նչ է այն և ինչպե՞ս գումար աշխատել դրանով

📱 YouTube-ը վաղուց պարզապես ժամանցային հարթակ չէ։ Այն դարձել է կրթության, բիզնեսի և եկամուտ ստեղծելու իրական գործիք։

Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ դիտողների ավելի քան 70%-ը YouTube-ում տեսած բովանդակության շնորհիվ ավելի լավ է ճանաչում նոր բրենդներ և ծառայություններ։ Սա նշանակում է, որ որակյալ կոնտենտ ստեղծողները կարող են ոչ միայն լսարան հավաքել, այլ նաև իրական արժեք ստեղծել

Հայաստանյան բովանդակություն ստեղծողները YouTube-ի մոնետիզացիայից օգտվելու համար ստիպված էին օգտվել միջնորդ կազմակերպություններից կամ ալիքները գրանցել այլ երկրներում: Վերջերս տեղի ունեցավ մի կարևոր փոփոխություն, որը բարելավել է իրավիճակը. YouTube Partner Program-ն արդեն հասանելի է նաև Հայաստանում։

Սա նոր հնարավորություն է վիդեոբլոգինգը սիրելի հոբբիից եկամուտի աղբյուրի վերածելու համար։

Մոնետիզացիայի միացման հիմնական պայմանները

YouTube Partner Program-ին միանալու համար ալիքը պետք է բավարարի մի քանի հիմանական չափանիշների.

1⃣ Առնվազն 1000 բաժանորդ (Subscribers)

2⃣ Վերջին 12 ամսում երկար տեսանյութերի առնվազն 4000 ժամ դիտում կամ վերջին 90 օրում Shorts ձևաչափով` 10 միլիոն դիտում

3⃣ Ալիքը պետք է համապատասխանի YouTube-ի համայնքային կանոններին և ունենա ակտիվացված երկքայլ հաստատում (2-Step Verification)

Ինչպե՞ս ստանալ վճարումներ YouTube-ից

YouTube-ից փոխանցումները կատարվում են AdSense համակարգի միջոցով։
Վճարումներ ստանալու համար անհրաժեշտ է.

1. YouTube Studio-ից կապել ալիքը AdSense հաշվին. այն կարող ես գտնել YouTube Studio-ի վերևի ձախ անկյունում` Earn բաժնում:

2. Հաստատել քո ինքնությունը. քո ֆիզիկական հասցեն հաստատելու համար Google-ը փոստով կուղարկի PIN կոդ:

3. Ավելացնել բանկային տվյալները. որպես վճարման եղանակ սովորաբար օգտագործվում է միջազգային փոխանցման տարբերակը (Wire Transfer)։ Դրա համար անհրաժեշտ է տրամադրել բանկի SWIFT կոդը և քո հաշվեհամարը:

💡 Լայֆհաք. օգտագործիր դոլարային հաշիվ, որպեսզի խուսափես արժույթի փոխանակման ընթացքում առաջացող հավելյալ ծախսերից։

Այս քայլերը, պահանջներն ու պայմաններն ավելի մանրամասն նկարագրված են Steps to getting paid և AdSense for YouTube ուղեցույցներում։

Ինչպե՞ս օրինականացնել եկամուտը Հայաստանում

Ձեռնարկատիրական գործունեություն իրականցնելու համար անհրաժեշտ է հաշվառվել պետական ռեգիստրում՝ որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ կազմակերպություն: Այդպիսով դու օրինական ձևով կհայտարարագրես քո եկամուտները և կխուսափես հարկային խնդիրներից։

⚠️ Քանի որ հարկային օրենսդրությունը կարող է փոփոխվել, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել հաշվապահի կամ հարկային մասնագետի հետ։

Ի՞նչն է ազդում ցուցանիշների վրա

YouTube-ում եկամուտը մեծապես կախված է CPM-ից (Cost Per Mille)՝ այն գումարից, որը գովազդատուները վճարում են 1000 գովազդային դիտման համար։

CPM-ի վրա ազդում է մի քանի կարևոր գործոն.

⚪️ Լսարանի աշխարհագրությունը (GEO)
ԱՄՆ-ի և եվրոպական երկրների լսարանի համար գովազդի արժեքը սովորաբար ավելի բարձր է։
⚪️ Լսարանի տարիքային խումբը
Ավելի վճարունակ լսարան ունեցող ալիքները սովորաբար ունեն ավելի բարձր CPM։
⚪️ Սեզոնայնությունը
Տարեվերջին գովազդային բյուջեները մեծանում են, ինչի պատճառով CPM-ը նույնպես աճում է։
⚪️ Տեսանյութի տևողությունը
8 րոպեից ավելի տեսանյութերում հնարավոր է տեղադրել միջանկյալ գովազդներ (mid-roll ads), ինչը կարող է մեծացնել եկամուտը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6👍2🤔1
Ո՞ր թեմաներն են առավել եկամտաբեր

Որոշ թեմաներ ավելի բարձր CPM ունեն, քանի որ դրանց շուրջ մեծ գովազդային պահանջարկ կա։

Ամենաեկամտաբեր համարվող թեմաներից են.

անձնական ֆինանսներ և ներդրումներ,
տեխնոլոգիաներ և ծրագրային ապահովում,
կրթություն և օնլայն ուսուցում,
թվային մարքեթինգ,
առցանց եկամուտների ստեղծում,
առողջություն և բարեկեցություն:

Այս ոլորտներում գովազդատուները սովորաբար ավելի մեծ բյուջե են հատկացնում, ինչը կարող է բարձրացնել քո եկամուտը։

Ինչպե՞ս չձախողել 👇

Եթե նոր ես սկսում YouTube ալիք վարել, կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի սկզբունքների.

👉 Ընտրիր հստակ թեմա (niche)
Մի փորձիր խոսել ամեն ինչից․ կենտրոնացիր մեկ ոլորտի վրա և ձևավորիր քո հստակ լսարանը։

👉 Պահպանիր հեղինակային իրավունքները
Օգտագործիր միայն թույլատրելի երաժշտություն և տեսանյութեր։

👉 Կառուցիր հետևողական կոնտենտի ռազմավարություն.
Կանոնավոր հրապարակումները օգնում են ալիքին աճել և հասնել մոնետիզացիայի պահանջներին։

Եթե ունես հետաքրքիր գաղափարներ, գիտելիք կամ փորձ, որը կարող է օգտակար լինել ուրիշներին, YouTube-ը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ քո սիրելի գործը վերածվում է եկամուտի աղբյուրի 🎚️
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
16👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր ամենակարևոր օրերից մեկն է՝ մեր հաճախորդների օրը 💫🥂

Ի՜նչ լավ է, որ մեզ հետ եք 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
32😱1
11-րդ անգամ՝ Հայաստանի լավագույն բանկը 🏆

Հպարտությամբ կիսվում ենք մեր նոր հաղթանակով. Global Finance հեղինակավոր ամսագիրն Ամերիաբանկին շնորհել է 2026թ. Հայաստանի լավագույն բանկ մրցանակը 👏

Այս անվանակարգում սա մեր 11-րդ հաղթանակն է, ինչը փաստում է մեր անփոփոխ հանձնառության մասին՝ լինել առաջատարը թե՛ տեխնոլոգիաներով, թե՛ մարդակենտրոնությամբ:

🎙«Այս ձեռքբերումը փոփոխվող միջավայրում մարդակենտրոնությունը պահպանելու, ինչպես նաև թվային հարթակները զարգացնելու ու տեխնոլոգիական նորարարությանը համընթաց քայլելու մեր հանձնառության ճանաչումն է», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Սիրելի հաճախորդներ, շնորհակալ ենք, որ մեր կողքին եք և վստահում եք մեզ 💚

🔗 Մրցանակի մասին ավելին՝ https://ameria.me/4bL2H2v
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
27👍12
Իրական 0% կանխավճար 🤩
Միայն Ամերիաբանկի տաղավարում 💚
Միայն Toon Expo-ի շրջանակում

Դու ունես բացառիկ հնարավորություն՝ ձեռք բերելու անշարժ գույք առանց կանխավճարի

Հանդիպում ենք Toon Expo-ում՝ Ամերիաբանկի տաղավարում 😉

Շտապիր, առաջարկը սահմանափակ է։

📌 Փաստացի տոկոսադրույք՝ 13.26-14.7%

🗓 Մարտի 27–29
📌 Մերիդիան էքսպո կենտրոն, Ոսկերիչների փ․, շենք 1

🔗 Գրանցվիր հիմա՝ https://ameria.me/4lMt1h8
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
14👍1
Loud Budgeting. «Բացահայտ» խնայելը՝ 2026-ի թրենդ

Երբևէ մերժե՞լ ես ինչ-որ առաջարկ, որ հավելյալ գումար չծախսես, բայց հետո քեզ մի քիչ անհարմար զգացել։ Երևի դու էլ ես նկատել՝ մարդիկ սկսել են ավելի հաճախ ասել, որ խնայում են, քանի որ խնայելն արդեն թրենդային է. բաց, գիտակցված ընտրություն, որի մասին հպարտությամբ են բարձրաձայնում 😎

Ի՞նչ է Loud Budgeting-ը
Մի քանի տարի առաջ տարածված էր quiet luxury-ն՝ ապրել այնպես, որ աննկատ ընդգծես՝ կարող ես քեզ թույլ տալ, ինչ ուզես։ Այժմ պատկերը փոխվում է: Ավելի արժեքավոր է ոչ թե ցույց տալ, թե որքան ես ծախսում, այլ` ինչ պատասխանատվությամբ ես մոտենում ծախսերիդ

Loud Budgeting-ը 2026-ի ամենաքննարկվող ֆինանսական թրենդներից է, որը փոխում է մեր վերաբերմունքը փողի, ծախսերի և սոցիալական ճնշման հանդեպ՝ դարձնելով խնայելը բաց և գիտակցված ընտրություն։

Սա մտածելակերպ է, երբ դու.
գիտակցված ես ծախսում,
սահմանում ես առաջնահերթություններ,
ամենակարևորը՝ չես փորձում թաքցնել դա ուրիշներից և չես ամաչում ավելի քիչ ծախսելուց:

Ինչո՞ւ է Loud Budgeting-ը դարձել թրենդ

🎚️ Սոցիալական մեդիայի ազդեցությունը
Սոցիալական մեդիան երկար ժամանակ ստեղծել է «իդեալական կյանքի» պատրանք, որտեղ բոլորը միշտ ճանապարհորդում են, գնումներ անում և վայելում կյանքը։
Loud Budgeting-ը այդ ֆոնին հակադարձ շարժում է, որտեղ մարդիկ սկսում են ցույց տալ նաև իրական ֆինանսական սահմանները և ընտրությունները։

🎚️ Առօրյա ծախսերի աճ
Գնաճը և կենսակերպի թանկացումը ստիպում են մարդկանց ավելի զգոն վերաբերվել իրենց բյուջեին։ Երբ ծախսերն աճում են, խնայելը դառնում է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն։

Ինչի՞ց սկսել 🤔

1️⃣ Սահմանիր հիմնական նպատակ
Առանց նպատակի խնայողությունը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել։
Սահմանիր հստակ նպատակ, օրինակ՝
հիփոթեքի կանխավճար,
ուսում արտերկրում,
ֆինանսական «բարձիկ»-ի ստեղծում։

2️⃣ Խոսիր Loud Budgeting-ի լեզվով
Փոխիր ձևակերպումներդ.
🖱️ Նոր ռեստորան է բացվել, կգա՞ս գնանք:
🖱️ Այս անգամ պետք է մերժեմ, գումար չունեմ:
Փոխարենը փորձիր.
🖱️ Այս ամիս իմ բյուջեն արդեն պլանավորված է, նախընտրում եմ այդ գումարն ավելի նպատակային օգտագործել:

Սա ոչ թե սահմանափակում է քեզ, այլ տալիս է վերահսկողություն ֆինանսներիդ նկատմամբ։

3️⃣ Թույլ մի տուր հասարակությանը ազդել քեզ վրա
Շրջապատը միշտ կարող է ազդել քո որոշումների վրա: Ասա «ոչ»` առանց FOMO: Loud Budgeting-ը հենց նրա համար է, որ խոսես քո սահմանների մասին և չընկնես շրջապատի սովորությունների ազդեցության տակ։

4️⃣ Կիսվիր քո հաջողություններով
Փոքր հաղթանակները նշելը կարևոր է, քանի որ մոտիվացնում և օգնում է քեզ ձևավորել առողջ ֆինանսական սովորություններ:

Ի վերջո, Loud Budgeting-ը ոչ այնքան «ոչ» ասելու, որքան ճիշտ բաներին «այո» ասելու մասին է 😌
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
17👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սուրբ Զատկի տոնը մեզ հիշեցնում է կյանքի ամենամեծ արժեքների՝ ընտանիքի, սիրո և անսպառ հույսի մասին 💚

Թող այս լուսավոր օրը ձեր տունը լցվի ջերմությամբ, խաղաղությամբ ու անսահման խինդով

Շնորհավո՜ր Սուրբ Զատիկ 🤗

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
45
Երկարաժամկետ ներդրումների շարժիչ ուժը. Պարզ և բարդ տոկոսադրույք

Տոկոսադրույքը ֆինանսական աշխարհի առանցքային մեխանիզմներից մեկն է 🔤

Գրեթե յուրաքանչյուր ֆինանսական որոշում՝ վարկի ներգրավում, խնայողությունների կուտակում կամ ներդրումների իրականացում, որևէ կերպ առնչվում է տոկոսներին։ Անհատները, ընկերությունները և ներդրողները մշտապես գործ ունեն տոկոսների հետ, և այդ պատճառով դրանց աշխատանքի սկզբունքները հասկանալը կարևոր է յուրաքանչյուրի համար, ով առնչվում է ֆինանսների հետ։

Տոկոսադրույքի 2️⃣ հիմնական տեսակ կա՝ պարզ և բարդ։

Պարզ տոկոսադրույքի դեպքում եկամուտը հաշվարկվում է բացառապես սկզբնական ներդրված գումարի (մայր գումարի) վրա։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում (ամիս, տարի) ստացվող տոկոսագումարը մնում է հաստատուն և չի փոփոխվում, քանի որ կուտակված տոկոսները չեն ավելացվում մայր գումարին՝ նոր տոկոսներ ձևավորելու համար։

Օրինակ՝ եթե ներդնում եք 100,000 դրամ՝ տարեկան 10% պարզ տոկոսադրույքով, ապա ամեն տարի եկամուտը կկազմի հավասարապես 10,000 դրամ՝ անկախ ներդրման տևողությունից։


Ի տարբերություն պարզ տոկոսի՝ բարդ տոկոսադրույքը թույլ է տալիս եկամուտ ստանալ ոչ միայն սկզբնական ներդրման, այլև արդեն իսկ կուտակված տոկոսագումարների վրա։ Սա «կապիտալացման» կամ կուտակման (compounding) գործընթացն է, երբ վաստակած գումարը սկսում է ստեղծել նոր եկամուտներ։

↗️ Ժամանակի ընթացքում այս մեխանիզմը հանգեցնում է ներդրված միջոցների արագացված աճի, քանի որ յուրաքանչյուր հաջորդ փուլում տոկոսը հաշվարկվում է ավելի մեծ գումարի վրա։ Հենց սա է պատճառը, որ բարդ տոկոսադրույքը հաճախ անվանում են «ձնագնդի էֆեկտ»։

📈 Պարզ և բարդ տոկոսադրույքների տարբերությունն ընկալելը ֆինանսական գրագիտության հիմնաքարն է․ արի Ամերիա բլոգ օրինակներով ուսումնասիրում ենք՝
👉 https://ameria.me/3OqfYWn
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
7👍4