Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Սև ուրբաթը Հայաստանում․ 10 խորհուրդ գնումներին ընդառաջ

🗓 Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։

Այսօր Ամերիա բլոգում միասին կպարզենք՝ ինչպես տարբերել իրական զեղչը կեղծ առաջարկներից

Ինչպես պատրաստվել սև ուրբաթին

Կազմիր գնումների ցուցակ 📝
Մի գնա գնումների` առանց նախապես պատրաստած պլանի։ Կազմիր այն ապրանքների ցուցակը, որոնք քեզ իրականում պետք են (տեխնիկա, կահույք, հագուստ, նվերներ և այլն)։ Կարող ես նախապես դուրս գրել նախընտրածդ ապրանքների գները և մոտավորապես կպատկերացնես` ինչ ծախս է քեզ սպասում:

Սահմանիր բյուջե 🤑
Ընտրիր առավելագույն սահմանաչափ, որը պատրաստ ես ծախսել սև ուրբաթին։ Կարող ես բաժանել ըստ կատեգորիաների և կարևորության: Սա հատկապես կարևոր է, եթե դու ուսանող կամ երիտասարդ մասնագետ ես, որ սև ուրբաթից հետո չբախվես պարտքերի կամ ավելորդ ֆինանսական խնդիրների։

Հետևիր գներին սև ուրբաթից առաջ 👀
Շատ վաճառողներ մինչև սև ուրբաթ բարձրացնում են գները, որպեսզի հետո նույն գինը ներկայացնեն որպես «զեղչված»։ Մոտ երկու շաբաթ առաջ սկսիր հետևել գների տատանումներին․ գրի առ գները կամ պահիր սքրինշոթեր։ Համեմատիր գները տարբեր կայքերում և ֆիզիկական խանութներում։

Միացիր newsletter-ներին և հավատարմության ծրագրերին 📭
Բազմաթիվ խանութներ զեղչի նախօրեին ուղարկում են պրոմո կոդեր կամ վաղ հասանելիության հղումներ։ Միացիր նրանց, որ բաց չթողնես լրացուցիչ զեղչերը:

Հետևիր սիրելի բրենդերին սոցցանցերում 📱
Բրենդերի Instagram, Facebook և Telegram էջերում հաճախ հրապարակվում են հատուկ առաջարկներ, ժամանակավոր կոդեր, զեղչեր։ Մի քանի րոպե շուտ տեղեկացված լինելու շնորհիվ կարող ես խնայել քո նախընտրած ապրանքները գնելիս։

Սև ուրբաթին պատրաստ լինելու, Օնլայն և օֆլայն գնումների, օգտակար գործիքների մասին ավելին կարդա բլոգում․
🔗 https://ameria.me/4rsBuZt

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վերանորոգման բյուջեն հաշվելը հեշտ է 🙂
Արի myhome.am, հաշվենք 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5👍1
Ինչպե՞ս ճիշտ ընտրել վճարային քարտ

💳 Իսկ դու գիտե՞ս, որ քո քարտի վրայի թվերը պարզապես թվեր չեն: Դրանց մեջ «թաքուն» ամփոփված են քարտի տեսակը, թողարկման երկիրը, վճարային համակարգը և այլ տեխնիկական մանրամասներ։

Իսկ ի՞նչ քարտեր կան այդ աշխարհում և, ամենակարևորը, ո՞րն ընտրել:

Plastic vs Digital

Ֆիզիկական քարտն այն դասական քարտն է, որը պահում ես դրամապանակում, իսկ թվային քարտն «ապրում է» քո սմարթֆոնում 📱

Ըստ էության, դրանք նույն գործառույթներն են իրականացնում, բայց ունեն նաև որոշ առանձնահատկություններ:


Ֆիզիկական քարտը`

հարմար է բանկոմատով կանխիկացնելու համար,
պահեստային լավ տարբերակ է, եթե մարտկոցդ նստել է, հեռախոսի կամ կապի հետ կապված խնդիր ունես,
կարող է գողացվել կամ կորել,
վնասակար է միջավայրի համար, քանի որ քայքայվելու համար տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տարիներ են պահանջվում:

Թվային քարտը`

արագ է թողարկվում,
eco-friendly է, քանի որ չի պահանջում պլաստիկի օգտագործում,
միայն հեռախոս ունենալը բավարար է,
իդեալական է առցանց գնումների, memberhsip-երի ու subscription-ների համար,
ապահովում է հավելյալ անվտանգություն,
կանխիկացնելու համար պետք է օգտվել այլ գործիքներից, ինչպես օրինակ` առանց քարտի կանխիկացումը Ամերիաբանկի բանկոմատներից:

Չնայած չնչին տարբերություններին` ֆիզիկական և թվային քարտերը ավելի շատ ընդհանրություններ ունեն: Դրանք հիմնականում սպասարկվում են միջազգային վճարային ցանցերով և ունեն նույն գործառությները` պարզապես տարբեր ձևաչափերով։

Քարտերի դասեր

Քարտերը ոչ միայն տարբեր ձևաչափեր ունեն, այլ նաև տարբեր դասեր՝ կախված սպասարկման մակարդակից, սահմանաչափերից և լրացուցիչ առավելություններից։
Այս դասերը միջազգային ստանդարտ են՝ անկախ վճարային համակարգից։

Ամենատարածված դասակարգերն են՝

👉 Classic` ամենօրյա օգտագործման համար
👉 Student` հատուկ ուսանողների համար
👉 Visa Star` հատուկ 6-18 տարեկանների համար:
👉Gold` բարձր սահմանաչափեր, զեղչեր գնումներ անելիս
👉 Platinum` ընդլայնված ապահովագրություն, հատուկ առաջարկներ, ճամփորդական առավելություններ
👉 Signature և Infinite` բարձրակարգ սպասարկում, lounge-եր, concierge և այլ պրեմիում առավելություններ
Այս մասին առավել մանրամասն կարող ես կարդալ այստեղ:

Դեբետ և կրեդիտ

Քարտերն առանձնանում են ոչ միայն ձևաչափով (ֆիզիկական կամ թվային) ու դասով, այլ նաև՝ տեսակով։
Վճարային քարտերը լինում են դեբետային և կրեդիտային

Դեբետային քարտը օգտագործում է քո հաշվին առկա գումարը։
Կրեդիտային քարտը տրամադրում է վարկային սահմանաչափ, որը կարող ես օգտագործել քարտով գնումներ կատարելու համար:

Քանի որ այս թեման ավելի լայն է և ունի իր առանձնահատկությունները, դրա մասին արդեն մանրամասն պատմել ենք այս բլոգում։

Մի փոքր էլ վճարային համակարգերի մասին

Պատմենք նաև քարտերի առավել լայն տարբերակիչներից մեկի` վճարային համակարգերի մասին:

Դրանք ֆինանսական ենթակառուցվածքներ են, որոնք ապահովում են քարտապանների, վճարային կետերի և ֆինանսական հաստատությունների միջև գործարքների մշակումը։ Վճարային համակարգերը միջնորդներ են, որոնք կապում են թողարկող բանկերին (այն բանկերը, որոնք թողարկում են քարտեր) ստացող բանկերի հետ (այն բանկերը, որոնք առևտրային կետերի գործարքներն են մշակում)։

Վճարային համակարգերը պատասխանատու են տեխնոլոգիական և լոգիստիկ շրջանակ ստեղծելու համար, որն անհրաժեշտ է գործարքների անվտանգ և արդյունավետ իրականացման համար։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
13
Հիմա, երբ արդեն պատկերացում ունես այն մասին, թե ինչ է վճարային ցանցը, արի տեսնենք` ինչին է պետք ուշադրություն դարձնել վճարային համակարգն ընտրելիս 👇

Գլոբալ հասանելիություն: Եթե սիրում ես ճանապարհորդել կամ գնումներ կատարել արտասահմանյան կայքերից, ընտրիր վճարային համակարգ, որն ընդունվում է աշխարհի տարբեր երկրներում:
Անվտանգության ստանդարտներ: Համակարգը պետք է ապահովի քո տվյալների պաշտպանությունը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ՝ 3D Secure, tokenization և այլ մեխանիզմներ։
Նորարարական լուծումներ: Ընտրիր այն համակարգը, որը շարունակաբար խթանում է զարգացումը և ներդնում է նոր տեխնոլոգիաներ:
Հատուկ առաջարկներ և համագործակցություններ։ Շատ համակարգեր առաջարկում են զեղչեր, քեշբեքեր և հատուկ պայմաններ:
Միջնորդավճարներ: Անկախ քարտը թողարկող բանկի միջնորդավճարներից՝ տարբեր գործարքների դեպքում ցանցերի միջնորդավճարները ևս կարող են տարբերվել։
Տարածաշրջանների կենտրոնացում։ Համակարգերը կարող են առաջնահերթություն տալ որոշ տարածաշրջանների կամ շուկաների՝ հիմնվելով տարբեր գործոնների վրա։

🤝 Այսպիսով` քարտ ընտրելիս դու ընտրում ես անվտանգություն, հարմարավետություն և ամբողջական ֆինանսական փորձառություն, և այն պետք է համապատասխանի քո առօրյային ու կարիքներին:

Եթե չես կողմնորոշվում, երբեմն լավագույն լուծումը ֆիզիկական + թվային քարտի համադրությունն է։ Սակայն այստեղ պետք է հիշել թվային քարտերի գլխավոր առանձնահատկության մասին` չմոռանալով հոգ տանել մոլորակի մասին 🌿
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9
Եկել ենք ասենք, որ հեռավորությունն այլևս խնդիր չէ 🙂
Արագ դրամական փոխանցումներ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ 10 րոպեում 💸

Ի դեպ, եթե դեպի ՌԴ փոխանցվող գումարը ՀՀ դրամով է, միջնորդավճարը կկազմի 0% 💚

Փոխանցման սակագներին և այլ երկրների ցանկին ծանոթացիր մեր կայքում 🌎

🔗 https://ameria.me/4pWCl33
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9👍1
Ամանորյա վաճառքներ. Ի՞նչ անել, որ բիզնեսիդ վաճառքներն ավելանան

Ամանորը մոտենում է: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ մտքում արդեն փաթեթավորում են նվերներ, որոնց մեծ մասը դեռ չեն էլ գնել։ Տոնական սեզոնը վաճառքի տեսանկյունից ամենաակտիվ շրջաններից է․ մարդիկ գնում են ոչ միայն ապրանք, այլև ջերմություն, լույս, երազանք: Իսկ բիզնեսները դառնում են այդ ամենի մատակարարները։

Այսօր Ամերիա բլոգում կներկայացնենք այն քայլերը, որոնք կօգնեն քեզ կանխատեսել ու պահել վաճառքների տոնական ալիքը։

1. Ամանորյա վաճառքների պլանավորում


Ամեն ինչ սկսվում է տվյալներից և պլանավորումից։ Տվյալներն օգնում են կանխատեսել պահանջարկը, ոչ թե սպասել ու տեսնել, այլ նախապես հասկանալ՝ ինչն է անհրաժեշտ, ինչը՝ ոչ, ու ինչից որքան։

Ի՞նչ է պետք հաշվի առնել

Պահանջարկի կանխատեսում
Նախորդ տարիների տվյալները հիանալի օգնականներ են: Ո՞ր ապրանքներն էին առավել պահանջված, որ մոդելներն էին սպառվում առաջինը։

Մարդկային ռեսուրսներ
Ամանորյա օրերին հոսքն ավելանում է. կարևոր է ունենալ բավարար անձնակազմ՝ վաճառքից մինչև առաքում։

Մարքեթինգային բյուջե
Անհրաժեշտ է հատկացնել բյուջե տոնական արշավների, գովազդի ու ինֆլուենսերների հետ համագործակցությունների համար։

Հարմար վճարումներ
Չմոռանաս ապահովել վճարումների բոլոր պահանջված տարբերակները` հաճախորդներիդ ամենահարմար լուծումներն առաջարկելու համար: Այս մասին մասնրամասն պատմել ենք այստեղ:

2. Տոնական առաջարկներ և զեղչեր

Հաճախորդները դեկտեմբերին գալիս են կոնկրետ ակնկալիքով՝ օգտվել շահավետ առաջարկներից հնարավորինս պարզ ու արագ եղանակով:

Ո՞ր առաջարկներն են աշխատում լավագույնը

🎁 Bundle deals` հավաքածուներ, որոնք ավելի մատչելի են, քան առանձին գնված ապրանքները
🎁 Սահմանափակ ժամանակով առաջարկներ`«մինչև կեսգիշեր», «մինչև կիրակի», «միայն 3 օր». ժամանակի սղությունը միշտ խթանում է վաճառքը
🎁 Early-bird ակցիաներ` հատուկ առաջարկներ վաղ գնորդների համար. հաճախորդը դա ընկալում է որպես բոնուս, ոչ թե զուտ զեղչ
Այս ամենը ոչ միայն օգնում է լցնել զամբյուղը, այլև արագացնում է որոշման ընդունումը:

3. Ամանորյա փաթեթավորում ու բրենդինգ

Չկա ավելի արագ վաճառվող ապրանք, քան այն մեկը, որը գրեթե պատրաստ է լինել «նվեր»։
Փաթեթը դարձնելով «նվիրելու պատրաստ» ՝ դու զգալիորեն կթեթևացնես գնորդի հոգսը։

Ի՞նչ անել:

⚪️Gift-ready packaging. գեղեցիկ, տոնական, բայց բրենդավորված փաթեթավորում,
⚪️Limited edition visuals. հատուկ Ամանորի համար ստեղծված դիզայն,
⚪️Unboxing experience. բացման հետաքրքիր փորձառություն, որն ապրանքից պակաս կարևոր չէ։
Իսկ այսպիսի ապրանքների համար խորհուրդ ենք տալիս նախատեսել հատուկ անկյուն կամ դարակ:

4. Թվային մարքեթինգն Ամանորին

Թվային դաշտում մրցակցությունը այս սեզոնին բազմապատկվում է։

Ամանորին աշխատում են․

📌 տոնական mood-ով վիզուալ կոնցեպտները,
📌 email marketing արշավները,
📌 remarketing-ը՝ զամբյուղում թողած գնումները հիշեցնելու համար,
📌 festive landing page-երը, որտեղ պարզ ու արագ ներկայացված են տոնական առաջարկները,
📌 influencer marketing-ը. ճիշտ ընտրված համագործակցությունները կարող են այս շրջանում առավելագույն արդյունք ապահովել:

5. Սպասարկման բարձր որակ

Մեկ ուշացած պատասխան կամ սխալ առաքում, և Ամանորը կարող է դառնալ կորուստների շրջան քո բիզնեսի համար:

Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար ուշադրություն դարձրու՝

հաճախորդների դիմումներին արձագանքելու արագությանը,
պատվերների ճշգրտությանը,
ծանրաբեռնվածության կառավարմանը,
հաճախորդակենտրոն սպասարկմանն ու վերաբերմունքին:

6. Հաճախորդների պահպանում


Տոնական սեզոնի ավարտից հետո սկսվում է վաճառքի նոր փուլ։ Գնորդին գրավելը հեշտ է, իսկ պահելն ու հավատարիմ հաճախորդ դարձնելը ՝ ոչ այնքան։

Ի՞նչը կօգնի.

loyalty ծրագրեր` միավորներ, կուտակային զեղչեր կամ փոքրիկ արտոնություններ,
շնորհակալական և հետտոնական կարծիքների հաղորդագրություններ,
հաջորդ տոնական սեզոնին միտված փոքրիկ բոնուսներ:

Կարճ ասած՝ մենք չենք ուզում, որ գնորդը տոներից հետո մոռանա քեզ։ Ուզում ենք, որ Ամանորը դառնա հաճախորդների հետ հարաբերությունների ջերմ և շարունակական ուղու սկիզբ:

Տվյալները, ճիշտ պլանավորումը, գեղեցիր փաթեթավորումը, բարձր մակարդակի սպասարկումը և հաճելի փորձառությունը ստեղծում են միջավայր, որտեղ բիզնեսը բացի վաճառելուց ստեղծում է ամուր հարաբերություններ։

Ի վերջո, ամենամեծ մրցակցային առավելությունը ստեղծում է մարդակենտրոն մոտեցումը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎄 Որքան մոտենում է Ամանորը, այդքան շատանում են անելիքները։

Բայց մի մտածիր։ Մենք վստահ ենք՝ դու ամեն ինչ կհասցնես 💪

🎁Մենք քեզ համար մշակել ենք հատուկ վարկ՝ հատուկ պայմաններով։

📉 Տոկոսադրույք՝ սկսած 16%-ից
💰 Մինչև 20 մլն դրամ սահմանաչափ

Վարկն առանց գրավի է, իսկ այն ստանալու համար քեզ պետք է ընդամենը 1 րոպե։

Մանրամասները՝ https://ameria.me/4pJrbin
7
Media is too big
VIEW IN TELEGRAM
Թող 2026-ը բոլոր ընտանիքներին բերի շա՜տ ջերմ ու լուսավոր պահեր 🏠

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
19🥰3
Ներդրում չանելը նույնպես որոշում է 👀

Բայց արդյոք ճիշտ որոշո՞ւմ է 🤔

Արի հանդիպենք, ու մենք քեզ կպատմենք, թե ինչ կորցրիր՝ այս տարի ներդրումներ չանելով 🙂

Սա այս տարվա մեր վերջին հանդիպումն է․ շուկաների ամփոփում, 2026-ի սպասելիքներ ու իրական փորձ ներդրումների մասին։

Բաց չթողնես։ Տեղերը սահմանափակ են 💚

🔗 Գրանցվիր՝ https://ameria.me/4oeixqr

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
8🥰3
Պատրաստվում ենք 2026-ին.WAV
23.7 MB
Տարվա ավարտին մնացել են հաշված օրեր 🔔
Եթե դեռ չես հասցրել ամփոփել քո ֆինանսական 2025-ը, A Vlog-ը կօգնի դա անել հեշտ ու առանց սթրեսի 🎄
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6😁1
Ինչպե՞ս խելացի կառավարել տոնական ծախսերը և խուսափել պարտքերից

🎄 Լույսերը վառվում են, գնումների ցուցակը մեծանում է, նվերների ցանկը` երկարում: Ամանորը գալիս է, իսկ ծախսերը մի տեսակ սկսում են առանձին կյանքով ապրել: Ամեն անգամ հաշիվի մնացորդը ստուգելիս հարց է առաջանում` «Ե՞րբ ու ինչպե՞ս»:

Բայց ամանորյա ծախսերը կառավարելը չի նշանակում հրաժարվել ամեն ինչից ու զոհաբերել տոնական տրամադրությունը։ Ճիշտ մոտեցմամբ կարելի է լիարժեք վայելել տոնը` միաժամանակ խնայելով ու չվտանգելով քո «ֆինանսական առողջությունը»։

Պարզապես պետք է մի քիչ պլան, մի քիչ սառնասրտություն և մի փոքր հեռատեսություն:

Խմբավորիր գնումները և սահմանիր ծախսի առավելագույն շեմ 👛

Նախապես որոշիր, թե որքան ես պատրաստ վճարել նվերների, տոնական զարդարանքի և սննդի համար։ Յուրաքանչյուր խմբի համար սահմանիր առավելագույն շեմ և փորձիր չանցնել այն։
Սա պարզ, բայց շատ արդյունավետ քայլ է․ գումարն արդեն հասցե ունի, և դու ավելի քիչ ես տրվում գայթակղություններին։

Կազմիր ամանորյա գնումների ցանկ 📝

Տոնական քաոսը սկսվում է հենց այն պահին, երբ գնումների ես գնում առանց ցուցակի: Կարող ես շատ պարզ ցուցակ կազմել, օրինակ` note-երի մեջ մի քանի տողով նշիր անհրաժեշտ հիմնական ապրանքները։

Կատարիր խելացի և հաշվարկված գնումներ 🛒

Ամանորին գնումներ կատարելիս հաճախ հաղթում են հույզերը։ Լույսեր, երաժշտություն, «վերջին հնարավորության» առաջարկներ։ Բայց հենց այստեղ է պետք մի պահ կանգ առնել ու մտածել` արդյոք դա իրոք անհրաժեշտ է քեզ։

Նվերները պատրաստիր նախապես 🎁

Դեկտեմբերյան զեղչերը ոչ միշտ են այնքան «շահավետ», որքան թվում են առաջին հայացքից։ Նախապես պլանավորած գնումներն օգնում են խուսափել իմպուլսիվ ծախսերից ու ավելորդ պարտքերից։ Փորձիր գնել նվերները մաս-մաս, օրինակ` սկսիր նոյեմբերից:

Կատարիր ամբողջական պատվերներ 📦

Եթե օնլայն գնում ես կատարում, ուշադրություն դարձրու անվճար առաքման շեմին։ Ավելի խելացի է մեկ ամբողջական պատվեր անել, քան մի քանի անգամ առաքման գումար վճարել:

Մի վախեցիր ասել «ոչ»

Թեև հակասական կհնչի, բայց «Ավելացրու ևս 3000 ֏ պատվեր ու ստացիր նվեր» առաջարկները հաճախ շատ թանկ են նստում։
Հատկացրու 10 րոպե և փորձիր հստակ հասկանալ՝ առաջարկը իրո՞ք շահավետ է, թե՞ պարզապես հերթական թակարդ է:

Նվերները պատրաստիր ինքդ 👨‍💻

Պարտադիր չէ, որ ամանորյա նվերը լինի թանկ, որպեսզի արժեք ունենա։
Ինքնուրույն պատրաստած նվերը արտահայտում է ուշադրություն, ժամանակ և իրական հոգատարություն։ Handmade նվերները հաճախ ավելի երկար են հիշվում ու իրական արժեք ստեղծում: Մի մոռացիր, որ տոները նյութական նվերներով չեն ջերմանում:

Խուսափիր պարտքերից

Ամանորը բոլորի համար ֆինանսապես ծանր շրջան է։ Քո հարազատներն ու ընկերները նույնպես ունեն իրենց ծախսերն ու պարտավորությունները։

Եթե հավելյալ ֆինանսական միջոցների կարիք ունես, ավելի առողջ լուծում է օգտվել ֆինանսական գործիքներից, որոնք թույլ են տալիս գնումների համար վճարել մաս-մաս` առանց տոկոսների:

Հիշիր, որ տոներից հետո էլ կյանք կա 💡

Շատերը մոռանում են, որ ծախսերը չեն ավարտվում հունվարի 1-ին։ Իրական կյանքը սկսվում է հենց հետո։ Հաշվի առ՝

կոմունալները,
վարկային մարումները,
առօրյա ծախսերը:

Հետտոնական ֆինանսական ճնշումը հաճախ ավելի ծանր է, քան տոնականը, եթե դրան պատրաստ չես։ Ամանորը պետք է լինի ջերմ, ուրախ ու հիշվող, բայց ոչ պարտքով, սթրեսով կամ էլ դատարկ հաշվով։

Ծախսերի խելացի կառավարումը քեզ թույլ է տալիս վայելել տոնը՝ առանց հետագայում ֆինանսապես վերականգնվելու անհրաժեշտության:
Եվ հավատա՝ դա ամենալավ ամանորյա նվերն է, որ կարող ես անել ինքդ քեզ ❤️

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9👍2🥰1
Ինչպե՞ս_AI_ի_օգնությամբ_պլանավորել_2026_ը.WAV
25.5 MB
Եթե ուզում ես 🎄 2026-ը սկսել ֆինանսական հստակ պլանավորմամբ, ապա դիտիր A Vlog-ը մինչև վերջ, որ տեսնես, թե ինչպես կարող է AI-ն օգնել քեզ այդ հարցում

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5
Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ այն կիսում ենք սիրելի մարդկանց հետ։ Չէ՞ որ ամենաջերմ պահերը ծնվում են հենց ընտանիքում 💚

Թող 2026 թվականը լինի անսպառ ժպիտների, գրկախառնությունների և ամենաջերմ պահերի տարի 🤗

Շնորհավոր Ամանոր 🎄

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
19🥰2👍1
Ամենաջերմ պահերը ծնվում են ընտանիքում, իսկ Սուրբ Ծնունդը լցնում է դրանք հույսով ու լույսով

Թող տոնը ձեր տուն բերի սեր, անդորր և խաղաղություն:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
24👍1
Հանգստից աշխատանք. ինչպե՞ս անցում կատարել առանց սթրեսի

Արձակուրդից հետո պլանավորել էիր աշխատանքը վերսկսել նոր էներգիայով և ոգևորությամբ, ճի՞շտ է: Բայց իրականությունը մի փոքր այլ է. դու քնկոտ ես ու դժվարությամբ ես կենտրոնանում:

Իմացիր, որ միայնակ չես 🤗

Modern Health կենտրոնը 1000 ամերիկացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզել է, որ մարդկանց 57%-ը երկար հանգստից հետո դժվարությամբ է վերադառնում աշխատանքային ռեժիմին
Robert Walters միջազգային կադրային գործակալության կողմից հարցված բելգիացիների 50%-ը, շվեյցարացիների 53%-ը, իսպանացիների 63%-ը, ֆրանսիացիների 64% և բրիտանացիների 78%-ը սթրես են ապրում արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալիս:

Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք` ինչպես հանգստից սահուն անցում կատարել աշխատանքային առօրյա:

Ինչո՞ւ է աշխատանքային ռեժիմին վերադառնալը դժվար (և ինչու՞ դու մեղավոր չես)

Արձակուրդի «փոքրիկ քաոսից» կանոնակարգված գրաֆիկին վերադառնալն ավտոմատ չի կարող կատարվել. մեր ուղեղին էլ հարմարվելու ժամանակ է պետք: Սա ծուլություն չէ, այլ օրգանիզմի հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկություն 🧠
Որոշ չափով անկանոն առօրյայով ապրելու ժամանակահատվածից հետո սթրեսի հաղթահարման, քնի և մոտիվացիայի կարգավորման մեխանիզմները միանգամից չեն վերադառնում աշխատանքային ռեժիմ: Կարճ ասած` այդ հարցում պիտի օգնես նրանց 🆘

Ի՞նչ անել

🌱 Ստեղծիր «անցումային» ավանդույթներ
Մեր ուղեղը սիրում է հուշումներ, իսկ փոքրիկ, կրկնվող գործողությունները նրան ասում են. «Լավ, արձակուրդը վերջացավ, հիմա աշխատում ենք»։ Այսպիսի հուշումները կարող են դառնալ շատ պարզ գործողություններ, օրինակ` աշխատասեղանին մոտենալը, նոթատետրը բացելը, գրասեղանի վրա իրերի դասավորությունը փոխելը: Կարևորը, որ այդ գործողությունը կատարես գիտակցված` ինքդ քեզ հաղորդելով հստակ ազդակ, որ արձակուրդն ավարտվել է, և աշխատանքը սկսվում է:
Առանց նման ազդակների մեր ուղեղի համար բոլոր օրերը նույնն են, և աշխատանքին վերադառնալը դժվար է: Իսկ «ավանդույթները» ստեղծում են հոգեբանական «սահման», որով մեր միտքն անցում է կատարում առօրյայի մի ձևաչափից մյուսին:

🌱 Քնի ռեժիմը կարգավորիր աստիճանաբար
Աշխատանքային օրերի գրաֆիկին կտրուկ վերադառնալու փոխարեն քնի ժամերը փոխիր աստիճանաբար: Օրական 15-30 րոպե շուտ քնելն ու արթնանալը կնվազեցնի սթրեսը և քո ներքին ժամացույցին կօգնի հարմարվել:

🌱 Պլանավորմանը մոտեցիր ավելի ճկուն
Ծրագրել ես առաջին օրում որքան հնարավոր է շատ գործե՞ր ավարտին հասցնել: Գովելի է, բայց մի փոքր ոչ իրատեսական: Անելիքներդ պլանավորելիս կիրառիր «եռաստիճան մոտեցում»:

Առաջնահերթություն Ա (անհետաձգելի և կարևոր) – այս գործերը պետք է անես այսօր
Առաջնահերթություն Բ (կարևոր, բայց ոչ անհետաձգելի) – պլանավորիր այս գործերն ապագայի համար` սահմանելով հստակ ժամկետներ
Առաջնահերթություն Գ (ոչ շտապ և ոչ կարևոր) – այս գործերին կանդրադառնաս հետագայում
Այս մոտեցումը կհամապատասխանի ուղեղիդ «անցումային» վիճակին և կպաշտպանի քեզ գերհոգնածությունից:

🌱 Աշխատիր դադարներով
Մասնագետները նշում են, որ հանգստից հետո երկար կենտրոնացած մնալն ավելի դժվար է: Փորձիր աշխատել դադարներով: Օրինակ` 25 րոպե աշխատանք → 5 րոպե դադար: Այս ցիկլը ընդմիջումից առաջ կրկնիր 3 անգամ: Սա ևս գերլարումը կանխելու լավ մեթոդ է:

🌱 Աշխատանքի մեջ ընկղմվելուց առաջ ստեղծիր հաճելի պահեր
Աշխատանքը վերսկսելուց առաջ վայելիր մի բան, որից հաճույք ես ստանում` կարճ զբոսանք, երաժշտություն, մի գավաթ սուրճ: Հաճելի գործողությունները նպաստում են տրամադրության և մոտիվացիայի բարձրացմանը:

Արձակուրդից հետո աշխատանքի վերադարձը թեստ չէ, որ պետք է գերազանց հանձնել: Թույլ տուր քեզ աստիճանաբար հարմարվել նոր ռիթմին, սխալվել, մի քիչ էլ քնկոտ լինել ու նորից հավաքվել 💚

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
16
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ 🇦🇲💚
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
46🥰4👍2
Ինչպե՞ս է քո անհատականությունն ազդում քո ֆինանսների վրա

Մարդու անհատականությունը կարող է բացատրել շատ բան, այդ թվում` ֆինանսական վարքագիծը։ Անհատականությունն ուսումնասիրելու ամենատարածված մոդելը The Big 5-ն է (OCEAN) ՝ Openness, Conscientiousness, Extraversion, Agreeableness, Neuroticism 🌊

Այս մոդելը մարդկանց չի բաժանում տիպերի, այլ «չափում է» 5 հիմնական հատկանիշ, որոնք յուրաքանչյուր մարդու մոտ կարող են որոշ չափով ընդգծված լինել: Յուրաքանչյուր չափում մեզ պատմում է, թե ինչպես ենք մտածում, գործում, շփվում ուրիշների հետ, և վերջապես ինչպես ենք ընդունում ֆինանսական որոշումներ:

Ամերիա բլոգում պատմում ենք, թե ինչ է նշանակում OCEAN-ի ամեն տարր և ինչ ազդեցություն կարող է ունենալ ֆինանսական որոշումների վրա 💚

Իսկ վերջում պատրաստել ենք թեստ, որը կօգնի բացահայտել քո անհատականության տեսակը
👉 https://ameria.me/4qqlQfk 🖥
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
9👍1
Ի՞նչ նվիրել սիրելիին սիրո տոների առթիվ 💝

Եկել ենք օգնելու 🍸 Ամերիաբանկի սոց էջերում, կայքում հաստատ տեսել եք հատուկ առաջարկներն ու զեղչերը։

Որոշեցինք բոլորը մեկ հրապարակմամբ ամփոփել այստեղ, ինչպես նաև թողնել օգտակար հղումներ բոլոր առաջարկների համար 👇

🛒 Buy.am-ի կայքի «Խանութ» բաժնից ի՜նչ էլ գնես, Ամերիայի քո Visa քարտով Apple Pay-ով վճարելիս 50% հետվճար կստանաս։ Հետվճարը կտեսնես buy.am-ում՝ քո օգտահաշվի «Դրամապանակ» բաժնում։

Առաջարկը գործում է նվազագույնը 5000 ֏-ի գնումների դեպքում, և դրանից կարող ես օգտվել մինչև փետրվարի 15-ը ներառյալ։

Ավելի մանրամասն՝ 👉 այստեղ:


👜
Karl Lagerfeld
-ում Ամերիայի քո քարտով վճարելիս կստանաս հավելյալ
10% զեղչ
, որը կգործի թե՛ արդեն զեղչված, թե՛ մյուս բոլոր ապրանքների համար։

Առաջարկը գործում է փետրվարի 9-15-ը ներառյալ։

Մանրամասներն 👉
այստեղ են:


👠
Pinko
-ում Ամերիայի քո քարտով վճարելիս կստանաս հավելյալ
10% զեղչ
, որը կգործի թե՛ արդեն զեղչված, թե՛ մյուս բոլոր ապրանքների համար։
Առաջարկը գործում է փետրվարի 9-15-ը ներառյալ։

Մանրամասներն 👉
այստեղ են:


⌨️
Գնիր կենցաղային տեխնիկա
Զիգզագից
Ամերիայի ապառիկով։
Ցանկացած տեխնիկայի համար առաջին 6 ամսում մի վճարիր տոկոսներ։
Իսկ նշված տեսականուց գնման դեպքում տոկոսներ մի վճարիր առաջին 12 ամսում։ Առաջարկը գործում է միայն Զիգզագի խանութներում մինչև փետրվարի 26-ը ներառյալ։
Փաստացի տոկոսադրույք՝ 0% - 24%

Առաջարկի մանրամասներին ծանոթացիր 👉
այստեղ:


ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12