Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Մեր սիրելի հաճախորդներ,
դուք այն ուժն եք, որն օգնում է մեզ ամեն օր ավելի լավը դառնալ 💚

🎉 Այսօր՝ Հաճախորդների միջազգային օրը, ևս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն ասել մեզ վստահելու և մեր կողքին լինելու համար:

Ինչպես սիրում ենք ասել մենք՝
հաճախորդը բանկի հայելին է, իսկ մեր հայելին միշտ փայլում է 🪞
🥰36👍5😁5🤔2😢21😱1
Արի ու տես MyAmeria-ի նոր դիզայնը: 🤩
Մենք թարմացրել ենք հավելվածը՝ լսելով քո կարծիքը։
💚Ավելի թարմ, ավելի հարմար, նոր հնարավորություններով ու ավելի մոտ քեզ:

📲Նոր դիզայնը տեսնելու համար թարմացրու հավելվածը՝ https://ameria.me/myameria

Դիր պլյուս, եթե արդեն տեսել ես:
😢31👍25🥰18🤔4
Այսօր ոչինչ չպլանավորես 😍

⌚️Հունիսի 20-ին՝ ժամը 21։00-ին, Ամերիաբանկի Facebook և Youtube պաշտոնական էջերի ուղիղ եթերում ամփոփելու ենք «Իմ Ամերիա, Իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։

Ի՞նչ է դա նշանակում։
Մենք միասին ուղիղ եթերում կիմանանք, թե ովքեր են հաղթելու 🎁 60 նվերները․
1 ճամփորդություն դեպի Պորտուգալիա ամբողջ ընտանիքով
10 ընտանեկան արկածային ճամփորդություն Հայաստանում
15 նվեր քարտ ռեստորաններում ամբողջ ընտանիքով
15 մուտքի փաթեթ Երևան պարկ ամբողջ ընտանիքով
14 նվեր քարտ գրախանութներից օգտվելու համար
5 լուսանկարահանում ամբողջ ընտանիքով

📣Չմոռանաք այսօր 21։00-ին միանալ մեզ։
Ի դեպ, սա մեր խաղարկություն դեռևս առաջին ամիսն է։

Եթե հենց հիմա միանաք Ամերիա ընտանիքին, դառնաք Ամերիաբանկի հաճախորդ ու պատվիրեք Visa քարտ, դուք ավտոմատ կմասնակցեք մյուս ամսվա խաղարկությանը։

Կհանդիպենք ուղիղ եթերում։
👍8
Գաղափարից մինչև իրագործում. ինչպե՞ս սկսել բիզնես, որ հաջողես

Մեծ բիզնեսը սովորաբար սկսվում է պարզ գաղափարից, հաճախ անձնական խնդրից կամ անհարմարությունից 📈Գուցե դու էլ բախվել ես որևէ խնդրի, որին շատերն են բախվում:

Հայտնի ձեռնարկատեր Դրյու Հյուսթոնն, օրինակ, անընդհատ կորցնում էր իր USB կրիչը, որում կարևոր փաստաթղթեր էր պահում: Սա շարունակվեց այնքան, մինչև նա հիմնեց հանրահայտ Dropbox-ը` ամպային լուծում, որով կարող էր հասանելիություն ունենալ փաստաթղթերին` առանց ֆիզիկական USB կրիչը տանել-բերելու 💡

Հիշիր, հաջողված գաղափարները պետք է լուծեն իրական խնդիրներ։ Հարցրու ինքդ քեզ` գաղափարը լուծո՞ւմ է որևէ խնդիր, ո՞ւմ համար է նախատեսված, մարդիկ փնտրո՞ւմ են լուծումը 🤔

Այսօր պատմում ենք` ինչպես փորձարկել բիզնես գաղափարը և քայլ առ քայլ միտքը վերածել հաջողակ ստարտափի 👉 https://ameria.me/4mpNQP3

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥰9👍61😁1😢1
Կարդացե՞լ ես մեր նախորդ բլոգը։ Հիշիր, ո՞ր հնարքի շնորհիվ Dropbox-ն աճեց 3900%-ով․ 😏
Anonymous Quiz
29%
Սոց․ ցանցերի ակտիվացման
56%
նվիրում էր X$ յուրաքանչյուր հրավիրած ընկերոջ համար
15%
անձնական կապերն օգտագործելու շնորհիվ
Audio
👀 Ուզո՞ւմ ես իմանալ՝ քեզ վարկ տրամադրելիս առաջին հերթին ինչն է դիտարկում բանկը 🏦

Ուրեմն լսիր մեր A Vlog-ը մինչև վերջ 😌

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥰11👍10😱1
💡 Իսկ դու գիտե՞ս, որ կան 180 տարբեր արժույթներ, որոնք հանդիսանում են վճարային միջոցներ և օգտագործվում են ամբողջ աշխարհում Ամեն մեկն ունի իր արժեքն ու փոխարժեքը։
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥰4😁3😱1
Ըստ Քեմբրիջի համալսարանի հետազոտության, ֆինանսական սովորությունները ո՞ր տարիքում են ձևավորվում․ 💳
Anonymous Quiz
22%
15 տարեկանում
39%
10 տարեկանից հետո
40%
7 տարեկանից առաջ
Երբ ծնողներին հարցնում ենք՝ արդյոք կարևոր է երեխայի ֆինանսական գրագիտությունը, բոլորը միաձայն դրական են պատասխանում Չէ՞ որ փողի հետ ճիշտ վարվելը նշանակում է հաջողություն, անվտանգություն, պատասխանատու որոշումներ կայացնելու կարողություն և շատ ավելին 💡

Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ․ ինչպե՞ս սովորեցնել երեխային հաշվել գումարը, գիտակցված ու նպատակային ծախսել, ինչպե՞ս բացատրել, թե ինչ է բանկը կամ վարկային քարտը, օգնել վաստակել առաջին գումարը 😏

Հետազոտությունները ցույց են տալիս, որ փողի հետ կապված սովորությունները ձևավորվում են վաղ տարիքում, ուստի անհրաժեշտ է սկսել ֆինանսական կրթությունը հնարավորինս շուտ: Մասնագետներն ասում են՝ վաղ տարիքում ֆինանսական կրթությունը նպաստում է ապագա ֆինանսական կայունությանը

Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տալիս, որ 6-18 տարեկան երեխաների 84%-ը ցանկանում է դպրոցում սովորել ֆինանսական հմտություններ, ինչպիսիք են, օրինակ, բյուջեի պլանավորումն ու վարումը:

🤔Ի՞նչ կարող են անել ծնողները

Ծնողները կարևոր դեր են խաղում երեխաների ֆինանսական կրթության գործում: Նրանք կարող են՝
✔️Օրինակ ծառայել
✔️Քննարկել ֆինանսական հարցերը
✔️Խրախուսել խնայողությունը

Տուր երեխայիդ հնարավորություն՝ ճանաչելու ֆինանսների աշխարհը։
Իր անունով քարտ, բանկային հավելված, ֆինանսների հետ կապված որոշումներ ծնողների հսկողության ներքո։

⭐️ MyAmeria Star-ը կլինի նրա ընկերը, որը կօգնի նրան հասկանալ աշխարհը, լինել պատասխանատու ու չվախենալ երազելուց։

Անցեք հղումով և կարդացեք, թե որ տարիքում ֆինանսական գրագիտության ի՞նչ թեմաներից կարելի է խոսել`
👉 https://ameria.me/4mXYnk9

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥰31👍1
1-ը լավ թիվ է, սեպտեմբերի 1-ը՝ ավելի 🎓
Մենք գիտենք, որ դու հազար ու մի երազանք ունես, որոնք հենց այսօրվանից սկսելու ես իրագործել 💫

Թող հենց այս սեպտեմբերի 1-ը լինի երազանքներիդ իրականացման մեկնարկային կետը 💚
Շնորհավոոոոոոոո՜՜՜՜՜ր 😍
🥰27👍9🤔1
🏠Արի Տուն Էքսպո 2025, որ գտնես քո երազանքի տունն ու հիփոթեքի հատուկ առաջարկը։ Ի՞նչ կտեսնես Ամերիաբանկի տաղավարում

👉 Վստահելի կառուցապատողների առաջարկներ
👉 Միայն ցուցահանդեսի օրերին գործող տոկոսադրույք թե ՀՀ-ում, թե արտերկրում գույք գնելու համար
👉 Բացառիկ 12% տոկոսադրույք, ու ոչ մի հավելյալ ծախս

Դու ունես ընդամենը 3 օր հիփոթեքային և ներդրումային վարկի հատուկ տոկոսադրույքից օգտվելու համար:
Բաց չթողնես այս առաջարկը։

📆 Սեպտեմբերի 5, 6, 7
📌 Մերիդիան էքսպո կենտրոն
Մուտքն ԱՆՎՃԱՐ Է, գրանցումը՝ պարտադիր.
🔗 https://ameria.me/45Bjnrf
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🥰61👍1😢1
Ֆինանսական և բանկային ոլորտի ապագան ոչ միայն թվերն ու աղյուսակներն են, այլև նորարարությունը, փոխակերպումն ու սովորական թվացող գործընթացների վերաիմաստավորումը ✔️

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխակերպվում են նաև ֆինանսական ակտիվները կառավարելու, ներդրումների և անվտանգության ապահովման ձևերը 👩‍💻

💼 Մինչև 2030 թվականը ֆինանսաբանկային ոլորտում ի հայտ կգան նոր մասնագիտություններ, որոնք կպահանջեն առաջադեմ տեխնոլոգիաների և ֆինանսական հմտությունների սիմբիոզ։

Անդրադառնում ենք ապագայի 5 պահանջված մասնագիտություններին, որոնք ոչ միայն կձևավորեն ֆինանսների ապագան, այլև կնախանշեն ֆինանսական առաջնորդների վաղվա հաջողակ կարիերան՝
👉 https://ameria.me/41zYavy

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5🥰1😢1
🚘 Վարիր սարերում, 🏔 ձորերում, բայց կառավարիր MyAmeria-ում։

Գտիր մեքենայիդ բոլոր վճարումները՝
կայանման վճար
ՃՈ տուգանք
գույքահարկ
ԱՊՊԱ
մի վայրում՝ MyAmeria 👉Apps 👉 MyCar

🔗 Անցիր MyAmeria`ameria.me/4njtW8f

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

Հայաստանում 2023-2026թթ․ փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Վստահ ենք՝ լսել ես, որ այս տարի արդեն հարյուր հազարավոր քաղաքացիներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է ենթադրում եկամուտների հայտարարագրումը, ինչպես է դա արվելու, և ինչ է պետք իմանալ ⚠️

🔗 Եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել self-portal.taxservice.am կայքի «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ ՊԵԿ-ին հարկային գործակալների միջոցով հայտնի տեղեկատվությունը կայքում արդեն իսկ նախալրացված է լինելու: Անհրաժեշտ է լինելու ավելացնել մնացած տեղեկատվությունը: 🗂 Ընդ որում, հայտարարագրման ենթակա են լինելու 2024 թվականին անձի կողմից ստացված բոլոր եկամուտները՝ անկախ դրանց հարկվող լինելուց, օրինակ՝ նվիրատվություն, ժառանգություն, փոխառության ստացում, վարկ, ավանդի տոկոս: Հայտարարագիրը չի ներառելու մինչև 2024 թվականը ստացված եկամուտը կամ առկա գույքը/գումարը:

💻 Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել էլեկտրոնային նույնականացում։ Իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար անհրաժեշտ է նաև էլեկտրոնային ստորագրություն՝ տվյալների գաղտնիությունը և անվտանգությունն ապահովելու նպատակով: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ։

👀 Իսկ թե ովքեր են հայտարարագրելու այս տարի, և ի՞նչ կլինի, եթե չհայտարարագրես քո եկամուտները, կարդա այստեղ՝
👉 https://ameria.me/45ZxhlN

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🤔3😢1
Ուզում ես ներդրում անել, բայց չգիտե՞ս՝ ինչից սկսել:
Բաժնետոմս, պարտատոմս, ETF, շահույթ, անկում, արջ, բորսա... 😏

Տերմինները շա՞տ են 🤔

MyInvest-ը ստեղծել է ներդրումների մասին առաջին և միակ հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում, որտեղ կարող ես սովորել ներդրումներ 0-ից, անվճար 💡

12 թեմա ներդրումների մասին
Կսովորես ներդրումներ 0-ից. նախ կծանոթանաս հիմնական հասկացություններին, այնուհետև քայլ առ քայլ կխորացնես քո գիտելիքները

Quiz ամեն թեմայից հետո
Ամեն թեմայից հետո կանցնես կարճ քուիզ, որ կարողանաս ստուգել քո գիտելիքները

Քննություն դասընթացի ավարտին
Կուրսի վերջում կհանձնես քննություն, որով կամրապնդես ներդրումների քո իմացությունը

📱Բացիր MyAmeria-ն, մուտք գործիր MyInvest և աջ անկյունում սեղմիր «Ակադեմիա»: Սովորիր, կիրառիր գիտելիքներդ նույն հարթակում և ստեղծիր քո լրացուցիչ եկամուտի աղբյուրը 🤝

🔗 https://ameria.me/4mhJNn0
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍14🥰21
Audio
Ինչպե՞ս վարել ընտանեկան բյուջեն, միավորե՞լ եկամուտներն ու ծախսերը, թե՞ ոչ 🤔 Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել միայն քննարկումների և փորձարկումների արդյունքում 🤝

A Vlog-ում ընտանեկան բյուջեն վարելու 3 տարբերակ ենք առանձնացրել, որոնք գուցե կիրառելի ու օգտակար լինեն շատ զույգերի համար

ameriabank.am | 010/012 561111
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍15🥰4