Ինչպե՞ս ճանաչել խաբեբաներին🤔
👉 Բարձր եկամտաբերություն` նվազագույն ռիսկերով
Եթե ընկերությունը խոստանում է չափազանց բարձր եկամուտներ` նվազագույն ռիսկերով, զգոˊւյշ եղիր: ❗ Ներդրումները միշտ որոշակի ռիսկեր են պարունակում, և դրանք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։
👉 Անհավանական բարձր եկամուտների պատմություններ
Խարդախները կարող են պատմել ֆինանսական ակտիվներով գործարքների արդյունքում գրանցած արտասովոր հաջողությունների մասին: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ պատմությունը չի երաշխավորում ապագա արդյունքները:
👉 Հաճախակի զանգեր
Եթե ֆինանսական հաստատությունը շատ հաճախ զանգում է քեզ՝ պնդելով, որ դու պետք է արագ գրանցվես կամ դեպոզիտ կատարես` կամայական ակտիվի մոտալուտ աճը բաց չթողնելու նպատակով, դա կարող է խարդախ ընկերություն լինել:👤
👉 Բրոքեր` գրանցված օֆշորում
Համոզվիˊր, որ քո ընտրած բրոքերը գրանցված է և կարգավորվում է օրենսդրական բարձր կարգավորում ունեցող երկրում և ոչ թե օֆշորում կամ այլ կերպ ասած` «հարկային դրախտում», որտեղ գրանցված ընկերություններն ազատված են հարկերից, իսկ նրանց մասին ցանկացած տեղեկատվություն պահվում է գաղտնի: 🔐 Անօրինական կամ օտարերկրյա բրոքերների հետ համագործակցությունը կարող է հանգեցնել ռիսկերի և անհարմարությունների:
👉 Լիցենզիաներ և կանոնակարգեր
Նախքան բրոքեր ընտրելը, համոզվիˊր, որ նա ունի անհրաժեշտ լիցենզիաները: Բրոքերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է բրոքերային գործունեության լիցենզիայի հիման վրա, իսկ բրոքերի գործունեությունը թույլատրվում է միայն բրոքերային ընկերության, ինչպես նաև բանկի կազմում կամ անունից:
👉 Կեղծ կայքեր
Ստուգիˊր բրոքերի կայքը և կայքի տեղեկատվության որակն ու համապատասխանությունը: Օրինակ` խարդախության նպատակով ստեղծված կայքերը կարճ կյանք են ունենում, այդ պատճատով դրանք պատրաստվում են հապճեպ և ունենում են մաքսիմալ դատարկ և ոչ ինֆորմատիվ բովանդակություն և շատ վատ մտածված կառուցվածք։
✅Ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին
🟩 Հայաստանը զարգացող երկիր է
Որպես կանոն` զարգացող երկրներում ներդրումներից ձևավորվող եկամուտն ավելի բարձր է, 📈իսկ հարկերը՝ ցածր։ Ընտրելով հայկական բրոքերների` դու ուղիղ հասանելիություն ես ունենում այդ շուկային:
🟩 Հասկանալի կանոնակարգեր և օրենսդրություն
Հայ բրոքերները հետևում են տեղական կանոնակարգերին և օրենքներին: Վերջիններս ուղղված են սպառողների շահերի պաշտպանությանը և ֆինանսկան կայունության ապահովմանը։ Ֆինանսական հաստատությունների վերահսկումը ԿԲ-ի կողմից մեծացնում է ներդրողների անվտանգության մակարդակը:🔒
🟩 Թափանցիկություն
Տեղական բրոքերները պետք է ապահովեն թափանցիկություն՝ տեղեկատվություն տրամադրելով իրենց գործունեության և ֆինանսական արդյունքների մասին։ Սա ներդրողներին հնարավորություն է կտա որոշումներ կայացնելիս տեղեկացված լինել: ℹ
🟩 Տեղական աջակցություն
Հայաստանյան բրոքերի հետ աշխատելը տեղական աջակցությունից և ծառայություններից օգտվելու հնարավորություն է: Ներդրողները կարող են հեշտությամբ շփվել իրենց մայրենի լեզվով, օգնություն գտնել և ժամանակին տեղեկատվություն ստանալ:
Մեր, հուսով ենք, շատ օգտակար հոդվածի վերջում ուզում ենք կիսվել շատ օգտակար հղումներով:
✅ Ամերիաբանկի բրոքերային ծառայությանն առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:
✅ Եթե սկսնակ ներդրող ես, ներդրումային գործիքներին կարող ես ծանոթանալ մեր YouTube-յան հայալեզու վլոգում:
✅ Telegram-ի մեր ներդրումային բլոգը ներդրումային ոլորտի նորությունների, գործիքների, ռազմավարությունների մասին է` @myinvest_blog
✅ Իսկ այստեղ մեր հաճախորդները բացում են բրոքերային հաշիվ օնլայն` առանց բանկ գալու, ընդամենը հինգ րոպեում` ameria.me/myinvest
Կարծես թե ոչինչ չմոռացանք: Հարցեր լինեն, գրիˊր, զանգիˊր` +37410513169, +37410513170 brokerage@ameriabank.am

👍12🥰3🤔1
🎄 7 լայֆհաք Ամանորին ընդառաջ
Էլ ի՞նչ Նոր տարի` առանց տոնական տրամադրության, ամանորյա համով ընթրիքի, գեղեցիկ նվերների ու անակնկալների: 🎁
Ամանորյա մրցավազքից առաջ արիˊ մի անգամ էլ վերհիշենք տարվա ընթացքում միասին սովորած ֆինանսական գրագիտության դասերն ու պլանավորենք քո ամանորյա ծախսերը:
Հույս ունենք, որ կօգնենք քեզ տոնական օրերն անցկացնել առանց ֆինանսական վայրիվերումների, այլ կերպ ասած` քիչ ծախսել ու շատ տոնել

🥰2👍1
✨ Նվերներ ու տոնական ընթրիք
Կազմիˊր ցանկ ու ներառիˊր այդտեղ այն մտերիմներիդ, ում համար նվերներ ես գնելու: 🎁 Մասնագետներն ասում են, որ ցանկ կազմելու շնորհիվ դու կարող ես 25-30%-ով կրճատել նվերների ծախսերը: 💸
Նվիրիˊր քո մտերիմներին ոչ թե թանկարժեք իրեր, այլ էմոցիաներ ու տպավորություններ: Վստահ ենք, որ քո մանկության հիշողություններում նույնպես պահպանվել են ոչ թե նվերները, այլ ձեր տան կենտրոնում դրված տոնածառը 🎄և ողջ տնով մեկ տարածվող մանդարինի բույրը:
Չենք մոռանում նաև ամանորյա գեղեցիկ ընթրիքի ու հարազատ մարդկանց մի սեղանի շուրջ հավաքելու մասին:💚
✨ Ի՞նչ արժեն տպավորությունները
Ամանորը հարազատներին ու ընկերներին հոգատարություն ու ջերմություն նվիրելու մասին է: 🫂 Պլանավորիˊր ոչ միայն ծախսերդ, այլև միջոցառումները, ուր գնալու եք ընտանիքով կամ ընկերների հետ: Միասին անցկացրած որակյալ ժամանակն ամենաթանկ նվերն է:
✨ Ուշադիր, զեղչեր են
Համեմատիˊր գները: Առաջին հայացքից գրավիչ թվացող զեղչը կարող է մարքեթինգային սովորական խայծ լինել: 🪝 Տոնական տրամադրությունն առիթ չէ, որ դու առանց ծանրութեթև անելու գնումներ կատարես:
✨ Վարդագույն խոզն ու հրեղեն ձին
Ամանորի նախաշեմին խանութները զարդարվում են նոր տարվա խորհրդանիշներով: Մինչ հերթական «հրաշագործ» արձանիկ գնելը, արիˊ մի վարժություն անենք: Իսկ ո՞ւր են նախորդ տարիների սիմվոլ-արձանիները: 😅 Նկուղո՞ւմ: Դե ուրեմն այս տարի փայտե կանաչ վիշապին տուն բերելու բոլոր փաստարկները սպառված են:
✨ Ինչպե՞ս քեզ կարող է օգնել Secret Santa-ն
Եթե ունես ընկերական մեծ շրջապատ, բայց չես ուզում ոչ ոքի առանց նվերի թողնել, միասին Secret Santa խաղացեք: 🎅Բոլորը նվերներ ունեն, բոլորը երջանիկ են, դու էլ ընդամենը մի նվեր ես գնել Վիճակահանությունը կարող ես կազմակերպել այս հարթակներով` MySecretSanta կամ SecretSantaOrganizer:
✨ Նվերները փաթեթավորում ենք տանը
Նվերն ավելի արժեքավոր է դառնում, երբ դա քո ձեռքով է պատրաստվում: 😍 Համացանցում կգտնես նվերների փաթեթավորման ամենատարբեր գաղափարներ, օրինակ` ընտանիքի անդամներով կամ ընկերներով նվերների փաթեթավորման մրցույթ անցկացրեք:
✨ Սկսիˊր ֆինանսերիդ կառավարումը հենց Ամանորից
Սկսիˊր նոր էջից, խուսափիˊր ավելորդ ծախսերից և կենտրոնացիˊր նրա վրա, ինչն իրոք ամենակարևորն է` նպատակների սահմանում, նոր գիտելիքներ ու փորձառություն և ջերմ ակնթարթներ մտերիմներիդ հետ: 💚💚💚

👍14🥰10
🎅🏻 Ներդրումային տոներն են մոտենում կամ Սանտա ռալլի
Հիշո՞ւմ ես «Ինչպես Գրինչը գողացավ Ամանորը»։ Իսկ հիշո՞ւմ ես՝ Ամանորին ընդառաջ ինչ իրարանցում էր տիրում ֆիլմում 🎁 Այ հենց նույնն ամեն տարի նոյեմբերին ու դեկտեմբերին կատարվում է արևմտյան ֆինանսական շուկաներում։
Շուկայի մասնակիցները նույնիսկ օգտագործում են «Սանտա ռալլի» 🎅🏻տերմինը սեզոնային այդ երևույթը նկարագրելու համար: Սանտա ռալլին հատկապես նկատելի է ֆոնդային շուկայում, որտեղ տարեվերջին բաժնետոմսերի գների աճի միտում է նկատվում, մասնավորապես՝ ընթացիկ տարվա վերջին հինգ առևտրային նստաշրջաններում և հաջորդի առաջին երկու նստաշրջաններում։
🔗Իսկ թե ինչու է դա տեղի ունենում, կարդա մեր #MyInvest ներդրումային բլոգում` https://t.me/myinvest_blog/373

👍7🤔4🥰2
✨🎄 2024-ի ֆինանսական նպատակները սահմանելու ժամանակն է
Նոր տարին ամեն ինչ մաքուր էջից սկսելու մասին է:
Կարծում ենք, պետք է օգտագործես առիթն ու հենց նոր տարվանից ավելի պատասխանատու և կազմակերպված լինես: 🤗
Եվ այսպես, առաջարկում ենք սահմանել ֆինանսական կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներ:

👍5
✅ Կարճաժամկետ նպատակներ. ինչի՞ ես ցանկանում հասնել հաջորդ տարի: Օրինակ, գումար տնտեսել առաջիկա ճամփորդության 🧳 համար, գնել մարզասրահի տարեկան բաժանորդագրության փաթեթ, X%-ով ավելացնել քո խնայողական հաշվի մնացորդը և այլն:
✅ Միջնաժամկետ նպատակներ. այս նպատակներին դու ցանկանում ես հասնել 1-5 տարվա ընթացքում: Օրինակ, մարել սպառողական վարկը կամ գումար տնտեսել 🏡 նոր բնակարանի կանխավճարի համար:
✅ Երկարաժամկետ նպատակներ. այն նպատակներն են, որոնց իրականացման համար պահանջվելու է 5 տարուց ավելի ժամանակ, օրինակ` գումար խնայել երեխայի 👩🎓 կրթության համար և այլն:
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն քեզ ֆինանսական նպատակները սահմանելիս.
👉Վստաˊհ եղիր, որ քո սահմանած նպատակները SMART են , այսինքն` Specific (հստակ), Measurable (չափելի), Achievable (հասանելի), Relevant (համապատասխան), Timely (իրատեսական):
- Specific (հստակ)
«Ես ուզում եմ ավելի բարեկեցիկ կյանք» արտահայտությունը ոչինչ չի ասում: Պետք է հստակեցնել, ուզում ես մարե՞լ պարտքերդ, թե՞ ունենալ 💸 ֆինանսական անվտանգության բարձիկ:
- Measurable (չափելի)
Քո նպատակները պետք է լինեն չափելի: Օրինակ, եթե որոշում ես ավելացնել քո խնայողական հաշվին առկա գումարը, պետք է հստակ սահմանես, թե ամեն ամիս որքան գումար ես 💰փոխանցելու խնայողական հաշվիդ:
- Achievable (հասանելի)
Դու որոշել ես առաջիկա երեք ամսում բնակարանի ձեռքբերման կանխավճար կուտակել: Հնարավոր է, ինչ-ինչ պատճառներից ելնելով, նշված ժամկետում չհասնես քո նպատակին: 🤔Արդյունքում, կարող ես հիասթափվել ու հանձնվել: Այնպես որ, սահմանիˊր իրատեսական նպատակներ և ժամկետներ:
- Relevant (համապատասխան)
Դու գիտես, որ 2 տարի հետո մեքենադ փոխելու անհրաժեշտություն է լինելու: 🚗 Ուրեմն դրա մասին սկսիˊր մտածել այսօրվանից:
- Timely (ժամանակի առումով իրատեսական)
Միգուցե 3 ամսում նոր բնակարանի համար կանխավճար կուտակելը այդքան էլ իրատեսական չէ: Ուրեմն իրատեսական նպատակ սահմանիˊր: Օրինակ` նույն ժամկետում 🤸♀ մարզասրահի տարեկան փաթեթ ձեռք բերելը շատ իրատեսական է:
👉 Հետևիˊր ծախսերիդ
Մոˊւտք գործիր MyAmeria 🤳 և սահմանիˊր պարբերական փոխանցումներ քո խնայողական հաշվին, ստեղծիˊր ձևանմուշներ կոմունալ վճարումների համար, այլ կերպ ասած` հետևիˊր ծախսերիդ, որ նրանք չհետևեն քեզ:
👉Գտիˊր համախոհների
Միգուցե միայնակ դժվար լինի անցնել այս ճանապարհը: Կարող ես դիմել ընկերներիդ 👥 կամ ընտանիքիդ անդամներից մեկին: Դա հետաքրքիր փորձառություն կլինի բոլորիդ համար և կմոտիվացնի միշտ աչքի առաջ պահել քո ֆինանսական մեծ նպատակները:
Կապ չունի, թե ֆինանսական ինչ նպատակներ ես սահմանել:
Ցանկացած նպատակ պահանջում է համառ աշխատանք: 💚
Սահմանիˊր SMART նպատակներ, հեշվետվողական եղիˊր ինքդ քո հանդեպ, գտիˊր համախոհների և փոքր քայլերով հասիˊր ֆինանսական քո մեծ նպատակներին: 😍
✅ Միջնաժամկետ նպատակներ. այս նպատակներին դու ցանկանում ես հասնել 1-5 տարվա ընթացքում: Օրինակ, մարել սպառողական վարկը կամ գումար տնտեսել 🏡 նոր բնակարանի կանխավճարի համար:
✅ Երկարաժամկետ նպատակներ. այն նպատակներն են, որոնց իրականացման համար պահանջվելու է 5 տարուց ավելի ժամանակ, օրինակ` գումար խնայել երեխայի 👩🎓 կրթության համար և այլն:
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն քեզ ֆինանսական նպատակները սահմանելիս.
👉
- Specific (հստակ)
«Ես ուզում եմ ավելի բարեկեցիկ կյանք» արտահայտությունը ոչինչ չի ասում: Պետք է հստակեցնել, ուզում ես մարե՞լ պարտքերդ, թե՞ ունենալ 💸 ֆինանսական անվտանգության բարձիկ:
- Measurable (չափելի)
Քո նպատակները պետք է լինեն չափելի: Օրինակ, եթե որոշում ես ավելացնել քո խնայողական հաշվին առկա գումարը, պետք է հստակ սահմանես, թե ամեն ամիս որքան գումար ես 💰փոխանցելու խնայողական հաշվիդ:
- Achievable (հասանելի)
Դու որոշել ես առաջիկա երեք ամսում բնակարանի ձեռքբերման կանխավճար կուտակել: Հնարավոր է, ինչ-ինչ պատճառներից ելնելով, նշված ժամկետում չհասնես քո նպատակին: 🤔Արդյունքում, կարող ես հիասթափվել ու հանձնվել: Այնպես որ, սահմանիˊր իրատեսական նպատակներ և ժամկետներ:
- Relevant (համապատասխան)
Դու գիտես, որ 2 տարի հետո մեքենադ փոխելու անհրաժեշտություն է լինելու: 🚗 Ուրեմն դրա մասին սկսիˊր մտածել այսօրվանից:
- Timely (ժամանակի առումով իրատեսական)
Միգուցե 3 ամսում նոր բնակարանի համար կանխավճար կուտակելը այդքան էլ իրատեսական չէ: Ուրեմն իրատեսական նպատակ սահմանիˊր: Օրինակ` նույն ժամկետում 🤸♀ մարզասրահի տարեկան փաթեթ ձեռք բերելը շատ իրատեսական է:
👉 Հետևիˊր ծախսերիդ
Մոˊւտք գործիր MyAmeria 🤳 և սահմանիˊր պարբերական փոխանցումներ քո խնայողական հաշվին, ստեղծիˊր ձևանմուշներ կոմունալ վճարումների համար, այլ կերպ ասած` հետևիˊր ծախսերիդ, որ նրանք չհետևեն քեզ:
👉
Միգուցե միայնակ դժվար լինի անցնել այս ճանապարհը: Կարող ես դիմել ընկերներիդ 👥 կամ ընտանիքիդ անդամներից մեկին: Դա հետաքրքիր փորձառություն կլինի բոլորիդ համար և կմոտիվացնի միշտ աչքի առաջ պահել քո ֆինանսական մեծ նպատակները:
Կապ չունի, թե ֆինանսական ինչ նպատակներ ես սահմանել:
Ցանկացած նպատակ պահանջում է համառ աշխատանք: 💚
Սահմանիˊր SMART նպատակներ, հեշվետվողական եղիˊր ինքդ քո հանդեպ, գտիˊր համախոհների և փոքր քայլերով հասիˊր ֆինանսական քո մեծ նպատակներին: 😍
🥰12👍10😢1
🍿 Ի՞նչ ֆիլմ դիտել Ամանորին.
բացահայտում ենք ներդրումային աշխարհը
Ներդրումների աշխարհը, ինչպես կինոաշխարհը, լի են անկանխատեսելի զարգացումներով, ռիսկով ու ադրենալինով: 😉
Կարծում ենք` ամանորյա հանգստյան 🎄 օրերը դու պետք է օգտագործես նոր բացահայտումներ անելու համար: Այնպես որ, հարմար տեղավորվի ՛ր, բացի ՛ր նոթբուքդ և դիտի ՛ր այս ֆիլմերից մեկը:

👍6🥰1
🎦 Dumb Money (2023, IMDb 6.9/10, Kinopoisk 7.0/10):
Ֆիլմը հիմնված է 2021 թվականի իրական ու ապշեցուցիչ իրադարձությունների վրա: 🧐 Սա Wall Street-ի պատմության մեջ յուրահատուկ դեպք է, երբ մանրածախ ներդրողները միավորվել էին Reddit պլատֆորմի միջոցով պայքարելու Wall Street-յան ֆոնդերի դեմ: Նրանց նպատակն էր գումար աշխատել GameStop-ի բաժնետոմսերի գնի աճի հաշվին։ Բացի հետաքրքրաշարժ սյուժեից, ֆիլմը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ֆինանսական շուկաների գործունեության և բաժնետոմսերի գների դինամիկայի վրա սոցիալական մեդիայի ազդեցության մասին: 🧑💻Իսկ հումորային ու հետաքրքիր սյուժեն թույլ չի տա էկրանից հեռանալ ֆիլմի ամբողջ ընթացքում։
🎦 Moneyball (2011, IMDb 7.6/10, Kinopoisk 7.7/10):
Բրեդ Փիթի մասնակցությամբ այս սպորտային դրամայի հիմքում նույնպես իրական դեպքերն են: Երևի մի պահ մտածեցիր, թե ինչ կապ կա սպորտային դրամայի և ներդրումների աշխարհի միջև: Հիմա ասենք. ֆիլմը պատմում է բեյսբոլի թիմի՝ «Օկլանդ Աթլետիկսի» և նրա գլխավոր մենեջեր Բիլլի Բինի մասին, որի նպատակն էր առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել մրցունակ թիմ։ ⚾ Բիլլին խաղացողների հավաքագրման համար օգտագործում է վիճակագրական վերլուծության մեթոդները: 📊Ֆիլմն ընդգծում է տվյալների վրա հիմնված որոշումների կայացման և առանց կաղապարների մտածելու կարևորությունը, որոնք կիրառելի են նաև ներդրումների աշխարհում:
🎦 Wall Street (1987, IMDb 7.3/10, Kinopoisk 7.6/10):
Դե բնականաբար, եթե խոսում ենք ներդրումներից, ապա պետք է խոսենք նաև Wall Street-ից Wall Street ֆիլմի գլխավոր դերակատարը Մայքլ Դուգլասն է։✨ Դու կտեսնես ֆինանսական աշխարհի բարդությունները գլխավոր կերպարների աչքերով և կիմանաս, թե ինչպես կարող ես ներդրումների միջոցով ունենալ ֆինանսական վերելքներ և վայրէջքներ: Եթե համառոտ, Wall Street ֆիլմը ագահության և ֆինանսական աշխարհում ոչ էթիկական պահվածքը քննադատելու մասին է:
🎦 Margin Call (2011, IMDb 7.1/10, Kinopoisk 6.7/10):
Ֆիլմի իրադարձությունները պտտվում են ներդրումային 🏦 բանկի շուրջ, որը կանգնած է մոտալուտ փլուզման եզրին` կապված 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետ: Ճանապարհորդելով ֆինանսական շուկայի անկանխատեսելի աշխարհում` ֆիլմը հնարավորություն է տալիս մի շարք հիմնաքարային բաներ սովորել, օրինակ` շուկայի մշտական մոնիթորինգի ու դրա արդյունքում կարևոր որոշումների կապը, հնարավոր ռիկերին պատրաստվելու և դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Ֆիլմում նաև հստակ երևում են ներդրումների միջոցով ֆինանսական կորուստները մեղմելու և անգամ անկումների ժամանակ եկամուտ ունենալու հնարավորությունները։
🎦 The Big Short (2015, IMDb 7.8/10, Kinopoisk 7.4/10):
Ահա ևս մեկ ֆիլմ 2008-ի դեպքերի մասին: Երբ սկսվեց 2008թ. ֆինանսական ճգնաժամը, մի խումբ ներդրողներ կանխագուշակեցին անշարժ 🏡 գույքի շուկայի անկում, բայց չնայած դրան` կարողացան օգտվել ֆինանսական շուկաների տատանումներից և գումար աշխատել: Ֆիլմում նկարահանվել են մի շարք աստղեր` Քրիստիան Բեյլը, Ռայան Գոսլինգը այլն: Այս ֆիլմը ցույց է տալիս, թե որքան բարդություններ կան ֆինանսական 💸 շուկաներում, ինչքան կարևոր է սեփական հետազոտություններ կատարելը և թե ինչպես կարելի է շահույթ ստանալ նույնիսկ ճգնաժամի պայմաններում:
🎦The Wolf of Wall Street (2013, IMDb 8.2/10, Kinopoisk 8.0/10):
Եթե չես դիտել, ապա վստահաբար լսել ես այս ֆիլմի մասին: Չնայած ֆիլմի նկատմամբ հակասական տրամադրություններին` դու, անկասակած, կարող ես ներդրումների մասին մի քանի կարևոր բան սովորել։ 📚 Ֆիլմը ցույց է տալիս, թե որքան կարևոր են հետազոտություն կատարելու, ուշադիր լինելու, օրենքի շրջանակում գործելու և աստղաբաշխական եկամուտներ խոստացողներից հեռու մնալու հանգամանքները։
Այս ֆիլմերը կապահովեն քո հետաքրքիր և բովանդակալից ժամանցը: 🍿Բայց հիշիˊր, որ ինչքան էլ դրանք պատմում են ֆինանսական աշխարհի մասին, ամեն դեպքում գեղարվեստական ֆիլմեր են, և շատ դրվագներ չափազանցված են: Չմոռանաս, որ ներդրումային ոլորտը շատ ընդգրկուն և բազմաշերտ է, ու այն հնարավոր չէ նկարագրել մեկ ֆիլմի սահմաններում։ 😉
Մեր YouTube-յան ալիքին և Telegram-յան բլոգին միանալը պարտադիր է: Չէ՞ որ մենք խոսում ենք ներդրումների մասին պարզ բառերով: 💚
Իսկ եթե արդեն իսկ ոգեշնչվել ես ֆիլմերից, ապա հենց այսօրվանից կարող ես սկսել ներդրումներ կատարել MyInvest-ում:

👍17🥰6
Կյանքի ռիթմի փոփոխմանը զուգահեռ փոխվում են նաև ֆինանսական մուտքերի աղբյուրները, դրանց հոսքի արագությունը։ 💸 Ընդ որում, նույնն է տեղի ունենում նաև ծախսերի հետ։ Ու հիմա, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է սովորել բյուջեն պլանավորել։ Քեզ ենք ներկայացնում 7 📚համաշխարհային բեսթսելլեր, որոնք կօգնեն այս հարցում ճիշտ կողմնորոշվել ու հասկանալ` ինչից սկսել։
👍5🥰1
📗 Ռոբերտ Կիոսակի. «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»
Այս բեսթսելլերը ներկայացնում է աշխատանքին, փողերին ու բյուջեի պլանավորման երկու հակադիր մոտեցում։
Գրքի հեղինակի հայրը լավ կրթություն ստացած մարդ էր, որը ծախսում էր իր բոլոր փողերն ու հույսը դնում պետությունից ստանալիք նպաստների վրա։ Արդյունքում կյանքի մայրամուտին նա բազմաթիվ պարտքեր շալակած «աղքատ հայրիկ» էր:
Իսկ Կիոսակիի դպրոցական ընկերոջ հայրը լրիվ հակադիր մոտեցումն ուներ։ Նա կարողացել էր մի ամբողջ բիզնես կայսրություն կառուցել, թեև ուներ ընդամենն ութամյա կրթություն։ 🧑🎓 Նրա մոտեցումն էր` շատ խիստ վերահսկել ծախսերը, ներդրումներ անել տարատեսակ ակտիվների մեջ ու մշտապես գտնել եկամտի նոր աղբյուրներ։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Բոլոր նրանց, ովքեր մոտիվացիայի պակաս ունեն:
📗Բոդո Շեֆեր. «Ֆինանսական անկախության ճանապարհին»
Գերմանացի բիզնես-թրեյների այս գիրքն իր ընթերցողին ծանոթացնում է խնայողություններ կատարելու 4 ռազմավարության հետ։🪙 Դրանցից յուրաքանչյուրը թույլ է տալիս 15-20 տարվա ընթացքում մի ամբողջ կարողություն կուտակել։ Հեղինակը հավաստիացնում է, որ եթե սկսեք կիրառել բոլորը միաժամանակ, ապա հարստանալ հնարավոր կլինի շատ ավելի կարճ ժամանակահատվածում, օրինակ՝ 7 տարում։
Շեֆերն ընթերցողի հետ կիսվում է սեփական փորձով, պատմում՝ ինչպես կարողացավ մարել հսկայական պարտքերն ու հասնել ֆինանսական անկախության։
Գրքում առանձին գլուխներ նվիրված են ֆինանսական պլան կազմելուն։ 📝 Նկարագրվում է, թե ինչպես կարելի է բարձրացնել եկամուտները, սովորել բազմապատկել այն, ինչպես հոբբին դարձնել կարիերա։
Ի դեպ, Շեֆերի խորհուրդներն ակտուալ են նաև ճգնաժամային օրերին։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Նրանց, ովքեր պատրաստ են պլանավորել ֆինանսները գերմանական ճշգրտությամբ։
📗Կառլ Ռիչարդս. «Արի խոսենք քո եկամուտներից ու ծախսերից»
Հեղինակը սովորեցնում է՝ ինչպես հրաժարվել անպետք գնումներից և ի՞նչ անել, երբ փողերը «հօդս են ցնդում»։ 🤷♂️ Ըստ Ռիչարդսի, անձնական կապիտալը միայն փողը չէ, այլ ներառում է ժամանակը, կարողությունները, էներգիան։ Որպեսզի կարողանաք գրագետ օգտվել այդ կապիտալից ու ճիշտ բաշխել այն, պետք է հասկանալ, թե որտեղ ներդրում անել։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. հատկապես նրանց, ովքեր դեռ փորձում են գտնել իրենց ու հասկանալ՝ ինչ են ուզում։
📗Վիքի Ռոբին, Մոնիք Թիլֆորդ, Ջո Դոմինգես. «Կյանքդ կամ փողերդ»
«Դո՞ւ ես կառավարում փողերդ, թե`՞ փողերը՝ քեզ»,- հարց, որը հեղինակները տալիս են հենց շապիկի վրա։ Այս գիրքը սովորեցնում է՝ ինչպես հասկանալ սեփական ու իրական նպատակներդ ու փոխել ֆինանսական վարքդ. նվազեցնել անիմաստ ծախսերն ու ապրել շատ ավելի լավ` շատ ավելի քիչ եկամուտների պարագայում։ Դրա համար ընդամենը պետք է հստակ իմանալ՝ որտեղ է հնարավոր խնայել, իսկ որտեղ՝ ընդհանրապես չծախսել ոչ մի կոպեկ։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ում սրտով չէ սպառողական վարքագիծը:
📗Անաստասիա Վեսելկո. «Փողերով աղջիկը։ Գիրք ֆինանսների ու ողջախոհության մասին»
Շատերն են թևաթափ լինում ծախսերի պլանավորման և ներդրումների մասին մտածելիս` կարծելով, թե դա չափազանց բարդ գործ է։ Եթե դու էլ ես նրանց թվում, այս գիրքը հենց քեզ համար է։ 😉Հեղինակն իր ընթերցողին պատմում է ոչ միայն իր ֆինանսական հաջողությունների, այլև անհաջողությունների ու տապալումների մասին։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ովքեր կարծում են, որ ինքնուրույն չեն կարող գլուխ հանել ֆինանսներից։
📗Անաստասիա Տարասովա. «Ինքնուրույն ֆինանսիստ։ Ինչպե՞ս ծախսել խելացի ու ճիշտ ներդնում անել»
Բլոգեր Անաստասիա Տարասովան նկարագրում է կյանքի երեք իրավիճակ՝ աղքատություն, հարմարավետություն ու ֆինանսական անկախություն։ Ու բացատրում է՝ ինչպես հասնել երրորդ իրավիճակին։
Տալիս է այնպիսի խորհուրդներ, ինչպիսիք են անվտանգության ֆինանսական բարձիկները, վարկերի վերաֆինանսավորումը, քեշբեքով քարտերի նախընտրությունը։
Տարասովան պատմում է, թե որ հավելվածներից արժե օգտվել ծախսերի հաշվարկման համար։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ովքեր պատրաստ են ջանք թափել նպատակին հասնելու համար։
📗Դեվիդ Բախ, Ջոն Դեվիդ Մանն. «Լատտեի գործոնը։ Ֆինանսական անկախության երեք գաղտնիք»

👍10🥰3
«Լատտեի գործոնը» պատմություն է Զոե անունով մի աղջկա մասին, որն ապրում է միայն չոր աշխատավարձով, երազում ճամփորդելու մասին։✈️ Բայց նույնիսկ պաշտոնը բարձրացնելուց հետո նա չի կարողանում ոչինչ խնայել, իսկ փողերը չգիտես՝ ուր են կորչում։ Մի անգամ սրճարանի բարիստան, այն սրճարանի, որտեղ նա ամեն առավոտ նախաճաշում էր, նրան բացում է «հասրտության գաղտնիքը»։ Դրանցից մեկն էլ հենց «լատտեի գործոնն է»։☕
Սյուժեի զարգացմանը զուգահեռ հեղինակները խորհուրդներ են տալիս, թե ինչպես է պետք ճիշտ ներդրումներ կատարել ու խնայել փողերը։
▪️Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ում պետք են ոգեշնչող օրինակներ։

🥰23👍11
Սովորում ենք խաղալով
Ֆինանսական գրագիտություն երեխաների համար 🃏
Երբևէ մտածե՞լ ես, որ միայն դպրոցում կամ համալսարանում ստացած կրթությունը բավարար չէ կյանքում լուրջ հաջողությունների հասնելու համար։ 💸 Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 🕹️
Խաղերից երեխաները կսովորեն․
✔️ Փողն ավելի արդյունավետ ծախսել
✔️ Երկարաժամկետ հեռանկարում ճիշտ բաշխել ծախսերը
✔️ Ավելի պատասխանատու վերաբերմունք ունենալ ֆինանսական հարաբերություններում
✔️ Նախաձեռնողականություն դրսևորել
✔️ Կծանոթանան ֆինանսների աշխարհին ու նորագույն տեխնոլոգիաներին
✔️ Կսովորեն պայմանավորվել ու գործնական հարաբերություններ կառուցել

👍6
Արիˊ դիտարկենք, թե որ խաղն ինչ օգուտ կարող է տալ:
🟩Մոնոպոլիա
Սա ամենահայտնի խաղն է, որը ծանոթացնում է առևտրի ու բիզնեսի հիմնարար սկզբունքներին։ 🈺 Պատահական չէ, որ խաղը ստեղծվել է ԱՄՆ-ում «Մեծ դեպրեսիայի» տարիներին։
Այս խաղը զարգացնում է հետևյալ հմտությունները.
✅ Ֆինանսների կառավարում
✅ Փողի պահպանում ու բազմապատկում
✅ Բիզնեսի վարման և ներդրումներ կատարելու կարողությունների զարգացում
✅ Գումար աշխատելու նոր մեթոդներ
✅Տրամաբանական մտածելակերպ ու հիշողություն
✅Ղեկավարման ու պլանավորման որակների բարելավում ու մարզում
🟩Cash flow
Այս խաղն ավելի շատ համապատասխանում է 8 տարեկանից բարձր երեխաներին։ Սա ընտանեկան ժամանցի հիանալի տարբերակ է։ Խաղի օգնությամբ երեխան սկսում է հասկանալ, որ հարուստ ու ֆինանսապես անկախ լինելու համար նախ պետք է սովորել ճիշտ վարվել 🪙🪙 փողի հետ։ Ընդամենը մի քանի սեանս անց փոքրիկն արդեն կսկսի ռազմավարություն մշակել ու պլանավորում անել։
Այս խաղի շնորհիվ երեխաները ինքնակատարելագործվելու շատ մեծ մոտիվացիա են ստանում։ Խաղացողներն աստիճանաբար սովորում են ճիշտ 📈 ներդրում կատարել անշարժ գույքի ոլորտում, արժեթղթերում ու բիզնեսում։ Փողերի հոսքը մարզում է ֆինանսական ինտելեկտն ու սովորեցնում է մտածել։
🟩Ստարտափ
Այս խաղը միտված է ՏՏ նախագծերի ստեղծմանը։ Այս տարբերակն ավելի շատ դուր կգա դեռահասներին, որոնք ցանկանում են զարգանալ տվյալ ոլորտում։ Խաղի ընթացքում պետք է թիմ ստեղծել, բաշխել աշխատանքը և սովորել օգտագործել ընձեռված հնարավորությունները։
Աշխատանքի հիմնական տեսակը տարբեր նախագծերի մշակումն է։ Ընդ որում, այդ ընթացքում պետք է հատուկ ստեղծված կայքը լցնել կոնտենտով ու առաջխաղացնել։
🟩Դասական միլիոնատեր
Ավանդական խաղ, որը նաև ժամանակակից մոտիվներ ունի։ Խաղի ընթացքում անհրաժեշտ կլինի ոչ միայն հաջողություն, այլև պլանավորման ունակություններ։ ✍️Խաղի նպատակը՝ աշխատել հնարավորինս շատ գումար ու ներդնել այն որևէ ձեռնարկությունում։ Խաղացողները կարող են տարատեսակ գործարքներ կնքել անշարժ գույքի ոլորտում։ 🏠 Հաղթում է այն մասնակիցը, որը դառնում է մոնոպոլիստ ու գնում է դաշտում առկա ամբողջ գույքը։
🟩Մենեջեր
Սա բավականին պարզ խաղ է, որը զարգացնում է երեխայի ինտելեկտը։ 🧠 Երեխաները խաղի միջոցով ծանոթանում են բիզնեսի հիմունքներին և զարգացնում են մաթեմատիկական ու տնտեսագիտական մտածելակերպը։
🟩Կապիտալ
Սա «Մոնոպոլիա» խաղի ավելի կատարելագործված տեսակն է։ Մասնակիցները կարող են ձեռք բերել հողամասեր և նույնիսկ քաղաքներ ու բնակավայրեր, կարող են օգտակար հանածոների բիզնես հիմնել և ստեղծել հարկային համակարգ։
🟩Բիզնես life
Այս խաղը կօգնի քեզ ու քո փոքրիկին հանդես գալ բրոքերի ու բանկիրի 🏦 դերում։ Խաղն օգնում է զարգացնել տրամաբանական մտածելակերպը, հստակ ռազմավարության շրջանակում գործելու կարողությունը, սովորեցնում է հաշվել։ Ֆինանսական գործողությունների հմուտ իմիտացիան քեզ կօգնի գլուխ հանել բորսաներից ու մրցակցությունից։
🟩Շուկա
Այս խաղը կօգնի ծանոթանալ տնտեսագիտության հիմունքներին։ Խաղի ընթացքում պետք է ստեղծել ու զարգացնել որևէ ձեռնարկություն։ Խաղի ընթացքում դու հայտնվում ես այնպիսի իրավիճակներում, որոնք վերցված են ռեալ բիզնեսից՝ 🤔 վարկեր, հարկեր, աշխատակիցների ներգրավում, բաժնեմասերի առք ու վաճառք և այլն։
Այս խաղերի շնորհիվ կզարգանան ոչ միայն երեխաները, այլև ծնողները: Ի վերջո, երեխաները առաջին հերթին սովորում են նաև իրենց ծնողների օրինակով։ 💚

👍21🥰5😁1
Ի՞նչ ռազմավարություն կարող են ընտրել սկսնակ ներդրողները
Dollar Cost Averaging
Առաջին հայացքից ներդրումային աշխարհը կարող է բարդ և անհասկանալի թվալ: 📈 Եթե նոր ես սկսում քո ճանապարհորդությունը ներդրումային աշխարհում, ապա իմացիˊր, որ կան մի շարք ռազմավարություններ, որոնք կօգնեն քեզ խուսափել ֆինանսական շուկայի անկայունությունից և սթրեսային իրավիճակներից: 😊
Այսօր կներկայացնենք դրանցից մեկը` Dollar Cost Averaging-ը (ծախսերի միջինացումը): Այն հատկապես կհետաքրքրի 🪙 սկսնակ ներդրողներին, որոնք չեն ուզում պարբերաբար սթրեսի ենթարկվել շուկան ուսումնասիրելիս և ներդրումային ճիշտ որոշումներ կայացնելիս:

👉 Ինչպե՞ս է աշխատում «Dollar Cost Averaging» ռազմավարությունը:
Այս մեթոդը ենթադրում է, որ ներդրողը պետք է ընտրի որևէ արժեթուղթ 🗞️ և որոշակի պարբերականությամբ ֆիքսված գումարի չափով գնի այդ արժեթղթից` անկախ շուկայում տիրող իրավիճակից և արժեթղթի գնից:
Այս ռազմավարությունը թույլ է տալիս ներդրողներին նվազեցնել մեկ արժեթղթի միջին արժեքը և իրենց պորտֆելի վրա ֆինանսական շուկայի անկայունության ազդեցությունը:
🟩 Արի՛ այս մեթոդի կիրառման մի օրինակ բերենք. ենթադրենք Արամը 10 տարի առաջ սկսել է ամսական 200 ԱՄՆ դոլար ներդնել S&P 500 ինդեքսի SPY ETF-ում և շարունակում է մինչ օրս։ 💵 Այս պարագայում 2024 թվականի հունվարի դրությամբ նա ներդրած կլինի 24,000 ԱՄՆ դոլար, իսկ նրա պորտֆելի արժեքը կկազմի 45,835 դոլար: Այսինքն 10 տարվա ընթացքում Արամն աշխատել է 21,835 ԱՄՆ դոլար, կամ 9.1% տարեկան։ ✅
Դե ինչ, եթե մենք կարողացանք արթնացնել ներդրողի ոգին, ապա բացի՛ր MyInvest-ը և սկսի՛ր գործել հենց հիմա.
🔸 Ֆիքսի՛ր, թե որքան գումար ես պատրաստ ներդնել ամեն ամիս կամ ամեն եռամսյակ:
🔸 Ընտրի՛ր, թե որտեղ ես ցանկանում ներդրում կատարել: Եթե նոր ես սկսում քո ներդրումային ճանապարհը, ապա կարող ես ձեռք բերել ոչ թե առանձին բաժնետոմսեր, այլ ներդրումային ֆոնդեր` ETF-ներ, ինչի շնորհիվ կունենաս դիվերսիֆիկացված պորտֆել և նազագույնի կհասցնես ռիսկերը:
🔸 Հետևի՛ր ներդրումների քո պլանին:
🔸 Ժամանակ առ ժամանակ վերանայի՛ր ներդրումների քո ռազմավարությունը` վստահ լինելու համար, որ այն համապատասխանում է քո ֆինանսական նպատակներին:
Այս մեթոդը պարզ, բայց նաև ներդրումային աշխարհ մուտք գործելու եկամտաբեր 💵 ռազմավարություն է: Հիմնվելով հետևողականության և երկարաժամկետ նպատակների վրա` ներդրողները կարող են ավելի արագ կողմնորոշվել շուկայում` միևնույն ժամանակ նվազեցնելով ռիսկերը: Հիշի՛ր, հաջող ներդրումները միշտ չէ, որ դժվարություններ են ենթադրում: Երբեմն պարզությունը գլխավոր գաղտնիքն է: ⚡
Հ.Գ. Ներդրումային աշխարհը ավելի խորությամբ կարող ես բացահայտել մեր MyInvest | Investment Blog-ում:
Կսպասենք քեզ այնտեղ:

👍11🥰4
Երեխաների հետ հանգիստը Եգիպտոսում
Ի՞նչ է խորհուրդ տալիս Հեղնար Շալունցը
Արդեն 3 տարի է, ինչ ճամփորդում ենք✈️ երեխաների հետ: Մի քանի ուղևորության ու այլ ճանապարհորդների հետ շփվելու արդյունքում եկել եմ այն եզրահանգման, որ երեխաների ու ծնողների համար լավագույնը ծովափնյա 🌊 պասիվ հանգիստն է` հնարավորինս կարճ թռիչքով:
Քանի որ մոտենում են գարնանային արձակուրդները, որոշել եմ կիսվել իմ փորձով ու պատմել, թե ուր արժի գնալ 👶 երեխաների հետ և ինչպես ընտրել հյուրանոցը։ Իսկ վերջում կնշեմ մի քանի #lifehack, որոնք հաստատ պետք կգան ձեզ ճամփորդության ժամանակ։

👍2😁1😢1
👉 Ո՞ւր գնալ երեխաների հետ
Անկեղծ ասեմ, որ ես Եգիպտոսում հանգստի սիրահար չէի, բայց վերջին հանգիստը «ստիպեց» փոխել կարծիքս: Լավ հյուրանոց ու ճիշտ սեզոն ընտրելու դեպքում Եգիպտոսում հանգիստը կարող է իդեալական անցնել: 🇪🇬
Թռիչքը կարճ է, տուրիստների համար շատ պրոցեսներ պարզեցված են, իսկ բարձրորակ հյուրանոցներն անում են ամեն ինչ, որպեսզի բացի հանգստից այլ բանի մասին չմտածես։ Հանգստի ողջ ընթացքը` ներառյալ երեխաների ժամանցը, կարելի է կազմակերպել հյուրանոցի տարածքում, ինչը հատկապես հարմար է եթե ճամփորդում ես փոքր երեխաների հետ։
Մյուս կարևոր կետը 🥗 սնունդն է․ անգամ ամենաքմահաճ և «վատ ուտող» երեխաների դեպքում սննդի բազմազանությունը թույլ է տալիս չանհանգստանալ, որ երեխադ «սոված կմնա»։ Հյուրանոցների մեծամասնությունը գործում է «All inclusive» սկզբունքով, տարածքում հաճախ առկա են նաև այլ ռեստորաններ։
👉Ինչի՞ն ուշադրություն դարձնել
Երեխայի հետ ճամփորդելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի կետի․ ⭐ հյուրանոցի մաքրություն, սնունդ, տաքացվող լողավազանի առկայություն և այլն։
Երեխաների հետ հանգստի ժամանակ ավելանում են երեխայի «պահանջները»․ արդյոք հյուրանոցը հարմարեցվա՞ծ է երեխաների համար, ունի՞ 🛝 մանկական խաղասենյակներ և խաղահրապարակ, երեկոյան ժամանցային ծրագրեր, մասնավոր լողափ կամ ջրային խաղահրապարակ (մեր հյուրանոցի դեպքում, ցավոք, այս 2-ը բացակայում էին):
Այցելեք տարբեր հյուրանոցների կայքեր ու ստուգեք, ուսումնասիրեք հյուրանոցների բոլոր հնարավորությունները: Կամ, եթե ուզում եք խնայել ձեր ժամանակը ու ամբողջական ինֆորմացիան ստանալ մեկ վայրից, կարող եք օգտվել իմ սիրելի 🤳#MyAmeria-ի #MyTour հարթակից: Այստեղ փաթեթների նկարագրության մեջ կգտնեք ոչ միայն ուղևորության բոլոր մանրամասները` սկսած թռիչքից ժամերից, այլև կծանոթանաք առաջարկվող հյուրանոցների բոլոր հնարավորություններին: Ինձ համար շատ ուրախալի է, որ #MyTour հարթակում ինֆորմացիան ներկայացված է հայերենով: ✅
Հավելեմ, որ հարթակը շատ հարմար է օգտագործման համար: Դուք կարող եք միանգամից փոխել ⚙️ հյուրերի քանակը, թռիչքի օրերն ու սենյակի տեսակը, անմիջապես ստանալ խմբագրված փաթեթի նոր արժեքն ու ձեռք բերել ամբողջ փաթեթն օնլայն` առանց զանգեր կատարելու, այս ու այն կողմ գնալու:
Հարթակը կգտնեք MyAmeria-ի գլխավոր էջում։ Այն այս պահին հասանելի է միայն iOS համակարգում։
👉 Եվ վերջում ամենակարևորը. երեխայի հետ ճամփորդելիս անհրաժեշտ իրերի ցանկը
Անկախ նրանից՝ ուր եմ գնում և ինչ հյուրանոց եմ ընտրում, երեխաներիս հետ ճամփորդելիս պարտադիր վերցնում եմ․
✔️ Դեղատուփ, որտեղ ներառում եմ երեխաներին անհրաժեշտ բոլոր դեղերը, որովհետև տեղում գտնելը բարդ է։
✔️ Արևապաշտպան քսուք, այրվածքներից պաշտպանող դեղ, մոծակների կծելուց պաշտպանող քսուքներ կամ սփրեյ: Փորձեք խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և շատ ջուր խմեք:
✔️ Հավելյալ ուտեստներ, յոգուրտներ, շիլաներ: Հյուրանոցի ուտելիքը սովորաբար լավն է, սակայն չուտելու դեպքում հանգիստ կլինեք, որ երեխաները քաղցած չեն մնա, հատկապես երբ խոսքը փոքրիկների մասին է:
✔️ Խաղեր, որոնք սիրում է ձեր փոքրիկը. նկարչական ալբոմներ, խաղալիքներ, ափին ավազով խաղալու պարագաներ, նույնիսկ եթե հյուրանոցում կա խաղասրահ։
✔️ Եˊվ տաք, ևˊ ամառային հագուստ։ Դրսի և ներսի ջերմաստիճանները կարող են տարբերվել, իսկ հանգստից հիվանդացած վերադառնալ ոչ ոք չի ուզում։
Դե ինչ, «անպայման փորձեք» օգտվել իմբաղադրատոմսից խորհուրդներից, ու սա կլինի երեխայի հետ անցկացրած ձեր ամենալավ հանգիստը ☀️
Չմոռանաք ամրագրել ճամփորդությունը MyTour-ով ու կազմակերպման պրոցեսը դարձրեք մի քանի անգամ ավելի հաճելի ու արագ։

Դե ինչ, «անպայման փորձեք» օգտվել իմ
Չմոռանաք ամրագրել ճամփորդությունը MyTour-ով ու կազմակերպման պրոցեսը դարձրեք մի քանի անգամ ավելի հաճելի ու արագ։
👍25🥰8
Իսկ դու գիտե՞ս, որ.
🖇️ Տարադրամի փոխանակմամբ զբաղվող մասնագետներին շատ հաճախ անվանում են նաև 🐂 «Ցուլեր» և 🐻 «Արջեր»: Միգուցե սա զվարճալի թվա, բայց փոխարժեքների աշխարհում այս անվանումները կարևոր նշանակություն ունեն:
Ցուլերը նրանք են, ովքեր կարծում են, որ արտարժույթի գները շուկայում ⬆️ բարձրանալու են, իսկ արջերը այն թրեյդերներն են, որոնք կանխատեսում են, որ արտարժույթի փոխարժեքը մոտ ապագայում ⬇️ նվազելու է:
Այս անվանումները առաջացել են` ելնելով կենդանիների բնույթից. ցուլերը սովորաբար հարվածում են եղջյուրներով` ներքևից վերև, իսկ արջերը` ճանկերով` վերևից ներքև:
🖇️ Այս պահին արտարժույթի փոխանակման շուկայում կա 180 արժույթ, որոնք ՄԱԿ-ի կողմից ընդունված են որպես վճարման օրինական միջոցներ: Այս արժույթներն օգտագործվում են աշխարհի 🌍195 երկրում:
🖇️ Ամերիայի միջոցով կարող ես իրականացնել շուրջ 11 արժույթի փոխանակում, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակներով.
✅ Քո MyAmeria-ով բացիˊր արտարժույթային անվճար հաշիվ մի քանի վայրկյանում
✅ Կատարիˊր տարբեր արժույթներով փոխանցումներ
✅ Անկանխիկ փոխարկման դեպքում օգտվիˊր ավելի լավ փոխարժեքից
Այսօրվա տարադրամի փոխարժեքին կարող ես ծանոթանալ մեր կայքում:
🖇️ Որքան էլ զարմանալի թվա, բայց Միացյալ Թագավորությունը 🇬🇧 արժույթի փոխանակման ավելի մեծ շուկա ունի, քան Միացյալ Նահանգները🇺🇸 : Մեծ բացահայտում չենք անի, եթե նշենք, որ ԱՄՆ դոլարը ամենաշատ վաճառվող արժույթն է աշխարհում, և շատ երկրներում այն ընդունված է որպես օրինական վճարման տարբերակ: Բացի այդ, ամբողջ աշխարհի գործարքների 87%-ը կատարվում է 💵 դոլարով: Այս ամենի պատճառով էլ շատերը կարծում են, թե ԱՄՆ-ն արտարժույթի առևտրի կենտրոնն է, բայց դա այդպես չէ: Արտարժույթի փոխանակման գործարքների միայն 19%-ն է տեղի ունենում ԱՄՆ-ում: Արտարժույթի առևտրի կենտրոնը Մեծ Բրիտանիան է, որտեղ տեղի է ունենում աշխարհում արժույթի բոլոր փոխանակումների 41%-ը:
🖇️ 2020 թվականին անցկացված WomenInvestors հետազոտության համաձայն՝ ամբողջ աշխարհում արտարժույթի թրեյդերների միայն 11%-ն են 👩💼 կանայք: Չնայած այս ցուցանիշին` կանայք այս ոլորտում հսկայական առաջընթաց են գրանցել:
🖇️ Աշխարհի ամենանոր արժույթն ընդամենը 13 տարեկան է: Իսկ գիտե՞ս, որ դա 🇸🇸 Հարավային Սուդանի ֆունտն է, դե պատճառը պարզ է. Հարավային Սուդանը աշխարհի ամենաերիտասարդ երկիրն է Երևի քեզ հետաքրքրեց, թե որն է աշխարհի ամենահին արժույթը: Ասենք, որ դա բրիտանական ֆունտն է:
Չմոռանաս հավանել նյութը, եթե նոր ու հետաքրքիր փաստ բացահայտեցիր: 😍

👍85🥰12
Ինչպե՞ս սկսել սեփական բիզնես
Բիզնես սկսելիս դու բախվում ես սպասելի ու անսպասելի բազմաթիվ ❓❓❓ հարցերի․ արդյոք հաջողություն կգրանցե՞մ, ի՞նչ է բիզնես պլանը, ինչպե՞ս կազմեմ այն, պարտադի՞ր է արդյոք բիզնեսի գրանցումը, ինչպե՞ս վճարեմ հարկերը․․․ 🤔
Արիˊ հասկանանք՝ ինչ է պետք իմանալ սկսնակ գործարարին, և ինչ ճանապարհ է պետք անցնել սեփական բիզնես ունենալու համար։ 👇

👍9