Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Նոր սերնդի ռադիոն` փոդքասթը, ստեղծվել է, որպեսզի երբ, որտեղ և ինչպես ցանկանաս, 🎧 լսես քեզ հետաքրքրող թեմաների մասին զրույցները: Մեքենա վարելիս, մարզվելիս, աշխատելիս կամ հանգստանալիս լսի´ր այս հաղորդումներից որևէ մեկը ու զինվի´ր ֆինանսական գիտելիքներով: 🎓💲
👍2
🎙️ ChooseFI
Փոդքասթը ունկնդրին տալիս է 💸 ֆինանսական անկախություն: Արդեն հասանելի 160 եթերներից յուրաքանչյուրը լսելուց հետո մտածում ես. «Ես ևս կարող եմ այսպես անել»:

🎙️ Millennial investing
Այս փոդքասթի նպատակն է գրագիտություն տարածել ֆինանսական աշխարհի մասին: Ռոբերտ Լիոնարդը հարցազրույցներ է 🎤 անցկացնում ոլորտի առաջատարների հետ` օգնելով ունկնդրին ֆինանսական որոշումներ կայացնելիս:

🎙️ Ditch the suits
25 րոպե տևողությամբ եթերներում հեղինակը խոսում է 👩‍💼 բիզնեսի հաջողության բանաձևերի մասին` բերելով օրինակներ իրական կյանքից, որոնք ոգևորում են ու մղում ներդրումներ անելու:

🎙️ DIY Money
Հեղինակները 15 րոպեում խոսում են անձնական հաշիվներին առնչվող բոլոր ոլորտների մասին` հարկային պարտականություններ, ամուսնություն, պարտքեր, ապահովագրություն: Անմիջական զրույցի ֆորմատի շնորհիվ դու քեզ զգում ես զրույցի մասնակից:

🎙️ Radical personal finance
Ջոշուա Շիթսը ֆինանսների պլանավորման ոլորտում առաջատար հեղինակություն է, ում խորհուրդներն օգնում են բարելավել ֆինանսական վիճակը խելամիտ💱 ներդրումներից ստացած եկամուտներով: Իրենց ֆինանսական ապագան վերահսկել ցանկացողները պետք է լսեն այս փոդքասթը:

🎙️ Money for the rest of us
Հեղինակը ներդրումների ավագ մասնագետ է, ով ամենապարզ եղանակներով ներկայացնում է 🌍💲 ֆինանսական աշխարհի ամբողջ էությունը:

🎙️ Smart passive income
Այս մեկը տարբերվում է մյուսներից: Հեղինակ Թեփ Ֆլինը բլոգեր է, ինֆլուենսեր և փորձված ներդրող: Նա կիսվում է գիտելիքներով ու վերացնում 💸 ֆինանսների հետ կապված բոլոր վախերը:
👍30🥰9😁1🤔1
Յուրաքանչյուր բիզնես սկսվում է հետաքրքիր 🗨️ գաղափարից: Սակայն միշտ չէ, որ բոլոր հանգամանքները հօգուտ մեզ են դասավորվում: Օրինակ`ֆինանսական ոչ բավարար միջոցներ, շուկայի փոփոխություններ և այլն:
👍4
Եթե ունես գաղափար, կազմել ես բիզնես պլանն ու կատարել ծախսերի կանխատեսումներ, ուրեմն պետք է մտածել ֆինանսավորում գտնելու մասին: Ամենից առաջ դու պետք է ունենաս 4 հարցի պատասխան` ինչի՞ համար, ինչքա՞ն, որտեղի՞ց և ինչպե՞ս:

✔️ Ինքնաֆինանսավորում
Առաջին տարբերակը սեփական կապիտալի կամ խնայողությունների 🪙 օգտագործումն է: Այս կերպ դու կարող ես պահպանել լիակատար վերահսկողություն և ինքդ կրել հնարավոր բոլոր ռիսկերը:

✔️ Ներդրումներ
Վենչուրային հիմնադրամներ

Հիմնադրամները հիմնականում միջոցներ են ներդնում բիզնեսի սկզբնական փուլերում և նորարարական նախագծերում` գիտություն, ՏՏ, հեռահաղորդակցություն, էներգախնայող համակարգեր: Այստեղից է ծագել անվանումը` «venture» անգլերեն նշանակում է ռիսկային նախաձեռնություն, այնպիսին, որը կարող է կա´մ գերշահույթ ունենալ, կա´մ վնասներ կրել:
Ի տարբերութուն սովորական վարկերի` այս եղանակով ներդրում անելիս չի պահանջվում գրավ կամ ապահովություն, առկա է ներդրվող գումարի մեծ չափ, և ներդրողը կարող է մասնակցել որոշումների կայացմանը:

✔️Տեղական և միջազգային կազմակերպություններ
Դու կարող ես դիմել տեղական և միջազգային 🌍 տարբեր կազմակերպությունների, որոնք ունեն բարեգործական, սոցիալ-հասարակական ուղղվածություն, դրամաշնորհային ծրագրեր: Ներկայացնելով քո բիզնես պլանն ու նպատակները` գուցե հենց քո ձեռնարկությունը հաղթի դրամային մրցանակը:

✔️ Վարկավորում և ֆինանսավորման գործիքներ
Կախված ֆինանսավորման նպատակից` դու կարող ես օգտվել բանկային կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարկերից, ֆինանսավորման տարաբնույթ գործիքներից, որոնք առաջարկում են բանկերը: 🏦
Ավելին իմանալու համար սեղմի՛ր այստեղ:
👍22🥰4
Այսօր պատմելու ենք աշխարհի ամենաանհեթեթ հարկերի մասին: 🤗
👍1
🪙 Պատուհանի հարկ
Այս հարկատեսակը գործում էր 🇬🇧 Անգլիայում 17-18-րդ դարերում: Մարդիկ վճարում էին պատուհան ունենալու, արևի լույսից օգտվելու համար: Որքան շատ լուսամուտ ուներ տունը, այնքան մեծ էր հարկը: Սա է պատճառը, որ այդ երկրում կարելի է հանդիպել բազմաթիվ նեղ շենքերի` քիչ թվով 🪟 լուսամուտներով:

🪙 Գլխարկների հարկ
1784-1811թթ. Մեծ Բրիտանիայի բյուջեն մեծապես ձևավորվում էր գլխարկների 🎩 հարկից: Այն բավականին շահավետ էր, քանի որ անգամ ամենաաղքատ քաղաքացին չէր հարգի իրեն, եթե գլխարկ չկրեր: Հարկը մեծապես ազդում էր մեծահարուստների վրա, ովքեր մեկի փոխարեն կարող էին մի քանի գլխարկ կրել:

🪙 Մորուքի հարկ
Հարկը սահմանել էր ռուս Պետրոս I կայսրը, ով 🧔 մորուքը համարում էր հնացած տարր: Նա ցանկանում էր նաև ռուս հասարակության արտաքինը տարբերել արևմտականներից: Նրանք, ովքեր ցանկանում էին մորուք պահել, պետք է հարկ վճարեին, որից հետո տրվում էր հատուկ նշան: Նշանի մի կողմում գրված էր «գումարը վճարված է», իսկ դարձերեսին` «մորուքը բեռ է»:
Այս հարկը հանվեց միայն 1772թ:

🪙 Մեթան գազի հարկ
Ուսումնասիրությունները պարզել են, որ Եվրոպայում մեծ քանակի մեթան գազ է արտազատվում այն ընթացքում, երբ կովերը մարսում են կերած խոտաբույսերը: Ցուցանիշները նվազեցնելու նպատակով ԵՄ մի քանի երկրներում հարկեր են սահմանվել յուրաքանչյուր կովի համար: Ամենաբարձրը 🇩🇰 Դանիայում է, ուր 1 կովի համար հարկը հասնում է մինչև 110 դոլարի:

🪙 Անվան հարկ
Շվեդիայում նորածնի անունը որոշելիս միայն հոր և մոր կարծիքը բավարար չէ, այն պետք է դուր գա նաև Շվեդիայի հարկային 🫣 գործակալությունը: Մինչև երեխայի 5 տարեկան դառնալը ծնողները պետք է դիմեն անվան հաստատման համար, այլապես կտուգանվեն 770 դոլարով: Այս օրենքը գործում էր 1982թ., որպեսզի արգելեր մարդկանց օգտագործել թագավորական անունները, իսկ այսօր նպատակը երեխաներին վիրավորական անուններից պաշտպանելն է:
Չնայած դրան` վերջերս թույլատրվել են «Google», «Lego» անունները:

🪙 Տիբեթյան հարկեր
XX դարի սկզբում Տիբեթում գոյություն ուներ 👂 ականջների հարկը, իսկ հետո էլ` քթի 👃 հարկը: Ականջների հարկը վճարվում էր յուրաքանչյուր ականջի համար, իսկ չվճարելու համար պատիժը ականջները կտրելն էր: Քթի հարկը վճարվում էր` ըստ քթի երկարության. ինչքան քիթը երկար էր, այնքան մեծ էր հարկը:

🪙 Շուն պահելու հարկ
Ճապոնիայում տանը շուն պահելու համար մինչև օրս հարկ են վճարում:

🪙 Աղմուկի հարկ
Ժնևի և Ցյուրիխի օդանավակայաններում, սկսած 1980թ., յուրաքանչյուր ✈️ ինքնաթիռ հարկվում է բարձրացրած աղմուկի համար:

🪙 Խորովածի հարկ
Այս հարկատեսակը շատ ծանր կլիներ մեզ համար:
2007թ. սկսած` Բելգիայի որոշ շրջաններում 🍖 խորոված անելու համար պետք է վճարել հարկ 20 եվրոյի չափով: Սա ունի բնապահպանական նպատակներ, քանի որ փորձագետների հաշվարկներով` խորոված անելու ընթացքում 50-100 գրամ ածխաթթու գազ է արտանետվում:
👍20😁12🤔2
Աշխարհի դրամները հետաքրքիր փաստեր են պահպանում: Իսկ դու գիտեի՞ր, որ ... 👇
👍3
🗯️ Որոշ երկրներ այլևս չեն թողարկում թղթային գումար
Ավստրալիան, Պապուա Նոր Գվինեան, Նոր Զելանդիան, Ռումինիան, Վիետնամը, Կանադան և մի շարք այլ երկրներ թղթայինի փոխարեն սկսել են թողարկել պլաստիկ թղթադրամներ: 🤗

🗯️💲 նշանը եղել է դոլարից և նույնիսկ ԱՄՆ-ից առաջ
Նախքան դոլարի հայտնվելը Ամերիկայում օգտագործվում էր մեքսիկական պեսոն, որի նշանը` $-ը, առաջացել էր P և S տառերի միացումից: Սեփական արժույթի ծնունդից հետո այն շարունակեց օգտագործվել որպես դոլարի նշան:

🗯️ Աշխարհի ամենամեծ մետաղադրամը🪙 կշռում է 1 տոննա
Այն պատրաստված է 99,99% մաքուր ոսկուց, տրամագիծը` 80սմ, հաստությունը` 12սմ: Մետաղադրամների հսկայի արժեքը ստեղծման պահին գնահատվել է 57,34 մլն դոլար: Նրա ստեղծման համար պահանջվել է 18 ամիս:

🗯️ 100 յուանը ամենակեղտոտ թղթադրամն է
Ըստ Օքսֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրության` ամենակեղտոտ թղթադրամը 100 յուանանոցն է, որի վրա «ապաստան է գտնում» 180.000 🦠բակտերիա: Հետաքրքիր է, որ եվրոյի վրա հայտնաբերվել է ընդամենը 11.000 բակտերիա, քանի որ եվրոն մշակվում է հատուկ մանրէասպան միացությամբ:

🗯️ Կանաչը դոլարի գույնն է
Դոլարի 💵 համար ընտրվել է կանաչ գույնը, քանի որ այն ամենադիմացկունն է խամրելու և գունաթափվելու հարցում:

🗯️ ԱՄՆ-ում նախագահը կենդանության օրոք չի կարող լինել թղթադրամի վրա
Ի դեպ, Մարթա Վաշինգթոնը եղել է միակ ամերիկուհին, որ հայտնվել է թղթադրամի վրա:
👍17😱3
Աստվածաշնչյան ոսկե կանոնն ասում է. «Այն, ինչ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու արա նրանց համար»: Իսկ ինչպե՞ս է գործում այս կանոնը բիզնեսում: 😎

21-րդ դարում, երբ աշխարհը գնում է ավտոմատացման ճանապարհով, թվում է, թե սպասարկման արվեստը ետին պլան է մղվում և արժեզրկվում է:

Սակայն իրականությունն այլ է: Այն այսօր էլ արդիական է բոլոր այն բիզնեսների համար, որոնք առաջարկում են սպասարկման ծառայություններ:

Ահա, թե ինչպես կարող է Ոսկե կանոնն օգնել քո բիզնեսին: 👇
👍6
Լավ բիզնեսը հաճախորդների հետ լավ հարաբերություններն են
✔️ Առողջ հարաբերությունները կազմակերպության առաջընթացի բանալին են:
Քո բիզնեսում առաջին տեղում միշտ պետք է լինեն մարդն ու մարդկային հարաբերությունները: Ցանկացած իրավիճակում դու և քո թիմը պետք է փորձեք գտնել այնպիսի լուծումներ, որոնք կգոհացնեն ձեր հաճախորդներին, ու նրանք դռնից դուրս կգան նորից վերադառնալու ցանկությամբ:
✔️ Բիզնեսը պետք է ճկուն լինի և օգտագործի իրավիճակային մարքեթինգի տարրեր, որ ամեն հաճախորդ իրեն զգա կարևոր ու գնահատված: Ահա այդպիսի մի օրինակ:
Մի լրագրող KFC արագ սննդի կետերից մեկում ականատես է լինում ամուսնության առաջարկի ու հոդված է գրում այս վերնագրով` «Հարավաֆրիկյան Հանրապետությունում տղամարդիկ այնքան աղքատ են, որ ամուսնության առաջարկ են անում KFC–ում»: Հոդվածը հակառակ ազդեցությունն է ունենում, այն տարածվում է #KFCProposal հեշթեգով, Huawei ապրանքանիշը զույգին հեռախոս է նվիրում, McDonald’s-ը Թոնի Բրենքսթոնի համերգի տոմս, և շատ այլ բրենդեր իրենց աջակցությունն են ցուցաբերում զույգին: Արտահայտելով իրենց մարդասիրությունը` բիզնեսները ձեռք են բերում հեղինակություն ու սիրվում են:

Լավ բիզնեսը աշխատակիցների հետ լավ հարաբերություններն են
Յուրաքանչյուր գործատու պետք է ստեղծի հարմար պայմաններ իր աշխատակիցների համար, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն ամեն օր 💚 սիրով ու հաճույքով կատարի իր աշխատանքը: Գոհ ու բավարարված մարդկանց աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Google-ը, օրինակ, մեկն է այն ընկերություններից, որն իր աշխատակիցների համար ստեղծել է լավագույն պայմանները: Օրինակ` ընկերության ճաշարանում աշխատում է 3 Micheline աստղի արժանացած 👨‍🍳 խոհարար, իսկ աշխատակիցներն աշխատանքի կարող են գալ իրենց տնային կենդանիների հետ: 🐕🐱
👍12
Մտածո՞ւմ ես որևէ ոլորտում գումար ներդնելու մասին: Դա պիտի անել ոլորտն ուսումնասիրելուց ու ռիսկերը գնահատելուց հետո: Արի´ տեսնենք, թե ներդրումային այս եղանակներից որը կհետաքրքրի քեզ:✌️
🟩 Արժեթուղթ
Արժեթուղթը ֆինանսական ռեսուրսների ներգրավման գործիք է, որ կարող է շատ շահավետ լինել: Արժեթղթի մի քանի տեսակներ կան, որոնցից են.
▪️ Բաժնետոմսեր
Արժեթղթի այս տեսակով կարող ես բաժնետիրական ընկերության շահույթից ստանալ քո բաժինը: Միայն պատկերացրո´ւ, թե ինչքա~ն կմեծանա գումարդ, եթե ընկերությունը մեծ հաջողությունների հասնի:
▪️ Պարտատոմսեր
Դու գնում ես պետության կամ որևէ ընկերության թողարկած պարտատոմս, գումարը նշված ժամկետում ետ է վերադարձվում պարտատիրոջ կողմից` իր անվանական արժեքով և տոկոսագումարով: Այլ կերպ ասած` գումարդ աշխատում է քեզ համար:

🟩 Ավանդներ
Ներդրում կատարելու պասիվ, բայց շահութաբեր եղանակներից մեկը ավանդն է: Ծանոթացի´ր «Ամերիա ավանդ»-ի առավելություններին այստեղ:

🟩 Անշարժ գույք
Բնակարան 🏠 ձեռք բերելը դրամական կայուն հոսք ապահովող ամենահուսալի միջոցներից մեկն է:
Գիտե՞ս, որ բնակարան կարող ես ձեռք բերել ու ստանալ հիփոթեք օնլայն` առանց բանկ գալու: estate.ameriabank.am-ը Հայաստանում տուն գնելու և հիփոթեք ստանալու միակ օնլայն հարթակն է:
👍18
📚 Սթիվեն Քովին «7 habits of highly effective people»
2011թ. Times ամսագիրը այս գիրքը ներառել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործություն ունեցող 25 գրքերի» ցանկում: Ըստ Սթիվեն Քովինի` հաջողակ բիզնեսմենը պիտի ունենա այս 7 սովորություն` լինել նախաձեռնող, պատկերացնել վերջնարդյունքը, սահմանել առաջնահերթությունները, զինվել լավատեսությամբ, հասկանալ և հասկացվել, համագործակցել, պահպանել ու զարգացնել արժեքները:

📚 Դանիել Կանեման «Thinking, fast and slow»
2002թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Դանիել Կանեմանի դրույթները հայտնի են թե´ սկսնակ, թե´ փորձառու ձեռնարկատերերին: «Thinking, fast and slow» գիրքն անփոխարինելի է բոլոր նրանց համար, ում որոշումներն ազդում են իրենց և այլոց բարեկեցության վրա: Օրինակ` բիզնեսմենների համար, որոնք իրենց ենթակայության տակ ունեն աշխատող մարդիկ: Այն նաև պարտադիր ընթերցանության նյութ է ներդրումային շուկայում գործունեություն ծավալողների համար:

📚 Չան Կիմ, Ռենե Մոբորն «Blue Ocean Strategy»
Հեղինակներն առաջ են բերում 2 արտահայտություն` «կարմիր օվկիանոս» և «կապույտ օվկիանոս»: «Կարմիր օվկիանոսը» մրցակցային հարաբերություններն են, որոնք վերածվում են մոլուցքի: Մրցավազքի մեջ ամեն բիզնես մտածում է մյուսին գերազանցելու մասին, և որակը շատ հաճախ մղվում է ետին պլան: Հեղինակներն ամեն բիզնեսի համար կարևոր են համարում «կապույտ օվկիանոսի» գաղափարը, որի մեջ ներառված են այն բիզնեսները, որոնք «աղտոտված չեն» մրցակցությունից, որոնք ստեղծում են որակ և պահանջարկ, ոչ թե անդադար «կռվում ու պայքարում են»:
Գրքում կգնես հստակ ցուցումներ նոր բիզնես մոդել ստեղծելու ու խաղի կանոնները ինքդ սահմանելու մասին:

📚 Նապոլեոն Հիլ «Think and grow reach»
«Ճշմարիտ է, որ «մտքերն առարկաներ են» և զորեղ առարկաներ, երբ նրանք միախառնվում են նպատակի որոշակիության, հաստատակամության և դրանք հարստության կամ այլ նյութական արժեքների վերափոխելու բուռն ցանկության հետ»:
Գիրքը Հիլի 20 տարվա հետազոտությունների արդյունքն է` հիմնված տարբեր մարդկանց հաջողության պատմությունների վրա:

📚 Ջորջ Քլեյսոն «The Richest Man in Babylon»
Պատահական չէ, որ այս գիրքը Ռոբերտ Կիյոսակիի («Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» բեսթսելլերի ամերիկացի աշխարհահռչակ ձեռնարկատեր, գրող և հռետոր) ամենասիրելի գրքերից է: Այն օգնում է աշխարհին և քո առջև բացված հնարավորություններին նայել նոր տեսանկյունից և իմանալ փողի շարունակական հոսք ունենալու հմտությունները:

📚 Քերոլ Դուեկ «The New Psychology of Success»
Սա 21-րդ դարում ձեռներեցների և բիզնես մենեջերների հոգեբանությունը վերլուծող լավագույն գրքերից է: Ըստ Դուեկի տեսության` մարդիկ բաժանվում են 2 խմբի` մարդիկ, որոնք ունեն հստակ մտածելակերպ (fixed mindset), ըստ որի` բոլոր կարողությունները տրվում են ի ծնե, և ճկուն գիտակցությամբ մարդիկ (growth mindset), որոնց կարծիքով ամեն հմտություն հնարավոր է զարգացնել: Գիրքը համոզիչ կերպով ապացուցում է, որ 2-րդ խմբի մարդիկ ավելի հակված են հաջողության հասնելու:

📚 Ջոն Մաքսվել «The 21 Irrefutable Laws of Leadership»
Գիրքը հեղինակի 20 տարվա փորձի և հմտությունների հանրագումարն է: Իր գրքում Մաքսվելը բացահայտում է առաջնորդության 21 համընդհանուր ճշմարտությունները, որոնք յուրաքանչյուրին կօգնեն լավ առաջնորդ դառնալ: «Business Insider» ամսագիրը Մաքսվելին համարել է առաջնորդության ամենաազդեցիկ փորձագետն աշխարհում: Նրա հիմնած կազմակերպություններն աշխարհում վերապատրաստել են 2 միլիոն առաջնորդի:
Այս գրքերը կօգնեն վերափոխել բիզնեսի մասին քո պատկերացումներն ու իմանալ գործնական տարբեր սկզբունքների մասին:
👍28🥰5
Այսօր սոցցանցերից ակտիվ օգտվում է շուրջ 4.2 միլիարդ մարդ, որոնք օրական մոտ 3,5 ժամ անցկացնում են համացանցում: 🌐
Եթե դու ունես սկսնակ կամ զարգացող բիզնես, ապա ամեն օր ունես 3,5 ժամ, որպեսզի իրազեկես քո արտադրանքի մասին, գրավես նոր հաճախորդների և ապահովես ավելի շատ վաճառք:
👍4
1. Ճանաչի´ր քո լսարանը:
Փոքր բիզնեսի համար սոցմեդիան լավ հնարավորություն է հետևորդ-հաճախորդի հետ խոսելու, հասկանալու նախասիրություններն ու հետաքրքրությունները:

2. Գծի´ր քո գնորդների ընդհանրական կերպարը:
Քանի՞ տարեկան են նրանք, ինչո՞վ են զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, որտե՞ղ են բնակվում: 🤔 Սա կօգնի հասկանալ քո լսարանի հետ խոսելու ճիշտ հարթակը: Կարող ես օգտագործել տարբեր սոցիալական հարթակներ տարբեր լսարանների կամ նպատակների հասնելու համար, օրինակ` facebook-ը` 35-50, իսկ Instagram–ը` 18-35 տարեկանների համար:

3. Պլանավորի´ր անելիքները:
Առանց պլանի չկա հստակ նպատակ, և հնարավոր չէ հասկանալ արդյունավետության մակարդակը: Իսկ ինչպե՞ս կազմել սոցմեդիայի պլան:
✔️ Գրի´ր հրապարակվելիք նյութերի, գովազդի ժամանակացույցը և բովանդակությունը:
✔️ Ստեղծի´ր հստակ չափելի նպատակներ, օրինակ`1 ամսում 10%-ով ավելացնել հաճախորդների քանակը:
✔️ Ուսումնասիրի´ր մրցակիցներին ոչ թե կրկնօրինակելու, այլ աշխատող տարբերակներ գտնելու համար:
✔️ Ուսումնասիրի´ր նաև այլ ոլորտի բիզնեսների հաջողության պատմությունները ու գտի´ր քո մոտիվացիան:

4. Ստեղծի´ր վիզուալ բովանդակություն:
Վիզուալ պատկերը ուշադրություն գրավելու յուրահատուկ ձև է, քանի որ մարդիկ դիտում են այն, ինչ գրավում է իրենց աչքը:

5. Կոնտենտը կառուցի´ր 80-20 հարաբերակցությամբ:
Քո նյութերի 80%-ը կարող է լինել ինֆորմատիվ, կրթական, ուսուցողական, իսկ 20%-ը` քո արտադրանքի կամ ծառայության, գովազդի մասին:
👍10🥰9
«Սկզբում դու աշխատում ես անվան վրա, իսկ հետո անունն է աշխատում քեզ համար»:👌🏻

Բիզնես սկսելու կարևոր քայլերից մեկը բրենդինգն է, առաջնայինը` նեյմինգը` այն անունը, որով ապրանքը կամ ծառայությունը հանդես է գալու շուկայում:
👍14
👉 Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով ընկերություն գրանցելիս կազմակերպությունը պետք է 2 տիպի անուն մշակի:

👉 Անվանումներից մեկը գրանցվող ընկերության անվանումն է, այլ կերպ` իրավաբանական անձի անվանումը, իսկ մյուսը` այդ ընկերության ֆիրմային անվանումը` պայմանավորված ապրանքի կամ ծառայության բովանդակությամբ:

👉 Իրավաբանական անձի անվանումը և նրա ֆիրմային անվանումը կարող են լինել նույնը:

Շատ ցանկալի է, որ ՍՊԸ-ի և իր բիզնեսի անվանումները նույնը լինեն, որպեսզի ընկերությունը խուսափի տարատեսակ շփոթմունքներից: Բացի այդ, ժամանակի ընթացքում ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեության շրջանակը, հետևաբար պետք է ընտրել այնպիսի անվանում, որը հետագայում համապատասխանի գործունեությանը:
Սակայն շատ հաճախ անձը ընկերությունը գրանցում է, օրինակ, իր անուն ազգանունով, իսկ ֆիրմային տալիս է այլ անվանում:

👉 Հետաքրքիր անուն ունենալը գործի կեսն է: Պակաս կարևոր չէ անվան իրավաբանական գրանցումը: Հետաքրիր, ստեղծագործ անուն որոշելու ընթացքում պետք է կատարել ստուգում` արդյոք անվանումն ազա՞տ է օգտագործման համար, թե՞ նրա օգտագործման իրավաբանական իրավունքները պատկանում են այլ ընկերության:
👉 Իսկ ինչպե՞ս ընտրել իրավաբանական անձի և ֆիրմային անուններ:
Բացի այն, որ անվանումը պիտի լինի հեշտ գրվող և արտասանվող, ունիվերսալ, դրական հույզեր արթնացնող, այն նաև իրավական տեսանկյունից պետք է լինի օրենսդրական կարգավորումներին համապատասխանող:
✔️ Ասոցիատիվ
Անվանումը պետք է բխի արտադրանքի կամ ծառայության բովանդակությունից և պարունակի առնվազն 1 տարբերակող անուն` հատուկ, հասարակ, հորինված կամ տառերի կապակցությամբ:
✔️ Թարգմանական
Ֆիրմային անվան հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները:
✔️ Հիմնադիրների անուններ
Անվան մեջ կարելի է օգտագործել հիմնադիրների անունները, որոնք բարեհունչ են, հիշվող և եզակի:
✔️ Հորինված բառեր
Կարելի է օգտագործել երևակայությունն ու ստեղծել օրիգինալ տարբերակներ:
👍18🥰6
Երբ դիմում ես բանկին կամ վարկային կազմակերպությանը` քեզ վարկ տրամադրելու համար, նրանք նախևառաջ դիտարկում են քո վարկային սքորը: 🔍
👍3
Ի՞նչ է վարկային սքորը:
Սքորը քո գնահատականն է, որ ցույց է տալիս, թե որքան լավ վարկառու ես դու, արդյոք պարտաճանաչ մարում ես քո վարկային պարտավորությունները, ունես ուշացումներ, թե ոչ:

Ինչպե՞ս է այն որոշվում:
Սքոր գնահատականը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա, իսկ եթե չունես վարկային պատմություն, չունես նաև սքոր գնահատական:

Ի՞նչն է կարևորվում սքորը որոշելիս:

Հաշվարկման հիմնական գործիքներից են`
✔️ Մարումների պատմությունը. վարկերը ժամանակին մարելու դեպքում սքորը բարձր է:
✔️ Վարկերի քանակը. շատ վարկ ունենալը խոսում է ֆինանսական վիճակի ռիսկայնության մասին, և սքորը ցածր է:
✔️ Վարկերի չափը. վարկերով ծանրաբեռնված լինելը ևս ռիսկային է, իսկ սքորը` ցածր:
✔️ Հարցումների քանակ. հաճախակի կատարված հարցումները կարող են վատ ազդեցություն ունենալ սքոր գնահատականի վրա: Վարկային պատմության ժամկետ. որքան երկար ժամանակ են սպասարկվել վարկերը, այնքան ձևավորված սքորը բարձր է, և հակառակը:

Ինչպե՞ս կարող ես իմանալ քո սքոր գնահատականը:
Սքորի նվազագույն միավորը 300 է, առավելագույնը` 850: Որքան բարձր է միավորը, այնքան լավն է վարկային պատմությունը: Քո սքորն իմանալու համար պետք է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո:

Ինչպե՞ս կարելի է բարելավել այն:
Կարող ես մարել կամ նվազեցնել վարկային պարտավորությունները, բացառել հետագա ուշացումները, նվազեցնել վարկերի քանակը:

Հնարավո՞ր է վարկ ստանալ սքոր չունենալու պարագայում:
Սքոր գնահատականն առաջնային ցուցանիշն է, բայց Բանկը դիտարկում է այլ ցուցանիշներ ևս, և դրանք բավարարելու պարագայում վարկը կարող է հաստատվել:
👍53
🛒 5 քայլ, և դու կդադարես անիմաստ գնումներ կատարել

Անիմաստ գնումները միշտ վերադառնում են ավելորդ կիլոգրամների և անպետք իրերի տեսքով: 🥲 Արիˊ հասկանանք, թե ինչպես է պետք տարբերակել ծախսերը:
👍6