Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Ամանորն ինձ համար եռակի տոն է:😍
Բացի Նոր տարի լինելուց, նաև իմ ու մայրիկիս ծննդյան օրն է:🎂

Իմ ծննդյան օրը՝ հունվարի 1-ին, բոլոր բարեկամներն անպայման մեր տուն էին գալիս` շնորհավորելու ինձ ու նաև մերոնց: Ես էլ որպես նվեր միշտ սպասք էի ստանում: 🍽️Այդ ժամանակ դեռ տխրում էի, բայց երևի բարեկամներս մի բան գիտեին:😅
Ես կարծում եմ, որ Ամանորը պետք է տոնել ոչ թե ճոխ սեղանով, այլ հանգիստ ու խաղաղ տրամադրությամբ, շրջապատված ընտանիքի ու մտերիմների ջերմությամբ:💚

Միայն մի ուտեստ եմ միշտ պատրաստում՝ տատիկիս խորիզով գաթան:
Այդ գաթայի մեջ ես գտնում եմ իմ մանկությունն ու բոլորի սերը:🤗
Ու հենց այդ բաղադրատոմսով էլ առաջինը ձեզ հետ եմ ուզում կիսվել:
🥰19👍6
Անկախ այն բանից` դու նոր ես սկսել քո բիզնես գործունեությունը, թե արդեն «վաստակաշատ» բիզնեսմեն ես, Ամանորին պետք է լավ պատրաստվես ու ջերմություն հաղորդես քո հաճախորդներին:💚🤗
Այս պարզ քայլերի միջոցով դու կարող ես բարձրացնել քո բիզնեսի ճանաչելիությունն ու ապահովել տոնական մեծ վաճառքներ ու պատվերներ:
👍2🥰1
Տարածի´ր բարին ու օգնի´ր🫶🏻
Ամանորը սիրո, ջերմության ու հոգատարության մասին է: Ցույց տուր, որ դու սոցիալապես պատասխանատու ես և կիսում ես բարիքները նրանց հետ, որոնք այս պահին ունեն քո օգնության 🫰🏻 կարիքը:

Փոխի´ր սոցիալական էջերի նկարները
Լույսեր, փայլեր կամ փաթիլներ, ❄️ ու քո գլխավոր էջը պատրաստ է դիմավորել Ամանորը: Այդ կերպ դու հետաքրքրություն կառաջացնես քո ծառայությունների նկատմամբ ու կփոխանցես դրական էմոցիաներ:

Ակտիվացրո´ւ սոցիալական էջերդ
Հատկապես այս օրերին, երբ բոլորը 💝նվերներ են փնտրում իրենց մտերիմների համար, քո ակտիվությունը կստիպի հաճախ հիշել քո մասին ու քո բրենդը ներառել նվերների շարքում: Կարող ես կարճ հրապարակումներ պատրաստել, որտեղ կպատմես նվերի նշանակության, տոնական փաթեթավորման և մատուցման ձևերի մասին:

Գովազդի´ր
Քո բիզնեսի տեսանելիությունը բարձրացրո´ւ ինֆլուենսերների միջոցով:📈

Կազմակերպի´ր ամանորյա մրցույթներ
Խաղարկի´ր մի քանի ապրանք կամ նվեր քարտ ու ակտիվացրո´ւ քո լսարանին` ուղղորդելով կատարել մի քանի քայլ` հետևել էջին, կիսվել հրապարակումով և այլն:

Ուղարկի´ր շնորհավորական նամակներ
Ցույց տուր քո հոգատարությունը հաճախորդների նկատմամբ: ☺️Անհատական նամակներով շնորհավորի´ր հավատարիմ կամ նոր հաճախորդներին ու ներկայացրո´ւ հենց նրանց համար պատրաստված հատուկ առաջարկը: 🥳Նրանք իրենց կարևոր ու գնահատված կզգան:💚
👍2🥰2
Արի´ ծանոթանանք 2023թ. թրենդերին:
Գույներ🎨
Այս տարվա թրենդային ակտիվ գույներից են կարմիրի և նարնջագույնի ամենատաք երանգները, այլ կերպ ասած` ազնվամորեգույնը (Rasberry Blush): Իսկ ահա մաջենտան (Viva Magenta) 2023-ի ամենավառ ու ամենատաք գույնն է: Ինտերիերի ամենանուրբ ու հանգստացնող գույնը կանաչի բաց երանգներն են (Savannah green):

Հագուստ👗
Մոդայիկ տեսքի համար անհրաժեշտ կլինեն վառ երանգով ու լայն ձևվածքով կաշվե հագուստները:

Մթերք🥕
Ծովամթերք և բանջարեղեն. առողջ սնվելու «մոդայիկ» դարձած գաղափարը շարունակվելու ու եկող տարում ավելի է ընդլայնելու իր սահմանները: Այնպես որ, սովորի´ր սնվել առողջ ու օգտակար մթերքներով:

Բիզնես👨‍💼
Թվային աշխարհում նորարարությունը շարունակվելու է: 2023-ին նոր թափ են առնելու տեխնոլոգիական ու այլընտրանքային էներգիայի ստացմամբ զբաղվող ստարտափները: Իսկ էլեկտրոնային առևտուրը, ըստ փորձագետների, ապահովելու է համաշխարհային առևտրի 65%-ից ավելին:

Ֆինանսական💱
Անկանխիկ վճարումները ստանալու են մասսայական բնույթ, խրախուսվելու է ֆինանսների օնլայն կառավարումը:

Ժամանցային✈️
Համաձայն կանխատեսումների` 2023թ. մարդիկ ավելի շատ ժամանակ ու ֆիանանսներ են հատկացնելու ճամփորդությանը, հանգստին, մարզասրահներ այցելելուն:
👍5
«Այս տարի ավելի շատ եմ խնայելու», «Այս տարի այլևս պարտքեր չեմ կուտակելու», «Քիչ եմ ծախսելու» ... Դո՞ւ էլ ես ամեն տարի ասում սա 🫣 ու որոշում, որ եկող տարում լինելու ես ֆինանսապես ավելի գրագետ:
Ամեն ինչ ավելի հեշտ կլինի, եթե հետևես մի քանի պարզ քայլի:😊
👍5
Խնայել ավելի շատ
Գաղտնիք չէ, որ ֆինանսական վիճակի լավացման ամենամեծ գործիքը գումար խնայելն է: 💰Այդ անելու տարբեր միջոցներ կան` ներդրում անել, կրճատել ավելորդ ծախսերը, բացել խնայողական հաշիվ և ամեն ամիս կատարել ավտոմատ փոխանցումներ:

Օգտվել հավելվածներից
Եթե խնայելը քեզ մոտ լավ չի ստացվում, խելացի հավելվածները դա կանեն քո փոխարեն: 📱Նրանց մասին պատմել ենք մեր ավելի վաղ արված հրապարակումներում: Մի փոքր վերև բարձրացի´ր:

Բացել խնայողական հաշիվ
Սկսի´ր խնայել Ամերիաբանկի հետ, բացիր խնայողական հաշիվ: 💵Եթե ավանդների ու խնայողական հաշիվների մասին ավելի ամբողջական պատկերացում ես ուզում կազմել, արի մեր կայք:

Մշտապես վերահսկել բյուջեն
Ամեն ամիս հետևի´ր ծախսերիդ պատմությանը: 📊Սա կօգնի քեզ հասկանալ, թե որ ծախսերն էին ոչ նպատակային և թե որոնք կարող էիր շրջանցել:
Եթե քո բոլոր գործարքները կատարես MyAmeria-ով, կտեսնես վճարումների ողջ պատմությունը: Experian, Credit Sesame, Emma հավելվածները նույնպես կարող են օգնել քեզ այդ հարցում:😉
👍6🥰3
Աշխարհում տարբեր տեսակի բանկային քարտեր 💳 կան: Բոլոր քարտերն ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ, օրինակ` ստանդարտ չափ, քարտի համար (14,15, 16 նիշ), վավերականության ժամկետ, թողարկողի լոգո (Visa, MasterCard, American Express և այլն): Բայց դրանք նաև տարբերվում են:
👍6
Ըստ տարածքային կիրառման` քարտերը լինում են`
👉 Տեղական
Օգտագործվում են միայն թողարկող երկրի տարածքում (Հայաստան`ARCA, Ռուսաստան` MIR և այլն):
👉 Միջազգային
Միջազգային վճարային համակարգերի քարտեր են, սպասարկում են ամբողջ 🌎աշխարհում, որոնցից ամենատարածվածներն են VISA-ն և MasterCard-ը:
👉 Վիրտուալ
Այն գոյություն ունի միայն էլեկտրոնային տեսքով, չունի ֆիզիկական կրիչ և հարմար է հատկապես օնլայն 🌐տիրույթում վճարումներ և գնումներ կատարելու համար:

Ըստ նշանակության և գործառույթի` աշխարհի քարտերը լինում են`
✔️ Դեբետային
Քարտը կցվում է անձի բանկային 🏦 հաշվին և թույլ է տալիս տնօրինել դրամական միջոցները: Միջոցները կարելի է և´ կանխիկացնել, և´ վճարումներ կատարել:
✔️ Կրեդիտային (վարկային)
Սրանք վարկային միջոցներ են: Գումարը կարելի է 🏧կանխիկացնել, կատարել վճարումներ և գնումներ, կուտակել միավորներ, ստանալ քեշբեքեր և այլն:
✔️ Կանխավճարային
Տրվում են որոշակի գումարով, սակայն քարտի ծախսերը սահմանափակվում են այն թողարկող բանկի կողմից, օրինակ` քարտը տրամադրվում է միայն վառելիքի 🛢️դիմաց վճարելու համար, կամ միայն որոշակի խանութներում վճարելու համար: Դրանք տրվում են սահմանափակ ժամկետով:
✔️ Նվեր քարտ
Նվեր քարտի 🎁 միջոցները սպառելուց հետո համալրել և կրկին օգտագործել հնարավոր չէ, դրանք տրվում են ավելի կարճ ժամկետով և կոնկրետ վայրերում օգտագործելու նպատակով:
👍35😢1
Նոր սերնդի ռադիոն` փոդքասթը, ստեղծվել է, որպեսզի երբ, որտեղ և ինչպես ցանկանաս, 🎧 լսես քեզ հետաքրքրող թեմաների մասին զրույցները: Մեքենա վարելիս, մարզվելիս, աշխատելիս կամ հանգստանալիս լսի´ր այս հաղորդումներից որևէ մեկը ու զինվի´ր ֆինանսական գիտելիքներով: 🎓💲
👍2
🎙️ ChooseFI
Փոդքասթը ունկնդրին տալիս է 💸 ֆինանսական անկախություն: Արդեն հասանելի 160 եթերներից յուրաքանչյուրը լսելուց հետո մտածում ես. «Ես ևս կարող եմ այսպես անել»:

🎙️ Millennial investing
Այս փոդքասթի նպատակն է գրագիտություն տարածել ֆինանսական աշխարհի մասին: Ռոբերտ Լիոնարդը հարցազրույցներ է 🎤 անցկացնում ոլորտի առաջատարների հետ` օգնելով ունկնդրին ֆինանսական որոշումներ կայացնելիս:

🎙️ Ditch the suits
25 րոպե տևողությամբ եթերներում հեղինակը խոսում է 👩‍💼 բիզնեսի հաջողության բանաձևերի մասին` բերելով օրինակներ իրական կյանքից, որոնք ոգևորում են ու մղում ներդրումներ անելու:

🎙️ DIY Money
Հեղինակները 15 րոպեում խոսում են անձնական հաշիվներին առնչվող բոլոր ոլորտների մասին` հարկային պարտականություններ, ամուսնություն, պարտքեր, ապահովագրություն: Անմիջական զրույցի ֆորմատի շնորհիվ դու քեզ զգում ես զրույցի մասնակից:

🎙️ Radical personal finance
Ջոշուա Շիթսը ֆինանսների պլանավորման ոլորտում առաջատար հեղինակություն է, ում խորհուրդներն օգնում են բարելավել ֆինանսական վիճակը խելամիտ💱 ներդրումներից ստացած եկամուտներով: Իրենց ֆինանսական ապագան վերահսկել ցանկացողները պետք է լսեն այս փոդքասթը:

🎙️ Money for the rest of us
Հեղինակը ներդրումների ավագ մասնագետ է, ով ամենապարզ եղանակներով ներկայացնում է 🌍💲 ֆինանսական աշխարհի ամբողջ էությունը:

🎙️ Smart passive income
Այս մեկը տարբերվում է մյուսներից: Հեղինակ Թեփ Ֆլինը բլոգեր է, ինֆլուենսեր և փորձված ներդրող: Նա կիսվում է գիտելիքներով ու վերացնում 💸 ֆինանսների հետ կապված բոլոր վախերը:
👍30🥰9😁1🤔1
Յուրաքանչյուր բիզնես սկսվում է հետաքրքիր 🗨️ գաղափարից: Սակայն միշտ չէ, որ բոլոր հանգամանքները հօգուտ մեզ են դասավորվում: Օրինակ`ֆինանսական ոչ բավարար միջոցներ, շուկայի փոփոխություններ և այլն:
👍4
Եթե ունես գաղափար, կազմել ես բիզնես պլանն ու կատարել ծախսերի կանխատեսումներ, ուրեմն պետք է մտածել ֆինանսավորում գտնելու մասին: Ամենից առաջ դու պետք է ունենաս 4 հարցի պատասխան` ինչի՞ համար, ինչքա՞ն, որտեղի՞ց և ինչպե՞ս:

✔️ Ինքնաֆինանսավորում
Առաջին տարբերակը սեփական կապիտալի կամ խնայողությունների 🪙 օգտագործումն է: Այս կերպ դու կարող ես պահպանել լիակատար վերահսկողություն և ինքդ կրել հնարավոր բոլոր ռիսկերը:

✔️ Ներդրումներ
Վենչուրային հիմնադրամներ

Հիմնադրամները հիմնականում միջոցներ են ներդնում բիզնեսի սկզբնական փուլերում և նորարարական նախագծերում` գիտություն, ՏՏ, հեռահաղորդակցություն, էներգախնայող համակարգեր: Այստեղից է ծագել անվանումը` «venture» անգլերեն նշանակում է ռիսկային նախաձեռնություն, այնպիսին, որը կարող է կա´մ գերշահույթ ունենալ, կա´մ վնասներ կրել:
Ի տարբերութուն սովորական վարկերի` այս եղանակով ներդրում անելիս չի պահանջվում գրավ կամ ապահովություն, առկա է ներդրվող գումարի մեծ չափ, և ներդրողը կարող է մասնակցել որոշումների կայացմանը:

✔️Տեղական և միջազգային կազմակերպություններ
Դու կարող ես դիմել տեղական և միջազգային 🌍 տարբեր կազմակերպությունների, որոնք ունեն բարեգործական, սոցիալ-հասարակական ուղղվածություն, դրամաշնորհային ծրագրեր: Ներկայացնելով քո բիզնես պլանն ու նպատակները` գուցե հենց քո ձեռնարկությունը հաղթի դրամային մրցանակը:

✔️ Վարկավորում և ֆինանսավորման գործիքներ
Կախված ֆինանսավորման նպատակից` դու կարող ես օգտվել բանկային կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարկերից, ֆինանսավորման տարաբնույթ գործիքներից, որոնք առաջարկում են բանկերը: 🏦
Ավելին իմանալու համար սեղմի՛ր այստեղ:
👍22🥰4
Այսօր պատմելու ենք աշխարհի ամենաանհեթեթ հարկերի մասին: 🤗
👍1
🪙 Պատուհանի հարկ
Այս հարկատեսակը գործում էր 🇬🇧 Անգլիայում 17-18-րդ դարերում: Մարդիկ վճարում էին պատուհան ունենալու, արևի լույսից օգտվելու համար: Որքան շատ լուսամուտ ուներ տունը, այնքան մեծ էր հարկը: Սա է պատճառը, որ այդ երկրում կարելի է հանդիպել բազմաթիվ նեղ շենքերի` քիչ թվով 🪟 լուսամուտներով:

🪙 Գլխարկների հարկ
1784-1811թթ. Մեծ Բրիտանիայի բյուջեն մեծապես ձևավորվում էր գլխարկների 🎩 հարկից: Այն բավականին շահավետ էր, քանի որ անգամ ամենաաղքատ քաղաքացին չէր հարգի իրեն, եթե գլխարկ չկրեր: Հարկը մեծապես ազդում էր մեծահարուստների վրա, ովքեր մեկի փոխարեն կարող էին մի քանի գլխարկ կրել:

🪙 Մորուքի հարկ
Հարկը սահմանել էր ռուս Պետրոս I կայսրը, ով 🧔 մորուքը համարում էր հնացած տարր: Նա ցանկանում էր նաև ռուս հասարակության արտաքինը տարբերել արևմտականներից: Նրանք, ովքեր ցանկանում էին մորուք պահել, պետք է հարկ վճարեին, որից հետո տրվում էր հատուկ նշան: Նշանի մի կողմում գրված էր «գումարը վճարված է», իսկ դարձերեսին` «մորուքը բեռ է»:
Այս հարկը հանվեց միայն 1772թ:

🪙 Մեթան գազի հարկ
Ուսումնասիրությունները պարզել են, որ Եվրոպայում մեծ քանակի մեթան գազ է արտազատվում այն ընթացքում, երբ կովերը մարսում են կերած խոտաբույսերը: Ցուցանիշները նվազեցնելու նպատակով ԵՄ մի քանի երկրներում հարկեր են սահմանվել յուրաքանչյուր կովի համար: Ամենաբարձրը 🇩🇰 Դանիայում է, ուր 1 կովի համար հարկը հասնում է մինչև 110 դոլարի:

🪙 Անվան հարկ
Շվեդիայում նորածնի անունը որոշելիս միայն հոր և մոր կարծիքը բավարար չէ, այն պետք է դուր գա նաև Շվեդիայի հարկային 🫣 գործակալությունը: Մինչև երեխայի 5 տարեկան դառնալը ծնողները պետք է դիմեն անվան հաստատման համար, այլապես կտուգանվեն 770 դոլարով: Այս օրենքը գործում էր 1982թ., որպեսզի արգելեր մարդկանց օգտագործել թագավորական անունները, իսկ այսօր նպատակը երեխաներին վիրավորական անուններից պաշտպանելն է:
Չնայած դրան` վերջերս թույլատրվել են «Google», «Lego» անունները:

🪙 Տիբեթյան հարկեր
XX դարի սկզբում Տիբեթում գոյություն ուներ 👂 ականջների հարկը, իսկ հետո էլ` քթի 👃 հարկը: Ականջների հարկը վճարվում էր յուրաքանչյուր ականջի համար, իսկ չվճարելու համար պատիժը ականջները կտրելն էր: Քթի հարկը վճարվում էր` ըստ քթի երկարության. ինչքան քիթը երկար էր, այնքան մեծ էր հարկը:

🪙 Շուն պահելու հարկ
Ճապոնիայում տանը շուն պահելու համար մինչև օրս հարկ են վճարում:

🪙 Աղմուկի հարկ
Ժնևի և Ցյուրիխի օդանավակայաններում, սկսած 1980թ., յուրաքանչյուր ✈️ ինքնաթիռ հարկվում է բարձրացրած աղմուկի համար:

🪙 Խորովածի հարկ
Այս հարկատեսակը շատ ծանր կլիներ մեզ համար:
2007թ. սկսած` Բելգիայի որոշ շրջաններում 🍖 խորոված անելու համար պետք է վճարել հարկ 20 եվրոյի չափով: Սա ունի բնապահպանական նպատակներ, քանի որ փորձագետների հաշվարկներով` խորոված անելու ընթացքում 50-100 գրամ ածխաթթու գազ է արտանետվում:
👍20😁12🤔2
Աշխարհի դրամները հետաքրքիր փաստեր են պահպանում: Իսկ դու գիտեի՞ր, որ ... 👇
👍3
🗯️ Որոշ երկրներ այլևս չեն թողարկում թղթային գումար
Ավստրալիան, Պապուա Նոր Գվինեան, Նոր Զելանդիան, Ռումինիան, Վիետնամը, Կանադան և մի շարք այլ երկրներ թղթայինի փոխարեն սկսել են թողարկել պլաստիկ թղթադրամներ: 🤗

🗯️💲 նշանը եղել է դոլարից և նույնիսկ ԱՄՆ-ից առաջ
Նախքան դոլարի հայտնվելը Ամերիկայում օգտագործվում էր մեքսիկական պեսոն, որի նշանը` $-ը, առաջացել էր P և S տառերի միացումից: Սեփական արժույթի ծնունդից հետո այն շարունակեց օգտագործվել որպես դոլարի նշան:

🗯️ Աշխարհի ամենամեծ մետաղադրամը🪙 կշռում է 1 տոննա
Այն պատրաստված է 99,99% մաքուր ոսկուց, տրամագիծը` 80սմ, հաստությունը` 12սմ: Մետաղադրամների հսկայի արժեքը ստեղծման պահին գնահատվել է 57,34 մլն դոլար: Նրա ստեղծման համար պահանջվել է 18 ամիս:

🗯️ 100 յուանը ամենակեղտոտ թղթադրամն է
Ըստ Օքսֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրության` ամենակեղտոտ թղթադրամը 100 յուանանոցն է, որի վրա «ապաստան է գտնում» 180.000 🦠բակտերիա: Հետաքրքիր է, որ եվրոյի վրա հայտնաբերվել է ընդամենը 11.000 բակտերիա, քանի որ եվրոն մշակվում է հատուկ մանրէասպան միացությամբ:

🗯️ Կանաչը դոլարի գույնն է
Դոլարի 💵 համար ընտրվել է կանաչ գույնը, քանի որ այն ամենադիմացկունն է խամրելու և գունաթափվելու հարցում:

🗯️ ԱՄՆ-ում նախագահը կենդանության օրոք չի կարող լինել թղթադրամի վրա
Ի դեպ, Մարթա Վաշինգթոնը եղել է միակ ամերիկուհին, որ հայտնվել է թղթադրամի վրա:
👍17😱3
Աստվածաշնչյան ոսկե կանոնն ասում է. «Այն, ինչ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, նույնը դու արա նրանց համար»: Իսկ ինչպե՞ս է գործում այս կանոնը բիզնեսում: 😎

21-րդ դարում, երբ աշխարհը գնում է ավտոմատացման ճանապարհով, թվում է, թե սպասարկման արվեստը ետին պլան է մղվում և արժեզրկվում է:

Սակայն իրականությունն այլ է: Այն այսօր էլ արդիական է բոլոր այն բիզնեսների համար, որոնք առաջարկում են սպասարկման ծառայություններ:

Ահա, թե ինչպես կարող է Ոսկե կանոնն օգնել քո բիզնեսին: 👇
👍6
Լավ բիզնեսը հաճախորդների հետ լավ հարաբերություններն են
✔️ Առողջ հարաբերությունները կազմակերպության առաջընթացի բանալին են:
Քո բիզնեսում առաջին տեղում միշտ պետք է լինեն մարդն ու մարդկային հարաբերությունները: Ցանկացած իրավիճակում դու և քո թիմը պետք է փորձեք գտնել այնպիսի լուծումներ, որոնք կգոհացնեն ձեր հաճախորդներին, ու նրանք դռնից դուրս կգան նորից վերադառնալու ցանկությամբ:
✔️ Բիզնեսը պետք է ճկուն լինի և օգտագործի իրավիճակային մարքեթինգի տարրեր, որ ամեն հաճախորդ իրեն զգա կարևոր ու գնահատված: Ահա այդպիսի մի օրինակ:
Մի լրագրող KFC արագ սննդի կետերից մեկում ականատես է լինում ամուսնության առաջարկի ու հոդված է գրում այս վերնագրով` «Հարավաֆրիկյան Հանրապետությունում տղամարդիկ այնքան աղքատ են, որ ամուսնության առաջարկ են անում KFC–ում»: Հոդվածը հակառակ ազդեցությունն է ունենում, այն տարածվում է #KFCProposal հեշթեգով, Huawei ապրանքանիշը զույգին հեռախոս է նվիրում, McDonald’s-ը Թոնի Բրենքսթոնի համերգի տոմս, և շատ այլ բրենդեր իրենց աջակցությունն են ցուցաբերում զույգին: Արտահայտելով իրենց մարդասիրությունը` բիզնեսները ձեռք են բերում հեղինակություն ու սիրվում են:

Լավ բիզնեսը աշխատակիցների հետ լավ հարաբերություններն են
Յուրաքանչյուր գործատու պետք է ստեղծի հարմար պայմաններ իր աշխատակիցների համար, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն ամեն օր 💚 սիրով ու հաճույքով կատարի իր աշխատանքը: Գոհ ու բավարարված մարդկանց աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Google-ը, օրինակ, մեկն է այն ընկերություններից, որն իր աշխատակիցների համար ստեղծել է լավագույն պայմանները: Օրինակ` ընկերության ճաշարանում աշխատում է 3 Micheline աստղի արժանացած 👨‍🍳 խոհարար, իսկ աշխատակիցներն աշխատանքի կարող են գալ իրենց տնային կենդանիների հետ: 🐕🐱
👍12
Մտածո՞ւմ ես որևէ ոլորտում գումար ներդնելու մասին: Դա պիտի անել ոլորտն ուսումնասիրելուց ու ռիսկերը գնահատելուց հետո: Արի´ տեսնենք, թե ներդրումային այս եղանակներից որը կհետաքրքրի քեզ:✌️