Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
Դրամապանակումդ ունե՞ս գումար, որն արդեն «ուժասպառ է եղել»:
Կենտրոնական բանկը փոխանակում է հին կամ պատռված դրամները նորերով:

Փոխանակվում են միայն այն թղթադրամները, որոնք.👇🏻

· պահպանել են մակերեսի 60%-ից ավելին
· պատռված են ու սոսնձվել կամ միացվել են կպչուն ժապավենով
· կրում են ջերմային կամ քիմիական հետքեր
· պատկերները և գույները հստակ չեն
· ունեն 5մմ տրամագծով անցքեր, բայց մակերեսի 60%-ը պահպանված է
· ունեն ներկոտվածություն
· ունեն գծեր և գրառումներ
· ունեն արտադրական շեղումներ
· փոխանակվում են նաև ծռված, ջերմային կամ քիմիական ազդեցության, կոռոզիայի ենթարկված, արտադրական շեղումներ ունեցող մետաղադրամները:
👍13
💁🏻‍♀️ Ֆիզիկական անձինք դրամը կարող են ներկայացնել փոխանակման առևտրային բանկի միջոցով կամ անմիջապես Կենտրոնական բանկին: Իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն դրամը առևտրային բանկին, վերջինս էլ՝ կենտրոնական բանկին:

🧐 Համաձայն օրենքի՝ փորձաքննության արդյունքում վճարունակ ճանաչված դրամանիշերը փոխանակվում են առևտրային բանկերի կամ ԿԲ-ի կողմից: Իսկ անվճարունակ ճանաչվածները չեն վերադարձվում հաճախորդին և չեն փոխանակվում, դրանք հանձնվում են ԿԲ-ին՝ հատուկ քննություն անցնելու համար:
👍17😁4
🛍 Շուտով շոփինգի սիրահարների «մասնագիտական» տոնն է՝ Սև Ուրբաթը, իսկ դա նշանակում է, որ պետք է մարտական տրամադրվել ու զինվել խելացի շոփինգի գիտելիքներով։
Քեզ համար ստեղծել ենք սևուրբաթյան բառարան, որ պատրաստ լինես բանակցել ցանկացած իրավիճակում👇🏻

1️⃣ BOGO
Գնի՛ր մեկը, երկրորդը ստացի՛ր նվեր։
 
2️⃣ Doorbuster/Early bird sales
Ցածր գներ այն մարդկանց համար, որոնք գնումներ են կատարում մինչև առավոտյան ժամը 8-ը:

3️⃣ Exclusion
Իրեր, որոնք ավելի ցածր գին չունեն (ամենացածր գնով են վաճառվում)։

4️⃣ Night owl sales/specials
Ցածր գներ այն մարդկանց համար, ովքեր ուշ ժամերի են գնումներ կատարում։

5️⃣ To try on
Նախապես փորձել իրը՝ ստուգելու համար, որ այն համապատասխանում է:
 
6️⃣ Massive discount
Շատ զգալի զեղչ։
 
7️⃣ A bargain
Իսկապես լավ գնով ապրանք։

8️⃣ A deal
Գնման լավ առաջարկ։

9️⃣ Window shopping
Շրջել խանութներում՝ առանց որևէ բան գնելու։
 
🔟 It's a Steal
Մեծ ակցիա, մեծ զեղչ:
 
1️⃣1️⃣ Rain Check
Գնել ինչ-որ բան զեղչով, երբ զեղչի առաջարկն ավարտվել է:
👍14😁3
Գնումները սկսի՛ր վաղ առավոտից
Հմուտ շոփոհոլիկները գնում են գնումների վաղ առավոտից🛍️

Մինչև Սև ուրբաթ ստուգի՛ր նախընտրածդ իրերի արժեքները
Առանձնացրո՛ւ այն իրերը, որոնք պատրաստվում ես գնել Սև ուրբաթին և ուսումնասիրի՛ր դրանց արժեքները🤔

Գրանցվի՛ր, որ ստանաս զեղչերով նամակներ
Բազմաթիվ օնլայն խանութներ, հատկապես տոներին ընդառաջ հաղորդագրությունների միջոցով ուղարկում են զեղչի կոդեր, որոնք կարող ես օգտագործել արդեն իսկ զեղչված իրն ավելի շատ զեղչելու համար։ Պարզապես գրանցվի՛ր օնլայն հարթակներում ու սպասի՛ր զեղչի կոդով նամակին🏷️

Ուշադիր հետևի՛ր սոցիալական մեդիաներին
Մինչև Սև Ուրբաթը ուշադիր եղիր սիրելի բրենդերի սոցիալական ցանցերին🔍։ Դրանցից կարող ես տեղեկանալ սպասվող զեղչերի ու հատուկ առաջարկների մասին:

Ի դեպ, Սև ուրբաթին օնլայն գնումներ անելիս քո առողջությանը վտանգ չի սպառնում
2008-2016թթ. տվյալներով Ամերիկայում Սև ուրբաթի ընթացքում 109 մարդ ստացել է տարատեսակ մարմնական վնասվածքներ😮 Իսկ օնլայն գնելն անվտանգ է😊
👍5🥰1😁1
📌Այցելի՛ր խանութ Սև Ուրբաթի նախորդ օրը
Ծանոթացի՛ր առկա տեսականուն, հիշի՛ր հավանածդ իրերի տեղը և Սև Ուրբաթի ընթացքում պարզապես վերցրո՛ւ դրանք՝ առանց ավելորդ փնտրտուքների։

📌Օգտվի՛ր քեշբեքերից
Անկանխիկ վճարումներ անելն ավելի շահավետ է, քանի որ շատ խանութներում ստանալու ես հետվճար: Ահա մեր գործընկեր կազմակերպությունների ցանկը, որոնցից քեշբեք ունես Ամերիաբանկի քո քարտերով վճարելիս` https://ameria.me/cashback

📌Շոփինգի պատրաստվա՛ծ գնա
Եթե շոփինգի սիրահար ես, հագի՛ր քո ամենահարմար կոշիկներն ու ամենաազատ հագուստը, քեզ հետ վերցրո՛ւ սիրելի շոկոլադե սալիկները: Դու հաստատ երկար ես շրջելու առևտրի կենտրոններում։

📌Բարեհամբույր եղի՛ր
Սևուրբաթյան խառնաշփոթը կարող է հունից հանել, բայց փորձի՛ր բարեհամբույր լինել բոլորի հետ ու հնարավորինս վայելել շոփինգային իրարանցումը:
🥰3👍2
☑️Գնումներ կատարի՛ր հուսալի կայքերից: Եթե կայքի հղման անվան դիմաց չկա կողպեքի նշան, կամ այն չի սկսվում https-ով, ուրեմն շտապի՛ր լքել «տարածքը» առանց ցտեսություն ասելու:

☑️Օնլայն վաճառք իրականացնող կայքերն ունեն բաժին՝ հաճախորդների կարծիքների և մեկնաբանությունների համար: Կարդա՛ դրանք:

☑️Կայքէջում պետք է հասանելի լինի բջջային հեռախոսահամար, հասցե, էլ. հասցե: Պետք է հստակ ներկայացված լինեն առաքման և վերադարձի պայմանները:

☑️Վճարում կատարելիս վստահելի կայքերը քեզ տանում են վճարման էջ, վճարումը հաստատում են էլեկտրոնային անդորրագրով, որից հրաժարվել պետք չէ` հետագայում ծագած խնդիրները լուծելու համար:

☑️Անձնական տվյալներդ լրացրո՛ւ միայն ըստ անհրաժեշտության` անուն, ազգանուն, բնակության հասցե, էլ. հասցե և հեռախոսահամար:

☑️Ոչ մեկին մի՛ տրամադրիր մեկանգամյա գաղտնաբառը, անձնագրային տվյալներդ:

☑️Մի՛ օգտվիր հանրային վայրերի ինտերնետային կապից: Դա անվտանգ չէ, և զեղծարարները կարող են WiFi-ի միջոցով ինֆորմացիա կորզել:
👍8
Քարտի պաշտպանություն

☑️Եթե կասկածելի կայքից գնում ես կատարել, և քո բանկային քարտից դրամական միջոցների արտահոսք ես նկատել, կարող ես շտապ բլոկավորել քարտդ MyAmeria հավելվածի կամ Ամերիաբանկի 📞010/012 561111 ձայնային ծառայության միջոցով կամ էլ Ամերիաբանկում գրանցված քո հեռախոսահամարից՝ հավաքելով *116# USSD կոդն ու հետևելով հրահանգներին:

Գնացինք գնումների, դու պատրաստ ես🖤
👍4🥰2
Սև ուրբաթը դարձել է տարվա ամենամեծ առևտրային տոնն աշխարհում, իսկ 🌐Կիբեր երկուշաբթին նշվում է Սև ուրբաթին հաջորդող երկուշաբթի օրը: Այն առանձնահատուկ օր է դարձել օնլայն խանութների՝ Amazon-ի, eBay-ի և Aliexpress-ի շնորհիվ: Սև ուրբաթն ասոցացվում է զեղչված հագուստի, աքսեսուարների ու խնամքի պարագաների հետ, իսկ Կիբեր երկուշաբթին էլեկտրոնիկայի զեղչերի մասին է։

Ե՞րբ և ի՞նչ գնել

👉Առևտրի վերլուծաբանները խորհուրդ են տալիս թանկարժեք ապրանքները գնել այսօր՝ Սև ուրբաթին, իսկ գաջեթները` երկուշաբթի:
👉Սև ուրբաթին ձեռք բերել այս տարվա արտադրանք, իսկ Կիբեր երկուշաբթիին` նախորդ տարիների ապրանքները ևս:
👉Ամանորյա շոփինգը սկսել արդեն հիմա՝ նվերներն ամենահարմար գնով ձեռք բերելու համար։

📌Զեղչերը չեն սահմանափակվում միայն Սև ուրբաթով և Կիբեր երկուշաբթիով։ Սովորաբար դրանք շարունակվում են ամբողջ նոյեմբերի ընթացքում՝ հատկապես օնլայն հարթակներում։ Այնպես որ, եթե չես հասցրել գնումներ կատարել, մի՛ հուսահատվիր, դեռ ժամանակ կա։

Մաղթում ենք հաճելի ուրբաթ ու նույնքան հաճելի երկուշաբթի💚
👍6🥰4
😍 Եկեք պատմեմ, թե ես ճամփորդությունից առաջ ինչպես եմ նախապատրաստվում հոգեպես ու ֆինանսապես 👇
Քե՞շ, թե՞ նոն քեշ 🤔

💱 Առաջին հերթին ուսումնասիրում եմ, թե տվյալ երկրում ինչ արժույթ կա: Օրինակ, եթե մեկնում եմ Եվրոպա և ուզում եմ արժույթի փոխանակման տատանումներից շատ չտուժել, նախապես բացում եմ եվրոյով բանկային քարտ։

🤩 Վերջերս ֆիզիկական քարտի փոխարեն պատվիրեցի նույն քարտի թվային տարբերակը, որն էլ կցեցի էլեկտրոնային դրամապանակի ու հեռախոսի միջոցով ակնթարթային վճարումներ էի անում: 💳 Թվային քարտը նաև շատ լավ լուծում էր, քանի որ բանկային քարտը նախօրոք չէի հասցրել պատվիրել ու ունեի ընդամենը մի օր: Թվային քարտը պատվիրեցի օնլայն` 📱 MyAmeria հավելվածով, ու ժամեր անց քարտն արդեն պատրաստ էր։
🥰21👍13
Մինչև որևէ երկիր մեկնելը թանգարանների, գնացքի, ավտոբուսի տոմսերը գնում եմ օնլայն, հյուրանոցի վճարումը նույնպես անում եմ նախապես։ Սա ճամփորդությանս բյուջեն պլանավորելու շատ լավ սկիզբ ա: Այսպես ես նաև ժամանակ եմ խնայում ու խուսափում երկար հերթերից։ 💡

👛 Բացի բանկային քարտի վրա գումար ունենալուց, միշտ դրամապանակումս ունենում եմ կանխիկ գումար, որովհետև կան շատ վայրեր, որտեղ վճարումները միայն կանխիկ տարբերակով են։ Շատ մեծ կանխիկ գումար չեմ վերցնում ինձ հետ, որովհետև գնահատում եմ իմ ու դրամապանակիս անվտանգությունը: 🔐

Հա, ի դեպ, Ամերիաբանկի MyAmeria մոբայլ հավելվածը շատ լավ ծառայություն ունի: Քարտը կորցնելու դեպքում արագ մտնում ես հավելված ու բլոկավորում անում: Հավելվածում ապաբլոկավորում անելու ծառայությունն էլ կա, որը, իմ կարծիքով, շատ հարմար ու լավ լուծում է: 💚
👍32🥰15🤔1
🤔 Ի՞նչ է քեշբեքը կամ հետվճարը
Քեշբեքը ծնվել է 1980-ական թթ. ԱՄՆ-ում, որպեսզի խթանի անկանխիկ առևտուրը: Իսկ բառացի նշանակում է հետվճար: 💸

🤔 Քեշբեքի ի՞նչ տեսակներ կան աշխարհում
👉 Դրամային - ցանկացած գնման դեպքում քեշբեքը փոխանցվում է դրամի տեսքով, որ կարող  ես կանխիկացնել:

👉 Միավորային - գնումից կամ գործարքից ստանում ես միավորներ, որոնցով կարող ես կրկին օգտվել ծառայություններից քո կուտակած միավորներով

👉 Կոմբինացված - հետվճարը կատարվում է միավորների կամ գումարի տեսքով, և այն օգտագործելու ընտրությունը քոնն է:

🤔 Ինչպե՞ս է այն աշխատում
Եթե, օրինակ, գնաս «Կինոպարկ», վճարես Ամերիաբանկի քո քարտով, կստանաս 3.5% քեշբեք, և գումարը կփոխանցվի քո քարտին:

😉 Ասա´, որ հարմար է
Անկանխիկ գնում ես անում ու տոկոսները հետ ստանում:

😍 Մի փեշ քեշբեք
Եթե ունես Ամերիաբանկի քարտ, տարբեր խանութներում, սրճարաններում, բժշկական կենտրոններում և ապահովագրական ընկերություններում ունես մի շարք քեշբեքեր: 💳

🔗 Ցանկն այստեղ է` https://ameria.me/3HFm8fG
👍9🥰8
Ամանորը 🎄 տարվա ամենասպասված և գեղեցիկ տոներից է, երբ բոլորս փորձում ենք անել առավելագույնը մեր սիրելիներին և մտերիմներին երջանկացնելու համար։ Բայց ասա, որ նվեր ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ:
Մենք եկել ենք` քեզ օգնելու: 😍
🎄Մտածիր, թե ինչ հաղորդագրություն ես ուզում փոխանցել նվերիդ միջոցով. ասել շնորհակալություն, պարգևել ժպիտ, արտահայտել քո անսահման սերը, ասել, որ նա ամենակարևոր մարդն է քո կյանքում 💚

🎄Կազմիր այն նվերների ցանկը, որոնք կօգնեն քեզ փոխանցել քո զգացմունքներն ու բառերը:
Օրինակ, եթե գործընկերդ սիրում է «սար ու ձոր ընկնել», այսինքն արշավների գնալ🙂, ապա կարող ես նրան նվիրել այդ թեմատիկայով բաժակ և նշել, որ սարերում մի բաժակ տաք թեյը կջերմացնի նրան։ Ի դեպ, այստեղ կարող ես տեսնել այդ թեմայով բաժակների մեծ տեսականի։

🎄Նվիրիր խնդրի լուծում

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ երջանկությունը ոչ թե դրականի ավելացումն է, այլ բացասականի կրճատումը։😅
Օրինակ, եթե նկատել ես, որ նա, ում համար պատրաստվում ես նվեր գնել, հաճախ է կորցնում իր ակնոցն ու դրանից նյարդայնանում է, ապա նվիրիր նրան ակնոցի ոճային և թրենդային շղթա: Իսկ եթե ընկերդ վճարումները մեզ նման կատարում է անկանխիկ եղանակով, բայց քարտերից մեկը միշտ մոռանում է տանը, քարտապանակը կլինի լավագույն նվերը: Ի դեպ, liooli-ում կգտնես հայկական արտադրության կաշվե բազմատեսակ քարտապանակներ:

🎄Փորփրիր սոցիալական ցանցերի նրա էջերը
Եթե թիմով Secret Santa եք խաղում, բայց քո թոռնիկին այդքան էլ լավ չես ճանաչում, փորձիր հարցուփորձ անել այն մարդկանց, ում հետ նա մտերիմ է, փորփրիր սոցիալական ցանցերի նրա էջերը, որպեսզի պատկերացում կազմես, թե ինչ հետաքրքրություններ ու հոբբիներ ունի։

🎄Նվիրիր՛ լավագույնը
Ինչ նվեր էլ ընտրես, ժպիտ, սեր ու ջերմություն փոխանցիր նրան: Դա ամենաանգնահատելի նվերն է:🎁

Մաղթում ենք հաճելի և էմոցիաներով լի գնումներ։ 🫰🏻
🥰5👍4
Լավագույն ուղին հնարավորությունն է✌️
Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ 💚

Մենք հավատում ենք մարդկանց երազանքներին, ձգտումներին ու ոգևորությանը և շարունակելու ենք գնալ հնարավորություններ ստեղծելու մեր գեղեցիկ, պատասխանատու ու համախմբված ճանապարհով:🫶

https://youtu.be/bd1iL-mArLo
🥰21👍7
Գումար նվեր ստանալ շատերն են սիրում: Ինչպե՞ս անել, որ այն վերածվի իսկական անակնկալի ու տարիներ անց էլ հաճելի հիշողություններ արթնացնի: Այս տարբերակներից ո՞րը կընտրես սիրելիիդ ժպիտ պարգևելու համար:
Օրիգամի փող 🧧
Գործի՛ դիր ձեռքիդ շնորհքը ու թղթադրամից պատրաստի՛ր օրիգամի արվեստի հետաքրքիր պատկերներ: Եթե չգիտես` ինչպես, նայի՛ր այս հոլովակները:

Բարեգործական նվիրատվություն 🫶
Նրա անունով նվիրաբերի՛ր գումար դրա կարիքն ունեցող մարդու: Սա կլինի ամենահուզիչ ու ամենաբարի նվերը:

Մի տարա գումար 🫙
Նա գումա՞ր է հավաքում ինչ-որ երազանք իրականացնելու համար: Նվիրի՛ր մի տարա` շատ գումարով, վրան գրի՛ր երազանքը` «Ճամփորդության համար»: Այդ կերպ դու ցույց կտաս քո մեծ հոգատարությունը:

Փողի ծառ🪴
Ո՞վ է ասում, թե փողը ծառերի վրա չի աճում... Գնի՛ր գեղեցիկ տնային բույս, տերևների վրա ամրացրո՛ւ մի քանի թղթադրամ, և փողի ծառը պատրաստ է:

Գուլպա բոնուսով🧦
Ուղղակի գուլպա նվիրելը հետաքրքիր չէ, իսկ եթե մի գուլպայից նա նվեր քարտ գտնի, իսկ մյուսից` սիրելի կոնֆետը, կլինի ավելի ուրախ և հիշարժան:

Օդից փող🎈
Էլ ի՞նչ տոն առանց մի փունջ գունավոր փուչիկների, մանավանդ երբ դրանք լցված են կանխիկ գումարով: Օրվա ավարտին նա կպայթեցնի ու օդից կբռնի իր նվերը:
👍6🥰2😁2
Ամանորն ինձ համար եռակի տոն է:😍
Բացի Նոր տարի լինելուց, նաև իմ ու մայրիկիս ծննդյան օրն է:🎂

Իմ ծննդյան օրը՝ հունվարի 1-ին, բոլոր բարեկամներն անպայման մեր տուն էին գալիս` շնորհավորելու ինձ ու նաև մերոնց: Ես էլ որպես նվեր միշտ սպասք էի ստանում: 🍽️Այդ ժամանակ դեռ տխրում էի, բայց երևի բարեկամներս մի բան գիտեին:😅
Ես կարծում եմ, որ Ամանորը պետք է տոնել ոչ թե ճոխ սեղանով, այլ հանգիստ ու խաղաղ տրամադրությամբ, շրջապատված ընտանիքի ու մտերիմների ջերմությամբ:💚

Միայն մի ուտեստ եմ միշտ պատրաստում՝ տատիկիս խորիզով գաթան:
Այդ գաթայի մեջ ես գտնում եմ իմ մանկությունն ու բոլորի սերը:🤗
Ու հենց այդ բաղադրատոմսով էլ առաջինը ձեզ հետ եմ ուզում կիսվել:
🥰19👍6
Անկախ այն բանից` դու նոր ես սկսել քո բիզնես գործունեությունը, թե արդեն «վաստակաշատ» բիզնեսմեն ես, Ամանորին պետք է լավ պատրաստվես ու ջերմություն հաղորդես քո հաճախորդներին:💚🤗
Այս պարզ քայլերի միջոցով դու կարող ես բարձրացնել քո բիզնեսի ճանաչելիությունն ու ապահովել տոնական մեծ վաճառքներ ու պատվերներ:
👍2🥰1
Տարածի´ր բարին ու օգնի´ր🫶🏻
Ամանորը սիրո, ջերմության ու հոգատարության մասին է: Ցույց տուր, որ դու սոցիալապես պատասխանատու ես և կիսում ես բարիքները նրանց հետ, որոնք այս պահին ունեն քո օգնության 🫰🏻 կարիքը:

Փոխի´ր սոցիալական էջերի նկարները
Լույսեր, փայլեր կամ փաթիլներ, ❄️ ու քո գլխավոր էջը պատրաստ է դիմավորել Ամանորը: Այդ կերպ դու հետաքրքրություն կառաջացնես քո ծառայությունների նկատմամբ ու կփոխանցես դրական էմոցիաներ:

Ակտիվացրո´ւ սոցիալական էջերդ
Հատկապես այս օրերին, երբ բոլորը 💝նվերներ են փնտրում իրենց մտերիմների համար, քո ակտիվությունը կստիպի հաճախ հիշել քո մասին ու քո բրենդը ներառել նվերների շարքում: Կարող ես կարճ հրապարակումներ պատրաստել, որտեղ կպատմես նվերի նշանակության, տոնական փաթեթավորման և մատուցման ձևերի մասին:

Գովազդի´ր
Քո բիզնեսի տեսանելիությունը բարձրացրո´ւ ինֆլուենսերների միջոցով:📈

Կազմակերպի´ր ամանորյա մրցույթներ
Խաղարկի´ր մի քանի ապրանք կամ նվեր քարտ ու ակտիվացրո´ւ քո լսարանին` ուղղորդելով կատարել մի քանի քայլ` հետևել էջին, կիսվել հրապարակումով և այլն:

Ուղարկի´ր շնորհավորական նամակներ
Ցույց տուր քո հոգատարությունը հաճախորդների նկատմամբ: ☺️Անհատական նամակներով շնորհավորի´ր հավատարիմ կամ նոր հաճախորդներին ու ներկայացրո´ւ հենց նրանց համար պատրաստված հատուկ առաջարկը: 🥳Նրանք իրենց կարևոր ու գնահատված կզգան:💚
👍2🥰2
Արի´ ծանոթանանք 2023թ. թրենդերին: