Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
🎙 Ինչո՞ւ են ստարտափները դառնում հաջողակ 👈🏻
Աշխարհում առաջին բիզնես ինկուբատորի` IdeaLab-ի հիմնադիր Բիլ Գրոսը վերջին 20 տարում ստեղծված 100 ընկերությունների օրինակով առանձնացնում է հաջողության տանող 5⃣ էլեմենտ:
👍2
🎙 Ինչպե՞ս ստեղծել բրենդի լավ անուն 👈🏻
Բրենդինգի էքսպերտ Ջոնաթան Բելը պատմում է` ինչ դետալների վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել 👌 հիշվող անուն ընտրելիս:

🎙 Ինչպե՞ս ընկերության համար ճիշտ որոշումներ կայացնել 👈🏻
Բիզնեսմեն, Bridgewater Associates ներդրումային ընկերության հիմնադիր Ռեյ Դալիոն բացատրում է, թե ինչու է կարևոր պայքարել միաձայնության դեմ, հասկանալ ճիշտ եք, թե ոչ:

🎙 Ընկերության կործանման 2 պատճառ. ինչպե՞ս խուսափել դրանից👈🏻
Բիզնես ստրատեգ, դասախոս Կնուդ Հանաեսը կարծում է, որ ընկերությունները հաջողության չեն կարող հասնել, երբ անում են այն, ինչ անում են մյուսները, կամ երբ ստեղծում են միայն նորույթներ: Հաջողության լավագույն տարբերակը նրա համարում է այդ երկու ռազմավարությունների բալանսը:

🎙 Ինչպե՞ս ստուգել ստեղծագործական կարողությունները👈🏻
Բիզնեսմեն, ձեռներեց, ինժեներ Դեյվիդ Կելլիի կարծիքով` մարդկանց պետք չէ բաժանել 🤔 ստեղծագործ (creative) և ոչ ստեղծագործ (not creative) խմբերի, քանի որ շատերը հավատում են իրենց, իսկ մյուսներին խանգարում են կոմպլեքսները: Լսելով նրան` ձեռք կբերես նոր գործ սկսելու ինքնավստահություն::

🎙 Ինչո՞ւ հույսը ռազմավարությունը/ստրատեգիան չէ👈🏻
Միայն գաղափարը հաջողության գրավական չէ: Ձեռներեց և ներդրող Քեվին Տալբոտը բացատրում է` ինչպես է անհրաժեշտ աշխատել, որ գաղափարները 💫 հաջողություն բերեն:

🎙 Ո՞րն է փոքր բիզնեսի մեծ սուտը👈🏻
Watermark Africa ֆոնդի նախագահ և ներդրող Վուզի Տեմբեկվեյրոն Աֆրիկայի օրինակով բացատրում է, թե ինչու է պետք զարգացնել փոքր բիզնեսը, և պատմում է, թե ինչպես կարելի է կարճ ժամանակահատվածում ստարտափից դառնալ մեծ ընկերություն: 😍
👍11
Աշխարհում շրջանառության մեջ կա ավելի քան 180 արժույթ, 🪙 Արտարժույթային գործարքների մեծ մասը կատարվում է մոտ 40-ով:
Որո՞նք են ամենատարածված արժույթները: Ծանոթանանք և բացահայտենք մի քանի հետաքրքիր փաստ դրանց մասին։
💵 ԱՄՆ դոլար
Կենդանության օրոք հայտնի մարդիկ չեն կարող հայտնվել ԱՄՆ դոլարի վրա։
Միակ կինը, ում նկարը պատկերվել է ԱՄՆ դոլարի վրա, եղել է Մարթա Վաշինգտոնը:

💶 Եվրո
Առաջին եվրո մետաղադրամները հատվել են Ֆրանսիայում։
Այսօր եվրոն երկրորդն է աշխարհում իր պահուստային ֆոնդով, ինչպես նաև առևտրաշրջանառությամբ
Եվրոն գերազանցել է ԱՄՆ դոլարին ամբողջ աշխարհում շրջանառության մեջ գտնվող թղթադրամների և մետաղադրամների ընդհանուր արժեքով։

💴 Ճապոնական իեն
Ճապոնական 5 և 50 իեն մետաղադրամները կենտրոնում ունեն անցք, ինչը դժվարացնում է դրանց կեղծումը։
Ճապոնիայում 5 իեն արժողությամբ մետաղադրամը համարվում է հաջողակ թալիսման, քանի որ այն բաղկացած է ցինկից և պղնձից, որոնք փայլուն երանգ են հաղորդում դրան: Բացի այդ, այն շրջանառության մեջ գտնվող միակ ճապոնական մետաղադրամն է, որի վրա չկա արաբական թվանշան։ Մյուս մետաղադրամների վրա արժեքները նշված են արաբական թվերով։

💷 Ֆունտ ստերլինգ
Ելիզաբեթ 2-րդ թագուհին առաջին անգլիացի ղեկավարն է, ով պատկերվել է թղթադրամի վրա։
Ֆունտ ստերլինգ մետաղադրամների վրա մշտապես նշվում է թողարկման ամսաթիվը, սակայն 2009 թվականին մոտ 100 000 հատ 20 պենս թողարկվել է առանց օրվա մակնշման: Դրանք հետ գնելու համար յուրաքանչյուր մանրադրամի համար առաջարկվել է 50£, սակայն մի քանիսը eBay-ում վաճառվում են 5000£-ով։
👍15
Թարմացում. խնդիրը կարգավորված է:

Սիրելիˊ հաճախորդներ,

տեղեկացնում ենք, որ այս պահին 010 56 1111 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում` կապի օպերատորի մոտ առաջացած խնդրի պատճառով:

📲 Մեզ հետ կարող եք կապ հաստատել 012 56 1111 հեռախոսահամարով:

Խնդիրը կարգավորվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:🌿
👍4
🏠 Բարեխիղճ կառուցապատող․ ծանոթացիˊր տարբեր կառուցապատողների առաջարկներին: Ժամանակի՞ն են արդյոք ավարտում շենքերի կառուցումը, 🤔 համապատասխանո՞ւմ են արդյոք կառույցները շինարարական չափանիշներին: Ուսումնասիրիˊր այն կառույցները, որոնք արդեն իսկ շահագործվում են: Սա քեզ հստակ պատկերացում կտա այն մասին, թե արդյոք կառուցապատողը բարեխիղճ է ու պարտաճանաչ:
🏠 Կանգառին մոտ🚐 նոր բնակարան ընտրելիս ուսումնասիրիˊր, թե որքան է զարգացած տրանսպորտային համակարգը, ինչքան ժամանակ են ծախսելու քո ընտանիքի անդամները դպրոց, աշխատանքի կամ համալսարան գնալիս:
🏠 Կանաչապատ տարածք․ տան մոտ կանաչ գոտու, 🌳 պուրակների կամ այգիների առկայությունը ևս մեկ պլյուս է այդ տան օգտին:
🏠 Ենթակառուցվածքներ․ հատկապես նորակառույց շենք ընտրելիս ցանկալի է ուսումնասիրել թաղամասը, հավաստիանալ, որ շրջակայքում կան խանութներ, իսկ դպրոցն 🏫 ու մանկապարտեզը հեռու չեն:
🏠 Անվտանգություն․ թեև նորակառույց շենքերում այս հարցը հիմնականում լուծված է, սակայն ամեն դեպքում ցանկալի է, որ շենքն ունենա տեսախցիկներ, դոմոֆոն, հակահրդեհային համակարգ և այլն։
🏠 Բակային տարածք․ նոր բնակարան ընտրելիս ուշադրություն դարձրո՛ւ բակային տարածքին, արդյոք կա՞ն խաղահրապարակներ, ընտանի կենդանիների համար նախատեսված տարածքներ և այլն։
🏠 Շինարարության փուլ․ եթե բնակարանը ցանկանում ես ձեռք բերել առաջնային շուկայից, ապա կարևոր է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում 🧑🔧 շինարարությունը։ Եթե շինարարությունը նոր է սկսվել, ապա արժեքը համեմատաբար մատչելի կլինի․ որքան շինարարությունը մոտ է ավարտին, այնքան գինն ավելի բարձր է։
🏠 Բնակարանի դիրք․ ուշադրությոˊւն դարձրու, որ բնակարանը աստիճանների և վերելակի հատվածին մոտ չլինի, որպեսզի խուսափես հավելյալ աղմուկից։ Խուսափիˊր նաև առաջին հարկում գտնվող բնակարան ընտրելուց: Բակի աղմուկն ու մեքենաների ձայները կարող են խանգարել քեզ ու քո ընտանիքի անդամներին։ Բնակարանի պատուհանների դիրքը նույնպես կարևոր է․ ցանկալի է, որ դրանց դիմաց և կողքին չլինեն այլ բնակարանների պատուհաններ:


Ի դեպ, առաջնային շուկայից բնակարան գնելիս քեզ հաստատ կօգնի 👉 https://estate.ameriabank.am/ առցանց հարթակը։ Այստեղ կարող ես ծանոթանալ կառուցապատողներին և նրանց առաջարկներին, ընտրել բնակարան՝ ըստ քո եկամուտի չափի և ամսավճարի, դիմել հիփոթեքային վարկի համար և ստանալ պատասխանը 5 րոպեում: 😍
👍15
Բաաաարև, մենք քեզ սպասում էինք: 🫶

Մեր հանդիպման առիթով հիանալի վիճակախաղ ունենք YerevanRide-ի հետ: 🚲

Մեկնաբանություններում դիˊր քո սիրելի էմոջին կամ գրիˊր որևէ մեկնաբանություն ու սպասիˊր անակնկալի: 🤩

Հունիսի 3-ին` ժամը 12:00–ին, Հեծանիվի համաշխարհային օրը YerevanRide-ը պատահականության սկզբունքով կընտրի 11 հաջողակների, ովքեր YerevanRide-ի կողմից կստանան 🎁 նվեր` հեծանիվ վարելու տարեկան ու ամսական փաթեթներ:
👍22🥰14
Եկել է ոլորտը, աշխատանքը փոխելու, քո կյանքում թարմություն բերելու, Ամերիային միանալու քո ժամանակը:

Վստահ ենք, որ քո ներուժը հնարավորություն կտա քեզ արագ բացահայտելու ֆինանսաբանկային ոլորտի առանձնահատկությունները և զգալու քեզ, ինչպես ձուկը ջրում: Իսկ մենք կաջակցենք քո արագ ինտեգրմանը, կխրախուսենք ու կմոտիվացնենք քեզ մեր մշակույթով, թիմային համախմբվածությամբ, ինչպես նաև մրցակցային աշխատավարձով և բոնուսներով, բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությամբ: 💚

😉 Երբեք ուշ չէ միանալ Ամերիաբանկի համախմբված թիմին: Միացիˊր Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցին և Կոնտակտային կենտրոնին այսօր:
Ծանոթացիˊր մանրամասներին ու լրացրոˊւ հայտն այստեղ` https://ameria.me/39lNRmV

#Եկելէժամանակը
👍6
Հանգստյան օրերին Բանկի աշխատանքային գրաֆիկը՝

Շաբաթ և կիրակի
  «Երիտասարդական»` 10:30-21:15
  «Արշակունյաց»` 10:30-21:15
  «Քոչար»` 10:30-21:15
  «Նոր Նորք»` 10:30-21:15
  «Դալմա»` 10:30-21:15
  «Մաշտոց»` 10:30-21:15
 
Շաբաթ
   «Սայաթ-Նովա»` 10:00-15:30
  «Կոմիտաս»` 10:00-15:30
  «Շենգավիթ»` 10:00-15:30
 
Ավելին` https://bit.ly/3AfBNyy
👍12🥰4
Քարտով վճարումներ կատարելու 5 պատճառ

😉 Ասաˊ, որ քարտով վճարումներ ու փոխանցումներ անելը շատ հարմար է: Դու կարող ես վիրտուալ ուղիներով հասնել աշխարհի ցանկացած անկյուն, գնել այն, ինչ ուզում ես, կամ տնից դուրս գալիս չմտածել դրամապանակիդ մասին: Այս ցանկը կարող ենք երկար թվարկել:

💳 Վճարային քարտը բոլորիս համար ոչ միայն անհրաժեշտություն է, այլև.
1. Հարմարավետություն
Ինչպե՞ս է քարտը հեշտացնում քո կյանքն ու խնայում քո ժամանակը: Դու փոխանցումներ, տարբեր գործարքներ, վճարումներ ու օնլայն գնումներ ես կատարում, երբ քեզ հարմար է, աշխարհի որ անկյունում էլ լինես:
👍5🥰1
2. Անվտանգություն
Մենք հոգ ենք տանում մեր հաճախորդների ֆինանսական միջոցների ապահովության մասին:

3. Արագություն
Երկուշաբթի առավոտ է, մտնում ես սրճարան` առավոտյան սուրճդ վերցնելու: Մի հպում քարտով, և սուրճը քոնն է:

4. Բոնուսներ
Ամերիաբանկի քո քարտով վճարելիս կարող ես ստանալ հետվճար մեր գործընկերների մոտ: Գործընկերների ցանկը թողնում ենք այստեղ, քեզ հաստատ պետք կգա` 👉 https://ameria.me/3AJxM5I

5. Հասանելիություն
Քո դրամական միջոցները միշտ հասանելի են, եթե ունես վճարային քարտ ու օնլայն բանկինգ: Աշխարհն այնքա՜ն մոտ է:

😍 Եթե ունես Ամերիաբանկի Visa քարտ, բաց չթողնես մեր ամառային արշավը: Վճարի´ր Visa classic կամ Visa Gold քարտով ու ստացիˊր հնարավորություն հաղթելու 300.000 ՀՀ դրամ արժողությամբ 22 ուղեգրերից մեկը, որը կարող ես օգտագործել Հայաստանի լավագույն հյուրանոցներում՝ 👉 https://ameria.me/3PmNgk2

Եթե դեռ չունես քարտ, շտապիˊր բացել հաշիվ ու ստանալ անվճար քարտ` 👉 https://ameria.me/3ceGTkE
👍7🥰3
Ասա՛ տեսնենք, գիտե՞ս՝ որ օնլայն շոփի անունն է թաքնված մեր հանելուկի հետևում:

🛍 Հայկական է
100 հայկական բրենդ և ավելի քան 10.000 ապրանք նույն հարթակում են: 🇦🇲

🛍 Օնլայն է
Հասանելի է ամենուր ու 24/7:

🛍 Եռավանկ է
Օնլայն շոփի անունը բաղկացած է երեք վանկից, առաջին ու վերջին վանկերը նույնն են:

🛍 Լի է
Կարող ես նվերներ գնել քեզ ու քո մտերիմների համար: 💛

🛍 Հարմար է
Բոլոր ապրանքները ներկայացված են մանրամասն նկարագրությամբ ու կիրառման եղանակներով:

🛍 Զարգացնում է հայկականը
Այստեղ ներկայացված է մաշկի խնամքի միջոցների, շարֆերի ու պայուսակների Հայաստանում արտադրվող ամենամեծ տեսականին:

🛍 Փայլուն է
Հայկական արծաթե զարդերի ամենամեծ տեսականին հենց այս օնլայն շոփում է: 💍

🛍 Արագ է
Առաքանին քեզ է հասնում 1 օրում: 🗓

Գուշակի՛ր պատասխանը:
👍27😱2😢2😁1
Լիուլի. այ հենց այս օնլայն շոփի անունն էր մեր հանելուկի պատասխանը: Եթե դեռ ծանոթ չեք, եկեք ծանոթացնենք: Լիուլի-ն գտել է հայ արտադրողներին միավորելու,  հայկական արտադրանքի որակն ու առանձնահատկությունը ներկայացնելու լավագույն բանաձևը: Հարթակում արդեն իսկ ներկայացված է 100 հայկական բրենդ և ավելի քանի 10.000 ապրանք: 🇦🇲

😍 Եկե՛ք Լիուլի, բացահայտե՛ք հայ արտադրողներին, գնումներ կատարե՛ք Ձեզ համար ու նվերներ գնե՛ք ձեր մտերիմների համար: Լիուլիում ներկայացված է հայկական արծաթե զարդերի ամենամեծ տեսականին, մաշկի խնամքի միջոցներ, պայուսակներ, շարֆեր, շապիկներ արտադրող հայկական ընկերությունները հենց Լիուլիում են ներկայացնում իրենց ամբողջ տեսականին:

🔗 Ի դեպ, կայքի գործընկերներ բաժնում կարող եք ծանոթանալ հարթակի բոլոր գործընկերներին:
👍15🥰6
Եկե՛ք միասին բացահայտենք մեկ այլ հայկական ստարտափ: Փորձի՛ր գտնել «Այն ի՞նչն է, ի՞նչը» հարցի պատասխանը մեր հանելուկի միջոցով: 😌

🇦🇲 Ծնվել է Հայաստանում
Մի քանի հայ երիտասարդների փայլուն մտքի արդյունքն է:

📱 Ապրում է քո սմարթֆոնում
Գիտի՝ ուր ես գնալու ու ինչ գործեր ունես անելու:

🆕 Նորարար է
Այս ստարտափի ծնունդից հետո «Վերջինն ո՞վ է» հարցն այլևս արդիական չէ:

🤓 Շատ խելացի է
Գլուխ է հանում կառավարության, առողջապահության, հեռահաղորդակցության ու բանկային ոլորտներից:

💁🏻‍♀️ Շատ մարդամոտ է
Ամսական շփվում է շուրջ 2 մլն մարդու հետ:

✈️ Սիրում է ճամփորդել
Ամեն օր լինում է աշխարհի 45+ ընկերությունում ու 150+ քաղաքում:

Խնայող է
Նրա համար քո ժամանակը ոսկուց էլ թանկ է:

😎 Արագ է
Մի հպումից հասկանում է քեզ ու քո փոխարեն պլանավորում քո անելիքները:
👍26
Մեր հանելուկի «հրաշք անձնավորությունը» Earlyone-ն էր: 🎉
Նրա շնորհիվ դու կարողանում ես ամրագրել քո հերթը կառավարության, առողջապահության, հեռահաղորդակցության ու բանկային ոլորտների ծառայություններից օգտվելիս ու գործարքներ կատարելիս:

📱 Պարզապես պետք է նախապես ամրագրես քո նախընտրած ժամն ու վայրը:
👍11🥰3
😍 Պատկերացրու՛, որ ունես 300.000 դրամ արժեքով նվեր քարտ, որը կարող ես օգտագործել Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում: 🏨

🍹 Երբ ստեղծում էինք «Անկանխիկ ամառ» արշավը, ցանկանում էինք նվիրել քեզ ու քո մտերիմներին հայաստանյան լավագույն հանգիստը:

💳 Եթե ունես Ամերիաբանկի Visa classic կամ Visa Gold քարտ, մինչև օգոստոսի 31-ը կատարի՛ր 22 անկանխիկ վճարում 5000 ՀՀ դրամ ու ավելի գումարի չափով և ստացի՛ր հնարավորություն հաղթելու 300.000 ՀՀ դրամ արժողությամբ 22 ուղեգրերից մեկը:

🍉Նվեր քարտը կկարողանաս օգտագործել Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում: Հյուրանոցները Հայաստանի ամենատեսարժան վայրերում են` Դիլիջան, Ծաղկաձոր, Սևան, Գառնի, Գյումրի, Դսեղ, Ստեփանավան, Աղվերան: Հյուրանոցների ցանկին կարող ես ծանոթանալ` 👉https://ameria.me/3R4hokZ
🥰4👍3
💳 Բանկային քարտը երկար ճանապարհ է անցել մինչև մեզ հասնելը: Արի՛ գնանք անցյալ ու տեսնենք, թե ինչպես ծնվեց նա:👇🏻

1️⃣ 1891թ. American Express-ը թողարկեց առաջին ճամփորդական կտրոնը, որը հետո դարձավ մետաղական:

2️⃣ 1951թ. Ֆրենկ Մաքնամարան իր դրամապանակը մոռանալու պատճառով չի կարողանում վճարել ռեստորանում, որից ծնվում է քարտի գաղափարը: Նա իր ընկերների հետ ստեղծում է Diners club քարտերը, որոնցով կարելի էր վճարել ռեստորանում:

3️⃣ 1951թ. Նյու Յորքի Long Island Bank-ը թողարկեց առաջին բանկային քարտը:

4️⃣ 1960թ. քարտերը դառնում են պլաստիկ:

5️⃣ 1994թ. Europay, Mastercard, Visa միջազգային վճարային համակարգերը թողարկեցին չիպով քարտերի առաջին օրինակները:

6️⃣ 2014թ. ԱՄՆ-ն առաջին անգամ գործարկեց Apple Pay վճարային համակարգը:

7️⃣ 2015թ. ի հայտ եկան անհպում վճարումներ կատարող տարբեր աքսեսուարներ՝ սմարթ ժամացույց, մատանի, ապարանջան, սմարթֆոնի պատյան, ձեռնոց:

8️⃣ 2016թ. Ճապոնիայում գործարկվեց FingoPay մատնահետքով վճարման կենսաչափական տարբերակը:
👍30
🤔 Քո շրջապատում կա՞ն մարդիկ, որոնք չեն կարողանում խնայել և ծախսում են մինչև վերջին լուման: Նրանց և գուցե քեզ համար հիանալի հնարավորություն են հավելվածները, որոնք գիտեն՝ ինչպես խնայել:👇🏻

💚 Mint

Mint-ը քո բյուջեն տեսակավորում է ըստ բաժինների, օրինակ մթերք, ռեստորան, կոմունալ վճարներ: Դու կարող ես սահմանել, թե որ բաժնին որքան գումար ես հատկացնելու: Հավելվածը քեզ հիշեցնում է գերածախսի մասին, ինչպես նաև մոտիվացնում կատարելու խնայողություններ:

💚 Empower

Empower-ը ցույց է տալիս քո կատարած գործարքները: Այն ունի ավտոմատ խնայողությունների համակարգ: Դու կարող ես սահմանել ժամանակային միջակայք, օրինակ՝ ամեն շաբաթ հավելվածը քո գումարից կկուտակի 5000 դրամ:

💚 PocketGuard

PocketGuard-ը կօգնի հաշվարկել, թե որքան գումար կունենաս ընթացիկ ծախսերի համար, եթե կատարես նշածդ խնայողությունները: Ցույց կտա, թե ինչի վրա ես նախատեսածից շատ ծախսել: Ծախսերդ նվազելու դեպքում մնացորդն ավտոմատ կգումարվի քո խնայողություններին:
👍21
Դրամապանակումդ ունե՞ս գումար, որն արդեն «ուժասպառ է եղել»:
Կենտրոնական բանկը փոխանակում է հին կամ պատռված դրամները նորերով:

Փոխանակվում են միայն այն թղթադրամները, որոնք.👇🏻

· պահպանել են մակերեսի 60%-ից ավելին
· պատռված են ու սոսնձվել կամ միացվել են կպչուն ժապավենով
· կրում են ջերմային կամ քիմիական հետքեր
· պատկերները և գույները հստակ չեն
· ունեն 5մմ տրամագծով անցքեր, բայց մակերեսի 60%-ը պահպանված է
· ունեն ներկոտվածություն
· ունեն գծեր և գրառումներ
· ունեն արտադրական շեղումներ
· փոխանակվում են նաև ծռված, ջերմային կամ քիմիական ազդեցության, կոռոզիայի ենթարկված, արտադրական շեղումներ ունեցող մետաղադրամները:
👍13
💁🏻‍♀️ Ֆիզիկական անձինք դրամը կարող են ներկայացնել փոխանակման առևտրային բանկի միջոցով կամ անմիջապես Կենտրոնական բանկին: Իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն դրամը առևտրային բանկին, վերջինս էլ՝ կենտրոնական բանկին:

🧐 Համաձայն օրենքի՝ փորձաքննության արդյունքում վճարունակ ճանաչված դրամանիշերը փոխանակվում են առևտրային բանկերի կամ ԿԲ-ի կողմից: Իսկ անվճարունակ ճանաչվածները չեն վերադարձվում հաճախորդին և չեն փոխանակվում, դրանք հանձնվում են ԿԲ-ին՝ հատուկ քննություն անցնելու համար:
👍17😁4