Ameriabank CJSC
7.49K subscribers
320 photos
28 videos
3 files
172 links
Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚

📞 010/012 561111
🔗 https://ameriabank.am
✉️ info@ameriabank.am
ℹ️ https://ameria.me/m/bio
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📣 Եթե դու Ամերիաբանկի քարտապան ես, եթե սիրում ես անկանխիկ գնումներ կատարել, 2021թ․ դեկտեմբերի 9-ից 2022թ․ մարտի 9-ը քո Visa վճարային քարտով կատարի՛ր նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5 000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, մասնակցիˊր «Ապրիˊր հայերեն» գովազդային վիճակախաղին և ստացի՛ր հնարավորություն 🎁 հաղթելու հայկական բրենդերի 150 նվեր քարտերից մեկը` յուրաքանչյուրը 50 000 դրամ արժեքով:

Վիճակախաղի մասին ավելի մանրամասն` 👉 https://bit.ly/3GIOyBK
#ապրիրհայերեն #շնորհակալություն
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📣 2021թ․ դեկտեմբերի 9-ից 2022թ․ մարտի 9-ը բացիˊր սմարթ հաշիվ մեկ ժպիտով, պատվիրիˊր քո անվճար քարտը, մասնակցիˊր «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղին և ստացիˊր հնարավորություն հաղթելու 🎁 Վեստա խանութ-սրահի 500 000, 100 000 կամ 60 000 դրամ արժեքով 140 և ավելի նվեր քարտերից մեկը:

Վիճակախաղի մասին ավելի մանրամասն` 👉 https://bit.ly/3pWQYFT

#ապրիրժպիտով #շնորհակալություն
Ապրել հայերեն և տարածել հայկականը։ Այս անգամ առանձնացրել ենք 15 բրենդ, որոնք ապրում են հայերեն․ 😊
🟢 5 Concept – Հայկական 5 բրենդ՝ մեկ հարկի տակ։ Այս խանութ սրահում ցուցադրված են Loom weaving, Petoor, Zgest, Nagash և Nelli Serobyan դիզայներների աշխատանքները։ Այստեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր անհատականությունն ընդգծող ոճային տարբեր Look-եր:
🟢Ardēan –Հայկական այս բրենդն աշխարհին է ներկայացնում ոճային իրեր՝ ստեղծված հայկական մշակույթի տարբեր տարրերով։
🟢 Artuyt - Artuyt-ը հիմնադրվել է` նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկական արվեստը` սկսած միջնադարյան մանրանկարչությունից մինչև ժամանակակից աբստրակցիոնիզմ։
🟢 Awi – Այս բրենդը ներկայացնում է տղամարդկանց և կանանց ձեռքի ժամացույցներ, որոնք ստեղծվում են ամենահուսալի և նորարարական սարքավորումներով։
🟢 Bnatur - Այն մաշկի խնամքի բնական միջոցների հայկական արտադրողներից մեկն է:
🟢 Danz – Հայկական արտադրության ակնոցները սիրվել են ոչ միայն տեղական շուկայում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Այս բրենդն այսօր ունի իր յուրօրինակ գույնն ու շատ կարճ ժամանակահատվածում դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։
🟢 Liooli.am – Այս հարթակի միջոցով հնարավոր է ծանոթանալ շատ հայ արտադրողների մեկ վայրում և կատարել օնլայն գնումներ։
🟢 Made Fashion Corner - Հայկական այս ընկերությունը մեկ հարկի տակ է հավաքել մեր դիզայներների ոճային և տարբերվող հավաքածուները։
🟢 Marashlyan Photo Atelier – Առաջին ընկերությունն է Հայաստանում՝ մասնագիտացված հայկական ազգային և ռետրո հագուստներով ֆոտոնկարահանումներ անցկացնելու ոլորտում: Ֆոտոատելիեում անցկացվում են անհատական, ընտանեկան, խմբակային ֆոտոսեսիաներ պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստներով: Այսօր ֆոտոատելիեն դարձել է զբոսաշրջիկների և տեղացիների ամենասիրված վայրերից մեկը Հայաստանում:
🟢 Nairian - Հայկական այս բրենդն արտադրում է բնական կոսմետիկմիջոցներ։ Արտադրանքը կարող ես ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում։
🟢 Nikolay - Նիկոլայ ժամացույցներն արտադրվում են 2002 թվականից շվեյցարական և ճապոնական մեխանիզմների հիմքի վրա: Որոշ մոդելներ պարունակում են հայկական խորհրդանշական տարրեր և աննդհատ լրացվում են նոր տեսականիով:
🟢 Tomsarkgh.am – Ֆիլմեր, համերգներ և ներկայացումներ։ Այս հարթակի միջոցով կարելի է ձեռք բերել տոմսեր ու վայելել ժամանցը։
🟢 Twinz – Հայկական արտադրության ակնոցների և աքսեսուրաների Թվինզ բրենդը ստեղծում է մոդելավորված, ձեռքով պատրաստված և թեստավորված պրոդուկտներ։

🟢Zangak - «Զանգակ» գրատների ցանցում հնարավոր է գտնել հայալեզու, ռուսալեզու և անգլալեզու գրքերի հարուստ տեսականի՝ սկսած դասական և ժամանակակից գեղարվեստական գրականությունից մինչև մասնագիտական գրականություն:
🟢 Boged – Հայկական այս բրենդը ներկայացնում է տեղական արտադրության պայուսակների և դրամապանակների լայն տեսականի։

Ի դեպ, դու հնարավորություն ունես հաղթելու այս բրենդներից որևէ մեկի 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտը։ Դրա համար պարզապես պետք է մինչ մարտի 9-ը Ամերիաբանկի քո Visa վճարային քարտով կատարել նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով։
Եթե ցանկանում ես ծանոթանալ մանրամասներին, ապա անցի՛ր հղումով։
👍1
📣Հարգելի հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ առցանց կապուղիների հետ կապված որոշ տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին Ամերիաբանկի որոշ հաճախորդների համար մեր առցանց ծառայությունները կարող են ժամանակավորապես անհասանելի լինել։
Խնդիրը կարգավորվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք ձեզ։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար և հավաստիացնում, որ մեր թիմն անում է առավելագույնը մեր հաճախորդների համար առցանց ծառայությունների հասանելիությունը վերականգնելու համար։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Էլեկտրական մեքենաներն օր օրի ավելի մեծ տարածում են ստանում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Դրանք համարվում են էկոլոգիապես անվտանգ և խնայող փոխադրման միջոցներ: Ինչո՞ւ քո հաջորդ մեքենան պետք է լինի հենց այս տեսակի.
👍2
Շարժիչն անաղմուկ է – էլեկտրական շարժիչը, ի տարբերություն ներքին այրման շարժիչի, անաղմուկ է, ինչը նպաստում է հարմարավետ վարելուն և շրջակա միջավայրում noise pollution (աղմուկի աղտոտվածություն)-ի նվազմանը։
Հեշտ է լիցքավորել – էլ․ մեքենան հնարավոր է լիցքավորել տանը, ինչից հետո վարել ամբողջ օրվա ընթացքում։
Վառելիքի խնայողություն - Տարբեր հաշվարկներով էլեկտրամոբիլները մինչև 10 անգամ ավելի խնայող են:
Ավտոմեքենայի լիցքավորման արժեքի խնայողություն - Էլեկտրամոբիլները մոտ 1կմ վարելու դեպքում էլեկտրաէներգիայի համար կվճարես մոտավորապես 8-10 դրամ:
Էկոլոգիապես մաքուր - Էլեկտրական շարժիչով ավտոմեքենան չի վնասում շրջակա միջավայրը, և սա նրանց գլխավոր առավելությունն է:
Ավելի դինամիկ արագացում - Հավասար ձիաուժերի դեպքում էլեկտրամոբիլների արագացումն ավելի դինամիկ է, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներինը:

Իսկ դու գիտե՞ս, որ ունես մի շարք առավելություններ, եթե Ամերիաբանկի ավտովարկով «Մուրան» ընկերությունից էլեկտրական մեքենա գնես: 😍
🚘1.5% զեղչ մեքենայի արժեքից Ամերիաբանկի կողմից տրամադրվող ավտովարկի միջոցով մեքենա ձեռք բերելու դեպքում,
🚘2 տարվա լիցքավորման ծախսի փոխհատուցում Մուրան ընկերության կողմից*։
🚘Ամբողջական ԿԱՍԿՈ ապահովագրություն Ամերիաբանկի կողմից:
🚘Մինչև 10 տարեկան մեքենադ նորով փոխանակելու հնարավորություն՝ արժեքի մինչև 50% հատուցմամբ*:
🚘Նվեր՝ արագ լիցքավորման սարք*։

Մյուս առավելություններին և առաջարկի պայմաններին կարող ես ծանոթանալ այստեղ` https://ameria.me/3uRXt0E

*աստղանիշով նշված առաջարկները տրամադրվում են «Մուրան» ընկերության կողմից։ Այդ առաջարկների պայմանները կարող են փոփոխված լինել վերջինիս հայեցողությամբ։ Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել «Մուրան» ընկերության հետ (+374) 10 231118 հեռախոսահամարով։
👍7
Ուսումնասիրությունները 📈 ցույց են տվել, որ մարդու ֆինանսական վարքագիծը կախված է նրա հոգեբանական վիճակից: Մեկն ի ծնե հակված է տնտեսել, մյուսը՝ ծախսել։ 💸 Հոգեբանության մեջ ընդունված է մարդու նյարդային տիպը խմբավորել 4 խմբով: Հենց այդ խմբերն են որոշում մեր գործողությունները։
👍1
🟩 Իստերոիդ
Այս տեսակի մարդիկ ունեն առավել լավ արտահայտված նյարդային համակարգ: Նրանք չեն կարողանում կատարել միանման աշխատանք, քանի որ արագ են ձանձրանում։ 😒 Չնայած դրան` նրանք կարող են առաջարկել ցնցող գաղափարներ։ Նրանք առանց երկար մտածելու գումար են ծախսում այն ամենի վրա, ինչ առաջացնում է էմոցիա, ինչը նոր է և բացառիկ։
🟩 Շիզո-պարանոիկ
Այս կերպարը կենտրոնացած է պրակտիկ արդյունքի վրա։ Նրանք նախընտրում են գնել այն ամենը, ինչը հուսալի է և պրակտիկ։ Երկար ժամանակ են ծախսում համեմատությունների վրա։ Նրանք, օրինակ, նոր 📱տեխնիկա գնելիս համեմատություններ են անում 15 նմանատիպ ապրանքների միջև, շատ հարցեր են տալիս վաճառողին ապրանքի վերաբերյալ։
🟩 Էպիլոպտոիդ
Այս կերպարն ունի ոչ ճկուն նյարդային համակարգ, և նրա համար գլխավորը տնտեսող լինելն է։ Նրանք շատ են սիրում գնումներ կատարել ակցիաների և զեղչերի ժամանակ։🔥
🟩 Աստենիկ
Նրանց նյարդային համակարգը նման է իստերոիդներին, սակայն առանց ագրեսիայի։
Սիրում են այն ամենը, ինչը փափուկ է, գրավիչ։ 🤩 Նրանց պետք են պրակտիկ իրեր, նորն ու ժամանակակիցը չեն գրավում նրանց։

Ֆինանսական խնդիրներն ավելի շատ հոգեբանական 🧠 խնդիրների արդյունք են, և մինչև չհաղթահարեք դրանք, ֆինանսական խորհուրդները չեն օգնի ձեզ։
Իմանալով իրենց թույլ կողմերը` իստերոիդները պետք է հիշեն, որ ունեն էմոցիոնալ 🛍 գնումներ կատարելու հակում և ըստ դրա` պետք է սահմանափակեն իրենց բյուջեն։
Շիզոպարանոիկները պետք է քիչ ժամանակ ծախսեն ապրանք ընտրելու որոշումների վրա և այդ ժամանակն օգտագործեն ավելի օգտակար գործողության համար։ Էպիլոպտոիդները պետք է գիտակցեն, որ միշտ չէ, որ ամենաէժանը ամենալավն է: Երբեմն պետք է գնել ավելի թանկարժեքն ու հուսալին։ Աստենիկները պետք է ուշադրություն դարձնեն նոր ապրանքներին և ծառայություններին։
👍5
Դու ունես անսահման 😊 ներուժ, շատ ձգտումներ ու լրացուցիչ ժամանակ: Եթե քեզ այցելել է այն միտքը, որ կարող ես այդ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել, նոր բան սովորել կամ քո գիտելիքների կիրառման այլ ուղիներ գտնել, ուրեմն ճիշտ ալիքի վրա ես: 😍

Մենք քեզ կարող ենք եկամուտ ստեղծելու հազարավոր իդեաներ տալ 😅 (լավ միտք է, հաջորդ անգամ դրա մասին ավելի մանրամասն կգրենք), բայց այս անգամ արիˊ բացահայտենք այն մեխանիզմները, որոնք օգնում են իդեաներ գտնելու գործում:
👍21
👉 Այն, ինչ դու սիրում ես
Սա այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Երջանիկ են այն մարդիկ, որոնք կարողանում են իրենց սիրած զբաղմունքի շնորհիվ գումար վաստակել: 💚 Օրինակ` եթե դու սիրում ես ծաղիկներ աճեցնել, այն կարող է կարճ ժամանակում նաև եկամուտի աղբյուր դառնալ: Ծաղիկնեˊր աճեցրու և վաճառիˊր փոքրիկ սածիլները կամ արդեն փարթամ բույսերը գեղեցիկ ամաններով: Վաճառքը կարող ես կազմակերպել սոցիալական ցանցի միջոցով:

👉 Այն, ինչ գիտես
Մտածի՛ր, թե ինչ գիտելիքներ կամ հմտություններ ունես, որոնք հնարավոր է օգտագործել ու գումար վաստակել: 💸 Դասապատրաստումը կամ դասավանդումը քո գիտելիքն օգտագործելու հիանալի հնարավորություն է: Դու գիտես սար բարձրանալ, հեծանիվ վարել, գիտես Հայաստանի ամեն անկյունը .... Գուցե քո հետաքրքրություններից մեկն է հենց գումար վաստակելու բանալին:

👉 Այն, ինչ կա ձեռքի տակ
Համակարգիչ, մեքենա, իրեր, որոնք արդեն չես կրում կամ օգտագործում .... Շարունակիˊր ցանկը: Հիշիˊր, ամեն իր հնարավորություն է, ուղղակի դու մինչ այս երբեք չես նայել այդ իրերին եկամուտ ստեղծելու տեսանկյունից: 😍

👉 Այնքան ժամանակ, որքան ուզում ես
Ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է, որը մենք հաճախ անիմաստ ենք վատնում։ Պլանավորիˊր օրը, շաբաթը, ամիսը, տարին: Դա անելուց հետո դու առարկայորեն կտեսնես, թե ինչի վրա ես ծախսում ժամանակդ, ու ինչքան ազատ ժամանակ ես ունենում` նոր գաղափարներդ կյանքի կոչելու համար: 😊

👉 Այն, ինչ կարող ես ներդնել
Եկամուտի հավելյալ աղբյուր կարող են լինել նաև ավանդները։ Յուրաքանչյուր քայլ, որ դու կանես այսօր, կկառուցի ավելի լավ ապագա քեզ և քո ընտանիքի համար։ 💚 Ի դեպ, ավանդ կարող ես ներդնել նաև մեզ մոտ։
👍9🥰4
Այսօր Agile տերմինը շատ է կիրառվում տարբեր քննարկումներում: 🗯 Agile-ը գործընթացները կառավարելու, բարդ ու խճճված խնդիրները լուծելու եղանակ է, որի ժամանակ առաջ են շարժվում փոքր քայլերով՝ սպրինտերով, նայում են արդյունքին, ըստ դրա կատարում համապատասխան փոփոխություններ հաջորդ քայլի համար։ Այս մեթոդիկան հատկապես ծանոթ կլինի IT ոլորտի մասնագետներին։ Ինչպե՞ս կարող ես կիրառել Agile-ը ֆինանսները կառավարելիս․
👍5
1. Ֆինանսների վիզուալիզացիա
Կպչուն թղթերի վրա գրիˊր քո ընդհանուր եկամուտի 💸 չափը և ամենօրյա ծախսերը։

2. Բյուջեի տեսակավորում
Ամսվա վերջում բաժանիˊր թղթիկներն ըստ ծախսերի տիպերի։ 📈 Ըստ թղթերի քանակության պարզ կլինի, թե ինչին ես շատ գումար հատկացնում։

3. Դրամական միջոցների կառավարում
Ծախսերը տեսակավորելուց հետո պետք է հասկանալ, թե որ կարիքի համար որքան գումար արժե ծախսել, և որքան պետք է հատկացնել խնայողություններին։ 👛🪙

4.Որոշումների պահպանում
Որպեսզի չշեղվես նախապես սահմանված պլանից, բյուջեի բաժանումն ու ընթացիկ ծախսերը պահիˊր աչքիդ առաջ։ 😉

5. Վերլուծել հաջողություններն ու անհաջողությունները
Սահմանված պլանին հետևելը սկզբում այդքան էլ հեշտ չի լինի։ Ամեն ամիս պետք է վերլուծել հաջողությունները, տեսնել թերացումները և հաջորդ ամիս ավելի կատարելագործել ծախսերը։

6.Կատարելագործել նախապես մշակված պլանը
Մի քանի ամիս փորձարկումներից հետո արդեն հստակ կարող ես ֆիքսել խնայողությունների տոկոսը և ծախսերի չափաբաժինը: 🪙

Վստահ ենք, որ այս կախարդական Agile մեթոդը կօգնի քեզ հաղթահարել ֆինանսների պլանավորման և կառավարման բարդ թվացող պրոցեսը։ 😍
👍17
🎙 Ինչո՞ւ են ստարտափները դառնում հաջողակ 👈🏻
Աշխարհում առաջին բիզնես ինկուբատորի` IdeaLab-ի հիմնադիր Բիլ Գրոսը վերջին 20 տարում ստեղծված 100 ընկերությունների օրինակով առանձնացնում է հաջողության տանող 5⃣ էլեմենտ:
👍2
🎙 Ինչպե՞ս ստեղծել բրենդի լավ անուն 👈🏻
Բրենդինգի էքսպերտ Ջոնաթան Բելը պատմում է` ինչ դետալների վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել 👌 հիշվող անուն ընտրելիս:

🎙 Ինչպե՞ս ընկերության համար ճիշտ որոշումներ կայացնել 👈🏻
Բիզնեսմեն, Bridgewater Associates ներդրումային ընկերության հիմնադիր Ռեյ Դալիոն բացատրում է, թե ինչու է կարևոր պայքարել միաձայնության դեմ, հասկանալ ճիշտ եք, թե ոչ:

🎙 Ընկերության կործանման 2 պատճառ. ինչպե՞ս խուսափել դրանից👈🏻
Բիզնես ստրատեգ, դասախոս Կնուդ Հանաեսը կարծում է, որ ընկերությունները հաջողության չեն կարող հասնել, երբ անում են այն, ինչ անում են մյուսները, կամ երբ ստեղծում են միայն նորույթներ: Հաջողության լավագույն տարբերակը նրա համարում է այդ երկու ռազմավարությունների բալանսը:

🎙 Ինչպե՞ս ստուգել ստեղծագործական կարողությունները👈🏻
Բիզնեսմեն, ձեռներեց, ինժեներ Դեյվիդ Կելլիի կարծիքով` մարդկանց պետք չէ բաժանել 🤔 ստեղծագործ (creative) և ոչ ստեղծագործ (not creative) խմբերի, քանի որ շատերը հավատում են իրենց, իսկ մյուսներին խանգարում են կոմպլեքսները: Լսելով նրան` ձեռք կբերես նոր գործ սկսելու ինքնավստահություն::

🎙 Ինչո՞ւ հույսը ռազմավարությունը/ստրատեգիան չէ👈🏻
Միայն գաղափարը հաջողության գրավական չէ: Ձեռներեց և ներդրող Քեվին Տալբոտը բացատրում է` ինչպես է անհրաժեշտ աշխատել, որ գաղափարները 💫 հաջողություն բերեն:

🎙 Ո՞րն է փոքր բիզնեսի մեծ սուտը👈🏻
Watermark Africa ֆոնդի նախագահ և ներդրող Վուզի Տեմբեկվեյրոն Աֆրիկայի օրինակով բացատրում է, թե ինչու է պետք զարգացնել փոքր բիզնեսը, և պատմում է, թե ինչպես կարելի է կարճ ժամանակահատվածում ստարտափից դառնալ մեծ ընկերություն: 😍
👍11
Աշխարհում շրջանառության մեջ կա ավելի քան 180 արժույթ, 🪙 Արտարժույթային գործարքների մեծ մասը կատարվում է մոտ 40-ով:
Որո՞նք են ամենատարածված արժույթները: Ծանոթանանք և բացահայտենք մի քանի հետաքրքիր փաստ դրանց մասին։
💵 ԱՄՆ դոլար
Կենդանության օրոք հայտնի մարդիկ չեն կարող հայտնվել ԱՄՆ դոլարի վրա։
Միակ կինը, ում նկարը պատկերվել է ԱՄՆ դոլարի վրա, եղել է Մարթա Վաշինգտոնը:

💶 Եվրո
Առաջին եվրո մետաղադրամները հատվել են Ֆրանսիայում։
Այսօր եվրոն երկրորդն է աշխարհում իր պահուստային ֆոնդով, ինչպես նաև առևտրաշրջանառությամբ
Եվրոն գերազանցել է ԱՄՆ դոլարին ամբողջ աշխարհում շրջանառության մեջ գտնվող թղթադրամների և մետաղադրամների ընդհանուր արժեքով։

💴 Ճապոնական իեն
Ճապոնական 5 և 50 իեն մետաղադրամները կենտրոնում ունեն անցք, ինչը դժվարացնում է դրանց կեղծումը։
Ճապոնիայում 5 իեն արժողությամբ մետաղադրամը համարվում է հաջողակ թալիսման, քանի որ այն բաղկացած է ցինկից և պղնձից, որոնք փայլուն երանգ են հաղորդում դրան: Բացի այդ, այն շրջանառության մեջ գտնվող միակ ճապոնական մետաղադրամն է, որի վրա չկա արաբական թվանշան։ Մյուս մետաղադրամների վրա արժեքները նշված են արաբական թվերով։

💷 Ֆունտ ստերլինգ
Ելիզաբեթ 2-րդ թագուհին առաջին անգլիացի ղեկավարն է, ով պատկերվել է թղթադրամի վրա։
Ֆունտ ստերլինգ մետաղադրամների վրա մշտապես նշվում է թողարկման ամսաթիվը, սակայն 2009 թվականին մոտ 100 000 հատ 20 պենս թողարկվել է առանց օրվա մակնշման: Դրանք հետ գնելու համար յուրաքանչյուր մանրադրամի համար առաջարկվել է 50£, սակայն մի քանիսը eBay-ում վաճառվում են 5000£-ով։
👍15
Թարմացում. խնդիրը կարգավորված է:

Սիրելիˊ հաճախորդներ,

տեղեկացնում ենք, որ այս պահին 010 56 1111 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում` կապի օպերատորի մոտ առաջացած խնդրի պատճառով:

📲 Մեզ հետ կարող եք կապ հաստատել 012 56 1111 հեռախոսահամարով:

Խնդիրը կարգավորվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:🌿
👍4
🏠 Բարեխիղճ կառուցապատող․ ծանոթացիˊր տարբեր կառուցապատողների առաջարկներին: Ժամանակի՞ն են արդյոք ավարտում շենքերի կառուցումը, 🤔 համապատասխանո՞ւմ են արդյոք կառույցները շինարարական չափանիշներին: Ուսումնասիրիˊր այն կառույցները, որոնք արդեն իսկ շահագործվում են: Սա քեզ հստակ պատկերացում կտա այն մասին, թե արդյոք կառուցապատողը բարեխիղճ է ու պարտաճանաչ:
🏠 Կանգառին մոտ🚐 նոր բնակարան ընտրելիս ուսումնասիրիˊր, թե որքան է զարգացած տրանսպորտային համակարգը, ինչքան ժամանակ են ծախսելու քո ընտանիքի անդամները դպրոց, աշխատանքի կամ համալսարան գնալիս:
🏠 Կանաչապատ տարածք․ տան մոտ կանաչ գոտու, 🌳 պուրակների կամ այգիների առկայությունը ևս մեկ պլյուս է այդ տան օգտին:
🏠 Ենթակառուցվածքներ․ հատկապես նորակառույց շենք ընտրելիս ցանկալի է ուսումնասիրել թաղամասը, հավաստիանալ, որ շրջակայքում կան խանութներ, իսկ դպրոցն 🏫 ու մանկապարտեզը հեռու չեն:
🏠 Անվտանգություն․ թեև նորակառույց շենքերում այս հարցը հիմնականում լուծված է, սակայն ամեն դեպքում ցանկալի է, որ շենքն ունենա տեսախցիկներ, դոմոֆոն, հակահրդեհային համակարգ և այլն։
🏠 Բակային տարածք․ նոր բնակարան ընտրելիս ուշադրություն դարձրո՛ւ բակային տարածքին, արդյոք կա՞ն խաղահրապարակներ, ընտանի կենդանիների համար նախատեսված տարածքներ և այլն։
🏠 Շինարարության փուլ․ եթե բնակարանը ցանկանում ես ձեռք բերել առաջնային շուկայից, ապա կարևոր է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում 🧑🔧 շինարարությունը։ Եթե շինարարությունը նոր է սկսվել, ապա արժեքը համեմատաբար մատչելի կլինի․ որքան շինարարությունը մոտ է ավարտին, այնքան գինն ավելի բարձր է։
🏠 Բնակարանի դիրք․ ուշադրությոˊւն դարձրու, որ բնակարանը աստիճանների և վերելակի հատվածին մոտ չլինի, որպեսզի խուսափես հավելյալ աղմուկից։ Խուսափիˊր նաև առաջին հարկում գտնվող բնակարան ընտրելուց: Բակի աղմուկն ու մեքենաների ձայները կարող են խանգարել քեզ ու քո ընտանիքի անդամներին։ Բնակարանի պատուհանների դիրքը նույնպես կարևոր է․ ցանկալի է, որ դրանց դիմաց և կողքին չլինեն այլ բնակարանների պատուհաններ:


Ի դեպ, առաջնային շուկայից բնակարան գնելիս քեզ հաստատ կօգնի 👉 https://estate.ameriabank.am/ առցանց հարթակը։ Այստեղ կարող ես ծանոթանալ կառուցապատողներին և նրանց առաջարկներին, ընտրել բնակարան՝ ըստ քո եկամուտի չափի և ամսավճարի, դիմել հիփոթեքային վարկի համար և ստանալ պատասխանը 5 րոպեում: 😍
👍15
Բաաաարև, մենք քեզ սպասում էինք: 🫶

Մեր հանդիպման առիթով հիանալի վիճակախաղ ունենք YerevanRide-ի հետ: 🚲

Մեկնաբանություններում դիˊր քո սիրելի էմոջին կամ գրիˊր որևէ մեկնաբանություն ու սպասիˊր անակնկալի: 🤩

Հունիսի 3-ին` ժամը 12:00–ին, Հեծանիվի համաշխարհային օրը YerevanRide-ը պատահականության սկզբունքով կընտրի 11 հաջողակների, ովքեր YerevanRide-ի կողմից կստանան 🎁 նվեր` հեծանիվ վարելու տարեկան ու ամսական փաթեթներ:
👍22🥰14