Ameriabank CJSC pinned «✔Դադարի՛ր պարտքով գումար վերցնել Պարտք անել` մյուս պարտքերը փակելու համար. սա փակ շղթա է: Շղթան կոտրելու համար անհրաժեշտ է ❌ չվերցնել նոր պարտքեր: ✔Կազմի՛ր պարտքերի ու դրամական պարտավորությունների ամբողջական ցուցակ Ցուցակում 📃 ներառիˊր, թե ում որքան ես պարտք…»
7 TedTalk ֆինանսների մասին
Առաջարկում ենք երեկոյան կտրվել առօրյա խնդիրներից և հարստացնել ֆինանսական գիտելիքները՝ դիտելով այս TedTalk-երը։ 👇
Դրանք քեզ կոգևորեն, կնպաստեն քո ֆինանսական գրագիտությանը և պարզապես հաճելի ժամանց կապահովեն։ 😊
🍀Ռոբերտ Կիյոսակի | Ինչո՞ւ են հարուստներն ավելի հարստանում
🍀Հարսիմրան Չոհան | Համաճարակ. ֆինանսական գրագիտության պակաս
🍀Դորոթի Լորբախ | 10 բան, որ սովորեցի շատ գումար կորցնելուց հետո
🍀Ջեյսոն Վիտուգ | Կոտրեˊք փողի մասին կարծրատիպերը և բարելավեˊք ֆինանսական բարեկեցությունը
🍀Լեյսի Ֆիլիպիչ | Ինչո՞ւ է անհրաժեշտ մտածել ֆինանսական անկախության մասին
🍀Ադամ Քերոլ | Երբ փողն իրական չէ
🍀Ֆրենսիս Կուկ | Ստեղծում ենք ֆինանսական անկախություն փնտրողների սերունդ

🟩Դու չես ուսումնասիրում միջոցներդ և չես պլանավորում ծախսերդ
Մինչ ֆինանսական պլան կազմելը ուսումնասիրիˊր քո բյուջեն և գտիˊր այս կարևոր հարցերի պատասխանները․
✏Քո հաշվին որքա՞ն հաճախ ես ունենում դրական մնացորդ
✏Անհրաժեշտության դեպքում ո՞ր ծախսերը կարող ես չանել
✏Ո՞ր ծախսերդ կարող ես օպտիմալացնել
✏Արդյոք քո բոլո՞ր ծախսերն են արդարացված
🟩Դու անտեսում ես գնաճը
Ֆինանսների երկարաժամկետ պլանավորման դեպքում շատերն անտեսում են գնաճի գործոնը, ինչը շղթայական ձևով ազդում է մյուս ծախսերի պլանավորման վրա։
🟩Չես մտածում քո եկամուտների աճի մասին
Բյուջեն պլանավորելիս պետք է պատասխանել հետևյալ հարցերին.
✏Որքա՞ն վաղուց ես ունեցել աշխատավարձի բարձրացում
✏Ինչքա՞ն ժամանակ առաջ ես բարձրացրել քո մասնագիտական որակավորումը
✏Արդյոք ուսումնասիրե՞լ ես մասնագիտական շուկան
✏Ե՞րբ ես վերջին անգամ գնացել հարցազրույցի
🟩Չես սահմանում ֆինանսական նպատակներ
Ոչինչ այնքան չի մոտիվացնի քեզ, որքան նոր նպատակը. ճամփորդությունը, նոր մեքենան, բնակարանի վերանորոգումը և այլն:
Հիշիˊր, որ դու ես քո ֆինանսների նախարարը: 👊 Նպատակն արդեն կա. հիմա գործի անցնելու ժամանակն է: 🤩

1⃣ Նախապես պլանավորի՛ր քո գնումները
Իմպուլսային գնումներից խուսափելու համար «Սև ուրբաթին» պետք է պատրաստվել նախապես։ 😎 Հիշի՛ր, թե ինչ է քեզ անհրաժեշտ, խորհրդակցիˊր ընտանիքիդ անդամների հետ։
Այնուհետև կազմի՛ր 📃 ցուցակ․ այդպես ավելի հեշտ կլինի բաժանել ապրանքներն ըստ տեսակների և հասկանալ, թե որտեղից ես գնումներ կատարելու այդ օրը։
2⃣Ընտրի՛ր խանութները
Պետք է նախապես կազմել այն օնլայն և օֆլայն խանութների 🛍ցանկը, որտեղից ձեռք ես բերելու քեզ անհրաժեշտ իրերը: ☑
3⃣Ուսումնասիրի՛ր գները
Այդ օրը հայտարարվող բոլոր ⚡️մեգաառաջարկները չեն, որ ձեռնտու են։ Մինչ Սև ուրբաթի մեկնարկը ծանոթացիˊր քեզ հետաքրքրող ապրանքների գներին, որպեսզի հետո կարողանաս ⚖ համեմատել, գնահատել զեղչերը, գտնել քեզ համար ամենահարմար առաջարկը:
4⃣Մի՛ հատիր սահմանը
Սև ուրբաթին պատրաստվելիս սահմանիˊր գումարի սահման, որը չես կարող գերազանցել։ 🔴Այդ օրը հեշտ է տրվել գայթակղությանը և ծախսել բոլոր խնայողությունները։ Հիշի՛ր Սև ուրբաթի գլխավոր կանոնը՝ գնել միայն այն, ինչ անհրաժեշտ է։ ✌️
5⃣Ընտրի՛ր նվերներ Ամանորին ընդառաջ
Սև ուրբաթը հիանալի առիթ է հարազատների համար ամանորյա գնումներ կատարելու համար։ 🎄🎁

Նախավերջին ուրբաթը «Սև ուրբաթից» առաջ։ 🤟 Արի՛ ծանոթանանք շոփինգի տոնի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստի և բացահայտենք այս տոնի տերմինաբանությունը։
⬛ «Սև ուրբաթ» տերմինն ի սկզբանե կապված էր ֆոնդային շուկայի անկման հետ: Ըստ New York Times-ի՝ երկու ֆինանսիստներ շահույթ ստանալու նպատակով փորձել են դավադրություն կազմակերպել ոսկու շուկայի դեմ, սակայն նրանց սխեման ձախողվել է, ինչի արդյունքում շուկան տապալվել է:
⬛«Սև ուրբաթ»-ի գնորդների գերակշիռ մասը 💁♀️ կանայք են։ Ըստ ուսումնասիրությունների՝ գնորդներից միայն 45,1%-ն են 💁♂️ տղամարդիկ։
⬛Պատմության մեջ ամենաշահութաբերը համարվում է 2012 թվականի «Սև ուրբաթը»: Ամերիկացիներն ու եվրոպացիները այդ երեք օրվա ընթացքում` ներառյալ հանգստյան օրերը, ավելի քան 52 միլիարդ դոլար են ծախսել գնումների վրա։ 😱
Սև ուրբաթին օնլայն հարթակները խոսում են հայտնի տերմիններով: Եկել ենք, որպեսզի օգնենք քեզ հասկանալ Սև ուրբաթի լեզուն: 🤩
⬛BOGO
Գնի՛ր մեկ ապրանք և ստացի՛ր երկրորդն անվճար։
⬛Early Bird Sales
Զեղչ մինչև առավոտյան ժամը 8-ը գնումներ կատարողների համար։
⬛Night Owl Sales/Specials
Զեղչեր նրանց համար, ովքեր գնումներ են կատարում ուշ երեկոյան կամ էլ գիշերը:
⬛Price Match
Խանութը պատրաստ է հավելյալ զեղչ կիրառել, եթե նույն ապրանքն ավելի մատչելի տարբերակով գտնես այլ խանութում։
⬛Rain Check
Գնել ինչ-որ բան զեղչով, երբ զեղչի առաջարկն ավարտվել է:
⬛It's a Steal
Մեծ ակցիա, մեծ զեղչ:

Ամերիաբանկ կազմակերպել մրցույթ Սև ուրբաթ առիթ: 🤪
Դու Սև ուրբաթ ընդառաջ իմանալ ամեն ինչ ապահով 🔐 գնումներ ու հետաքրքիր փաստ Սև ուրբաթ մասին: Մենք ուզել պաշտպանել քո քարտ անվտանգություն, ճանաչել ապահով օնլայն կայքեր: Դու պատասխանել շատ հարցեր ու ստանալ սպիտակ, դեղին ու սև գոտի: 👊
Դու պատրա՞ստ` https://bit.ly/30gKKYZ
Շնորհակալ
Սև ուրբաթ

⭐ Կարդաˊ հաճախորդների կարծիքները (Review)
Google-ում որոնիˊր տվյալ խանութը և փորձիˊր գտնել հաճախորդների կարծիքները։ Եթե դրանք բացակայում են, ուրեմն մի բան այն չէ: Իսկ եթե խանութն ունի որոշակի մեկնաբանություններ, ապա անպայման պետք է ծանոթանալ դրանց, քանի որ դրանք կարող են լինել կեղծ լինել ❌ կամ գրված խանութի ներկայացուցիչների կողմից:
Հիշիˊր, ❗ որ կեղծ մեկնաբանություններն ապրանքի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացնում և հմտորեն շրջանցում են թերությունները` ներկայացնելով դրանք որպես առավելություն:
Եթե որևէ խանութի կողմից քո էլ. հասցեին ստացել ես հատուկ առաջարկ, ապա հղումով անցնելուց առաջ համոզվիˊր, որ այդ հաղորդագրությունը ստացել ես տվյալ բրենդի պաշտոնական ներկայացուցչից:
Խուսափիˊր ⚠ նաև տարբեր սոցիալական կայքերում տեղադրված շահումների և գովազդային հղումներից, որոնք տանում են անհավանական զեղչերով և ցածր գներով կասկածելի օնլայն խանութների էջեր:
⭐ Գնում կատարելիս լրացրոˊւ միայն անհրաժեշտ տվյալները
▪Էլ․հասցե կամ հեռախոսահամար։ Սա հիմնականում անհրաժեշտ է լինում գնումը հաստատելու և ապրանքի առաքման մասին ծանուցում ուղարկելու համար։
▪Անուն/ազգանուն և հասցե։ Այս տվյալներն անհրաժեշտ են լինելու գնումն առաքելիս։
▪Քարտի համար, վավերականության ժամկետ և CVV կոդ:
Ցանկալի չէ քարտը կցել այն կայքին, որտեղից գնում ես կատարում, մանավանդ եթե այն նոր է և չունի լայն ճանաչում:
Եթե խանութը պահանջում է կցել նաև անձնագրի պատճենը, Մոբայլ/Օնլայն բանկինգի գաղտնաբառը, ապա դա արդեն կասկածելի է, և չարժե այդտեղից գնում կատարել։ ❗
⭐ Ստուգիˊր կայքի հուսալիությունը
Ցանկալի է օգտվել https:/ -ով սկսվող և MasterCard SecureCode /3D Secure/ և Verified by Visa կայքերից:
Եթե կայքը սկսվում է https:/-ով, դա հավաստիացնում է, որ կայքին տրամադրված տեղեկատվությունը հասանելի է միայն քեզ և կայքի սերվերներին։ Ի դեպ, https:/ -ով սկսվող կայքերի հղման կողքին կա կողպեքի նշան։ 🔒
⭐ Միˊ' հրաժարվիր օնլայն անդորրագրերից
Բոլոր հավաստի կայքերը վճարում կատարելիս անցում են կատարում վճարման էջ, որտեղ էլ պետք է կատարել վճարումը։ Եթե դրա փոխարեն քեզ առաջարկում են գումարը փոխանցել որևէ հաշվեհամարի, ապա ❌ խուսափիˊր այդ կայքից։ Խանութը պետք է քեզ տրամադրի էլէկտրոնային անդորրագիր, որը կկարողանաս որպես ապացույց օգտագործել խնդիրների դեպքում: Իսկ եթե փոխանցում ես կատարել կոնկրետ անձի անունով, այդ դեպքում խնդիրն ավելի է բարդանում։
Խնդիրներից խուսափելու համար ցանկալի է, որ կայքն ունենա հետադարձ կապի հնարավորություն, օրինակ` 📞 Live Chat 24/7 ծառայություն:
⭐ Ստուգիˊր կապի անվտանգությունը
Մինչ գնում կատարելը ստուգիˊր 🌐 ինտերնետ կապի անվտանգությունը, միˊ օգտագործիր առևտրի սրահների, սրճարանների, այգիների Wi-Fi-ները։ Նման վայրերում հաճախ Wi-Fi-ն անվտանգ չէ, և ցանկացած տեղեկատվություն, որ դու ուղարկում ես այդ կապով, կարող է հայտնվել զեղծարարների ձեռքում։
⭐ Ի՞նչ անել, եթե քո քարտից նկատել ես կասկածելի գանձում
Կասկածելի հասցեներից գումարի գանձման փորձ նկատելու դեպքում շտապ բլոկավորիˊր քարտը` Բանկում գրանցված քո հեռախոսահամարից հավաքելով *116# USSD կոդը և հետևելով հրահանգներին, կամ շտապ բլոկավորիˊր քարտը նաև ARCA հավելվածի միջոցով /հավելվածը հասանելի է PlayMarket-ում և App Store-ում/: ❗
Քարտի բլոկավորումը հնարավոր է իրականացնել նաև զանգահարելով Ամերաբանկի շուրջօրյա +37410 56 11 11 հեռախոսահամարին:
✔ Մեր հուշումներն օգտագործիˊր Սև ուրբաթի ժամանակ գնումներ կատարելիս, բայց հետագայում ևս հետևիˊր կանոններին և կատարիˊր ապահով գնումներ: 🔐💚

Բոլոր մամաներն ու պապաներն 👫 անում են առավելագույնը, որպեսզի իրենց երեխաները կայանան, ձեռք բերեն օգտակար հմտություններ: Չենք մոռանում, որ վաղ տարիքից երեխաներին պետք է սովորեցնել նաև ֆինանսները կառավարելու մասին: Սա կարևոր գիտելիք ու հմտություն է, որը նրանց պետք է գալու ողջ կյանքում: ❗ Եկեˊք տեսնենք, թե որ տարիքային խմբին ինչպես է պետք մատուցել այս օգտակար ինֆորմացիան:
🟢2-3 տարեկան
Այս տարիքում երեխային կարող եք ծանոթացնել թղթադրամներին և մանրադրամներին, բացատրել դրանցից յուրաքանչյուրի արժեքը։ Սա կարող եք անել տարբեր խաղերի միջոցով, որոնցից մեկը, օրինակ, բոլորիս հայտնի «Խանութ-խանութ»-ն է։
🟢4-6 տարեկան
Այս տարիքի երեխաներին արդեն կարող եք գրպանի գումար տալ, որպեսզի փոքր քայլերով սկսի հասկանալ, թե ինչպես է պետք վարվել փողի հետ։ Շաբաթական 300 դրամը 💸 բավական է։ Կարող եք միասին որոշել, թե ինչ նպատակներ ունի նա, ինչի համար է ցանկանում ծախսել այդ գումարը։
Հիմնական նպատակն այն է, որ փոքրիկը կարողանա տնօրինել և ճիշտ բաշխել իր մոտ եղած գումարը։
🟢6 տարեկան
Այս տարիքի երեխայի հետ արդեն կարելի է խոսել ֆինանսական նպատակների մասին: Վերցնում եք 2 ծրար, խնդրում եք փոքրիկին յուրաքանչյուրի վրա նկարել այն, ինչ ցանկանում է գնել: Ժամանակի ընթացքում նա գումար է ավելացնում այդ ծրարներում, որպեսզի գնի այն, ինչի մասին երազում է։ ✨
🟢5-8 տարեկան
Երեխան կարող է իրական պատկերացումներ չունենալ, թե որտեղից եք ձեռք բերում այն գումարը, որը ծախսում եք սրճարանում կամ սուպերմարկետում: Պետք է երեխային բացատրել, որ այդ գումարը ստանում եք ծառայության կամ աշխատանքի դիմաց։ 🤝 Այս պրոցեսի մասին նա առարկայական պատկերացում կկազմի, եթե նրան տաք հանձնարարություններ և վճարեք դրա համար։ Սակայն հիշեˊք, որ այս մեթոդը պետք չէ մշտապես կիրառել: Փոքրիկը պետք է հասկանա, որ մաման ու պապան կամ տան մյուս անդամներն անում են նաև տարբեր գործեր տան, ընտանիքի կամ հարազատների համար առանց վարձատրության։ Պետք չէ գումար տալ երեխային դպրոցում ստացած գնահատականների համար։ Նա պետք է հասկանա, որ լավ սովորելն իր պարտականությունն է։ ✔🎓
🟢6-10 տարեկան
Երբ երեխան արդեն գիտի, թե ինչպես կարելի է գումար աշխատել, կարող եք նրա հետ խանութ գնալ, տալ 2000 դրամ և խնդրել մթերքներ գնել: 🍏🍍🍋 Զգուշացրեˊք, որ գնումների հանրագումարը չպետք է գերազանցի իր մոտ եղած գումարը։
Այս տարիքում կարող եք բացատրել նրան, որ կոմունալ վճարները`ջուրը, գազը, ինտերնետը, նույնպես անվճար չեն։
🟢8-11 տարեկան
Այս տարիքում երեխաներին կարող եք պատմել պետական հարկերի մասին։ Նույնիսկ կարող եք միասին խաղ հորինել: Նա անում է որևէ օգտակար հանձնարարություն, դուք նրան վճարում եք, սակայն վերցնում եք գումարի մի մասը և բացատրում եք, որ այն նախատեսված է ընտանիքի ընդհանուր կարիքները հոգալու համար: ✔
🟢11-13 տարեկան
Այս տարիքում դեռահասներին կարող եք ներկայացնել, թե ինչ է ֆինանսական պլանավորումը, և ինչպես է պետք այն կատարել:, Օրինակ` միասին կարող եք կազմել ընտանեկան բյուջեն: 📃
🟢13-15 տարեկան
Այս տարիքում դեռահասը պետք է իմանա, որ կան ոլորտներ, օրինակ, կրթությունը, որտեղ պետք է ներդրում կատարել՝ ավելի բարեկեցիկ և ապահովված ապագա ունենալու համար։ Կարող եք ընտրել մի քանի մասնագիտություն, որոնցով նա հետաքրքրված է, տեսնել այդ ոլորտում միջին աշխատավարձը և հաշվարկել, թե որքան գումար եք ներդնելու կրթության մեջ։ 📚Հաշվե՛ք, թե որքան ժամանակում այդ կրթությունը կտա իր պտուղները։ Երեխան պետք է հասկանա, որ կան ոլորտներ, որոնք ապագայում իրեն կօգնեն ավելի շատ վաստակել, իսկ դրան հասնելու համար նա պետք է ջանք և եռանդ ներդնի վաղ տարիքից։
🟢16+ տարեկան
Այս տարիքում երեխան պետք է իմանա` ինչ է 🏦 բանկը, ծանոթանա բանկային ծառայություններին, վարկերի տեսակներին և իմանա ֆինանսական ծառայություններից գրագետ օգտվելու եղանակները։✔

Իսպանիա 🇪🇸
Իսպանացիներն 🎄 Ամանորին հյուր գնալիս իրենց հետ որպես նվեր տանում են գեղեցիկ ձևավորված զամբյուղ, որի մեջ կան տարբեր համովություններ և գինի։
Չինաստան 🇨🇳
Այստեղ ամանորյա նվերները սիմվոլիկ են և բաղկացածերկու կտորից՝ երկու բաժակ, երկու ծածկոց և այլն։ 😊
Հնդկաստան 🇮🇳
Ասիական այս երկրում ամանորյա նվերը պետք է պատրաստված լինի 🖐️ սեփական ձեռքերով: Այդ պատճառով ընկերներն ու հարազատները նվիրում են միմյանց ձեռագործ շարֆեր և գլխարկներ, կավե արձանիկներ կամ դեկորատիվ ափսեներ։
Գերմանիա🇩🇪
Գերմանացիները Նոր տարուն նվիրում են ոչ թե իրեր, այլ 💚 էմոցիաներ՝ թատրոնի կամ համերգի տոմս, քվեսթի սերտիֆիկատ, օդապարիկով թռիչքի նվեր քարտ։
Իտալիա🇮🇹
Ռոմանտիկ իտալացիները Ամանորին իրար նվիրում են նորաձև աքսեսուարներ՝ 👛🧤 փողկապեր, գոտիներ, դրամապանակներ, պայուսակներ, ժամացույցներ, իսկ օծանելիք և կոսմետիկա միմյանց կարող են նվիրել միայն ամուսինները։
Ֆրանսիա🇫🇷
Ստացի՛ր այն, ինչ ցանկանում ես։ Ըստ վիճակագրության՝ ֆրանսիացիները Ամանորի նախաշեմին կատարում են շուրջ 10 մլն եվրոյի օնլայն գնումներ։ Բոլոր հյուրերը պարտադիր կերպով ստանում են բացիկներ, երեխաները՝ խաղալիքներ, իսկ մեծերը՝ այն խանութի սերտիֆիկատը, որը ցանկացել են 😍
Հայաստան🇦🇲
Ընտանիքի անդամների համար մենք փորձում ենք ընտրել անհատական և անհրաժեշտ իրեր։ Այս տարի Ամանորի նվերը կարող ես ընտրել https://www.liooli.am/ օնլայն հարթակից, որտեղ ներկայացված են միայն հայկական արտադրության խնամքի պարագաներ, ձեռագործ իրեր, տարատեսակ աքսեսուարներ և շատ ավելին։ 🥰
Մաղթում ենք հաճելի գնումներ, գեղեցիկ տպավորություններ և անսահման ջերմություն։ 🎉💚

www.liooli.am
Liooli-ն օնլայն վճարումների հարթակ է, որը ստեղծվել է առցանց առևտուրը խթանելու համար:
💫Տարին հաջող սկսելու համար Հայաստանում գաթայի կամ իշլի քուֆթայի մեջ կոպեկ են դնում։ Մարդիկ հավատում են, որ նրան, ում բաժին է ընկնում մետաղադրամը, սպասվում է ֆինանսական հաջողություն: 💸
💫Ըստ տարածված կարծիքի՝ Նոր տարին պետք չէ դիմավորել պարտքերով։ Ցանկալի է վերադարձնել բոլոր պարտքերը՝ հանգիստ խղճով հաջորդ տարի մուտք գործելու համար։ Տոնի նախօրեին գումար խնդրելը նույնպես վատ նշան է։
💫Գումար ներգրավելու և հաջողություն բերելու համար կարող ես մետաղադրամ 🪙 դնել քո հյուրերի ափսեի տակ:
💫Կարող ես նաև տոնածառը փողով զարդարել: Մետաղադրամները փաթաթիˊր փայլաթիթեղի մեջ և կախիˊր այդ իմպրովիզացված խաղալիքները քո տոնածառից:
💫Ասում են, որ 2022-ին հաջողություն գրավելու համար սեղանին պետք է լինի 7 🕯 կանաչ մոմից կազմված կոմպոզիցիա: Այն կօգնի ձեռք բերել ընտանեկան բարեկեցություն և ֆինանսական հարստություն:
💫Իսկ այս մի սովորությունը քեզ ծանո՞թ է․ երբ նորալուսին է լինում, պետք է գումարդ հանես և պահես լուսնի առաջ: Մարդիկ հավատում են, որ դա նպաստում է ֆինանսական վիճակի բարելավմանը։
💫Ասում են, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ հունվարի 1-ին պետք է փող պահի իր ձեռքում, որպեսզի խուսափի ֆինանսական կորուստներից և անհաջողություններից:
💫Մինչև Ամանոր դրամապանակից մի հանիˊր ամբողջ գումարը:
💫Ըստ մեկ այլ սովորության` դեկտեմբերի 31-ին` ժամը 18:00-ին, դռան շեմին մետաղադրամ կամ թղթադրամ դնելը նպաստում է ֆինանսական հոսքերին և հարստություն է գրավում քո տուն:
💫Մի քանի խոշոր թղթադրամ դիˊր քո ամանորյա հանդերձանքի գրպանում: Տոնից հետո դրանք տեղավորիˊր դրամապանակում և աշխատիˊր չծախսել: Ասում են, որ դրանք ֆինանսական հոսքերի համար մագնիսի ազդեցություն են ունենում:
💫Արծաթե մետաղադրամ գցիˊր ըմպելիքի մեջ, խմիˊր այն, քանի դեռ զանգերը ավետում են նոր տարվա մուտքը: Ապա մետաղադրամը դիˊր քո դրամապանակի գաղտնի գրպանում և պահիˊր որպես թալիսման ամբողջ տարվա ընթացքում:
Փորձիˊր, գուցե այս սովորություններն աշխատո՞ւմ են: 😅
Բայց ողջ տարվա ընթացքում միˊ դադարիր երազել, աշխատել, սովորել և ջանք ու եռանդ չխնայել քո նպատակներն իրագործելու համար:💚🎄

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բարի գալուստ 2022 🎉🎄
Հուսով ենք` այս տարի շնորհակալություն ասելու ու ստանալու բազմաթիվ առիթներ ես պարգևելու մեզ: 💚
Թող բոլորիս համար 2022-ը լինի մեծ երազանքների ու դրանք իրականացնելու տարի: ✨
Շնորհավոր🎊🍾

Ամերիան նույնպես մեծ ընտանիք է, որտեղ մարդիկ համախմբվել են ավելի գեղեցիկ իրականություն ստեղծելու գաղափարի շուրջ:💚
Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Թող բոլոր ընտանիքներում լինի անսահման սեր և հոգատարություն:👨👩👧👦😊