Ահա թե ինչպիսի հագեցած օր էր այսօր DigiTec-ում։ 😍
Սպասելու ենք քեզ նաև առաջիկա հանգստյան օրերին «ԴիջիԹեք 2021»-ի մեր էկո տաղավարում, պատասխանելու ենք քո բոլոր հարցերին, օգնելու ենք քեզ փորձարկել մեր բազմաթիվ թվային հարթակները: ✌️💚

Ameriabank CJSC pinned «✔Դադարի՛ր պարտքով գումար վերցնել Պարտք անել` մյուս պարտքերը փակելու համար. սա փակ շղթա է: Շղթան կոտրելու համար անհրաժեշտ է ❌ չվերցնել նոր պարտքեր: ✔Կազմի՛ր պարտքերի ու դրամական պարտավորությունների ամբողջական ցուցակ Ցուցակում 📃 ներառիˊր, թե ում որքան ես պարտք…»
7 TedTalk ֆինանսների մասին
Առաջարկում ենք երեկոյան կտրվել առօրյա խնդիրներից և հարստացնել ֆինանսական գիտելիքները՝ դիտելով այս TedTalk-երը։ 👇
Դրանք քեզ կոգևորեն, կնպաստեն քո ֆինանսական գրագիտությանը և պարզապես հաճելի ժամանց կապահովեն։ 😊
🍀Ռոբերտ Կիյոսակի | Ինչո՞ւ են հարուստներն ավելի հարստանում
🍀Հարսիմրան Չոհան | Համաճարակ. ֆինանսական գրագիտության պակաս
🍀Դորոթի Լորբախ | 10 բան, որ սովորեցի շատ գումար կորցնելուց հետո
🍀Ջեյսոն Վիտուգ | Կոտրեˊք փողի մասին կարծրատիպերը և բարելավեˊք ֆինանսական բարեկեցությունը
🍀Լեյսի Ֆիլիպիչ | Ինչո՞ւ է անհրաժեշտ մտածել ֆինանսական անկախության մասին
🍀Ադամ Քերոլ | Երբ փողն իրական չէ
🍀Ֆրենսիս Կուկ | Ստեղծում ենք ֆինանսական անկախություն փնտրողների սերունդ

🟩Դու չես ուսումնասիրում միջոցներդ և չես պլանավորում ծախսերդ
Մինչ ֆինանսական պլան կազմելը ուսումնասիրիˊր քո բյուջեն և գտիˊր այս կարևոր հարցերի պատասխանները․
✏Քո հաշվին որքա՞ն հաճախ ես ունենում դրական մնացորդ
✏Անհրաժեշտության դեպքում ո՞ր ծախսերը կարող ես չանել
✏Ո՞ր ծախսերդ կարող ես օպտիմալացնել
✏Արդյոք քո բոլո՞ր ծախսերն են արդարացված
🟩Դու անտեսում ես գնաճը
Ֆինանսների երկարաժամկետ պլանավորման դեպքում շատերն անտեսում են գնաճի գործոնը, ինչը շղթայական ձևով ազդում է մյուս ծախսերի պլանավորման վրա։
🟩Չես մտածում քո եկամուտների աճի մասին
Բյուջեն պլանավորելիս պետք է պատասխանել հետևյալ հարցերին.
✏Որքա՞ն վաղուց ես ունեցել աշխատավարձի բարձրացում
✏Ինչքա՞ն ժամանակ առաջ ես բարձրացրել քո մասնագիտական որակավորումը
✏Արդյոք ուսումնասիրե՞լ ես մասնագիտական շուկան
✏Ե՞րբ ես վերջին անգամ գնացել հարցազրույցի
🟩Չես սահմանում ֆինանսական նպատակներ
Ոչինչ այնքան չի մոտիվացնի քեզ, որքան նոր նպատակը. ճամփորդությունը, նոր մեքենան, բնակարանի վերանորոգումը և այլն:
Հիշիˊր, որ դու ես քո ֆինանսների նախարարը: 👊 Նպատակն արդեն կա. հիմա գործի անցնելու ժամանակն է: 🤩

1⃣ Նախապես պլանավորի՛ր քո գնումները
Իմպուլսային գնումներից խուսափելու համար «Սև ուրբաթին» պետք է պատրաստվել նախապես։ 😎 Հիշի՛ր, թե ինչ է քեզ անհրաժեշտ, խորհրդակցիˊր ընտանիքիդ անդամների հետ։
Այնուհետև կազմի՛ր 📃 ցուցակ․ այդպես ավելի հեշտ կլինի բաժանել ապրանքներն ըստ տեսակների և հասկանալ, թե որտեղից ես գնումներ կատարելու այդ օրը։
2⃣Ընտրի՛ր խանութները
Պետք է նախապես կազմել այն օնլայն և օֆլայն խանութների 🛍ցանկը, որտեղից ձեռք ես բերելու քեզ անհրաժեշտ իրերը: ☑
3⃣Ուսումնասիրի՛ր գները
Այդ օրը հայտարարվող բոլոր ⚡️մեգաառաջարկները չեն, որ ձեռնտու են։ Մինչ Սև ուրբաթի մեկնարկը ծանոթացիˊր քեզ հետաքրքրող ապրանքների գներին, որպեսզի հետո կարողանաս ⚖ համեմատել, գնահատել զեղչերը, գտնել քեզ համար ամենահարմար առաջարկը:
4⃣Մի՛ հատիր սահմանը
Սև ուրբաթին պատրաստվելիս սահմանիˊր գումարի սահման, որը չես կարող գերազանցել։ 🔴Այդ օրը հեշտ է տրվել գայթակղությանը և ծախսել բոլոր խնայողությունները։ Հիշի՛ր Սև ուրբաթի գլխավոր կանոնը՝ գնել միայն այն, ինչ անհրաժեշտ է։ ✌️
5⃣Ընտրի՛ր նվերներ Ամանորին ընդառաջ
Սև ուրբաթը հիանալի առիթ է հարազատների համար ամանորյա գնումներ կատարելու համար։ 🎄🎁

Նախավերջին ուրբաթը «Սև ուրբաթից» առաջ։ 🤟 Արի՛ ծանոթանանք շոփինգի տոնի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստի և բացահայտենք այս տոնի տերմինաբանությունը։
⬛ «Սև ուրբաթ» տերմինն ի սկզբանե կապված էր ֆոնդային շուկայի անկման հետ: Ըստ New York Times-ի՝ երկու ֆինանսիստներ շահույթ ստանալու նպատակով փորձել են դավադրություն կազմակերպել ոսկու շուկայի դեմ, սակայն նրանց սխեման ձախողվել է, ինչի արդյունքում շուկան տապալվել է:
⬛«Սև ուրբաթ»-ի գնորդների գերակշիռ մասը 💁♀️ կանայք են։ Ըստ ուսումնասիրությունների՝ գնորդներից միայն 45,1%-ն են 💁♂️ տղամարդիկ։
⬛Պատմության մեջ ամենաշահութաբերը համարվում է 2012 թվականի «Սև ուրբաթը»: Ամերիկացիներն ու եվրոպացիները այդ երեք օրվա ընթացքում` ներառյալ հանգստյան օրերը, ավելի քան 52 միլիարդ դոլար են ծախսել գնումների վրա։ 😱
Սև ուրբաթին օնլայն հարթակները խոսում են հայտնի տերմիններով: Եկել ենք, որպեսզի օգնենք քեզ հասկանալ Սև ուրբաթի լեզուն: 🤩
⬛BOGO
Գնի՛ր մեկ ապրանք և ստացի՛ր երկրորդն անվճար։
⬛Early Bird Sales
Զեղչ մինչև առավոտյան ժամը 8-ը գնումներ կատարողների համար։
⬛Night Owl Sales/Specials
Զեղչեր նրանց համար, ովքեր գնումներ են կատարում ուշ երեկոյան կամ էլ գիշերը:
⬛Price Match
Խանութը պատրաստ է հավելյալ զեղչ կիրառել, եթե նույն ապրանքն ավելի մատչելի տարբերակով գտնես այլ խանութում։
⬛Rain Check
Գնել ինչ-որ բան զեղչով, երբ զեղչի առաջարկն ավարտվել է:
⬛It's a Steal
Մեծ ակցիա, մեծ զեղչ:

Ամերիաբանկ կազմակերպել մրցույթ Սև ուրբաթ առիթ: 🤪
Դու Սև ուրբաթ ընդառաջ իմանալ ամեն ինչ ապահով 🔐 գնումներ ու հետաքրքիր փաստ Սև ուրբաթ մասին: Մենք ուզել պաշտպանել քո քարտ անվտանգություն, ճանաչել ապահով օնլայն կայքեր: Դու պատասխանել շատ հարցեր ու ստանալ սպիտակ, դեղին ու սև գոտի: 👊
Դու պատրա՞ստ` https://bit.ly/30gKKYZ
Շնորհակալ
Սև ուրբաթ

⭐ Կարդաˊ հաճախորդների կարծիքները (Review)
Google-ում որոնիˊր տվյալ խանութը և փորձիˊր գտնել հաճախորդների կարծիքները։ Եթե դրանք բացակայում են, ուրեմն մի բան այն չէ: Իսկ եթե խանութն ունի որոշակի մեկնաբանություններ, ապա անպայման պետք է ծանոթանալ դրանց, քանի որ դրանք կարող են լինել կեղծ լինել ❌ կամ գրված խանութի ներկայացուցիչների կողմից:
Հիշիˊր, ❗ որ կեղծ մեկնաբանություններն ապրանքի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացնում և հմտորեն շրջանցում են թերությունները` ներկայացնելով դրանք որպես առավելություն:
Եթե որևէ խանութի կողմից քո էլ. հասցեին ստացել ես հատուկ առաջարկ, ապա հղումով անցնելուց առաջ համոզվիˊր, որ այդ հաղորդագրությունը ստացել ես տվյալ բրենդի պաշտոնական ներկայացուցչից:
Խուսափիˊր ⚠ նաև տարբեր սոցիալական կայքերում տեղադրված շահումների և գովազդային հղումներից, որոնք տանում են անհավանական զեղչերով և ցածր գներով կասկածելի օնլայն խանութների էջեր:
⭐ Գնում կատարելիս լրացրոˊւ միայն անհրաժեշտ տվյալները
▪Էլ․հասցե կամ հեռախոսահամար։ Սա հիմնականում անհրաժեշտ է լինում գնումը հաստատելու և ապրանքի առաքման մասին ծանուցում ուղարկելու համար։
▪Անուն/ազգանուն և հասցե։ Այս տվյալներն անհրաժեշտ են լինելու գնումն առաքելիս։
▪Քարտի համար, վավերականության ժամկետ և CVV կոդ:
Ցանկալի չէ քարտը կցել այն կայքին, որտեղից գնում ես կատարում, մանավանդ եթե այն նոր է և չունի լայն ճանաչում:
Եթե խանութը պահանջում է կցել նաև անձնագրի պատճենը, Մոբայլ/Օնլայն բանկինգի գաղտնաբառը, ապա դա արդեն կասկածելի է, և չարժե այդտեղից գնում կատարել։ ❗
⭐ Ստուգիˊր կայքի հուսալիությունը
Ցանկալի է օգտվել https:/ -ով սկսվող և MasterCard SecureCode /3D Secure/ և Verified by Visa կայքերից:
Եթե կայքը սկսվում է https:/-ով, դա հավաստիացնում է, որ կայքին տրամադրված տեղեկատվությունը հասանելի է միայն քեզ և կայքի սերվերներին։ Ի դեպ, https:/ -ով սկսվող կայքերի հղման կողքին կա կողպեքի նշան։ 🔒
⭐ Միˊ' հրաժարվիր օնլայն անդորրագրերից
Բոլոր հավաստի կայքերը վճարում կատարելիս անցում են կատարում վճարման էջ, որտեղ էլ պետք է կատարել վճարումը։ Եթե դրա փոխարեն քեզ առաջարկում են գումարը փոխանցել որևէ հաշվեհամարի, ապա ❌ խուսափիˊր այդ կայքից։ Խանութը պետք է քեզ տրամադրի էլէկտրոնային անդորրագիր, որը կկարողանաս որպես ապացույց օգտագործել խնդիրների դեպքում: Իսկ եթե փոխանցում ես կատարել կոնկրետ անձի անունով, այդ դեպքում խնդիրն ավելի է բարդանում։
Խնդիրներից խուսափելու համար ցանկալի է, որ կայքն ունենա հետադարձ կապի հնարավորություն, օրինակ` 📞 Live Chat 24/7 ծառայություն:
⭐ Ստուգիˊր կապի անվտանգությունը
Մինչ գնում կատարելը ստուգիˊր 🌐 ինտերնետ կապի անվտանգությունը, միˊ օգտագործիր առևտրի սրահների, սրճարանների, այգիների Wi-Fi-ները։ Նման վայրերում հաճախ Wi-Fi-ն անվտանգ չէ, և ցանկացած տեղեկատվություն, որ դու ուղարկում ես այդ կապով, կարող է հայտնվել զեղծարարների ձեռքում։
⭐ Ի՞նչ անել, եթե քո քարտից նկատել ես կասկածելի գանձում
Կասկածելի հասցեներից գումարի գանձման փորձ նկատելու դեպքում շտապ բլոկավորիˊր քարտը` Բանկում գրանցված քո հեռախոսահամարից հավաքելով *116# USSD կոդը և հետևելով հրահանգներին, կամ շտապ բլոկավորիˊր քարտը նաև ARCA հավելվածի միջոցով /հավելվածը հասանելի է PlayMarket-ում և App Store-ում/: ❗
Քարտի բլոկավորումը հնարավոր է իրականացնել նաև զանգահարելով Ամերաբանկի շուրջօրյա +37410 56 11 11 հեռախոսահամարին:
✔ Մեր հուշումներն օգտագործիˊր Սև ուրբաթի ժամանակ գնումներ կատարելիս, բայց հետագայում ևս հետևիˊր կանոններին և կատարիˊր ապահով գնումներ: 🔐💚

Բոլոր մամաներն ու պապաներն 👫 անում են առավելագույնը, որպեսզի իրենց երեխաները կայանան, ձեռք բերեն օգտակար հմտություններ: Չենք մոռանում, որ վաղ տարիքից երեխաներին պետք է սովորեցնել նաև ֆինանսները կառավարելու մասին: Սա կարևոր գիտելիք ու հմտություն է, որը նրանց պետք է գալու ողջ կյանքում: ❗ Եկեˊք տեսնենք, թե որ տարիքային խմբին ինչպես է պետք մատուցել այս օգտակար ինֆորմացիան:
🟢2-3 տարեկան
Այս տարիքում երեխային կարող եք ծանոթացնել թղթադրամներին և մանրադրամներին, բացատրել դրանցից յուրաքանչյուրի արժեքը։ Սա կարող եք անել տարբեր խաղերի միջոցով, որոնցից մեկը, օրինակ, բոլորիս հայտնի «Խանութ-խանութ»-ն է։
🟢4-6 տարեկան
Այս տարիքի երեխաներին արդեն կարող եք գրպանի գումար տալ, որպեսզի փոքր քայլերով սկսի հասկանալ, թե ինչպես է պետք վարվել փողի հետ։ Շաբաթական 300 դրամը 💸 բավական է։ Կարող եք միասին որոշել, թե ինչ նպատակներ ունի նա, ինչի համար է ցանկանում ծախսել այդ գումարը։
Հիմնական նպատակն այն է, որ փոքրիկը կարողանա տնօրինել և ճիշտ բաշխել իր մոտ եղած գումարը։
🟢6 տարեկան
Այս տարիքի երեխայի հետ արդեն կարելի է խոսել ֆինանսական նպատակների մասին: Վերցնում եք 2 ծրար, խնդրում եք փոքրիկին յուրաքանչյուրի վրա նկարել այն, ինչ ցանկանում է գնել: Ժամանակի ընթացքում նա գումար է ավելացնում այդ ծրարներում, որպեսզի գնի այն, ինչի մասին երազում է։ ✨
🟢5-8 տարեկան
Երեխան կարող է իրական պատկերացումներ չունենալ, թե որտեղից եք ձեռք բերում այն գումարը, որը ծախսում եք սրճարանում կամ սուպերմարկետում: Պետք է երեխային բացատրել, որ այդ գումարը ստանում եք ծառայության կամ աշխատանքի դիմաց։ 🤝 Այս պրոցեսի մասին նա առարկայական պատկերացում կկազմի, եթե նրան տաք հանձնարարություններ և վճարեք դրա համար։ Սակայն հիշեˊք, որ այս մեթոդը պետք չէ մշտապես կիրառել: Փոքրիկը պետք է հասկանա, որ մաման ու պապան կամ տան մյուս անդամներն անում են նաև տարբեր գործեր տան, ընտանիքի կամ հարազատների համար առանց վարձատրության։ Պետք չէ գումար տալ երեխային դպրոցում ստացած գնահատականների համար։ Նա պետք է հասկանա, որ լավ սովորելն իր պարտականությունն է։ ✔🎓
🟢6-10 տարեկան
Երբ երեխան արդեն գիտի, թե ինչպես կարելի է գումար աշխատել, կարող եք նրա հետ խանութ գնալ, տալ 2000 դրամ և խնդրել մթերքներ գնել: 🍏🍍🍋 Զգուշացրեˊք, որ գնումների հանրագումարը չպետք է գերազանցի իր մոտ եղած գումարը։
Այս տարիքում կարող եք բացատրել նրան, որ կոմունալ վճարները`ջուրը, գազը, ինտերնետը, նույնպես անվճար չեն։
🟢8-11 տարեկան
Այս տարիքում երեխաներին կարող եք պատմել պետական հարկերի մասին։ Նույնիսկ կարող եք միասին խաղ հորինել: Նա անում է որևէ օգտակար հանձնարարություն, դուք նրան վճարում եք, սակայն վերցնում եք գումարի մի մասը և բացատրում եք, որ այն նախատեսված է ընտանիքի ընդհանուր կարիքները հոգալու համար: ✔
🟢11-13 տարեկան
Այս տարիքում դեռահասներին կարող եք ներկայացնել, թե ինչ է ֆինանսական պլանավորումը, և ինչպես է պետք այն կատարել:, Օրինակ` միասին կարող եք կազմել ընտանեկան բյուջեն: 📃
🟢13-15 տարեկան
Այս տարիքում դեռահասը պետք է իմանա, որ կան ոլորտներ, օրինակ, կրթությունը, որտեղ պետք է ներդրում կատարել՝ ավելի բարեկեցիկ և ապահովված ապագա ունենալու համար։ Կարող եք ընտրել մի քանի մասնագիտություն, որոնցով նա հետաքրքրված է, տեսնել այդ ոլորտում միջին աշխատավարձը և հաշվարկել, թե որքան գումար եք ներդնելու կրթության մեջ։ 📚Հաշվե՛ք, թե որքան ժամանակում այդ կրթությունը կտա իր պտուղները։ Երեխան պետք է հասկանա, որ կան ոլորտներ, որոնք ապագայում իրեն կօգնեն ավելի շատ վաստակել, իսկ դրան հասնելու համար նա պետք է ջանք և եռանդ ներդնի վաղ տարիքից։
🟢16+ տարեկան
Այս տարիքում երեխան պետք է իմանա` ինչ է 🏦 բանկը, ծանոթանա բանկային ծառայություններին, վարկերի տեսակներին և իմանա ֆինանսական ծառայություններից գրագետ օգտվելու եղանակները։✔