ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻԼԼԵՄԱ
Գնաս ընտրության, որպեսզի քվեարկես ոչ անցողիկ ուժի՝ նշանակում է «յա՛ գնացած, յա՛ չգնացած». քո ընտրությունը փաստացի առ ոչինչ է։
Չգնաս ընտրության, որովհետև «մեկ է՝ բոլորն էլ նույնն են», նշանակում է, որ գնաս թե չգնաս՝ ոչ ոչինչ է։
Ընտրես չարյաց մեծագույնը՝ նշանակում է, որ սեփական ուղեղ չունես (նորմալ է, շատերը չունեն սեփական կարծիք, ամբոխ են, դե, դու էլ ես իրենց շարքից. դա էլ քո խաչն է):
Իրականում, միակ նշանակություն ունեցող և ընտրությունների արդյունքի վրա ազդող տարբերակը մասնակցության տոկոսն է։
Որքան բարձր եղավ ընտրության գնացողների թիվը, այնքան ավելի մեծ կլինի ընտրությունների այլ ելքի մասին խոսելու հավանականությունը։
Դրածոն իր կայուն ընտրազանգվածն ունի։ Մնացած ամբողջ ընտրազանգվածի 60-70%-ը չկողմնորոշվածներն են։
Մեծ հաշվով, եթե լրիվ անկեղծ լինենք, ապա ընտրությունը ոչ թե լավի ու վատի, բարու և չարի մեջ է, այլ չարյաց մեծագույնից ձերբազատվելու և աղետաբեր դրածոյի բերվելիք խիստ բացասական հետևանքները կուլ տալու միջև։
@albertich_notes

👍7
Ասեմ ու էլ նախընտրական-ներքաղաքական թեմայով բան չունեմ ասելու.
Ավելի անհեռատես, ավելի միամիտ բան, քան ընտրությունների օրը գնալ և ընտրել «Բոլորին դեմ եմ», մեկ էլ հավատալն է, թե դրածոն խաղաղություն է բերելու։
Զուտ երկու փաստարկ։
Ասենք, հավաքեցին 4.1% ձայն ու անցան պառլամենտ, ապա ի՞նչ են անելու՝ մանդատներն են վայր դնելո՞ւ, թե՞ 2021-ի «Հայաստան» դաշինքի օրինակով մնան խորհրդարանում։ Այդ դեպքում՝ ո՞րն է իրենց դիրքորոշման հիմքը. բոլորին խաբե՞լը, թե իրենք բոլորին դեմ են։
Ասենք, հավաքեցին այնքան ձայն, որ կարողանան իրենց հռչակած գործողություններն անել։ Նոր ընտրություններ նշանակվեցին։ Հարց. ո՞վ է մասնակցելու ընտրություններին, եթե ներկա քաղաքական ուժերը բոլորն առանց բացառության կապ ունեն կա՛մ «նախկինների», կա՛մ «ներկաների» հետ։
Ասածս ինչ է. զավեշտն էլ չափ ունի, ռացիոնալությունն էլ։

👍6❤1
Ալբերտիչ | հեղինակային ալիք
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻԼԼԵՄԱ Գնաս ընտրության, որպեսզի քվեարկես ոչ անցողիկ ուժի՝ նշանակում է «յա՛ գնացած, յա՛ չգնացած». քո ընտրությունը փաստացի առ ոչինչ է։ Չգնաս ընտրության, որովհետև «մեկ է՝ բոլորն էլ նույնն են», նշանակում է, որ գնաս թե չգնաս՝ ոչ ոչինչ է։ Ընտրես չարյաց…
Մեջբերեմ նորից. «Իրականում, միակ նշանակություն ունեցող և ընտրությունների արդյունքի վրա ազդող տարբերակը մասնակցության տոկոսն է»։
Փաստացի, ունենք բարձր տոկոս։
Սա նշանակում է, որ մեծանալու է հավանականությունը այն սցենարի, երբ դրածոն չի կարողանալու իր համար ապահովել կայուն մեծամասնություն։
Խախտումների շնորհիվ հավանաբար փորձելու է գոնե խոչընդոտել անցողիկներին այնպես, որ նույնիսկ կոալիցիա չկարողանան կազմել։
Այս ամենից չի հետևում, թե «վերջապես կձերբազատվենք շատ բաներից»։ Սրանից միայն հետևում է, որ հետևանքները Հայաստանի համար փոքր-ինչ նվազ ցավոտ կլինեն, քան դա մեզ սպասվելիս կլինի դրածոյի վերարտադրման պարագայում։

Մեջբերեմ նորից. «Իրականում, միակ նշանակություն ունեցող և ընտրությունների արդյունքի վրա ազդող տարբերակը մասնակցության տոկոսն է»։ Փաստացի, ունենք բարձր տոկոս։ Սա նշանակում է, որ մեծանալու է հավանականությունը այն սցենարի, երբ դրածոն չի կարողանալու իր համար…
Ի լրումն. մասնակցության տոկոսը որքան բարձր է, այնքան (արձանագրված ու չարձանագրված) խախտումներն էլ են աննախադեպ բարձր տոկոսի հասնելու։
@albertich_notes
@albertich_notes
Առաջին սքրինում երեկ քվեարկության ավարտից րոպեներ առաջ իմ նշումներում թողած կանխատեսումս է։
Քանի որ հեռու եմ մարգարե լինելուց, տոկոսային շեղումները երևի ընդունելի է։
Խախտումներն էլ էին կանխատեսելի։ Հետագան էլ է կանխատեսելի։ Եվ սա միայն ցավալի է։

👍1
ՎԱ՞Խ, ԹԵ՞ ՑՈՒԳՑՎԱՆԳ
Դուզը նստենք, շիտակ խոսենք։ Թե չէ վախ կա ճշմարտությունն ուղիղ ասելու։
Հայաստանի վիճակը շախմատում կոչվում է ցուգցվանգ։ Փոխվի ներքաղաքական վիճակը, փոխվի աշխարհաքաղաքական վիճակը տարածաշրջանում՝ Հայաստանը չի շահելու դրանից։
Դրածոն ամեն ինչի պատրաստ է, կարմիր գծեր չունի, բարոյական սահմաններ չունի։ Նա, իհարկե, կորցնելու բան ունի։ Իրեն ներսից մեծ վախ է պատում իշխանությունը կորցնելու, ուստի հիստերիկանում է, սպառնում է. վախենում է, որ կորցնի իշխանությունը կարող է կորցնել ամեն ինչ։
Ընդդիմությունն էլ կորցնելու բան ունի, բայց եթե դրածոն այդքանով հանդերձ պատրաստ է գնալու մինչև վերջ, այդ թվում՝ ուրիշների գլուխների վրայով, ինչն արել է առնվազն երկու անգամ (Արցախում 2020 և 2023-ին, կորոնավիրուսի համաճարակի ժամանակ), ապա ընդդիմությունը վարվում է այնպես, ինչպես վերջինիս կողմից ամեն օր քննադատության ենթարկվող Սերժ Սարգսյանը վարվեց 2018-ին՝ նախընտրելով իշխանություն հանձնել, թեև վստահ եմ, որ լավ գիտեր հետևանքները։
Ներկա ընդդիմությունը 2021-ին էլ, այսօր էլ գերադասում է դառնալ դրածոյի մոտ քաղբանտարկյալ կամ պատգամավոր՝ կախված նրա անձնական քմահաճույքից։
«Մեծ երկրների խաղերից» վախեցողները բարոյական իրավունք չունեն իրենց կոչելու ազգային կամ ընդդիմություն։ Այն, ինչի վերածվել է դրածոյի ընդդիմությունը՝ կոչվում է մունետիկ։
Հասկանում եմ, որ ասածս ընդդիմության և նրա ֆանատիկ աջակիցների շրջանում զայրույթ առաջացնող խոսքեր են։ Դե, իրենք ավելի լավ գիտեն իրավիճակը։ Ես՝ հասարակ նախկին բերձորցիս, ինչ գիտեմ՝ ինչ է կատարվում կուլիսների ետևում։
Ժամանակ կար, լավ էլ գիտեի։ Իսկ երբ հասկացա պրիմիտիվ և խիստ կանխատեսելի բնույթն այս ամենի՝ այլևս կարիք չկար ինֆորմացված լինելու. ամեն ինչ պարզ է։
Ինչևէ, բարդ ժամանակներ են։ Դրածոն պատրաստ է ամեն ինչի։ Ընդդիմությունը պատրաստ է դառնալ պատգամավոր-քաղբանտարկյալ։ Հայաստանն ու հայության առողջ փոքրամասնությունը՝ նշված երկուսի բերած ծանր հետևանքների կրողը։

👍8
Երազումս մի մաքի, մոտս եկավ հարցմունքի.
— Բալամ, ինչի՞ է ռուսներին այդքան տհաճ և ոչ ընդունելի դրածոյի վարքը, եթե նույն վերաբերմունքը ցույց չեն տալիս բառացիորեն նույն կերպ իրենց պահող թուրք-ադրբեջանցիների հանդեպ։
Մաքին հարցեց ու գնաց, բայց վերջում ասաց, որ հարցը հռետորական էր…

Դեռևս 10-15 տարի առաջ մենք ընդվզում և նյարդայնանում էինք, երբ Հայաստանի իշխանությունը «ուժային կենտրոնների միջև մանևրելու և հավասարակշռելու փոխարենը՝ վերջնարդյունքում միակողմանի քայլերի էին գնում։
Դեռևս 10-15 տարի առաջ մեզ նյարդայնացնում էին ամեն անգամ դրսից «խորապես մտահոգություն հայտնող և կոչ անող» քաղաքական գործիչները։
— — —
Եզրակացություն.
Դժգոհելիս արժե 7 անգամ մտածել, հետո մեկ անգամ արտահայտվել, թե չէ՝ գլխիդ լրիվ այլ բան կգա…
@albertich_notes
Արդյունքը՝ Հայաստանում դրսից նշանակվեց դրածո, որն իր հոգետիպով, իր վարքով իրեն պահում է լիովին այնպես, ինչպես անում է թուրքական դիվանագիտությունը առվազն վերջին 150 տարում։ Բայց թուրքերը միշտ «պլստում են», իսկ մենք միայն կորցնում։
Դեռևս 10-15 տարի առաջ մեզ նյարդայնացնում էին ամեն անգամ դրսից «խորապես մտահոգություն հայտնող և կոչ անող» քաղաքական գործիչները։
Արդյունքը՝
վերջին 5 տարում ձեռք ենք բերել ֆեյսբուքով մտահոգվող և կոչ անող սեփական ընդդիմություն։
— — —
Եզրակացություն.
Դժգոհելիս արժե 7 անգամ մտածել, հետո մեկ անգամ արտահայտվել, թե չէ՝ գլխիդ լրիվ այլ բան կգա…
@albertich_notes
❤2
Տիգրանաշենի շուրջ պետք է ընդվզում ստեղծվի. «ինչքան շուտ, էնքան լավ»։
Լրջության «կարմիր գծերն» էլ են վաղուց լղոզվել։
Աշխարհում երևի էլ ոչ մի կարմիր գիծ չի մնացել չանցած, չլղոզված ու չտեղաշարժած։
Տիգրանաշենը միայն առաջին ծաղիկն է։ Մնացածը՝ աստիճանաբար և հերթով։
Ասածիս մեջ ո՛չ ծաղր կա, ո՛չ հեգնանք։ Ես վերջին 4 տարում միայն ցավով եմ ունկնդրում և ակնդրում կատարվողը։ Մեծ ցավով։ Բացարձակ չեմ կիսում նաև ընդդիմության հանդեպ ծաղրը, որ ոմանք ակտիվորեն և խառը լեքսիկոնով իրենց թույլ են տալիս։
Բայց շոուներն էլ այլևս չեն նայվում…
@albertich_notes
👍3
ԱՄՆ էկոնոմիկայի նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Իրանի դեմ աննախադեպ տնտեսական շրջափակման շրջանակում նախագահ Թրամփը ահաբեկում զանգահարում է համաշխարհային լիդերներին, որպեսզի խզեն իրենց կապերը իրանական «ռեժիմի» հետ։
Եթե դուք հասկանում եք, թե ինչ խորը և համապարփակ է ռուսների հետ կապեր խզող երկրի կարգավիճակը և ամոթ եք զգում, որ ձեր երկիրը շատ խորը և համապարփակ անտառ են ուղղորդում փոքրիկ խմբակն իր աղանդավորալվացեալ զանգվածի հետ, ապա շնորհավորում եմ՝ առնվազն հոգեբանորեն պատրաստ եք գալիք ուկրաինիզացիային։
Շատ հպարտանալու առիթ է հայտնվել մի երկրի կխրգավիճակում, որին բաժան-բաժան են անելու գիշատիչները։ Շա՜տ։ Հուռռա, տավարիշչի։ Դա զդրաստվույետ ռեվալյուցիյա դուռակով։
Նախանձում եմ 8 տարի բաբլի մեջ ինքնախցկված ու ստամոքսացավով ապրող կիսամարդկանց։
@albertich_notes
Եթե դուք հասկանում եք, թե ինչ խորը և համապարփակ է ռուսների հետ կապեր խզող երկրի կարգավիճակը և ամոթ եք զգում, որ ձեր երկիրը շատ խորը և համապարփակ անտառ են ուղղորդում փոքրիկ խմբակն իր աղանդավորալվացեալ զանգվածի հետ, ապա շնորհավորում եմ՝ առնվազն հոգեբանորեն պատրաստ եք գալիք ուկրաինիզացիային։
Շատ հպարտանալու առիթ է հայտնվել մի երկրի կխրգավիճակում, որին բաժան-բաժան են անելու գիշատիչները։ Շա՜տ։ Հուռռա, տավարիշչի։ Դա զդրաստվույետ ռեվալյուցիյա դուռակով։
@albertich_notes
❤3
Ասում են՝ նախարարությունների անվանումներ են փոխել. արհեստական բանականության, բարեկեցության…
Հիշում եմ, 6.5 տարի առաջ Արցախ-տեղ մի պոպուլիստ, ով դրածոյի մոտ դրածոյի պաշտոնը ընտրեց, բարեկեցիկ ապագա էր խոստանում, անվճար բնակարաններ։ Ցավոք, այն, ինչ եղավ հետո պոպուլիստի և Արցախի հետ ո՛չ բարեկեցիկ էր, ո՛չ էլ պայծառ։
Ասածս ինչ է՝ և ո՞վ է հիմա հիշում, որ 2018-ի հունիսի 1-ին ԱԺ ամբիոնից իշխանության զավթմանը հավակնող մի անձ ճոռոմ ելույթ էր ունենում և հայտարարում, թե իր ձեռքին կախարդական փայտիկ կա՝ տնտեսությանը զարկ տալու համար։ Ուստի հենց սկսվում է նման բառամթերք, նշանակում է՝ բանը հասել է դիվան-բաշուն և բուրդ է…

👍4😢1