Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
Հայաստանը թուրքական վիլայեթ վերածելու համար պայքարում է Հավաքական Արևմուտքն իր ծայրահեղ դաշնակից Թուրքիայով և իր կողմից կարգված իշխանությունով, Հայաստանի ստատուս քվոն(անկախ և ինքնիշխան) փորձում է պահել Ռուսաստանը:
Հայաստանի դեմ պատերազմողները սիրում են սիմվոլիկա և սատանան մանրուքների մեջ է լինում:

Անունը՝ Նիկոլ, ազգանունը՝ Փաշինյան. անունը պետք է գալիս, բայց ծառայում է ազգանվանը:

Սա պարզ այլաբանություն է. անվան կողմն ասում է մեզ պետք է մասնակցություն պրոցեսին, ստանում է պատասխան՝ ոչ մի խնդիր, բայց ծառայում է ազգանվանը, որն ասում է՝ մեզ պետք է ձեր էներգետիկ համակարգը:

Արդյունք. և անունը պետք եկավ, և ծառայությունն ի կատար ածվեց:

Տրամաբանական հարց է առաջանում, ինչու է կարողանում միշտ «անունն» օգտագործել և «ազգանունին» ծառայել:

Պատասխանը թարմ օրինակով. պայմանական Իվանաշվիլիի Կոբախիձեն, չի կարող պայքարել ռուսական միջուկային հումքով աշխատող ատոմակայանի պահպանման համար, բայց Եվրոպայի համար արևային համակարգեր տեղադրի՝ կազմաքանդելով ամբողջ էներգետիկ համակարգը:

Նորից հարց է առաջանում, ինչու են այդպես անում, պատասխանն աչքի պես բարդ է, և աչքի պես պարզ(ըստ ընկալման խորության). քանզի ես-ը խժռել է մենք-ին:
👍6💯21
Արդեն մի քանի անգամ Նիկոլի բերանից հնչեց այն միտքը, որ 44-օրյա պատերազմում Հայաստանը դիտմամբ պարտվել է, որպեսզի ձեռք բերի «ինքնիշխանություն»:

Սա հավաստումն է այն պարզ ճշմարտության, որի մասին բազմիցս մանրամասն խոսվել է՝ «ինքնիշխանություն» կեղծ թեզով Հայաստանը թուրքացվում է և դեռ վաղուց:

Նաև պատահական չէր սրա մասին խոսելն Անկարա գնալուց առաջ, որտեղ «ինքնիշխան» նոր զոհողություններ են լինելու:
😢6💯4👍2
Տարիներ առաջ սկսված խորը արևմտականությունը ծնեց թույլ թուրքասիրություն, թուրքասիրությունը վերածվեց տոտալիտար թուրքականության, ինչն էլ կծնի կուռ Հայկականություն:
7👍2💯2
Ոստիկանությունը տեղեկացնում է՝ իրականացնում է ուժեղացված ծառայություն և խոսում է կոշտ հակազդման մասին:

Սրանից առաջ լուր է տարածվում՝ Նախիջևանի սահմանադրությունից հանվում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերին հղում տալը, այդ պայմանագրերով Նախիջևանն ինքնավարություն է:

Ինքնավարության կարգավիճակը կարող է փոխվել այն դեպքում, եթե Նախիջևանը սուվերեն կապով կապված լինի Ադրբեջանին, իսկ սուվերեն կապը միջանցքն է:

Այս ամենի մասին նախապես խոսվել էր՝ Նիկոլն Անկարայում «ինքնիշխան» զոհողություններ է անելու:
😢3🤔1
Հանձնում է թուրքերին, որ «խաղաղ» ապրեք...
💯5👍3😁1🤬1
Ուրեմն մինչև Թուրքիա գնալը, բոլոր հաղորդագրությունների մեջ գրվել էր հունիսի 20-ին Անկարայում տեղի ունենալիք Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին, բայց մի կարևոր հանգամանք հաշվի չէր առնվել, միջանցքը Թուրանի համատեքստում է, իսկ Անկարան Թուրքիայի մայրաքաղաքն է, Թուրան կառուցողների մայրաքաղաքը Ստամբուլն է:

Նախորդ գրառումներում գրել եմ Անկարա, հղում տալով հաղորդագրություններին, այն ինչ սիմվոլիկա սիրողները չէին կարող Անկարայում նման բովանդակությամբ հանդիպում կազմակերպեին:
💯5👍31
Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի:
Մատթևոս 21:44

Շնորհավո՜ր տոնդ, Հայկականության, Հայոց ինքնության մշտնջենական պահապան և պաշտպան Կաթողիկե Սու՛րբ Էջմիածին:
17💯4
«Ինքնիշխան» Հայաստանին պակասում է ներքին վտանգի դեպքում Թուրքիայի զինված օգնության պարտավորությունը:
👍9
Forwarded from Boris Murazi🇦🇲
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մինչ շատերը կանխատեսում էին լայնամասշտաբ, առնվազն տարածաշրջանային պատերազմի սկիզբ, Ազատը պատերազմի հենց առաջին օրը հայտարարեց, որ այն տևելու է 10-12 օր։
Այսօր, երբ պատերազմն արդեն ավարտված է, միջազգային մամուլը այն անվանում է «12-օրյա պատերազմ»։
Սա չի նշանակում, թե իմ ընկեր Ազատը մեր օրերի Վանգան է։ Նա պարզապես տիրապետում է կարևոր հմտության՝ տեղեկատվական աղմուկի, աղմկոտ հայտարարությունների ու քարոզչական թեզերի միջից կարողանում է զտել էականը։ Իսկ ժամանակակից իրականությունում դա չափազանց արժեքավոր կարողություն է։
13👍2💯2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հավաքական Արևմուտքի հիմնական պլանի ձախողման մասին:
👍13
Քանի որ 2024 թվականին տեղի ունեցածը հիշվեց 2025 թվականին, 2024 թվականի գրառմամբ կիսվեմ 2025-ին:
👍71💯1
Հայաստանյան քաղաքական դաշտն Արևմուտքը դեռ վաղուց ձևավորել է, Ռուսաստանը փորձեց վերաձևել, ինչի արդյունքում հանդիպեց Նիկոլի լիրբ դիմադրությանը և Արևմուտքի խաղացողների վերակենդանացմանը:
👍6💯32
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աստված օգնական, Սրբազան Հայր:
...այլապես ինչու Հայկը նետահարեց Բելին:
👍154
Օսմանյան սուլթաններն ու պարսկական շահերն այսպիսի բան չէին արել, բայց «հայ արևմտամետները» «ինքնիշխանություն» կեղծ լոզունգով ամեն պղծության պատրաստ են:
👍10💯51
Սա է Հայոց ազգային գաղափարախոսությունը, Հայկական երազանքը, Հայկականության անկյունաքարը:

«Ցանկացած հայ մարդ, երբ որ փնտրի Աստծո կամքը, ինքը կհասկանա, որ Աստված այդպես է կամեցել, որ ես ծառայեմ այս աշխարհագրական միջավայրում երկնքի արքայությունը ստեղծելու և պահելու, պահպանելու համար: Այդ է իմ առաքելությունը: Այս է Հայկական լեռնաշխարհ կոչվածը, Հայկական կենսատարածք կոչվածը երկնքի արքայությունը հաստատելու համար է իմ առաքելությունը, ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում բարեկեցիկ ապրելը, իմ առաքելությունն այս տարածքում բարեկեցիկ ապրելու միջոցով հոգևոր՝ երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը, վերջիվերջո մի միջավայր ստեղծել այս երկրի վրա, որտեղ երկնքի թագավորության մանրակերտը կա:
Սա է հայի առաքելությունը, այլապես ինչի՞ համար Հայկը նետահարեց Բելին»:

Միքայել Սրբազան Աջապահյան

Այս նկարը Մեծ Խորհուրդ ունի:
11👍3💯1
ՊՎԾ պետն օրեր առաջ ասեց, որ չի բացառվում ՀԷՑ-ը պետականացնելուց հետո հնարավոր է տրվի մասնավորին, այսօր արդեն ՏԿԵ նախարարը Ստամբուլում իր «գործընկերոջ» հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները:

«Ինքնիշխանություն» կեզծ լոզունգով Հայաստանը թուրքացվում է, դեռ վաղուց:
💯11👍3
Միքայել Սրբազանը կալանավորվեց Ճշմարտությունը բարձրաձայնելու համար:
Աստված օգնական Սրբազան Հայր:
Այս ապարժեք քաոսում, մեզանից պահանջվում է Սրբազանի խոսքերը տարածել:
🙏13💯4😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Հայկականությունն առանց քրիստոնեության դատարկաբանություն է»:
Միքայել Սրբազան Աջապահյան

Հայկականության դեմ պայքարող իշխանությունների և որոշ «ընդդիմադիրների» համար անընդունելի է Սրբազանը:
#սրբազանիխոսքը
6💯5👍3🔥1