Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
«Ինքնիշխանություն» լոզունգով վիլայեթացվում է Հայաստանը:
Ավաղ շատերի համար շատ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանան մի պարզ ճշմարտություն՝ Նիկոլը դրսում թշնամի չունի, նրա թշնամիները ներսում են:
👍19
Առաջ Հայաստանը Վանքերի երկիր էր, իսկ հիմա` կուսակցությունների։ Առաջ հոգևորն էր հետաքրքիր, իսկ հիմա` մարմնավորը։ Առաջ աղոթքի մասին էինք խոսում, իսկ հիմա` ատելության։ Առաջ կար` մեկ հավատ, մեկ Եկեղեցի, իսկ հիմա դարձել ենք` պառակտված ու բզկտված։ Ատելությունը թանձրացրել է օդը և սևացրել երկինքը։

Այժմ ինչպես խոսեմ իմ Հայրենիքի մասին...
Կարող եմ ասել` աղանդների երկիր, բայց ոչ` վանքերի։ Կարող եմ խոսել հազարավոր մարդկանց մասին, ովքեր իրենց քրիստոնյա են կոչում, բայց չեն հավատում, որ Տեր Հիսուս Քրիստոսն Աստված է։ Կարող եմ խոսել` հինդուիզմ ընդունած ու իրենց քրիստոնյա կոչող յոգերի մասին։ Կարող եմ խոսել` հեթանոսների մասին, որ դևերին զոհեր են մատուցում այն հողի վրա, որ ոռոգված է սրբերի արյամբ։ Կարող եմ խոսել` խաղատների, հասարակած տների, թատրոնների ու մնացած այլ խեղկատակությունների մասին, որ սիրեց մեր ժողովուրդը` ատելով հավատի սուրբ ճանապարհը։ Կարող եմ խոսել` Եկեղեցի հաճախող, բայց ամեն բանից անտեղյակ մեր ժողովրդի մեծ մասի մասին, ովքեր բոլորովին անտեղյակ են հոգևոր խորհուրդներից։ Կարող եմ խոսել` հոգևոր տգիտության ու մեր մեծամտության մասին, որ մինչ օրս մեր ազգի մեծ մասը մտածում է, թե իրենք քրիստոնյա են, այն էլ` առաջին քրիստոնյա ազգը։ Առաջին քրիստոնյա ազգը էլ չկա, որովհետև դարձել է վերջինը։ Ու դուք կարող եք հազար անգամ չհամաձայնվել ինձ հետ, բայց ես նայում եք պտուղներին և ոչ թե մարդկանց կարծիքին։ Նայեք մեր հոգևոր թշվառությանը...բոլորս նույն կաթսայի մեջ ենք։ Ո՞վ կարող է խոսել Ուղղափառ հավատի մասին և պարզ ճակատով ասել, որ Ուղղափառ ենք։ Մարդիկ անգամ չգիտեն , թե ուղղափառն ինչ բան է և անգամ ասում են, որ իրենք ուղղափառ չեն, այլ` առաքելական։ Ցավում եմ, բայց սա հոգևոր տգիտության անդունդն է։

Կարդացեք Եզեկիելի գիրքը...շատ հետաքրքիր բաներ կան գրված մեր մասին։
Ես վատատես չեմ, ուղղակի չեմ ուզում սուտ ու փուչ երազներով ապրել։ Հասկացեք, որ Եկեղեցու բակերում դհոլ խբելն ու զուռնա նվագելը հոգևորի հետ ընդհանրապես կապ չունի։ Տեսախցիկի առջև փիլիսոփայելն ու գեղեցիկ հոլովակներ պատրաստելը հավատքի հետ կապ չունի։ Եթե հանենք այս ամենը, ապա տակը կմնան ցամաքած ոսկորներ։ Միայն մեր Սրբերի աղոթքներով է, որ դեռ կանք ու գոյատևում ենք։

Կներեք ինձ անկեղծ լինելու համար, բայց մենք հեռու ենք ճշմարիտ քրիստոնեությունից։

Մի փոքր խումբ կա, մի փոքրիկ մաս է մնացել, որ լուռ տառապում է և արցունք թափում այս ամենի համար։

Հիմա էլ ամբողջ ազգով իրար միս ենք կռծում և չենք ուզում խոստովանել, որ սխալը բոլորինս է և բոլորս էլ ուղղվելու տեղ ունենք։ Հայը հային այնպես է ատում, որ պատրաստ է սպանել։ Սա է մեր իրական վիճակը, սա է մեր իրականությունը։

Հովհաննես Դպիր Հարությունյան
👍64
Հայաստանը թուրքական վիլայեթ վերածելու համար պայքարում է Հավաքական Արևմուտքն իր ծայրահեղ դաշնակից Թուրքիայով և իր կողմից կարգված իշխանությունով, Հայաստանի ստատուս քվոն(անկախ և ինքնիշխան) փորձում է պահել Ռուսաստանը:
Հայաստանի դեմ պատերազմողները սիրում են սիմվոլիկա և սատանան մանրուքների մեջ է լինում:

Անունը՝ Նիկոլ, ազգանունը՝ Փաշինյան. անունը պետք է գալիս, բայց ծառայում է ազգանվանը:

Սա պարզ այլաբանություն է. անվան կողմն ասում է մեզ պետք է մասնակցություն պրոցեսին, ստանում է պատասխան՝ ոչ մի խնդիր, բայց ծառայում է ազգանվանը, որն ասում է՝ մեզ պետք է ձեր էներգետիկ համակարգը:

Արդյունք. և անունը պետք եկավ, և ծառայությունն ի կատար ածվեց:

Տրամաբանական հարց է առաջանում, ինչու է կարողանում միշտ «անունն» օգտագործել և «ազգանունին» ծառայել:

Պատասխանը թարմ օրինակով. պայմանական Իվանաշվիլիի Կոբախիձեն, չի կարող պայքարել ռուսական միջուկային հումքով աշխատող ատոմակայանի պահպանման համար, բայց Եվրոպայի համար արևային համակարգեր տեղադրի՝ կազմաքանդելով ամբողջ էներգետիկ համակարգը:

Նորից հարց է առաջանում, ինչու են այդպես անում, պատասխանն աչքի պես բարդ է, և աչքի պես պարզ(ըստ ընկալման խորության). քանզի ես-ը խժռել է մենք-ին:
👍6💯21
Արդեն մի քանի անգամ Նիկոլի բերանից հնչեց այն միտքը, որ 44-օրյա պատերազմում Հայաստանը դիտմամբ պարտվել է, որպեսզի ձեռք բերի «ինքնիշխանություն»:

Սա հավաստումն է այն պարզ ճշմարտության, որի մասին բազմիցս մանրամասն խոսվել է՝ «ինքնիշխանություն» կեղծ թեզով Հայաստանը թուրքացվում է և դեռ վաղուց:

Նաև պատահական չէր սրա մասին խոսելն Անկարա գնալուց առաջ, որտեղ «ինքնիշխան» նոր զոհողություններ են լինելու:
😢6💯4👍2
Տարիներ առաջ սկսված խորը արևմտականությունը ծնեց թույլ թուրքասիրություն, թուրքասիրությունը վերածվեց տոտալիտար թուրքականության, ինչն էլ կծնի կուռ Հայկականություն:
7👍2💯2
Ոստիկանությունը տեղեկացնում է՝ իրականացնում է ուժեղացված ծառայություն և խոսում է կոշտ հակազդման մասին:

Սրանից առաջ լուր է տարածվում՝ Նախիջևանի սահմանադրությունից հանվում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերին հղում տալը, այդ պայմանագրերով Նախիջևանն ինքնավարություն է:

Ինքնավարության կարգավիճակը կարող է փոխվել այն դեպքում, եթե Նախիջևանը սուվերեն կապով կապված լինի Ադրբեջանին, իսկ սուվերեն կապը միջանցքն է:

Այս ամենի մասին նախապես խոսվել էր՝ Նիկոլն Անկարայում «ինքնիշխան» զոհողություններ է անելու:
😢3🤔1
Հանձնում է թուրքերին, որ «խաղաղ» ապրեք...
💯5👍3😁1🤬1
Ուրեմն մինչև Թուրքիա գնալը, բոլոր հաղորդագրությունների մեջ գրվել էր հունիսի 20-ին Անկարայում տեղի ունենալիք Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին, բայց մի կարևոր հանգամանք հաշվի չէր առնվել, միջանցքը Թուրանի համատեքստում է, իսկ Անկարան Թուրքիայի մայրաքաղաքն է, Թուրան կառուցողների մայրաքաղաքը Ստամբուլն է:

Նախորդ գրառումներում գրել եմ Անկարա, հղում տալով հաղորդագրություններին, այն ինչ սիմվոլիկա սիրողները չէին կարող Անկարայում նման բովանդակությամբ հանդիպում կազմակերպեին:
💯5👍31
Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի:
Մատթևոս 21:44

Շնորհավո՜ր տոնդ, Հայկականության, Հայոց ինքնության մշտնջենական պահապան և պաշտպան Կաթողիկե Սու՛րբ Էջմիածին:
17💯4
«Ինքնիշխան» Հայաստանին պակասում է ներքին վտանգի դեպքում Թուրքիայի զինված օգնության պարտավորությունը:
👍9
Forwarded from Boris Murazi🇦🇲
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մինչ շատերը կանխատեսում էին լայնամասշտաբ, առնվազն տարածաշրջանային պատերազմի սկիզբ, Ազատը պատերազմի հենց առաջին օրը հայտարարեց, որ այն տևելու է 10-12 օր։
Այսօր, երբ պատերազմն արդեն ավարտված է, միջազգային մամուլը այն անվանում է «12-օրյա պատերազմ»։
Սա չի նշանակում, թե իմ ընկեր Ազատը մեր օրերի Վանգան է։ Նա պարզապես տիրապետում է կարևոր հմտության՝ տեղեկատվական աղմուկի, աղմկոտ հայտարարությունների ու քարոզչական թեզերի միջից կարողանում է զտել էականը։ Իսկ ժամանակակից իրականությունում դա չափազանց արժեքավոր կարողություն է։
13👍2💯2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հավաքական Արևմուտքի հիմնական պլանի ձախողման մասին:
👍13
Քանի որ 2024 թվականին տեղի ունեցածը հիշվեց 2025 թվականին, 2024 թվականի գրառմամբ կիսվեմ 2025-ին:
👍71💯1
Հայաստանյան քաղաքական դաշտն Արևմուտքը դեռ վաղուց ձևավորել է, Ռուսաստանը փորձեց վերաձևել, ինչի արդյունքում հանդիպեց Նիկոլի լիրբ դիմադրությանը և Արևմուտքի խաղացողների վերակենդանացմանը:
👍6💯32
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աստված օգնական, Սրբազան Հայր:
...այլապես ինչու Հայկը նետահարեց Բելին:
👍154
Օսմանյան սուլթաններն ու պարսկական շահերն այսպիսի բան չէին արել, բայց «հայ արևմտամետները» «ինքնիշխանություն» կեղծ լոզունգով ամեն պղծության պատրաստ են:
👍10💯51
Սա է Հայոց ազգային գաղափարախոսությունը, Հայկական երազանքը, Հայկականության անկյունաքարը:

«Ցանկացած հայ մարդ, երբ որ փնտրի Աստծո կամքը, ինքը կհասկանա, որ Աստված այդպես է կամեցել, որ ես ծառայեմ այս աշխարհագրական միջավայրում երկնքի արքայությունը ստեղծելու և պահելու, պահպանելու համար: Այդ է իմ առաքելությունը: Այս է Հայկական լեռնաշխարհ կոչվածը, Հայկական կենսատարածք կոչվածը երկնքի արքայությունը հաստատելու համար է իմ առաքելությունը, ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում բարեկեցիկ ապրելը, իմ առաքելությունն այս տարածքում բարեկեցիկ ապրելու միջոցով հոգևոր՝ երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը, վերջիվերջո մի միջավայր ստեղծել այս երկրի վրա, որտեղ երկնքի թագավորության մանրակերտը կա:
Սա է հայի առաքելությունը, այլապես ինչի՞ համար Հայկը նետահարեց Բելին»:

Միքայել Սրբազան Աջապահյան

Այս նկարը Մեծ Խորհուրդ ունի:
11👍3💯1
ՊՎԾ պետն օրեր առաջ ասեց, որ չի բացառվում ՀԷՑ-ը պետականացնելուց հետո հնարավոր է տրվի մասնավորին, այսօր արդեն ՏԿԵ նախարարը Ստամբուլում իր «գործընկերոջ» հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները:

«Ինքնիշխանություն» կեզծ լոզունգով Հայաստանը թուրքացվում է, դեռ վաղուց:
💯11👍3