Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա»: Նիկոլ Փաշինյան

Եթե սա իրականություն է դառնում, այն պատկերը, որին ականատես եղանք Արցախում, լինելու է ամբողջ Հայաստանում, մի տարբերությամբ, արցախահայերը դուրս գալու տեղ ունեին դեպի Հայաստան, մեր ծերերը, կանայք և երեխաները դուրս գալու տեղ չեն ունենալու, իսկ տղամարդիկ հանուն ոչնչի մինչև վերջին հայը տրամաբանությամբ կռվելու են, Ուկրաինայի օրինակով: «Մինչև վերջին հայը» կռիվը կապահովվեն ամերիկացի և ֆրանսիացի զինվորականները, ինչպես այդ հիմա անում են լեհերն Ուկրաինայում, թիկունքից հսկում են, որպեսզի ուկրաինացիները մինչև վերջ կռվեն:

Այս ամենի լինելիության հավանականությունը հասկանալու համար պետք է հետևել աշխարհաքաղաքական գործընթացներին:

Ավելի պարզ. եթե Ռուսաստանը պարտվում է, այս ամենն արագ իրականանում է, եթե հաղթում է Արևմուտքն առնվազն կես դար անհետանում են տարածաշրջանից, իսկ իր շահը սպասարկողներին սպասվում է աֆղանական սցենարը, տարածաշրջան է գալիս հարատև խաղաղությունը և բարօրությունը:

Ռուսաստանի հաղթանակի և պարտության մասով. Ռուսաստանը միջուկային գերտերություն է, արտաքին ճակատով Ռուսաստանին հաղթելն անհնար է, մնում է ներսում «գունավոր հեղափոխությունը», որը գրեթե անհնար է, կապված Պուտինի բարձր ռեյտինգի հետ, բայց ամեն դեպքում Արևմուտքը դրան պատրաստվում է, որը սկսելու է Ռուսաստանի նախագահական ընտրություններից(2024 թվականի մարտի 17) առաջ, ու ոչ միայն Ռուսաստանում, իրավիճակը սրելու է նաև Ռուսաստանի ազդեցության երեք գոտիներում:

Այս գործընթացներից է նաև կախված վերջին «աղմկահարույց» կալանավորումը:

Ռուսաստանի պարտության դեպքում 4 ամիս, հաղթանակի դեպքում շատ ցավոտ դատավճիռ:
3
Արևմուտքն իր դրածո ՀՀ իշխանությունների, արևմտյան շահը սպասարկողների, «հայրենասեր» հակառուսների հետ, անում է ամեն ինչ, որպեսզի վերջնական քանդի հայ-ռուսական հարաբերությունները, որից հետո հային թողնելու է անզեն՝ իր ծայրահեղ դաշնակից՝ ցեղասպան թուրքի դեմ:
8🔥1😢1
Եթե «ընդդիմությունն» ու իշխանությունը նույն աշխարհաքաղաքական տեքստերն են ասում, նշանակում է դուք մասնակից եք դառնում նոր դավադրության:

Հայաստանում հակառուսականության գլխավոր շահառուն Արևմուտքի ծայրահեղ դաշնակից Թուրքիան է:
7👍2🔥2
Շատ պատկերավոր նրա մասին, թե ինչ է լինում և լինելու, երբ էլիտա կոչվածը շարժվում է աշխարհաքաղաքական քամուն հակառակ և գործում է Արևմտյան սցենարով՝ հակառուսական քաղաքական կուրսով:
👍7😢3
Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմվում-տանում են մարդկանց դեպի կործանում և կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ:

Տիմոթեոսին 6-9:10
6
Պատճառն աշխարհաքաղաքական է. այս ամենին հասցրեց արևմտամետությունն(փողասիրություն) ու հակառուսականությունը, չլիներ Հայաստանում արևմտամետ էլիտա, չէր լինի գունավոր հեղափոխություն և վերջինիս հետևանք Արցախի կորուստ, հազարավոր զոհեր և երեքհազարամյա պատմության մեջ առաջին անգամ Արցախն առանց հայի:

Մեզ նման պետություններում, եթե իշխանությունն ու ընդդիմությունը նույն աշխարհաքաղաքական տեքստերն են ասում, դա նշանակում է, որ տեղի է ունենում ներճամբարային գզվռտոց, ոչ թե իրական իշխանափոխության համար պայքար:

Արևմտամետ իշխանության և «ընդդիմության» երկարակեցության մոտավոր վերջնարդյունքը լինելու է ստորև ներկայացված Հայաստանը. Արևմուտքը Հայաստան պետություն չի ճանաչում, քաղաք-պետություն է ճանաչում, որը լավագույն դեպքում մոտ 20 հազար քռ/կմ է լինելու, վատագույն դեպքում՝ 9 հազար քռ/կմ, որը ներկայիս «ընդդիմությունը»՝ ամենայն հավանականությամբ ապագա իշխանությունը, կասի՝ ամեն դեպքում «ապրելու երկիր» է, այսպես մինչև 2041:

Արևմտյան այս սցենարի հաշվարկն արված է եղել կործանվող Ռուսաստանի ֆոնին, այն Ռուսաստանի, որը հակառակն է ապացուցում, արդյունքում հայկական արևմտամետությունն ու հակառուսականությունը միայն վնասում են հային և Հայաստանին:
💯3👍21
Բացառիկ տաղանդ է պետք, որպեսզի հանուն «ինքնիշխանության» Մոսկվային բալանսավորես Անկարայով, արդյունքում դառնաս Բաքվի խաղալիքը:

Աշխարհաքաղաքական քամուն հակառակ գործելը. սա է եղել Հայկականության աղետների պատճառը նոր և նորագույն շրջանում, որը եկել է էլիտայի արևմտամետությունից(փողասիրությունից):

Վրաստանի իշխանությունն ԱՄՆ-ին մեղադրում է երկրում անկարգություններ հրահրելու մեջ, Հայաստանում «Հռոմի ստատուտ» են վավերացնում:

Հայաստանի հակառուսականությունը կարող է վնասել միայն հային ու Հայաստանին:
👍7
«Ինքնիշխան» Հայաստանը և «Անկախության շարժման» հրամանատարը:

«Ինքնիշխան» Հայաստանը չի ունենալու Արցախ, Սյունիք, Սևանում լողանալու տեղ լինելու է չորանալու տեղ չի լինելու, ժողովուրդը զրկված է լինելու լույսից, գազից, բոլոր մեծ գետերը սկիզբն են առնելու թշնամական երկրներից, ուստի ջուր լինել-չլինելը կախված է լինելու թշնամիների գթասրտությունից:

«Անկախության շարժման» հրամանատարը դրսում թշնամի չունեցող, ներսում բոլորին իրեն թշնամի ունեցող հակահայ է, որը հրճվում է թշնամական պետության ղեկավարներին տեսնելուց: Այնքան «անկախ» է, որ թշնամուն ասում է մեզ ձյունածածկ սար պետք չէ, ինչ-որ հկ-ի ցուցումով պետբյուջեից փող է տալիս, որպեսզի տրանսգենդերի մասին ֆիլմ նկարեն, «անկախի» միլիոնից ավել բնակչություն ունեցող մայրաքաղաքում քաղաքապետ է ընտրվում մի այլասերված անբարոյականի հայեցողությամբ:

«Անկախը» մի լավ կողմ ունի, ամենից արդարը պատժում է իրեն ծառայություն մատուցածներին, ինչքան մեծ ծառայություն, այնքան խիստ պատիժ, պատճառն այն է, որ մտածում է իր տակից կարող են փախչել գնալ իր տերերի տակ:
👍61
Ադրբեջանը որպես պետություն չի համարվում նույնիսկ ռեգիոնալ խաղացող, մեր ռեգիոնում նման խաղացողներ Իրանն ու Թուրքիան են:

Ադրբեջանի կողմից նման նսեմացման արժանացած պետությունն իրեն թշնամի է կարգում միջուկային գերտերություն Ռուսաստանին, նման արտաքին քաղաքականությունը թշնամական է վերաբերմունք է նաև Իրանին:

Արևմուտքի օրակարգը սպասարկող «ինքնիշխանների» ու «անկախականների» քաղաքականությունը հենց սա է, և որևէ կապ չունի, թե այդ օրակարգն ով է սպասարկելու, արդյունքն այսպես է լինելու:

Ցավոք դեռ քաղաքակամ դաշտում չկա իրական ինքիշխանության օրակարգ, ավելի ցավալին՝ դեռ չի էլ ձևակերպվել ինչ է ինքնիշխանությունը:
👍21
«Ինքնիշխանության» համար նման «պայքարից» օգտվել և օգտվելու է Ադրբեջանը:

«Անկախության շարժման» հրամանատարը Բաքվին ժամ ժամի մոտեցնում է Երևանին:
👍3👏1
Իրանն ու Ադրբեջանը Կասպից ծովում նախատեսել են համատեղ ռազմածովային զորավարժություն անեն:

Սա նշանակում է՝ դեպի Արևմուտք գնացող Հայաստանը տարածաշրջանում ունի միայն թշնամիներ:

Ահա, թե ինչի հասցրեց արևմտամետությունը(փողասիրություն) Հայաստանին:
👍4👏1
ԵՄ խորհուրդը հայտնում է, որ Փաշինյանն առանց Ալիևի ստորագրել է հռչակագիր, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, «ինքնիշխանն» այսպես է լինում:

Մոսկվային Անկարայով հավասարակշռելու արդյունքում(դեռ վաղուց) պետությունը դարձնում ես Բաքվի հպատակը:

Տգիտությունը մահացու մեղք է, միայն տգետ մարդիկ նման արկածախնդրության կգնային, այն մակարդակում, որտեղ փողի չափը ոչինչ է:
👍3👏1😢1
Արևմուտքի հեգեմոնիայի վախճանը, նոր Մերձավոր Արևելք, Նոր Աշխարհակարգ...
👍7👏1
Որովհետև հրեաները նշան են պահանջում, իսկ հեթանոսները իմաստություն են փնտրում, բայց մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, որը հրեաներին գաղթակղություն է, իսկ հեթանոսներին հիմարություն, սակայն նրանց համար, որ կանչված են, լինեն հրեաներ, թե հեթանոսներ, Քրիստոսն Աստծո զորությունն է և Աստծո իմաստությունը:

Ա Կորնթացիներին 22-24
7👍1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
21-րդ դարում հակամարտությունների գլխավոր և առաջնային պատճառը լինելու է կրոնական և մշակութային ինքնությունը:

Քաղաքակրթությունների բախում և աշխարհակարգի վերաձևում: Արևմտյան քաղաքակրթության հեգեմոնիայի վախճանը:
Արևմտյան քաղաքակրթությունն (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Ճապոնիա) ընդդեմ երեք հիմնական քաղաքակրթությունների՝ Ուղղափառ քրիստոնեական(Ռուսաստան, Հայաստան, Սերբիա, Վրաստան), Արևելյան(սինական երկրներն ի դեմս՝ Չինաստանի) և Իսլամական քաղաքակրթությունների:
👍7👏1
Եթե Նիկոլի հերթական դերասանությունը չէ, և Հայաստանը մերժում է արևմտյան սցենարը և շարժվում ռուսական սցենարով, ապա ինչ-որ մի «նկուղում» պատրաստվում են «զարկեն ճակտին, փռեն գետնին»:

Դերասանության պատճառ կարող է լինել Արևմուտքի դիրքերի թուլացումը, որի պատճառով Նիկոլը պրոռուսականությամբ պաշտպանվում է և ժամանակ շահում:
👍3👏1
Պուտինն ասում է Հայաստանը դեռ չի կողմնորոշվել, Բլինքենն ակնարկում է Ադրբեջանից սպասվող սադրանքի մասին:

Սա նշանակում է Արևմուտքը համոզված է, որ Նիկոլն իրենցն է, Պուտինը կարծում է, որ Նիկոլը և Հայաստանում Արևմուտքի օրակարգը սպասարկողներն այդ մակարդակի հակահայեր չեն կարող լինել:
👍4👏1
Նիկոլն օրեր առաջ ընդգծված պրոռուսական հարցազրույց է տալիս հանրայինում, այսօր ԵԽԽՎ-ում հոտնկայս ծափահարում են «հերոսին»:

Նիկոլը հայի և Հայաստանի հաշվին մի հարց է փորձում լուծել՝ իր ֆիզիկական անվտանգության հարցը, որն այս պահին ապահովում է իր՝ իշխանության ղեկին լինելը, ապագայում դա ապահովելու է Հայաստանի չգոյությունը:

Եթե Նիկոլի մոտ ստացվի վերջնական կործանել Հայոց պետականությունը, ապա «խաղավարն» արդեն վստահությամբ կարող է ասել, որ բոլոր աշխարհաքաղաքական բևեռներին «քցեց»:
👍53