Азат Адамян
Make America great again(Հետ բերենք մեծ Ամերիկան), սա թարգմանաբար նշանակում է վերադարձնենք աշխարհի միաբևեռ կարգը, Ամերիկայի հեգեմոն դերով, և չեզոքացնենք միաբևեռ աշխարհին վտանգ սպառնացողներին(բազմաբևեռ աշխարհի հիմնական ճարտարապետ Ռուսաստան, ապա Չինաստան, Իրան…
Մոտենում ենք երրորդ փուլին:
👍1
Азат Адамян
Երրորդ հանրապետության մահը կայացած փաստ է, չորրորդի շինարարության ընթացքը տրված է, որը կա՛մ կլինի թուրքական վիլայեթի կարգավիճակ ունեցող հանրապետություն, կա՛մ իր առաքելությունը գիտակցող,, ինքնիշխան, ազատ, դաշնակիցներ և թշնամիներ ունեցող Հայրենիք: Առաջինը «կայացնում…
Երրորդ հանրապետության մահը կայացած փաստ է, չորրորդի շինարարության ընթացքը տրված է, որը կա՛մ կլինի թուրքական վիլայեթի կարգավիճակ ունեցող հանրապետություն, կա՛մ իր առաքելությունը գիտակցող,, ինքնիշխան, ազատ, դաշնակիցներ և թշնամիներ ունեցող Հայրենիք:
Երրորդի և չորրոդի այլընտրանքը Հայկական Հայաստանն է:

💯7
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից և խորհրդարանական ընդդիմությունից սպառնալիք չունի, նրա համար սպառնալիք են Հավաքական Արևմուտքը և իր շուրջ տեղադրված ականները:
💯5
Խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն է տալիս նոր ընդդիմադիր ճակատ ձևավորելու և իշխանափոխություն իրականացնելու համար. սրան կողմ է քվեարկել նաև հավաքական հայ ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում՝ չընտրելով երրորդ հանրապետությունը՝ ի դեմս խորհրդարանական ընդդիմության, չորրորդ հանրապետությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:
Մահացած երրորդ և չծնված չորրորդ հանրապետություններն ունեն այլընտրանք՝ Հայկական Հայաստան:

💯4👍3
Փաշինյանի իշխանությանն իրական սպառնալիք է արևմտյան գործակալական ցանցը. Ռուսաստանի ունեցած ռեսուրսը սպառնալիք չէ, դեռ հակառակը:
https://youtu.be/inbnWs_zsmU
https://youtu.be/inbnWs_zsmU
YouTube
Փաշինյանը զգում է իր գլխին կախված վտանգը․ ինչու հեռացվեց Արմեն Գրիգորյանը
Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik #news #Armenia
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://t.me/politiknews

❤6
Եկեղեցին պաշտպանելու միակ միջոցը քրիստոնեական կենսակերպ վարելն է. ժողովուրդը մոռացել է արտաքին թշնամուն «մարտիրոս աղաների» պատճառով:
https://youtu.be/5-JG68AbLJk?si=V3OYJ27BV7fwGqDE
https://youtu.be/5-JG68AbLJk?si=V3OYJ27BV7fwGqDE
YouTube
Փաշինյանը մեր մեղքի պատիժն է, մեր անբարո ու անտարբեր կյանքի հետևանքը. Ազատ Ադամյան ///ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ քաղաքագետ Ազատ Ադամյանը
#խոսքիիրավունք
Հայկական երկրորդ հեռուստաալիք - http://tv.am/
YouTube - https://www.youtube/armh2
Facebook - https://www.facebook.com/armh2
Instagram – https://www.instagram.com/armh2tv/
Telegram – htt…

👍3👏3❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նիկոլ Փաշինյանը հետևանք է, ոչ թե պատճառ:
«Մարտիրոս աղաների» այլանդակությունները մոռացնել են տվել արտաքին թշնամուն և բթացրել մեր ժողովրդի զգոնությունը, երբ կլինի իրական այլընտրանք՝ ժողովուրդը համարժեք արձագանք կտա:

💯5👍3😭1
Կրթությունն առանց դաստիարակության չարիք է, իսկ դաստիարակության արմատը հոգևոր է, Աստծու խոսքի վրա հիմնված:
Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը,ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ:
Առակներ 1-2:6

💯7❤2
Վարդան Այգեկցի «Գարու հաշիվը»
Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն։ Եվ քուռակը մոր հետ գնում էր և ետ դառնում։ Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար, կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա։
Եվ քուռակն ասաց մորը.
— Ինչո՞ւ այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, և մեզ, որ չարչարվում ենք,՝ օրը մի անգամ են գարի տալիս։
Մայրն ասաց.
— Լսի՛ր, որդյակ, մի շաբաթ ևս համբերիր, և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքով կտեսնես։
Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին։ Եվ խրտնեց քուռակը և ետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց.
— Ի՞նչ եղավ քեզ, որդյա՛կ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են պահանջում:
Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու։ Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց.
— Ո՜վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից էլ հաշիվ չուզեն, ինչպես խոզից։

👍6❤3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սահմանադրական մեծամասնություն, տեղափոխություն, իշխանափոխություն:
«Կրոնափիլիսոփայական աքսիոմ է՝ ատելը քանդելու մասին է, սիրելը՝ կառուցելու»:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/RGSkbR9vNq0?si=INr9YxDbd8iwi1Qg

👍4
Կրկին հաճախադեպ է դարձել հայ արմատականության թեման, որն ասոցացվում է ազգայնականության հետ, ինչն աղերս չունի իրականության հետ, հայ արմատականները դասական պահպանողականության( հավատն առ Աստված, Աստծու կողմից սահմանված մարդկային բնություն, ծառայումն ազգին և Հայրենիքին) կրողներն են, ոչ թե լիբերալիզմի սուր գործիքի՝ ազգայնականության:
Հայաստանում կայացած պահպանողական կուսակցություն չի եղել, եղել են ազգայնական կուսակցություններ, և առհասարակ կուսակցությունը չի կարող լինել պահպանողական. եթե մի քիչ խորությամբ ուսումնասիրեք, արևմտականացման(եվրոինտեգրման) հիմքերը դրել են հայ ազգայնականները:

❤7
Азат Адамян
Պատերազմի(բլից կրիգ) պատճառը և առիթը: Պատերազմի պատճառի մասին բազմիցս խոսել ենք՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից, որով իշխանությունը երկու խնդիր է լուծում. նախ կիրագործեն այն, ինչի համար իրենց իշխանություն է տրվել և կապահովեն իրենց ֆիզիկական անվտանգության…
Երրորդ հանրապետության ծնունդը և էլիտայի ձևավորումը պայմանավորված է եղել Հայկական Արցախի տրամաբանությունից, չկա Արցախ չկան երկուսը, սա իրողությունը որը շրջանցելն ավելի է ծանրացնում դրությունը.
ստորև մի խայծի մասին , որը «սպանեց» վերը նշված երկուսին:

👍3❤1
Մեռնող հեգեմոնը, նոր ծնվող հեգեմոնը և Փաշինյանի պարադոքսը:
https://youtu.be/Me5tsJcoZ5A?si=Px5ce_4vLuLFQtp7

👏6❤1
Հայաստանում կա տեղափոխության վտանգ. Արևմուտքը հասունացնում է տեղափոխություն:
https://www.youtube.com/live/ZkMAwma9o8U?si=IaVIGreYYqGbiOMM
https://www.youtube.com/live/ZkMAwma9o8U?si=IaVIGreYYqGbiOMM
YouTube
Փաշինյանի աշխարհաքաղաքական շպագատը պատռվելու է՝ իրավիճակը շատ սուր է. Ազատ Ադամյան
#Ազատ_Ադամյան #5tv #Օրագիր #ուղիղ_եթեր
Ազատ Ադամյան Քաղաքագետ
Ազատ Ադամյան Քաղաքագետ
👏4
Կապիտուլյացիա և ռևանշ. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հայ հասարակական-քաղաքական խոսույթում ամենից շատն այս բառերն են օգտագործվում, բայց ոչ ճիշտ համատեքստում:
Եղե՞լ է կապիտուլյացիա, այո՛, եղել է, բայց մենք մեր անձերին ենք կապիտուլյացիայի ենթարկվել, և այստեղ է պետք ռևանշ, մեր անձերին պետք է կապիտուլյացիայի ենթարկենք անանձնական սիրով, որպեսզի ապրի մենքը. ես-ը մենքից դուրս խիստ ժամանակավոր կյանք ունի:
«Մենք»-ից հեռացող «ես»-ը լքում է մարդկության մայրուղին, և միանում բնազդները չհսկողներին և չգիտակցողներին խմբին. սա ոչ ազգային՝ համամարդկային ճշմարտություն է:
Քրիստոնեության մեջ կարմիր թելով անցնում է փրկության գաղափարը, որտեղ եկեղեցու հալածիչ Սավուղը դառնում է ընտրյալ անոթ՝ Պողոս Առաքյալ, բայց փրկության համար վերափոխում է պետք՝ հրաժարում հին ճանապարհից՝ նոր մարդու ծնունդ:
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել. որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի»:
Հովհաննես 3:5-6
Նկարը մանուկների Աստվածաշնչից է, որտեղ Տերը զրուցում է Նիկոդեմոսի հետ:

Պարադոքս. Ալիևին պետք է պատերազմ, որպեսզի իշխանություն պահի, իսկ Փաշինյանին պետք է խաղաղություն, կրկին իշխանություն պահելու համար:
https://youtu.be/n0eK1Mm9Xv8?si=r0dNJpSQRSd6uk2K
https://youtu.be/n0eK1Mm9Xv8?si=r0dNJpSQRSd6uk2K
YouTube
Ալիևը Հայաստանի դեմ նոր պшտերազմի հիմքեր է գցում․ Փաշինյանին այդ սցենարը սարսափեցնում է
Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik #news #Armenia
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://t.me/politiknews
News Theme 2 by Audionautix is licensed…

👍7
Ամերիկյան հեգեմոնիայի գրեթե քսանհինգամյա ծրագիրը:
2003 թվականին Հեգեմոնը երկու մեծ նախագիծ սկսեց. առաջինը կրոնաազգայնական Թուրքիան էր, երկրորդը ՆԱՏՕ-ի ստանդարտներով արևմտականացված Ադրբեջանը:
Ծրագիրը ստացվեց. տարիների ընթացքում նախագծերն անվանվեցին նշանակված պատասխանատուների անուններով՝ կրոնաազգայնական, էրդողանյան Թուրքիա և ՆԱՏՕ-ի ստանդարտներով արևմտականացված ալիևյան Ադրբեջան:
Նախագծի հեռահար նպատակն Ամերիկյան հեգեմոնիայի դիրքերը Միջին Ասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում ամրացնելն էր, և Հեգեմոնիային սպառնացող վտանգները չեզոքացնելը:
Տարածաշրջաններում Ռուսաստանն ու Իրանը ժամանակի ընթացքում այնպիսի սպառնալիք են դարձել հեգեմոնիայի համար, որ սպառնում են ապամոնտաժել միաբևեռ աշխարհը:
Նշանակում է՝ ժամանակը հասել է, «նախագծերը» պետք է օգտագործվեն այն նպատակով, ինչ նպատակով ստեղծվել են:
Այս մասին առաջին անգամ գրել եմ 2020 թվականի չարաբաստիկ նոյեմբերի 9-ից օրեր անց, որ սա դեռ սկիզբն է, մեծ պատերազմը դեռ առջևում է:
Այս համատեքստում է Ռուսաստան-Ուկրաինա քաղաքացիական պատերազմը և Իրան-ԱՄՆ սպասվող լայնամասշտաբ պատերազմը:
Վերջինը մեզ պետք է շատ անհանգստացնի, քանզի «գիրացված» նախագիծ Ալիևը փորձելու է մեզանով խուսափել Իրանի դեմ ուղիղ առճակատումից, ստեղծի փոքր կոնֆլիկտ, որպեսզի իր անձի համար կործանարար՝ մեծ պատերազմից խուսափի:
Իրանի դեմ կործանարար պատերազմից Ալիևը խուսափելու այլ տարբերակ էլ ունի, պայմաններ ստեղծի «գունավոր հեղափոխության» համար, բայց Հեգեմոնիան իր նախագծերին զսպող և իրենց «առաքելության» մեջ պահող այլ պահուստային նախագծեր է ունենում:
Ստորև կխոսեմ Ադրբեջանում հիմնական նախագծի մասին, որը կարող է նաև Ալիև անձի համար փրկօղակ լինել:
Աշխարհիկ, արևմտացած Ադրբեջանում ալիևների միահեծան իշխանությանը քաղաքական տարբեր ընդդիմադիր ճակատներ վտանգ չեն սպառնում, վտանգն այնտեղ համարվում է կրոնական՝ իսլամական ընդդիմությունը, որի ակտիվության մեկնարկը համարվում է 2012-ի Բաքվի «Եվրատեսիլը», որտեղ ալիևները պիղծ որակվեցին իսլամական խմբերի կողմից:
Այս դեպքերից հետո մշակվեց իսլամական ընդդիմության գործողությունների պլանը, ըստ որի պետք է առաջին հերթին ազատվել ալիևների կլանից, միավորել Ադրբեջանից «անջատված տարածքները»,ապա սրբազան պատերազմ հայտարարել և Հարավային Կովկասն ազատագրել Ռուսաստանից:
Նախատեսված պլանը չէր կարող արագ իրագործվել, և պատրաստ չէր հաջորդ տարվա՝ 2013 նախագահական ընտրություններին, նախատեսվում էր 2018-ի աշնանը, բայց Ալիևին հաջողվեց պայմանավորվել Հեգեմոնիայի հետ և ստանձնել իր «առաքելությունը»՝ Հարավային Կովկասը Ռուսաստանից ազատագրելու պարտավորություն ստանձնեց, որի համատեքստում ընտրությունները տեղափոխվեցին տարվա սկիզբ, որից հետո էլ Հայաստանում տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն:
Հայաստանում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունը» երկարացրեց Ալիևի քաղաքական կյանքը, բայց նա չի կարողացել ազատվել իր «առաքելությունից», և մոտենում է «գիրացման» հաշիվները փակելու ժամանակը:
Ամբողջատիրական ռենտային պետության ղեկավարներն ավելի կառչած են իշխանությունից քան այլ ղեկավարներ, ուստի Ալիևը փորձելու է մեզանով խուսափել իր համար կործանարար մեծ պատերազմից, որից հետո նոր կստանա, կամ կկազմակերպի «գունավոր հեղափոխություն»:

👏5❤2😢1