Азат Адамян
277 subscribers
77 photos
107 videos
73 links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մաշտոցը ժողովուրդ փրկեց, Նարեկացին ժողովուրդ դաստիարակեց, Կոմիտասն ազգ կերտեց...
...քանզի ,ի տարբերություն փոքր մարդկանց, Մեծերը մարդկանց հաճելի լինելու համար չեն գործում,այլ Աստծուն:
#սրբազանիխոսքը
15👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հոգևոր-մշակութային պարտությանը հետևեց ռազմաքաղաքական պարտությունը:

Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/zq0VvbugfiY?si=WNikKamYZANH8wft
👍74
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մահանալ չցանկացող Pax Americana-ի և նոր ծնվող Pax Sinica-ի մասին և այս ամենի համատեքստում Հայաստանը:

Հարկ է նշել՝ բոլոր «pax-երի» արմատը Pax Babylonica-ն է, իսկ Հայկականությունը, Հայոց առաքելությունը և պատմությունը սկսվում է Բաբելոնին անհնազանդությամբ, պատերազմով և հաղթանակով:
...այլապես Հայկն ի՞նչի համար նետահարեց ոսոխ Բելին...

Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/MRu2gE634m0?si=hzMMqiBL_Bc9eEEg
👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ուզո՞ւմ ես քարոզ՝ Միքայել Սրբազան:
#սրբազանիխոսքը
👍102
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մենք»-ը, այն մարդիկ են, ովքեր անկեղծ կարծում են, որ հոգևոր-մշակութային դաշտում առանցքային կերպար է Միքայել Սրբազանը:
Պետք է «երեմիաներին» լսել, և ոչ «անանիաներին»:
👍103🔥1
Տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, Հայաստանն ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ, քանի որ գործոնից վերածվել է գործիքի, առաջնահերթություն է Ադրբեջանը, որը պատրաստվում է Ռուսաստանի և Իրանի դեմ:

Փոխնախագահ Վենսի այցելության նպատակը Հայաստանին ԱՄՆ-ի գործիքի կարգավիճակում պահելն է, իսկ պահելու միջոցը գործող իշխանությունների վերարտադրությունն է արտահերթ/հերթական ընտրություններով:
👍52
Գուցե հարց առաջանա և ներքաղաքական անբովանդակ իրականությունից զատ այլ կողմ նայենք:

Վերջին տարիներին ամեն պատեհ-անպատեհ առիթի խաղաղությունից խոսող և միայն խաղաղության ճանապարհով գնացող իշխանությունը վերջին մի քանի օրերին դարձել է տարբեր տեսակի զենքերի գովազդի գործակալ, իսկ օրն ավարտում է հետախուզական անօդաչուի ցուցադրմամբ ամենաբարձր մակարդակով:
👍7
Հարյուր քառասունհինգ տարի առաջ՝ 1881 թվականի փետրվարի 9-ին մահացավ դասական պահպանողականության հայր և լիբերալիզմի(բաբելոնիզմի) անհաշտ թշնամի Ֆյոդոր Դոստոևսկին:
Շատերն էին հիշել Դոստոևսկու հիշատակման օրը՝ տարբեր մտքերով, նման նպատակ էլ ինձ մոտ էր առաջացել, բայց չէի կարողանում կողմնորոշվել, թե որ միտքն ավելի արժեքավոր և հետք թողնող կլինի մեր օրերում: Պրպտումներն այնքան տևեց, որ օրը փոխվեց, բայց մինչ օրվա փոխվելը մի քանի կադր տեսա Միլանում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերից, որտեղ չէր կարող բաբելոնյան սիմվոլիկայի պակաս լինել, բայց աչք ծակողը հավատի հետ «մրցող» բանականության խորհրդանիշ հնգաթև աստղն էր:
Այս սիմվոլը հիմք հանդիսացավ, որպեսզի մահվան օրվա հիշատակի տողերը լինեն «Կարամազով եղբայրներ» վեպից.

«Մինչև իսկ այժմ իրագործելի է այս բանը, բայց այսօր դա հիմք է կծառայի մարդկանց ապագա հոյակապ միավորման, երբ մարդն այլևս ոչ թե ծառա պիտի փնտրի իր համար և ոչ թե պիտի ցանկանա ծառա դարձնել իր նման մարդկանց, ինչպես այժ, այլ ընդհակառակը՝ ինքն իր ամբողջ էությամբ պիտի ձգտի ծառա դառնալ բոլորին, կատարելով պատվիրանն ավետարանի: Ու մի՞թե երազ է այն, որ ի վերջո մարդն իր ուրախությունը գտնի լուսավորման ու գթասրտության արի գործեր կատարելու մեջ, և ոչ թե դաժան հաճույքների՝ որկրամոլության, անառակության, գոռոզության, սնապարծության և նախանձամտորեն իրար գերազանցելու, ինչպես այժմ: Հաստատապես հավատում եմ, որ երազ չէ այդ, և որ մոտ է ժամանակը: Ծիծաղում են ու հարցնում՝ ե՞րբ է գալու ժամանակն այդ և գալո՞ւ է արդյոք: Իսկ ես մտածում եմ, որ մենք, օգնությամբ Քրիստոսի, ի կատար կածենք գործն այդ վսեմ: Եվ որքա՜ն գաղափարներ են եղել երկրի վրա, մարդկային պատմության մեջ, գաղափարներ, որոնք մինչև, իսկ տասը տարի առաջ աներևակայելի լինելով՝ հանկարծ ի հայտ են եկել, երբ հասել է խորհրդավոր ժամանակը դրանց, ու տարածվել են ամբողջ երկրի երեսին: Այդպես և պիտի լինի մեզ մոտ, ու պիտի ճառագե աշխարհին ժողովուրդը մեր, և պիտի ասեն մարդիկ.«Քարն այն, որ մերժել էին հիմնադիրները, դարձավ անկյունաքարը կառույցի»: Իսկ հեգնողներին կարող ենք հարց տալ. եթե երազ է ձգտումը մեր, ապա դուք ինքներդ ե՞րբ պիտի բարձրացնեք ձեր կառույցը և արդար գոյավիճակ ստեղծեք՝ լոկ բանականությամբ ձեր, առանց Քրիստոսի: Եվ եթե պնդում էլ են նրանք, թե իրենք են, որ առաջ են գնում դեպի միավորումը մարդկանց, ապա նրանցից լոկ ամենապարզամիտներն են, որ ճշմարտապես հավատում են այդ բանին, այնպես, որ նույնիսկ կարելի է զարմանալ այդ պարզամտության վրա: Հիրավի, նրանք ավելի են հրապուրվում ցնորական երազանքներով, քան մենք: Մտածում են արդար գոյավիճակ ստեղծել, բայց, մերժելով Քրիստոսին, Ի ՎԵՐՋՈ ԱՐՅԱՄԲ ԵՆ ՈՂՈՂԵԼՈՒ ԱՇԽԱՐՀԸ, վասնզի արյունն արյուն է բերում, և սուր բարձրացնողը սրով պիտի ընկնի: Եվ եթե չլիներ խոստումը Քրիստոսի, այդպես էլ կբնաջնջեին իրար՝ մինչև վերջին երկու մարդն ի վերա երկրի: Այս վերջին երկու մարդը ևս, անսալով իրեն հպարտության, չէին կարողանա զսպել միմյանց, այնպես որ վերջինը կոչնչացներ վերջընթերին, ապա և ինքնիրեն: Եվ կկատարվեր այդպես, եթե չլիներ խոստումը Քրիստոսի, թե ի սեր խոնարհների ու հեզերի պիտի կարճեցվեն օրերն այդ»:
4👍3👏1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Վասն հավատո, վասն հայրենյաց»:
Այս գաղափարի շուրջ կարող է միայն համախմբում լինել:
#սրբազանիխոսքը
6💯5
Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի, նորոգվե՛ք ձեր հոգով ու մտածելակերպով, դարձե՛ք նոր մարդ, որ ստեղծված է Աստծու պատկերի համաձայն, ապրե՛ք արդարությամբ, սրբությամբ ու ճշմարտությամբ:

Եփեսացիներին 4:22-24
3👏2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այժմ դուք ևս թոթափե՛ք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը և խեղկատակությունը ձեր բերաններից: Մի՛ ստեք միմյանց: Ձեր վրայից հանե՛ք հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը՝ նորոգված գիտությամբ, իր Արարչի պատկերի համաձայն:

Կողոսացիներին 3:8-10
5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աստված և Հայրենիք:
Չմեղանչել Աստծու դեմ, չմեղանչել Հայրենիքի դեմ:
#սրբազանիխոսքը
7