Մարդը հոգևոր էակ է. ապաքրիստոնեության նոր մեթոդները:
«Չկա քրիստոնեություն, չկա Քրիստոս, չկա շնորհ, չկա ճշմարտություն, չկա կյանք, չկա փրկություն՝ ոչինչ չկա առանց Եկեղեցու, և այդ ամենը կա միայն Եկեղեցում»:
Իլարիոն Արքեպիսկոպոս Տրոիցկի
Եկեղեցու Հայրերն ասում են՝ թզենին այգու մեջ միայն կարող է աճել, թզենին մարդն է, այգին՝ Եկեղեցին:
Նիկոլ Փաշինյանի գրառումը կապված պատարագից առաջ պետական օրհներգը հնչելուն և եկեղեցիներում դրոշ կախելու մասին հայտարարությունը, առիթ տվեց, որպեսզի հղում տրվի ավանդական պատճառին՝ տգետ է, պատմություն չգիտի, հոգևոր գիտելիքներից էլ հեռու է:
Այնինչ խնդրի էությունը շատ ավելի խորն է, և ինչպես անցած գրեթե ութ տարիներն են ապացուցում, չկա տգիտություն, կա դիտավորություն, որի պատճառը մակերեսային չէ:
Անցած՝ 20-րդ դարը մարդկությունը կոչեց գիտության և տեխնիկայի դար, որը մարդուն տվեց մարմնի համար այն ամենը, ինչը հարկավոր էր, բայց միաժամանակ դատարկեց մարդու հոգին, ոչ անկախ դարի ոգուց, այլ դարը ծնեց նաև շարժում, որի նպատակը մարդկային հոգիները սպանելն էր, և հոգևոր էակից սպառողական էակ կերտելը, այդ գաղափարական շարժման անունը մշակութային հեղափոխություն էր, որը սկսվեց դարասկզբին, բայց հիմնական ընթացքի մեկնարկը տրվեց 1960-ականներից, այս համատեքստում ի հայտ եկան ռոք երաժշտությունը, հոլիվուդյան նոր արժեքներ քարոզող ֆիլմերը, սպորտի և սպորտսմենների ֆետիշացումը և այլն:
Մշակութային հեղափոխությունը, որն իր էությամբ հակամշակութային ահաբեկչություն էր ուղղված էր ուղղափառ, կաթոլիկ և բողոքական (խոսքը կաթոլիկության և բողոքականության կվինտ-էսենցիայի (բուն էության) մասին չէ, այլ այդ հավատամքն ընդունած առաքինի կյանք վարողների մասին է) հասարակությունների դեմ:
Հակամշակութային ահաբեկչության ուղեկցությամբ՝ վայրիվերումներով հասանք 21-րդ դար, ֆիզիկայի օրենքն անշեղորեն գործեց, մեծ ազդեցությունը ծնեց մեծ հակազդեցություն, թիրախը՝ քրիստոնեությունն ավելի ամրացավ, քանզի մարդու կառուցվածքը՝ միտք, հոգի և մարմին, չփոխվեց:
21-րդ դարի առաջին քառորդը չլրացած սկսվեց նոր ավելի վտանգավոր շարժում՝ ապաքրիստոնեությունը քրիստոնեության դիմակի տակ: Այս գործընթացի համար ծնվեցին նորանոր աղանդներ՝ օրինակ ԱՄՆ-ում քրիստոնեական սիոնիզմը, որը անդամ է համարվում Թրամփը, հիմնականում բողոքական, այս աղանդների նպատակը ապաքրիստոնեությունն է, բայց սա երկփեղկված Արևմուտքի մեկ ճամբարի գործիքակազմն է, մյուս ճամբարի՝ մեզանում հայտնի ուլտրագլոբալիստների կամ տրանսհումանիստների միջոցները և գործիքակազմը լրիվ այլ են և այլ տրամաբանությամբ, որի մասին մեկ ուրիշ անգամ:
Այս ամենի համատեքստում գանք Հայաստան:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, մեր թշնամիների պայքարը միշտ աղանդներով եղել է և կա, բայց 19-րդ դարում Եկեղեցում առաջացավ մի շարժում որը նախաձեռնողներն էին ազգային «հոգևորականները», վերջիններս նույն կեղծ նարատիվն էին առաջ տանում, ինչ Նիկոլը հիմա առաջարկում է՝ Եկեղեցին պետք է ծառայի պետության մարդածին գաղափարին, ոչ թե հակառակը՝ իրական նպատակը՝ պետությունը պետք է լինի Եկեղեցու կողմից հաստատված աստվածային կարգի պահպանողը և ամրապնդողը, քանզի պետության առաջնային նպատակն ինքնության պահպանումն է, որի հիմնասյունը հավատն է:
Նիկոլի գլխավորությամբ աղանդավորները, ազգայնականները, կեղծ ինքնիշխանները, «անկախականները», արևմտամետները(թրքահպատակներ) փորձում են ավերել այգին՝ եկեղեցին, որ թզենի չաճի:
Որպես վերջաբան՝ «Հայկականությունն առանց քրիստոնեության դատարկաբանություն է»:
Միքայել Սրբազան

👍7👏2❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սպասվող արտահերթ կամ հերթական ընտրությունների, և իշխանության համար ձայն փոշիացնող նոր ուժերի մասին:
«Ուրբաթ-շաբաթ-կիրակի» կուսակցություն ասելով նկատի եմ ունեցել Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցությունը և նմանատիպ կուսակցությունները, չի եղել որևէ միտում ծաղրելու, եզրույթն իրենց հղում տալով եմ վերցրել, քանի որ մարդը խոսել և խոսում է երկիր փրկելուց, երկրի խնդիրներից, դրա մասին տեսանյութ է տեղադրում, որն ուղեկցվում է Թաթայի անբովանդակ համանուն երգով:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/DnQ_yHvnzQk?si=KaL8qv1SSCfsNotD

👍8💯2👏1
Օրեր շարունակ ԵՄ-ից խոսում են Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի մասին և ըստ այդմ ֆինանսական աջակցություն ցուցաբերում, իսկ այդ ամենից հետո Նիկոլը Գերմանիա կատարած այցի ժամանակ հստակեցրեց թիրախը. Հայոց ինքնության պաշտպան և պահապան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն Նիկոլը կարգեց թիրախ, ընդգծելով՝ չունեն տվյալներ, թե որտեղից է ֆինանսավորվում Եկեղեցին:
Նիկոլի վերջի սկիզբը սկսվել է Մայր Աթոռից՝ սույն թվականի հունիսի 27-ին՝ Միքայել Սրբազանի ձերբակալությամբ:

👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Մի կրակոց» ու Փաշինյանի խաղաղության օրակարգը կփլի․ նա ուզում է 30 տարի մնալ իշխանության:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/KJj56qhrSts?si=KmSNHDhjK4sKPhFK

💯8
Նախորդ գրառումս փակեցի, քանզի ԵՄ առանցքային չինովնիկ Կայա Կալլասն ավելի անկեղծ էր գտնվել մեր հանդեպ, և կոնկրետ օրինակով էր խոսել այն մասին, ինչի մասին գրեթե մեկ տարի խոսում ենք՝ հանիրավի մեղադրվելով որոշ ընդդիմադիրների կողմից, այն բանի համար, որ մանրամասն ներկայացնում ենք, թե ինչ բարդ ընտրություններ են լինելու, և պետք չէ համեմատել տիմ ընտրությունները համապետական ընտրությունների հետ, քանի որ տիմ ընտրությունները դա ներքաղաքական գործընթաց է, իսկ համապետականը՝ աշխարհաքաղաքական:
Ստորև կտեղադրեմ խոսքը, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի «ինքնիշխան» արտահերթ կամ հերթական համապետական ընտրություններ են մեզ սպասվում:
Կայա Կալլասի խոսքը՝ «Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»:

❤3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Բոլոր չարիքները մարդու մեջ, մտնում են տգիտությունից»:
Եղիշե (5-րդ դար)
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/O-qcXWKFufI?si=bHOBGKsmYJRqrNIa

❤10👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Խորքային իշխանություններին ծառայող 5-րդ և 6-րդ շարասյուները:
Ամբողջական հաղորդման հղումը՝ https://youtu.be/DxX6t4z70AE?si=CrchuIqZjhaGF_TV

💯4👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Խոսել ենք վայրի կապիտալիզմի կործանարար հետևանքների, միայն սպառող մարդու և հակամշակութային ահաբեկչության մասին:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/IAENKjDYsBY?si=ihwxQh8qZsSSyxjN

👍7❤4
Եկեղեցու տոնացույցով այսօր նշվում է Սուրբ Ստեփանոս նախավկայի՝ առաջին մարտիրոսի հիշատակության օրը:
Սուրբ Ստեփանոսը Եկեղեցու սիրելի սրբերից է, առաջին մարտիրոսը Քրիստոսի համար:
Պսակավորը չէր վախենում քահանայապետերից և իշխանավորներից, վկայում էր Քրիստոսի՝ ճշմարիտ Մեսիա լինելու մասին, ինչը գրգռում էր չարակամների զայրույթը , և նրան մեղադրեցին Աստծուն և Մովսես մարգարեին հայհոյելու մեջ:
Օրենսգետները և քահանաները նրան ատյան են տանում, որտեղ նա կրկին վկայում է Հիսուսի՝ խոստացյալ Մեսիան լինելու մասին:Տեսնելով Պսակավորի անհողդողդ լինելը՝նրան քաղաքից դուրս են տանում և քարկոծելով սպանում:
Նման պատմություն մեր օրերում ենք տեսնում Միքայել Սրբազանի նկատմամբ, նույն բովանդակությամբ՝ այլ ձևով:
Աստծուն և Մովսես մարգարեին հայհոյելը փոխարինվել է «հեղաշրջման կոչով», քարկոծելը՝ կալանք՝ վատ պայմաններով:

❤5👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր Հայկականության ախտաբանի՝ Միքայել Արքեպիսկոպոս Սրբազանի ծննդյան օրն է:
Օրհնյալ է Ձեր ծնունդը, Միքայե՛լ Սրբազան, Աստված Ձեզ զորություն տա, որպեսզի պատերազմեք բարի պատերազմում և արժանանաք արդարության պսակին:

❤18🙏1
«Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա»:
Մատթեոս 6:33
Մատթեոս 6:33
🙏8❤2💯2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
❤12👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա»:
Մատթեոս 6:33
«Խնդրեցեք և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է և ով որ բախում է, բացվում է նրա առաջ»:
Ղուկ 11:9-10
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Ձեզ և մեզ մեծ Ավետիս

❤7👍3👏2
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը.
Նախ և առաջ՝
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ
Ձեզ և մեզ մեծ աւետիս
Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգով:
Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արյուն՝ ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության:
Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռն ստորագրած լինելով:
Հիրավի, հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին:
Եվ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում: Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմիցս է հաղթահարել:
Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը և ճիշտ ախտորոշում կիրականացնի: Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո: Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները:
Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց և հայտնվեց,
Ձեզ և մեզ մեծ ավետիս:
Օրհնությամբ՝ Միքայել արք. Աջապահյան
194-րդ օր ապօրինի բանտարկության
06.01.26
#սրբազանիխոսքը

❤9👍5👏2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
...ես իմ դիրքը պահում եմ…
Ի՞նչն է խանգարում, որպեսզի Միքայել Սրբազանը նշանակվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ(դիրքապահ):

❤9👍4
Կարևորն այն չէ, թե ո՛ր ուժերն են սկսում հեղափոխությունը, կարևորն այն է, թե ովքե՛ր են այն կանգնեցնում. վերջիններս էլ որոշում են պրոցեսի ելքը:
1927 թվականին նման միտք է արտահայտում արևմտյան հասարակագետներից մեկը, երբ արևմտյան թերթերի գլխագրերում հայտնվում է Լև Տրոցկու նկարը, որով գուժում էին Տրոցկու աքսորը:
Արևմտյան քաղտեխնոլոգները վերջին հեղափոխությունն արեցին 1990-1991 թվականներին Ռուսաստանում «Ազատական(լիբերալ) հեղափոխությամբ», սրանից հետո գործի դրվեց Տրոցկու գաղափարներով տարված, պետություններ քանդող մի նոր «ճարտարապետի»՝ Ջին Շարփի գունավոր հեղափոխությունների մեթոդը, որը միտված է կազմաքանդելու բոլոր պետական ինստիտուտները և պետությունները մատնելու կատարյալ, բայց վերահսկելի քաոսի, որպեսզի պայմանական ստալիններ չծնվեն, պետություններն էլ միշտ լինեն ցնցման մեջ, կամ ինչպես իրենք են ասում պերմանենտ հեղափոխության ներքո:
Գունավոր հեղափոխությունները հիմնականում գործարկվել են հետխորհրդային տարածքում, իրենց լեզվով՝ Ռուսաստանի ազդեցության գոտիներում(գունավոր հեղափոխություն փորձարկվել է նաև Չինաստանում՝ 2011 թվականի «Հասմիկների հեղափոխություն»):
Նպատակը՝ Ռուսաստանին զրկել իր ազդեցության գոտիներից, առանց որի Ռուսաստանը կդադարի գոյություն ունենալ որպես գերտերություն:
Արևմուտքի(անգլոսաքսեր և վերազգային կամպանիաներ) պայքարի հիմքում ընկած է փափուկ ուժը(sowt power), որպեսզի շատ սեղմ և հասկանալի նկարագրենք, թե ինչ է փափուկ ուժը, կստացվի նման ձևակերպում. տեղեկատվական-հոգեբանական ազդեցությամբ քարոզել այնպիսի մշակույթ, որի արդյունքում քաղաքացիներն իրենց կամքով, առանց պարտադրանքի կանեն գունավոր հեղափոխություն՝ քանդելով իրենց տները, զոհելով սեփական զավակներին:
Ռուսաստանն արևմտյան փափուկ ուժին հակադրում է կոշտ ուժը((hard power) քաղաքական մարմինների վարքագիծը ձևավորելու համար օգտագործում է ռազմական և տնտեսական միջոցներ), որը կիրառելու առաջատարն է գրեթե երկու դար:
Այս առճակատումների արդյունքում հիմնականում թյուր կարծիք է ձևավորվում, որ պրոցեսը սկսվել է ռուսական կողմից:
Այստեղ պետք է հիշել գրառման առաջին պարբերությունը:
Այժմ նորից գունավոր հեղափոխությունը բախել է Ռուսաստանի դուռը, սակայն չի կարելի Ղազախստանը դիտարկել միայն ռուսական ազդեցության գոտի: Ղազախստանը Միջին Ասիայի սիրտն է, իսկ Միջին Ասիան Արևմուտքի արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկի՝ Բժեզինսկու նկարագրած «Մեծ շախմատային խաղատախտակն է», որին ով տիրեց, նա էլ կդառնա աշխարհում հեգեմոն:
Ղազախստանը Ռուսաստանի կողմից անցած տարվա դեկտեմբերի 23-ի՝ Արևմուտքին ներկայացված ուլտիմատման քայլ ձիով պատասխանն էր Ռուսաստանին վերջինիս կողմից, նաև ստուգիչ քայլ էր, թե արդյոք Ռուսաստանն այդքան լուրջ է տրամադրված իր ներկայացրած ուլտիմատմանը, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանն արձագանքեց էլ ավելի լուրջ:
Արևմուտքի պլանները մասամբ «խառնեց» էրդողանյան Թուրքիան, որի «կիսահղի» գործողությունները խաղին այլ ընթացք տվեցին (չի լինում, որ տարիներով Սեդատ Պեկեռ և Ձիկի Արման աճեցնես, հետո երկուսից էլ հրաժարվես):
Աշխարհին տիրանալու պրոցեսը նոր թափ է հավաքել, ամենայն հավանականությամբ երկրորդ մեծ թատերաբեմը կլինի Թուրքիան իր ազդեցության գոտիներով:
08.01.2022թ.

💯6❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մաշտոցը ժողովուրդ փրկեց, Նարեկացին ժողովուրդ դաստիարակեց, Կոմիտասն ազգ կերտեց...
...քանզի ,ի տարբերություն փոքր մարդկանց, Մեծերը մարդկանց հաճելի լինելու համար չեն գործում,այլ Աստծուն:
#սրբազանիխոսքը
...քանզի ,ի տարբերություն փոքր մարդկանց, Մեծերը մարդկանց հաճելի լինելու համար չեն գործում,այլ Աստծուն:
#սրբազանիխոսքը
❤15👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հոգևոր-մշակութային պարտությանը հետևեց ռազմաքաղաքական պարտությունը:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/zq0VvbugfiY?si=WNikKamYZANH8wft