Азат Адамян
277 subscribers
77 photos
106 videos
73 links
Download Telegram
👍5👏2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Լեփ-լեցուն շնորհներ է Աստված տվել մեզ, որոնք մսխում ենք դղյակներ կառուցելու, մի քանի մեքենաներ գնելու և չալաղաջ ուտելու վրա»:

#սրբազանիխոսքը
👍147🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Միայն միամիտներն ու երազկոտներն են կարծում, որ Թուրքիայից սպառնալիք չկա»:

#սրբազանիխոսքը
💯7👏41
1988-ից Հայաստանում սկսվեց պերմանենտ հեղափոխություն, որն ուներ աշխարհաքաղաքական նպատակ՝ Հայաստանը դարձնել թուրքական ազդեցության գոտի(մեր օրերում արդեն հայտնի չորրորդ հանրապետության բովանդակություն) և տարածաշրջանից հանել Ռուսաստանին:
Արևմտյան այս սցենարին հակառակ հայրենանվերների բանակն ազատագրեց Արցախը, որը մարտավարական հաղթանակ էր, քանզի դեռ շարունակվում էր պերմանենտ հեղափոխությունը կամ արևմտականացումը(լիբերալիզացիան), ստրատեգիական հաղթանակը հեղափոխությունը կանգեցնելն էր. և դա տեղի ունեցավ՝ կանգեցվեց հեղափոխությունը, փաստացի 1996-ի նախագահական ընտրություններին, դե յուրե 1998-ի փետրվարի 3-ին:

Այս դեպքերի առանցքային անձը Վազգեն Սարգսյանն էր, որին չէին կարող ներել հեղափոխության տերերը և կատարողները:
Հոկտեմբերի 27-ի իմաստն այս էր, բայց նույնիսկ նման դաժան օպերիացիան չշտկեց տեղի ունեցածը, շտկվեց 2018-ի ապրիլի 23-ին, որի մեկնարկը տրվել էր 2015-ի մարտի մեկին՝ «Ազատության հրապարակից»,մեր հետ կատարվածը հիշելով և շարունակությանն ականատես լինելով, իրոք կարելի է փաստել՝ «Բեռլինի գրավումից հանճարեղ պլան է» մեր դեմ իրականացվել:

Կհիշեք 2018-ի դեկտեմբերին ենթագիտակցորեն արտահայտված միտքը՝ «այս հեղափոխությունն Արցախյան հաղթանակից ավելի կարևոր էր»:
Այս միտքը խիստ բովանդակություն ուներ, բայց այլ համատեքստում քննադատվեց, այնինչ իրենց պարագայում չափազանցություն չէր, այլ 1998-ի ռևանշը և Արցախյան ազատամարտից կարևոր իրադարձություն:
💯8👏2👌1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ինքնիշխանների, ազգայինների» և սուլթանի օրակարգն ու նպատկները չեն փոխվել:
#սրբազանիխոսքը
4👍2👏1
Երեք տարվա վաղեմության գրառում է, բայց արդիականությունը չկորցրած:

Թուրքիան ՆԱՏՕ է, Ադրբեջանը՝ Թուրքիա և Իսրայել:

Արևմուտքը կարող է տարածաշրջանում խաղաղություն հաստատել մեր նոր ցեղասպանության հաշվին միայն, գույնը կարևոր չէ, կարմիրի և սպիտակի նպատակը նույնն է՝ մեկ հայ՝ այն էլ թանգարանում:
Հարավային Կովկասը Մոսկվայից չի կառավարվում, այս խաղը մեր՝ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ է, մեր ներկայիս իշխանությամբ, Թուրքիայով և Ադրբեջանով:

Ռուսաստան-Թուրքիա տանդեմ չկա, կա մարտավարական «շահերի» համընկնում՝ Արևմուտքի քավորությամբ, Էրդողանի էքսցենտրիկությունը չի անցնում ռացիոնալի սահմանը, անցնելու դեպքում Թուրքիայի տնտեսությունը չի կարող դիմանալ արևմտյան պատժամիջոցներին, որքան էլ Լուկաշենկոն յուրային ներկայացնի Ադրբեջանին, դա թշնամի լինելու փաստին չի ազդում:

Այս կոնֆիգուրացիայով Հարավային Կովկասը պատկանում է Արևմուտքին, և ժամանակն էլ Արևմուտքի օգտին է աշխատում:

Պետք չէ թերագնահատել հավաքական Արևմուտքին և համաշխարհային սիոնիզմին:

Հ Գ Թուրքիայում հայամետ քաղաքական գործիչը չի կարող պատգամավոր լինել՝ անկախ ազգությունից, Թուրքիայում(և աշխարհիկ, և կրոնական) ցանկացած գործիչ ծառայում է թուրքական շահին: Պատգամավորի հանդիպումներն էլ պատահական չեն:
👍7💯1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

————
Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քնհ․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ։

Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերն ապահով ու անվտանգ պահի մեր երկիրը և անսասան մեր Սուրբ Եկեղեցին։ Ամեն։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
👍5
«Տեսե՛ք և զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։

Մատթևոս 16:6
5👍5
Եթե զիջում ես Արցախն ու Սյունիքը, օրինաչափ է, որ թշնամու համար չկա Սևանա լիճ կա գյոլչա:
Վստահ քայլերով գնում ենք «խաղաղության»՝ Արցախի օրինակով:
💯73👏2👍1
Ալիևի և ադրբեջանական իշխանությունների խոսքերն ու գործերը սկզբից արդարացնում են և լեգիտիմացնում են Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հետո միայն նոր Արևմուտքի չինովնիկները:

Այս ամենն արտաքին շերտից զատ, նաև ներքին շերտ ունի. հասարա-քաղաքական դաշտին ուշադիր հետևելու դեպքում կհասկանաք, թե ինչպես են Սորոսի հայաստանյան գրասենյակի
աշխատողները և Ալիևը սինխրոն Նիկոլին խփում:
👍5💯5
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բաբելոնիզմը, կամ մեր օրերում ավելի հայտնի լիբերալ-ֆաշիզմը մարդկության պատմության սկզբից գոյություն ունեցող ամենածայրահեղական գաղափարախոսությունն է և չունի որևէ կարմիր գիծ:

Կալիֆորնիայից մինչև Տոկիո բոլոր լիբերալները նույնն են, գործում են «նպատակն արդարացնում է միջոցը», պիղծ սկզբունքով:
Լիբերալ քննիչի համար տարբերություն չկա դիմացինը Սրբազան է, թե թմրավաճառ, վերջինիս հետ դեռ ավելի մեղմ է վարվում, իր դավանած չաստծուց՝ փողից շատ ունենալու պատճառով: Նրանց համար տարբերություն չկա խուզարկվող տարածքը եկեղեցի է, թե բարդել, վերջինում ավելի մեղմ են գործում, վերը նշված պատճառով:

Տեսանյութը Մեծ պատերազմի ռուս-ուկրաինական ճակատից է, դռոնը գնում է դեպի անպաշտպան և իրենից որևէ վտանգ չներկայացնող տատիկը, տեսնելով դռոնը տատիկն Աստծու օգնությանն է դիմում՝ մոտ մեկ րոպե խաչակնքվելով, այս ամենից հետո դռոնի անաստված վարողը որոշում է մոխրի վերածել տատիկին:
💯4😢2👏1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ի՞նչ քաղաքական միտք, ի՞նչ խաղաղություն»:
#սրբազանիխոսքը
6👍4👏2
«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»:
Մոնթե

Սա վերջին երեսուն տարիների, հայ քաղաքական մտքի պատմագիտական աքսիոմ է:
Առանց Արցախ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, հայն էլ առանց Հայաստանի, այս դեգրադացվող աշխարհում, մեկ սերունդ հետո կդադարի գոյություն ունենալ որպես էթնոս:

Դեռ ամեն ինչ կորած չէ, վերջին շանս կա:

Ով իր մեջ հայի և Հայաստանի հանդեպ փոքր ինչ սեր և պարտավորություն ունի թող մտածի սրա մասին, պատմությունը չի ներելու մեզ:

Հ.գ. գոյություն ունեն յոթ մահացու մարդկային մեղքեր, բայց հոգևորականները մահացու մեղք են համարում նաև անտարբերությունը:

12.11.2020թ.
💯12