Азат Адамян
277 subscribers
77 photos
106 videos
73 links
Download Telegram
Азат Адамян
Հայոց պատմության օրացույցում մեկ սև օր էլ ավելացավ՝ սեպտեմբերի 19՝ հայաթափվեց Արցախը: Այս օրը պետք է հիշվի ոչ միայն սգի օր, այլ նաև ամոթի, քանզի Հայաստանում իշխում էին մարդիկ, որոնք նպաստեցին այդ ամենին, իսկ հենց այդ օրերին հրճվանքով հետևում էին, թե ինչպես…
Հայոց պատմության օրացույցում մեկ սև օր էլ ավելացավ՝ սեպտեմբերի 19՝ հայաթափվեց Արցախը:

Այս օրը պետք է հիշվի ոչ միայն սգի օր, այլ նաև ամոթի, քանզի Հայաստանում իշխում էին մարդիկ, որոնք նպաստեցին այդ ամենին, իսկ հենց այդ օրերին հրճվանքով հետևում էին, թե ինչպես է թշնամին իր հատուկ ջոկատայիններով կազմակերպված կոտորած անում՝ թեթև զենքերով կիսազինված, սոված, գրեթե մեկ տարի շրջափակման մեջ եղած մեր հայրենակիցներին:
💯7👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ապաշխարություն՝ Արցախ վերադարձի միակ ճանապարհը:
Չկա փրկություն, առանց ապաշխարության:
#սրբազանիխոսքը
👍9
Ունեն երեք ընտրություն(գրառումը 2022-ի այս օրն է արվել):

ՆԱՏՕ-Իսրայել դաշինքն ընդդեմ Ռուսաստանի-Իրանի-Չինաստանի

Աշխարհը գնում է մեծ բախման, այդ ամենից առաջ մեծ բևեռներն իրենց պետական շահի «ժպտադեմ» կոմիսարներին՝ այս կողմ, այն կողմ են ուղարկում, վերջնական ճշտելու յուրայիններին և թշնամիներին:

Ցավոք, մենք լինելով ռազմական բախման գլխավոր կիզակետերից մեկում՝ Հարավային Կովկասում, դեռ ընտրություն չկատարած երկրների շարքում ենք և ունենք երեք ընտրություն. 1. «ընտրում ենք» մեզ անցյալում ցեղասպանած, այժմ ՆԱՏՕ-Իսրայել դարձած դաշինքին և դառնում թուրքական վիլայեթ(սա է ներկա իշխանության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը), 2. անհապաղ հասնում ենք իշխանափոխության, ընտրում ենք Ռուսաստան-Իրան-Չինաստան առանցքը, վերականգնում Հայաստանի լինելիության միակ երաշխիքը՝ Հայոց բանակը և պատրաստվում մեծ պատերազմին, 3. սա ամենասարսափելի սցենարն է՝ առանց դաշնակցի բախման էպիկենտրոնում, այս ուղղությունը ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի պլան բ է մեր մասով, այս սցենարի վերջնանպատակը՝ թողնել մեկ հայ՝ այն էլ թանգարանում:

Տերը պահապան Հայ ազգին և Հայոց աշխարհին:
👍5😁1
Արձանագրենք. «Իրական Հայաստանում» անկախության օրը նշվում է սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հանձնման օրը:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը չէր կարող հարձակվել Արցախի վրա՝ առանց Հայաստանի հետ համաձայնեցնելու, որով պետք է Ադրբեջանը վստահ լիներ, որ Հայաստանը չի խառնվելու այդ կոնֆլիկտին, քանզի խառնվելու դեպքում Ադրբեջանի համար անկանխատեսելի հետևանքներ կարող էին լինել:
Վերը նշված համաձայնության մասին պարզ դարձավ, երբ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի թիմերն իրար հետ պայմանավորված Արցախում թույլ տվեցին «իշխանափոխություն»:

Այս ամենի մասին հրապարակային գրել եմ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին, առ այն, որ Արայիկ Հարությունյանի նահանջը հրաժարականի տեսքով ծուղակ է, պայմանավորված պատերազմի պատասխանատուներ կարգելու համար:

Այսօր ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը գնացել է Հայաստանի թիվ մեկ սպառնալիք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ անվտանգության համաժողովի մասնակցելու, ինչ խոսք, այս ամենի սցենարի հեղինակ Հավաքական Արևմուտքի ցինիզմն անմրցելի է:

Այսպիսով, եկեղեցահալած, հակահայ իշխանությունները քայլ առ քայլ ի կատար են ածում «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը՝ «Իրական Հայաստանի» անվան տակ:
👍4💯4
Азат Адамян
Երրորդ հանրապետության մահը կայացած փաստ է, չորրորդի շինարարության ընթացքը տրված է, որը կա՛մ կլինի թուրքական վիլայեթի կարգավիճակ ունեցող հանրապետություն, կա՛մ իր առաքելությունը գիտակցող,, ինքնիշխան, ազատ, դաշնակիցներ և թշնամիներ ունեցող Հայրենիք: Առաջինը «կայացնում…
Այս գրառումից հիմնականում նեղվել էին իշխանությանը հարողները և «ինքնիշխան» ընդդիմադիրները, այսօր արդեն Նիկոլն իր բերանով ասեց, որ չկա երրորդ հանրապետությունը:
Երրորդ հանրապետության կապիտուլիացիան ստորագրվել է 2018-ի ապրիլի 23-ին, այդ օրվանից դե յուրե չկա երրորդ հանրապետությունը, փաստացի 2023-ի սեպտեմբերի 19-ից:
👍6
Հայաստանը մեծ խաղի՝ կամ աշխարհաքաղաքականության համատեքստում:

Այսօր Նիկոլը հայտարարեց, որ երրորդ հանրապետության էջը փակված է՝ չորրորդի շինարարության սկսել է Կիրանցից:
Սա Նիկոլի համար խիստ անհանգստացնող փաստ է, քանզի լավ գիտի՝ սև գործն իրենով արել են և տերերն իրեն ճանապարհելու են:
Չորրորդ հանրապետությունը կամ իրենց ասած «իրական Հայաստանը» ունենալու է քաղաք-պետության կարգավիճակ՝ Թուրքիայի կուռացիայի ներքո, որն էլ տարիներ անց կդառնա թուրքական վիլայեթ:

«Իրական Հայաստանը» նոր վարչապետից բացի ունենալու է նաև նոր կաթողիկոս, Նիկոլն ամեն կերպ աջակցում է նոր կաթողիկոսի օրակարգին, որպեսզի ամեն կերպ չեզոքացնի նոր վարչապետ օպերացիան:

«Իրական Հայաստանի» համար Արևմուտքը ունի վարչապետի երեք թեկնածու, մեկը Նիկոլի թիմում է և իր տեղում ամուր, մյուսի համար բանակցում էր 2018-ի առանցքային դերակատար Արամ Ա-ն Պատրիարք Կիրիլի(որպեսզի հետագայում պատասխնատվությունը գցեց ռուսների գրպանը) հետ Աստանայում, երրորդը կարող է ծնվել հետագայում ծավալվող իրադարձություններից:

«Գնալու ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով». Նիկոլն այս միտքը հայտնում է Մոսկվա այցից առաջ, որպեսզի այնտեղ խոսելու բան ունենա և միաժամանակ ատամ է ցույց տալիս Արևմուտքին՝ հստակ մեսիջ տալով, թե ինչ կանի, երբ իրեն փակուղու առաջ կանգնեցնեն:
👍7
Խոսել ենք աշխարհաքաղաքական նոր իրողություններից, այդ համատեքստում ՀՀ ներքաղաքականից, «արևմտյան Ադրբեջան» պրոյեկտից, որը մեզանում հայտնի է «իրական Հայաստան» անվամբ և այս ամենին այլընտրանք առաջարկող Միքայել Սրբազանից:

https://youtu.be/20tRrSU0uaQ?si=DbWIbeLYJqeth7Ab
👍4
Հայոց ինքնությունը պահողն ու ջահակիրը ինչո՞ւ չպետք է լինի Հայոց պետականության պահողն ու ջահակիրը:

Արարատն առ Աջ:
7💯5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սրբազանը պարզ բան է ասել. ուժայիններին հորդորել է կատարել իրենց վրա դրված պարտականությունները և մասնակից չլինել հայի և Հայաստանի դեմ կատարվող մեծագույն հանցագործություններին, բայց քանի որ ուժայինների առանցքային պաշտոնյաները փողի, փառքի և իշխանության ձգտումով գործի են գնում, այլ ոչ թե պարտքից ելնելով ծառայության՝ արդյունքում հանցակից են դարձել եկեղացահալած, հակահայ իշխանություններին:

#սրբազանիխոսքը
👍12
Երրորդ ու չորրորդ հանրապետությունները ձևով և չափսերով տարբեր են, բայց բովանդակությամբ նույնը, պարզ օրինակ., եթե Հայաստանի գերբի վրա Արարատը կա, բայց Հայաստանի կրթական համակարգը Բոլոնիայի հռչակագրի տրամաբանությամբ է, ապա չեղածի հաշիվ է:
Հետևաբար այս բովանդակությամբ երրորդի վերջն ամեն դեպքում չորրորդն է:

Խնդիրը քաղաքակրթական է, ոչ թե քաղաքական, ինչը նշանակում է քաղաքական գործիչները պտտվելու են երրորդ-չորրորդ առանցքի շուրջ, կենցաղային բառամթերքով և ամենօրյա օրինակով. հիվանդի կյանքն ապահովող կենսական օրգաններն ամբողջությամբ ախտահարված են, պետք են բժշկական խորը գիտելիքներ ունեցող բժիշկներ, ոչ թե ժամանակի թրենդով շարժվողներ, որոնք որպես նոր գործ ընտրել են դիմահարդարման երկամսյա կուրսը և դիմահարդարման երկամսյա կուրսի լիցենզիայով են մոտենում մահամերձ հիվանդին՝ առողջացման խոստումով:

Հիվանդը Հայաստանն է, բժիշկները՝ հոգևորականները, ռազմագետները և տնտեսագետները, իսկ դիմահարդարները՝ քաղաքական գործիչները:

Հային ու Հայաստանին ոչ երրորդն է պետք, ոչ չորրորդը, պետք է իր առաքելությանը հավատարիմ, ազատ, անկախ Հայաստան:

Շարունակելի...
👏7👍1
Հայաստանն աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում, կամ Արևմուտքի տրամաբանական գործողությունները Հայաստանում:

Երրորդ և չորրորդ հանրապետությունների «կռիվը» մոտենում է վերջին, կամ կլինի արտահերթ ընտրություններ կամ հերթական, որտեղ չեն լինելու հաղթողներ:

Նիկոլը ելույթը ՄԱԿ-ում տրտունջ էր և հաստատումն այն բանի, որ պետք է արագ վաճառել «խաղաղության փաստաթուղթը», քանզի ուշ վաճառելու դեպքում կհնանա և կէժանանա:
Ուստի պետք է արագ վաճառել, իսկ արագ վաճառքը հնարավոր է արտահերթ ընտրությամբ:

Արտահերթի մի պատճառ Նիկոլն է առաջարկել՝ չկա երրորդ հանրապետությունը, չորրորդի շինարարությունը սկսվել է և կիսատ է մնացել, պակասում է ժողովրդի քվեն, որպեսզի շարունակվի:

Սա կիսատ է և արտահերթի հիմք չի տալիս, ընդդիմադիր դաշտից լեգիտիմություն է պետք, որը կարող է ապահովել «Պատիվ ունեմ» խմբակցության սկսած գործընթացը, բայց պարտադիր պայման է լեցուն փողոցները:

Հետևաբար պետք է Նիկոլից սպասել սադրանքների, որից մարդիկ փողոց դուրս կգան:
💯8
«Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով»:
Հակոբոս 5:10

Խոսքը տարածեցին՝ մարմինը բանտելով:
7👍2
Երրորդը մահացել է, նույն բովանդակությամբ չորրորդը չպետք է ծնվի:
Քրիստոնեության հետ աղերս ունեցող պետությունում այսպես հանգիստ և անկաշկանդ չեն կարող հանիրավի Սրբազան դատապարտել:

Այս ամենը կրկին փաստում է մի բան, Նիկոլը հետևանք է, պատճառը խորն է և երկարմատ՝ անարդարություն և անբարոյականություն, որը ծնել է ամեն ինչի հետ հաշտ՝ անտարբեր հասարակություն:

Ազատ և անկախ Հայաստանը կարող է ծնվել և կառուցվել միայն քրիստոնեության ժայռի վրա, մնացած բոլոր տարբերակները տանում են անդունդ:
👍10
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սրբազանի և լիբերալ-դեմոկրատի զրույցը:

«Ֆրանսիական հեղափոխությունը բոլոր չարիքների սկիզբ. Հայկականությունը ձախողած կուսակցություններ»:
#սրբազանիխոսքը
👍9
Մեր դեմ տարված և տարվող տեղեկատվական-հոգեբանական, հոգևոր-մշակութային պատերազմի՝ այս համատեքստում ստեղծված կրթական համակարգի մասին և ոչ միայն:


https://youtu.be/owg4AgevXc8?si=M3zcJeLfXhnbOIMi
👍6💯4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Կուսակցությունների առաջին գործը»:
#սրբազանիխոսքը
👍10🙈1