Азат Адамян
277 subscribers
77 photos
106 videos
73 links
Download Telegram
Հետաքրքիր իրավիճակ է Հավաքական Արևմուտքի առանցքային պետություններից Իսրայելում. համազգային գործադուլ է, մոտ կես միլիոն քաղաքացիներ դուրս են եկել փողոց, նման իրավիճակում Նեթանյահուն երկու ճանապարհ ունի հրաժարական՝ կամ արտաքին ճակատ, ինչպես մի քանի անգամ ապացուցվել է՝ Նեթանյահուն ընտրում է երկրորդ տարբերակը:
👍53😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ,
Մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ»:
Սաղմոս 34:1

...ես ցավում եմ ձեզ համար:
#սրբազանիխոսքը
14👍3
Չորրորդ Հայաստանը երրորդ ճանապարհ չունի, կամ լինելու է Թուրքիայի ազդեցության գոտում(որը որոշ ժամանակ անց ունենալու է վիլայեթի կարգավիճակ),կամ ազատ և անկախ:

Հիմա արագացված գործընթաց է գնում դեպի վիլայեթացում գնացող Հայաստանի համար, և այս համատեքստում «նոր Հայաստանի» համար նոր վարչապետ և նոր կաթողիկոս են պատրաստում:

Եկեղեցահալած և սևագործ Նիկոլն ամեն կերպ օժանդակում է նոր կաթողիկոսի գործընթացին, որպեսզի որպես բոնուս օրակարգից հանվի նոր վարչապետի գործընթացը:
👍73
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մեր առաքելության ճանապարհի երեք մեծ հաջողությունները՝ Հայկի նետը, 301 թվականը և 451 թվականը:

Զատիկ կղզու բնակիչները և Հայոց առաքելությունից շեղված հայերը:

#սրբազանիխոսքը
9👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սա է Հայոց ազգային գաղափարախոսությունը, Հայկական երազանքը, Հայկականության անկյունաքարը:

«Ցանկացած հայ մարդ, երբ որ փնտրի Աստծո կամքը, ինքը կհասկանա, որ Աստված այդպես է կամեցել, որ ես ծառայեմ այս աշխարհագրական միջավայրում երկնքի արքայությունը ստեղծելու և պահելու, պահպանելու համար: Այդ է իմ առաքելությունը: Այս է Հայկական լեռնաշխարհ կոչվածը, Հայկական կենսատարածք կոչվածը երկնքի արքայությունը հաստատելու համար է իմ առաքելությունը, ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում բարեկեցիկ ապրելը, իմ առաքելությունն այս տարածքում բարեկեցիկ ապրելու միջոցով հոգևոր՝ երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը, վերջիվերջո մի միջավայր ստեղծել այս երկրի վրա, որտեղ երկնքի թագավորության մանրակերտը կա:
Սա է հայի առաքելությունը, այլապես ինչի՞ համար Հայկը նետահարեց Բելին»:

#սրբազանիխոսքը
👍114
Channel photo updated
«Ցանկացած հայ մարդ, երբ որ փնտրի Աստծո կամքը, ինքը կհասկանա, որ Աստված այդպես է կամեցել, որ ես ծառայեմ այս աշխարհագրական միջավայրում երկնքի արքայությունը ստեղծելու և պահելու, պահպանելու համար: Այդ է իմ առաքելությունը: Այս է Հայկական լեռնաշխարհ կոչվածը, Հայկական կենսատարածք կոչվածը երկնքի արքայությունը հաստատելու համար է իմ առաքելությունը, ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում բարեկեցիկ ապրելը, իմ առաքելությունն այս տարածքում բարեկեցիկ ապրելու միջոցով հոգևոր՝ երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը, վերջիվերջո մի միջավայր ստեղծել այս երկրի վրա, որտեղ երկնքի թագավորության մանրակերտը կա:
Սա է հայի առաքելությունը, այլապես ինչի՞ համար Հայկը նետահարեց Բելին»:

Միքայել Սրբազան
13💯5👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հոգևոր պատերազմից դասալիք ենք, մենք հոգևոր պատերազմից խուսափել, փախել ենք, չենք ուզում հոգևոր պատերազմ մղենք, քանի որ խիստ նյութականացված ենք հոգևոր պատերազմը մեզ հասկանալի չէ:
Հիմա ինչպես մի զինվոր, որը Հայրենիքի գաղափար չունի, ազգի գաղափար չունի, և իրեն տանում են պատերազմ, իր առաջին մտածումն ի՞նչ է, ինքը չի հասկանում այդ պատերազմը, երբ չի հասկանում ի՞նչ պետք է անի, փախնի այդ պատերազմից, դառնա դասալիք:
Նույնը մենք ենք հոգևոր պատերազմում:

#սրբազանիխոսքը
👍73💯3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հիշեա Տեր և ողորմեա...
🙏86👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչպես «շահեցինք» այս ամենը և ինչի հետևանք է այս իշխանությունը:

«Թե ինչու ենք հասել այս թշվառությանը:
Մեր համազգային ողբերգությունները՝ մեր համազգային բացթողումների, սխալների, մեղանչումների, հակաքրիստոնեական ընթացքի պատճառ է:

Մեր առաքելությունը ժխտելու պատճառ է, իսկ ինքնության ժխտումն ինքնին մեղք է, որովհետև մեր ինքնությունը մենք չենք ստեղծում, մենք այդ ինքնությամբ ծնվում ենք, դա ձեռքբերովի չէ, դա տալիս է Աստված»:

#սրբազանիխոսքը
👍94
Ամեն գնով խաղաղության գնալու վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը:
💯13😢31👍1
Կրթությունն առանց դաստիարակության չարիք է, իսկ դաստիարակության արմատը հոգևոր է:

2․Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը,3․ ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝4․ պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար,5․ որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ,6․ թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ:
Առակներ 1-2:6
5💯4👍3
Առաջին նկարը կարելի է վերնագրել բազմաբևեռ աշխարհի կայացում, երկրորդն ամերիկյան երազանքի ֆիասկո, բայց երկրորդ նկարում նաև տեսնում ենք, որ Արևմուտքը հեշտությամբ չի նահանջելու և իր հետևից թողնելու է արյուն և ավեր:
💯8👍4
Media is too big
VIEW IN TELEGRAM
Պետք է գիտակցենք, որ մենք սխալներ ենք ունեցել, որի պատճառով ենք այս թշվառության մեջ. սեփական տկարությունները և թուլությունները տեսնելու մասին է խոսքը:
#սրբազանիխոսքը
👍163
Բազմաբևեռ աշխարհի կայացման փաստից հետո, Իրանը պետք է ընտրություն կատարի՝ կամ գնում է մեծ պատերազմի, կամ թույլ է տալիս «գունավոր հեղափոխություն»:
💯5👍3
Թրամփն անվանափոխեց «Պաշտպանության նախարարությունը», այլևս «Պատերազմի նախարարություն» կկոչվի, թերևս տնտեսությունն էլ անցում կատարի պատերազմի տնտեսության:

Աննախադեպ ոչինչ տեղի չի ունեցել, անցած դարի 30-ականներին նույնը Ռուզվելտի դեմքով էին անում խորքային պետության(deep state) կառավարիչները:

1929-1932 թթ. մեծ ճգնաժամն Ամերիկան կարող էր մարսել միայն համաշխարհային պատերազմով. 1935 թվականին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, նախագահի թեկնածու Ֆրանկլին Ռուզվելտը սնանկացած ֆերմերներին հուսադրում էր, որ ամեն ինչ լավ է լինելու՝ «ֆերմեր Ջոն դառնալու է ռազմարդյունաբերող Ջո, և ավելի մեծ լիություն է գալու Ամերիկա, քան նույն դարի 20-ականներին էր»:

Համաշխարհային քաղաքականությունը թևակոխում է պայքարի ավելի սուր և տաք փուլ՝ վերջին հնգամյակ(շատերն այս մեծ կռիվը՝ միաբևեռ աշխարհն ընդդեմ բազմաբևեռ աշխարհի, բաժանում են երեք փուլի՝ 2015-20, 2020-25, 2025-30):
👍42
Միքայել Սրբազանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից:

«Տեր, հույս ի՛մ և կյանք ի՛մ, ես ումից պիտի երկնչեմ
Տեր, իմ կյանքի ապավեն, ես ումից պիտի դողամ :
Գոհություն եւ փառք Ամենակալին իմ կյանքի վերջին 75 օրերին իր զորակցության եւ մխիթարության համար, առանց որի անհնար կլիներ դիմանալ աննախադեպ եւ աննկարագրելի անարդարության այն հորձանքին, որին ստիպված եղանք դիմակայել:
Շնորհակալություն նաեւ ձեզ, իմ սիրելիներ, բոլորդ, ովքեր ցավակից եք ինձ իմ կրած նեղությունների մեջ, որոնք բացարձակապես ոչինչ են մեր հայրենիքի կորստյան եւ մեր եղբայրների գերության տառապանքների հետ համեմատած: Համարում եմ, որ անգամ անհարմար է խոսել այդ մասին, երբ մեր արցախցի հայրենակիցները հայրենազրկված են, եւ մեր եղբայրները` գերության մեջ խոշտանգված:
Բացարձակ ապօրինի եւ շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու այն օրենքի առջեւ, որի հանցավոր անտեսումով եւ ոտնահարումով դատում են ինձ հիմա:
Եւ ես, ինձ Աստծուց տրված իշխանությամբ, որն անցավոր չէ իրենց ժամանակավոր իշխանության հետ համեմատած, դատապարտելու եմ իրենց եւ իրենց համախոհներին ոչ թե ժամանակավորապես, այլ հավիտենական։
Քրիստոս ասաց՝ «Ներիր, որովհետեւ չգիտեն, թե ինչ են գործում»: Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»:
Մեր սերը եւ ողջյունները մեր սիրելի ժողովրդի զավակներին։
Իսկ վերջում կասեմ՝ «Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»:
Պինդ մնացեք, Աստված մեզ հետ է»:

#սրբազանիխոսքը
16👍3🙏1
Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը,
Խաչը թագավորների թագն է և իշխանների իշխանությունը,
Խաչն այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը,
Խաչը ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը:

Գրիգոր Տաթևացի

Շնորհավո՛ր, Խաչվերաց:
11🙏6👍2