Азат Адамян
277 subscribers
77 photos
106 videos
73 links
Download Telegram
Make America great again(Հետ բերենք մեծ Ամերիկան), սա թարգմանաբար նշանակում է վերադարձնենք աշխարհի միաբևեռ կարգը, Ամերիկայի հեգեմոն դերով, և չեզոքացնենք միաբևեռ աշխարհին վտանգ սպառնացողներին(բազմաբևեռ աշխարհի հիմնական ճարտարապետ Ռուսաստան, ապա Չինաստան, Իրան և Հյ. Կորեա):

Այս նպատակով մեկ տարի առաջ այս օրերին ամերիկյան խորքային պետության կառավարիչները որպես ԱՄՆ 47-րդ նախագահի թեկնածու տեսան սիստեմից դուրս, էքսցենտրիկ Թրամփին, որը «հանուն» Ամերիկայի հեգեմոնիայի պատրաստ է խաղաղության «Նոբելյան մրցանակի» հավակնորդի «բարի դիմակ» կրողից մինչև «հիտլերյան բեղի» կրողի դեր խաղալու, ինչի փորձը վաղուց ունի:

Ամերիկյան հեգեմոնիայի վերադարձը երեք փուլով է արվում(դասական մոտեցում է, նոր բան չի հնարվել), առաջին փուլում միայն փափուկ ուժ, երկրորդ փուլում փափուկ ուժ, ուլտիմատումներ, ռազմական գործողություններ, հատուկ օպերացիաներ, երրորդ փուլում լայնածավալ պատերազմ բոլոր ուղղություններով:

Մեր դեպքում պետքարտուղար Ռուբիոյի բերանով մեկ ամիս առաջ լսեցինք ուլտիմատում այն մասին, որ իրենք են սանձում, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, և այսօր արդեն թղթի վրա Հայաստանի կապիտուլյացիան՝ միակողմանի զիջումներով Ադրբեջանին, առանց որևէ փոխադարձ զիջման:

Ռուսաստանի դեմ Ուկրաինայով պատերազմը, տնտեսական սանկցիաները, հատուկ օպերացիաները, ազդեցության գոտիներում քաոտիկ իրավիճակ հրահրելը:

Իրանում կրկին նույնը. և ուլտիմատումներ և հատուկ գործողություններ(12-օրյա պատերազմ) և այլն:

Այս ամենն անում է «բարի դիմակով» Թրամփը, բայց մոտենում է երկրորդ փուլի ավարտը, որը կավարտվի Իրանի դեմ երկրորդ հատուկ գործողությամբ, ինչը կարող է նաև չավարտվել՝ վերածվելով լայնամասշտաբի՝ անցում երրորդ փուլի:

Երկու փուլերում հաջողության չհասած Թրամփն արդեն կհայտնվի «հիտլերյան բեղերով» և իր «բեղավոր գաղափարակիցների» հետ երեք ուղղությամբ(ուղղությունները վերևում նշվել են) աշխարհը կթաղի արյան մեջ:

Այդ երրորդ փուլի ժամանակ կհիշեք մեր հիմնական խնդիրներից մեկին՝ մոլորեցնողների ինստիտուտին, որոնք ավելի հայտնի են հինգերորդ և վեցերորդ շարասյուն անվամբ:
Հիմա ավելի հեշտ է իրենց ճանաչել, ում բերանից կլսեք՝ «ինքնիշխան ենք», «միջանցք չէ, ճանապարհ է», «այլևս կռիվ չի լինելու», «խաղաղությունը եկավ» և նման բովանդակությամբ արտահայտություններ, իմացեք՝ գործ ունեք վերը նշված «ինստիտուտի» անդամների հետ:

Որպես վերջաբան՝ մոտենում է Իրանի դեմ երկրորդ գործողությունը, որից անմասն չենք կարող մնալ:
Կից կտեղադրեմ այն նկարը, որտեղ կտեսնեք այն փաստաթուղթը, որով ռեգեոնալ պետություններին և տերություններին(Ռուսաստան, Իրան և ԱՄՆ ծայրահեղ դաշնակից Թուրքիա(Ադրբեջան)) լեգիտիմություն է տվել, Հայաստանի հետ իրենց հարաբերությունները պարզեն ուժով՝ երկիրը վերածելով մեծ ռազմադաշտի:
👍10
💩14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր Հայոց պատմության ամենակարևոր օրն է:
Ք.ա.՝ 2492 թվականի օգոստոսի 11-ից, Խոշաբի ճակատամարտով սկսվում են Հայոց պատմությունը և պատերազմը, որտեղ Հայկ Նահապետը հաղթեց Բաբելոնի արքա Բելին՝ հիմք դնելով Հայկականությանը, նախանշելով Հայոց առաքելությունը:
Ըստ Հայրերի՝ Հայոց պատմությունը և պատերազմը կավարտվեն միայն այն ժամանակ, երբ Նա Արևելքից գա:

«Քրիստոնյան չպետք է հանձնի»:
#սրբազանիխոսքը
16
Երրորդ հանրապետության մահը կայացած փաստ է, չորրորդի շինարարության ընթացքը տրված է, որը կա՛մ կլինի թուրքական վիլայեթի կարգավիճակ ունեցող հանրապետություն, կա՛մ իր առաքելությունը գիտակցող,, ինքնիշխան, ազատ, դաշնակիցներ և թշնամիներ ունեցող Հայրենիք:

Առաջինը «կայացնում են» քաղաքական գործիչները(որոնք նաև կանգնած էին երրորդ հանրապետության ապամոնտաժման հիմքում) առանց մեծ ջանքի, երկրորդի համար երեք խմբերի(բնական էլիտայի)՝ հոգևորականների, ուժայինների և տնտեսագետների համառ և միատեղ ջանքն ու կամքն է պահանջվում:
👏9👍52
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հոգևոր հեղափոխություն, վերադարձ աստվածակենտրոնության:
Եկեղեցին այդ անվանում է մեղքի գերություն. իրական ազատությունն Արարչի կամքը կատարելն է:
#սրբազանիխոսքը
11👍7
Մարդկության պատմության մեջ ամենածանր ոճիրներն արվել են ժողովրդի անունից՝ «ժողովրդի համար» լոզունգով:
Ո՛՛վ հայ ժողովուրդ, ծանր հանցանքը կրկին մեր վզին են փաթաթում: Հիմա ավելի պարզ փորձեմ շարադրել ստորև:

Տեսեք ինչ կարողացավ անել Հավաքական Արևմուտքը Հարավային Կովկասում իր հիմնական խաղացող Ադրբեջանի համար:

Աշխարհում կան տարածքներ, որ աշխարհաքաղաքական առումով շատ զգայուն են. Հայաստանը նույնպես ունի նման տարածք՝ Սյունիքը:

Սյունիքը պետք էր Արևմուտքին թուրանական աշխարհն իրար կապելու և միաժամանակ Ռուսաստանին ու Իրանին մեկուսացնելու համար:Եթե այս գործողությունն աներ Ադրբեջանը ռազմական ճանապարհով, կվտանգվեր իրենց հիմնական խաղացողի տարածքային ամբողջականությունը՝ ընդհուպ մասնատում:

Այս սցենարից խուսափելու համար Արևմուտքը գործի դրեց իր ամենաարդյունավետ և կործանիչ գործիքը՝ փափուկ ուժը, որով հայ ժողովրդի «ընտրած» իշխանությունն իր ձեռքով և «ինքնիշխան» իրավունքով Ադրբեջանին միացրեց Թուրքիային՝ դե յուրե կայացնելով թուրանական աշխարհը:

Կհիշեք ՝ Նիկոլը հաճախ է նշածիս մասին ուղիղ խոսել՝ասելով՝ եթե կառավարությունը սխալվում է, ուրեմն ժողովուրդն է սխալվում, քանի որ ժողովուրդն առանց ընտրակաշառքի «ազատ» և «արդար» ընտրություն է արել, այսպիսով կառավարությունն ինչ հակապետական և հակահայկական գործարք անի ,պատասխանատուն ժողովուրդն է:

Արդյունքում ժողովրդի անունից Նիկոլն առժամանակ լուծեց իր ֆիզիկական անվտանգության հարցը մինչև հաջորդ ֆորս մաժոր, որի ժամանակ Ադրբեջանը կփորձի իր խմելու ջրի հարցը լուծել:
👍132
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
իսկ մենք վազում ենք դեպի կործանում:
#սրբազանիխոսքը
👍4😭1
«Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով»:
Հակոբոս 5:10

«Բազմաթիվ հոգևորականների անցած ճանապարհով եք ինձ անցկացնում։ Այն է՝ հանիրավի դատապարտվել, հալածվել և ազատազրկման մեջ գտնվել:
Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվեց հնարավորություն հասկանալու, թե ինչպես կարելի է անազատության մեջ լինել լիակատար ազատ։ Չկա մի վայր, որտեղ Աստված ներկա չէ, այդ ինչպե՞ս պետք է մեկուսացնեք ինձ, որ զրկվեմ Աստծո ներկայությունից»:

Միքայել Սրբազան
12👍4
Հետաքրքիր իրավիճակ է Հավաքական Արևմուտքի առանցքային պետություններից Իսրայելում. համազգային գործադուլ է, մոտ կես միլիոն քաղաքացիներ դուրս են եկել փողոց, նման իրավիճակում Նեթանյահուն երկու ճանապարհ ունի հրաժարական՝ կամ արտաքին ճակատ, ինչպես մի քանի անգամ ապացուցվել է՝ Նեթանյահուն ընտրում է երկրորդ տարբերակը:
👍53😢1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ,
Մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ»:
Սաղմոս 34:1

...ես ցավում եմ ձեզ համար:
#սրբազանիխոսքը
14👍3
Չորրորդ Հայաստանը երրորդ ճանապարհ չունի, կամ լինելու է Թուրքիայի ազդեցության գոտում(որը որոշ ժամանակ անց ունենալու է վիլայեթի կարգավիճակ),կամ ազատ և անկախ:

Հիմա արագացված գործընթաց է գնում դեպի վիլայեթացում գնացող Հայաստանի համար, և այս համատեքստում «նոր Հայաստանի» համար նոր վարչապետ և նոր կաթողիկոս են պատրաստում:

Եկեղեցահալած և սևագործ Նիկոլն ամեն կերպ օժանդակում է նոր կաթողիկոսի գործընթացին, որպեսզի որպես բոնուս օրակարգից հանվի նոր վարչապետի գործընթացը:
👍73
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մեր առաքելության ճանապարհի երեք մեծ հաջողությունները՝ Հայկի նետը, 301 թվականը և 451 թվականը:

Զատիկ կղզու բնակիչները և Հայոց առաքելությունից շեղված հայերը:

#սրբազանիխոսքը
9👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սա է Հայոց ազգային գաղափարախոսությունը, Հայկական երազանքը, Հայկականության անկյունաքարը:

«Ցանկացած հայ մարդ, երբ որ փնտրի Աստծո կամքը, ինքը կհասկանա, որ Աստված այդպես է կամեցել, որ ես ծառայեմ այս աշխարհագրական միջավայրում երկնքի արքայությունը ստեղծելու և պահելու, պահպանելու համար: Այդ է իմ առաքելությունը: Այս է Հայկական լեռնաշխարհ կոչվածը, Հայկական կենսատարածք կոչվածը երկնքի արքայությունը հաստատելու համար է իմ առաքելությունը, ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում բարեկեցիկ ապրելը, իմ առաքելությունն այս տարածքում բարեկեցիկ ապրելու միջոցով հոգևոր՝ երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը, վերջիվերջո մի միջավայր ստեղծել այս երկրի վրա, որտեղ երկնքի թագավորության մանրակերտը կա:
Սա է հայի առաքելությունը, այլապես ինչի՞ համար Հայկը նետահարեց Բելին»:

#սրբազանիխոսքը
👍114
Channel photo updated
«Ցանկացած հայ մարդ, երբ որ փնտրի Աստծո կամքը, ինքը կհասկանա, որ Աստված այդպես է կամեցել, որ ես ծառայեմ այս աշխարհագրական միջավայրում երկնքի արքայությունը ստեղծելու և պահելու, պահպանելու համար: Այդ է իմ առաքելությունը: Այս է Հայկական լեռնաշխարհ կոչվածը, Հայկական կենսատարածք կոչվածը երկնքի արքայությունը հաստատելու համար է իմ առաքելությունը, ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում բարեկեցիկ ապրելը, իմ առաքելությունն այս տարածքում բարեկեցիկ ապրելու միջոցով հոգևոր՝ երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը, վերջիվերջո մի միջավայր ստեղծել այս երկրի վրա, որտեղ երկնքի թագավորության մանրակերտը կա:
Սա է հայի առաքելությունը, այլապես ինչի՞ համար Հայկը նետահարեց Բելին»:

Միքայել Սրբազան
13💯5👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հոգևոր պատերազմից դասալիք ենք, մենք հոգևոր պատերազմից խուսափել, փախել ենք, չենք ուզում հոգևոր պատերազմ մղենք, քանի որ խիստ նյութականացված ենք հոգևոր պատերազմը մեզ հասկանալի չէ:
Հիմա ինչպես մի զինվոր, որը Հայրենիքի գաղափար չունի, ազգի գաղափար չունի, և իրեն տանում են պատերազմ, իր առաջին մտածումն ի՞նչ է, ինքը չի հասկանում այդ պատերազմը, երբ չի հասկանում ի՞նչ պետք է անի, փախնի այդ պատերազմից, դառնա դասալիք:
Նույնը մենք ենք հոգևոր պատերազմում:

#սրբազանիխոսքը
👍73💯3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հիշեա Տեր և ողորմեա...
🙏86👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչպես «շահեցինք» այս ամենը և ինչի հետևանք է այս իշխանությունը:

«Թե ինչու ենք հասել այս թշվառությանը:
Մեր համազգային ողբերգությունները՝ մեր համազգային բացթողումների, սխալների, մեղանչումների, հակաքրիստոնեական ընթացքի պատճառ է:

Մեր առաքելությունը ժխտելու պատճառ է, իսկ ինքնության ժխտումն ինքնին մեղք է, որովհետև մեր ինքնությունը մենք չենք ստեղծում, մենք այդ ինքնությամբ ծնվում ենք, դա ձեռքբերովի չէ, դա տալիս է Աստված»:

#սրբազանիխոսքը
👍94
Ամեն գնով խաղաղության գնալու վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը:
💯13😢31👍1
Կրթությունն առանց դաստիարակության չարիք է, իսկ դաստիարակության արմատը հոգևոր է:

2․Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը,3․ ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝4․ պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար,5․ որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ,6․ թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ:
Առակներ 1-2:6
5💯4👍3