Азат Адамян
277 subscribers
77 photos
106 videos
73 links
Download Telegram
Հավաքական Արևմուտքն ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի:
Իրան-Իսրայել ճակատ:

Աշխարհաքաղաքական լրահոսը գնալով հաստատում է այն լուրը, որ հուլիսի 9-ի Թրամփ-Նեթանյահու փակ հանդիպմանը Իրանի դեմ գործողություն անելու նոր՝ 60-օրյա ժամկետ է սահմանվել:
Այս գործողությունը 12-օրյա պատերազմի ավելի ընդգրկուն տարբերակն է լինելու, որի նպատակը կրկին նույնն է լինելու՝ հոգևոր-ռազմական էլիտայի գլխատումը(Իրանի քաղաքական էլիտան հաշտ է Արևմուտքի հետ), բայց ցանկացած փոքր գործողություն կարող է վերաճել լայնամասշտաբի՝ կախված հակառակ բևեռի առանցքային խաղացողների ներգրավվածության աստիճանից:

Աշխարհաքաղաքական այս իրողության համատեքստում՝ եկեղեցահալած, թրքասեր իշխանությունները թեժացնում են հայ ժողովրդի գլխավոր միավորիչ ուժի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարը՝ նպատակ դնելով հասնել ընդհուպ ներքին բախումների, որպեսզի աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններից չօգտվի Հայաստանը՝ վնասելով Ադրբեջանին:

Իրանի դեմ գործողությունների ժամկետը կարելի է հասկանալ այն դեպքում, եթե հստակ լինի, թե որ օրվանից է տրվել 60-օրյա ժամկետը(ենթադրենք՝ մեկնարկի օրը տրվել է հուլիսի 15-ին, ապա պետք է այդ օրվանից հաշվել վաթսուն օր):
👍11
Սա մի տարվա վաղեմության գրառում է, իսկ երեկ արդեն Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասեց, որ վարկի հարցը լուծվել է(Հավաքական Արևմուտքը միջանցքի հարցը լուծել է), և երկաթգծի շինարությունը կսկսվի, Թուրքիան երկաթգծով կմիանա Ադրբեջանին Սյունիքի տարածքով:

«Սա ամենից լավ հասկանում է Նիկոլը»:
👍13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մեր պատերազմը, որ սկսել է Հայկ Նահապետից, ունի սկիզբ և չունի վերջ:
#սրբազանիխոսքը
👍19
Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք:
Մատթեոս 17:5

Շնորհավոր Քրիստոսի Պայծառակերպության տոն:
16👍3
Азат Адамян
Պետք չէ զարմանալ մեր տեղական լիբերալների(արևմտամետներ) անսկզբունքայնությունից և անբարոյականությունից, սրանց համար կարմիր գիծ չկա, սրանց սկզբունքը սա է՝ նպատակն արդարացնում է միջոցը, նպատակն էլ փողն է, ուրիշ ոչինչ, քանի որ սրանք հիմնականում ցածր ինտելեկտով…
Նկատելի է, թե ինչպես են ընդդիմադիր կեցվածքով դիրքավորված տեղական լիբերալները սկսել մեղադրել Միքայել Սրբազանին՝ անուղղակիորեն արդարացնելով եկեղեցահալած իշխանություններին:
Այս թեմայով մտադիր էի որևէ բան գրելու, այն էլ ֆեյսը հիշեցրեց երկու տարվա գրառում, որը փաստում է վերոհիշյալների անփոփոխ բնույթի մասին:
Միքայել Սրբազանը խղճի և ճշմարտության բանտարկյալ է, ով(կամ ովքեր), հակառակն են մատուցում՝ եկեղեցահալած են և հակահայկականության մարտիկ:
💯133
Ըստ հիմնական խաղացողների աղբյուրների միջանցքի երկարությունը պետք է լիներ 32 կմ, եկեղեցահալած իշխանության ներկայացուցիչներից՝ մասնավորապես ՀՀ նախագահից իմանում ենք, որ դառել է 42 կմ և ուղիղ ասվում է բացվելու է Սյունիքի դարպասները, որով առաջին փուլում կդառնա ազատ տնտեսական գոտի ապա կանջատվի Հայաստանից:

Այս տրամաբանությամբ կարող է փոխվել ադրբեջանցի «փախստականնների» թիվը, որը նախնական 300 հազար է եղել:
💯8👍3
Արևմուտքն ընդդեմ մնացյալի՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ մեծ պատերազմը գնալով ահագնանում է ու սրվում:
Այս ամենի տրամաբանությունից մարդիկ անկեղծորեն, սրտացավորեն կամ սառը դատողությամբ փորձում են հասկանալ մեզ սպասվողը և Հայաստանն ինչ ելքով դուրս կգա այս մեծ պատերազմից՝ գտնվելով երկու մեծ ճակատների էպիկենտրոնում(Ռուսաստան,Իրան):

Վերը նշված մարդիկ հիմնականում պետությունների ուժեղ և թույլ կողմերը հաշվում են ռեալ պոլիտիկի տեսանկյունից՝ արհամարհելով հիմնականը՝ հասարակության մեջ թևածող ոգին՝ մարտի դաշտում խիզախողը, ավելի մատչելի ասված՝ ժամանակակից անօդաչուի հետևից «ուռա առաջ» գոռացող զինվորը:

Հիմնականը բացակայում է այս պայքարում հիմնական խաղացողի՝ Արևմուտքի մոտ, Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդն այլևս իրականություն է», բայց միայն Արևմտյան աշխարհում: Արևմուտքը մահանում է ներսից և մնացել է միայն արտաքին «փայլը», որն էլ շատերին ստիպում է Արևմուտքին գերագնահատել, բայց գլխավորը՝ այս փաստը նաև պետք է թույլ չտա թերագնահատել եռագլուխ հրեշին:

Հիմա գանք մեզ. տասնյակ տարիներ մեզ մատուցվել է արևմտյան մշակույթը՝ մեզանում արմատացնելով անարդարություն և անբարոյականություն, ինչն էլ մեր կորուստների և ձախողումների պատճառն է և եկեղեցահալած իշխանություններ ծնողը՝ Նիկոլի գլխավորությամբ, վերջինս էլ մեզ անզեն է թողնում դեպի մեզ եկող թշնամիների դեմ՝ պատրաստելով նոր ցեղասպանության:

Վերը շարադրվածից ծագում է գլխավոր հարցը՝ մեզ ելք մնու՞մ է: Ելքը հարյուր տարի առաջ(նույն իրավիճակում) ձևակերպել է ամենայն հայոց բանաստեղծը՝ Թումանյանը.
«Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:
👍151
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Չարյաց արմատը մեզանում է, որը կամ արմատախիլ կանենք և կկազդուրվենք, կամ անարդարության և անբարոյականության մետաստազները կխժռեն բոլորիս:
#սրբազանիխոսքը
💯17👍31
Սրբազանի հոգեցունց խոսքը կալանավայրից

Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ...

Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է:

Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով:

Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում .... Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան*՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է:
18👍3
Արևմուտքը միշտ փայլել է իր ցինիզմով:
Հայ ժողովրդի դեմ հոգևոր-մշակութային պատերազմ է վարում հայ հարկատուների հաշվին: Նաև այս համատեքստում պետք է դիտարկել եկեղեցուն հալածելը:

Ստորև օրինակը. պոռնկության քարոզ հայ ժողովրդի շրջանում, հայ ժողովրդի գումարով:
👍9💯5
1933-39 թվականները շատ նման են մեր ժամանակներին. այն ժամանակ աշխարհի հիմնական խաղացողների՝ Արևմուտքի և ՍՍՀՄ-ի սևագործը Հիտլերն էր:Հիտլերի գործունեության հիմքում ընկած էր պայքարն ընդդեմ կապիտալիզմի և կոմունիզմի:

Արևմուտքը Հիտլերին սնուցում էր կոմունիզմի դեմ պայքարելու համար, ՍՍՀՄ-ը փորձում էր պայմանավորվել Հիտլերի հետ, որպեսզի նրա պայքարի ուղղությունը փոխի դեպի կապիտալիզմ:

Մեր օրերի սևագործն Էրդողանն է, որի մոտ ավելի լավ է ստացվում(երկու բևեռներից էլ կարողանում է զենք ձեռք բերել), քան Հիտլերի:

Նախորդ դարի մեծ խաղացողների խաղի վերջնահաշիվը թե ինչ եղավ, բոլորս գիտենք: Այս խաղի վերջնահաշվում ևս հնարավոր է՝ տարբերություն չլինի նախորդ խաղի նման:

Պատճառն այն է, որ նախորդ դարում Հիտլերի ընդդեմ գործելու պատճառը պանգերմանիզմն էր, մեր օրերի Էրդողանինը՝ պանթուրքիզմը:

Եվ ցանկացած օգնություն և հնարավորություն նրանք օգտագործում են հանունի, ոչ թե ընդդեմի:

02.08.2021թ.
💯8👍2
Տեղի ունեցողը խորը հոգևոր արմատներ ունի, երեք նկարի պատմությամբ կարող ենք հասկանալ մեզ սպասվող դաժան ապագան:

Երկու նկարներնում պոռնկության, թմրամոլության և նմանատիպ այլ կործանիչ՝ սոդոմական բարքեր քարոզողների(Jennifer Lopez, 50 cent)
կտեսնեք, որոնց անվտանգությունը ժրաջանորեն ապահովում են հայաստանյան ուժայիները(առաջինին ոստիկանության հատուկ նշանակության գունդ, երկրորդին աած-ը հատուկ վաշտ), երրորդ նկարում տեսնում ենք մարդկության փրկության միակ ճշմարիտ ուղղու՝ քրիստոնեության քարոզիչների հալածանքը՝ երկու ուժայինների՝ ոստիկանության և աած-ի կողմից:
👍8💯62🕊1
Ահա քո քրոջ՝ Սոդոմի անօրենությունն այս էր. հպարտություն, հացի կշտություն և անհոգ ծուլություն կար իր ու իր աղջիկների մեջ, բայց աղքատի ու կարիքավորի ձեռքը չզորացրին: Գոռոզացան ու Իմ առջև պղծություն արեցին. ուստի լավ համարեցի նրանց հեռացնել:

Եզեկիել 16:49-50
10👍2
Ուկրաինայի ճակատագիրը կկիսեն Ղազախստանը և Հայաստանը:

Դրա մասին էր Երևանի՝ երեկվա և օրեր առաջ Աստանայում նույն մարդու կողմից տրված ստուգիչ «համերգը», որին հաշտ լինելով երկու «էլիտաները» իրենց համերաշխությունը հայտնեցին ապագա աղետներին, նույն տրամաբանությամբ ինչպես 50 cent-ով(այստեղ խորհուրդ կա՝ հիսուն ցենտ) Արցախի զոհաբերմանը:

Միջակությունների(խոսքը մեծամասնության մասին չէ) համար այս ամենը դավադրապաշտություն է, մինչ այն պահը, երբ աղետն արդեն տան դուռն է թակում, ինչպես Ստեփանակերտում նստածների, որոնց մի ամբողջ պետություն և ժողովուրդ էր վստահված:
👍8💯1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ձեր՝ խղճի և ճշմարտության բանտարկյալ լինելն այլ բանի մասին է Սրբազան Հայր:

Կամ լսում ենք մարգարեներին և նմանվում ապաշխարող Նինվեին, կամ ենթարկվում սեփական կրքերին և արժանանում Սոդոմի ճակատագրին:
#սրբազանիխոսքը
4👍4💯3
«Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերութեան որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով»
Հակոբոս 5:10

Սրբազանի խոսքը կալանավայրից:

Սիրելիներ.

Լրացավ իմ կալանավորման 40-րդ օրը …

Փառք Ամենակալին, Սուրբ Հոգու զորությամբ առույգ եմ, կայտառ և ուրախ Աստուծով:

Այս ապօրինի բանտարկությունը ինձ ավելի մոտեցրեց և՛ Աստծուն, և իմ հավիտենական հայրենիքին և իմ սիրելի ժողովրդին:

Առաջ Աստված …

«Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:»:

Սա էլ Սաղմոսաց գրքից՝ ուղղված անօրեններին:

Փառք Քեզ, Աստուած, փառք Քեզ, ամեն ինչի համար, Փառք քեզ …

05.08.2025թ.
10👍5
Արդեն պաշտոնապես հաստատվեց օգոստոսի 7-8-ին Վաշինգտոնում սպասվող երկկողմ՝ Թրամփ-Փաշինյան և եռակողմ՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման լուրը, ինչի առաջին արտահոսքը եղավ Պետդեպում հավատարմագրված թղթակցից, որը «Թուրան» գործակալությունից է:

Պատահական չէր առաջինը «Թուրան» գործակալությունից սրա մասին լսելը, քանզի այս ամենն արվում է Մեծ Թուրանի համար, որի նպատակը Ռուսաստանին և Իրանին ճնշելն է:

«Խաղաղության ասպետ» Դոնալդ Թրամփը սրանով փորձում է ցույց տալ Ամերիկայի հեգեմոն դերն աշխարհում՝ կոնֆլիկտներ հրահրելով և լուծելով, և ուժեղացնում է իր ծայրահեղ դաշնակցին Թուրքիային՝ վերաձևվելով Մեծ Թուրանի:

Մեծ Թուրանի համար աշխատող ՀՀ իշխանություններն այս ամենի համատեքստում են հալածում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, պատժում Հայկականության համար խոսողներին և գործողներին՝ արտոնություններ տալով թուրքականության համար գործողներին:
💯12👍1
Աշխարհաքաղաքական դինամիկան, եթե այս տեմպը պահի Ադրբեջանի ուղղությամբ, ապա կարճ ժամանակ անց Ադրբեջանը ներքաղաքականում հասնելու է Հայաստանի 2018-ի փետրվար-մարտ կարգավիճակին:
Հարկ է նշել, որ դրան մեծապես պետք է նպաստի Հայաստանում իշխանափոխությունը, հակառակ պարագայում, նույնիսկ նման խնդիրն Ադրբեջանում կարող է ի վնաս Հայաստանի լինել:
💯6👏21👍1