Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
Եկեղեցին չի պատկանում ժողովրդին։ Եկեղեցին Աստծունն է, իսկ ժողովուրդը պիտի լինի այդ Եկեղեցու մի մասը, այսինքն` հենց Եկեղեցին և պատկանի Աստծուն։ Եթե մարդիկ ասում են, որ Եկեղեցին իրենցն է, բայց գաղափար անգամ չունեն Եկեղեցու Դավանությունից ու Վարդապետությունից, չեն խոստավանում իրենց մեղքերը, չեն մասնակցում Սուրբ Պատարագներին և չեն միանում Տեր Հիսուս Քրիստոսին, չեն ապրում քրիստոնեական կենցաղով, ապրում են այս աշխարհի օրակարգով, չեն ապրում Եկեղեցու տոնացույցով, չեն ընթերցում Սուրբ Գիրքն ու չեն ապրում Սուրբ Գրքի պատվիրաններով, չեն պատվում Սրբերին և չեն առաջանորդվում նրանց խրատներով, ապա սուտ ու փուչ է այդ մարդկանց խոսքերը։ Եկեղեցին չի պատկանում պղծախոսներին ու քաղաքական դիակներին։ Եկեղեցին չի պատկանում ստախոսներին ու իրենց շահը փնտրող կեղծավորներին։ Եկեղեցին` Աստուծո մոտ շտապող և Աստծուն սիրող հավատացյալներն են և ոչ թե ամբողջ ազգը։ Չմտածեք, թե Ամեն Աստված կանչող անաստված Եկեղեցու մի մասն է կամ էլ սեփականատերն է։ Եկեղեցին ձեզ համար Կասկադը չէ, որ բոլորինը լինի։ Տանը նստած Եկեղեցի եք խաղում, ֆեյսբուքի պատատակերին քրիստոնյա եք ձևանում ու անամոթի նման խոսում քրիստոնեությունից` գաղափար անգամ չունենալով, թե ով է իսկական քրիստոնյան։ Բավական է էժան խոսակցություններ վարեք։ Իսկ պղծախոսները դժոխքի հուրն են բորբոքում, երբ խոսում են Եկեղեցուց և նույն պահին հայհոյում հոգևորականներին, անգամ եթե իսկապես ամենաանարժան հոգևորականը լինի։

Գրծ. 23:3-5: "Այն ժամանակ Պողոսը նրան ասաց. «Աստված է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ, և դու նստում ես, որ օրենքի՞ համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ անօրեն կերպով ինձ հարվածեն»։ Շուրջը կանգնածներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես հայհոյում»։ Պողոսն ասաց. «Չգիտեի, եղբայրնե՛ր, որ քահանայապետն է, քանի որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին չպիտի անիծես» ։"

Սուրբ Պողոս առաքյալը անգամ Տիրոջը խաչողներին չանարգեց, քանզի եթե նա իր պաշտոնի մեջ է, ապա նրա հետ միասին հայհոյվում է նաև պաշտոնն ու կարգը։ Հետո կասեք` ազգը պատուհասվում է։ Եթե այսպես շարունակվի, ապա ոչ ազգ կմնա, ոչ էլ Հայրենիք։

Սուրբ Հարության Տաճար
👍5
Ցանկացած հայկական էլիտա, որը կձգտի դեպի Արևմուտք, վերջնահաշվարկում մենք հայտնվելու ենք թուրքական վիլայեթի կարգավիճակի:

«Իրական Հայաստանի» «ինքնիշխան կառավարչի» վերջին երկու շնորհավորանքները:
👍7💯6
Азат Адамян
«Իրական Հայաստանի» կրեդոն թշնամուն զիջելն է: Նոր զիջումները խաղաղ ճանապարհով կարող են վտանգել Նիկոլի իշխանական աթոռը, որն էլ անմիջական սպառնալիք է իր ֆիզիկական անվտանգությանը, ուստի պետք է փորձված ձևով՝ ռազմական ճանապարհով, բայց մինչ այդ պետք է «մեղավորներ»…
Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաները միասին այնքան բարոյական և նյութական վնաս չեն տվել Արևմտյան Հայաստանին, որքան հայ արևմտամետները Նիկոլի գլխավորությամբ Արևելյան Հայաստանին, այս տողերի մեջ որևէ չափազանցություն չկա:

Այս ամենի պատճառը հակիրճ ստորև շարադրված է, ոչ մի կերպ պետք չէ տրվել սադրանքին:
👍6💯5
Եվ ով այս վեմի վրա ընկնի, կփշրվի, և ում վրա այն ընկնի, նրան կճզմի:
Մատթևոս 21:44

Եկեղեցին չի պատկանում ժողովրդին, Եկեղեցին Աստծունն է:

Եկեղեցին մինչ այս պահը չի հայտնել, որ ունի աշխարհիկների աջակցության կարիքը, եկեղեցու ուժն ու զորությունը մարդկանցից չէ:

Ովքեր եկեղեցին փորձում են օգտագործել այսրոպեական շահերի համար մասնակից են դառնում Նիկոլի պիղծ խաղին, որի համար շատ ծանր պատասխան են տալու:

Ստեղծված իրավիճակը վերլուծելուց և գնահատելուց՝ պետք է կարմիր թելի նման անցնի այն փաստը, որ Նիկոլն անասելի անարդարության և անբարոյականության հետևանք է, ու այդ ամենի կարկառուն ներկայացուցիչները չեն կարող իրավիճակ շտկել, այսինքն՝ պատճառը չի կարող հետևանքն ուղղել:

Հետևանքը շտկելու համար, նախ պետք է պատճառը չեզոքացնել:
9💯6
ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա կիրակի Օմանում, թե ինչ ելք կունենա, պարզ է դառնում Պետդեպի հայտարարությունից, ըստ որի ԱՄՆ Իրաքում իր դեսպանատան աշխատակիցներին տարհանում է:
👍51
Համաշխարհային նոր իրողությունների, Հայաստանի տարածքային ամբողջականությունը 2021 թվականից «անխախտ» պահած Իրանի մասին և ոչ միայն:

https://youtu.be/uFW-ugIPu-A
👍7
Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրայ երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց: Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը:

Հակոբոս 5:17-18
9👍3
«Ինքնիշխանություն» լոզունգով վիլայեթացվում է Հայաստանը:
Ավաղ շատերի համար շատ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանան մի պարզ ճշմարտություն՝ Նիկոլը դրսում թշնամի չունի, նրա թշնամիները ներսում են:
👍19
Առաջ Հայաստանը Վանքերի երկիր էր, իսկ հիմա` կուսակցությունների։ Առաջ հոգևորն էր հետաքրքիր, իսկ հիմա` մարմնավորը։ Առաջ աղոթքի մասին էինք խոսում, իսկ հիմա` ատելության։ Առաջ կար` մեկ հավատ, մեկ Եկեղեցի, իսկ հիմա դարձել ենք` պառակտված ու բզկտված։ Ատելությունը թանձրացրել է օդը և սևացրել երկինքը։

Այժմ ինչպես խոսեմ իմ Հայրենիքի մասին...
Կարող եմ ասել` աղանդների երկիր, բայց ոչ` վանքերի։ Կարող եմ խոսել հազարավոր մարդկանց մասին, ովքեր իրենց քրիստոնյա են կոչում, բայց չեն հավատում, որ Տեր Հիսուս Քրիստոսն Աստված է։ Կարող եմ խոսել` հինդուիզմ ընդունած ու իրենց քրիստոնյա կոչող յոգերի մասին։ Կարող եմ խոսել` հեթանոսների մասին, որ դևերին զոհեր են մատուցում այն հողի վրա, որ ոռոգված է սրբերի արյամբ։ Կարող եմ խոսել` խաղատների, հասարակած տների, թատրոնների ու մնացած այլ խեղկատակությունների մասին, որ սիրեց մեր ժողովուրդը` ատելով հավատի սուրբ ճանապարհը։ Կարող եմ խոսել` Եկեղեցի հաճախող, բայց ամեն բանից անտեղյակ մեր ժողովրդի մեծ մասի մասին, ովքեր բոլորովին անտեղյակ են հոգևոր խորհուրդներից։ Կարող եմ խոսել` հոգևոր տգիտության ու մեր մեծամտության մասին, որ մինչ օրս մեր ազգի մեծ մասը մտածում է, թե իրենք քրիստոնյա են, այն էլ` առաջին քրիստոնյա ազգը։ Առաջին քրիստոնյա ազգը էլ չկա, որովհետև դարձել է վերջինը։ Ու դուք կարող եք հազար անգամ չհամաձայնվել ինձ հետ, բայց ես նայում եք պտուղներին և ոչ թե մարդկանց կարծիքին։ Նայեք մեր հոգևոր թշվառությանը...բոլորս նույն կաթսայի մեջ ենք։ Ո՞վ կարող է խոսել Ուղղափառ հավատի մասին և պարզ ճակատով ասել, որ Ուղղափառ ենք։ Մարդիկ անգամ չգիտեն , թե ուղղափառն ինչ բան է և անգամ ասում են, որ իրենք ուղղափառ չեն, այլ` առաքելական։ Ցավում եմ, բայց սա հոգևոր տգիտության անդունդն է։

Կարդացեք Եզեկիելի գիրքը...շատ հետաքրքիր բաներ կան գրված մեր մասին։
Ես վատատես չեմ, ուղղակի չեմ ուզում սուտ ու փուչ երազներով ապրել։ Հասկացեք, որ Եկեղեցու բակերում դհոլ խբելն ու զուռնա նվագելը հոգևորի հետ ընդհանրապես կապ չունի։ Տեսախցիկի առջև փիլիսոփայելն ու գեղեցիկ հոլովակներ պատրաստելը հավատքի հետ կապ չունի։ Եթե հանենք այս ամենը, ապա տակը կմնան ցամաքած ոսկորներ։ Միայն մեր Սրբերի աղոթքներով է, որ դեռ կանք ու գոյատևում ենք։

Կներեք ինձ անկեղծ լինելու համար, բայց մենք հեռու ենք ճշմարիտ քրիստոնեությունից։

Մի փոքր խումբ կա, մի փոքրիկ մաս է մնացել, որ լուռ տառապում է և արցունք թափում այս ամենի համար։

Հիմա էլ ամբողջ ազգով իրար միս ենք կռծում և չենք ուզում խոստովանել, որ սխալը բոլորինս է և բոլորս էլ ուղղվելու տեղ ունենք։ Հայը հային այնպես է ատում, որ պատրաստ է սպանել։ Սա է մեր իրական վիճակը, սա է մեր իրականությունը։

Հովհաննես Դպիր Հարությունյան
👍64
Հայաստանը թուրքական վիլայեթ վերածելու համար պայքարում է Հավաքական Արևմուտքն իր ծայրահեղ դաշնակից Թուրքիայով և իր կողմից կարգված իշխանությունով, Հայաստանի ստատուս քվոն(անկախ և ինքնիշխան) փորձում է պահել Ռուսաստանը:
Հայաստանի դեմ պատերազմողները սիրում են սիմվոլիկա և սատանան մանրուքների մեջ է լինում:

Անունը՝ Նիկոլ, ազգանունը՝ Փաշինյան. անունը պետք է գալիս, բայց ծառայում է ազգանվանը:

Սա պարզ այլաբանություն է. անվան կողմն ասում է մեզ պետք է մասնակցություն պրոցեսին, ստանում է պատասխան՝ ոչ մի խնդիր, բայց ծառայում է ազգանվանը, որն ասում է՝ մեզ պետք է ձեր էներգետիկ համակարգը:

Արդյունք. և անունը պետք եկավ, և ծառայությունն ի կատար ածվեց:

Տրամաբանական հարց է առաջանում, ինչու է կարողանում միշտ «անունն» օգտագործել և «ազգանունին» ծառայել:

Պատասխանը թարմ օրինակով. պայմանական Իվանաշվիլիի Կոբախիձեն, չի կարող պայքարել ռուսական միջուկային հումքով աշխատող ատոմակայանի պահպանման համար, բայց Եվրոպայի համար արևային համակարգեր տեղադրի՝ կազմաքանդելով ամբողջ էներգետիկ համակարգը:

Նորից հարց է առաջանում, ինչու են այդպես անում, պատասխանն աչքի պես բարդ է, և աչքի պես պարզ(ըստ ընկալման խորության). քանզի ես-ը խժռել է մենք-ին:
👍6💯21
Արդեն մի քանի անգամ Նիկոլի բերանից հնչեց այն միտքը, որ 44-օրյա պատերազմում Հայաստանը դիտմամբ պարտվել է, որպեսզի ձեռք բերի «ինքնիշխանություն»:

Սա հավաստումն է այն պարզ ճշմարտության, որի մասին բազմիցս մանրամասն խոսվել է՝ «ինքնիշխանություն» կեղծ թեզով Հայաստանը թուրքացվում է և դեռ վաղուց:

Նաև պատահական չէր սրա մասին խոսելն Անկարա գնալուց առաջ, որտեղ «ինքնիշխան» նոր զոհողություններ են լինելու:
😢6💯4👍2
Տարիներ առաջ սկսված խորը արևմտականությունը ծնեց թույլ թուրքասիրություն, թուրքասիրությունը վերածվեց տոտալիտար թուրքականության, ինչն էլ կծնի կուռ Հայկականություն:
7👍2💯2
Ոստիկանությունը տեղեկացնում է՝ իրականացնում է ուժեղացված ծառայություն և խոսում է կոշտ հակազդման մասին:

Սրանից առաջ լուր է տարածվում՝ Նախիջևանի սահմանադրությունից հանվում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերին հղում տալը, այդ պայմանագրերով Նախիջևանն ինքնավարություն է:

Ինքնավարության կարգավիճակը կարող է փոխվել այն դեպքում, եթե Նախիջևանը սուվերեն կապով կապված լինի Ադրբեջանին, իսկ սուվերեն կապը միջանցքն է:

Այս ամենի մասին նախապես խոսվել էր՝ Նիկոլն Անկարայում «ինքնիշխան» զոհողություններ է անելու:
😢3🤔1
Հանձնում է թուրքերին, որ «խաղաղ» ապրեք...
💯5👍3😁1🤬1