Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
Այսօր մեռելոց է, եւ այս անգամ փափաքեցի գրել հենց մեռելներին..։

Մեր ժողովուրդը «հաւատում» ու «սիրում է» Քրիստոսին, բայց եօթ տարիներ ընտրել ու վերընտրել է զինք «փրկող» հակաքրիստոսին՝ նեռին։

Այո՜..., եւ որպէս ապացո՜յց Քրիստոսի հանդէպ իր ունեցած «Ահաւո՜ր ՍԻՐՈՅՆ», Յիսուսի խաչելութեան ու թաղման վաղորդայնին, սգից դուրս չեկած՝ Քրիստոսի լոյսը ընդունելու փոխարէն... ահռելի մեծ՝ ծովածաւալ ամբոխներով, մինչեւ վերջին տեղը լցրեց Մարզահամերգային Համալիրը։

Այո՜..., մեր ժողովուրդը չափազա՛նց «սիրում է» Ցեղասպանութեան կենդանի նահատակ Կոմիտաս վարդապետին, բայց.. պաշտու՛մ է Թաթուլ, Արմենչիկ, Թաթա ու Սուպեր Սաքո ու նրանց նմաններին, ինչպէս նաեւ սնուպ ու լոպեզ եւ շա՜տ այլոց։

Եթէ Կոմիտաս վարդապետ վերակենդանանար ու այսօր մեզ հրաւիրէր կոմիտասեան Ս. Պատարագի, իսկ վերոնշեալները նոյն մարդկանց՝ իրենց աղմկոտ «ռաբիզ փարթիներին» ու թուրքազազիր ոռնոցային կլկլոցապարերին, կարիք չկայ ասելու թէ դաստիարակութեան պակասի հետեւանքով, մինչեւ մեր ողնուծու՛ծը այլասերուած, եւ պարել սիրող զուարճասէր հասարակութիւնը ու՜ր կը նախընտրէր վազել....։

Հեռու մի՛ գնաք, սա այն ամբոխն է որ «սիրում էր» վարդապետին, բայց գոռացին. ի խա՛չ հան, ի ԽԱ՛Չ ՀԱՆ զդա։

Քրիստոս մահով յաղթեց մահուան, բայց լա՛ւ իմացէք, որ մահը խայթոց ունի բոլո՜ր.. , բոլո՜ր նրանց համար որոնք լոյսին հասու չեն, եւ շա՜տ աւելի սիրեցին խաւարը քան լոյսը...

Ի՞նչ կարիք կայ որ թշնամիներ փորեն Հայաստանի գերեզմանը, երբ մեր ժողովուրդը դա անում է կամովին եւ ուրախութեամբ, ուրանալով աոաջինը խաչ գնացող եւ յարուցեալ Քրիստոսը, եւ իր ազգի նուիրեալները, եռաբլուրի բոլոր նահատակները.., պատմութիւնը, մշակոյթը, ինքնութիւնը...։ Ու գնալու են դէպի մահ, կործանում եւ գեհեն։

Այսօր մեռելոց է.. մանաւանդ քայլող, շնչող, հոգիները վաճառածների կմախքների մեռելոց...։

Դրա համար էր, որ ողջ իրենց կեանքում, երկնային ընտրեալներ ուրացան իրենց անձերը, անտեսեցին աշխարհի նիւթը, վայելքն ու ունայնութիւնը եւ հետեւեցին Քրիստոսի, նեղ, փշոտ ու քարքարոտ ճանապարհներով դէպի լոյս եւ երկնային անմահութիւն....։

Քանզի բազումք են հրաւիրեալք, եւ սակաւ են ընտրեալք...։ (Մտթ. 22.14)

Տ. Սերոբ քհնյ.
2👍2
Օ՜, Խորություն Աստծու հարստության, իմաստության եւ գիտության։ Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի՝ նրա ճանապարհները։

Հռոմեացիներին 11:33
👍62
Հայոց պետականության դեմ միշտ օգտագործվել է լոկալ(տեղային) հայրենասիրությունը, որի նպատակը պառակտումը և ընդհանուր Հայրենիքից հրաժարվելն է եղել:
Այս ամենը նաև առիթ է հանդիսացել կազմակերպիչներին արդարանալու համար. զորօրինակ վերջին դեպքը՝ «Արցախը հանձնել են արցախցիները», այս կեղծ թեզը պատասխանատվությունից խուսափելու միջոց է իրական հանձնողների համար, և նախադեպ նոր զիջումների համար, օրինակ Սևանի արևելյան ափը կորցրել են ոչ թե իշխանությունները, այլ ճամբարակցիները:
👍6
«Նոր Հայաստանի» կառավարչի կառավարման փիլիսոփայության հենքը տրվել է 2018-ի ապրիլի 27-ին մեկ խտացված նախադասությամբ՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», այս գիծն անշեղորեն տարել և տանում է Նիկոլը՝ հասցնելով մի տեղ, որով «նոր Հայաստանի» առաջին և վերջին վարչապետն ինքն է լինելու:

Որքան երկար կառավարի այնքան ավելի կարմիր գծեր կհատվեն, ինչն էլ գնալով կբացառի անցնցում իշխանափոխությունը, սա է այս ամենի վատագույն կողմը:
💯3👍1👏1
Մարմնավաճառություն է կոչվում նաև այն, երբ մարդը հանուն գումարի և գովասանքների(լայքերի) մերկացնում է իր մարմինը։ Մարմնավաճառություն է նաև հայացքներ որսալու համար գայթակղիչ հագնվելն ու մարմնի տարբեր մասեր մերկացնելը։

Հովհաննես Դպիր Հարությունյան
👍72
Մեծ հաղթանակի օրն է ցնծալից...
Հաղթանակը հիշելը, փառաբանելը մտորելու և նոր փառապանծ հաղթանակներ կերտելու ուժ և ներշնչանք է տալիս:

Ով մոռանում է անցյալը՝ սպանում է ներկան, թաղում ապագան:

Շնորհավո՛ր:
10👍3
Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ազգի ահռելի դերը նսեմացնողների, ֆաշիստներին «լվացողների», պատմական հին և նոր իրողությունների, Միքայել Սրբազանի գաղափարահենք առաջարկի մասին և ոչ միայն:

https://youtu.be/b8AFVcybZBc?si=u5unhQyJxawNARFl
2020-ի մայիսին այսպիսի բաներ էր խոսում Նիկոլը, իսկ արձագանքողները շատ քիչ էին, 44-օրյա պատերազմից հետո հասկացան, թե ինչ վատն է Նիկոլը, իրականում լավ էլ հասկանում էին, ուղղակի պաշտոն, տենդեռ և նմանատիպ այլ խնդիրներ ունեին, լավ էին հասկանում նաև Արցախում:
💯8👍21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայկականությունը գրեթե հազար ութ հարյուր տարի պահել և պահպանել է Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց պետականության լինելության պատճառը պատմության նոր և նորագույն շրջանում Ռուսաստանն է, սա պատմական փաստ է:
7👍4💯2👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տարածաշրջանում Արևմուտքի շահերն առաջ տանող Թուրքիայի համար Հայաստանը թուրքական վիլայեթ է, Հայաստանի ղեկավարը ոչ ավել, քան վիլայեթի ղեկավարը:
Այս մոտեցման արարողակարգային արտահայտումն էր, երբ Էրդողանի ինագուրացիային Նիկոլին նստեցրել էին երկրորդ շարքում՝ Ալիևի մեջքի ետևում և միջոցառմանը ներկա գտնվող բոլոր երկրների առաջնորդների անունները նշվեց, բացի Հայաստանի ղեկավարի անունից:

Հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության, պետք է սկսել հակաարևմետյան, հակաթուրքական և հակաեվրոպական դիմադրություն:
👍7
ԱՄՆ պետքարտուղար, համատեղության կարգով նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պարտականությունները կատարող Մարկո Ռուբիոն Նիկոլին մեսիջ է հղել՝ զգուշացնելով հակամարտության իրական ռիսկի մասին:

Սա Նիկոլին զգուշացում է, որը կարող է լինել ինչ-որ հարցերում հապաղելու, կամ սցենարից չշեղվելու համար:

Պատերազմը կարող է վտանգել Նիկոլի իշխանական աթոռը, ինչը երաշխավորում է նրա ֆիզիկական անվտանգությունը, իսկ նա իր ֆիզիկական անվտանգության համար միշտ զոհում է հայկական շահը:
👍6
Իսկ եթե մեկն այլ բան ուսուցանի և չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին և այն վարդապետությանը, որ աստվածապաշտության համապատասխան է, այդպիսին գոռոզամիտ է և ոչինչ չգիտե, այլ բռնված է հակառակության խոսքեր և խնդիրներ առաջացնելու հիվանդությամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիվ, հայհոյություններ, չար կասկածներ, խարդախություններ մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը: Բայց դու այդպիսիններից հեռու՛ պահիր քեզ:
Իրոք, աստվածապաշտությունը շահի աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից, որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: Այլ ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ:

Ա Տիմոթեոսին 6:3-10
👍62
Մայիս 28 շնորհավո՛ր...

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ...

Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոչը հայ ժողովրդին.

«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա:
Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:
Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից։
Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չ՛ի ունեցել և չ՛ի ունենա վերջին վերջակետ:
Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:
👍52
Անասելի խորությամբ ենք թաղված եղել անբարոյականության և անարդարություն մեջ, որի հետևանքը նման դեմքով և կերպարանքով նզովքն է:
👍81
Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպում ծառա Գրիգորին Սմերդյակովին մի առիթով ասում է բաղնիքի բորբոսից ծնված:
Երեկ գրառում էի արել, որ «չուլանից» դուրս եկածը խոսում է այն բանի մասին, թե ինչ անասելի խորությամբ ենք թաղված եղել անբարոյականության և անարդարության մեջ, ինչի արդյունքում նման դեմքով և կերպարանքով նզովքի ենք արժանացել:

Այսօր մեր տեղական Սմերդյակովն ապացուցեց գրառման ճշմարտացիությունը, ֆեյսբուքն էլ այդ գրառումը ջնջեց և զգուշացրեց, որ հաջորդիվ հնարավոր է պրոֆիլս փակվի:
7👍6💯1
5👍4
Եկեղեցու դեմ դուրս եկողները ողորմելիներ են, որոնք նման են այն մրջյուններին, որոնք ուզում են հաստաբուն ծառին վնաս տալ:
8💯4👍2
Ուկրաինայի «հաջողություններով» ուրախացողները ողջունում են Հայաստանի կործանումը:

Թուրքիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի տերերը՝ Հավաքական Արևմուտքը և նպատակները՝ օգտագործվում են Ռուսաստանին հյուծելու համար, նույնն են:
Ռուսաստանին հյուծելու գլխավոր ուղղություններից մեկը Հարավային Կովկասն է Հայաստանով:

Ուկրաինայի իրական հաջողությունը թուրք-ադրբեջանական տանդեմի համար հնարավորություն է Հայաստանն ամբողջությամբ գրավելու համար:
💯6👍5🔥52