Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
7👍4
Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որը կոչվում է Տնտեսի

Այն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակի խորհրդով։
Անիրավ տնտեսի առակում պատմվում է մի մեծահարուստ մարդու մասին, որն իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը նրա մասին ամբաստանություն է լսում, թե վատնում է իր ունեցվածքը։

Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը մտածում է, թե ի՞նչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ գտնվեն իր հանդեպ, և կանչելով իր տիրոջ պարտապաններին՝ թեթևացնում է նրանց պարտքերը մասնակիորեն:
Թեև տնտեսն «անիրավ» էր, սակայն ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց։

Այս առակը Հիսուս Քրիստոս պատմեց՝ ամենքիս պատգամելով, որպեսզի հոգևոր կյանքում մենք էլ ամեն ջանք ու եռանդ գործադրենք՝ ապահովելու համար մեր փրկությունը։

Առակում ասվում է․ «Այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են իրենց շրջանակում իրենց գործերը և հետապնդած նպատակները հաջողեցնելու համար, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկ. 16:8): Իսկ առակի խորհուրդը վերոհիշյալ խոսքին հաջորդող Հիսուսի այս պատգամն է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ. 16:9):
8
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի:

Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան:
Ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: Եվ Տերն ասաց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»:
Ավետարան ըստ Ղուկասի 18․1-8
👍61👏1
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան:

Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազում հատվածներ կան: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր․․․ Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց ․․․ Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13):

Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:
👍6
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կնոջ գերագույն առաքելությունը երեխա ծնելն է, գլխավոր առաքինությունը՝ բարոյականությունը:

«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»: Ղուկ. Ա 42-43

Շնորհավո՛ր, Աստվածածնի ավետման տոն:
12👍1
Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

ՀԱԵ
6👍2
Եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, և տակավին նույն մեղքերի մեջ եք։

Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան՝ յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, և ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստյանը.

(Ա կորնթացիներին 15:16-17-22)

Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
9👍3
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՀԱԵ
👍32
Այսօր մեռելոց է, եւ այս անգամ փափաքեցի գրել հենց մեռելներին..։

Մեր ժողովուրդը «հաւատում» ու «սիրում է» Քրիստոսին, բայց եօթ տարիներ ընտրել ու վերընտրել է զինք «փրկող» հակաքրիստոսին՝ նեռին։

Այո՜..., եւ որպէս ապացո՜յց Քրիստոսի հանդէպ իր ունեցած «Ահաւո՜ր ՍԻՐՈՅՆ», Յիսուսի խաչելութեան ու թաղման վաղորդայնին, սգից դուրս չեկած՝ Քրիստոսի լոյսը ընդունելու փոխարէն... ահռելի մեծ՝ ծովածաւալ ամբոխներով, մինչեւ վերջին տեղը լցրեց Մարզահամերգային Համալիրը։

Այո՜..., մեր ժողովուրդը չափազա՛նց «սիրում է» Ցեղասպանութեան կենդանի նահատակ Կոմիտաս վարդապետին, բայց.. պաշտու՛մ է Թաթուլ, Արմենչիկ, Թաթա ու Սուպեր Սաքո ու նրանց նմաններին, ինչպէս նաեւ սնուպ ու լոպեզ եւ շա՜տ այլոց։

Եթէ Կոմիտաս վարդապետ վերակենդանանար ու այսօր մեզ հրաւիրէր կոմիտասեան Ս. Պատարագի, իսկ վերոնշեալները նոյն մարդկանց՝ իրենց աղմկոտ «ռաբիզ փարթիներին» ու թուրքազազիր ոռնոցային կլկլոցապարերին, կարիք չկայ ասելու թէ դաստիարակութեան պակասի հետեւանքով, մինչեւ մեր ողնուծու՛ծը այլասերուած, եւ պարել սիրող զուարճասէր հասարակութիւնը ու՜ր կը նախընտրէր վազել....։

Հեռու մի՛ գնաք, սա այն ամբոխն է որ «սիրում էր» վարդապետին, բայց գոռացին. ի խա՛չ հան, ի ԽԱ՛Չ ՀԱՆ զդա։

Քրիստոս մահով յաղթեց մահուան, բայց լա՛ւ իմացէք, որ մահը խայթոց ունի բոլո՜ր.. , բոլո՜ր նրանց համար որոնք լոյսին հասու չեն, եւ շա՜տ աւելի սիրեցին խաւարը քան լոյսը...

Ի՞նչ կարիք կայ որ թշնամիներ փորեն Հայաստանի գերեզմանը, երբ մեր ժողովուրդը դա անում է կամովին եւ ուրախութեամբ, ուրանալով աոաջինը խաչ գնացող եւ յարուցեալ Քրիստոսը, եւ իր ազգի նուիրեալները, եռաբլուրի բոլոր նահատակները.., պատմութիւնը, մշակոյթը, ինքնութիւնը...։ Ու գնալու են դէպի մահ, կործանում եւ գեհեն։

Այսօր մեռելոց է.. մանաւանդ քայլող, շնչող, հոգիները վաճառածների կմախքների մեռելոց...։

Դրա համար էր, որ ողջ իրենց կեանքում, երկնային ընտրեալներ ուրացան իրենց անձերը, անտեսեցին աշխարհի նիւթը, վայելքն ու ունայնութիւնը եւ հետեւեցին Քրիստոսի, նեղ, փշոտ ու քարքարոտ ճանապարհներով դէպի լոյս եւ երկնային անմահութիւն....։

Քանզի բազումք են հրաւիրեալք, եւ սակաւ են ընտրեալք...։ (Մտթ. 22.14)

Տ. Սերոբ քհնյ.
2👍2
Օ՜, Խորություն Աստծու հարստության, իմաստության եւ գիտության։ Ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի՝ նրա ճանապարհները։

Հռոմեացիներին 11:33
👍62
Հայոց պետականության դեմ միշտ օգտագործվել է լոկալ(տեղային) հայրենասիրությունը, որի նպատակը պառակտումը և ընդհանուր Հայրենիքից հրաժարվելն է եղել:
Այս ամենը նաև առիթ է հանդիսացել կազմակերպիչներին արդարանալու համար. զորօրինակ վերջին դեպքը՝ «Արցախը հանձնել են արցախցիները», այս կեղծ թեզը պատասխանատվությունից խուսափելու միջոց է իրական հանձնողների համար, և նախադեպ նոր զիջումների համար, օրինակ Սևանի արևելյան ափը կորցրել են ոչ թե իշխանությունները, այլ ճամբարակցիները:
👍6
«Նոր Հայաստանի» կառավարչի կառավարման փիլիսոփայության հենքը տրվել է 2018-ի ապրիլի 27-ին մեկ խտացված նախադասությամբ՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», այս գիծն անշեղորեն տարել և տանում է Նիկոլը՝ հասցնելով մի տեղ, որով «նոր Հայաստանի» առաջին և վերջին վարչապետն ինքն է լինելու:

Որքան երկար կառավարի այնքան ավելի կարմիր գծեր կհատվեն, ինչն էլ գնալով կբացառի անցնցում իշխանափոխությունը, սա է այս ամենի վատագույն կողմը:
💯3👍1👏1
Մարմնավաճառություն է կոչվում նաև այն, երբ մարդը հանուն գումարի և գովասանքների(լայքերի) մերկացնում է իր մարմինը։ Մարմնավաճառություն է նաև հայացքներ որսալու համար գայթակղիչ հագնվելն ու մարմնի տարբեր մասեր մերկացնելը։

Հովհաննես Դպիր Հարությունյան
👍72
Մեծ հաղթանակի օրն է ցնծալից...
Հաղթանակը հիշելը, փառաբանելը մտորելու և նոր փառապանծ հաղթանակներ կերտելու ուժ և ներշնչանք է տալիս:

Ով մոռանում է անցյալը՝ սպանում է ներկան, թաղում ապագան:

Շնորհավո՛ր:
10👍3
Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ազգի ահռելի դերը նսեմացնողների, ֆաշիստներին «լվացողների», պատմական հին և նոր իրողությունների, Միքայել Սրբազանի գաղափարահենք առաջարկի մասին և ոչ միայն:

https://youtu.be/b8AFVcybZBc?si=u5unhQyJxawNARFl
2020-ի մայիսին այսպիսի բաներ էր խոսում Նիկոլը, իսկ արձագանքողները շատ քիչ էին, 44-օրյա պատերազմից հետո հասկացան, թե ինչ վատն է Նիկոլը, իրականում լավ էլ հասկանում էին, ուղղակի պաշտոն, տենդեռ և նմանատիպ այլ խնդիրներ ունեին, լավ էին հասկանում նաև Արցախում:
💯8👍21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայկականությունը գրեթե հազար ութ հարյուր տարի պահել և պահպանել է Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց պետականության լինելության պատճառը պատմության նոր և նորագույն շրջանում Ռուսաստանն է, սա պատմական փաստ է:
7👍4💯2👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տարածաշրջանում Արևմուտքի շահերն առաջ տանող Թուրքիայի համար Հայաստանը թուրքական վիլայեթ է, Հայաստանի ղեկավարը ոչ ավել, քան վիլայեթի ղեկավարը:
Այս մոտեցման արարողակարգային արտահայտումն էր, երբ Էրդողանի ինագուրացիային Նիկոլին նստեցրել էին երկրորդ շարքում՝ Ալիևի մեջքի ետևում և միջոցառմանը ներկա գտնվող բոլոր երկրների առաջնորդների անունները նշվեց, բացի Հայաստանի ղեկավարի անունից:

Հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության, պետք է սկսել հակաարևմետյան, հակաթուրքական և հակաեվրոպական դիմադրություն:
👍7
ԱՄՆ պետքարտուղար, համատեղության կարգով նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պարտականությունները կատարող Մարկո Ռուբիոն Նիկոլին մեսիջ է հղել՝ զգուշացնելով հակամարտության իրական ռիսկի մասին:

Սա Նիկոլին զգուշացում է, որը կարող է լինել ինչ-որ հարցերում հապաղելու, կամ սցենարից չշեղվելու համար:

Պատերազմը կարող է վտանգել Նիկոլի իշխանական աթոռը, ինչը երաշխավորում է նրա ֆիզիկական անվտանգությունը, իսկ նա իր ֆիզիկական անվտանգության համար միշտ զոհում է հայկական շահը:
👍6