Media is too big
VIEW IN TELEGRAM
Բարի Սամարացու առակը
«Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրեցին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ: Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ: Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և, տեսնելով նրան, գթաց: Եվ մոտենալով` կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և, դնելով նրան իր գրաստի վրա, տարավ մի իջևան և խնամեց նրան: Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց և ասաց. Խնամի´ր նրան, և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»:
Ղուկաս 10: 30-35

❤8👍1
Ցավոք մինչ այժմ դեռ թուրքական գործակալներին կոչում են արևմտյան գործակալներ, այնինչ այդ մարդիկ տասնյակ տարիներով «արևմտամետի» անվան տակ քողարկված, Թուրքիայի շահերն են առաջ տարել, որպեսզի ամրապնդեն Թուրքիային տարածաշրջանում՝ ի հակակշիռ հզորացող Ռուսաստանի, ինչի մասին ամենաբարձր մակարդակով հնչել է հենց Արևմուտքից:
Հենց այդ հինգերորդ և վեցերորդ շարասյան «արևմտամետներն» են կազմակերպել և արտոնել գունավոր հեղափոխությունը, որի հետևանքներին ամեն օր ինչ-որ կերպ ականատես ենք լինում:
Հաճախ հարց է հնչում, միթե չկա ծանրակշիռ կոմպրոմատներ Նիկոլի դեմ, որով ստիպեն թողնի իշխանական աթոռը, իհարկե կա, բայց այդ կոմպրոմատները կհայտնվեն այն ժամանակ, երբ Նիկոլը հետ կկանգնի Հայաստանը թրքացնելու մտքից, և տեղի կունենա տեղափոխություն:

💯6👍4
Թրամփյան նեոնացիզմի հնարավոր դրսևորումները Հայաստանում, կամ ամերիկյան խորքային պետության նոր խաղը Հայաստանի դեմ:
Մեր թշնամիները մեզ լավ են ճանաչում, իրենք գիտեն՝ իրենց վերջնական նպատակին դեռ չեն հասել, մշակութային հեղափոխությունը դեռ ամբողջ Հայաստանը չի վարակել, դեռ կա Հայաստանում մարդկանց մի լայն շերտ որի համար ազգն ու պետությունն արժեք են, այսինքն կա լայն շերտ որոնց էմոցիաների վրա խաղալով, կարելի է նրանց վարակել նեոնացիզմով, որը միայն իռացիոնալ է:
Այս տեխնոլոգիան շատ է կիրառվել, լավագույն օրինակներից մեկը Վայմերյան Գերմանիան է, որտեղ նույն մեթոդով՝ խաղալով գերմանացիների էմոցիաների հետ ծնեցին Հիտլերին, որը «մինչև վերջին գերմանացին» զոհեց նացիզմին, հանուն ամերիկյան խորքային պետության:
Որպեսզի վառոդը պայթի հարկավոր է ճզմել, իսկ վառոդն այս դեպքում ազգային արժեքներն են, որոնց նսեմացումը պարարտ հող է հանդիսանում իռացիոնալ նեոնացիզմի համար:
Իշխանությանը և իրենց ստեղծած «ընդդիմությանը» գեղեցիկ խաղացնում են: Իշխանությունն կրկին սկսել է պղծել, նսեմացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ժխտել ցեղասպանության փաստը, որին իրենց ծնած-սնածը հայհոյախառն հակահարված է տալիս իրենց մոտ նստած, և կարողանում է շոուբիզնեսին մտցնել խաղի մեջ:
Հետո դաշտ է նետվում վաղեմություն ունեցող տեսանյութը, որտեղ հանրապետության հրապարակում մի խումբ ազերիներին ադրբեջաներեն երգ են երգում, այս ամենին ավելացնում են Պետդեպի գաղտանզերծած փաստաթղթերը Մեղրիի մասին, որն իր իրական նպատակին հասավ, քանզի մեծամասնությունը միայն նյութի վերագիրն է կարդում և հոդվածի նկարին նայում, իսկ շատերը լավ գիտեն, թե հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներն ում և ինչի են ծառայում, այսինքն ձայն ձայնի տված «գեղեցիկ» նկարով և վերնագրով հոդվածը պատրաստ է:
Արևմուտքը փորձում է Մեղրիին հանձնել, պատասխանատուն կարգված է, որից հետո, կամ առաջ Հայաստանում կարող տեղափոխություն լինել, բայց այս անգամ նեոնացիստի դեմք ունեցողով:

👍11❤1
Քաղաքականությունը պետք է քաղաքագիտական հենք ունենա, իսկ քաղաքագիտությունը սառը դատողություն է. մեր գլխավոր նպատակը պետք լինի կանխել Հայաստանին սպասվող ահավիրքը, ոչ թե Նիկոլի պատիժը:
https://youtu.be/qIwWpoGUDAY?si=J3c442GdM1affznQ

YouTube
Մի կողմում դավադիր Փաշինյանն է, իսկ մյուս կողմոմ նեոնացիստ են աճեցնում․ ԱԱԾ սադրանքը մի նպատակ ուներ
#politik #news #Armenia
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://t.me/politiknews

👍7❤2🤮1
Արևմուտքը մի քայլ առաջ, կամ տեղափոխության վտանգ:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո իրական հնարավորություն էր ստեղծվել ապացանցավորել Հայաստանը, հակառակ բևեռի ամբարտավանությունը և իրականությունից կտրված լինելը հնարավորություն տվեց հինգերորդ և վեցերորդ շարասյուններին գործելու:
Մեկնարկը տրվեց 2017-ի սեպտեմբերին՝ «տարկետում լինելու ա» բանակի դեմ ակցիայով, ավարտը տեղի ունեցավ 2018-ի մայիսին՝ գունավոր հեղափոխությամբ:
Նման իրավիճակ է այժմ, եթե իրավիճակը հասնի նրան, որ տեղի ունենա հերթական ընտրություններ, կամ մոտ ապագայում լինի արտահերթ ընտրություն, մեծ հավանականությամբ Արևմուտքը կպարտվի քպ-ի գլխավորությամբ:
Այսպիսի ռիսկերից խուսափելու համար Արևմուտքը կարող է բեմադրել տեղափոխություն՝ սիրիական սցենարով:

👍6❤3
Հայաստանում եվրոինտեգրման(եվրոասոցացման) գործընթաց չկա և չի եղել, եվրոասոցացման անվան տակ թուրքացման(վիլայեթացման) գործընթաց է եղել և հիմա էլ ընթանում է:
👍11💯2
Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,—
Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։
Ամենայն Հայոց բանաստեղծը...

❤6👍1
Գրառումը գրվել է մեկ տարի առաջ նույն օրը:
-սահմանադրություն փոխելու նպատակն այս է՝ Հայաստանը դարձնել չեզոք(նետրալ) պետություն, որը պետք է դուրս լինի ցանկացած ռազմական դաշինքից(այստեղ ցանկացածի տակ պետք է հասկանալ ՀԱՊԿ-ը և դրա տրամաբանությունից ռուսական 102-րդ ռազմաբազան) և ՀԱԵ-ի կարգավիճակը հավասարեցնելը ցանկացած աղանդավորական կազմակերպության. այսպիսով, սահմանադրություն փոխելու նպատակը հայկականության լինելիության երաշխիքները չեզոքացնելն է.
-ամենասուր գործիքն են փորձում գործի դնել Հայաստանի վերջնական կործանման համար, այդ գործիքի անունն ազգային-պահպանողականություն, որը մեզանում ավելի շատ հայտնի «ազգայնականություն» եզրույթով.
-կարող է նաև տեղափոխության պատճառ դառնալ, որը Հայաստանին տանելու է նոր «Ալեքսանդրապոլի պայմանագրի», այս անգամ ազգային-պահպանողականների ձեռամբ:
https://t.me/adamyan0101/226

Telegram
Азат Адамян
Մինչ Արցախի կորուստը հայաստանյան հանրային դաշտում «մոդայիկ» էր այս խոսույթը՝ «սրանք եկել են Արցախը տալու», Արցախը հանձնելուց հետո դաշտ նետվեց սահմանադրություն փոխելու թեման, նույն կենտրոնի տակ աշխատող մարդիկ նոր խոսույթ են բերել՝ «սահմանադրությունը փոխում…
👍5❤1
1933-39 թվականներին աշխարհում տիրող իրավիճակից մինչև Հայաստանում սպասվող տեղափոխություն:
https://youtu.be/nbuldpAtJpA?si=4i-f2clzBwMG8xjh
https://youtu.be/nbuldpAtJpA?si=4i-f2clzBwMG8xjh
YouTube
Փաշինյանն ամեն բան անում է, որ իրեն փոխարինեն նեոնացիստով․ ամեն բան շատ արագ է լինելու
#politik #news #Armenia
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://t.me/politiknews
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://t.me/politiknews
👍7
Նիկոլը տեղափոխությունից և իշխանափոխությունից խուսափելու համար պետք է բեղ պահի(չխառնել մորուքի հետ), նրան իշխանության պահող այլ գործոն չի մնում:
💯5👍2
ԱՄՆ-ը ձեռքերը «լվանում» է Ուկրաինայից, բայց մնացած արևմտյան երկրներին պարտադրում է կատարել պարտավորություններն Ուկրաինայի հետ կապված, Թուրքիային ներքին խնդրից՝ քրդերից ազատում է, որպեսզի արտաքին ճակատում գործելիս խնդիրներ չլինեն, մնում է Ամերիկան ՆԱՏՕ-ից դուրս գա, և մնացածին ուղղի Ռուսաստանի դեմ:
Գնալով ավելի ենք մոտենում նախորդ դարի՝ 1933-39 թվականներին:

👍11
Այսօր Մեծ Պահքի Երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի
Մեծ Պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից և խորհրդանշում է նախամարդու դրախտից արտաքսվելը։
Ադամն ու Եվան չպահեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և չարի գիտության պտուղը:
Ադամի ընտրությունը փոխեց աշխարհը, բայց փոփոխված աշխարհում մարդն իր արժեքը չկորցրեց շնորհիվ Երկրորդ Ադամի: Օրվա խորհրդով պայմանավորված փորձում ենք հիշել և արժևորել Ադամի կորցրածը, բայց նաև՝ գնահատել ու վերապրել այն, ինչ պարգևեց մեզ Երկրորդ Ադամը՝ Հիսուս Քրիստոս:
Ակնկալելով մեր անկեղծ զղջումը՝ Քրիստոս հրավիրում է ամենքիս ապաշխարության ու առաջնորդում դեպի Ճշմարտություն և Կյանք:

❤9👍2
Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է, որը կոչվում է Անառակի կիրակի
Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անունով, որն էլ ընթերցվում է այդ օրը: Առակի հերոսը երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որը մեղքեր, սխալներ գործելուց հետո զղջմամբ ու ապաշխարությամբ դառնում է դեպի գթասիրտ Հայրը․ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…» (Ղուկաս 15:21): Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի պատասխան ավագ որդու բողոքին, թե ինչո՞ւ է ուրախությամբ և պատվով ընդունում հայրական ունեցվածքը վատնած անառակին, ասում է. «Քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս 15:32):
Արագընթաց մեր օրերում ավետարանական պատումի հերոսի պես, մենք էլ շտապում ենք մեր հասանելիքն արագ ստանալ, վայելել կյանքն ըստ թելադրված ճոխությունների։ Սակայն շուտով ամեն բան ավարտվում է, աշխարհիկ ճոխությանը հաջորդում է հոգևոր սովը, խրախճանքին՝ տրտմությունը։ Զղջման, ապաշխարության ճանապարհն է, որ կարող է մեզ վերադարձնել «հայրական տուն», որտեղ մեզ սպասում են գրկաբաց և կարոտած, քանզի «մեռած» էինք և «կենդանացանք», «կորած» էինք և «գտնվեցինք»։
Նկարը՝ Ռեմբրանդ վան Ռեյն, «Անառակ որդու վերադարձը», 1666-1669 թթ․:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

👍4❤3
Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, որը կոչվում է Տնտեսի
Այն իր անունը ստացել է ավետարանական համանուն առակի խորհրդով։
Անիրավ տնտեսի առակում պատմվում է մի մեծահարուստ մարդու մասին, որն իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մեծահարուստը նրա մասին ամբաստանություն է լսում, թե վատնում է իր ունեցվածքը։
Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը մտածում է, թե ի՞նչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ գտնվեն իր հանդեպ, և կանչելով իր տիրոջ պարտապաններին՝ թեթևացնում է նրանց պարտքերը մասնակիորեն:
Թեև տնտեսն «անիրավ» էր, սակայն ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց։
Այս առակը Հիսուս Քրիստոս պատմեց՝ ամենքիս պատգամելով, որպեսզի հոգևոր կյանքում մենք էլ ամեն ջանք ու եռանդ գործադրենք՝ ապահովելու համար մեր փրկությունը։
Առակում ասվում է․ «Այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են իրենց շրջանակում իրենց գործերը և հետապնդած նպատակները հաջողեցնելու համար, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկ. 16:8): Իսկ առակի խորհուրդը վերոհիշյալ խոսքին հաջորդող Հիսուսի այս պատգամն է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ. 16:9):

❤8
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի:
Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան:
Ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»: Եվ դատավորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից հետո իր մտքում ասաց. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի»: Եվ Տերն ասաց. «Լսեցե՛ք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են. և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի: Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկույն արդարություն կանի. իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»:
Ավետարան ըստ Ղուկասի 18․1-8

👍6❤1👏1
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան:
Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազում հատվածներ կան: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր․․․ Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց ․․․ Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13):
Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:

👍6
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կնոջ գերագույն առաքելությունը երեխա ծնելն է, գլխավոր առաքինությունը՝ բարոյականությունը:
«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»: Ղուկ. Ա 42-43
Շնորհավո՛ր, Աստվածածնի ավետման տոն:

❤12👍1
Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):
Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:
Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:
Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:
Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:
ՀԱԵ

❤6👍2