This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
...չարը կորչեր ու բարին բուն դներ մեր սրտերին...
❤10👍7
«Խնդրեցեք և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է և ով որ բախում է, բացվում է նրա առաջ»: (Ղուկ 11: 9-10):
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Ձեզ և մեզ մեծ Ավետիս
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Ձեզ և մեզ մեծ Ավետիս
❤12👍3🙏3
Կարևորն այն չէ, թե ո՛ր ուժերն են սկսում հեղափոխությունը, կարևորն այն է, թե ովքե՛ր են այն կանգնեցնում. վերջիններս էլ որոշում են պրոցեսի ելքը:
1927 թվականին նման միտք է արտահայտում արևմտյան հասարակագետներից մեկը, երբ արևմտյան թերթերի գլխագրերում հայտնվում է Լև Տրոցկու նկարը, որով գուժում էին Տրոցկու աքսորը:
Արևմտյան քաղտեխնոլոգները վերջին հեղափոխությունն արեցին 1990-1991 թվականներին Ռուսաստանում «Ազատական(լիբերալ) հեղափոխությամբ», սրանից հետո գործի դրվեց Տրոցկու գաղափարներով տարված, պետություններ քանդող մի նոր «ճարտարապետի»՝ Ջին Շարփի գունավոր հեղափոխությունների մեթոդը, որը միտված է կազմաքանդելու բոլոր պետական ինստիտուտները և պետությունները մատնելու կատարյալ, բայց վերահսկելի քաոսի, որպեսզի պայմանական ստալիններ չծնվեն, պետություններն էլ միշտ լինեն ցնցման մեջ, կամ ինչպես իրենք են ասում պերմանենտ հեղափոխության ներքո:
Գունավոր հեղափոխությունները հիմնականում գործարկվել են հետխորհրդային տարածքում, իրենց լեզվով՝ Ռուսաստանի ազդեցության գոտիներում(գունավոր հեղափոխություն փորձարկվել է նաև Չինաստանում՝ 2011 թվականի «Հասմիկների հեղափոխություն»):
Նպատակը՝ Ռուսաստանին զրկել իր ազդեցության գոտիներից, առանց որի Ռուսաստանը կդադարի գոյություն ունենալ որպես գերտերություն:
Արևմուտքի(անգլոսաքսեր և վերազգային կամպանիաներ) պայքարի հիմքում ընկած է փափուկ ուժը(sowt power), որպեսզի շատ սեղմ և հասկանալի նկարագրենք, թե ինչ է փափուկ ուժը, կստացվի նման ձևակերպում. տեղեկատվական-հոգեբանական ազդեցությամբ քարոզել այնպիսի մշակույթ, որի արդյունքում քաղաքացիներն իրենց կամքով, առանց պարտադրանքի կանեն գունավոր հեղափոխություն՝ քանդելով իրենց տները, զոհելով սեփական զավակներին:
Ռուսաստանն արևմտյան փափուկ ուժին հակադրում է կոշտ ուժը((hard power) քաղաքական մարմինների վարքագիծը ձևավորելու համար օգտագործում է ռազմական և տնտեսական միջոցներ), որը կիրառելու առաջատարն է գրեթե երկու դար:
Այս առճակատումների արդյունքում հիմնականում թյուր կարծիք է ձևավորվում, որ պրոցեսը սկսվել է ռուսական կողմից:
Այստեղ պետք է հիշել գրառման առաջին պարբերությունը:
Այժմ նորից գունավոր հեղափոխությունը բախել է Ռուսաստանի դուռը, սակայն չի կարելի Ղազախստանը դիտարկել միայն ռուսական ազդեցության գոտի: Ղազախստանը Միջին Ասիայի սիրտն է, իսկ Միջին Ասիան Արևմուտքի արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկի՝ Բժեզինսկու նկարագրած «Մեծ շախմատային խաղատախտակն է», որին ով տիրեց, նա էլ կդառնա աշխարհում հեգեմոն:
Ղազախստանը Ռուսաստանի կողմից անցած տարվա դեկտեմբերի 23-ի՝ Արևմուտքին ներկայացված ուլտիմատման քայլ ձիով պատասխանն էր Ռուսաստանին վերջինիս կողմից, նաև ստուգիչ քայլ էր, թե արդյոք Ռուսաստանն այդքան լուրջ է տրամադրված իր ներկայացրած ուլտիմատմանը, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանն արձագանքեց էլ ավելի լուրջ:
Արևմուտքի պլանները մասամբ «խառնեց» էրդողանյան Թուրքիան, որի «կիսահղի» գործողությունները խաղին այլ ընթացք տվեցին (չի լինում, որ տարիներով Սեդատ Պեկեռ և Ձիկի Արման աճեցնես, հետո երկուսից էլ հրաժարվես):
Աշխարհին տիրանալու պրոցեսը նոր թափ է հավաքել, ամենայն հավանականությամբ երկրորդ մեծ թատերաբեմը կլինի Թուրքիան իր ազդեցության գոտիներով:
08.01.2022թ.

👍5❤1
Դեպի Արևմուտք(Թուրքիա) գնացող «էլիտայի» խաղաղության և տնտեսական զարգացման բանաձևը. սկզբում հրաժարվում էին Արցախի ազատագրված 7 շրջաններից, հետո նոր «էլիտան» «հանուն խաղաղության» հանձնեց Արցախը, հիմա արդեն Սյունիքն են ուզում հանձնել, իսկ սրան հետևելու է դենացիֆիկացիան՝ «հանուն խաղաղության Հայաստանում հայեր չպետք է ապրեն»:
💯6👍3❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Այսօր Օմարի գագաթին կանգնած զինվորը, այո՛, Երևանն է պաշտպանում: Մեր Հայրենիքը, ցավոք, այնքան փոքր է, որ մեկ նորմալ պարտությունը ոչ թե Ստեփանակերտն է տակովը անելու, այլև Զանգեզուրն ու Սևանը: Եվ այս պայմաններում ատե՞լ մեր՝ փաստորեն հաղթանակած պատերազմը...»:
Վազգեն Սարգսյանը շատ լավ էր հասկանում աշխարհաքաղաքականությունից, լավ էր հասկանում Արցախի գինը մեծ քաղաքականությունում և ինչի է տանելու պերմանենտ հեղափոխությունը ներսում.

👍12❤5
Նիկոլին ամեն ինչի մեջ կարելի է մեղադրել, բայց ոչ անկեղծ չլինելու:
Ահա, պատասխանում է Ալիևի դենացիֆիկացիայի առաջարկին՝ խուսափելով ռազմական գործողությունից, որից կարող է երերալ իր իշխանական աթոռը:
Ուղիղ և անկեղծ ասում է. հայ ազգ չի լինելու, լինելու է Հայաստանում ապրող ժողովուրդ՝ ոչ ազգային պատկանելությամբ, և սա նոր չէ, այս գործընթացը սկսվել է այն ժամանակ, երբ հայտարարվեց «քաղաքացու օրը»:

👍10❤1
Որովհետև չկա ծածուկ մի բան, որ չբացահայտվի, և ոչ մի գաղտնի բան չի եղել, որ չիմացվի:
Մարկոս 4:22
Մարկոս 4:22
👍8💯3🙏1
Հ1-ի ուղիղ եթերով ցուցադրում են Հայաստանի կապիտուլյացիոն ակտը: Իշխանություն և ոչ մի պարտավորություն չունեցող, հեռացող բայդենյան վարչակարգի հետ ՀՀ իշխանությունները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրում, որին հետևում է պատերազմական իրավիճակներում ադրբեջանական էներգակիրների անվտանգության մասին մտածող բաբաջանյան-պետրոսղազարյան խանդավառված հարցազրույցը:
1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով:
Ցավոք, մի քանի հազարամյակի պատմություն ունեցող հայ ազգը իրավիճակին համարժեք պատասխան տվող կուռ էլիտա չունեցավ, բայց ունեցավ մարդիկ , ովքեր ,էլիտայի դիմակ դրած ,մեղադրում են միամիտ , անիրազեկ ժողովրդին:
Հուսանք ՝ նոր եկող ամերիկյան վարչակարգը համաշխարհային այնպիսի իրավիճակ կստեղծի, որից կծնվի իրական հայկական էլիտա , և Հայոց նավն անվտանգ դուրս կգա հին աշխարհակարգից նոր աշխարհակարգ:

👍10❤2💯1
Ամերիկյան խորքային պետության ձիով քայլը. Թրամփ նախագահ:
https://www.irates.am/hy/1731141301?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0JQ_dCLy8KSR40lo3MwxBMfi4Qs28KWwoX-JZZ8ZQ3nuKkZeuy7kj5Hxw_aem_qwtfYd8OZ_gS_Rs3_nc47Q

www.irates.am
Ամերիկյան խորքային պետության ձիով քայլը. Թրամփ նախագահ
ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավն անցնում էր «կատաղի», իսկ հետընտրականը՝ անցնցում և հանգիստ: Այնինչ, ընտրություններից առաջ հայտնի լրատվականների գլխագրերում երևում էին հոդվածներ, թե ինչ սարսափելի իրադարձություններ են լինելու, եթե անցնի Թրամփը, կամ եթե անցնի Հարիսը...
👍4
Խոսել ենք.
-ամերիկյան խորքային պետությունից,
-նախորդ դարից Արևմուտքում սկսված մշակութային հեղափոխություննից,
-Արևմուտքի ապաքրիստոնեացումից, -լիբերալիզմի սուր գործիք՝ արևմտյան ազգային պահպանողականներից՝ ծայրահեղ աջերից, որոնք Թրամփի դեմքով աշխարհի դեմ հանելու են իրենց փորձված զենքը՝ նեոնացիզմը,
-21-րդ դարի նեոնացիստ հիտլերներից,
-Ռուսաստան-Իրան մարտավարական համագործակցությանից և ռազմավարական հակամարտությունից,
-և այս ամենի համատեքստում՝ Հայաստանը:
https://youtu.be/fHisWclj7Hs?si=B2xcGqUls3PoQodd

YouTube
Թրամփի նախագահ դառնալը դժվարացրել է Փաշինյանի վիճակը. նա պետք է փորձի լուծել իր անվտանգության հարցը
#politik #news #Armenia
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://t.me/politiknews

👍2❤1
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:
Սևակ

❤13👍4
...բայց դու չպարտվեցիր, քեզ դավաճանեցին, թե ինչի ես ընդունակ, ապացուցել ես Արցախ ազատագրելով...
Շնորհավո՛ր տոնդ, ընկած, բայց հառնելու ընդունակ Հայոց բանակ:

❤7👍7
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բարի Սամարացու առակը
«Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրեցին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ: Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ: Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և, տեսնելով նրան, գթաց: Եվ մոտենալով` կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և, դնելով նրան իր գրաստի վրա, տարավ մի իջևան և խնամեց նրան: Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց և ասաց. Խնամի´ր նրան, և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»:
Ղուկաս 10: 30-35

❤8👍1
Ցավոք մինչ այժմ դեռ թուրքական գործակալներին կոչում են արևմտյան գործակալներ, այնինչ այդ մարդիկ տասնյակ տարիներով «արևմտամետի» անվան տակ քողարկված, Թուրքիայի շահերն են առաջ տարել, որպեսզի ամրապնդեն Թուրքիային տարածաշրջանում՝ ի հակակշիռ հզորացող Ռուսաստանի, ինչի մասին ամենաբարձր մակարդակով հնչել է հենց Արևմուտքից:
Հենց այդ հինգերորդ և վեցերորդ շարասյան «արևմտամետներն» են կազմակերպել և արտոնել գունավոր հեղափոխությունը, որի հետևանքներին ամեն օր ինչ-որ կերպ ականատես ենք լինում:
Հաճախ հարց է հնչում, միթե չկա ծանրակշիռ կոմպրոմատներ Նիկոլի դեմ, որով ստիպեն թողնի իշխանական աթոռը, իհարկե կա, բայց այդ կոմպրոմատները կհայտնվեն այն ժամանակ, երբ Նիկոլը հետ կկանգնի Հայաստանը թրքացնելու մտքից, և տեղի կունենա տեղափոխություն:

💯6👍4
Թրամփյան նեոնացիզմի հնարավոր դրսևորումները Հայաստանում, կամ ամերիկյան խորքային պետության նոր խաղը Հայաստանի դեմ:
Մեր թշնամիները մեզ լավ են ճանաչում, իրենք գիտեն՝ իրենց վերջնական նպատակին դեռ չեն հասել, մշակութային հեղափոխությունը դեռ ամբողջ Հայաստանը չի վարակել, դեռ կա Հայաստանում մարդկանց մի լայն շերտ որի համար ազգն ու պետությունն արժեք են, այսինքն կա լայն շերտ որոնց էմոցիաների վրա խաղալով, կարելի է նրանց վարակել նեոնացիզմով, որը միայն իռացիոնալ է:
Այս տեխնոլոգիան շատ է կիրառվել, լավագույն օրինակներից մեկը Վայմերյան Գերմանիան է, որտեղ նույն մեթոդով՝ խաղալով գերմանացիների էմոցիաների հետ ծնեցին Հիտլերին, որը «մինչև վերջին գերմանացին» զոհեց նացիզմին, հանուն ամերիկյան խորքային պետության:
Որպեսզի վառոդը պայթի հարկավոր է ճզմել, իսկ վառոդն այս դեպքում ազգային արժեքներն են, որոնց նսեմացումը պարարտ հող է հանդիսանում իռացիոնալ նեոնացիզմի համար:
Իշխանությանը և իրենց ստեղծած «ընդդիմությանը» գեղեցիկ խաղացնում են: Իշխանությունն կրկին սկսել է պղծել, նսեմացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ժխտել ցեղասպանության փաստը, որին իրենց ծնած-սնածը հայհոյախառն հակահարված է տալիս իրենց մոտ նստած, և կարողանում է շոուբիզնեսին մտցնել խաղի մեջ:
Հետո դաշտ է նետվում վաղեմություն ունեցող տեսանյութը, որտեղ հանրապետության հրապարակում մի խումբ ազերիներին ադրբեջաներեն երգ են երգում, այս ամենին ավելացնում են Պետդեպի գաղտանզերծած փաստաթղթերը Մեղրիի մասին, որն իր իրական նպատակին հասավ, քանզի մեծամասնությունը միայն նյութի վերագիրն է կարդում և հոդվածի նկարին նայում, իսկ շատերը լավ գիտեն, թե հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներն ում և ինչի են ծառայում, այսինքն ձայն ձայնի տված «գեղեցիկ» նկարով և վերնագրով հոդվածը պատրաստ է:
Արևմուտքը փորձում է Մեղրիին հանձնել, պատասխանատուն կարգված է, որից հետո, կամ առաջ Հայաստանում կարող տեղափոխություն լինել, բայց այս անգամ նեոնացիստի դեմք ունեցողով:

👍11❤1
Քաղաքականությունը պետք է քաղաքագիտական հենք ունենա, իսկ քաղաքագիտությունը սառը դատողություն է. մեր գլխավոր նպատակը պետք լինի կանխել Հայաստանին սպասվող ահավիրքը, ոչ թե Նիկոլի պատիժը:
https://youtu.be/qIwWpoGUDAY?si=J3c442GdM1affznQ
https://youtu.be/qIwWpoGUDAY?si=J3c442GdM1affznQ
YouTube
Մի կողմում դավադիր Փաշինյանն է, իսկ մյուս կողմոմ նեոնացիստ են աճեցնում․ ԱԱԾ սադրանքը մի նպատակ ուներ
#politik #news #Armenia
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://t.me/politiknews
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://t.me/politiknews
👍7❤2🤮1
Արևմուտքը մի քայլ առաջ, կամ տեղափոխության վտանգ:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո իրական հնարավորություն էր ստեղծվել ապացանցավորել Հայաստանը, հակառակ բևեռի ամբարտավանությունը և իրականությունից կտրված լինելը հնարավորություն տվեց հինգերորդ և վեցերորդ շարասյուններին գործելու:
Մեկնարկը տրվեց 2017-ի սեպտեմբերին՝ «տարկետում լինելու ա» բանակի դեմ ակցիայով, ավարտը տեղի ունեցավ 2018-ի մայիսին՝ գունավոր հեղափոխությամբ:
Նման իրավիճակ է այժմ, եթե իրավիճակը հասնի նրան, որ տեղի ունենա հերթական ընտրություններ, կամ մոտ ապագայում լինի արտահերթ ընտրություն, մեծ հավանականությամբ Արևմուտքը կպարտվի քպ-ի գլխավորությամբ:
Այսպիսի ռիսկերից խուսափելու համար Արևմուտքը կարող է բեմադրել տեղափոխություն՝ սիրիական սցենարով:

👍6❤3
Հայաստանում եվրոինտեգրման(եվրոասոցացման) գործընթաց չկա և չի եղել, եվրոասոցացման անվան տակ թուրքացման(վիլայեթացման) գործընթաց է եղել և հիմա էլ ընթանում է:
👍11💯2
Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,—
Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։
Ամենայն Հայոց բանաստեղծը...

❤6👍1