Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
«Եթե փող չունես, մարդ չես, կամ այնքան մարդ ես, ինչքան փող ունես» , և ինչու՞ Toyota-ն դարձավ Lexus:

Սա Pax Americana-ի կամ Ամերիկյան աշխարհի գաղափարախոսության ամենախտացված ֆրազն է, որը վերաբերում է բոլորին, բացի ամերիկյան խորքային պետության կառավարիչներից(նրանք այլ հավատամքի և դավանանքի կրողներ են և որևէ կերպ չեն խախտում իրենց տրված «պատվիրանները»):

«Opel քշող համբալներ» կամ «հերոսը հարկ վճարողն է» արտահայտությունները նոր չեն, մոռացված հինն են, որոնք Հայաստան նոր են հասնում՝ նույն կենտրոնի պահանջով, իրենց օրակարգը սպասարկողների բերանով:

1920-ականների վերջին՝ ամերիկյան տնտեսության պիկին, նախքան մեծ ճգնաժամն Ամերիկայում նախագահ էր Քալվին Քուլիջը(ինչպես իրենից առաջ եղած նախագահները մինչև Մակ-Քինլի (1897թ) և նրանից հետո մինչև մեր օրեր, նրանք բոլորը եղել են ԱՄՆ խորքային պետության խամաճիկները և ասում ու անում են այն, ինչ ասում են Ամերիկայի իսկական բոսերը կամ ծխով լցված սենյակի մարդիկ(20-րդ դարի առաջին կեսին խորքային պետության կառավարիչներին նման կերպ էին կոչում)):

Ուրեմն այս Քուլիջը 1927 թվականին, դիմելով ԱՄՆ քաղաքացիներին, մի ճառ է արտասանում, որտեղ այսպիսի տողեր կային. «ամեն օր կառուցվող նոր գործարաններն Աստծու տաճարներ են, իսկ այն բանվորները ,որոնք 7-8 ժամ աշխատում են այնտեղ, իրենք զբաղված են ճշմարիտ փառաբանությամբ»:
Սա հարկ վճարողի ամերիկյան տարբերակի մասին:

Այս խոսքերը ցնցեցին Արևմտյան քրիստոնեական քաղաքակրթության մաս հանդիսացող ամերիկացիներին, բայց այս ցնցումը խիստ անցնցում անցավ, և հասկացան տարիներ առաջ ասված այն միտքը, թե «Նոր Ամերիկայում» չի կարող իշխող մշակույթ լինել, իշխողը պետք է մուլտիկուլտուրալիզմը լինի:

Արդարացված խորը մտահոգություն առաջացավ «ազատության» գաղափարներով տարված ռոմանտիկների շրջանում, որոնք հավատում էին ԱՄՆ «In God We Trust» կարգախոսին, բայց արդեն ուշ էր, նրանք այլևս կապ չունեին «Նոր Ամերիկայի» հետ և ոչինչ չէին կարող փոխել, բացի համբերությամբ սպասելուց, թե երբ պետք փլվի «Նոր Ամերիկան»:

«Նոր Ամերիկան» կայացրեց Առաջին համաշխարհային պատերազմը. մինչ պատերազմը ԱՄՆ-ը մոտ 3 մլրդ դոլարի փոխառություններ ուներ՝ Եվրոպայից վերցրած, իսկ պատերազմից հետո Եվրոպան էր 14 մլրդ դոլար պարտք ԱՄՆ-ին:

«Նոր Ամերիկայում» 1929 թվականից սկսված ճգնաժամն ավելի էր խորանում և ամբողջությամբ կլանելու էր Ամերիկային, եթե «օգնության» չհասներ իրենց ծնած, սնած Հիտլերը՝ սանձազերծելով Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Ի միջի այլոց, «Նոր Ամերիկայի» ամենահայտնի ամսագրերից Times-ը, 1938-ին Հիտլերին ճանաչել էր տարվա մարդ:
Երկու տարի առաջ այս օրերին էլ Էրդողանին էին ուզում «Նոբելյան մրցանակի» առաջադրել: Պատճառը նույնն է. «Նոր Ամերիկային» փրկելու խնդիր կա, գնալով ավելի է մոտենում վախճանը, որից փորձում են խուսափել նոր հիտլերներ ծնելով և մեծ պատերազմներով:

Որպես վերջաբան՝ «Opel քշող համբալների» ամերիկյան տարբերակի մասին:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտուլյացված ապառազմականացված Ճապոնիային թույլ տրվեց սկսել ավտոարդյունաբերությունը: 1960-ականներից ամերիկյան ավտոշուկաներում հայտնվեցին ճապոնական մեքենաները(Toyota, Nissan, Honda), որոնք շատ մատչելի էին և շնորհիվ ճապոնական ավտոարտադրողի՝ ԱՄՆ ցածր խավին հասանելի դարձան երկաթե նժույգները:

Սա դուր չէր կարող գալ մշակութային և կրթական ցածր ցենզ ունեցող, բայց շատ ֆինանսական միջոցներ ունեցող ամերիկյան հասարակության «բարձր» շերտին:
Արդեն 1980-ականներին քիչ եկամուտ ունեցող, սոցիալապես վատ ապրող մարդկանց պիտակավորում էին «Toyota վարող» պիտակով, բրենդային շոր-կոշիկ վաճառողներն արհամարհական վերաբերմունք էին դրսևորում նշված մակնիշների մեքենաներ վարողներին:
Մակնիշներն այնքան էին հեղինակազրկվել, որ 80-ականների վերջին փոխեցին իրենց մակնիշների անունները. Toyota-ն դարձավ Lexus, Nissan-ը՝ Infiniti, Honda-ն՝ Acura:
👍84
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
...չարը կորչեր ու բարին բուն դներ մեր սրտերին...
10👍7
«Խնդրեցեք և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է և ով որ բախում է, բացվում է նրա առաջ»: (Ղուկ 11: 9-10):

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Ձեզ և մեզ մեծ Ավետիս
12👍3🙏3
Կարևորն այն չէ, թե ո՛ր ուժերն են սկսում հեղափոխությունը, կարևորն այն է, թե ովքե՛ր են այն կանգնեցնում. վերջիններս էլ որոշում են պրոցեսի ելքը:

1927 թվականին նման միտք է արտահայտում արևմտյան հասարակագետներից մեկը, երբ արևմտյան թերթերի գլխագրերում հայտնվում է Լև Տրոցկու նկարը, որով գուժում էին Տրոցկու աքսորը:

Արևմտյան քաղտեխնոլոգները վերջին հեղափոխությունն արեցին 1990-1991 թվականներին Ռուսաստանում «Ազատական(լիբերալ) հեղափոխությամբ», սրանից հետո գործի դրվեց Տրոցկու գաղափարներով տարված, պետություններ քանդող մի նոր «ճարտարապետի»՝ Ջին Շարփի գունավոր հեղափոխությունների մեթոդը, որը միտված է կազմաքանդելու բոլոր պետական ինստիտուտները և պետությունները մատնելու կատարյալ, բայց վերահսկելի քաոսի, որպեսզի պայմանական ստալիններ չծնվեն, պետություններն էլ միշտ լինեն ցնցման մեջ, կամ ինչպես իրենք են ասում պերմանենտ հեղափոխության ներքո:

Գունավոր հեղափոխությունները հիմնականում գործարկվել են հետխորհրդային տարածքում, իրենց լեզվով՝ Ռուսաստանի ազդեցության գոտիներում(գունավոր հեղափոխություն փորձարկվել է նաև Չինաստանում՝ 2011 թվականի «Հասմիկների հեղափոխություն»):
Նպատակը՝ Ռուսաստանին զրկել իր ազդեցության գոտիներից, առանց որի Ռուսաստանը կդադարի գոյություն ունենալ որպես գերտերություն:

Արևմուտքի(անգլոսաքսեր և վերազգային կամպանիաներ) պայքարի հիմքում ընկած է փափուկ ուժը(sowt power), որպեսզի շատ սեղմ և հասկանալի նկարագրենք, թե ինչ է փափուկ ուժը, կստացվի նման ձևակերպում. տեղեկատվական-հոգեբանական ազդեցությամբ քարոզել այնպիսի մշակույթ, որի արդյունքում քաղաքացիներն իրենց կամքով, առանց պարտադրանքի կանեն գունավոր հեղափոխություն՝ քանդելով իրենց տները, զոհելով սեփական զավակներին:

Ռուսաստանն արևմտյան փափուկ ուժին հակադրում է կոշտ ուժը((hard power) քաղաքական մարմինների վարքագիծը ձևավորելու համար օգտագործում է ռազմական և տնտեսական միջոցներ), որը կիրառելու առաջատարն է գրեթե երկու դար:

Այս առճակատումների արդյունքում հիմնականում թյուր կարծիք է ձևավորվում, որ պրոցեսը սկսվել է ռուսական կողմից:
Այստեղ պետք է հիշել գրառման առաջին պարբերությունը:

Այժմ նորից գունավոր հեղափոխությունը բախել է Ռուսաստանի դուռը, սակայն չի կարելի Ղազախստանը դիտարկել միայն ռուսական ազդեցության գոտի: Ղազախստանը Միջին Ասիայի սիրտն է, իսկ Միջին Ասիան Արևմուտքի արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկի՝ Բժեզինսկու նկարագրած «Մեծ շախմատային խաղատախտակն է», որին ով տիրեց, նա էլ կդառնա աշխարհում հեգեմոն:

Ղազախստանը Ռուսաստանի կողմից անցած տարվա դեկտեմբերի 23-ի՝ Արևմուտքին ներկայացված ուլտիմատման քայլ ձիով պատասխանն էր Ռուսաստանին վերջինիս կողմից, նաև ստուգիչ քայլ էր, թե արդյոք Ռուսաստանն այդքան լուրջ է տրամադրված իր ներկայացրած ուլտիմատմանը, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանն արձագանքեց էլ ավելի լուրջ:

Արևմուտքի պլանները մասամբ «խառնեց» էրդողանյան Թուրքիան, որի «կիսահղի» գործողությունները խաղին այլ ընթացք տվեցին (չի լինում, որ տարիներով Սեդատ Պեկեռ և Ձիկի Արման աճեցնես, հետո երկուսից էլ հրաժարվես):

Աշխարհին տիրանալու պրոցեսը նոր թափ է հավաքել, ամենայն հավանականությամբ երկրորդ մեծ թատերաբեմը կլինի Թուրքիան իր ազդեցության գոտիներով:

08.01.2022թ.
👍51
Դեպի Արևմուտք(Թուրքիա) գնացող «էլիտայի» խաղաղության և տնտեսական զարգացման բանաձևը. սկզբում հրաժարվում էին Արցախի ազատագրված 7 շրջաններից, հետո նոր «էլիտան» «հանուն խաղաղության» հանձնեց Արցախը, հիմա արդեն Սյունիքն են ուզում հանձնել, իսկ սրան հետևելու է դենացիֆիկացիան՝ «հանուն խաղաղության Հայաստանում հայեր չպետք է ապրեն»:
💯6👍31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Այսօր Օմարի գագաթին կանգնած զինվորը, այո՛, Երևանն է պաշտպանում: Մեր Հայրենիքը, ցավոք, այնքան փոքր է, որ մեկ նորմալ պարտությունը ոչ թե Ստեփանակերտն է տակովը անելու, այլև Զանգեզուրն ու Սևանը: Եվ այս պայմաններում ատե՞լ մեր՝ փաստորեն հաղթանակած պատերազմը...»:

Վազգեն Սարգսյանը շատ լավ էր հասկանում աշխարհաքաղաքականությունից, լավ էր հասկանում Արցախի գինը մեծ քաղաքականությունում և ինչի է տանելու պերմանենտ հեղափոխությունը ներսում.
👍125
Նիկոլին ամեն ինչի մեջ կարելի է մեղադրել, բայց ոչ անկեղծ չլինելու:
Ահա, պատասխանում է Ալիևի դենացիֆիկացիայի առաջարկին՝ խուսափելով ռազմական գործողությունից, որից կարող է երերալ իր իշխանական աթոռը:
Ուղիղ և անկեղծ ասում է. հայ ազգ չի լինելու, լինելու է Հայաստանում ապրող ժողովուրդ՝ ոչ ազգային պատկանելությամբ, և սա նոր չէ, այս գործընթացը սկսվել է այն ժամանակ, երբ հայտարարվեց «քաղաքացու օրը»:
👍101
Որովհետև չկա ծածուկ մի բան, որ չբացահայտվի, և ոչ մի գաղտնի բան չի եղել, որ չիմացվի:

Մարկոս 4:22
👍8💯3🙏1
Հ1-ի ուղիղ եթերով ցուցադրում են Հայաստանի կապիտուլյացիոն ակտը: Իշխանություն և ոչ մի պարտավորություն չունեցող, հեռացող բայդենյան վարչակարգի հետ ՀՀ իշխանությունները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրում, որին հետևում է պատերազմական իրավիճակներում ադրբեջանական էներգակիրների անվտանգության մասին մտածող բաբաջանյան-պետրոսղազարյան խանդավառված հարցազրույցը:


1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով:

Ցավոք, մի քանի հազարամյակի պատմություն ունեցող հայ ազգը իրավիճակին համարժեք պատասխան տվող կուռ էլիտա չունեցավ, բայց ունեցավ մարդիկ , ովքեր ,էլիտայի դիմակ դրած ,մեղադրում են միամիտ , անիրազեկ ժողովրդին:

Հուսանք ՝ նոր եկող ամերիկյան վարչակարգը համաշխարհային այնպիսի իրավիճակ կստեղծի, որից կծնվի իրական հայկական էլիտա , և Հայոց նավն անվտանգ դուրս կգա հին աշխարհակարգից նոր աշխարհակարգ:
👍102💯1
Խոսել ենք.
-ամերիկյան խորքային պետությունից,
-նախորդ դարից Արևմուտքում սկսված մշակութային հեղափոխություննից,
-Արևմուտքի ապաքրիստոնեացումից, -լիբերալիզմի սուր գործիք՝ արևմտյան ազգային պահպանողականներից՝ ծայրահեղ աջերից, որոնք Թրամփի դեմքով աշխարհի դեմ հանելու են իրենց փորձված զենքը՝ նեոնացիզմը,
-21-րդ դարի նեոնացիստ հիտլերներից,
-Ռուսաստան-Իրան մարտավարական համագործակցությանից և ռազմավարական հակամարտությունից,
-և այս ամենի համատեքստում՝ Հայաստանը:

https://youtu.be/fHisWclj7Hs?si=B2xcGqUls3PoQodd
👍21
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Սևակ
13👍4
...բայց դու չպարտվեցիր, քեզ դավաճանեցին, թե ինչի ես ընդունակ, ապացուցել ես Արցախ ազատագրելով...
Շնորհավո՛ր տոնդ, ընկած, բայց հառնելու ընդունակ Հայոց բանակ:
7👍7
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բարի Սամարացու առակը

«Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրեցին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի. նրան տեսավ և թողեց անցավ: Նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ: Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և, տեսնելով նրան, գթաց: Եվ մոտենալով` կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և, դնելով նրան իր գրաստի վրա, տարավ մի իջևան և խնամեց նրան: Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց և ասաց. Խնամի´ր նրան, և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»:
Ղուկաս 10: 30-35
8👍1
Ցավոք մինչ այժմ դեռ թուրքական գործակալներին կոչում են արևմտյան գործակալներ, այնինչ այդ մարդիկ տասնյակ տարիներով «արևմտամետի» անվան տակ քողարկված, Թուրքիայի շահերն են առաջ տարել, որպեսզի ամրապնդեն Թուրքիային տարածաշրջանում՝ ի հակակշիռ հզորացող Ռուսաստանի, ինչի մասին ամենաբարձր մակարդակով հնչել է հենց Արևմուտքից:

Հենց այդ հինգերորդ և վեցերորդ շարասյան «արևմտամետներն» են կազմակերպել և արտոնել գունավոր հեղափոխությունը, որի հետևանքներին ամեն օր ինչ-որ կերպ ականատես ենք լինում:

Հաճախ հարց է հնչում, միթե չկա ծանրակշիռ կոմպրոմատներ Նիկոլի դեմ, որով ստիպեն թողնի իշխանական աթոռը, իհարկե կա, բայց այդ կոմպրոմատները կհայտնվեն այն ժամանակ, երբ Նիկոլը հետ կկանգնի Հայաստանը թրքացնելու մտքից, և տեղի կունենա տեղափոխություն:
💯6👍4
Թրամփյան նեոնացիզմի հնարավոր դրսևորումները Հայաստանում, կամ ամերիկյան խորքային պետության նոր խաղը Հայաստանի դեմ:

Մեր թշնամիները մեզ լավ են ճանաչում, իրենք գիտեն՝ իրենց վերջնական նպատակին դեռ չեն հասել, մշակութային հեղափոխությունը դեռ ամբողջ Հայաստանը չի վարակել, դեռ կա Հայաստանում մարդկանց մի լայն շերտ որի համար ազգն ու պետությունն արժեք են, այսինքն կա լայն շերտ որոնց էմոցիաների վրա խաղալով, կարելի է նրանց վարակել նեոնացիզմով, որը միայն իռացիոնալ է:
Այս տեխնոլոգիան շատ է կիրառվել, լավագույն օրինակներից մեկը Վայմերյան Գերմանիան է, որտեղ նույն մեթոդով՝ խաղալով գերմանացիների էմոցիաների հետ ծնեցին Հիտլերին, որը «մինչև վերջին գերմանացին» զոհեց նացիզմին, հանուն ամերիկյան խորքային պետության:

Որպեսզի վառոդը պայթի հարկավոր է ճզմել, իսկ վառոդն այս դեպքում ազգային արժեքներն են, որոնց նսեմացումը պարարտ հող է հանդիսանում իռացիոնալ նեոնացիզմի համար:

Իշխանությանը և իրենց ստեղծած «ընդդիմությանը» գեղեցիկ խաղացնում են: Իշխանությունն կրկին սկսել է պղծել, նսեմացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ժխտել ցեղասպանության փաստը, որին իրենց ծնած-սնածը հայհոյախառն հակահարված է տալիս իրենց մոտ նստած, և կարողանում է շոուբիզնեսին մտցնել խաղի մեջ:
Հետո դաշտ է նետվում վաղեմություն ունեցող տեսանյութը, որտեղ հանրապետության հրապարակում մի խումբ ազերիներին ադրբեջաներեն երգ են երգում, այս ամենին ավելացնում են Պետդեպի գաղտանզերծած փաստաթղթերը Մեղրիի մասին, որն իր իրական նպատակին հասավ, քանզի մեծամասնությունը միայն նյութի վերագիրն է կարդում և հոդվածի նկարին նայում, իսկ շատերը լավ գիտեն, թե հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներն ում և ինչի են ծառայում, այսինքն ձայն ձայնի տված «գեղեցիկ» նկարով և վերնագրով հոդվածը պատրաստ է:

Արևմուտքը փորձում է Մեղրիին հանձնել, պատասխանատուն կարգված է, որից հետո, կամ առաջ Հայաստանում կարող տեղափոխություն լինել, բայց այս անգամ նեոնացիստի դեմք ունեցողով:
👍111
Քաղաքականությունը պետք է քաղաքագիտական հենք ունենա, իսկ քաղաքագիտությունը սառը դատողություն է. մեր գլխավոր նպատակը պետք լինի կանխել Հայաստանին սպասվող ահավիրքը, ոչ թե Նիկոլի պատիժը:

https://youtu.be/qIwWpoGUDAY?si=J3c442GdM1affznQ
👍72🤮1
👍71
«Ազատություն» ռ/կ-ը Հայաստանում սպասարկել և սպասարկում է թուրքական շահը:
💯7👍1