Ներքին թեմաները լռեցրել են արտաքին քաղաքական կարևոր իրադարձություն, Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես լեգիտիմացրել է՝ Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ լինելը՝ Ադրբեջանի առաջին հանրապետության, որով Ադրբեջանը մոտ 100 հազար քռ/կմ է:
Ու այժմ սափրված Նիկոլը պայքարում է քաղաք-պետություն Հայաստանի ղեկավար մնալու համար, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ լուրջ քննարկման չարժանացավ, որը նույնպես այս համատեքստում էր:
Այս համատեքստում է նաև «իրական» և պատմական Հայաստանի մասին հրապարակ նետված քննարկումը:
Հայաստանը դեպի ՆԱՏՕ, բայց իրականում դեպի Թուրքիա տանողները լավ գիտեն՝ իրենց պատկերացրած Հայաստանը քաղաք-պետություն է, լավագույն դեպքում 1918 թվականի «Բաթումի պայմանագրով» 12 հազար քռ/կմ, վատագույն դեպքում «Ալեքսանդրապոլի պայմանագիր», երկու դեպքում էլ Հայաստանը դիտարկվել է որպես Թուրքիայի ազդեցության գոտի:
Տեղադրում եմ «Բաթումի պայմանագրով» Հայաստանի տարածքը:

👍5💯3
Չորս տարի առաջ այս օրը առանց կրակոցի հանձնվեց Հայոց միջնաբերդը՝ Քարվաճառը, ազդարարելով Հայաստանի երրորդ հանրապետության վախճանը:
😢8👍3💔3🙏1
Միջազգային մամուլից կարևոր իրադարձությունների մասին ենք տեղեկանում, նախ հայտնի է դառնում Իսրայել-Հեզբոլլա հրադադարի մասին լուրը(որը Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Լիբերմանը որակում է որպես կապիտուլյացիա Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների համար):
Հրադադարից հետո Թուրքիայի տակ գործող անջատողականների Սիրիայում հարձակումներ են սկսում սիրիական դիրքերի ուղղությամբ, արդյունքի մասին տվյալները կցկտուր են, ըստ սիրիական կողմի դիրքային կորուստներ չունեն, բայց հակառակ կողմը խոսում է գրավված դիրքերի մասին, այստեղ հստակը միայն հարձակումն է:
Հետո տեսնում ենք հեռացող նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն առ այն՝ ԱՄՆ, Իսրայելը, Եգիպտոսը, Թուրքիան և Կատարը Գազայում հրադադարի հասնելու համար քայլեր են ձեռնարկում:
Այս «հրադադար» հաստատողների թիմը տարիներ առաջ որոշեց, որ Սիրիայում Ասադի նախագահությունը, անարգանք է Սիրիայում մեծամասնություն կազմող սունիներին և այդպես սկսվեց սիրիական ճգնաժամը, որի արդյունքում Սիրիան կորցրեց իր տարածքի գրեթե 70%-ը:
Ռուսաստանի ուղղակի ջանքերով Սիրիան կորցրածի մեծ մասը հետ բերեց և կարողացավ պահել պետականությունը:
Պետք չէ բացառել, որ այս «թիմը» փորձի Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել նաև սիրիական ճակատում, և տեղի ունեցողը կարելի է դիտարկել նաև այս համատեքստում՝ ռուս-ուկրաինական ճակատում Արևմուտքի շարունակական կորուստների և Ռուսաստանի հաջողությունների ֆոնին:

👍6
Forwarded from Boris Murazi🇦🇲
Նախագահ Քոչարյանը այսօր խոսեց 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների շարքերից ավտոմատով կրակողների մասին։ Որքան էր զարմանքս, որ եղան լրագրողներ, ովքեր զարմացան այդ ասվածի վրա։ Կրակող ցուցարարների կադրերը առաջին անգամ հրապարակել եմ ես, 2018-ից հետո։ Որքան էր զարմանքս, որ տեսա այդ կադրերը և որքան զարմացա, երբ իմացա, որ այս կադրերը եղել են մարտի 1-ի քննիչ հանձնաժողովի ձեռքին, բայց ոչ մի անգամ դրանք չեն հրապարակվել մինչև 2018 եղած իշխանության կողմից։ https://www.youtube.com/watch?app=desktop&v=LKKXU3tSOQ0
YouTube
Իրականությունը մարտի 1-ի իրադարձությունների մասին
👍6
Թուրքիայի տակ գտնվող Սիրիայի անջատողական վահաբիստ ահաբեկիչները մտան Հալեպ:
Այսպես համաժամանակյա է գործում ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը, մի տեղ հրադադար է հաստատում, մյուս տեղում նոր ահաբեկչական ակտ է անում:

👍4😢2
«Թրամփի պլանը» թեժացնում է Ռուսաստանի ազդեցության գոտիները:
Միջազգային մամուլում նոր հայտնված տերմինը՝ «Թրամփի պլան» կոչվածը, դա ռուս-ուկրաինական(ռուս-արևմտյան կոնֆլիկտ, ուկրաինական ճակատ) կոնֆլիկտը սառեցման մասին է, բայց ոչ ի շահ Ռուսաստանի, նպատակն այս ստատուս քվոյով պատերազմը կանգնեցնել է, ով որտեղ կանգնած է մնա տեղում, բացառությամբ Կուրսկի, որի մասով ուկրաինական կողմն ակնարկել էր, որ պատրաստ են դուրս գալու, եթե Թրամփին հաջողվի հասնել հրադադարի(մինչ Թրամփի գալը հնարավոր է Կուրսկում ուկրաինական կողմը կենդանի ուժ չունենա):
Որպեսզի մինչ այդ Ռուսաստանը ստրատեգիական հաջողությունների չհասնի ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը Ռուսաստանի համար խնդիրներ է ստեղծում:
Այս խնդիրների համատեքստում է Ռուսաստանի խորքերը հարվածելու Արևմուտքի կողմից Ուկրաինային տրված թույլտվությունը և սպառազինությունը, նոր սանկցիաները, որն արժեզրկել է ռուբլին(նպատակին չծառայեց, համատարած պանիկա չկա, որը ներքաղաքական խնդիրներ կստեղծեր), Աբխազիայում տեղի ունեցածը, Վրաստանում չդադարող և ավելի թեժացող ցույցերը, Հայաստանում ուժայինները այսպես կոչված սորոսականներին տալը, թուրք-իսրայելական օպերացիան Սիրիայի դեմ, որտեղ Իսրայելի վարչապետը սպառնաց Ասադին(Սիրիայի) Սադամի (Իրաքի) ճակատագրով(Ասադին մեղադրեց քիմիական զենք օգտագործելու նպատակի մեջ):
Ռուսաստանի պատասխանից է կախված հետագան, որը կարող է ի չիք դարձնել «Թրամփի պլան» կոչվածը:

👍4❤1
ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը Սիրիայում իրավիճակն ավելի է սրում և ճգնաժամը փոխակերպվում է քաոսի:
Այս ամենի նպատակի մասին նախորդ գրառման մեջ ավելի ծավալուն անդրադարձել էի, հիմնական նպատակը Ռուսաստանին թուլացնելն է, այդ պատճառով դաշինքը կարող է Հարավային Կովկասում նույն իրավիճակը ստեղծել իր կամակատար Ադրբեջանով՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիա սանձազերծելով:

👍5
Սիրիայից դրական լուրեր կան. սիրիական զինված ուժերին ռուսական օդուժի աջակցությամբ հաջողվում է կասեցնել ահաբեկիչների ծավալումը:
👍9❤6
Օրվա սիմվոլիկան պատահական ընտրված չէր. Հայոց պատմությունից դրվագներ(պետություն-եկեղեցի հակասություն, Հայաստանի առաջին բաժանումը 387թ., առանց կենտրոնական իշխանության Հայաստան):
Փարաջանով «Նռան գույնը», որի սիմվոլիկան խորքային պետության կառավարիչներին միշտ դուր է եկել(Մադոննա 2003, Լեդի Գագա 2020) բարոյական ռելյատիվիզիմի (սեռական կրքերի անբավարարվածություն, գույնն էլ խորհրդանշում է սեռականը և նյութականը) համատեքստում և բարոյական աբսալյուտիզմի համար պայքարողների դեմ որևէ գործողություն իրականացնելու(ռազմական, մշակութային) դեպքում:
Ռուսաստանի հյուսիսից մինչև Մերձավոր Արևելք մի շղթա է, որի մի հատվածը մենք ենք. Վրաստանի ներքաղաքական պիկը և սիրիական նոր ճգնաժամն ուղիղ անդրադարձ կարող է ունենալ Հայաստանի սահմանների և ներքաղաքականի վրա:

👍5💯4
ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի սցենարով շարժվող Հայաստանի իշխանություններն արտաքին թշնամի չունեն: Այդ սցենարով գործող իշխանությունների սպառնալիքը ներքին է՝ դաշինքի սցենարի դեմ դուրս եկողներն են:
Բանակի դեմ ոչ նոր սկսված արշավն այս համատեքստում է, Հայկական բանակն իրենց պետք է ներքաղաքական խնդիրներում և պաշտպանության իմիտացիա անելու համոր, ոչ թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը և բնական սահմանները պահելու և պաշտպանելու:

👍8❤1
Ռուսաստանի մեծագույն սխալը բարոյականության դաշտում է, իրենցով են չափում դիմացինին և ինքնահոսի են թողնում այն երկրների ներքաղաքականը, որոնց արտաքին սպառնալիքից իրենք են պաշտպանում:
Այս առումով մեղադրել չի կարելի. բարոյականություն կրողի համար անհասկանալի է նման անբարոյականությունը:
Երկու թարմ օրինակ՝ Հայաստանը և Սիրիան:
Ռուսաստանը պաշտպանում էր Հայաստանին, բայց հայ քաղաքական էլիտան հրապարակային և կոնֆիդենցիալ «քիրվայություն» էր անում թուրքի հետ, նույնը Սիրիան, իսկ նման գործելաոճի արդյունքն այլ չէր կարող լինել. «Ալմա Աթայի» հռչակագրից և միջազգային իրավունքից խոսողները և այդ տրամաբանությամբ գործողները մեզ տանում են սիրիական սցենարով:
Որպես հետգրություն. Ասադը Հայաստան է ժամանել 2009-ի հունիսին, հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009-ի հոկտեմբերին, 2014 թվականին Ասադն ու Էրդողանը «խնջույք» էին անում Բաղդադում:
Եթե այսքանից հետո էլ «թայվաբազություն» և «ջայլամություն» պետք է անենք, ուրեմն եղածները դեռ ծաղիկներն են:

👍13❤1👏1🥴1
Արևմտյան և թուրքական ամբողջ պրոպագանդան ցնծում է սիրիական իրադարձություններով, հիմնականը Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիան է գազի տեսքով Կատարից և Թուրքիայի «պատմական» տարածքների «ազատագրումը»: Թուրքիայում ցնծությունն այն աստիճան է հասել, որ խոսում են 82-րդ նոր նահանգի մասին Հալեպ կենտրոնով:
Հետաքրքիր է, որ թուրքերին դաս չեղավ Ռուսաստանի 2015 թվականի աշուն-ձմեռ «փաթեթը» և նրանք լուռ կատարում են իրենց հիմնական գործը՝ Արմուտքի սուր գործիքի՝ ընդդեմ Ռուսաստանի:
Ինչևէ, շատ գիրացնելը միտված է լինում զոհաբերման, ցավոք այս ներքին ուժային կոնյուկտուրայով և այս արտաքին քաղաքական կուրսով մեզնով էլ են գիրացնելու:

Արդարացիորեն հարց է ծագում, թե ինչպես Արևմուտքին հաջողվեց 2011-2015 թվականներին եղածից հետո 2015-16 թվականներին Սիրիա-Թուրքիա համագործակցության եզրեր և ռուս-սիրիական հակասություններ ստեղծել:
Այս ամենն արվեց քրդերով. 2016 թվականի մարտին Սիրիայի քրդերը հայտարարեցին Հյուսիսային Սիրիայի Դաշնություն հիմնելու մասին, ինչը միանգամից դատապարտվեց Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների կողմից: Հետո Ասադը հիշեց 2015-ի հոկտեմբերին քրդերին և իսլամական պետության դեմ կռվող ուժերին տրված ԱՄՆ 50 տոննա զինամթերքի օգնությունը և Սիրիայի քրդերին ռուսական աջակցությունը, որոնք ռուսական ավիացիայի մասնակցությամբ և զինամթերքով հարվածեցին Ազեզի շրջանին, որը կապում էր Թուրքիային Հալեպի հետ:
Այս ամենից հետո Էրդողանն ու Ասադը հիշեցին հին «սիրախաղը», որի կուլմինացիան տևեց 10 օր, նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը, Ասադի տապալումով: Ասադն ընտանիքով մեկնեց Մոսկվա, իսկ Սիրիայում մասնատման սցենար են քննարկում «հաղթողները», որը նաև հնարավորություն է տալու Մոսկվային անկաշկանդ գործելու, ինչու չէ նաև քրդերով, որոնք Լաթաքիայի լեռներում գտնվող սիրիական բանակի հատուկ ջոկատայինների հետ «կերաշխավորեն» Քաթարից Եվրոպա գնացող գազամուղը:
Կարծում եմ ծանոթ մեթոդ հիշեցրեց, որն Արևմուտքի կողմից կիրառվել է մեր վրա:
Արևմուտքից մեզ ասվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնացեք ուղիղ բանակցությունների առանց Արևմուտքի և Ռուսաստանի, որպեսզի արդյունքում հաղթի Արևմուտքը՝ Թուրքիայով և Ադրբեջանով՝ սիրիական սցենարով:

💯5❤3
Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմում
անցնում է հին փորձված մեթոդին՝ քանդել Ռուսաստանը ներսից: Սպանվել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ գեներալ-լեյտենանտ Կիրիլովը, հայտարարության մեջ նշվում է, թե իբր այդ գործողությունն արել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
Հատուկ ծառայությունների գործունեությունից քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, թե Արևմուտքի ազդեցության գոտում գտնվող երկրների հատուկ ծառայություններն ում լիարժեք վերահսկողության տակ են գտնվում և նման մակարդակի գործողություններին քանի երկրի հատուկ ծառայություններ են մասնակցում(ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել(ըստ հավաստի աղբյուրների 2022 թվականի մարտից Թուրքիայի արտաքին հետախուզությունն էլ միջուկային և մի քանի այլ ոլորտային ինֆորմացիաներից, մնացած այլ հարցերում նշված երկրների հատուկ ծառայությունների ինֆորմացիոն պատուհանից օգտվելու իրավունք ունի)):
Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ արվող գործողություններից և Արևմուտքի «հաջողություններով» Հայաստանում ցնծացողները ողջունում են Թուրքիայի մուտքը Հայաստան սիրիական սցենարով:

💯7❤1
Կարևորն այն չէ, թե ովքեր են անում հեղափոխությունը, կարևորն այն է, թե ովքեր են կանգնեցնում հեղափոխությունը:
Այսօր 20-րդ դարի մեծագույն չարիքներից մեկը՝ հոկտեմբերյան հեղափոխությունը, կանգնեցնողի և պատմության ընթացքը փոխողի՝ Իոսիֆ Ստալինի ծննդյան օրն է:

❤10
Հայաստանն աշխարհաքաղաքականի համատեքստում, Սիրիա-Հայաստան զուգահեռներ, տարածաշրջանային նոր մարտահրավերներ և մոտեցող սպառնալիք:
https://youtu.be/Xf7VBj-FOxM?si=0tTjAFKKQlaIg-vB
https://youtu.be/Xf7VBj-FOxM?si=0tTjAFKKQlaIg-vB
YouTube
Կա տեղափոխության վտանգ, չկա իշխանափոխության ռեսուրս. Ազատ Ադամյան /// ՊՐՈՖՖԱԿՏ
#ՊրոֆՖակտ
Հայկական երկրորդ հեռուստաալիք - http://tv.am/
YouTube - https://www.youtube/armh2
Facebook - https://www.facebook.com/armh2
Instagram – https://www.instagram.com/armh2tv/
Telegram – https://t.me/Lraber_h2 /

👍7❤1👏1
Հայաստանն աշխարհաքաղաքական իրողությունների համատեսքտում: Հաղորդումը նկարահանվել է դեկտեմբերի 14-ին:
https://youtu.be/2VOe0f1FYfs?si=sULPZWhMz5ReV5_m
https://youtu.be/2VOe0f1FYfs?si=sULPZWhMz5ReV5_m
YouTube
Նիկոլի ու Ասադի գործողությունները շատ նման են իրար․ արդյո՞ք նա դավաճան էր
#politik #news #Armenia
Պաշտոնական Կայք - http://politik.am/
Facebook: https://www.facebook.com/politikyou/
Telegram: https://t.me/politiknews

👍3
«Եթե փող չունես, մարդ չես, կամ այնքան մարդ ես, ինչքան փող ունես» , և ինչու՞ Toyota-ն դարձավ Lexus:
Սա Pax Americana-ի կամ Ամերիկյան աշխարհի գաղափարախոսության ամենախտացված ֆրազն է, որը վերաբերում է բոլորին, բացի ամերիկյան խորքային պետության կառավարիչներից(նրանք այլ հավատամքի և դավանանքի կրողներ են և որևէ կերպ չեն խախտում իրենց տրված «պատվիրանները»):
«Opel քշող համբալներ» կամ «հերոսը հարկ վճարողն է» արտահայտությունները նոր չեն, մոռացված հինն են, որոնք Հայաստան նոր են հասնում՝ նույն կենտրոնի պահանջով, իրենց օրակարգը սպասարկողների բերանով:
1920-ականների վերջին՝ ամերիկյան տնտեսության պիկին, նախքան մեծ ճգնաժամն Ամերիկայում նախագահ էր Քալվին Քուլիջը(ինչպես իրենից առաջ եղած նախագահները մինչև Մակ-Քինլի (1897թ) և նրանից հետո մինչև մեր օրեր, նրանք բոլորը եղել են ԱՄՆ խորքային պետության խամաճիկները և ասում ու անում են այն, ինչ ասում են Ամերիկայի իսկական բոսերը կամ ծխով լցված սենյակի մարդիկ(20-րդ դարի առաջին կեսին խորքային պետության կառավարիչներին նման կերպ էին կոչում)):
Ուրեմն այս Քուլիջը 1927 թվականին, դիմելով ԱՄՆ քաղաքացիներին, մի ճառ է արտասանում, որտեղ այսպիսի տողեր կային. «ամեն օր կառուցվող նոր գործարաններն Աստծու տաճարներ են, իսկ այն բանվորները ,որոնք 7-8 ժամ աշխատում են այնտեղ, իրենք զբաղված են ճշմարիտ փառաբանությամբ»:
Սա հարկ վճարողի ամերիկյան տարբերակի մասին:
Այս խոսքերը ցնցեցին Արևմտյան քրիստոնեական քաղաքակրթության մաս հանդիսացող ամերիկացիներին, բայց այս ցնցումը խիստ անցնցում անցավ, և հասկացան տարիներ առաջ ասված այն միտքը, թե «Նոր Ամերիկայում» չի կարող իշխող մշակույթ լինել, իշխողը պետք է մուլտիկուլտուրալիզմը լինի:
Արդարացված խորը մտահոգություն առաջացավ «ազատության» գաղափարներով տարված ռոմանտիկների շրջանում, որոնք հավատում էին ԱՄՆ «In God We Trust» կարգախոսին, բայց արդեն ուշ էր, նրանք այլևս կապ չունեին «Նոր Ամերիկայի» հետ և ոչինչ չէին կարող փոխել, բացի համբերությամբ սպասելուց, թե երբ պետք փլվի «Նոր Ամերիկան»:
«Նոր Ամերիկան» կայացրեց Առաջին համաշխարհային պատերազմը. մինչ պատերազմը ԱՄՆ-ը մոտ 3 մլրդ դոլարի փոխառություններ ուներ՝ Եվրոպայից վերցրած, իսկ պատերազմից հետո Եվրոպան էր 14 մլրդ դոլար պարտք ԱՄՆ-ին:
«Նոր Ամերիկայում» 1929 թվականից սկսված ճգնաժամն ավելի էր խորանում և ամբողջությամբ կլանելու էր Ամերիկային, եթե «օգնության» չհասներ իրենց ծնած, սնած Հիտլերը՝ սանձազերծելով Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Ի միջի այլոց, «Նոր Ամերիկայի» ամենահայտնի ամսագրերից Times-ը, 1938-ին Հիտլերին ճանաչել էր տարվա մարդ:
Երկու տարի առաջ այս օրերին էլ Էրդողանին էին ուզում «Նոբելյան մրցանակի» առաջադրել: Պատճառը նույնն է. «Նոր Ամերիկային» փրկելու խնդիր կա, գնալով ավելի է մոտենում վախճանը, որից փորձում են խուսափել նոր հիտլերներ ծնելով և մեծ պատերազմներով:
Որպես վերջաբան՝ «Opel քշող համբալների» ամերիկյան տարբերակի մասին:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտուլյացված ապառազմականացված Ճապոնիային թույլ տրվեց սկսել ավտոարդյունաբերությունը: 1960-ականներից ամերիկյան ավտոշուկաներում հայտնվեցին ճապոնական մեքենաները(Toyota, Nissan, Honda), որոնք շատ մատչելի էին և շնորհիվ ճապոնական ավտոարտադրողի՝ ԱՄՆ ցածր խավին հասանելի դարձան երկաթե նժույգները:
Սա դուր չէր կարող գալ մշակութային և կրթական ցածր ցենզ ունեցող, բայց շատ ֆինանսական միջոցներ ունեցող ամերիկյան հասարակության «բարձր» շերտին:
Արդեն 1980-ականներին քիչ եկամուտ ունեցող, սոցիալապես վատ ապրող մարդկանց պիտակավորում էին «Toyota վարող» պիտակով, բրենդային շոր-կոշիկ վաճառողներն արհամարհական վերաբերմունք էին դրսևորում նշված մակնիշների մեքենաներ վարողներին:
Մակնիշներն այնքան էին հեղինակազրկվել, որ 80-ականների վերջին փոխեցին իրենց մակնիշների անունները. Toyota-ն դարձավ Lexus, Nissan-ը՝ Infiniti, Honda-ն՝ Acura:

👍8❤4