Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
Այս շատ մեծ աշխարհագրություն ունեցող, թանձրաբարդ աշխարհաքաղաքական իրողությամբ պայմանավորված՝ «Ֆարլեյի օրենքով» հոկտեմբերի կեսից առաջ Հայաստանում սպասվում են իրադարձություններ, որոնք կարող են ընդհուպ հասցնել հայկական մայդանի, իսկ դրանից առաջ թիրախավորվում է Հայկականության գրեթե երկուհազարամյա երաշխավոր Հայ առաքելական եկեղեցին և Հայոց պետականության գոյության երաշխավոր Ռուսաստանը:
👍72
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը. Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ
8💯3👍2
Սուրբ է Արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու ազատատենչ հայոց Նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը։ Սուրբ է այս տեղը, ուր, Հայոց առաքելապատիվ Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Աստծո Միածին Որդին երկնքից իջավ և լուսազարդելով այս նվիրական վայրը՝ հաստատեց համայն հայության հոգևոր կենտրոնը, սրբություն սրբոց միածնաէջ Մայր Տաճարը։ Հիրավի, Սուրբ Էջմիածինը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անգին պարգևն է մեր ազգին ու Աստծո անսպառ օրհնությունների մատռվակը աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։

Քրիստոսի կողմից հիմնադրված ոսկեխարիսխ այս սրբավայրը մշտապես լինելու է ազգային ու հոգևոր կյանքի առանցքը, քանզի Արարատահայաց Սուրբ Էջմիածինը Աստվածադրոշմ է, Սուրբ և անկորնչելի։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ
👍92👎1
Հայաստանում ընթացող պերմանենտ հեղափոխությունն անհապաղ կանգնեցնելու անհրաժեշտության, նոր արհավիրքից խուսափելու տարբերակի մասին և ոչ միայն:

https://www.youtube.com/live/qtye37eoUUQ?si=IHIdN_PaJucp7X03
👍6
Հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնո՞ւմ են:
Առաջին հայացքից աբսուրդային է թվում, թե ինչպես կարող է Հայաստանի գրեթե կեսի չափ տարածք ունեցող Արցախը միտումնավոր կորցրած, հազարավոր հայորդիների «հանուն ոչնչի» զոհած Նիկոլի շահը համընկնի հայի և Հայաստանի շահի հետ:

Հիմա ավելի պարզ. դեպի Արևմուտք գնացող Հայաստանի ղեկավարը, եթե մեր օրերում լիներ Հայաստանը ծովից ծով հասցրած Տիգրան Մեծը, արդյունքը նույնն էր լինելու՝ չնչին տարբերությամբ:

Այս աղետը շարունակական է լինելու, քանի Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, կամ քաղաքագիտական լեզվով՝ շարժվում է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի կանխորոշված սցենարով, որտեղ Հայաստանն այս դաշինքին հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել այս դաշինքի թշնամի Ռուսաստան-Չինաստան-Իրան փաստացի դաշինքին:

Այսինքն՝ Հայաստանը շարժվում է այն ուժերի սցենարով, որով Հայաստանը պետք է զոհաբերվի մեր դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ պայքարում՝ Արցախի օրինակով: ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի սցենարով շարժվող Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, 150 հազար մարդու հայրենազրկեց, դարձրեց տնավեր, որպեսզի տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում , թուլացնի Ռուսաստանի դիրքերը: Այս ամենն արվեց «հանուն անկախության և ինքնիշխանության» կեղծ լոզունգով՝ էմոցիոնալ ֆոնն ապահովելով, թե իբր այս ամենն արվում է հանուն խաղաղության. սա է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի փափուկ ուժ կոչվածը:

Հայաստանն արցախյան սցենարից զերծ պահելու համար հարկավոր է կանգնեցնել պերմանենտ(շարունակական) հեղափոխությունը(արևմտականացումը, նատօ-ականացումը, վիլայեթացումը՝ ընկալումն ըստ ճաշակի, քանի որ բնույթով և բովանդակությամբ նույնն է):

Ցանկացած երկրի արտաքին և ներքին քաղաքականության հիմնական մասն իրականացնում են ուժային կառույցները, այսինքն՝ արևմտյան սցենարն իրականացվում է Նիկոլի և Հայաստանի ուժայիններով, վերջիններս նաև Նիկոլին պահում են արևմտյան սցենարի ռելսերի մեջ:

Նիկոլը լավ հասկանում է՝ առանց իշխանության իր ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ, երաշխավորված չէ իր իշխանության լինելը արևմտյան սցենարից շեղվելու պարագայում(որի զգուշացումը եղավ արդարադատության նախարարի հրաժարականի դեպքով՝ նատօ-ական հին գվարդիականի ձեռամբ), և վերջապես, որպես սևագործի ինչ-որ մի պահի Արևմուտքի կողմից կարող է զոհաբերվել՝ հետքերը մաքրելու, հասարակության մեջ եղած ատելության բարձր մակարդակը պարպելու և այդ ալիքի վրա նոր նատօ-ական բերելու համար:

Արդեն կարող ենք վերադառնալ «աբսուրդային մտքին»՝ հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնում են՝ Հայաստանի ուժայինների դիվերսիֆիկացիայով, ասել է թե՝ հայաստանակենտրոն, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հստակ գնահատական տվող, Հայաստան-Ռուսաստան դաշնակցությանն այլընտրանք չփնտրող մարդկանց վստահել որոշ ուժային կառույցներ, կամ գոնե շտկել 2016 թվականի փետրվարը, երբ հակահետախուզություն իրականացնող գլխավոր կառույցը հայտնվեց ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի լիակատար ազդեցության ներքո։
👍8
Արևմուտքը բազմիցս անուղղակի ձևով ասել է, երբ և ինչպես Հայաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ դա հասկանալն այդքան էլ բարդ չէ: Հայաստանը որքան շուտ դառնա թուրքական վիլայեթ, այնքան շուտ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այդ նպատակով է նաև ընթացող ստորագրահավաքը:
👍5😢1💯1
«Հայ իրականության մեջ պահպանողականները բաժանվում էին երկու թևի՝ ծայրահեղ պահպանողականներ և ազգային պահպանողականներ:
Ծայրահեղ պահպանողական թևը ներկայացնում էին Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը, Մսեր և Զարմայր Մսերյանցները, Առաքել Արարատյանը և ուրիշներ: Նրանք ազգության խարիսխը և հիմքը համարում էին Հայ առաքելական եկեղեցին, գրաբարը, հայրենի ավանդույթները: Նրանք հատկապես հավատարմություն ու երախտագիտություն էին սերմանում ռուսական կողմի հանդեպ:

Ազգային-պահպանողական թևը գերագույն հեղինակություն համարում էր հայոց ազգը, ոչ թե եկեղեցին:
Ազգային պահպանողականները Հայաստանի ազատագրությունը շաղկապում էին արևմտյան տերությունների հետ:
Նրանց գաղափարական առաջնորդն էր Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը(Խրիմյան Հայրիկ), որի շուրջը համախմբվել էին նրա սաները և համակիրները՝ Գարեգին Սրվանձտյանը, Երեմի և Արիստակես Տևկանցները և ուրիշներ»:

Հայոց պատմություն, XIX դար, վերջին քառորդ:

XXI դարում հայն ու Հայաստանը կրկին նույն խնդիրն ունեն, բարեբախտաբար մեր օրերում տեղերը փոխվել են, ազգային-պահպանողականները(ազգայնականներ) այդքան մեծ ազդեցություն չունեն:
👍6
Վրաստանում վրացական «մայդանի» մեկնարկը տրվեց: Հուսանք իշխանությունները կամք կդրսևորեն և չեն հանձնվի:
👍6😢1
Հայաստանում հանրային կարծիքը հիմնականում ձևավորվում և կառավարվում է «Facebook» սոցիալական կայքով: «Համար 2-ի» կամ «Էռատո» անվամբ մատանի կրողի գլխավորությամբ՝ կրթության զարգացման անվան տակ ֆեյսբուքյան քարոզչական ակտիվի հետ ինտենսիվ շփումները կարող է վկայել սպասվող աղետին մասին: Շփումների նպատակը «ճիշտ» և համակարգված տեղեկատվական քարոզչությամբ զբաղվելն է ճգնաժամային իրավիճակում:

Նշենք նաև՝ ակտիվի հիմնական հատվածը 44-օրյա պատերազմի ժամանակ լավ փորձ է ձեռք բերել:
💯4😢1
Դոլարի վախճանը կամ նոր համաշխարհային արժույթի ծնունդը:
👍52👏1
Խոշաբի ճակատամարտից մինչև արևմտյան մուլտիկուլտուրալիզմ, առաջին հանրապետության ճակատագրական սխալը, երրորդ հանրապետության գոյության իմաստազրկումը և ոչ միայն:

https://www.youtube.com/live/89kxSYzRTSk?si=nec97SM3-G56Digf
👍7💯1
Մոլդովայի և Վրաստանի ընտրությունների արդյունքներից, Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Նիկոլի մասնակցությունից հետո՝
հոկտեմբերի 27-ին ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի հին գվարդիական Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին սպառնում է «նոր հոկտեմբերի 27-ով», այսօր «ազատություն» ռ/կ-ը գրում է՝ քպ-ականները մտադիր են վերջինիս հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Նոր հոկտեմբերի 27» կարող է լինել այն ժամանակ, եթե Նիկոլը չգնա ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի սցենարով, սրա մասին էր ակնարկում Անդրանիկ Քոչարյանը, որը բոլորից լավ հասկանում է Նիկոլը:
👍4
Աշխարհում վատ ու լավ ժողովուրդներ չկան, կա լավ ու վատ էլիտա, ըստ էլիտայի գործունեության տրամաբանության շարժվում և կենցաղում նմանվել են փորձում ժողովրդական լայն զանգվածները:

Ամերիկյան ընտրությունները մոլորության մեջ են գցել ոմանց, նրանք կարծում են, թե Թրամփին ժողովուրդն է ընտրել: Մինչդեռ իրականում նրան ընտրել են ամերիկյան խորքային պետության կառավարիչները՝ ամերիկյան էլիտան, կամ Նոր Ամերիկայի տերերը(մասնագետների մի մասը «Նոր Ամերիկայի» ծնունդը համարում է 1896 թվականի ընտրությունները՝ Մակ-Քինլի նախագահությունով, մի մասը 1912-ը Pax Americana-ի հիմնադիր Վուդրո Վիլսոնով):
👍5
Ամերիկյան խորքային պետության ձիով քայլը: Թրամփ նախագահ:

ԱՄՆ նախընտրական քարոզարշավն անցնում էր «կատաղի», իսկ հետընտրականը՝ անցնցում և հանգիստ: Այնինչ ընտրություններից առաջ հայտնի լրատվականների գլխագրերում երևում էին հոդվածներ, թե ինչ սարսափելի իրադարձություններ են լինելու, եթե անցնի Թրամփը, կամ եթե անցնի Հարիսին: Անցավ Թրամփը, բայց ոչ մի արտառոց բան չեղավ, վերջինիս «անողոք» թշնամիները»՝ դեմոկրատները՝ ի դեմս Բայդենի և Հարիսիի, պարտությունը հանգիստ տարան՝ լինելով իշխանության:

Ինչու՞ Թրամփը:

Թրամփի ամբողջ քարոզարշավը կառուցված էր մի խտացված բովանդակային տողի մեջ՝ «հետ եմ բերելու Ամերիկայի երբեմնի փառքը», այսինքն՝ վերադարձնել աշխարհի միակ հեգեմոն Ամերիկայի կարգավիճակը, որին սպառնում է Ռուսաստան-Չինաստան-Իրան մարտավարական դաշինքը՝ աշխարհին «բազմաբևեռ աշխարհ» առաջարկությամբ:

Ամերիկյան հեգեմոնիան պահելու համար պետք է չեզոքացնել բազմաբևեռ աշխարհի կառուցողների՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան մարտավարական, ոչ քաղաքակրթական դաշինքը:

Արևմուտքը՝ ի դեմս Թրամփի, այդ նպատակով առաջին փուլում կօգտագործի փափուկ ուժի գործիքակազմով ընթացող կոնֆլիկտների սառեցումը և առաջին հերթին ռուս-ուկրաինական կոնֆլիկտը՝ Ռուսաստանին դիտարկելով բազմաբևեռ աշխարհի գլխավոր ճարտարապետ:

Տրամաբանական է՝ Արևմուտքը չի կարող Ռուսաստանի շահերից բխող երկարաժամկետ առաջարկ անել, կօգտվի կարճաժամկետ՝ հօգուտ իր շահերի առաջարկից:

Այս տարբերակին ակտիվորեն կաջակցեն այն ուժերը, որոնք ՆԱՏՕ-ին մտցրին Հարավային Կովկաս: Եթե Ռուսաստանը գնա այս սցենարով՝ առանց Խարկովի, Սումիի և Օդեսայի մարզերն ազատագրելու, ապա մոտ ապագայում Ռուսաստանում իշխանության կգան մարդիկ, ովքեր աշխատել են և կաշխատեն միաբևեռ, ամերիկակենտրոն աշխարհի օգտին:

Այս սցենարի վիժեցման մի քանի տարբերակ կա՝ սկսած Ռուսաստանի կողմից արևմտյան առաջարկի մերժումից մինչև Մերձավոր Արևելքում չսառչող կոնֆլիկտից տարածվող պատերազմ:

Տաք պատերազմում ավելի «օգտակար» կլինի արդեն էքսցենտրիկ Թրամփը, որը «հանուն» Ամերիկայի կգնա ամեն ինչի: Այստեղ տրամաբանական հարց կառաջանա՝ ինչ կլինի Թրամփին, եթե շեղվի ամերիկյան խորքային պետության սցենարից, ամենատրամաբանական պատասխանն այս է՝ փամփուշտն այս անգամ գլխին կդիպչի:

Նման նախադեպ Ամերիկայում եղել է Քենեդու դեպքում և Նիքսոնի, առաջինին փամփուշտը «պատժեց», երկրորդն արագ հանձնվեց և հրաժարական տվեց:

Քենեդու դեպքի մասին նաև հիշել էր Թրամփին աջակցող Ռոբերտ Քենեդին՝ սպանության մեջ մեղադրելով ԿՀՎ-ին:
👍3
Forwarded from Boris Murazi🇦🇲 (B M)
Միքայել Մինասյանը ճիշտ է ասում, որ ժողովուրդն է մեղավոր։ Հենց ժողովուրդն էր, որ ռադիոտան դուռը կոտրած, ըստ էության հանցագործություն գործած Փաշինյանին չձերբակալեց։ Լսել եմ, որ ժողովուրդը մինչև 2018 թվականն էլ ամսական 50 հազար դոլար փող է տվել Նիկոլին, իբր թերթն է առել։ Ախ այդ ժողովուրդը
👍10
Խոսել ենք ամերիկյան ընտրություններից, բազմաբևեռ և միաբևեռ աշխարհից, համաշխարհային նոր իրողություններից, Հայաստանում տեղափոխության վտանգից և իշխանափոխության համար սակավ ռեսուրսներից և ոչ միայն:

Հետաքրքիր և բովանդակային զրույց ստացվեց:

https://youtu.be/oz7vBwZJz7A?si=7SNR8apUb_Pe3B2y
👍91
Կրկին նոր իրողությունների մասին, հաղորդումը նկարահանվել է նոյեմբերի 9-ին, շապիկի նկարը դրանով է պայմանավորված, իսկ քննարկումը եղել է բարոյական և աշխարհաքաղաքականի համատեքստում:

https://youtu.be/3DDUgFjuhKo?si=ijpOfVZBgRjPm1-p
👍31
17.11.2020թ.
💯95👍4