Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
Հայաստանը պետք է պատրաստ լինի սոված և ցուրտ ձմեռների, որպեսզի «քրիստոնյա» Հայաստանը գեղեցկության մրցույթներում տռանսգենդերները ներկայացնեն և 9-13 տարեկան երեխաները դպրոցում սեռական կրթություն ստանան, բայց պետք է նշել, որ այս ամենի համար Հայաստանն առաջին մեծ քայլն արել է՝ Արցախը զոհել է հանուն այս արժեքների:
💯6😢3👍2
Ժողովուրդին չի կարելի մեղադրել:

Մի քիչ տուրք տանք մաթեմատիկային:
Գոյություն ունի 100%-ոց հանրությունը:
Հանրության 4-5%-ն ազգի ընտրյալներն են, 4-5%-ն ազգի թերմացքը(տականքը), մնացածը, անիրազեկ, միամիտ, լավ հույսով ապրող, ականջահաճո խոսքերին հեշտ հավատացող ժողովուրդը:

Իշխանության համար պայքարն այս երկու խմբերի մեջ է լինում, հաղթեցին ընտրյալները(ցավոք ընտրյալները միշտ պառակտված են լինում) ժողովուրդը գործում է ընտրյալների գործողությունների տրամաբանությամբ, հաղթեց թերմացքը(տականքը)` նրանց գործողությունների տրամաբանությամբ:

Ահա, թե ինչու չի կարելի մեղադրել ժողովուրդին:
👍5💯2
Իսրայելի գործողությունները Լիբանանում ևս մեկ անգամ ապացուցեցին՝ աշխարհի պատմության մեջ ամենաազգայնամոլական գաղափարախոսությունը սիոնիզմն է(հուդայականություն,թալմուդ):
👍5💯2
«ՀԱՊԿ-ը Հայաստանի ինքնիշխանության և պետականության համար սպառնալիք է»:
Սա Նիկոլի խոսքերն են, այն Նիկոլի, որը կարգվեց գունավոր հեղափոխության գլուխ, որպեսզի Հայաստանը թուրքական վիլայեթի վերածի և Ռուսաստանին հանի տարածաշրջանից, բայց 44-օրյա պատերազմից հետո օրակարգը փոխվել է: Այժմ Նիկոլի գլխավոր նպատակն իր ֆիզիկական անվտանգությունն է, որն այս պահին երաշխավորում է իր իշխանության լինելը, իսկ իր իշխանության լինելիությունը երաշխավորում է հայի և Հայաստանի հաշվին աշխարհաքաղաքական բևեռների տակ պառկելը՝ ըստ պատեհ աշխարհաքաղաքական եղանակի:

Այսօր պետական պրոպագանդան դաշտ է նետել մի տեսանյութ, թե իբր մի խումբ մարդիկ ռուսական աջակցությամբ փորձել են հեղաշրջում կազմակերպել, սրան զուգահեռ Նիկոլը համաժողովի ընթացքում հնչեցնում է այս գրառման առաջին տողը և մի շարք այլ հակառուսական հայտարարություններ:

Այս՝ դեռ ոչ առարկայական, տեղեկատվական հակառուսականության պատճառը մեկն է, խուսափել Հայաստանում Արևմուտքի կողմից սպասվող «մայդանից», որը կարող է սկսել հոկտեմբերի երկրորդ կեսից, իսկ թե ինչի հոկտեմբերի երկրորդ կեսից, այդ էլ պայմանավորված «Ֆարլեյի օրենքով», որի մասին ավելի երկար կփորձեմ գրել:
👍5
Հայոց պատմության օրացույցում մեկ սև օր էլ ավելացավ՝ սեպտեմբերի 19՝ հայաթափվեց Արցախը:

Այս օրը պետք է հիշվի ոչ միայն սգի օր, այլ նաև ամոթի, քանզի Հայաստանում իշխում էին մարդիկ, որոնք նպաստեցին այդ ամենին, իսկ հենց այդ օրերին հրճվանքով հետևում էին, թե ինչպես է թշնամին իր հատուկ ջոկատայիններով կազմակերպված կոտորած անում՝ թեթև զենքերով կիսազինված, սոված, գրեթե մեկ տարի շրջափակման մեջ եղած մեր հայրենակիցներին:

Բայց մենք այսքանից հետո պարզամիտների նման ենք մեզ պահում՝ հիմնականում խոսում ենք հետևանքից, ոչ թե պատճառից, իսկ քանի մենք անկեղծ և անաչառ չենք մենք մեր վերլուծություններում և գնահատականներում, միշտ նոր նման հետևանքներ ենք ունենալու:

Նոր հետևանքներ չունենալու համար, գոնե այս պահին պետք է գնահատական տանք, թե ինչպես և ովքեր, դրսից և ներսից ծնեցին և սնեցին Նիկոլին և իր թիմին, որոնք էլ գունավոր հեղափոխություն արեցին, սա կլինի «ապրիլի 23» հետևանքի պատճառը:

«Նոյեմբերի 9» հետևանքի պատճառին գնահատական տալու համար պետք է մեծ մասամբ հենվենք «ապրիլի 23»-ի վրա, բայց պետք է գնահատական տրվի 2020 թվականի Արցախի ընտրություններում՝ Արայիկ Հարությունյանի աջակիցներին, թե այստեղի, թե Արցախի:

«Սեպտեմբերի 19» հետևանքի պատճառից խոսելիս պետք է ճանաչենք վաշխառուի ներսի և դրսի աջակիցներին, «հասկանանք», թե ինչի էր տարածաշրջանային խաղացողների դեմ աշխարհաքաղաքական տեքստեր ասում, ինչի էր ռուսական զորախմբի դեմ ակցիաներ կազմակերպում և ինչպես «ստացվեց» բանակի վառելիքի ռեզերվի պայթյունը:

Երբ այս հարցերով «անխաթր» և անաչառ լինենք, նոր նման հետևանքներ չեն լինի և հնարավոր կլինի շտկել հետևանքները:
👍6💯2
«Հիվանդը» մարմնի կեսը կորցրած վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ պառկած է, հարազատներն աղոթում են, որպեսզի չմահանա, կողքի փողոցի տղաները դհոլ զուռնով մի ծաղրածուի հետ եկել են վերակենդանացման բաժանմունք՝ հիվանդի ծնունդը շնորհավորում:

«Շնորհավոր»:
👍3😢2👏1
Հայաստանը համաշխարհային քաղաքականության համատեքստում. համաշխարհային քաղաքականությունը «Ֆարլեյի օրենքով»: Հնարավոր զարգացումներ:

«Ֆարլեյի օրենքը» վերաբերում է ամերիկյան ընտրութուններին: Անվանումը ստացել է 20-րդ դարի կուսակցական աճպարար Ջեյմ Ֆարլեյի գործունեության արդյունքում: «Օրենքի» էությունը հետևյալն է. ընտրական տարվա հոկտեմբերի կեսերին ամերիկացիները ներքուստ որոշում են, թե ում են կողմ քվեարկելու, նրանց որոշումը կարող է փոխել պատերազմը, ընտրյալի հանկարծակի մահը կամ հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի 5-ը կատարվող որևէ խոշոր իրադարձություն:

Վերը նշվածի համատեքստում «Նյու-Յորք Դեյլի նյուս»-ի՝ 1956 թվականի նոյեմբերին հրատարակված հոդվածից մի հատված. «Պետքարտուղարության, Պենտագոնի և քաղաքական երկու կուսակցությունների գլխավոր դեմքերը չեն կասկածում, որ Իսրայելը Եգիպտոսի դեմ ռազմական գործողություններ է սկսել լիակատար համոզմամբ, որ Միացյալ Նահանգները երկրի նախագահի ընտրությունների նախաշեմին հրեական պատերազմի դեմ չի համարձակվի որևէ բան ձեռնարկել, այլ հակառակը՝ ամեն բան կանի, որպեսզի Իսրայելը հաղթի»:

«Ֆարլեյի օրենք»-ի մասին նման երկար նախաբանի պատճառն օրեր առաջ ՄԱԿ ԳԱ-ի պաղեստինյան հարցով բանաձևի ընդունումն էր և քվեարկությունը, որտեղ 124 պետություն աջակցել էր բանաձևին, 14 պետություն՝դեմ եղել, 43 պետություն՝ ձեռնպահ մնացել քվեարկությունից: 14 դեմ պետություններից էին ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունգարիան և Չեխիան:

Քվեարկությունը խոսում է այն մասին, որ իրականում Ամերիկայում իշխում են այն մարդիկ, ովքեր ստեղծել են Իսրայել պետությունը:

Ներկայիս գլոբալ հակամարտությունը տեղի է ունենում երկու հիմնական խմբերի միջև՝ ՆԱՏՕ-Իսրայել դաշինքն ընդդեմ Ռուսաստան-Չինաստան-Իրան փաստացի դաշինքի:

Հակամարտության էությունը բազմաբևեռ և միաբևեռ աշխարհն է:

ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի նպատակը միաբևեռ աշխարհ կառուցելն է, որտեղ նրանք,ունենալով հեգեմոն դեր, աշխարհը տանելու են մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ համաշխարհային կառավարություն տրամաբանությամբ:

Ռուսաստան-Չինաստան-Իրան դաշինքը այս ամենին հակադրում է պետությունների սուվերենության գաղափար՝ մշակութային ինքնատիպության պահպանմամբ, գիտատեխնիկական և տնտեսական համագործակցությամբ:

Սառը պատերազմից անմիջապես հետո սկիզբ առած այս գլոբալ հակամարտությունը , անցնելով մշակութային-հոգեբանական, ֆինանսատնտեսական մեծ պատերազմները, հասել է մեծ ռազմական առճակատման փուլին:

«Ֆարլեյի օրենք»-ի հիշատակման ամբողջ իմաստն այն է, որ միաբևեռ աշխարհ կառուցողների ճամբարում գործում են Իսրայելի շահերով՝ ամբողջ Հավաքական Արևմուտքի երկրներով և նրանց արբանյակ երկրներով, և ըստ «օրենք»-ի «գործը» սկսելու հավանական ժամկետը հոկտեմբերի կեսից նոյեմբերի 5-ն է:

«Գործ» կոչվածը պետք չէ դիտարկել միայն տաք պատերազմի տեսքով, կլինեն երկրներ, որտեղ ներքաղաքական իրավիճակը կաշխատի հօգուտ ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի:

Այս ամենը պրոյեկտենք Հարավային Կովկասի վրա:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին բաց տեքստով, ուղիղ ասաց՝ սպասվող ընտրությունները քաղաքական չեն, գոյաբանական են, այսինքն՝ Վրաստանը որոշելու է լինել ՆԱՏՕ-Իսրայել առանցքի հետ, կամ այս առանցքի դեմ, ինչն անցնցում չի կարող լինել:

Ադրբեջանը զինվում և զորավարժություններ է անում, Ալիևի և Ադրբեջանի պետական հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմացմանը:

Հայաստանի դեպքում խնդիրը շատ ավելի բարդ է. ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը մի կողմից «հայկական մայդան» է փորձում կազմակերպել(Նիկոլի հակառուսական հայտարարությունների և ԱԱԾ «բացահայտման» պատճառն Արևմուտքից վախն է), մյուս կողմից հրապարակ է նետել «Զանգեզուրի միջանցքի» հարցի արագ լուծումը, որն ուզում են լուծել ռազմական ճանապարհով, որի դեպքում կհասնեն իրենց պլան մաքսիմումին՝ Հարավային Կովկասը մեծ պատերազմի նոր թատերաբեմ:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի հակառակորդը մեր բնական դաշնակից Ռուսաստանն է, որն արտաքին ճակատից զատ կատաղի պայքարի մեջ է ներսում՝ թշնամի դաշինքին ծառայողների դեմ, պայքարն այնքան է սրվել, որ Սոլովյովն իր եթերում ակնարկում է Պուտինի հրաժարականի մասին:

Հարավային Կովկասը Մեծ Մերձավոր Արևելքի հյուսիսային դարպասն է, որտեղ դաշինքի գլխավոր դերակատար և Մերձավոր Արևելքի առանցքային պետություն Իսրայելի ցեղասպան պատերազմը Գազայից տեղափոխվում է Լիբանան՝ հավանաբար «օրենքով», այսինքն՝ հոկտեմբերից կսկսվի իրական լայնամասշտաբ պատերազմ:
👍4
Այս շատ մեծ աշխարհագրություն ունեցող, թանձրաբարդ աշխարհաքաղաքական իրողությամբ պայմանավորված՝ «Ֆարլեյի օրենքով» հոկտեմբերի կեսից առաջ Հայաստանում սպասվում են իրադարձություններ, որոնք կարող են ընդհուպ հասցնել հայկական մայդանի, իսկ դրանից առաջ թիրախավորվում է Հայկականության գրեթե երկուհազարամյա երաշխավոր Հայ առաքելական եկեղեցին և Հայոց պետականության գոյության երաշխավոր Ռուսաստանը:
👍72
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը. Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ
8💯3👍2
Սուրբ է Արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու ազատատենչ հայոց Նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը։ Սուրբ է այս տեղը, ուր, Հայոց առաքելապատիվ Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Աստծո Միածին Որդին երկնքից իջավ և լուսազարդելով այս նվիրական վայրը՝ հաստատեց համայն հայության հոգևոր կենտրոնը, սրբություն սրբոց միածնաէջ Մայր Տաճարը։ Հիրավի, Սուրբ Էջմիածինը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անգին պարգևն է մեր ազգին ու Աստծո անսպառ օրհնությունների մատռվակը աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։

Քրիստոսի կողմից հիմնադրված ոսկեխարիսխ այս սրբավայրը մշտապես լինելու է ազգային ու հոգևոր կյանքի առանցքը, քանզի Արարատահայաց Սուրբ Էջմիածինը Աստվածադրոշմ է, Սուրբ և անկորնչելի։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ
👍92👎1
Հայաստանում ընթացող պերմանենտ հեղափոխությունն անհապաղ կանգնեցնելու անհրաժեշտության, նոր արհավիրքից խուսափելու տարբերակի մասին և ոչ միայն:

https://www.youtube.com/live/qtye37eoUUQ?si=IHIdN_PaJucp7X03
👍6
Հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնո՞ւմ են:
Առաջին հայացքից աբսուրդային է թվում, թե ինչպես կարող է Հայաստանի գրեթե կեսի չափ տարածք ունեցող Արցախը միտումնավոր կորցրած, հազարավոր հայորդիների «հանուն ոչնչի» զոհած Նիկոլի շահը համընկնի հայի և Հայաստանի շահի հետ:

Հիմա ավելի պարզ. դեպի Արևմուտք գնացող Հայաստանի ղեկավարը, եթե մեր օրերում լիներ Հայաստանը ծովից ծով հասցրած Տիգրան Մեծը, արդյունքը նույնն էր լինելու՝ չնչին տարբերությամբ:

Այս աղետը շարունակական է լինելու, քանի Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, կամ քաղաքագիտական լեզվով՝ շարժվում է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի կանխորոշված սցենարով, որտեղ Հայաստանն այս դաշինքին հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել այս դաշինքի թշնամի Ռուսաստան-Չինաստան-Իրան փաստացի դաշինքին:

Այսինքն՝ Հայաստանը շարժվում է այն ուժերի սցենարով, որով Հայաստանը պետք է զոհաբերվի մեր դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ պայքարում՝ Արցախի օրինակով: ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի սցենարով շարժվող Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, 150 հազար մարդու հայրենազրկեց, դարձրեց տնավեր, որպեսզի տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում , թուլացնի Ռուսաստանի դիրքերը: Այս ամենն արվեց «հանուն անկախության և ինքնիշխանության» կեղծ լոզունգով՝ էմոցիոնալ ֆոնն ապահովելով, թե իբր այս ամենն արվում է հանուն խաղաղության. սա է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի փափուկ ուժ կոչվածը:

Հայաստանն արցախյան սցենարից զերծ պահելու համար հարկավոր է կանգնեցնել պերմանենտ(շարունակական) հեղափոխությունը(արևմտականացումը, նատօ-ականացումը, վիլայեթացումը՝ ընկալումն ըստ ճաշակի, քանի որ բնույթով և բովանդակությամբ նույնն է):

Ցանկացած երկրի արտաքին և ներքին քաղաքականության հիմնական մասն իրականացնում են ուժային կառույցները, այսինքն՝ արևմտյան սցենարն իրականացվում է Նիկոլի և Հայաստանի ուժայիններով, վերջիններս նաև Նիկոլին պահում են արևմտյան սցենարի ռելսերի մեջ:

Նիկոլը լավ հասկանում է՝ առանց իշխանության իր ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ, երաշխավորված չէ իր իշխանության լինելը արևմտյան սցենարից շեղվելու պարագայում(որի զգուշացումը եղավ արդարադատության նախարարի հրաժարականի դեպքով՝ նատօ-ական հին գվարդիականի ձեռամբ), և վերջապես, որպես սևագործի ինչ-որ մի պահի Արևմուտքի կողմից կարող է զոհաբերվել՝ հետքերը մաքրելու, հասարակության մեջ եղած ատելության բարձր մակարդակը պարպելու և այդ ալիքի վրա նոր նատօ-ական բերելու համար:

Արդեն կարող ենք վերադառնալ «աբսուրդային մտքին»՝ հայի, Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնում են՝ Հայաստանի ուժայինների դիվերսիֆիկացիայով, ասել է թե՝ հայաստանակենտրոն, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հստակ գնահատական տվող, Հայաստան-Ռուսաստան դաշնակցությանն այլընտրանք չփնտրող մարդկանց վստահել որոշ ուժային կառույցներ, կամ գոնե շտկել 2016 թվականի փետրվարը, երբ հակահետախուզություն իրականացնող գլխավոր կառույցը հայտնվեց ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի լիակատար ազդեցության ներքո։
👍8
Արևմուտքը բազմիցս անուղղակի ձևով ասել է, երբ և ինչպես Հայաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ դա հասկանալն այդքան էլ բարդ չէ: Հայաստանը որքան շուտ դառնա թուրքական վիլայեթ, այնքան շուտ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այդ նպատակով է նաև ընթացող ստորագրահավաքը:
👍5😢1💯1
«Հայ իրականության մեջ պահպանողականները բաժանվում էին երկու թևի՝ ծայրահեղ պահպանողականներ և ազգային պահպանողականներ:
Ծայրահեղ պահպանողական թևը ներկայացնում էին Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը, Մսեր և Զարմայր Մսերյանցները, Առաքել Արարատյանը և ուրիշներ: Նրանք ազգության խարիսխը և հիմքը համարում էին Հայ առաքելական եկեղեցին, գրաբարը, հայրենի ավանդույթները: Նրանք հատկապես հավատարմություն ու երախտագիտություն էին սերմանում ռուսական կողմի հանդեպ:

Ազգային-պահպանողական թևը գերագույն հեղինակություն համարում էր հայոց ազգը, ոչ թե եկեղեցին:
Ազգային պահպանողականները Հայաստանի ազատագրությունը շաղկապում էին արևմտյան տերությունների հետ:
Նրանց գաղափարական առաջնորդն էր Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը(Խրիմյան Հայրիկ), որի շուրջը համախմբվել էին նրա սաները և համակիրները՝ Գարեգին Սրվանձտյանը, Երեմի և Արիստակես Տևկանցները և ուրիշներ»:

Հայոց պատմություն, XIX դար, վերջին քառորդ:

XXI դարում հայն ու Հայաստանը կրկին նույն խնդիրն ունեն, բարեբախտաբար մեր օրերում տեղերը փոխվել են, ազգային-պահպանողականները(ազգայնականներ) այդքան մեծ ազդեցություն չունեն:
👍6
Վրաստանում վրացական «մայդանի» մեկնարկը տրվեց: Հուսանք իշխանությունները կամք կդրսևորեն և չեն հանձնվի:
👍6😢1
Հայաստանում հանրային կարծիքը հիմնականում ձևավորվում և կառավարվում է «Facebook» սոցիալական կայքով: «Համար 2-ի» կամ «Էռատո» անվամբ մատանի կրողի գլխավորությամբ՝ կրթության զարգացման անվան տակ ֆեյսբուքյան քարոզչական ակտիվի հետ ինտենսիվ շփումները կարող է վկայել սպասվող աղետին մասին: Շփումների նպատակը «ճիշտ» և համակարգված տեղեկատվական քարոզչությամբ զբաղվելն է ճգնաժամային իրավիճակում:

Նշենք նաև՝ ակտիվի հիմնական հատվածը 44-օրյա պատերազմի ժամանակ լավ փորձ է ձեռք բերել:
💯4😢1
Դոլարի վախճանը կամ նոր համաշխարհային արժույթի ծնունդը:
👍52👏1