Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
Եթե ստացվի արևմտյան սցենարը...

Ակներև է, որ Արևմուտք, Նիկոլ և Ալիև նոր պայմանավորվածության կա, դրանով պայմանավորված եղավ առաջին ժեստը՝ գերիների փոխանակման ձևով, նպատակը Նիկոլի և Արևմուտքը կշիռն ու հեղինակությունը բարձրացնելն է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Մինչ այս հայտարարությունն ուշագրավ, բայց ոչ զարմանալի այլ լուր էլ տարածվեց. Ալիևը հայտարարեց արտահերթ նախագահական ընտրությունների մասին՝ նշելով օրը՝ փետրվարի 7:
Ալիևն ընտրություններով ավելի է ամրացնելու իր իշխանությունը և լեգիտիմացնելու է Արցախի անեքսիան՝ պատրաստվելով նոր պատերազմի Հայաստանի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջան» անցաբառով:

Արևմուտքի կողմից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանելու նպատակը քաղաքական դաշտի հակառուսականացնումն է, որն Ադրբեջանին քարտ բլանշ կտա անկաշկանդ գործելու՝ հիմք հանդիսացնելով Ռուսաստանին հանել տարածաշրջանից, կամ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել՝ տարածաշրջանը թաղելով արյան մեջ:

Պետք չէ մոռանալ ամենակարևորը՝ Ռուսաստանում 1917-ի դեկտեմբերը չէ, 2023-ի դեկտեմբերն է, և արտաքին աշխարհից «մեկուսացված» Ռուսաստանը՝ ի դեմս Պուտինի, ամենաբարձր ընդունելությանն է արժանանում արևմտյան աշխարհի ազդեցության գոտիներում և ինչպես բազմիցս ապացուցվել է Հայաստանի հակառուսականությունից տուժում են հայն ու Հայաստանը՝ օգտվում թշնամիները:
👍5
Լեհաստանի Զելենսկին՝ Դոնալդ Տուսկն ընտրվեց վարչապետ, սա նշանակում է, որ Արևմուտքը փորձելու է Լեհաստանով էլ պատերազմել Ռուսաստանի դեմ:
🤯1😢1
Մեծ խաղն ավելի է թեժանում Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ:

Արևմուտքը Ռուսաստանի ազդեցության գոտիներում ամեն կերպ փորձելու է սրել իրավիճակը: Մեզ մոտ «բաբելոնյան աշտարակի» շինարարները և տեղի խամաճիկները փորձում են ցախավելին նստեցնել դավալեցուն՝ «Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ»:

Լավ հասկանալով, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանին վնաս տալ, Հայաստանի հակառուսականությունից տուժում է հայն ու Հայաստանը, օգտվում են հայի թշնամիները արդեն երկու հարյուր տարի:
👏3👍1😱1💯1
Իշխանությունը և որոշ «ընդդիմադիրներ», Արևմուտքի ցուցումով շարժվելով, հույս ունեին հունվարի 1-ով փակել Արցախի հարցը, այն էլ Ռուսաստանը կրկին խառնեց Արևմուտքի պլանները՝ ՌԴ ՊՆ Շոյգուի բերանով ասելով՝ գոյություն ունի Արցախի հարց:

Վերջին շրջանում միակ դրական լուրը:
👍10
Ուկրաինայի պարտությամբ ավարտվում է Արևմուտքն ընդդեմ Ռուսաստանի տաք պատերազմի առաջին փուլը, որը միանշանակ Արևմուտքի պարտությունն է՝ առաջին փուլում, երկրորդ տաք փուլին Արևմուտքի Ռուսաստանի դեմ կհանի ծանր հրետանի՝ ի դեմս Թուրքիայի, Ճապոնիայի և Լեհաստանի:

Թուրքիայի տարբեր ոլորտներին Արևմուտքի ծանր աջակցությունը, Ճապոնիայի ռազմական բյուջեի եկող տարվա թիվը, Լեհաստանի նոր իշխանությունը, որը շուտով կփորձի Արևելյան Եվրոպայում ձևավորել նոր բլոկ, վերը նշվածի մասին է:

2024 թվականն ավելի ծանր է լինելու:
👍3
Նիկոլի միակ օրակարգն իր ֆիզիկական անվտանգությունն է, որն այս պահին երաշխավորում է իշխանության լինելով ժամանակ շահելը:

Ժամանակն աշխատում է Արևմուտքի օգտին՝ հայ և Հայաստանի դեմ, դրանով պայմանավորված՝ Արևմուտքն առարկայական և տեղեկատվական ոչ մի լուրջ գործողություն չի անում Նիկոլի դեմ:

Երեկ ԵԱՏՄ նիստի ավարտին միության հետագա զարգացման մասին հռչակագիր ստորագրվեց, բայց դրանից առաջ Նիկոլի բերանով տարվա ամենաանիմաստ աշխարհաքաղաքական միտքը հնչեց. «ԵԱՏՄ-ը տնտեսական ասոցացիա է և չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ», սա ըստ էության հիմարություն է, բայց սա Նիկոլը ծախելու է Արևմուտքին:

Այս ընթացքում Ալիևն Արևմուտքի հետ պայմանավորվում է ադրբեջանցիների հետվերադարձ Հայաստան, իսկ Նիկոլը Արևմտյան ցանցերով ցանցավորում է Հայաստանի մարզերը, որն էլ լուսաբանում է հանրային հեռուստաընկերությունը:

Այս պրոցեսի շարունակականությունն ուղեկցվելու է նոր զոհերով և նոր տարածքային կորուստներով, բայց սա գլխավորը չէ, գլխավորն այն է, որ աշխարհաքաղաքական բևեռներին լեգիտիմություն է տալու Հայաստանի հետ իրենց հարաբերությունները պարզեն ուժով:
👍5
«Խնդրեցեք և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է և ով որ բախում է, բացվում է նրա առաջ»: (Ղուկ 11: 9-10):

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս:
👍84
Կլինի լևոնիզմը(լիբերալ-դեմոկրատիան) իշխող՝ չի լինի Հայաստանը, չի լինի լևոնիզմը՝ կլինի Հայաստանը:
👍82
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրել, լեգիտիմացնում և լեգիտիմացնելու է Ալիևի գործողությունները, ինչի դիմաց Արևմուտքից ստանալու իշխանության մնալու երաշխիք(որն այս պահին իր ֆիզիկական անվտանգության երաշխիքն է) և փորձելու է իրագործել իր գլխավոր առաքելությունը՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից հայի և Հայաստանի հաշվին:
👍81
Այս պահին Նիկոլի ֆիզիկական անվտանգության երաշխիքն իշխանության լինելն է, իսկ ինչ-որ մի պահի այդ երաշխիքը լինելու է Հայաստանի չգոյությունը՝ Հայոց պետականության կործանումը:
👍4💯1
Աշխարհաքաղաքական նման իրավիճակում Հայաստանի ամենամեծ սպառնալիքը հայ արևմտամետներն են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Հայոց պետականության լինելիությունը կարող է երաշխավորել միայն Ռուսաստանը:
👍6
Դեպի Արևմուտք շարժվող Հայաստանը թշնամի է հային և Հայաստանին:

Հայաստանը շարժվում է Արևմուտքի սցենարով՝ «ինքնիշխանություն» կեղծ նշանաբանով, դեպի Արևմուտքի տարածաշրջանային ոստիկան Թուրքիայի տիրապետության տակ:

Այսքանից հետո, ովքեր Արևմուտք ասելով այլ պետություններ են պատկերացնում բացի Թուրքիայից կամ տգետներ են, կամ մոլորեցնողներ:

Սա է Արևմուտքի պատկերացրած «ինքնիշխան» Հայաստանը, որը շարունակաբար զոհեր է տալիս՝ տարածքներ զիջելու համար, թշնամի պետության ղեկավարը 14 000 քռ/կմ տարածքային էքսպանսիայի հայտ է ներկայացնում, որը լեգիտիմացնում է ՀՀ իշխանությունն ամենաբարձր մակարդակով:
«Ինքնիշխան» Հայաստանն իր սուվերեն տարածքում չի կարողանում գործարան կառուցել(խոսքը Երասխի գործարանի մասին է), Սոթքի բաց հանքը շահագործել, օդանավի երթևուկություն ապահովել և այսպես շարունակ, օրինակները շատ են:

Դեպի Արևմուտք գնացող ՀՀ իշխանությունների արտաքին, ներքին, սոցիալ-տնտեսական քաղաքականության նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ:

Ստորև կտեղադրեմ քարտեզը, որին ուզում է հասնել Արևմուտքն Ադրբեջանով:
👍4💯1
Սկզբում Արևմուտքից «գեղացի դուռակներին» (սա իմ բառերը չեն, այսպես են հիմնականում արևմտամետները պիտակավորում եմ նորմալ մարդկանց) ասեցին գունավոր հեղափոխություն արեք անկախ Արցախ կստանաք, արեցին Արցախը կորցրեցին, հետո ասեցին Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում կերաշխավորենք 29.8 հազար քռ/կմ ՀՀ և ձեր իշխանության լինելը, բայց նույն ժամանակահատվածում Ադրբեջանին «Արևմտյան Ադրբեջան» թեզն են տալիս(որը ներառում է ամբողջ Արևելյան Հայաստանը) և կապիտալիզացնելու գործիքակազմ:

Ադրբեջանն իր պատմության դպրոցական դասագրքերի կազմերին պատկերում է Մայր աթոռը, Գեղարդավանքը, Տաթևի վանքը, Գառնու տաճարը և ըստ այս ամբիցիայի ձևավորում իր արտաքին և ռազմական քաղաքականությունը, բայց այս ամենին ի պատասխան, կառավարության գլխի բերանով հնչում է, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը լեգիտիմ սահմաններն են, սա ցինիզմ չէ, սա թշնամու հետ համաձայնեցված խաղ է:

«Գեղացի դուռակների» (լիբերալները) վերջը միշտ շատ դաժան է լինում, ցավոք, մինչ այդ շատ անմեղ մարդիկ են զոհվում:
👍2💯1
«Զանգեզուրի միջանցք» կոչվածն Արևմուտքի ծրագիրն է եղել և կա, որի նպատակը հենց միջանցք ստանալը չէ, այլ այդ նպատակով լեգիտիմացնել Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա, որի արդյունքում տարածաշրջանի կթաղվի մեծ պատերազմի մեջ՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական բևեռների բախման վայր, Սիրիայի օրինակով:
💯4
Հայաստանում հակառուսականության նոր ալիքի պատճառը:

Արևմուտքը Հայաստանը գրավում է Ադրբեջանով, այդ պրոցեսի դեմ կարող է դուրս գալ միայն Ռուսաստանը, որպեսզի Ռուսաստանը դեմ դուրս չգա կատարվողին և Ադրբեջանն ավելի անկաշկանդ լինի, Արևմուտքի ցուցումով, հայ արևմտամետներն իշխանության գլխավորությամբ հակառուսականությունն ավելի են խորացնում:
💯4👍2
Ֆլորիդայի նահանգապետը, որը համարվում էր Թրամփի հիմնական մրցակիցը «Հանրապետական կուսակցությունում», հայտարարել է, որ դուրս է գալիս քարոզարշավից և աջակցում Թրամփին, ինչը շատ վերլուծաբաններ մեկնաբանեցին որպես սպասվող ԱՄՆ-ի ընտրություններում Թրամփի հաղթանակ, ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականության սկիզբ, աշխարհակարգի փոփոխություն, քաոս Մերձավոր Արևելքում(պայմանավորված Իսրայելի մարաքաղաքը Երուսաղեմ տեղափոխելու՝ նախագահ Թրամփի որոշման հետ) և այլն:

Այս ամենին սինխրոն, կառավարության գլխի անձնական լրատվական «ՀԺ-ը» հոդված է հրապարակում, թե ինչ վատ բան կլինի «դեմոկրատական բաստիոն» Հայաստանի հետ, եթե ընտրվի Թրամփի, բայց նաև «հույս» է հայտնում, որ ամերիկյան հասարակությունը հակված է ժողովրդավարության և Թրամփի անտիռեյտինգը բարձր է՝ ըստ որի կհաղթեն դեմոկրատները և էլ ավելի կսրվի ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները:
👍5🤔1
Հայաստանը Ռուսաստան-Արևմուտք հակամարտության համատեքստում. ինչու է Արևմուտքը Նիկոլին գցում Ռուսաստանի գրպանը:

Արևմտյան գործակալական ցանցը վերջին օրերին է «հասկացել», թե ինչ վատն է Նիկոլը և ուր է տանում Հայաստանը՝ վերջինիս քաղաքականությունը: Բոլոր ուղղություններով հարվածում են՝ նոր սահմանադրությունից մինչև կոռուպցիոն սխեմաներ:

Ու այս ամենի ֆոնին ականատես ենք լինում հայ-ռուսական հարաբերությունների «ջերմացման» մասին լուրերի՝ ռուսական զենքի մատակարարման տեսքով և ոչ միայն:

Այս ամենը սկսվեց օրեր առաջ՝ Ալիևի հայտարարություններից հետո, որոնցում բացահայտ խոսվում էր Հայաստանի հանդեպ նոր տարածքային նկրտումների մասին, որին Հայաստանի կողմից համարժեք պատասխան չեղավ:

Արևմուտքի կողմից տեղեկատվական այս գրոհը սպասվող աղետների մասին բոթ է, որի պատասխանատվությունը Արևմուտքը փորձելու գցել Ռուսաստանի գրպանը:

Հատկանշական է նաև Մեղրիի մասին խոսակցությունները, որն հնչում է տարբեր կողմերց. հիշե՛նք, Նիկոլն այն բացառիկներից էր, որ տարիներ առաջ խոսել էր Մեղրիով թուրքերին ճանապարհ տալու մասին, սա այն կարևոր պատճառներից մեկն էր, որով Նիկոլը կարգվեց հեղափոխության առաջնորդ:
👍2
Եթե ընդդիմության և իշխանության աշխարհաքաղաքական տեքստերը նույնն են, ապա մնացածն արդեն ներճամբարային գզվռտոց է, ոչ թե ընդդիմություն և իշխանություն պայքար:

Արևմտամետ ցանկացած գործչի առաջնարոդությամբ, Հայաստանի վիճակը լինելու էր նույնն ինչ հիմա է, չնչին տարբերությամբ:

Այս տարածաշրջանից Բրյուսել և Վաշինգտոն գնալու համար, Անկարայում են «վիզա» տրամադրում:
👍6
Ֆրագմենտացված (բազմաբևեռ) աշխարհն արդեն իրականություն է դառնում: Հիմնական կմախքը հավաքվել է, բևեռները երեքն են՝Ռուսաստան,ԱՄՆ և Չինաստան:
Մինչ միս ու արյուն ստանալը այս գործընթացն ուղեկցվելու է քաղաքական, ռազմական, ինֆորմացիոն, սոցիալ-տնտեսական կամ ավելի հայտնի տերմինով՝ հիբրիդային բնույթի գործողություններով: Գործողությունները հիմնականում ծավալվելու են բազմաբևեռ աշխարհի գլխավոր ճարտարապետի՝ Ռուսաստանի ազդեցության գոտիներում անգլոսաքսոնական աշխարհի՝ բազմաբևեռ աշխարհի գլխավոր թշնամու կողմից:

Նոր իրողությունում կարևոր է իրականության ադեկվատ ընկալումը և սառը դատողությունը:

Նոր աշխարհակարգում լինելու են երեք տեսակ պետություններ՝ գերտերություններ(ՌԴ, ՉԺՀ, ԱՄՆ), գերտերության ձգտող պետություններ կամ ռեգիոնալ արբիտրներ(Իրան, Թուրքիա, Պակիստան, Հնդկաստան) և ազգ-պետություններ(Հայաստան, Հունաստան և այլն), որոնք սեպ են հանդիսանալու վերջիններիս դեմ:

Այս պրոցեսի հետևանքով էին գունավոր հեղափոխությունները հետխորհրդային տարածքներում, Արցախյան երկրորդ պատերազմը, ուկրաինական խորացող ճգնաժամը, ղազախական դեպքերը, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը Լոնդոնից և դրան հաջորդած թուրքասեր նախկին յուրայինների հիստերիան, որպես նավը լքողի:

Ուկրաինական շատ արագ զարգացող պրոցեսներին համահունչ՝ իրավիճակը լարվելու է ՌԴ հաջորդ կարևորագույն ազդեցության գոտում՝ Հարավային Կովկասում, որտեղ միակ պատնեշը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի էսքսպանսիային դեպի Միջին Ասիա մնացել է Սյունիքը, իսկ Թուրքիայի հայտնվելը Միջին Ասիա բացառելու է ՌԴ-ի գերտերություն կարգավիճակը:

Ուկրաինական պրոցեսների ընթացքով պայմանավորված՝ թուրք-ադրբեջանական տանդեմը և ՀՀ-ում նրանց կամակատարները փորձելու են հարցը լուծել ռազմական ճանապարհով, ինչի փորձը ձեռք է բերվել Արցախյան երկրորդ պատերազմում: Այս հավանական սցենարին հակազդելու է կամ հայ-ռուսական տանդեմը, կամ միայն ռուսական՝ կախված նրանից, թե ՀՀ ներքաղաքականում ինչ առանցքային փոփոխություններ կլինեն:



24.01.2022թ.
👍4
Երբ հայ արևմտամետները խոսում են սուվերենությունից, ինքնիշխանությունից և անկախությունից, նշանակում է ավելի ենք մոտենում թուրքական վիլայեթին:

Հիշե՛ք. Բրյուսելի և Վաշինգտոնի վիզաները, հայ արևմտամետներին Անկարայում են տրամադրում, ծախսերն էլ լիրայով է փակվում:
👍2💯1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Արևմուտքին պետք է Հայաստանին պահել հակառուսական գծի մեջ, իսկ Ադրբեջանի հետ արհեստական հակասություն ստեղծել, որն Ադրբեջանին անկաշկանդ գործելու հնարավորություն կտա»:

Սրա մասին խոսել ենք ամիսներ առաջ, բայց այս պրոցեսի հիմքերը շատ խորն են, հասնում են մինչև նախորդ դարի 90-ականների վերջ:

Այսօր մարդիկ լուրջ դեմքով խոսում են Արևմուտք-Ադրբեջան հակասության մասին՝ նշելով, թե Ադրբեջանը մեկ տարով զրկվել է ԵԽԽՎ-ը մասնակցությունից:
👍4💯1