Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
Պաշտպանության նախկին նախարարն ակնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:
Այստեղ արտահերթը չէ անհեթեթությունը, այլ արտահերթի նպատակը, ըստ նախկին նախարարի՝ ժողովուրդն ընտրությամբ պետք է երկրի արտաքին քաղաքական կուրս ընտրի:

Առաջին հայացքից թվում է մանկամտություն, բայց բնույթն այլ է, նոր հակահայկական գործողություն հայ ժողովրդի «ձեռքով», ինչպես 2018-ի ապրիլ-մայիսին:

Արևմուտքի և Հայաստանում Արևմուտքի շահ սպասարկողների պլանները միշտ խառնվում են, քանի որ Ռուսաստանում 1917 թվականը չէ, այլ 2023:
👍5
Խնդիրը քաղաքական չէ, քաղաքակրթական է, ցավոք, խնդրով «զբաղվողների» հիմնական մասն այս երկուսի տարբերությունը նույնիսկ չգիտի, իսկ շատ քիչ գիտակցողների հիմնական մասն աշխատում է թշնամի քաղաքակրթության համար, արդեն բաց:
👍6
Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն:
Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի, որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի:

Մատթեոս 7:6-8
10👍3
Հայ լիբերալների(արևմտամետների) «խաղաղության» բանաձևը՝ «Արցախը հանձնենք խաղաղություն ստանանք». հանձնում են Արցախը, բայց չեն կարողանում «խաղաղության» մասին նույնիսկ իրական բանակցություն սկսել, Սյունիքն էլ հանձնեք չեք ստանալու խաղաղություն:

Արևմուտքի պատկերացրած խաղաղությունն աշխարհաքաղաքական է, Հայաստանով պետք է տարածաշրջանից հանել Ռուսաստանին, որից հետո Հայաստանը կդառնա խաղաղ թուրքական վիլայեթ:

Սա է Արևմուտքի և հայ արևմտամետների «խաղաղության բանաձևը»:
2👍2💯1
Մահացել է Հավաքական Արևմուտքի արտաքին քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկը՝ Հենրի Քիսինջերը՝ քաղաքակիրթ աշխարհի թշնամին:
👍6
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արևմուտքի կողմից, Ռուսաստանի դեմ կազմակերպվող նոր գործողությունների մասին:
👍3
ՀՀ ԱԳՆ-ը հայտնում է՝ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, ու այս հայտարարությունը Լարսի անցակետում տեղի ունեցողի ֆոնին, սա նշանակում է այլ տեղից է ստեղծվել Լարսում խնդիրները:

Հայ-թուրքական սահմանի բացումն առաջին փուլում սպանելու է հայկական թեթև արտադրությունը, բեռնափոխադրումները և գյուղանտնտեսությունը:

Հայ արևմտամետները(լիբերալներ), որոնք տարբեր ժամանակ տարբեր դիմակներով են գործել (անկախականներ, ինքնիշխաններ, դեմոկրատներ, հեղափոխականներ, հակառուսներ, լգբտ-ի ակտիվիստներ, քաղհասարակություն և այլն), պայքարել են Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու համար:
👍4😢3
«Սահմանին զինվոր է զոհվել. Ֆրանսիան շտապեցնում է հրետանային համակարգեր մատակարարել Հայաստանին»:

Սա «խաղաղության օրակարգ» որդեգրած Նիկոլի «Հժ» օրաթերթի հոդվածի վերնագիր է: Հարյուր տարի առաջ անգլիական սապոգով, հիմա էլ ֆրանսիական զրահամեքենաներով և հրետանիով են խաբելու ու տանելու մինչև վերջին հայը կռվի, ինչպես Ուկրաինայում են անում:

Տուրք տանք պարզ տրամաբանությանը, որը տասնյակ տարիներ բացակայում է հայ քաղաքական մտքից, ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան զենք է տալիս Հայաստանին, որ ՆԱՏՕ-ի լիարժեք հովանավորությունը վայելող Ադրբեջանի դեմ կռվի:

Սրա նպատակը մեկն է՝ Ուկրաինայում խայտառակ տապալումից խուսափելու և դեմքը պահելու համար Արևմուտքն ուզում է ամեն կերպ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ հայի և Հայաստանի հաշվին:
5👍1💯1
Կարծես թե Նիկոլը համաձայնություն է տվել Արևմուտքի կողմից առաջարկվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որով Արևմուտքը փորձելու է օրենսդիրն իրենով անել, Նիկոլն էլ դրանով ժամանակ կշահի և կփորձի խուսափել պատերազմից:

Ալավերդիում կատարվողն այդ տրամաբանությունից է, Նիկոլին պետք է՝ ՏԻՄ-երը լիարժեք վերահսկելի լինեն իր կողմից:

Լրացում. այս նպատակով է արևմտյան կողմնորոշմամբ «ընդդիմադիրներ» աճեցնում Նիկոլը:
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանին պահել հակառուսական գծի մեջ, իսկ Ադրբեջանի հետ արհեստական հակասություն ստեղծել»:

Այսպես է գործում Արևմուտքը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո:
👍6💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հարավային Կովկասը կառավարվում է մի կենտրոնից և այդ կենտրոնը Մոսկվան չէ:
👍4
Եթե ստացվի արևմտյան սցենարը...

Ակներև է, որ Արևմուտք, Նիկոլ և Ալիև նոր պայմանավորվածության կա, դրանով պայմանավորված եղավ առաջին ժեստը՝ գերիների փոխանակման ձևով, նպատակը Նիկոլի և Արևմուտքը կշիռն ու հեղինակությունը բարձրացնելն է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Մինչ այս հայտարարությունն ուշագրավ, բայց ոչ զարմանալի այլ լուր էլ տարածվեց. Ալիևը հայտարարեց արտահերթ նախագահական ընտրությունների մասին՝ նշելով օրը՝ փետրվարի 7:
Ալիևն ընտրություններով ավելի է ամրացնելու իր իշխանությունը և լեգիտիմացնելու է Արցախի անեքսիան՝ պատրաստվելով նոր պատերազմի Հայաստանի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջան» անցաբառով:

Արևմուտքի կողմից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանելու նպատակը քաղաքական դաշտի հակառուսականացնումն է, որն Ադրբեջանին քարտ բլանշ կտա անկաշկանդ գործելու՝ հիմք հանդիսացնելով Ռուսաստանին հանել տարածաշրջանից, կամ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել՝ տարածաշրջանը թաղելով արյան մեջ:

Պետք չէ մոռանալ ամենակարևորը՝ Ռուսաստանում 1917-ի դեկտեմբերը չէ, 2023-ի դեկտեմբերն է, և արտաքին աշխարհից «մեկուսացված» Ռուսաստանը՝ ի դեմս Պուտինի, ամենաբարձր ընդունելությանն է արժանանում արևմտյան աշխարհի ազդեցության գոտիներում և ինչպես բազմիցս ապացուցվել է Հայաստանի հակառուսականությունից տուժում են հայն ու Հայաստանը՝ օգտվում թշնամիները:
👍5
Լեհաստանի Զելենսկին՝ Դոնալդ Տուսկն ընտրվեց վարչապետ, սա նշանակում է, որ Արևմուտքը փորձելու է Լեհաստանով էլ պատերազմել Ռուսաստանի դեմ:
🤯1😢1
Մեծ խաղն ավելի է թեժանում Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ:

Արևմուտքը Ռուսաստանի ազդեցության գոտիներում ամեն կերպ փորձելու է սրել իրավիճակը: Մեզ մոտ «բաբելոնյան աշտարակի» շինարարները և տեղի խամաճիկները փորձում են ցախավելին նստեցնել դավալեցուն՝ «Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ»:

Լավ հասկանալով, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանին վնաս տալ, Հայաստանի հակառուսականությունից տուժում է հայն ու Հայաստանը, օգտվում են հայի թշնամիները արդեն երկու հարյուր տարի:
👏3👍1😱1💯1
Իշխանությունը և որոշ «ընդդիմադիրներ», Արևմուտքի ցուցումով շարժվելով, հույս ունեին հունվարի 1-ով փակել Արցախի հարցը, այն էլ Ռուսաստանը կրկին խառնեց Արևմուտքի պլանները՝ ՌԴ ՊՆ Շոյգուի բերանով ասելով՝ գոյություն ունի Արցախի հարց:

Վերջին շրջանում միակ դրական լուրը:
👍10
Ուկրաինայի պարտությամբ ավարտվում է Արևմուտքն ընդդեմ Ռուսաստանի տաք պատերազմի առաջին փուլը, որը միանշանակ Արևմուտքի պարտությունն է՝ առաջին փուլում, երկրորդ տաք փուլին Արևմուտքի Ռուսաստանի դեմ կհանի ծանր հրետանի՝ ի դեմս Թուրքիայի, Ճապոնիայի և Լեհաստանի:

Թուրքիայի տարբեր ոլորտներին Արևմուտքի ծանր աջակցությունը, Ճապոնիայի ռազմական բյուջեի եկող տարվա թիվը, Լեհաստանի նոր իշխանությունը, որը շուտով կփորձի Արևելյան Եվրոպայում ձևավորել նոր բլոկ, վերը նշվածի մասին է:

2024 թվականն ավելի ծանր է լինելու:
👍3
Նիկոլի միակ օրակարգն իր ֆիզիկական անվտանգությունն է, որն այս պահին երաշխավորում է իշխանության լինելով ժամանակ շահելը:

Ժամանակն աշխատում է Արևմուտքի օգտին՝ հայ և Հայաստանի դեմ, դրանով պայմանավորված՝ Արևմուտքն առարկայական և տեղեկատվական ոչ մի լուրջ գործողություն չի անում Նիկոլի դեմ:

Երեկ ԵԱՏՄ նիստի ավարտին միության հետագա զարգացման մասին հռչակագիր ստորագրվեց, բայց դրանից առաջ Նիկոլի բերանով տարվա ամենաանիմաստ աշխարհաքաղաքական միտքը հնչեց. «ԵԱՏՄ-ը տնտեսական ասոցացիա է և չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ», սա ըստ էության հիմարություն է, բայց սա Նիկոլը ծախելու է Արևմուտքին:

Այս ընթացքում Ալիևն Արևմուտքի հետ պայմանավորվում է ադրբեջանցիների հետվերադարձ Հայաստան, իսկ Նիկոլը Արևմտյան ցանցերով ցանցավորում է Հայաստանի մարզերը, որն էլ լուսաբանում է հանրային հեռուստաընկերությունը:

Այս պրոցեսի շարունակականությունն ուղեկցվելու է նոր զոհերով և նոր տարածքային կորուստներով, բայց սա գլխավորը չէ, գլխավորն այն է, որ աշխարհաքաղաքական բևեռներին լեգիտիմություն է տալու Հայաստանի հետ իրենց հարաբերությունները պարզեն ուժով:
👍5
«Խնդրեցեք և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է և ով որ բախում է, բացվում է նրա առաջ»: (Ղուկ 11: 9-10):

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս:
👍84
Կլինի լևոնիզմը(լիբերալ-դեմոկրատիան) իշխող՝ չի լինի Հայաստանը, չի լինի լևոնիզմը՝ կլինի Հայաստանը:
👍82