Азат Адамян
278 subscribers
77 photos
105 videos
73 links
Download Telegram
Թողնում ենք էմոցիաները, միայն սառը դատողություն, ինչքան էլ իրականությունը դաժան և ցավոտ լինի:

Եթե արցախահայությունը լքում է Արցախը, ապա շատ կարճ ժամանակ անց, Հայաստանը դառնում է Սիրիա և թաղվում արյան մեջ:
👍2
Որքան հնարավոր է պարզ իրերի վիճակի մասին:

Եթե Արցախում չեն լինում հայեր՝ Ռուսաստանը՝ ի դեմս իր խաղաղապահների անելիք չի ունենում Արցախում, հաջորդ քայլով սկսում են Ռուսաստանին Հայաստանից հանելու գործընթացը, սրան սինխրոն Արևմուտքն Ադրբեջանին արտոնելու է հարձակվել Հայաստանի վրա, Թուրքիայի գործուն մասնակցությամբ: Այս ամենին չի կարող անտարբեր մնալ Իրանը՝ ելնելով իր շահերից խառնվելու կոնֆլիկտին Սյունիքում, կասկած անգամ չկա, որ առանց վարանելու այս ամենին անմիջական և մեծ մասնակցություն է ունենալու Ռուսաստանը, այդ ժամանակ չեք կարող ոչ մի տեղից պեղել «ռուս-թուրքական» դաշինքի մասին խոսողներին, քանզի իրենց միսիան արդեն ավարտված է լինելու:

Այս չորս ուժերն իրար բախվելու են Հայաստանում, սա է սիրիական սցենարը:
Այս նպատակով է իշխանությունը եկած օրվանից հակառուսական և հակաիրանական քաղաքական կուրս ընտրել:

Բայց չմոռանանք այս մեծ աշխարհաքաղաքական դավադրության անունն ինչի են դնելու՝ պայքար «հանուն» ՀՀ ինքնիշխանության. պատկերացնում եք, ինքնիշխանությունից են խոսում մարդիկ՝ ովքեր Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող Երասխում չեն կարողանում գործարան շահագործել, թշնամին չի թողնում:
👍51
Օրեր առաջ նկար էի գցել ուկրաինական եղբայրական գերեզմանատնից՝ նշելով, թե ինչի է տեղի ունենում, երբ պետությունների շարժվում են Արևմտյան (ՆԱՏՕ)-ի սցենարով:
Մեզ մոտ ավելի դաժան եղավ, միայն դատարկ փոսեր են, կամ ծնողը թաղում է որդուն և լքում գերեզմանը՝ չիմանալով այլևս կայցելի, թե ոչ...

Սա անասելի արհավիրք է, այս ամենի մասնակիցները (անկախ ժամանակագրությունից) դաժան են պատժվելու, անմասն չեն մնալու նաև տեղի ունեցողին անտարբերները և անձնական շահ փնտրողները:

Աստված ամենաարդարն է:
👍3
Հայաստանն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, խիստ սահմանափակ ռազմական ռեսուրս, բարոյալքված, պառակտված հասարակություն, անհասկանալի, թույլ, անմիաբան քաղաքական համակարգ:

Թուրքիա. բնակչությունը 85 միլիոն, տարածքով 25 անգամ Հայաստանից մեծ, բանակը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է:
Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունի, բազմիցս արտահայտվել է տարածքային նկրտումների և իր պատկերացրած Հայաստանի մասին(տե՛ս Ալեքսանդրապոլի պայմանագիրը):

Ադրբեջանի մասին անիմաստ է խոսել, քանզի ամենամսյա հաճախականությամբ, ամենաբարձր մակարդակով(ընդհուպ նախագահ) խոսում են Արևելյան Ադրբեջանի մասին՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքը:
Ռազմական պոտենցիալի մասին չխոսենք, մեր զինանոցների հաշվին էլ են զինվում:

Վրաստանը 2020-ին փակել էր ճանապարհը Հայաստան եկող զինտեխնիկայի համար:

Իրան. Իրանը Հայաստանի նկատմամբ ունի բարեկամական վերաբերմունք, եթե հակարևմտյան քաղաքական կուրսի մեջ է Հայաստանը, թշնամական, եթե պրոարևմտյան կուրսի մեջ է:

Շատ վաղուց ՀՀ իշխանությունները խոսում են Ռուսաստանի վատ դաշնակից լինելու մասին, իսկ վերջին ամիսներին Ռուսաստանին սարքել են միակ թշնամի:

Հիմա հարց. ո՞ւմ պատվիրով և ո՞ւր են տանում Ռուսաստանին հիմնական թշնամի համարող իշխանությունները և նմանատիպ հռետորաբանությամբ հանդես եկող «ընդդիմությունը»:
👍41
«Ես Արցախում ծնվել եմ, Արցախում ապրում եմ, Արցախում էլ ապրելու եմ»:

Վիտալի Բալասանյան ապրես:
8👍3
Հայաստանը Սիրիա սարքելու համար, պետք է Արևմուտքն ամեն կերպ դուրս հանի ռուս խաղաղապահներին Արցախից, հետևաբար պետք է անի ամեն բան, որպեսզի Արցախում հայ չապրի:

Արևմուտքը Հայաստանի մասով երեկ գերակտիվացել էր, սա նշանակում է մի մեծ աղետ են ուզում բերել մեր գլխին:
Երեկ Հայաստան է ժամանում ԱՄՆ միջազգային զարգացման տնօրենը, և բոցաշունչ տողեր ասում, որ ոչ մի կերպ չի կարող խախտվել ՀՀ ինքնիշխանությունը, եթե նման բան լինի պետք է ամեն կերպ պայքարել դրա դեմ, թարգմանաբար նշանակում է Հայաստանին պարտադրում են գնալ մեծ պատերազմի:

Սրանից ժամեր առաջ, վերջինիս վերադասներից մեկը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի ագն Հական Ֆիդանի հետ քննարկում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի հարցը Հայաստանով:

Ավելի պարզ. Թուրքիային և Ադրբեջանին արտոնում են միջանցք բացել, Հայաստանին ասում են չթողնես այդ միջանցքը բացվի, իրենց գործակալական ցանցն ու դրածո իշխանություններն էլ հակառուսականություն են քարոզում:

Նպատակը մեկն է, Հայաստանով մեծ պատերազմ հրահրել, և այդ պատերազմում ներքաշել Ռուսաստանին և Իրանին:
Սա Արևմուտքի մասով:

Ռուսաստանը երեկ Ադրբեջանի հետ վարում է բանակցություններ, որպեսզի 10 տարով երկարացնի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը, և ավելացնի զորակազմի քանակը, ինչը կերաշխավորի արցախցիների անվտանգությունը:

Սրան հետևում է վառելիքի պահեստի պայթյունը Արցախում,ինչն իսկական քաոս է ստեղծում, նպատակն այս է՝ արցախցին պետք է սարսափի Արցախում ապրելու մտքից:

Նշենք նաև Վիտալի Բալասանյանի շատ կարևոր մեսիջը, որ դուրս չի գալու Արցախից, ծնվել է, ապրել է և ապրելու է Արցախում: Այստեղ է այն կարևոր հարցի պատասխանը, թե ինչու են տարբեր շրջանակներ՝ հիմնականում ուլտրաազգայնական, թիրախավորել Վիտալի Բալասանյանին, որի դեմ վերջին շրջանում ամենամեծ տեղեկատվական արշավը սկսեց Ռուբեն Վարդանյանը և պետնախարար նշանակվելուն պես գործից ազատեց:

Ռուբեն Վարդանյանի Արցախ գալով սկսվեց արցախցու խնդիրները՝ ընդհուպ ցեղասպանություն և գաղթ: Այս հակահային մեկդ հարցրեք, ում ցուցումով և ում հույսով էիր Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնում, ինչին դեմ էին տարածաշրջանի երկու առանցքային խաղացող՝ Ռուսաստանն ու Իրանը:
👍6
«Եղնիկների» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանը(Քյոխ) նման միտք է հայտնել. «Եթե դեմքով շջվենք դեպի Աստված, կվերադարձնենք մեր բանակի երբեմնի փառքը»:
Շատ տեղերում քննադատություն և ծաղր նկատեցի, շատ քիչ տեղերում համակարծություն:

Մենք այդպես էլ չենք ուզում հասկանանք, որ մեր մեղքերն են շատացել, ոչ թե թշնամին է հզորացել:

Այդ մեղքերի ձգտումից էլ ձևավորվել է արտաքին քաղաքական կուրսը դեպի Արևմուտք, որտեղից մեզ քարոզում են անաստվածության, եսակենտրոնություն, փողի աշխատելու անհագ ցանկություն(կարևոր չէ, թե ոնց), ուրիշի ցավի նկատմամբ անտարբերություն, զվարճության, զեխության և նմանատիպ այլ բաներ:

Թարմ օրինակը. Երևանում 30%-ով աճել են բնակարանների վարձերը, սա չի կարող հետևանք չունենալ: Մարդու արյան հաշվին փող աշխատելը չի կարող հենց այնպես անցնել:
👍9👏3
Երբ Արևմուտքը հասնի նրան, որ Արցախում հայ չմնա, այդ ժամանակ Հայաստանում «ընդդիմությունը» միասնական վարչապետի թեկնածու կունենա՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի:

Բայց ինչպես նոյեմբերի 9-ը բոլոր սցենարները խառնեց իրար, այդպես էլ կարող է ամեն բան խառնվել իրար, եթե Արցախում հայեր ապրեն:
👍51
Արևմուտքին և նրա շահը սպասարկողներին(Թուրքիա, Ադրբեջան, ՀՀ իշխանություն, Արևմուտքից օգնություն խնդրող «ընդդիմություն) միջանցք պետք չէ, Սյունիքն է պետք ամբողջությամբ, միջանցքը պատրվակ է:

Այս պահին այս ամենը թույլ չի տալիս Արցախում ապրող հայը և նրա անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահը:
👍4
Սրտաճմլիկ տողերն ու էմոցիաներն իմը չեն, հիմա, եթե ԱՄՆ-ում իրական իշխանափոխություն լինի և գան ԱՄՆ հիմնադիր հայրերի գաղափարները կրողները և Քիմ Քարդաշյանին պոռնկություն քարոզելու համար, ցմահ դատապարտեն, այստեղ կրկին կհայտնվեն անհասկանալի դեմքեր՝ ասելով՝ «ախր նա հայ է»:

«Ո՞վ է հայը և ո՞վ է հայրենասերը», այս բանաձևը տրված չէ, թե չէ ամեն հայերեն խոսողի ասում են հայ, ազգն ու Հայրենիքը սպանող գաղափարներ կրողներին հայրենասեր:

Հիմա վերջին դեպքերում «տուժողի»մասով. ինչի մասին բազմիցս գրել եմ, ո՞վ էր նրան պատվիրել գնալ նման արկածախնդրության՝ բարձրացնելով Արցախի կարգավիճակի հարց, ինչին կտրականապես դեմ էր Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավոր Ռուսաստանը՝ բազմիցս նշելով, հարցը պետք է այս պահին թողնել ապագային, բայց նման արկածախնդիրը և նրա նեղ շրջապատը տարան Արցախը նոր պատերազմի, նոր զոհերի, կապիտուլյացիայի և հարյուր հազարից ավել մարդու սարքեցին գաղթական:
👍3
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա»: Նիկոլ Փաշինյան

Եթե սա իրականություն է դառնում, այն պատկերը, որին ականատես եղանք Արցախում, լինելու է ամբողջ Հայաստանում, մի տարբերությամբ, արցախահայերը դուրս գալու տեղ ունեին դեպի Հայաստան, մեր ծերերը, կանայք և երեխաները դուրս գալու տեղ չեն ունենալու, իսկ տղամարդիկ հանուն ոչնչի մինչև վերջին հայը տրամաբանությամբ կռվելու են, Ուկրաինայի օրինակով: «Մինչև վերջին հայը» կռիվը կապահովվեն ամերիկացի և ֆրանսիացի զինվորականները, ինչպես այդ հիմա անում են լեհերն Ուկրաինայում, թիկունքից հսկում են, որպեսզի ուկրաինացիները մինչև վերջ կռվեն:

Այս ամենի լինելիության հավանականությունը հասկանալու համար պետք է հետևել աշխարհաքաղաքական գործընթացներին:

Ավելի պարզ. եթե Ռուսաստանը պարտվում է, այս ամենն արագ իրականանում է, եթե հաղթում է Արևմուտքն առնվազն կես դար անհետանում են տարածաշրջանից, իսկ իր շահը սպասարկողներին սպասվում է աֆղանական սցենարը, տարածաշրջան է գալիս հարատև խաղաղությունը և բարօրությունը:

Ռուսաստանի հաղթանակի և պարտության մասով. Ռուսաստանը միջուկային գերտերություն է, արտաքին ճակատով Ռուսաստանին հաղթելն անհնար է, մնում է ներսում «գունավոր հեղափոխությունը», որը գրեթե անհնար է, կապված Պուտինի բարձր ռեյտինգի հետ, բայց ամեն դեպքում Արևմուտքը դրան պատրաստվում է, որը սկսելու է Ռուսաստանի նախագահական ընտրություններից(2024 թվականի մարտի 17) առաջ, ու ոչ միայն Ռուսաստանում, իրավիճակը սրելու է նաև Ռուսաստանի ազդեցության երեք գոտիներում:

Այս գործընթացներից է նաև կախված վերջին «աղմկահարույց» կալանավորումը:

Ռուսաստանի պարտության դեպքում 4 ամիս, հաղթանակի դեպքում շատ ցավոտ դատավճիռ:
3
Արևմուտքն իր դրածո ՀՀ իշխանությունների, արևմտյան շահը սպասարկողների, «հայրենասեր» հակառուսների հետ, անում է ամեն ինչ, որպեսզի վերջնական քանդի հայ-ռուսական հարաբերությունները, որից հետո հային թողնելու է անզեն՝ իր ծայրահեղ դաշնակից՝ ցեղասպան թուրքի դեմ:
8🔥1😢1
Եթե «ընդդիմությունն» ու իշխանությունը նույն աշխարհաքաղաքական տեքստերն են ասում, նշանակում է դուք մասնակից եք դառնում նոր դավադրության:

Հայաստանում հակառուսականության գլխավոր շահառուն Արևմուտքի ծայրահեղ դաշնակից Թուրքիան է:
7👍2🔥2
Շատ պատկերավոր նրա մասին, թե ինչ է լինում և լինելու, երբ էլիտա կոչվածը շարժվում է աշխարհաքաղաքական քամուն հակառակ և գործում է Արևմտյան սցենարով՝ հակառուսական քաղաքական կուրսով:
👍7😢3
Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմվում-տանում են մարդկանց դեպի կործանում և կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ:

Տիմոթեոսին 6-9:10
6
Պատճառն աշխարհաքաղաքական է. այս ամենին հասցրեց արևմտամետությունն(փողասիրություն) ու հակառուսականությունը, չլիներ Հայաստանում արևմտամետ էլիտա, չէր լինի գունավոր հեղափոխություն և վերջինիս հետևանք Արցախի կորուստ, հազարավոր զոհեր և երեքհազարամյա պատմության մեջ առաջին անգամ Արցախն առանց հայի:

Մեզ նման պետություններում, եթե իշխանությունն ու ընդդիմությունը նույն աշխարհաքաղաքական տեքստերն են ասում, դա նշանակում է, որ տեղի է ունենում ներճամբարային գզվռտոց, ոչ թե իրական իշխանափոխության համար պայքար:

Արևմտամետ իշխանության և «ընդդիմության» երկարակեցության մոտավոր վերջնարդյունքը լինելու է ստորև ներկայացված Հայաստանը. Արևմուտքը Հայաստան պետություն չի ճանաչում, քաղաք-պետություն է ճանաչում, որը լավագույն դեպքում մոտ 20 հազար քռ/կմ է լինելու, վատագույն դեպքում՝ 9 հազար քռ/կմ, որը ներկայիս «ընդդիմությունը»՝ ամենայն հավանականությամբ ապագա իշխանությունը, կասի՝ ամեն դեպքում «ապրելու երկիր» է, այսպես մինչև 2041:

Արևմտյան այս սցենարի հաշվարկն արված է եղել կործանվող Ռուսաստանի ֆոնին, այն Ռուսաստանի, որը հակառակն է ապացուցում, արդյունքում հայկական արևմտամետությունն ու հակառուսականությունը միայն վնասում են հային և Հայաստանին:
💯3👍21
Բացառիկ տաղանդ է պետք, որպեսզի հանուն «ինքնիշխանության» Մոսկվային բալանսավորես Անկարայով, արդյունքում դառնաս Բաքվի խաղալիքը:

Աշխարհաքաղաքական քամուն հակառակ գործելը. սա է եղել Հայկականության աղետների պատճառը նոր և նորագույն շրջանում, որը եկել է էլիտայի արևմտամետությունից(փողասիրությունից):

Վրաստանի իշխանությունն ԱՄՆ-ին մեղադրում է երկրում անկարգություններ հրահրելու մեջ, Հայաստանում «Հռոմի ստատուտ» են վավերացնում:

Հայաստանի հակառուսականությունը կարող է վնասել միայն հային ու Հայաստանին:
👍7
«Ինքնիշխան» Հայաստանը և «Անկախության շարժման» հրամանատարը:

«Ինքնիշխան» Հայաստանը չի ունենալու Արցախ, Սյունիք, Սևանում լողանալու տեղ լինելու է չորանալու տեղ չի լինելու, ժողովուրդը զրկված է լինելու լույսից, գազից, բոլոր մեծ գետերը սկիզբն են առնելու թշնամական երկրներից, ուստի ջուր լինել-չլինելը կախված է լինելու թշնամիների գթասրտությունից:

«Անկախության շարժման» հրամանատարը դրսում թշնամի չունեցող, ներսում բոլորին իրեն թշնամի ունեցող հակահայ է, որը հրճվում է թշնամական պետության ղեկավարներին տեսնելուց: Այնքան «անկախ» է, որ թշնամուն ասում է մեզ ձյունածածկ սար պետք չէ, ինչ-որ հկ-ի ցուցումով պետբյուջեից փող է տալիս, որպեսզի տրանսգենդերի մասին ֆիլմ նկարեն, «անկախի» միլիոնից ավել բնակչություն ունեցող մայրաքաղաքում քաղաքապետ է ընտրվում մի այլասերված անբարոյականի հայեցողությամբ:

«Անկախը» մի լավ կողմ ունի, ամենից արդարը պատժում է իրեն ծառայություն մատուցածներին, ինչքան մեծ ծառայություն, այնքան խիստ պատիժ, պատճառն այն է, որ մտածում է իր տակից կարող են փախչել գնալ իր տերերի տակ:
👍61
Ադրբեջանը որպես պետություն չի համարվում նույնիսկ ռեգիոնալ խաղացող, մեր ռեգիոնում նման խաղացողներ Իրանն ու Թուրքիան են:

Ադրբեջանի կողմից նման նսեմացման արժանացած պետությունն իրեն թշնամի է կարգում միջուկային գերտերություն Ռուսաստանին, նման արտաքին քաղաքականությունը թշնամական է վերաբերմունք է նաև Իրանին:

Արևմուտքի օրակարգը սպասարկող «ինքնիշխանների» ու «անկախականների» քաղաքականությունը հենց սա է, և որևէ կապ չունի, թե այդ օրակարգն ով է սպասարկելու, արդյունքն այսպես է լինելու:

Ցավոք դեռ քաղաքակամ դաշտում չկա իրական ինքիշխանության օրակարգ, ավելի ցավալին՝ դեռ չի էլ ձևակերպվել ինչ է ինքնիշխանությունը:
👍21
«Ինքնիշխանության» համար նման «պայքարից» օգտվել և օգտվելու է Ադրբեջանը:

«Անկախության շարժման» հրամանատարը Բաքվին ժամ ժամի մոտեցնում է Երևանին:
👍3👏1