Азат Адамян
278 subscribers
77 photos
106 videos
73 links
Download Telegram
Մեզանից առաջ Ուկրաինային էին ՆԱՏՕ հրավիրել:
😢3
Հայաստանում «Թավշյա հեղափոխության» նպատակն Արցախն Ադրբեջանին հանձնելը չէր, այլ Ռուսաստանին տարածաշրջանից հանելը: Նախ փորձեցին, Արցախն Ադրբեջանին հանձնելով, այդ անել, այն էլ հակառակը եղավ՝ Ռուսաստանը մի նոր ռազմական հենակետ էլ ավելացրեց Արցախում՝ ի դեմս ռուս խաղաղապահ զորախմբի:

Արևմուտքն իր դրածո իշխանությամբ ամեն կերպ փորձում է հասնել իր նպատակին՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից, իսկ թե այդ ինչ կարժենա Հայաստանի և ազգի վրա, նրանց չի հետաքրքրում, նրանք ունեն խնդիր, խնդրի լուծմանը պատրաստ ՀՀ իշխանություն, որն Արևմուտքի համար պատրաստ է կռվել մինչև վերջին հայը (սրա մասին են վկայում առաջին դեմքերի վերջին հայտարարությունները և գործողությունները):

Ինչպես են նրանք փորձելու հանել Ռուսաստանին Հայաստանից:
Ռուսաստանի՝ տարածաշրջանում գտնվելու լեգիտիմ պատճառն այն է, որ նա Հայաստանը և հայ ազգին պաշտպանում է Թուրքիայից, եթե չկա հայ և Հայաստան, ապա չկա պատճառ Ռուսաստանի ռազմական ներկայության Հայաստանում:

Այդ խնդիրը դրված է Ադրբեջանի վրա, բայց վերջինս այդ հարցը լուծելու է մասամբ(սա արդեն այլ թեմա է):

44-օրյա պատերազմից հետո իսրայելական և թուրքական լրատվամիջոցները մի ծավալուն հոդված էին շրջանառում. բովանդակությունն այս էր, Հայաստանը պետք է գրավվի Ադրբեջանի կողմից, ոչ թե Թուրքիայի, պատճառն այն է, որ Թուրքիայի խառնվելու դեպքում Ռուսաստանը կխառնվի, իսկ Ադրբեջանի դեպքում այլ կլինի, իսկ ինչ է պետք այս ամենի համար: Արևմուտքը պետք է այնպես անի, որ Հայաստանի իշխանությունները չշեղվեն հակառուսական գծից, Ադրբեջանն էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում չհատի կարմիր գծեր, ինչը թույլ չի տա Ռուսաստանին խառնվել կատարվողին:
👍5👏4
Ռուսաստանը հարյուր տարի առաջ, ի վնաս Ադրբեջանի, լավություն է արել Հայաստանին, Արևմուտքի նպատակն է շտկել եղածը՝ ի օգուտ տարածաշրջանում իրենց դաշնակից Ադրբեջանի:

1920 թվականի ամռանը Հայաստանը գրեթե 72 հազար քռ/կմ էր(Օլթի և Փենյակ շրջանների հետ միասին), դրա մեջ էր մտնում Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, ներկայիս Հայաստանի տարածքը, Արցախն ու Նախիջևանը:
Այս չափերով Հայաստանն ուղիղ սպառնալիք էր Արևմուտքին, որն աշխարհիկ Թուրքիա էր ծնում Քեմալի գլխավորությամբ:

Սպառնալիքը պետք էր արագ չեզոքացնել Թուրքիայով: Արևմուտքի կողմից գործի դրվեց նույն տեխնոլոգիան, որը հիմա է գործում. Քեմալը (ինչպես հիմա Ալիևը) պետք է ունենար հարաբերություններ Սոցիալիստական Ռուսաստանի հետ և կարմիր գծեր չհատեր, իսկ Հայաստանի իշխանություններին պետք էր պահել հակառուսական, պրոարևմտյան գծի մեջ, ինչը թույլ կտար Քեմալին հանգիստ գործելու, իսկ ռուս հեղափոխականներին չխառնվելու թշնամի իմպերիալիստների հետ համագործակցող Հայաստանի խնդիրներին:

Այսպես 1920 թվականի սեպտեմբերի 28-ին(2020-ի սեպտեմբերի 27-ը պատահական չէր ընտրված) Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա, անզեն, անպարեն Հայաստանը նամակներ և խնդրագրեր էր ուղարկում Արևմուտքին, իհարկե անպատասխան:

Արդյունքում ունեցանք հարյուրհազարավոր զոհեր սովից և պատերազմից, ութ անգամ փոքրացավ Հայաստանը և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանը կոչվելու էր Երևանյան հանրապետություն, տարածքը կազմելու էր 9.2 հազար քռ/կմ, բանակը պետք է ունենար ընդամեն 1500 զինվոր, արտաքին վտանգի դեպքում Թուրքիան պետք է օգնության հասներ, Հայաստանը հրաժարվում էր բոլոր այն պայմանագրերից, որոնք վնասում էին Թուրքիայի շահերը:

Այս ամենը հնարավոր եղավ շտկել Հայաստանի խորհրդայնացմամբ, հիշատակենք նաև, որ 1920 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչեց Խորհրդային Հայաստանի անբաժան մաս և հանձնելու որոշում կայացրեց, թե ով այս որոշումը վիժեցրեց, այդ արդեն առանձին թեմա է:

Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրից հետո ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը, որով Հայաստանը 20 հազար քռ/կմ ավելացավ և կազեց 29 հազար քռ/կմ:

Սա չի ներում Արևմուտքը, և փորձում է ամեն կերպ վերականգնել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Ստորև Արևմուտքի պատկերացրած երկու հայաստաններն են, մեկը լավագույն դեպքում, մյուսը՝ վատագույն:
👍42
Պատերազմի(բլից կրիգ) պատճառը և առիթը:

Պատերազմի պատճառի մասին բազմիցս խոսել ենք՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից, որով իշխանությունը երկու խնդիր է լուծում. նախ կիրագործեն այն, ինչի համար իրենց իշխանություն է տրվել և կապահովեն իրենց ֆիզիկական անվտանգության հարցը, հարց կառաջանա, որն է իրենց ֆիզիկական անվտանգության երաշխիքը, պարզ և իրատեսական պատասխան. Հայոց պետականության վախճանը, սա է իրենց ֆիզիկական անվտանգության իրատեսական երաշխիքը:

Հիմա «առիթին» անդրադառնանք. դիտելով իշխանության վերջին աշխարհաքաղաքական խաղերը՝ իտալական լրատվականին տված հարցազրույցից մինչև Կիև, կհասկանանք, որ աշխարհաքաղաքականում նման կտրուկ գործողություններ անողը դժվար ներսում որևէ բան անելու կաշկանդվածություն ունենար, սրանից հետևություն, եթե Նիկոլը չուզենար Արցախում հրաժարական և ապա նախագահի ընտրություն, չէր լինի:

Այսօր արևմտյան պրոպագան լծված էր «մեկնաբանելու» Արցախում տեղի ունեցած նախագահի ընտրությունը, և կարևոր է, թե ինչպես էին «մեկնաբանում», իբր Մոսկվան է կանգնած այս ամենի հետևում իր այստեղի խաղացողներով, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի:
Հակառակ կողմից հնչող միամիտ շնորհավորանքներն ամբողջացնում են Արևմուտքից իրականացվող տեղեկատվական դիվերսիան՝ լեգիտիմացնելով առիթը:

«Մեղավորները» կարգված են, «առիթը»՝ տրված:
👍3
Հանել տարածաշրջանից Ռուսաստանին՝ տեղը լրացնել Թուրքիայով, սրա համար են աշխատում ամերիկյան դիվանագետները, բրիտանական գործակալները, ԵՄ դիտորդները և տեղական հակառուս աշխատողները:
👍8
Մեզ համար ամենավտանգավորը, որը կարող է անել Արևմուտքը:

Մեր օրերի դեպքերը վերլուծելիս հաճախ ենք զուգահեռներ անցկացնում Առաջին Հանրապետության անկման հետ:
Հայտնի խոսք կա, լսած կլինեք՝ «Արևմուտքինը փափուկ ուժն է, Ռուսաստանինը՝ կոշտ ուժը»:
Արևմուտքի փափուկ ուժը այն է, երբ մեր օրերում Հայաստանից պլանշետների տեսքով օգնություն է տրվում Ուկրաինային՝ ներկայացվելով օգնություն դպրոցականներին, այնինչ պլանշետի կարիք կար ռազմադաշտում, նույն կերպ անցած դարի առաջին քառորդում անգլիացիները մեզ տրված մեծ համարի անպետք զինվորական սապոգները կարողացան ներկայացնել որպես ռազմական մեծ օգնություն:
Ավելի պարզ՝ 1919 թվականի գարնանը ռուսական բանակի շարքերում թրծված հայ զինվորականներին Առաջին համաշխարհայինից մնացած ռուսական զինամթերքով հաջողվեց վերականգնել Արևելյան Հայաստանը(72 հազար քռ/կմ), նշենք, որ Առաջին Հանրապետությունը ստեղծման պահին 12 հազար քռ/կմ էր: Վերը նշածի պայմաններում բրիտանացիներին հաջողվում էր հայերի շրջանում տարածել, որ իրենց օգնությամբ ենք Արևելյան Հայաստանն ազատագրել. սա է փափուկ ուժ կոչվածը:

Հիմա գանք մեր օրեր. վերջին շրջանի իրադարձություններին մի քիչ խորքով ծանոթ մարդկանց հայտնի է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանն իր ունեցած ծանր զինամթերքի(ռուսական) շատ քիչ մասն է օգտագործել, պատճառը պարզ է. նպատակ չի եղել դրված հաղթել պատերազմում, եղել է հակառակը՝ պարտվել:

Ամենավտանգավորի մասին. մեր զինապահեստներում կա անհրաժեշտ ծանր զինամթերք(ռուսական), և չկա քաղաքական կամք, որպեսզի Ադրբեջանի հետ բախման ընթացքում լուծենք տեսանելի խնդիր, օրինակ՝ ազատագրենք Սև լճի տարածքը և սեպտեմբերյան մարտերի ժամանակ կորցրածը, որը տարածքով հավասար է Երևանին. ուրեմն Արևմուտքը կտա քաղաքական կամք և իր ամբողջ տեղեկատվական միջոցներով դաշտը կլցնի իր «ահռելի» ռազմական օգնության մասին լուրերով, ինչն իրականում կարող է լինել աշնանային զինվորական բաճկոններ մեծ տուփերով:

Այս ամենից հետո տաբու կլինի արտահայտվել այս պարզ աշխարհաքաղաքական իրողությունը, որ տարածաշրջանում Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է, Արևմուտքը մեզ սարքում է թուրքական վիլայեթ... և ռացիոնալ միտքը բանտած՝ հետ կգնանք 1920 թվականի «Ալեքսանդրապոլի պայմանագիր», բայց պետք չէ նաև մոռանալ, որ Ռուսաստանում 2023 թվականն է, և ԷԿՈՎԱՍ-ի երկրները դեռ որոշում չունեն Նիգերի մասով:

Այսպիսով մենք ինչ անենք, մեզ ենք անելու:
👍7
Տեղի «հեղափոխականների»(կազմակերպողների և իրականացնողների) փրկությունը Հայաստանի կործանման մեջ է, իսկ դրան հասնելու համար պետք է ձգտեն «հեղափոխության» վերջնանպատակին՝ հանել Ռուսաստանին տարածաշրջանից՝ մոռանալով, որ Ռուսաստանում 2023 թվականն է, ոչ թե 1920 կամ 1991:

Լսելով «հեղափոխության» առաջնորդի վերջին ելույթը՝ վերահաստատում եմ՝ Թալեաթ, Ջեմալ և Էնվեր փաշաները միասին այնքան բարոյական և նյութական վնաս չեն տվել Արևմտյան Հայաստանին և արևմտահայությանը, որքան Նիկոլ Փաշինյանը Արևելյան Հայաստանին և արևելահայությանը:
👏5😢2
Ընտրության արդյունքները:

Արևմուտքը սոցցանցերում է ուժեղ, իրականության մեջ պատկերն այլ է, բոլոր արևմտամետ ուժերը միասին ընտրության մասնակցածների 50%-ի աջակցությունը չունեն:

Մեծամասնությունը չի ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, դա փոքրամասնության կարծիք է:

ՔՊ-ն այլևս չի ներկայացնում «ժողովրդի իշխանությունը»(անկախ նրանից, թե ով կլինի քաղաքապետ), սա իրենց վախճանի ապացույցն էր, որը սկվել էր 2022-ի սեպտեմբերյան մարտերով:

Մասնակցության խիստ ցածր տոկոսը խոսում է մեծ քաղաքական վակումի մասին, ինչը նշանակում է իրական իշխանափոխության պրոցեսին մեծ աջակցություն է սպասվում:

Հայաստանը վիլայեթ փորձող սարքողների իրական թիվը 20%-ի կարգի է, 70%-ի չմասնակցությունից չեն կարող օգտվել տերվիլայեթիստները:

Վերջաբանի փոխարեն. Կրոմվելից սկսած(1649), Բրիտանական կայսրությունը Ռուբեն Վարդանյանի նման չստացված պրոյեկտ չի ունեցել:
👍9👏3
Խնդիր ստեղծողները Երևանում են, հարցն աշխարհաքաղաքական է, հայի և Հայաստանի հաշվին փորձում են տարածաշրջանից հանել Ռուսաստանին:
👍6
Հայն Արցախում ցեղասպանվում է Ալիևի, Նիկոլի, Արևմուտքի օրակարգը սպասարկողների գործուն ջանքերով՝ Արևմուտքի հովանավորչությամբ՝ մեր անտարբերությամբ:

Խնդիրն աշխարհաքաղաքական է,լուծումը նույնպես, նույնիսկ այս ծայրահեղ ծանր վիճակում պետք է սառը դատենք:
Պետք է հրաժարվենք Արևմտյան տարբերակից, վերադառնանք նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը. միայն այս կերպ հնարավոր կլինի դադարեցնել այս ահավիրքը:
👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կոտորածն անգութ Հայերը թող լան...

Թալեաթ, Ջեմալ և Էնվեր փաշաները միասին այնքան բարոյական և նյութական վնաս չեն տվել Արևմտյան Հայաստանին և արևմտահայությանը, որքան Նիկոլ Փաշինյանն Արևելյան Հայաստանին և արևելահայությանը:

Նիկոլ Փաշինյանն այս ամենը միայնակ չէր կարող անել, իրեն օգնել են բոլոր հայ արևմտամետները(Արևմուտքի շահերը սպասարկողները), որոնք հիմա էլ պատրաստ են մինչև վերջին հայը «պայքար» սկսելու հանուն «Հայաստանի ինքնիշխանության»՝ Ռուսաստանի դեմ(միավորման կոչն արդեն եղել է). Հայաստանում տասնյակ տարիներով ինքնիշխանությունն ասոցացվել է հակառուսականության հետ:

Կենացներ ասելն իմը չէ, կենացների վերջը ստորև ներկայացված տեսանյութն է: Աշխարհաքաղաքական քամուն հակառակ շարժվելու հետևանքը սա է, և վերջը չէ, սա վերջի սկիզբը կարող է լինել, եթե Արցախը չմնա Հայկական:
👍3
32-ամյա անբարո և անարդար հանրապետությունը մեռավ՝ հնարավորություն տալով բարոյական և արդար Հայրենիք կառուցելու:
👍4
Տգիտությունը մահացու մեղք է:

Չի կարելի աշխարհաքաղաքական քամուն հակառակ գործել, այս ամենը ձեզ դաս չեղավ, հերիք է Արևմուտքի լարած թակարդներն այսպես հեշտությամբ ընկնեք:

Քաղաքականությունը սառը դատողություն է և հաշվարկ, էմոցիաներով շարժվողների վերջը վախճանն է:

Այս իշխանության հետ պատերազմ գնալն ինքնասպանություն է:
👍13
Առանց էմոցիաների՝ սառը դատողությամբ մենք մեզ պետք է դիտարկենք աշխարհաքաղաքականի՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում:

Իրավիճակն այս է. Արևմուտքը տարածաշրջանում ռեգիոնալ մեծ պատերազմ է փորձում սանձազերծի, որը նոր ճակատ կլինի Ռուսաստանի դեմ:

Այս իշխանությամբ պատերազմի գնալն ինքնասպանություն է, իշխանափոխությամբ, բայց նույն ճամբարի՝ Արևմուտքի իշխանությամբ նույնպես(որը չի լինի իշխանափոխություն, դա տեղափոխություն է): Իրական իշխանափոխության շանսերն ավելի քիչ է քան տեղափոխության, սա է վտանգավորը:

Նոր արկածախնդրությունը նոր արհավիրք է բերելու, նոր «Ալեքսանդրապոլի պայմանագիր»:
👍42
Արևմտամետներին, «ինքնիշխաններին» և սոռոսականներին միացնողը հակառուսականությունն է:

Սրանցը հանուն իրենց տերերի է և ստամոքսի, ոչ թե հանուն Հայի և Հայաստանի:

Նպատակը չի արդարացնում միջոցը:
👍6
Իշխանական և «ընդդիմադիր» թևերի առանցքային որոշ կերպարների աշխարհաքաղաքական՝ հակառուսական տողերը խոսում են շատ վտանգավոր բանի մասին. նոր պատուհաս են ուզում բերել պետության գլխին՝ մեղքը բարդելով ռուսների վրա:

Իրական իշխանափոխություն է պետք, ոչ թե տեղափոխություն. ներքաղաքական օրակարգի հիմքը պետք է լինի արդարությունն ու բարոյականությունը, աշխարհաքաղաքականը՝ հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում:
👍4
Հայաստանն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում. Նոյեմբերի 9-ը և դրանից հետո: Ինչո՞ւ և ի՞նչ եղավ Արցախում:


2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմի ստորագրումից մի քանի ամիս անց, երբ անցավ զայրույթի և հիասթափության էմոցիան, սառը դատող մարդիկ հասկացել էին, թե ինչ էր լինելու, եթե չէր ստորագրվում եռակողմը, չիմացողների համար գրեմ, որ մի երկու օր հետո Արցախից ոչինչ չէր մնալու:

Այս ամենի համար Արևմուտքը չներեց Ռուսաստանին. պետք էր «շտկել» նոյեմբերի 9-ը, ամեն գնով՝ ընդհուպ ցեղասպանության, ինչին 21-րդ դարում ականատես եղանք:

Մեկնարկը տրվեց 2020 թվականի դեկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է»: Հենց այդ օրն Արցախի իշխանությունները պետք է ասեին, որ սա պետական դավաճանություն է, կամ Արցախում իշխանափոխություն պետք է լիներ, փոխարենն ասվեց, որ Հայաստանն է Արցախին փող տալիս(չկա որևէ չափազանցություն):

Արցախի իշխանությունները խաղացին ՀՀ իշխանությունների արևմտյան խաղը, այնպես էին պառկել այդ խաղի տակ, որ 2021-ին Արցախի նախագահը քպ գրասենյակում քպ ձայներն էր հաշվում:

Այնինչ պետք է հստակ, անշեղորեն շարժվեին եռակողմի տրամաբանությումբ:

Մանր և մեծ քաղաքական-ռազմական սադրանքները սկսվեցին: 2021-ի մեծ սադրանքը Սև լճի հայտնի դեպքերն էին, որին հետևեց ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների սրացումը: «Հանրային կարծիքը» քաղաքական և ռազմական իշխանություններին պահանջ ներկայացնելու փոխարեն, թե ինչի չեն ազատում ՀՀ սուվերեն տարածքը թշնամուց, սկսեցին սերմանել հակառուսական տրամադրություններ:
2022-ի երկրորդ կեսին Արևմուտքը սկսեց քաղաքական և ռազմական մեծ դիվերսիաների հաջորդ փուլը:

Առաջինը ռազմական մեծ դիվերսիան էր 2022-ի սեպտեմբերի 13-ին, որի արդյունքում տվեցինք հարյուրավոր զոհեր և Երևանի չափ տարածք: Այդ օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը նրան չէր պաշտպանում, Նիկոլին պաշտպանելու եկավ քաղաքական դիվերսանտ Ռուբեն Վարդանյանը, որը շաբաթներ առաջ էր սկսել քաղաքական ակտիվությունը, եկավ և հայտնեց, որ պատերազմական այդ օրերին չի կարելի վտանգել գործող իշխանության լեգիտիմությունը(ֆանտազիա է պետք, որպեսզի այս իշխանության հետ մեկտեղ գրես լեգիտիմ բառը):

Սկսվեց ամենավտանգավորը՝ հոկտեմբերին Նիկոլը գնաց Պրահա և ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը համարելով Ադրբեջանի մաս:

Այս համազգային զայրույթի ֆոնին հայտնվեց քաղաքական դիվերսանտ Ռուբեն Վարդանյանը՝ Արցախը «փրկելու» Նիկոլից:

Գործի դրվեց պետությունների ամենավտանգավոր զենքերից մեկը՝ մոլորեցնողների կամ, ինչպես հայտնի է, հանրային կարծիք ձևավորողների բանակը(այստեղ պետք է հայհոյենք կրկին ֆրանսիական «մեծ» հեղափոխությանը, որ ամեն մարդու կարծիք հայտնելու իրավունք տվեց): Մի մասը ներկայացնում է, թե նա անձամբ անգլիական թագավորական ընտանիքինն է(արևմտամետներին գրավելու համար), մյուս մասը կապեց անձամբ Պուտինի հետ(ռուսամետներին դուր գալու համար), իսկ մեծամասնությանը գրավեց նրա միակ առավելությունը՝ միլիարդատեր(մոռանում էին որոշիչը՝ վաշխառու). նույնիսկ Ալիևը «վտանգ» տեսավ վերջինիս մեջ;

Վերադառնանք հիմնականին՝ աշխարհաքաղաքականին:
Արցախի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն այս էր. Ռուսաստանն ասում էր՝ ինչպես կա, այդպես ենք թողնում, շարժվում ենք եռակողմով, Իրան՝ նույնը՝ բազմիցս շեշտելով տարածաշրջան դրսից «տղա չբերել»՝ նկատի ունենալով Արևմուտքին. Արևմուտքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի անբաժան մաս, Սյունիքով էլ միջանցք է ուզում(չխառնել ճանապարհի հետ):

2022-ի նոյեմբերի 2-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվում է պետնախարար և սկսում խոսել Արցախի կարգավիճակից, ինքնորոշումից, անկախությունից: Դեկտեմբերի 12-ին Հայաստանին կապող միակ ճանապարհը փակվում է Ադրբեջանի կողմից, Արցախը հայտնվում է շրջափակման մեջ, Ադրբեջանը կտրում է նաև գազը, հետո գազը վերականգնվում է, Ռուբեն Վարդանյանը լայվ է մտնում՝ խոսելով Արցախի հաղթանակի և ժամեր անց բացվող ճանապարհի մասին(ճանապարհը փակ մնաց, Արցախն էլ անցավ Ադրբեջանին):

Անցնում են օրեր, Ռուբեն Վարդանյանը մշտական լայվերով դիմում է միջազգային հանրությանը, ապա լինում է Հաագայի դատարանի որոշումը, Ռուբեն Վարդանյանը ողջունում է Պուտինին հետախուզում հայտարարած Հաագայի դատարանին և Նիկոլ Փաշինյանի նշանակած դատավորին ՄԻԵԴ-ում:
Վիճակն օր օրի վատանում է, ընդհուպ սովից մահացության դեպքեր, պատճառը մեկն է, կոտրեն արցախցիներին, որպեսզի ճանապարհը բացելուն պես արցախցին լքի Արցախը, իսկ դատարկ Արցախում ո՞ւմ պետք է պահի ռուս խաղաղապահը, բայց արցախցին անկոտրում է, կառչած է մնում մայր հողին. գործի է դրվում ամենահրեշավորը՝ գրեթե մեկ տարի սովամահ եղող մարդկանց դեմ ռազմական ագրեսիա, պատճառը կար, առիթը ճարվեց(նախագահի հրաժարական, նոր ընտրություն), խայծը հեշտ կերան միամիտները:
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակվում են Արցախի վրա գրեթե բոլոր ուղղություններով, ականատես ենք լինում ցեղասպանության, ռուսական կողմին հաջողվում է կանգնեցնել արհավիրքը...
Երևանում սկսում են զանգվածային քաղաքական ակցիաներ, Ռուբեն Վարդանյանի մի համախոհը շրջափակում է արցախահայության անվտանգությունն ապահովվող Ռուսաստանի դեսպանատան մուտքերը, մյուս համախոհը Հանրապետության հրապարակում է անհասկանալի ելույթներ ունենում:

Սա Արևմուտքի կողմից մեզնով Ռուսաստանի դեմ իրականացված բազմաթիվ հրեշավոր ծրագրերից մեկն էր:

Որպես վերջաբան՝ Արցախում պետք է հայերն ապրեն անվտանգ, սա է գլխավորը, որպեսզի 2023-ի սեպտեմբերի 21-ին մահացած հանրապետությունից հառնի Հայրենիքը:
👍8
Արևմուտքը 2018-ին թվականին գունավոր հեղափոխությամբ ամբողջովին վերցրեց իշխանությունը Հայաստանում, և մինչ այժմ նրանց է պատկանում Նիկոլի գլխավորությամբ:

Այս պահին տեղափոխության՝ ասել է թե, Նիկոլին մեկ ուրիշ արևմտյան պրոյեկտով փոխելու վտանգ կա, բայց իրական իշխանափոխության նախադրյալներ չկան, որն ամբողջությամբ կմաքրի Հայաստանն արևմտյան օրակարգը սպասարկողներից:
👍4