Азат Адамян
277 subscribers
77 photos
106 videos
73 links
Download Telegram
https://t.me/ahareyan/994

Սնուփդոգերի, հիսունցենտների, քիմքարդաշյաների և նմանատիպ այլասերվածների քարոզած «մշակույթի» արդյունքը:

Արևմտյան քաղաքակրթության իրական կողմը:
👍3👏2
44-օրյա պատերազմից հետո իսրայելական և թուրքական լրատվամիջոցները մի ծավալուն հոդված էին շրջանառում. բովանդակությունն այս էր, Հայաստանը պետք է գրավվի Ադրբեջանի կողմից, ոչ թե Թուրքիայի, պատճառն այն է, որ Թուրքիայի խառնվելու դեպքում Ռուսաստանը կխառնվի, իսկ Ադրբեջանի դեպքում այլ կլինի, իսկ ինչ է պետք այս ամենի համար: Արևմուտքը պետք է այնպես անի, որ Հայաստանի իշխանությունները չշեղվեն հակառուսական գծից, Ադրբեջանն էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում չհատի կարմիր գծեր, ինչը թույլ չի տա Ռուսաստանին խառնվել կատարվողին:

Այս տրամաբանությամբ է գործում ՀՀ իշխանությունը և նրա կամակատար Արցախի իշխանությունը: Արայիկ Հարությունյանի երեկվա «բացառիկ» հարցազրույցը սրա մասին և սրա համար էր, ասում է. «Արևմուտքի ջանքերով պետք բանակցություն լիներ, Ադրբեջանը չմասնակցեց», սա ցինիզմ չէ, սա գործ է, որն արվում է Արևմուտքի համար, վերը նշածս տրամաբանությունից՝ այստեղ հակառուսական գծի մեջ են, Ադրբեջանը կարմիր գծեր չի հատում, ուղղակի այդ ամենը պետք է աներ Ռուբեն Վարդանյանը, քանի որ վերջինս շատ է վարկաբեկվել, և հերթական հակառուսական ելույթն իր շահերից չէ, այդ կեղտոտ գործը հանձնարարվել էր նրան:

Եվ այս հերթական հակառուսական գործընթացն արվում է մեր 120 հազար հայրենակիցների տառապանքի և զրկանքների հաշվին:
👍6
Ք.ա. 2492 թվականի Խոշաբի ճակատամարտի, հայ ազգի առաքելության, արդարության, Հայրենիքի թշնամի օլիգարխիայի մասին և ոչ միայն:

https://youtu.be/NZnjiJfauYw
3👍1
Շուշի հանձնողը պատրաստ էր Ստեփանակերտն էլ հանձնել:

Ամեն բան ըստ Արևմտյան սցենարի(Թավշյա հեղափոխություն, ՀՀ խորհրդարանական ընտրություններ, Արցախի նախագահական ընտրություն) գնացել է, սցենարից դուրս է եղել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը. ռուսական զորախմբի մուտքով Արցախ, հնարավոր եղավ կանխել Արցախի ամբողջական կորուստը:

Այժմ տեղի ունեցող պրոցեսների նպատակը դա է՝ «շտկել» եռակողմը պայմանավորվածությունը, որից հետո ռուս խաղաղապահները դուրս կգան և դրանով կապահովվի Արցախի վերջնական կորուստը(ով կարողացավ սա անել, նրան է Արևմուտքը տալու ՀՀ հաջորդ ղեկավարը դերը): Այս օրակարգին լծված են գրեթե բոլորը, Արցախում ով դուրս եկավ այս ամենի դեմ կկալանավորվի, ինչպես Վիտալի Բալասանյանը: Սա արվում է մեր օրերում բացառիկ դաժանությանբ և անմարդկայնությամբ, մի նայեք դրանց «բարի» դեմքերին և համամարդկային կեղծ լոզունգներին, գիլյոտինը ստեղծել են նման մարդասիրական գաղափարներով լցված մարդիկ:

Այս ամենի կազմակերպիչների և կատարողների վերջը շատ դաժան է լինելու:
👍9
Արևմուտքն իշխանությունը Նիկոլից կվերցնի և կտա այն ուժերին, ովքեր կհավաստիացնեն, որ Հայաստանը կտանեն ուկրաինական սցենարով՝ մինչև վերջին հայը հանուն «ինքնիշխանության»:
Հայ արևմտամետից մեծ թշնամի չունի հայը, դրանք են միշտ միջնաբերդի դռները ներսից բացողը եղել թշնամու առաջ:

Ձեզ փետրվարյան ապստամբությունը դաս չեղավ, նոր փետրվարյան ապստամբություն են փորձում պատրաստել:
👍10
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ո՞ր հայը չէր ուզի Հայաստանը Կանադայից մեծ լիներ, Հայոց բանակն էլ ՆԱՏՕ-ից ուժեղ, բայց...
👍6
«Ստամբուլյան կոնվենցիան» են հանրային «պահանջով» վավերացնում:

Նիկոլ ընտրողը նիկոլական չի, լիբերալ-արևմտամետ հայն է նիկոլական, միամիտ գյուղացին հանրային պահանջ չի կարող ստեղծի, որպեսզի հակամարդկային, անբարոյական կոնվեցիաներ վավերացվեն:
5👍5
Ահա քո քրոջ՝ Սոդոմի անօրենությունն այս էր. հպարտություն, հացի կշտություն և անհոգ ծուլություն կար իր ու իր աղջիկների մեջ, բայց աղքատի ու կարիքավորի ձեռքը չզորացրին: Գոռոզացան ու Իմ առջև պղծություն արեցին. ուստի լավ համարեցի նրանց հեռացնել:

Եզեկիել 16:49-50
👍7
Հայ արևմտամետը՝ Արևմուտքի հայասպան, հակապետական շահը սպասարկողն է Հայաստանում, նման մարդկանց հիմնական տարբերություններն անուններն են և արտաքին տեքստը, օրինակ՝ մեկի անունը Նիկոլ է, մյուսինը՝ Ռուբեն, սրանց գործունեության նպատակը մեկն է՝ մեկ հայ, այն էլ թանգարանում:

Մտահոգ քաղաքացին կարող է մարդկանց պիտակավորել Նիկոլին աջակցելու համար կամ չաջակցելու, իսկ հանրային կարծիք ձևավորողի անուն «վաստակածը», չի կարող Ռուբեն Վարդանյան աջակցելով, մարդկանց պիտակավորել Նիկոլին աջակցելու կամ չընդդիմանալու համար:
4👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Գաղջերի, Արևմուտքի կողմից մեզ պարտադրվող երկու սցենարների, ռուս-ուկրաինական պատերազմին հայ օլիգարխների վերաբերմունքի , հայ քաղաքական «էլիտայի» նողկալի քաղաքական կուրսի մասին:
👍6
Նիկոլ Փաշինյանն ընտրեց «անկախ», «ինքնիշխան», «ժողովրդավար» Հայաստանի Հանրապետությունը, սա թարգմանաբար նշանակում է թուրքական վիլայեթ Հայաստան, որը լավագույն դեպքում տարածքով կլինի մոտ 20 հազար քռ/կմ, վատագույն դեպքում մոտ 9 հազար քռ/կմ:

Սա արևմտյան սցենարի տակ ստորագրություն էր, որը կարող է երկու նպատակ հետապնդել. 1. դիմում է Արևմուտքին՝ պատրաստակամություն հայտնելով իրականացնել բոլոր պահանջները և պետք չէ իրեն փոխել, 2. հերթական բլեֆն է, ժամանակ է ձգում՝ վիժեցնելով Արևմուտքի կողմից կազմակերպվող ապագա ներքաղաքական պրոցեսներն իր դեմ:

Ամեն ինչ սպասելի է Նիկոլից, բայց ամեն դեպքում մեկ անգամ ապացուցել է, որ ուժ տեսնելուց հարյուր ութսուն աստիճան փոխվում է:

Հայաստանի ներքաղաքական օրակարգը մի կենտրոնից է թելադրվում, ցավոք սրա դեմ դեռ համակարգված հակադրություն չկա:
👍64👏1
Նիկոլը հայի և Հայաստանի թշնամի է, ըստ այդ գլխավոր հատկանիշի Արևմուտքը կարգեց նրան որպես ՀՀ վարչապետ, եթե Արևմուտքը փորձում է Նիկոլին փոխելու իրական պրոցես սկսել, նշանակում է վերջինս հավատարիմ չէ իր կոչմանը՝ ելնելով իր ֆիզիկական անվտանգությունից:

«Նոր զելենսկի» օպերացիան կարժենա նոր «Ալեքսանդրապոլի պայմանագիր»:
👍6🤔1
Եթե փողոց դուրս գան սորոսականները և աղանդավորները, հայի և Հայաստանի մասին մտածող ցանկացած հայ, պետք է դեմ դուրս գա դրան, իսկ մեր մյուս հայրենակիցներին խնդրի և հորդորի, որպեսզի զերծ մնան Արևմուտքի կողմից նմաններով կազմակերպվող հակահայկական ցույցերից, ինչպես 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին:
👍6
Աշխարհաքաղաքական քամուն հակառակ գործելու դեպքում՝ Արցախ պահելու փոխարեն կարող է մի մեծ պատառ էլ Հայաստանից կորցնենք:
👍4😢4
Նպատակը մեկն է, հանել ռուս խաղապահներին Արցախից և մեր հայրենակիցներին թողնել *շնամու դեմ անպաշտպան:

Երեկվա պրովակացիան չէին կարող կազմակերպել մի խումբ արցախցիներ, դա ամենավերևներում էր եփվել, և Ադրբեջանի օգնությամբ, այդքան էլ հեշտ չէր իմանալ, որ հենց այդ մեքենայում, այլ ազգությամբ ռուս քաղաքացի կա:
Գործողության նպատակն այս օրհասական պահին ռուս խաղաղապահների հետ բախման տանելն էր, ինչը բարեբախտաբար չստացվեց:

Սիրելի արցախցիներ, մի հետևեք սոցցանցերում, ձեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, կուշտ և անվտանգ նստած, իբր ձեզնով մտահոգված հայախոս հակահայերի կոչերին, որոնք «կալցո 2», «ռուսի դաբրոյով»և այլ նմանատիպ բառերով, ադրբեջանցու հետ ձեռք ձեռքի տված փորձում են ձեզ տանել ռուս խաղաղապահների հետ բախման և հանել ռուսական զորախմբին Արցախից:
👍11
Կան նաև մարդիկ, ովքեր մտածում են, որ խիստ «պատահական» էր և իրար հետ կապ չունեին Ռուբեն Վարդանյանի «լավ լուրերը» Արևմուտքից և հակառուսական պրովոկացիան:
👍10
Չկա Հայկական Արցախ՝ չկա անվտանգ Հայաստան:
10
Եթե չէր լինում Արցախը...

Մեր նվիրյալներով և մեր բնական դաշնակցի՝ Ռուսաստանի օգնությամբ մենք հաղթեցինք առաջին «Արցախյան ազատամարտը», դրանով երաշխավորելով Հայաստանի լինելիությունն այս տարածաշրջանում:
Չէր լինում Արցախը՝ Հայաստանն այսօր ինքնորոշման իրավունքով կարող էր դառնալ Ադրբեջան, կամ Թուրքիա(կարող եք տեսնել հայերի ու ադրբեջանցիների ժողովրդագրական դինամիկան նախորդ դարում և կհասկանաք ինչի մասին է խոսքը):

Տոնդ շնորհավո՛ր, Հայաստանի լինելիության երաշխավոր:
8
Վերջին շրջանում իշխող թիմի և որոշ «ընդդիմադիր» շրջանակների բառապաշարում կրկին հայտնվեց «անկախ և ինքնիշխան» բառերը, որը թարգմանաբար նշանակում է հակառուսականություն, գործնականում՝ հակառուսական և Հայաստանակործան նոր պրոցեսներ:

Անցած մի քանի օրերին այս թեմայով մի քանի կարևոր դրվագ եղավ, որը լռեցրեց ավագանու քարոզարշավը, Ծիծեռնակաբերդի ճանապարհը և նմանատիպ այլ բաներ:

ՀՀ-ը երկրորդ դեմքը հանրայինում հարցազրույց է տալիս՝ տրտնջում ռուսներից, հայտարարում, որ Պուտինն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում(մառազմ է, բայց հավատացողները և այս թեզը տարածողները շատ են), Հայաստանը բացի պաշտպանողական զենքերից ունի նաև հարձակվողական զենքեր, իրենք ոչ արևմտյան կուրսն են տանում, ոչ ռուսական, իրենք հայկական շահն են պահում, վերջին արտահայտությունը նշանակում է Հայաստանը չունի դաշնակից և բաց է ադրբեջանական ագրեսիայի համար:

Սրան հետևում է առաջին դեմքի հարցազրույցը, որտեղ հնչած թեզերից նշենք կարևորները. Ռուսաստանն ունի զենքի և զինամթերքի կարիք և չի կարող օգնել Հայաստանին, Հայաստանի ռազմավարական ճարտարապետությունը սխալ է, քանի որ կառուցված է ռուսականի վրա, իրենք անհնարը՝ հայ-թուրքական հարաբերությունները վերականգնումը դարձրել են հնարավոր, Թուրքիան կարող է երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Այսօր էլ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին:

Այս ամենը խոսում է մի քանի բանի մասին. նախ Նիկոլն Արևմուտքին ասում է. «ինձ մի փոխեք, ես կարող եմ ձեր համար դառնալ «Հայաստանի Զելենսկին» և կռվել մինչև վերջին հայը՝ հանուն «անկախ և ինքնիշխան Հայաստանի»», Արևմուտքը Հայաստանը փորձում է գրավել Ադրբեջանով(Թուրքիայով խաղալու դեպքում Ռուսաստանը կխառնվի և չի ստացվի), իսկ իշխանությունների ընտրած հակառուսական կուրսը չի թողնի Ռուսաստանին խառնվել հայ-ադրբեջանական բախմանը:

Նպատակը մեկն է՝ Հայաստանի լինելիության երաշխավոր Ռուսաստանին հանել տարածաշրջանից:

Այս ամենի համար Արևմուտքը և իր դրածոները զոհաբերեցին մեր հազարավոր հայրենակիցներին, Արցախի տարածքի 80 տոկոսը նվիրեցին Ադրբեջանին, 120 հազար հայի 21-րդ դարում մատնել են սովի և պատրաստ են զոհաբերել ընդհուպ Հայ ազգին և Հայաստանին, միայն թե Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից:

Իսկ այս դառն իրականությունը և ապագայում սպասվելիք արհավիրքները քողարկում են բազմաթիվ համերգներով, սև ու լոսավոր ասֆալտով:
5👍2
Մեզանից առաջ Ուկրաինային էին ՆԱՏՕ հրավիրել:
😢3