Yerevan.Today
9.41K subscribers
10.4K photos
7.99K videos
9 files
60.1K links
Հետևելով yerevan.today լրատվական-վերլուծական կայքի տելեգրամի ալիքին, Դուք կստանաք ամենից կարևոր և ուշադրության արժանի լուրերն ու վերլուծականները։ Ամբողջականին հետևեք՝ https://yerevan.today/ կամ https://www.facebook.com/yerevan.today/
Download Telegram
Հայաստան կժամանի Ղազախստանի արտաքին գործերի նախարարը

Մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով
@YerevanTodaynews
Մարտունեցիներն ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են անվտանգային իրավիճակը

Մարտունի քաղաքից և շրջանի գյուղական համայնքներից բազմաթիվ քաղաքացիների բարձրացրած խնդիրները վերաբերել են անվտանգությանը, բերքի իրացմանը, Փաշինյանի իշխանության իրականացրած բռնաճնշումներին և երկրում ստեղծված անորոշ իրադրությանը
@YerevanTodaynews
ՌԴ-ում հաշվարկել են քվեաթերթիկների 26 տոկոսը․ Պուտինը հավաքել է 87,86 տոկոս ձայն

Մյուս 3 թեկնածուները հավաքել են 3 տոկոսի սահմաններում

@YerevanTodaynews
Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության. հայտարարություն

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին
@YerevanTodaynews
Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա

2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ղարաբաղյան գրանցմամբ 13 619 քաղաքացի, նրանցից վերադարձել է միայն 5794-ը
@YerevanTodaynews
Հզոր ցիկլոն է գալիս Հայաստան

Մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
@YerevanTodaynews
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության համար. Ստոլտենբերգ
@YerevanTodaynews
‼️ Վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղևորվում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ. Գառնիկ Դանիելյան

Հերթական փորձը կանի իր տխմարագույն թեզերը հրամցնելու ժողովրդին՝ ասելով, որ այդ 4 գյուղերը մեզ պետք չեն. պատգամավոր

@YerevanTodaynews