Մարդն օժ տված է բանականությամբ։ Նա ինքնագիտակից կենդանի էակ է, գիտակցում է սեփական անձը, իր ցեղակիցին, իր անցյալը և ապագայի հնարավորությունները։
Երբ կինն ու տղամարդը սկսում են գիտակցել իրենք իրենց և միմյանց, նրանք սկսում են գիտակցել իրենց առանձնությունը և տարբերությունը, քանի որ տարբեր սեռերի են պատկանում։ Սակայն իրենց առանձնությունը հասկանալով, նրանք իրար օտար են մնում, որովհետև դեռ չեն սովորել սիրել իրար։

Առանց սիրո միջոցով վերամիավորման մարդու առանձնության գիտակցումը ամոթի աղբյուր է։ Միաժամանակ նաև մեղքի և անհանգստության աղբյուր։

Մարդու խորագույն կարիքն այդ առանձնությունը հաղթահարելու, իր միայնության բանտից դուրս գալու կարիքն է։
Բոլոր ժամանակաշրջանների ու մշակույթների մարդը բախվում է միևնույն հարցին լուծում տալու խնդրին ինչպես հաղթահարել առանձնությունը, ինչպես հասնել միության, ինչպես գերազանցել սեփական անհատական կյանքն ու ներդաշնակություն գտնել։
Պատասխանները որոշ չափով կախված են անհատի հասած անհատականացման աստիճանից։ Մանկիկ մեջ ես_ը ձևավորվել է, բայց առայժմ քիչ չափով, նա իրեն դեռ միասնական է զգում մոր հետ, քանի մայրը ներկա է, առանձնության զգացողությունը չկա։

Միայն այն աստիճանում, երբ երեխայի մոտ ձևավորվում է առանձնության ու անհատականության զգացումը, մոր ֆիզիկական ներկայությունն այլևս բավարար չէ, և ծագում է առանձնությունը այլ ձևերով հաղթահարելու կարիքը։
Այս նպատակին հասնելու ճանապարհներից մեկը ամեն տեսակի օրգիական վիճակներն են։ Դրանք կարող են լինել ինքնախթանված (երբեմն նաև թմրադեղերի միջոցով) տրանսի տեսքով։ Նախնադարյան ցեղերի շատ ծեսեր այս տեսակի լուծման վառ պատկերն են։
Ոչ օրգիական մշակույթում անհատը լուծման ձև է ընտրում հարբեցողությունն ու թմրամոլությունը։
Փորձում են առանձնություից փախչել ալկոհոլի կամ թմրամիջոցների մեջ ապաստան գտնելով։
Առանց սիրո սեռական ակտը երբեք չի կամորջում երկու մարդկային էակների միջև եղած վիհը կամ գուցե միայն շատ հպանցիկ։
IS LOVE an art? Then it requires knowledge and effort.
Սերն արվե՞ստ է։ Ուրեմն այն գիտելիք ու ջանք է պահանջում։