Visit Jermuk
199 subscribers
698 photos
35 videos
304 links
Download Telegram
Forwarded from Arman Tsarukyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Знакомим Джейка Пола с производством лучшей минеральной воды «Джермук».
4🤝2
Տաք ու արեւոտ Ջերմուկը վայելելու ժամանակն է ☀️ Արի’ Ջերմուկ
7
❗️Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։

Թեժ գծեր⤵️

🔹 Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp)

🔹 Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144
⚠️✈️ Զվարթնոց օդանավակայանից դեպի Դուբայ, Աբու Դաբի, Շարջա և Դոհա չվերթները չեղարկվել են։
‼️Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների երկարաձգված մնալու ծախսերը պատրաստ են փոխհատուցել։

Համապատասխան հաշիվ-ապրանքագրերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

📧bcmoperations@dctabudhabi.ae։

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝

📞+97126576283։
Մերձավոր Արևելքի օդանավակայանները մարտի 1-ին փակ են Իրանի շուրջ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։

«Արմենպրես» հաղորդմամբ, ինչպես հայտնում է France 24-ը, Իսրայելը, Կատարը, Սիրիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Բահրեյնը և Միացյալ Արաբական Էմիրությունները փակել են իրենց օդային տարածքը։

Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ մնացել են օդանավակայաններում։
Emirates Airlines-ը դադարեցրել է Դուբայից և դեպի Դուբայ բոլոր չվերթները։ Qatar Airways-ի տվյալներով՝ Կատարի օդանավակայանը փակ է առնվազն մինչև մարտի 2-ի առավոտը։ 

Սա հանգեցրել է Մերձավոր Արևելքի հիմնական՝ Դուբայի, Աբու Դաբիի և Դոհայի օդանավակայանների փակմանը։ Մերձավոր Արևելքի ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 1800 չվերթ։

Cirium ավիացիոն վերլուծական ընկերության տվյալներով՝ այս օդանավակայաններում գործող երեք խոշորագույն ավիաընկերությունները՝ Emirates-ը, Qatar Airways-ը և Etihad-ը, սովորաբար օրական սպասարկում են մոտ 90,000 ուղևորի։
Ի ուշադրություն չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների.

✈️ ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։

➡️Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։

Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։

Հայտի հղումը🔗

https://accounts.google.com/v3/signin/identifier?continue=https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfAHjTgSY67fjpj2KXE_D60mKJxKhoo1y6b9FjpqBYBtdY-tA/viewform?usp%3Dsend_form&dsh=S1629230055:1772371517451915&followup=https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfAHjTgSY67fjpj2KXE_D60mKJxKhoo1y6b9FjpqBYBtdY-tA/viewform?usp%3Dsend_form&ifkv=ASfE1-pBMvH6LSJGJ0Yr1fWMNgsDx04LLivvntWZUphLwFy-8VCzA8DrcgWVNC3KjgyBY7_2zLZY9w&ltmpl=forms&osid=1&passive=1209600&service=wise&flowName=GlifWebSignIn&flowEntry=ServiceLogin&fbclid=IwRlRTSAQRHY9leHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeEtDzoM6rT8PZuA1x-wHD7l4IHuoN725-TEvmAAD9JUn4Nc9b7v5U-vQebJc_aem_uHvGB7yRAvaWy97YPbJOuQ
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր ✈️⛔️

Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Իսրայելից դեպի Երևան 6 չվերթ է չեղարկվել։

Մասնավորապես՝
• 1 չվերթ Թեհրանից (QeshmAir),
• 2 չվերթ Շարժայից (AirArabia),
• 1 չվերթ Աբու Դաբիից (AirArabia),
• 1 չվերթ Դուբայից (FlyDubai),
• 1 չվերթ Թել Ավիվից (FlyOne)։

Չեղարկվել են նաև Երևանից դեպի Թեհրան, Դուբայ, Շարժա և Աբու Դաբի նախատեսված չվերթերը։

infotravel by visit jermuk
✈️Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը:

Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ԱՄԷ-ի տարբեր քաղաքներից Օման տեղափոխված քաղաքացիների։

infotravel by visit jermuk
2
Բացահայտեք ձմեռվա խաղաղությունն ու բնության կախարդանքը հենց այստեղ՝ Ջերմուկում
Արի՛ Ջերմուկ
4
Qatar Airways-ը օգնության հատուկ չվերթներ կկատարի տարածաշրջանում

Qatar Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ մարտի 5-ից կսկսի սահմանափակ թվով օգնության (relief) թռիչքներ իրականացնել՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով խրված ուղևորներին աջակցելու համար։ Հայտարարությունը տարածվել է ընկերության X-ի պաշտոնական էջում։

Նախատեսվում են չվերթներ Մասկատից դեպի Լոնդոն, Բեռլին, Կոպենհագեն, Մադրիդ, Հռոմ և Ամստերդամ, ինչպես նաև Էր Ռիադից դեպի Ֆրանկֆուրտ։

Դեպի Հայաստան թռիչք նախատեսված չէ։

Ավիաընկերությունը նաև ուղևորներին հորդորել է չմեկնել օդանավակայան, եթե Qatar Airways-ից չեն ստացել տվյալ թռիչքների վերաբերյալ պաշտոնական ծանուցում։


infotravel by visit jermuk
ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։

Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:

Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։
Սիրելի՜ մայրեր և քույրեր,
շնորհավորում ենք Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, լիարժեք երջանկություն և կանացիություն 🌷💐🌺🌹🌸🌼🍀

Վիզիթ Ջերմուկի թիմ 💜
6
Բարի գալուստ ձմեռային Ջերմուկ ❄️

Ձմռանը Ջերմուկը վերածվում է իսկական հեքիաթի։ Սպիտակ ձյունով պատված լեռները, մաքուր լեռնային օդը և խաղաղ մթնոլորտը ստեղծում են յուրահատուկ հանգիստ և ջերմ զգացողություն։

#ԲացահայտիրՋերմուկը, #արիՋերմուկ

Բացահայտի՛ր Ջերմուկը մեզ հետ՝
visitjermuk.am
😁1