Tatev Hayrapetyan
3.52K subscribers
437 photos
405 videos
750 links
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Download Telegram
Կադրեր Պուտին–Ալիև հանդիպումից: Այստեղ լրագրողն ասում է, որ եթե չնկարվի Պուտինի հետ, նրան տուն չեն թողնի, ինչին ի պատասխան Ալիևն ասում է, իսկ այս նկարով ամեն տեղ կթողնեն:
Սա այն Ալիևն է, որին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համարում է «հուսալի գործընկեր»:
-Տավուշում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Ի՞նչ հանգուցալուծում կարող է ստանալ։ 

-Կասեմ հետևյալը, եթե մենք Փաշինյանի իշխանությանը չհեռացնենք մոտ շրջանում, ապա հետևանքներն աղետալի կլինեն բոլորիս համար։ Միաժամանակ կարևոր է, թե ինչ ենք անելու Փաշինյանի հեռացումից հետո, ինչպես ենք կանխելու, որ Ալիևը չգնա գործողությունների՝ Փաշինյանին պաշտպանելու համար, ինչպես ենք պայմանավորվելու տարբեր ուժային կենտրոնների հետ, ինչպես ենք ներհայաստանյան համերաշխության մթնոլորտ ստեղծելու, ինչն, իհարկե, չի նշանակում, որ այսօրվա իրավիճակի համար պատասխանատուները, չպետք է անցնեն դատավարությունների միջով կամ պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքի շրջանակներում։ Այս հարցերի պատասխանը ևս կարևոր է հանրության համար։ Ես վստահ եմ՝ խելացի աշխատանքի դեպքում մենք կարող ենք կասեցնել այս վտանգավոր գործընթացը, թույլ չտալ, որ Ալիևը գնա հարձակման ու քայլ քայլ առաջ գնալ՝ իրավիճակը շտկելու ու մեր պետական շահը սպասարկելու ուղղությամբ։

Ամբողջական հոդվածը՝ https://hraparak.am/post/0247d4c585635c3486470cd9610f598b
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական քարոզչական ալիքներից մեկի այս տեսանյութում, որտեղ արտացոլվում իրենց պետական քաղաքականությունը, հստակ խոսվում է այն մասին, որ Սահմանադրության փոփոխության պարտադրանքը գալիս է Բաքվից։

Բաքուն ոչ հանիրավի վախենում է, որ իրենց շահերին ծառայող Փաշինյանը վաղը թե ուշ այլևս չի լինի վարչապետ, դրա համար նրանց պետք է, որ Փաշինյանն անի այնպիսի փոփոխություններ ՀՀ մայր օրենքում, որպեսզի հետագայում ՀՀ որևէ ղեկավար չխոսի Արցախի ու Արցախի հայերի մեր իրավունքների մասին։ Ով իմանա, չիմանա, Ադրբեջանը շատ լավ գիտի, որ իրավունքը մեր կողմից է, որ եթե մենք մեր իրավունքներից չհրաժարվենք, ապա Ադրբեջանը չի կարող փոխել իրողություններ Հարավային Կովկասում՝ անգամ զենքի ուժով։ Իսկ Փաշինյանն ընդունել է զենքի ուժով իրողություններ փոխելու Ադրբեջանի քաղաքականությունն ու առաջնորդվում է հենց դրանով՝ մեզ զրկելով իրավունքներից ու դնելով պատերազմական մշտական սպառնալիքի տակ։

Իսկ այն մասին, որ Ադրբեջանը երբեք էլ չի գնա որևէ թղթի ստորագրման, ես խոսել եմ դեռ ամիսներ առաջ՝ հիմնավորելով, թե ինչու։
Forwarded from CivilNet
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կիրանց․ Խանում Թամրազյանին տվել են կադաստրի թղթերը, հիմա ասում են՝ քո տունը քոնը չէ

Կադաստրի թուղթը ձեռքին, վախը՝ սրտում․ Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանը անորոշության մեջ սպասում է գյուղի միջով իրականացվող սահմանազատմանը, որի հետևանքով նրա տունը կարող է հայտնվել ադրբեջանական կողմում։ Կինը վագոնից քարե տուն է ստեղծել, այգի մշակել ու երկու տասնամյակ է՝ ապրում է այստեղ։ Սակայն, ըստ քարտեզների ու պաշտոնյաների բանավոր խոսքի, սա ադրբեջանական Խեյրիմլի գյուղի տարածքն է։
Tatev Hayrapetyan
Ռասիմ Մուսաբեկովը ադրբեջանական պատգամավոր է, Ալիևի կարևոր «խոսնակներից» մեկը: Նա շատ պարզ տեքստով ասում է, որ իրենց ԵՄ–ն այլևս պետք չի, առհասարակ որևէ պայմանագիր պետք չի: Ես իմ վերլուծությունները կառուցում եմ ադրբեջանական դաշտի ամենօրյա մշտադիտարկման հիման…
📍🔥Հայկական տեղեկատվական տիրույթում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ նշվում է, թե իբրև ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը խոսում է Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու մասին։ Նախ, տեսանյութում, նա բառացի խոսում է փոխզիջումների մասին, նաև դեպի անկլավներ, այսինքն՝ ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող ճանապարհների ստրատեգիական կետեր, ՀՀ-ով անցնելիք ճանապարհների մասին։ Քիչ է, որ ՀՀ-ին փորձում են պարտավորեցնել «անկլավ» զիջել ու կարևոր մայրուղիները դնել Ադրբեջանի բռի մեջ, դեռ մի հատ էլ խոսում են ՀՀ տարածքով ճանապարհների մասին։

Հիմա անցնենք տեղեկատվական հիգիենային, ավելի ստույգ՝ դրա բացակայությանը։ Սա պատահական չի նետվել տիրույթ հենց ադրբեջանական մամուլի կողմից։ Մուսաբեկովը հայտնի է իր հայատյաց ու անզիջում ելույթներով, որոնցից ոմանք պարբերաբար տեղադրում եմ իմ էջում, նա Ալիևի կարկառուն խոսնակն է, ոչինչ չի ասի առանց հրահանգի։ Այս տեղեկատվական «կուտը» հրամցրել են, որ մեզ մոտ էլ Փաշինյանի աջակիցները ասեն՝ տեսեք Արծվաշենը հետ կտան։ Իսկ հայկական մեդիա տիրույթի մի ստվար հատված դա չի հասկանում։

Հավատացեք, ես Ադրբեջանով զբաղվում եմ արդեն տաս և ավել տարի՝ ամենօրյա մակարդակով, իրենք մեզ ոչինչ չեն վերադարձնելու հենց այնպես, բայց իրենք գիտեն՝ ինչպես ազդել մեր հանրության վրա։ Երբ Փաշինյանի հանդեպ ճնշումը մեծանում է, սկսում են աջակցել նրան տեղեկատվական տիրույթում։ Դա արվում է հրահանգավորված, քանի որ Փաշինյանից հարմար ղեկավար իրենք չեն գտնի։

Բայց անկախ Փաշինյանի գործոնից՝ խորհուրդ եմ տալիս զգոն ու ուշադիր լինել ադրբեջանական տեղեկատվական խայծերը կուլ չտալու ու սխալ չմեկնաբանելու համար։ Տեղադրելուց առաջ մի քիչ ուսումնասիրեք, թե ով է հենց նույն Մուսաբեկովը։
Մինչ ՀՀ իշխանական պրոպագանդան «կոլըչկաների» հրավառություն է անում, ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է։ Երբ հակառակորդդ պարզ ասում է իր ծրագրերի ու ընկալումների մասին, իսկ դու շարունակում ես քո վտանգավոր քաղաքականությունը, ուրեմն դու կամ ծայրահեղ տգետ ես կամ կոլաբորանտ։ Երկու դեպքում էլ՝ դա սպառնալիք է պետության գոյության համար։
Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։
Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ իր գլխավոր թողարկման ժամանակ անդրադարձել է Վարդանյանի թեմային՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան վտանգավոր է Վարդանյանի ու ապօրինաբար պահվող մյուս հայերի մնալը Բաքվում։ Այս տեսանյութում Վարդանյանի թիրախավորումը անհանգստացնող է, կիրառվում են վիրավորական արտահայտություններ ու հանիրավի մեղադրանքներ։

Ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանի դեմ «կեղտոտ արշավ» է սկսվել Վարդանյանի հետ կապված, խոսվում է CNN-ի տեսանյութի մասին։ Կրկին սրտնեղած բողոքում են, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։
Այս տեսանյութից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ Վարդանյանի թեման լուրջ անհանգստություն է պատճառում Բաքվին, շատ կարևոր է, որ թեման չմոռացվի, դրա մասին խոսվի, միջազգային աղմուկը դա ճնշման կարևոր գործիք է։


Հետաքրքրական է, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ևս անդրադարձել էր Բաքվում ապօրինաբար պահվող անձանց թեմային։ «Պետքարտուղար Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն պահվողներին», նշված էր ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Թեև չի շեշտվում, որ խոսքը հայերի մասին է, բայց կարծում եմ՝ հստակ կարելի է հասկանալ դա։

Ամփոփելով նշեմ, որ համառ աշխատանքն ի վերջո արդյունք տալու է, այս թեման պետք է պահել միջազգային հանրության օրակարգում։ Ադրբեջանի հայատյացությունն ու ընդգծված անտագոնիզմը հենց Վարդանյանի հանդեպ ցույց է տալիս, որ Բաքվում գտնվելը մեծ սպառնալիք է էթնիկ հայի կյանքի համար։ Դրա համար պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ նրանց ազատ արձակելու ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, Տավուշում ցույցերի մեկնարկից ի վեր՝ ապրիլի 20-ից մինչև ապրիլի 30-ը, civic.am-ում հրապարակվել է Բագրատ Սրբազանին թիրախավորող քսանից ավելի հոդված։ Միաժամանակ, araratnews.am-ում Սրբազանի մասին տասնհինգից ավելի հոդված է առկա, որոնց զգալի մասը վերահրապարակումներ են Civic-ից ու Medianews-ից։ Իսկ առավել հետևողական տեղեկություններ մատուցողը, թերևս, medianews.site կայքն է, որտեղ հրապարակվել է առնվազն քսանութ քննադատական նյութ՝ Տավուշում բողոքի ցույցերի պոռթկումից ի վեր։

Այսպիսով, Տավուշում բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Բագրատ Սրբազանի դեմ մերձիշխանական լրատվամիջոցներն ակտիվ քարոզչություն են իրականացնում՝ տարածելով թեզեր, որոնք որևէ կերպ հիմնավորված չեն և շատ դեպքերում կեղծ են։

https://www.civilnet.am/news/773717/%d5%a2%d5%a1%d5%a3%d6%80%d5%a1%d5%bf-%d5%bd%d6%80%d5%a2%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ac%d6%80%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a9%d5%ab%d6%80%d5%a1%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR2t9HfqtHeY7BIfBzJHfK9V1IE1YbqQWv0LTkAEaWpcX65BXeNAYkOlT4Y_aem_Afmy-9uV_xHtCx_-jhf2DKyyoG9z13KfmezWmP6B4ZDC_YDcunW4aEKl-LKzJwMn_d_UlNCbzrmAoaLZZjkjimou
Կիրանցում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ալիևին իր հավատարմությունն ու կոլաբորացիոնիստական հակումներն ապացուցելու համար, այդ նպատակով էլ ոստիկանական ուժերն ու անվտանգային համակարգը դարձել են Փաշինյանի ձեռքի գործիքը։ Եթե հանես այդ համակարգը, Փաշինյանն այլևս իշխանություն չի ունենա Հայաստանում։

Ես համոզված եմ, որ խելացի աշխատելու, անհատական էգոներն ու վախերը մի կողմ դնելու ու հստակ տեսլականով ասպարեզ գալու դեպքում, Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարողանա շարունակել իր կոլաբորացիոնիստական քաղաքականությունը։ Ալիևին պետք է զրկել իր զենքից, որպեսզի հնարավոր լինել դիմակայել այս սպառնալիքներին։ Այդ հնարավորությունը մենք այսօր ունենք, մնում է շատ չուշանանք․․․
Media is too big
VIEW IN TELEGRAM
📍🔥Մինչ Փաշինյանը Կիրանցում ծեծ ու ջարդ է կազմակերպում, որ Ադրբեջանը գա ու այդ գյուղերում մարդկանց կյանքը դարձնի անտանելի, զուգահեռ իրականության մեջ ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումներն ինտենսիվ մարտական ​​պատրաստության վարժանքներ են անցկացնում։

«Վարժանքների ընթացքում աշխատանքներ են տարվել տարածքում բնական և արհեստական ​​խոչընդոտների հաղթահարման, մարտական ​​մեքենաների վերահսկման, խորքից հակառակորդի վրա գրոհելու ուղղությամբ»,-նշված է իրենց ՊՆ հաղորդագրության մեջ։

Այս տարվա մեկնարկից ի վեր՝ Ադրբեջանն արդեն երեսուն վարժանք ու զորավարժություն է անցկացրել, ինչն ակներև է դարձնում «խաղաղության» իրենց միտումը։ Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․․
«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը Ալիևի կողմից շրջանառության մեջ դրվել է 2022 թվականի դեկտեմբերի 24—ին՝ Պրահայի հանդիպումից հետո, որի ժամանակ Փաշինյանը Արցախն ու անկլավները ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ի պատասխան՝ Ադրբեջանը հայտարարել է, որ հավակնություն ունի մեր պետության ողջ տարածքի նկատմամբ։

https://www.youtube.com/watch?v=47OaNcbJO7E
Քանի որ բացասականը շատ է, վատ լուրեր, միտումներ, զարգացումներ, կուզեմ մի դրական բան ասել, որի մասին հաճախ եմ խոսում՝ Ադրբեջանի ցանկացած քայլ, քարոզչական թեզ, մեր տարածքի հանդեպ նկրտում կարելի է ուղղել այդ երկրի դեմ։ Նույն «Արևմտյան Ադրբեջանի» թեզը կարելի է դարձնել գլխացավանք Բաքվի համար, ես դրա մասին դեռ 2023 թվականի փետրվարին եմ խոսել՝ փաստերով ու հիմնավորումներով։

Միտքս այն է, որ խելացի, կազմակերպված, համառ աշխատանքը հաջողելու երաշխիքն է։ Պատերազմը կարելի է կանխել դիվանագիտությամբ, բայց այդ գործով պետք է զբաղվեն մարդիկ, որոնք ոչ թե ուզում եմ նկար ունենալ որևէ երկրի պաշտոնյայի հետ, այլ գիտեն օրակարգ ստեղծել, շահեր ձևավորել ու դրանով առաջ գնալ։

Մենք շատ բան կարող ենք շտկել, փոխել անգամ այսօր, բայց դրա համար պետք է կամք ու վճռականություն՝ Փաշինյանին հեռացնելու ու պետականամետ իշխանություն ձևավորելու համար։ Ես վստահ եմ՝ այդ հնարավորությունը կա այսօր։ Մենք ունենք բոլոր հիմքերը մեր մեջքն ուղղելու ու արժանապատվորեն այս վիճակից դուրս գալու համար։
Երկրում ստեղծված այս բոլոր խնդիրների պատճառները, ի վերջո, քաղաքական են, քանի որ իշխանությունների կողմից տարվել և տարվում է կոպիտ սխալներով քաղաքականություն: Իշխանությունների վարած այս քաղաքականությունը սկզբունքային առումով հակադրվում է Հայաստանի և Հայաստանի քաղաքացու շահերին: Այսքանը գիտակցելով հանդերձ՝ ես չեմ պատրաստվում անմասն մնալ, ավելին, պատրաստվում եմ իմ մասնակցությունը բերել քաղաքական այդ գործընթացին: Քաղաքական գործընթացներին իմ մասնակցության ձևաչափի հարցը քննարկման փուլում է, հարցի իրականացման իրատեսությունից ելնելով՝ որոշումը կկայացվի:

https://168.am/2024/05/03/2038614.html
⚡️🔥Իրական Ադրբեջանի ու ծուռ հայելիների մասին

Ինչպես գիտեք, ես ադրբեջանական պետական քաղաքականությանն ու մամուլին, լրատվամիջոցներին, հաղորդումներին հետևում եմ ամենօրյա մակարդակով։ Այն, ինչ տեսնում եմ մեղմ ասած, շատ մտահոգիչ է։ Բայց ես գրում եմ դրա ընդամենը 10%-ը, ընդ որում՝ աչալուրջ եմ, որ հանրությանը ներկայացնեմ զտված տեղեկատվություն՝ հնարավոր լուծումներով։

Բայց ի՞նչ եմ ես տեսնում հակառակորդի մոտ՝ ՀՀ տարածքի հանդեպ հավակնություններ, էթնիկ հայի հանդեպ ատելության քարոզ, անդադար զորավարժություններ ու միլիտարիզացիա, ակտիվ քաղաքականություն Հայաստանի դեմ մի քանի ուղղություններով (տնտեսություն, էկոլոգիա, հանքարդյունաբերություն, իրավական տիրույթ և այլն)։ Մի խոսքով, տեսնում եմ, որ Ադրբեջանը ոչ միայն չի փոխել իր վերաբերմունքը հայկական պետության ու հայի նկատմամբ, այլ ավելի ագրեսիվ ու համառ է դարձել իր նկրտումներում։

Այս իրողությանը զուգահեռ, կա իրավիճակ, երբ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը տեղեկատվական տիրույթում, այդ թվում՝ պետական հեռուստաընկերության միջոցով, ստեղծում են Ադրբեջանի մասին բոլորովին այլ ընկալում։ Նրանք այնպես են ներկայացնում, որ Ադրբեջանը կառուցողական է, կարելի է ուղիղ քաղաքական պայմանավորվածություններով հարց լուծել այդ պետության հետ։
Պատրանք են ստեղծում, որ դա այն Ադրբեջանը չէ, որ մեկ տարի առաջ 120 հազար հայի բլոկադայի մեջ էր պահում, իսկ հետո բռնի տեղահանման ենթարկել, ոչ էլ այն Ադրբեջանն է, որտեղ մենք ռազմագերիներ ու ապօրինաբար պահվող անձինք ունենք մինչ օրս, առավել ևս դա այն Ադրբեջանը չէ, որտեղ զինծառայողները կարող են անմարդկային խոշտանգումների ու անդամահատման ենթարկել հայ կին զինծառայողին։ Իշխանական քարոզչամեքենան լծված է ապացուցելու, որ սա ուրիշ Ադրբեջան է, բարի, խաղաղասեր։ Դե իսկ եթե հանրությունը դա չի ընկալում դեռևս, ոչինչ, թող ծառեր տնկեն, չտեսնեն Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին։

📍Սա շատ տիպիկ է ՀՀ իշխանություններին, իրենք փորձում են չտեսնելու տալ իրողությունները, քանի որ ունակ չեն դրանց համարժեք արձագանքել։ Արդյունքում իրենց ողջ քաղաքականությունն ուղղված է Ադրբեջանի կեղծ իմիջի ձևավորմանը։ Ընդ որում, սա նաև օգնում է Ադրբեջանին խորամանկորեն դիրքավորվել միջազգային հարթակներում՝ իր ագրեսիվ, ռազմատենչ ու բռնապետական իմիջը կոծկելու համար։
Tatev Hayrapetyan
⚡️🔥Իրական Ադրբեջանի ու ծուռ հայելիների մասին Ինչպես գիտեք, ես ադրբեջանական պետական քաղաքականությանն ու մամուլին, լրատվամիջոցներին, հաղորդումներին հետևում եմ ամենօրյա մակարդակով։ Այն, ինչ տեսնում եմ մեղմ ասած, շատ մտահոգիչ է։ Բայց ես գրում եմ դրա ընդամենը…
Շարունակելով այս թեման նշեմ՝

Հենց այս ծուռ հայելիների իրավիճակում է, որ ամեն անգամ հայ հանրությունը բուռն արձագանքում է հենց նույն «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտին ու դրա տարբեր ատրիբուտներին։ Մինչդեռ դա կա 2022 թվականի դեկտեմբերի 24-ի Ալիևի ելույթում, հստակ շարադրված է, թե ինչ նպատակ է հետապնդում այդ հայեցակարգը։ Դրանից հետո ողջ պետական համակարգն ու լրատվականները լծված են այդ թեզի սպասարկմանը։ Բայց արի ու տես, որ ՀՀ իշխանությունները դա կոծկել են ու շարունակում են ջայլամի պես ոչ միայն իրենց գլուխը ավազի տակ թաղել, այլ փորձել նույն կերպ ապուշացնել հայ հանրությանը։ Դե մարդիկ էլ դրականի ակնկալիք ունեն, մարդն առհասարակ հակված է լավին հավատալուն, դրա համար ոմանք կարող են մտածել՝ դե երևի ՀՀ իշխանությունները մի բան գիտեն Ադրբեջանի մասին, որ մենք չգիտենք։

Ոչ, նրանք ստում են հայ հանրությանը՝ ներկայացնելով Ադրբեջանի բոլորովին այլ իմիջ։ Իրողությունն այլ է, Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դառնում, իսկ մեր իշխանությունների վարքն էլ միմիայն նպաստում է դրան։ Դա չի նշանակում, որ Ադրբեջանին զսպել հնարավոր չէ, ճիշտ հակառակը, Ալիևն անում է բազմաթիվ էմոցիոնալ սխալներ, քանի որ ունի խորը ատելություն հայերի հանդեպ, որոնք կարելի է հենց նրա դեմ ուղղել։

Դա էլ արդեն քաղաքական կամքի, գիտելիքի ու հմտության հարց է։ Ամեն դեպքում՝ չի կարելի չտեսնելու տալ պարզ իրողությունները, այն, որ հակառակորդդ չորս ամսում 30 զորավարժություն է անում քո քթի տակ ու հետո ասել՝ այս «կոլըչկան», որ դրեցինք, վերջ, ագրեսիան զսպելու ենք։ Դա կատարյալ տգիտություն է, իսկ տգիտության հետևանքները միշտ դաժան են լինում։ Իրողությունները փոխելու համար նաև պետք է գիտակից ու սթափ մոտենալ իրավիճակին։ Դրա համար մի թողե՛ք ձեզ խաբեն կեղծ Ադրբեջանի մասին պատրանքներով․․․
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Պինգ-պոնգ» դիվանագիտությունն այն է, որ Ադրբեջանը հարձակվում է, իրողություն փոխում, դուք էլ գնում եք խելոք ընդունում այդ իրողությունները՝ տալով քաղաքական ամրագրում։ Դրանով էլ Ադրբեջանին մշտապես հարցերը ուժով լուծելու բացառիկ գործիք եք տվել։ Դա է ձեր դինավագիտական ձեռքբերումը։

Հենց այս մասին էի ասում, երբ խոսում էի Ադրբեջանի կեղծ իմիջի ստեղծման մասին։ Զգուշավոր լավատեսություն են խաղում այն բանից հետո, երբ իրենց «պինգ-պոնգների հետևանքով» Արցախում 120,000 հայ մազապուրծ դուրս եկավ իր հայրենիքից ու իր տնից, այն բանից հետո, երբ այդ մարդկանց վերադարձի իրավունքի թեման ամբողջությամբ մոռացության են մատնում, սահմանազատում են անվանում միակողմանի զիջումը, իրենց անհասկացողի դեղ դրած խոսում են Ալմա-Աթայի հռչակագրով իբր սահմանազատման մասին, մինչդեռ հռչակագիրը դա քարտեզ չի։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ Ալիևը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ՀՀ-ում դա ներկայացնում են որպես տարածքային ամբողջականության ճանաչում։ Ադրբեջանի ագրեսիվ էությունը լվանալու ու նպատակները կոծկելու գործընթացը ՀՀ ԱԳՆ-ն շատ հոյակապ իրագործում է․․․