Tatev Hayrapetyan
3.52K subscribers
437 photos
405 videos
750 links
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, 7֊րդ գումարման ԱԺ պատգամավոր (2019֊2021 թթ.)
Download Telegram
Այս նյութերից մեկը հայկական իշխանական տելեգրամյան ալիք է դրել, մյուսը՝ ադրբեջանական։ Երկուսի թիրախն էլ պայքարող, Փաշինյանի-Ալիևի պայմանավորվածությունների դեմ հանդես եկող Բագրատ Սրբազանն է։

Ես սա չեմ մեկնաբանի, զուտ փաստեր եմ դնում։ Հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիս․․․
Զուտ մեջբերումներ են, մեկնաբանությունը թողնում եմ Ձեզ։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ստախոսության եւ կոլաբորացիոնիզմի մասին…Ինչպես Արցախի հայերը անվտանգություն ու իրավունքներ «ստացան», այնպես էլ Տավուշի հայերին է անվտանգություն ու առեւտուր «սպասվում»…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մինչ ՀՀ կոլաբորանտ իշխանությունները փորձում են բոլոր պայքարողներին որակել որպես «պատերազմի հրձիգներ», «հինգերորդ շարասյուն», «ռսի գործակալ» և այլ անհեթեթ պիտակներով, իրենք էլ մտնում են «խաղաղության մարտիկի» կեղծ շղարշի ներքո, հարևան հակառակորդը ՀՕՊ ստորաբաժանումներում հերթական մարտավարական զորավարժություններն է անցկացնում:
«Վարժանքների ընթացքում անձնակազմերը հաջողությամբ կատարել են «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային կայանքը մարտական պատրաստության բերելու, հայտնաբերված պայմանական հակառակորդի օդային թիրախները վնասազերծելու առաջադրանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Վստահ եմ՝ այս ամենը խիստ ձևական բնույթ է կրում, հոգու խորքում Ադրբեջանը պատրաստվում է «խաղաղության»...
Այս լուսանկարը ամբողջ օրը մտովի ինձ հետ է եղել…
Լուսանկարից հետեւյալ ապրումն եմ զգացել՝ Աստված իմ, չէ՞ որ այս հողի համար կռվել են, չէ՞ որ այս հողի մեջ կյանք են դրել, չէ՞ որ մեր ազգային արժանանատվության պահպանման համար հազարավոր կյանքեր են դրվել, որ մենք այսպես չստորանանք, որ մենք անպատիվ չմնանք… Աստված, տուր մեզ ուժ, կամք ու խոհեմություն, այս ծանր շրջանը հաղթահարելու համար…տուր հնարավորություն ուղղվելու ու մեջքը շտկելու, ուժ տուր մեզ…
Forwarded from 24News
‼️Փաշինյանի և Տավուշի սահմանային համայնքների ղեկավարների հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, վարչապետը նրանց առաջարկել է գյուղացիներին համոզել, որ սահմանազատման (տարածքների հանձնման -խմբ.) հետևանքով բարձրանալու է երկրի անվտանգությունն ու միջազգային դիրքը, վերջիններս ասել են, որ նման համոզվածություն չունեն: Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները:
Forwarded from 24News
‼️Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով, որպեսզի հակառակորդը հեռանա օկուպացված տարածքներից: Վերջինս ասել է, որ նման հնարավորություն չկա, հայտնում են մեր աղբյուրները:
Tatev Hayrapetyan
‼️Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով, որպեսզի հակառակորդը հեռանա օկուպացված տարածքներից: Վերջինս ասել է, որ նման հնարավորություն չկա, հայտնում են մեր աղբյուրները:
Արդեն քանի օր է՝ իշխանական ամբողջ քարզչամեքենան փորձում է համոզել հայ հանրությանը, որ տեղի է ունենում սահմանազատման գործընթաց՝ իբր ինչ֊որ քարտեզների հիման վրա։

Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա Տավուշի համայնքապետերի հետ ունեցած հանդիպումից ակնհայտ է դառնում, որ որևէ քարտեզի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը չունեն կոմպրոմիս, իսկ շարունակ մեջբերվող Ալմա֊Աթայի հռչակագրին կից որևէ քարտեզ գոյություն չունի։ Այդ հռչակագիրը կրում է դեկլարատիվ բնույթ, իսկ դրան կից քարտեզներ չկան։

Պարզ իրողություն է, որ Ադրբեջանը չի համաձայնելու կոնկրետ քարտեզով սահմանազատմանը կամ առհասարակ՝ սահմանազատմանը, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս գործընթացը որևէ առընչություն չունի սահմանազատման հետ։

Սա միակողմանի զիջման քաղաքականություն է, որի հետևանքով ոչ միայն չի կանխվելու պատերազմը, այլև այդ պատերազմը Ադրբեջանը սկսելու է իր համար շատ ավելի շահավետ դիրքային պայմաններից։
Մենակ կոլաբորանտ իշխանությունը կարող է ողջ կազմով ուրախանալ հող ու դիրք զիջելով…ու պատերազմը մոտեցնելով։ Հիրավի, պատմական է նման ակնհայտ կոլաբորացիոնիզմը հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում։

Իսկ զուգահեռ իրականության մեջ Ալիեւը հիշեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, թեեւ երբեք էլ չի մոռացել, ուղղակի երազանքների ցուցակը տվել է Փաշինյանին, որ «կոլըչկա», «կոլըչկա» անի։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ես ատում եմ մազապուրծ բառը, ես չեմ ուզում մազապուրծ լինել, ես չեմ ուզում, որ ևս մեկ անգամ իմ հայրենակիցներին, իմ հարազատներին սրի տանեն։ Ոչ թե 2 միլիոնով, այլ 2000-ով, չգիտեմ որքանով: Եվ, փա՛ռք Աստծո, մեր ժողովուրդն իր մեջ այդ զոհի հոգեբանությունը հաղթահարեց․․․»։

Վազգեն Սարգսյանի այս խոսքերին ես ավելացնելու բան չունեմ, բացի նրանից, որ մենք մեր ձեռքով մեր աչքը հանեցինք, մեր մեջքը կոտրեցինք՝ սեփական պայքարն ուրանալով ու Արցախից հրաժարվելով, մենք թույլ տվեցինք մեզ դարձրնել հայրենազուրկ ու մազապուրծ, մինչդեռ մեզ հաղթանակ էին պարգևել՝ սովորեցնելով պայքարել սեփական արժանապատվության ու ապրելու իրավունքի համար․․․
Այսօր Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է, որի ժամանակ, ցավոք, մեր իսկ իշխանությունը մեզ ուղղված այլ պատգամ չունի՝ բացի սեփական ինքնության հրաժարումից։ Հույս ունեմ, որ մենք այս անարժանապատիվ ու ամոթալի վիճակը հաղթահարելու ուժ կգտնենք շուտով։
⚡️1/1 Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շատ ծավալուն ելույթ է ունեցել, ավելի ստույգ դա եղել է հարցուպատասխան «СОР29 և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։

Ելույթը կբաժանեմ մի քանի մասի՝
📍Հայաստանի հետ հարաբերությունների հատված

Այստեղ հիմնական թեզը հետևյալն էր՝ մեզ միջնորդներ պետք չեն, Փաշինյանի հետ պայմանավորվում են ուղիղ, այսինքն՝ ասում են, անում է։ «Ուզում եմ նաև հստակեցնել, որ ոչ մի տեսակ միջնորդության մասին խոսք չի գնում։ Որովհետև այն, ինչ կատարվում է հիմա մեր սահմանին, ցույց է տալիս, որ երբ մենք մենակ ենք մնում, ոչ ոք չի ցանկանում ստեղծված իրավիճակը օգտագործել իր քաղաքական ամբիցիաների համար, մենք կարող ենք ավելի շուտ պայմանավորվել»:

Ալիևը նաև նշել է, որ այս գործընթացը որևէ կապ չունի այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» կնքնման հետ։
«Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին խնդիրներ են: Կարծում եմ՝ սխալ կլինի դրանք համատեղել ու մեկը մյուսից կախման մեջ դնել։ Շատ պարզ պատճառով, մեր սահմանը Հայաստանի հետ մոտ 1000 կիլոմետր է, միգուցե ավելի, գուցե ավելի քիչ։ Այդ սահմանի ամենամեծ հատվածը 30 տարի օկուպացված էր՝ Քալբաջարից, Մուրով լեռից մինչև Արազ գետը՝ մոտ 500 կիլոմետր։ Խորհրդային տարիներին, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ունեինք վարչական սահմաններ, Հայկական Խորհրդային Հանրապետության և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության միջև վարչական սահմանի որոշ հատվածներ նույնականացված չէին։ Սահմանի ամենամեծ հատվածը բացարձակապես անմարդաբնակ է, իսկ լեռների բարձրությունը 3500 մետր է, իսկ տարին ինը ամիս ծածկված է ձյունով։ Այսպիսով, դա իսկապես շատ բարդ տեղանք է: Այնպես որ, գործնական տեսանկյունից կարճ ժամանակահատվածում սահմանազատել այս սահմանը հնարավոր չէ»,-ասել է նա։

Սա նշանակում է, որ Ալիևը ևս մեկ անգամ շեշտում է, որ առաջնահերթը Տավուշում շահեկան դիրքեր զբաղեցնելն է, իսկ հետո նա որևէ միտում չունի դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից ու զբաղեցրած ստրատեգիական կետերից։ Քանի որ նա դիվանագիտական ֆորումի շրջանակներում է խոսում, ուղերձը փաթեթավորում է նման ձևակերպումներով։

Հաջորդիվ Ալիևն ակնարկում է, որ արդեն պայմանավորվել են նաև անկլավների մասով․ «Էքսկլավների հարցն այլ պատմություն է, քանի որ այն ավելի բարդ է, քանի որ այդ էքսկլավները գտնվում են, իհարկե, այլ երկրների կողմից շրջապատված տարածքում: Հետևաբար, դրանք պետք է լուծվեն սահմանազատման գործընթացում: Եթե հայկական կողմը ցանկանում է դրանց անդրադառնալ հիմա՝ երկրորդ փուլում, մենք պատրաստ ենք»։ Այսինքն՝ ակնհայտ է, որ հաջորդիվ արդեն սպառնալիքի տակ են վերցնելու ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհները։
⚡️1/2 Ելույթից ակնհայտ է, որ Ալիև-Պուտին հանդիպումից հետո կրկին ակտիվորեն օրակարգ է մղվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

«Ինձ համար, անկեղծ ասած, մեծ հարց է, թե ինչու են այդքան կատաղի ընդդիմանում Զանգեզուրի միջանցքին։ Ինչու են սա համարում վտանգ։ Նրանք ունեն մի տեսակ ֆոբիա, որը չեմ կարող բացատրել։ Նույնիսկ «միջանցք» բառի դեմ են խոսում։ Նրանք կարծում են, որ «միջանցք» նշանակում է ինքնիշխանության խախտում։ Բայց, երբ խոսում ենք Ադրբեջանով հատող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին, մենք այդ ֆոբիաները չունենք, միջանցքը հայտնի միջազգային բառ է։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցք» լսելով՝ գրեթե խելագարվում են։ Այնպես որ, շատ տարօրինակ է․․․»։

Անդրադառնալով Հայաստանի՝ զենքի ձեռքբերման գործընթացին Ալիևը նշել է․ «Մենք չենք կարող նստել ու սպասել՝ տեսնելով, թե ինչպես են Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում Հայաստանին մեր դեմ, և դա անում են բացահայտ, ցուցադրաբար և կարծես փորձում են մեզ ինչ-որ բան ապացուցել։ Մենք չենք կարող պարզապես նստել ու սպասել, և այս դիրքորոշումը բացահայտորեն հայտնում ենք Հայաստանի կառավարությանը և նրանց, ովքեր ցանկանում են հիմա հոգ տանել Հայաստանի մասին։ Մենք ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել, եթե մեզ համար լուրջ վտանգ տեսնենք»։

Սա նշանակում է, որ Ալիևը ցանկացած պահի իրեն իրավունք է վերապահում միջամտել ՀՀ ներքին գործերին, ավելին՝ նաև անցնել հարձակման, եթե որոշի, որ «վտանգ» է տեսնում։ Ամեն ինչ թողնված է նրա «բարի» կամքին՝ ինչքան էլ Փաշինյանն ու իր թիմը «կոլըչկայի» քարոզչություն անեն։

⚡️1/3 Ալիև որոշել է նաև փոքր ինչ խայթել եվրոպական քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին։ «Այսպես կոչված եվրոպացի խաղաղության դիտորդները, որոնք թոշակի անցած զինվորականներ և ոստիկաններ են, մեր դեմ կիրառում են հեռադիտակի դիվանագիտություն և ցույց են տալիս, չգիտեմ, թե ինչ են ուզում ցույց տալ, նրանք պետք է երախտապարտ լինեն մեզ, որ մենք չենք արձագանքում։ Համոզված եմ, որ եթե լուրջ բան լինի, կփախչեն։ Այսպիսով, մենք այսպես ենք տեսնում իրավիճակը, և կրկին տարածաշրջանում անվտանգության և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման ճանապարհով», ասել է նա։

Նա նաև հավելել է․ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դաս էր նրանց համար։ Եվ կրկին, մենք դա արեցինք, և մենք այլ բան չարեցինք: Այդ ժամանակ ո՞վ կարող էր մեզ կանգնեցնել։ Եթե մենք ունենայինք սարսափելի ծրագրեր, որոնք որոշ մարդիկ փորձում էին ներկայացնել Արևմտյան Եվրոպայի որոշ մայրաքաղաքներում, ո՞վ կարող էր մեզ կանգնեցնել: Այս թոշակի անցած ֆրանսիացի ոստիկանը սահմանին։ Նա կարո՞ղ էր կանգնեցնել մեզ: Իհարկե ոչ․․․»։


Ելույթում, իհարկե, չի դիմացել ու անդրադարձել է նաև Ռուբեն Վարդանյանին։ ․«Մոսկվայից մի քրեաօլիգարխ եկավ այնտեղ և սկսեց իրեն պահել որպես երկրի վարչապետ և նաև ֆինանսավորում է ահաբեկչությունը և սպառնալիքներ տարածում տարբեր մարդկանց հասցեին։ Նրանք պետք է իմանային, որ մենք դա չենք հանդուրժելու, և մենք բազմիցս այդ ուղերձը փոխանցել ենք ուղիղ և Բրյուսելի միջոցով, ինչպես մյուս խողովակներով՝ կրակի հետ մի խաղացեք»,-նշված է Ալիևի խոսքում։ Հիշեցնեմ, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում, ընտանիքի անդամներն էլ ահազանգում են նրա առողջական վիճակի վտանգների մասին։
1/4 ⚡️Իր ելույթում Ալիևը նաև ցույց է տվել, որ Փաշինյանը թեզերը գեներացվում են հենց Բաքվից։ «Իրական Հայաստանի և առասպելականի միջև պետք է տարբերություն լինի, դա ասում են պատմական, բայց ես դա անվանում եմ առասպելական, քանի որ պատմությունը չպետք է ենթարկվի շահարկման։ Այսպիսով, նրանք պատմության մասին առասպելներ ստեղծեցին: Նրանք իրենց պատմության մեջ ներառել են պատմական կերպարներ, որոնք երբեք հայկական էթնիկ արմատներ չեն ունեցել։ Այնպես որ, սա պատմական մանիպուլյացիա է։ Մի պահ նրանք սկսեցին հավատալ այդ բոլոր առասպելներին։ Դա ողբերգություն էր։ Քանի որ նրանք ստեղծել են դիցաբանություն, նրանք ցանկանում էին, որ աշխարհը հավատա դրան, և նրանք սկսեցին հավատալ դրան: Երբ ասում են, որ հայ երիտասարդ սերունդը կվերցնի թուրքական տարածքը, դա հոգեբանական լուրջ հիվանդության մասին է խոսում, ոչ միայն Սերժիկ Սարգսյանի, այլեւ նրան լսողների ու նրան այս հարցը տվողների։ Այսպիսով, հիմա, ինչ ենք մենք ակնկալում: Հայաստանի այդ իշխանությունը խոսքից անցնելու է գործի, և մենք նրանց գործերով ենք դատելու»,-ասել է ԱԼիևը։

Իհարկե, խոսում է և՛ Սահմանադրության փոփոխության պահանջի, և՛ Արարատի սիմվոլիկայի հեռացման և իր երազանքների ցուցակի այլ բաղադրիչների մասին։
Ամփոփելով այս հատվածը՝ արձանագրենք հետևյալը՝ չկա սահմանազատման գործընթաց, կա ուղղակի Ադրբեջանի պահանջների ցանկ, որը Ալիևը տվել է Փաշինյանի ձեռքը, նա էլ անում է, միջնորդ չկա, տրամաբանություն չկա, կա ուղիղ թելադրանք Բաքվից։ Սա աննախադեպ ռիսկերով ու վտանգներով լի իրողություն է, իսկ աբսուրդն այն է, որ այդ ամենից հետո ոչ միայն պատերազմ չի կանխվի, այլ լրիվ հակառակը՝ Ադրբեջանի դա կսկսի շատ ավելի շահեկան դիրքերից։
Ելույթում կան կարևոր բաղադրիչներ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տեսանկյունից, որոնց կանդրադառնամ ավելի ուշ։
Forwarded from Tert.am
🔹Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան

Մանրամասները

@tertamarm
– Տիկի՛ն Հայրապետյան, եթե Տավուշի գործընթացն ավարտին հասցվի, այս պայմաններում Հայաստանը վերջնարդյունքում ի՞նչ է ստանալու։

– Վերջնարդյունքում շատ վտանգավոր գործընթաց է սպասվում, եթե այս քաղաքականությունը շարունակվի։ Այս պահի դրությամբ այն հատվածները, որոնցով իրենք միակողմանի զիջման են գնում, կարևոր կետեր են: Տավուշի այդ գյուղերը՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, հետագայում քաղաքացիական բնակչության թիրախավորման տեսանկյունից, եթե տեղանքը դիտես ու համադրության մեջ դնես այն զորավարժությունների տեսակների հետ, որոնք Ադրբեջանը անցկացնում է՝ մանր օպերացիաների մասին է, մեծ մտավախություն ունեմ, որ դրանից հետո նրանք դիվերսիոն խմբերով փորձելու են հասնել գյուղերի դատարկմանը ու այդ տարածքում վերահսկողության սահմանմանը։

2-3 ամսվա կտրվածքով նրանք փորձելու են արդեն վերահսկողություն սահմանել Հայաստանը Իրանին, Վրաստանին կապող ուղիների նկատմամբ, երբ արդեն ամբողջ Հայաստանի տարածքը իրենց վերահսկողության տակ լինի ստրատեգիական առումով, մնացած գործողություններն ուղղակի տեխնիկայի հարց են։

https://medialab.am/279852/
🔥⚡️Բաքու-Երևան ուղիղ երկխոսությունը ակնհայտ արդյունքներ է տալիս․․․
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հրես, հարվածես, վնասես, ցավեցնես ու ճնշես սեփական ժողորդիդ, այդ թվում՝ կանանց ու երեխաներին, որ Ալիեւը գա քո գյուղերի գլխին նստի…պատկերացնում ե՞ք Ադրբեջանի որեւէ ղեկավար աներ այն, ինչ Փաշինյանն է անում իրենց համար…
Այժմ Կիրանցում բիրտ ուժի կիրառմամբ փորձում են ճնշել ցուցարարներին։
🔥📍Եվրոպական խորհրդարանի բանաձևի, խաչակիրների ու խաղաղության մասին

Մի քանի օր առաջ Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև էին ընդունել, որտեղ Բաքվին կոչ են արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Բանաձևում նշվում էր, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովի անցկացման աշխատանքների հետ։

Այս բանաձևին ի պատասխան՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն էր տարածել, որտեղ Եվրոպական Խորհրդարանին մեղադրում էին «ադրբեջանաֆոբիայի, թուրքաֆոբիայի ու իսլամաֆոբիայի մեջ»։

«Այդ ամենը նշանակում է այս կազմակերպությունում տիրող ադրբեջանաֆոբ, թուրքաֆոբ և իսլամաֆոբ տրամադրությունները գերակշռում են: Մյուս կողմից՝ այն պատգամավորները, որոնք նախագծել են այս բանաձևը, ակտիվորեն աշխատում են Ադրբեջանի դեմ, իսկ դա խոսում է հայկական լոբիի ազդեցության մասշտաբների մասին»,-ասված է հայտարարության մեջ։

Այսինքն՝ եթե Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան, դրա մեղավորը հայերն են, իսկ ովքեր որ ասում են այդ մարդկանց ազատ արձակեք «իսլամաֆոբ» են։

Մեկ այլ դրվագում Ադրբեջանի պատասխանի մեջ Եվրոպային մեղադրում են «խաչակիրների հոգեբանություն» ունենալու մեջ՝ կրկին չմոռանալով խոսել Հայաստանի մասին։ «Մինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից հետո քայլեր են ձեռնարկվում կարգավորման գործընթացն առաջ մղելու համար, մասնավորապես, երբ առաջին հուսադրող արդյունքները ձեռք են բերվել սահմանների սահմանազատման ոլորտում, Եվրախորհրդարանի այս վերջին գործողությունը փաստում է, որ որոշ ուժեր չեն ընդունում նոր իրողությունները Հարավային Կովկասում՝ խաչակիրների մտածելակերպով տոգորված լինելու պատճառով։ Այդ քայլն ուղղված է վնասելու Ադրբեջանի Հանրապետության հեղինակությանը և խարխլելու խաղաղ գործընթացը»,-ասված է տեքստում։

Ի՞նչ խաղաղ գործընթաց, Արցախի հայերի բռնի տեղահանումն էր խաղաղ, ՀՀ-ի վրա հարձակումն ու տարածքների օկուպացիան էր խաղաղ, ապօրինաբար Բաքվում պահվող հայերի հանդեպ վարքն էր խաղաղ, թե հայ ռազմագերիների կտտանքներն ու ընդհուպ մինչև հայ կին զինծառայողի անդամահատումն էր խաղաղ։ Ո՞ր մի խաղաղի մասին խոսենք, լավ։ Ի վերջո, ինչ կապ ունի Հայաստանի հետ գործընթացը ձեր քաղբանտարկյալների հետ։ Իհարկե, ոչ մի։

Ուղղակի ցանկացած անհարմար վիճակում Ալիևը մեջտեղ է բերում Հայաստանի գործոնը, իսկ Փաշինյանն էլ օգնել է, որ Ադրբեջանի ագրեսիան ու ուժով հարցեր լուծելու քաղաքականությունը ներկայացվի որպես խաղաղ գործընթաց։
Tatev Hayrapetyan
🔥⚡️Բաքու-Երևան ուղիղ երկխոսությունը ակնհայտ արդյունքներ է տալիս․․․
Հարգելի գործընկերներ, երբ իմ ալիքից կամ ֆբ էջից լուսանկարներ եք տանում, մասնավորապես՝ Ալիեւի ու Փաշինյանի խոսքերի նույնականության մասին, խնդրում եմ հարգեք հեղինակային իրավունքը, ես ինքս շատ հարգանքով եմ վերաբերվում այլոց աշխատանիքին, մտքերին ու հեղինակային իրավունքին։

Վստահ եմ՝ Ալիեւի 40 էջանոց ելույթը չեք կարդացել, դրա համար հարգեք դա անողի աշխատանքը։ Հավելեմ, որ միայն ուրախ եմ, որ իմ դրած նյութերը տարածվեն՝ իմ հեղինակային իրավունքի պաշտպանմամբ։